18.05.2024 | 11:10
Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Բագրատ Սրբազանին․ «Հրապարակ»...17.05.2024 | 15:10
Կիրանցում խնդիրներ ունենք. բայց մինչև այս պահը ինչ Հայաստանինն է՝ անցել է Հայաստ...17.05.2024 | 14:10
Տեսա Ղարաբաղում էլ մարդ չկա, եկա ՀՀ․ իմ միակ խնդիրը՝ արցախցիների հետ վերադարձն է...17.05.2024 | 13:10
Կանադահայոց թեմը հաղորդագրություն է տարածել Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավ...17.05.2024 | 12:10
Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նա...17.05.2024 | 11:10
Կիրանցում ադրբեջանական վերահսկողությանն է ապօրինաբար հանձնվում 2 տուն և մոտ 57 հ...16.05.2024 | 15:10
Եթե նոր սահմանագիծ ստեղծենք, դա կլինի էսկալացիայի և ռազմական բախումների հարատև ա...16.05.2024 | 14:10
Եթե սա է լեգիտիմությունը… ծիծաղելի է16.05.2024 | 13:10
Եթե կամուրջն Ադրբեջանին անցնի, նորակառույց դպրոցում ոչ մի աշակերտ դաս չի անելու...16.05.2024 | 12:10
Գործողությունները լինելու են կետային, թիրախային. Բագրատ Սրբազան...16.05.2024 | 11:10
Ադրբեջանի իշխանությունները երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի գերեվարված նախկին առա...15.05.2024 | 15:10
Բագրատ արքեպիսկոպոսն առաջնորդում է Փաշինյանին հեռացնելու և Հայաստանը փրկելու ջան...15.05.2024 | 14:10
Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայ...15.05.2024 | 13:10
Փաշինյանը ցանկանում է՝ Հայաստանը 2024 թվականին դառնա ԵՄ անդամ...15.05.2024 | 12:10
Սա մարող շարժում է և այսպիսի շարժումներ վերջին տարիներին շատ ենք տեսել. Փամբուխչ...15.05.2024 | 11:10
Ռուս սահմանապահները հսկում են ՀՀ սահմանը Թուրքիայի և Իրանի հետ, Զվարթնոցի սահման...14.05.2024 | 15:10
Պուտինը հեռացրել է Շոյգուին կոռուպցիայի եւ պատերազմն արդյունավետ վարել չկարողանա...14.05.2024 | 14:10
Բագրատ Սրբազանն Արման Բաբաջանյանին կոչ է արել պատմել իր կենսագրությունը...14.05.2024 | 13:10
Նկատել ենք, որ ռուս սահմանապահները հեռանում են Ներքին Հանդից․ համայնքապետ...14.05.2024 | 12:10
Նախևառաջ պետք է օգտվել ուղեղի անվճար ծառայություններից․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատ...14.05.2024 | 11:10
Ինչքան բռնաճնշումներն ավելացնեն, էդքան մարդկանց թիվն ավելանալու է. Գառնիկ Դանիել...13.05.2024 | 14:10
Ովքե՞ր էին 24News-ի լրագրողին բռնության ենթարկող բերետավորները և ո՞ւմ հրահանգով ...13.05.2024 | 13:10
Փաշինյանին մեղադրում են Հայոց ցեղասպանությունը ժխտող թեզեր տարածելու մեջ...13.05.2024 | 12:40
Այսօրվանից Երևանի մետրոպոլիտենը կաշխատի ժամը 07։00-ից մինչև 24:00-ը...13.05.2024 | 12:10
Ինչ ունենք այս պահին13.05.2024 | 11:06
Ինքնագլորներով ու այլ միջոցներով փողոցներ են փակում. (տեսանյութ)...13.05.2024 | 11:04
Ովքեր չեն կարող լինել վարչապետի թեկնածու. շարժման առաջնորդը ներկայացրեց պահանջնե...11.05.2024 | 15:10
Սահմանազատումն իրականացվում է մեր պայմանների հիման վրա, և սա մեր հաջորդ հաղթանակ...11.05.2024 | 13:10
Արտաքին աշխարհից մեկուսացված՝ ես խորհելու շատ ժամանակ ունեմ․ Ռուբեն Վարդանյանի ո...11.05.2024 | 12:10
Պետք է վերարտադրվեն այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել ԽՍՀՄ փլուզման պա...11.05.2024 | 11:10
Բագրատ հոգևորականը ՔՊ-ից 1․5 ձայն էլ չի ստանա․ Անդրանիկ Քոչարյանը՝ իմփիչմենթի գո...10.05.2024 | 15:10
Ես հավակնություն չունեմ, ոչ էլ կարծում եմ, որ ճիշտ է. Բագրատ սրբազանն իր վարչապե...10.05.2024 | 14:10
Փաշինյանը պատրաստվում է նոր զիջումների` հօգուտ Ադրբեջանի․ «Հրապարակ»...10.05.2024 | 13:10
Երեկվանից ՔՊ-ից որոշ կոնտակտներ իրենց նախաձեռնությամբ մեզ հետ են եղել․ Սուրեն Պե...10.05.2024 | 12:18
Վարչապետի թեկնածուն պետք է լինի Բագրատ Սրբազանը. Վարդան Օսկանյա...10.05.2024 | 12:09
Բագրատ Սրբազան. Արթմության զգացումը կա, այս բոլորն այլևս պետք է տեղափոխվի քաղաքա...09.05.2024 | 15:10
Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հա...09.05.2024 | 14:10
ՀՀ-ի ամենաերկար թունելը․ ներկայացվել է Հյուսիս-հարավի 60կմ-ոց նոր ճանապարհահատվա...Վերջին մեկ ամսվա ընթացքում Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի գյուղերում գրեթե ամենօրյա ռեժիմով կրկնվում է միևնույն սցենարը: Ադրբեջանցիները ծանր գնդակոծության են ենթարկում Այգեպար, Մովսես. Չինարի, Ներքին Կարմիրաղբյուր գյուղերը, ապա մեր զորքերի պատասխան գործողություններից հետո դադարեցնում կրակը, ապա որոշ ժամանակ անց նորից սկսում գնդակոծությունը: Շատերը հարց են տալիս. ինչո՞ւ են ադրբեջանցիները օրը մի քանի տասնյակ հազար եվրոյի զինամթերք ծախսում հայկական գյուղերը գնդակոծելու համար, չէ՞ որ դա սահմանները կամ զորքերի դասավորվածությունը չի փոխում:
Ի՞նչ խնդիր են, ուրեմն, լուծում նրանք: Խնդիրը, կարծում ենք, շատ կոնկրետ է: Ադրբեջանցիները փորձում են Բերդի տարածաշրջանի բնակիչների շրջանում զգացողություն ստեղծել, թե Հայաստանի Հանրապետությունը այլևս ի վիճակի չէ պաշտպանել նրանց, ադրբեջանցիները փորձում են այդ տարածաշրջանի բնակիչների շրջանում զգացողություն հարուցել, թե իրենց տները, իրենց գյուղերը այն տեղը չեն, որտեղ կարելի է ապրել: Երկար տարիների ընթացքում այս գիտակցությունը առանց ադրբեջանցիների էլ, մեր իշխանավորների օգնությամբ կաթիլ-կաթիլ արմատանում է հեռավոր և սահմանամերձ գյուղերի բնակիչների շրջանում, բայց վերջին իրադարձությունները նոր մարտահրավերներ են առաջադրում Հայաստանի Հանրապետությանը: Ի վերջո, Չինարիի, Այգեպարի, Մովսեսի, Ներքին Կարմիրաղբյուրի բնակիչները հստակ պատասխան են սպասում Հայաստանի Հանրապետությունից: Նրանք ուզում են իմանալ իրենք շարունակելո՞ւ են ապրել իրենց տներում, թե դա անելը առաջիկայում այլևս անհնար է լինելու:
Ասվածը չափազանցություն չթվա, բայց չորս գյուղերի համար այս վիճակն ավելի վատթար է, քան պատերազմը, որովհետև պատերազմը գոնե պատերազմ է. երեխաներին և կանանց պատսպարում են նկուղներում, տղամարդիկ գնում են կռվելու: Հիմա տղամարդիկ ու կանայք ամեն օր կուչ են գալիս իրենց տներում և չգիտեն ի՞նչ է լինելու հաջորդիվ, իրավիճակը բացարձակապես դուրս է իրենց վերահսկողությունից, և իրենք որևէ բան անել չեն կարող: Ոչ կարող են հարձակվել, ոչ կարող են նահանջել, և այդ մարդկանց մնում է ինչ-որ լուծում ակնկալել Երևանից: Բոլոր հիմքերը կան պնդելու, որ Երևանն առայժմ որևէ լուծում չունի, բայց սա չի նշանակում, թե պետք է անպատասխան թողնել վերը հիշատակված գյուղերում ահագնացող հարցերը: Եթե մենք այս պահին չենք կարողանում որևէ ձևով լռեցնել ադրբեջանցիներին, ուրեմն պիտի հստակ ազդակներ տանք սահմանամերձ գյուղերի բնակիչներին, որ իրենց այնտեղ ապրելը թեկուզ կրակահերթերի տակ, կարևոր, չափազանց կարևոր նշանակություն ունի Հայաստանի ու նրա ապագայի համար: Այդ ազդակները կարող են լինել սահմանամերձ գյուղերի բնակիչներին կոմունալ ծախսերի զեղչեր, հարկային և առողջապահական ամենալայն արտոնություններ, տնտեսական հնարավորություններ տալու ձևով: Հակառակ դեպքում մարդիկ մի օր ուղղակի վեր կկենան և կհեռանան սահմանից, և ինչ էլ ասենք, որևէ մեկը չի կարող դատապարտել այն մովսեսցուն, որ չի ուզում իր մանկահասակ երեխաները ամեն օր հոգեբանական և ֆիզիկական կռիվ տան ադրբեջանական դեշեկայի դեմ: Եթե սահմանի բնակիչները պիտի կռիվ տան, այդ կռիվը գին ունի, ու Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետության մնացած քաղաքացիներս պետք է վճարենք այդ գինը, որովհետև Այգեպարի վրա կրակելով կրակում են մեզանից յուրաքանչյուրի վրա:
Հայկական ժամանակ
Հայաստանի քննչական կոմիտեի ձևավորման համատեքստում առայժմ անորոշ է մնում ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության քննչական գլխավոր վարչության պետ, հանրահայտ Գագիկ Համբարձումյանի հետագա ճակատագիրը:
Բանն այն է, որ ոստիկանության քննչական գլխավոր վարչությունը լուծարվելու է, և ողջ քննչական ապարատը տեղափոխվելու է Քննչական կոմիտե, այսինքն՝ Աղվան Հովսեփյանի ղեկավարության ներքո:
Որպեսզի Համբարձումյանը աշխատի Քննչական կոմիտեում, պետք է հրաժարվի ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից, իսկ եթե չաշխատի Քննչական կոմիտեում, ոստիկանության պետի տեղակալի պաշտոնը դժվար թե կարողանա պահպանել, որովհետեւ նրա համակարգած քննչական հատվածը ամբողջությամբ դուրս է գալիս ոստիկանության ենթակայությունից: Որ Գագիկ Համբարձումյանը անգործ չի մնա, հասկանալի է: Առայժմ հայտնի չէ, թե որտեղ նա կնշանակվի: Տարբերակները հետևյալն են. Քննչական կոմիտեի պետի տեղակալ, Արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության պետ, այլ պաշտոն ոստիկանական համակարգում:
Հայկական ժամանակ
Հուլիսի 19-ին Թբիլիսիի հայկական Սուրբ էջմիածին եկեղեցու բակում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ Վիրահայոց թեմի մամուլի և լրատվության բաժնի տնօրեն Սուսաննա Խաչատրյանը հայաստանյան չորս լրատվամիջոցների հետ զրույցում մանրամասներ էր ներկայացրել ՝ հաստատելով, որ ամեն ինչ սկսվել է կենցաղային խնդրից, երբ մի վրացուհի չի կարողացել կայանել կամ կայանատեղիից դուրս գալ և սկսել էր դժգոհել, իսկ դրան հետևել էին արդեն, հայտնի իրադարձությունները:
«Բազմազգ Վրաստան» քաղաքացիական շարժման նախագահ Առնոլդ Ստեփանյանը «Առավոտ»-ի հետ զրույցում անդրադառնալով հուլիսի 19-ի միջադեպին՝ նշեց, որ այն միանշանակ կենցաղային բնույթի է եղել, և լավ է, որ Վիրահայոց թեմի մամուլի և լրատվության բաժնի տնօրենը նույնպես դա է փաստում, թեև ի սկզբանե հայտարարեցին, թե միջադեպը միջէթնիկական, միջկրոնական է:
«Բազմազգ Վրաստան» քաղաքացիական շարժման նախագահը նշեց, որ իրենց կազմակերպությունը ուսումնասիրել է միջադեպը, լսել է կողմերի տեսակետները, նաև ուսումնասիրել են Թբիլիսիի հայկական Սուրբ էջմիածին եկեղեցու տարածքում տեղադրված տեսախցիկներով ֆիքսված կադրերը: «Դեպքի վայրում մինչև 20 հոգի են եղել, 13-20, որոնց մեջ եղել են նաև հայեր: Մեր կազմակերպությունը կոնկրետ չորս հայերի հետ զրուցել է: Հնարավոր չէ այդ միջադեպն անվանել միջէթնիկական բնույթի, քանի որ խմբում նաև հայեր են եղել»:
Միջադեպից օրեր անց Վիրահայոց թեմի առաջնորդը նշել էր, որ «եկեղեցու մոտ տեղի ունեցածում թեև կան կենցաղային և խուլիգանական դրսևորումներ, բայց, ցավոք, առկա է նաև ազգային անհանդուրժողականության արտահայտություն, ինչը անթույլատրելի է մեր հասարակությունում»: Ի՞նչն է հիմք ընդունվել նման ձևակերպումներով հանդես գալու համար՝ հարցրինք Առնոլդ Ստեփանյանին: Մեր զրուցակիցը ուշագրավ փաստ համարեց այն, որ Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի կայքում վերոնշյալ հաղորդագրության հայերեն և վրացերեն տարբերակներում գնահատականների տարբերություններ են եղել:
Եթե հայերեն տարբերակում «ազգային անհանդուրժողականության» մասին է հիշատակվել, ապա նույն հաղորդագրության վրացերեն տարբերակում այդ ձևակերպումը չի եղել, այսինքն ՝ Վրաստանի համար մի տեղեկատվություն է տարածվել՝ «կենցաղային և խուլիգանական դրսևորումներ» որակումներով, իսկ հայերի համար, հայերենով տարբերակում արդեն՝ «ազգային անհանդուրժողականության» գնահատականներով: «Ես տեղյակ չեմ՝ հիմա ուղղել են, թե ոչ այդ հաղորդագրությունը, բայց ամեն դեպքում մենք ունենք «սքրին-շոթերը» և այդ հարցը բարձրացնելու ենք եկեղեցու առջև: Մեզ հետաքրքրում է, թե ինչու են այդպես վարվել: Բացի այդ, շատ հետաքրքիր է, թե ինչու ի սկզբանե չճշտված տեղեկատվություն տարածեցին «միջկրոնական», «միջէթնիկական» բնույթի վեճի մասին: Գիտակցվա՞ծ, թե՞ ոչ գիտակցված են դա արել, չէ՝ որ վտանգներով է հղի այդ տիպի տեղեկատվությունների տարածումը: Եթե գիտակցված է դա արվում, ապա այս դեպքում արդեն այլ եզրակացություններ կարելի է անել:
Առավոտ
Անհայտ անձինք ջարդել և վառել են դուռը, ինչպես նաև վնասել մատուռի նորոգմանը վերաբերվող արձանագրությունը: Հետաքրքիրն այն է, որ արձանագրության վրայից ջնջվել է «Սուրբ Խաչ» գրությունը, ինչպես նաև մատուռի նորոգումը ֆինանսավորած բարերարներից մեկի ազգանունը:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից մեր թղթակցի հարցին ի պատասխան ասել են. որ տեղի ունեցածի մասին ոստիկանությունը որևէ արձագանք չի ստացել: Սա նշանակում է. որ այս պահի դրությամբ քրեական գործ հարուցված չէ. նյութեր չեն նախապատրաստվում: Մատուռը իջևանցիների շրջանում հայտնի է որպես Խաչ և խորհրդային տարիներին եղել է քաղաքի միակ սրբատեղին, որովհետև խորհրդային Իջևանում ոչ մի գործող եկեղեցի չի եղել: Թե ի՞նչը կարող էր նման հարձակման պատճառ դառնալ, առայժմ դժվար է ասել: Հասկանալի է միայն, որ սա չէր կարող լինել սովորական խուլիգանություն:
Բանն այն է. որ Սուրբ Խաչը գտնվում է Իջևանի բնակելի հատվածից շուրջ երկու կիլոմետր հեռու, դեպի այնտեղ տանող ճանապարհը անբարեկարգ է ու զառիվեր։ Այսինքն՝ Խաչը սովորական խուլիգանության օբյեկտ հանդիսանալ չէր կարող, և մատուռին վնաս հասցրած անձը կամ անձինք պիտի որ նպատակադրված լինեին դա անել: Այստեղից էլ տրամաբանորեն բխում է. որ վնասարարը պրոբլեմ ունի կամ խաչի, կամ այն անձի հետ, ում միջոցներով վերականգնվել է խորհրդային տարիներին կիսավեր վիճակում գտնվող մատուռը:
Հայկական ժամանակ
Չնայած բարձրաստիճան պաշտոնյաների վարձատրության մասին օրենքով Աժ պատգամավորների աշխատավարձերը հուլիսի 1-ից բարձրացել են, նրանք շարունակում են ստանալ հին աշխատավարձերը և փաստացի՝ նորը չեն ստանա մինչև հոկտեմբեր:
Հուլիսի 1-ին պատգամավորները ստացել են հունիսի, այսինքն հին աշխատավարձը, իսկ հուլիսի համար ոչ թե աշխատավարձ են ստացել, այլ արձակուրդային, որը նույնպես հաշվարկվել է հին դրույքաչափով:
Հաջորդ աշխատավարձը ստանալու են միայն սեպտեմբերին օգոստոսի կես ամսվա համար, որովհետև ԱԺ-ն արձակուրդում է լինելու մինչև օգոստոսի կեսերը, այսինքն օգոստոսի աշխատավարձը կիսատ է լինելու:
Հայկական ժամանակ
«Ապրանքների ու ծառայությունների գների աճը այսպես թե այնպես հանգեցնում է հարկերի աճին: Այսինքն եթե դուք որևէ ապրանք անցած տարի գնում էիք 100 դրամով և դրանից 20 դրամը որպես ավելացված արժեքի հարկ գնում էր պետական բյուջե, ապա այս տարի այդ նույն ապրանքը, ասենք, 110 դրամով գնելու դեպքում դրանից պետական բյուջե պետք է գնա 22 դրամ:
Այլ կերպ ասած եթե կառավարությունը բացարձակապես ոչինչ չանի, միայն գնաճը հանգեցնելու է հարկերի հավաքագրման աճին, և հենց դա էլ տեղի է ունեցել այս տարվա աոաջին կիսամյակում: Ասվածը լավագույնս երևում է, օրինակ, «Հայռուսգազարդի» և «Հայաստանի էլեկտրական ցանցերի» վճարած հարկերից:
Այս երկու ընկերությունները այս տարվա աոաջին կիսամյակում վճարել են 22 տոկոս կամ 5.3 միլիարդ դրամ ավելի հարկ, քան անցած տարի: Այս տարի մենք՝ սպառողներս, գազի համար վճարել ենք 18 տոկոս, իսկ էլ. էներգիայի համար՝ 27 տոկոս ավելի գումար, քան անցած տարվա աոաջին կիսամյակում: Այս եղանակով, այսինքն սպառողների հաշվին, կարելի է հարկային հավաքագրումները անվերջ ավելացնել:
Հայկական ժամանակ
Եվրասիական միությանը ՝ Հայաստանի անդամակցության ձգտումների ֆոնին ուշագրավ հուշանվերներ են հայտնվել մեր մայրաքաղաքի «Վերնիսաժում»: Շաբաթ օրը «Առավոտի» լրագրողը հայտնաբերել է այս հուշանվերը ՝ Ռուսաստանի դրոշով և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դիմանկարով: «Ռազմավարական դաշնակից» երկրի նախագահին պատկերող այս հուշանվերը վաճառվում է 25.000 դրամով, երբեմն զեղչեր էլ են լինում: Մեր թղթակիցը վաճառողներից պարզել է, որ Պուտինի դիմանկարով հուշանվերը առավելապես գնում են Հայաստան ժամանած ռուսները, սակայն վերջերս նաև հայաստանցիներն են սկսել գնել:
Առավոտ
Այս օրերին, երբ նշվում է «Առավոտի» 20-ամյակը, ուզում եմ հնարավորինս խուսափել ավելորդ պաթոսից և խոսել մի քանի բաների մասին՝ այնպես, ինչպես որ ես եմ հասկանում: Սեր: Նայում եմ հին և նոր, ներկա և նախկին առավոտցիների նկարները՝ այսօրվա, 5, 10, 15 տարվա, և զգում եմ, որ ոչ միայն ես եմ նրանց սիրում, այլև նրանք՝ ինձ: Նաև՝ իրար: Հենց նկարներից էլ զգում եմ: Առանց «լայքերի» և մեկնաբանությունների:
Օբյեկտիվություն: Պատրանք է: Մարդը չի կարող օբյեկտիվ լինել: Նա կարող է լինել բարի, ներողամիտ, լայնախոհ, հանդուրժող:
Անկախություն: Դարձյալ պատրանք է: Մարդը չի կարող անկախ լինել: Կենդանի մարդը: Դիակը կարող է, որովհետև նրան այլևս ոչինչ պետք չէ: Կենդանի մարդը կարող է լինել թերահավատ՝ չհասցնելով, սակայն, իր թերահավատությունը ցինիզմի:
Պայքար: Բոլոր ժամանակների բոլշևիկների կարգավիճակը: Նա, ով կարծում է, թե կյանքը պայքար է, կյանքից ոչինչ չի հասկանում: Պետք չէ պայքարել աղբի դեմ, պետք է առանց ավելորդ աղմուկի գցել այն աղբամանը:
Տանջանք: «Բա, աղջիկ ջան, երեխա ես ունեցել 20 տարի առաջ, հիմա սաղ կյանքդ պիտի տանջվես: Աշխարհի կարգն է էդ ձև»: Դարձյալ «պայքարի» սերիայից է: Կյանքը տանջանք չէ, եթե մենք չենք ուզում, որ այդպիսին լինի:
Կյանքը հաճույք է: Սեր: Դու տալիս ես ավելի շատ, քան վերցնում ես: Արդյունքում ստանում ես ավելի շատ, քան տալիս ես:
Առավոտ
ՀՀ հատուկ քննչական ծառայության նախկին պետ Անդրանիկ Միրզոյանը, ով Սերժ Սարգսյանի կողմից պաշտոնանկ արվեց շուրջ մեկ տարի առաջ, մեր տեղեկություններով, կարող է դառնալ ՀՀ նորաստեղծ քննչական կոմիտեի պետի տեղակալ:
Քննչական կոմիտեն, ինչպես հայտնի է, նոր է ձևավորվում: Մի քանի օր առաջ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը նշանակվել է այդ կոմիտեի նախագահի պաշտոնում, և լուրեր են շրջում, որ Միրզոյանի վերադարձը հնարավոր է:
Քննչական կոմիտեի պետի տեղակալի հավակնորդ է նաև Մարտի 1-ի գործի քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը, ով հիմա ոստիկանության քննչական վարչության ՀԿԳ վարչության պետն է:
Հայկական ժամանակ
Մեր քաղաքական գործիչները տառապում են սուր արտահայտված նարցիսիզմով և, ըստ այդմ, իրենց բարձր ինտելեկտին ու խորը գիտելիքներին համապատասխան ընդդիմախոսներ չեն գտնում: Երբ նրանց բանավեճի ես հրավիրում, նրանք սովորաբար ասում են՝ «բեր իմ կալիբրի այսինքն՝ տրամաչափի մարդ»: Իսկ մեր գործիչների, պատգամավորների «կալիբրը» մոտավորապես հավասար է Հենրիկի Քիսինջերին կամ, ծայրահեղ դեպքում, Մարգարեթ Թետչերին: Հարց է ծագում՝ եթե նրանք այդպիսի հանճարներ են, ինչո՞ւ Հայաստանն իր բարեկեցության մակարդակով չի մոտենում Քիսինջերի և Թետչերի երկրներին:
Իհարկե, բանավեճի մշակույթը բացակայում է ոչ միայն քաղաքական գործիչների մոտ: Փորձեք, օրինակ, բանավեճ կազմակերպել «նարեկական» և «հականարեկական» ճարտարապետների միջև: Նրանք իրար մասին նույնիսկ ավելի վատ են խոսում, քան ՀՀԿ-ականները՝ էրդողանի մասին. «Տո էդ բոմժն ով ա, որ ես իրա հետ բանավիճեմ: Դու հլը մի հատ նրա գծագրած շենքերը նայի»: Այսինքն՝ այստեղ էլ «կալիբրի» խնդիր է առաջանում: Չնայած, ինչպես հայտնի է, ոչինչ այս երկրավոր կյանքում հավերժ չէ: 2008-ի մարտի 1-ից հետո ՀՀ առաջին նախագահը ի պատասխան լրագրողի հարցի ասաց. «Հարյուր տարի էլ անցնի՝ ես Քոչարյանի և Օսկանյանի ասածները չեմ մեկնաբանի»: Արժանի չէին, այդպես եմ հասկանում: Անցավ ոչ թե 100, այլ ընդամենը 4 տարի, և Օսկանյանը, հետևաբար նաև՝ Քոչարյանը դարձան միանգամայն արժանի դաշնակիցներ՝ «ռեժիմի» դեմ պայքարում: Այնպես որ՝ «կալիբրը» նույնպես փոփոխական է:
Առավոտ
-
-
11.05.2024 | 01:10
Արտաքին աշխարհից մեկուսացված՝ ես խորհելու շատ ժամանակ ունեմ․ Ռուբեն Վարդանյանի ուղերձը Բաքվի բանտից -
13.05.2024 | 02:10
Ովքե՞ր էին 24News-ի լրագրողին բռնության ենթարկող բերետավորները և ո՞ւմ հրահանգով էին գործում. հայտարարություն -
14.05.2024 | 02:10
Բագրատ Սրբազանն Արման Բաբաջանյանին կոչ է արել պատմել իր կենսագրությունը -
11.05.2024 | 11:10
Բագրատ հոգևորականը ՔՊ-ից 1․5 ձայն էլ չի ստանա․ Անդրանիկ Քոչարյանը՝ իմփիչմենթի գործընթացի մասին -
13.05.2024 | 12:40
Այսօրվանից Երևանի մետրոպոլիտենը կաշխատի ժամը 07։00-ից մինչև 24:00-ը -
11.05.2024 | 12:10
Պետք է վերարտադրվեն այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել ԽՍՀՄ փլուզման պահին -
15.05.2024 | 02:10
Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել այն․ ՀՀ վարչապետ -
13.05.2024 | 11:06
Ինքնագլորներով ու այլ միջոցներով փողոցներ են փակում. (տեսանյութ) -
16.05.2024 | 12:10
Գործողությունները լինելու են կետային, թիրախային. Բագրատ Սրբազան -
16.05.2024 | 01:10
Եթե կամուրջն Ադրբեջանին անցնի, նորակառույց դպրոցում ոչ մի աշակերտ դաս չի անելու
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.