03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումըկազմակերպելու՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի առաջարկության շուրջ դեռևս համաձայնության հասնել չի հաջողվում։ Այս մասին երեկ «ՀԺ»-ին հայտնել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը։
Սարգսյան-Ալիև այս հանդիպումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կարևորում են հատկապես վերջին շրջանում հրադադարի ռեժիմի ինտենսիվ խախտման և սահմանին աճող լարվածության ֆոնին։
Իլհամ Ալիևը, սակայն, տևական ժամանակ է մերժում է հանդիման առաջարկը։ Փոխարենն Ադրբեջանից ինտենսիվ կրակ են բացում Հայաստանի սահմանային գյուղերի ուղղությամբ և դիվերսանտներ ուղարկում ԼՂՀ:
Հայկական ժամանակ
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը երեկ մեր թղթակցի հարցին ի պատասխան ասել է, թե «Նոր Հալեպի» կառուցման համար «Գրանդ հոլդինգի» հիմնադիր, հանգուցյալ Հրանտ Վարդանյանի նվիրաբերած 100 հազար դոլարը ետ չի վերադարձվելու:
Սիրիայից գաղթող սիրիահայերի համար նախատեսված «նոր Հալեպ» թաղամասը, ինչպես արդեն ներկայացրել ենք, այլևս չի կառուցվելու: Ըստ նախարարի Հրանտ Վարդանյանը, նվիրաբերելով 100 հազար դոլարը, իր հայեցողությանն է թողել, թե ինչպես ծախսել այդ գումարը: «Դա նվիրաբերել է ցանկացած ծրագրեր իրականացնելու համար, եթե չկառուցվի այլ ծրագրերում կներդրվի: Դա թողել են իմ որոշմանը»,- ասել է սփյուռքի նախարարը:
Հայկական ժամանակ
Ժամանակին Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի հրամանով «Ռոսիա» կինոթատրոնի մոտ կայանող միջքաղաքային տրանսպորտը տեղափոխվեց կայարանամերձ Սևան փողոց: Բայց արի ու տես, որ մի «խլամը» փոխարինվեց մեկ ուրիշով: Այն տարածքը, որը կայանատեղի է հանդիսանում ՀՀ տարբեր քաղաքների հասարակական տրանսպորտի համար (թող ներող լինեն այդտեղ կանգնող ուղևորները), իսկական բոմժանոց է հիշեցնում: Այստեղ օրական 700-800 մարդու տեղաշարժ է լինում, սակայն ուղևորները ստիպված են շոգին սպասել կիզիչ արևի տակ, իսկ ձմռանը դիմանալ սառնամանիքին:
Չկա մի տանիք, մի ծածկ, որի տակ կարողանան պատսպարվել մեկնող ուղևորները, իսկ չվացուցակի մասին խոսելն ավելորդ է: Նկատենք, որ այս ավտոկայանատեղ կոչվող տարածքը չունի անգամ զուգարան, իսկ այս դեպքում մեկնաբանություններն ավելորդ են: եվ այս բոլոր անհարմարությունների դիմաց վճարում են ավտոբուսների և երթուղայինների վարորդները: Ոմն մեկը ամեն օր 1000-ական դրամ է հավաքում վարորդներից չգիտես ինչ ծառայության դիմաց և սա առանց կտրոն տրամադրելու:
Չորրորդ ինքնիշխանություն
Մի քանի օր է՝ Վարդենիսի բնակիչները խուճապի մեջ էին. նրանց տեղեկություններ էին հասել, թե Ադրբեջանից լրտեսներ են ներթափանցել ԼՂ և Հայաստանի սահմանահատված՝Քարվաճառի ուղղությամբ, որոնց նպատակը խմելու ջրի պաշարները թունավորելն է։ Մինչ վարդենիսցիներն իրենց վարկածներն էին հրապարակում, նույնիսկ հավատացնում, որ տեսել են, թե լրտեսներն օրը ցերեկով ինչպես են շրջել այդ կողմերում, Վարդենիսի քաղաքապետից սկսած մինչև բանակի պատասխանատուներ համառորեն հերքում էին այդ լուրերը՝ հավաստիացնելով, որ բնակիչների երևակայության արդյունք է։
Սակայն նախօրեին ԼՂՀ ՊՆ կայքը պաշտոնապես լուր տարածեց, որ Քարվաճառի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձը, ինչը ժամանակին կանխվել է։
Ուշագրավ է, որ դիվերսանտների մասին ավելի շուտ իմանում են հասարակ քաղաքացիները, քան ԱԱԾ-ն կամ պետական սահմանների համար այլ պատասխանատուներ։ Կամ՝ գուցե իմանում են, բայց մարդկանց շրջանում խուճապ չառաջացնելու համար հերքում են:
Առավոտ
Երբ մեր լրատվամիջոցում չինովնիկների կամ օլիգարխների մասին բացասական տեղեկատվություն է հրապարակվում, լուրի «հերոսները» սովորաբար չեն պնդում, որ դա սուտ է, հերքումն էլ նրանց առանձնապես չի հետաքրքրում: Միակ հարցը, որն այդ պարագայում նրանց մոտ ծագում է, հետևյալն է՝ ո՞րն է տեղեկատվության աղբյուրը: Մոտ 20 տարի խմբագիր աշխատելով ես առավել հաճախ լսել էի հենց այդ խնդրանքը. «Ինձ հերքում-մերքում պետք չի, դու ինձ մենակ ախպերավարի ասա ՝ էդ գործը, էդ զակազը իմ դեմ ո՞վ ա տվե»:
Այս հարցն ունի իր տրամաբանությունը: Պաշտոնյաների և հարուստների միջավայրում ընդունված բարքերն այնպիսին են, որ նրանք մի կողմից՝ իրար փաթաթվում են խնջույքների սեղանի շուրջ, մյուս կողմից ՜ իրար տակ են փորում և իրարից բամբասում են այդ սեղաններից դուրս: Եվ այդ մարդիկ, հավանաբար, խնդիր ունեն իմանալու, թե որտեղի՞ց է գալիս վտանգը և իրենց «բաժակի ընկերներից» ո՞ր մեկն է դավեր նյութում: Ահա թե ինչի համար է նրանց, որպես կանոն, պետք լինում տեղեկատվության աղբյուրի բացահայտումը:
Առավոտ
մսվա կտրվածքով Հայաստանից Բրազիլիա մեկնելու համար վիզա են ստացել մի քանի տասնյակ ՀՀ քաղաքացիներ, որոնցից մոտ մեկ տասնյակը ՀՀ տարբեր պաշտոնյաներ են։
Այս մասին երեկ մեզ հայտնեցին Հայաստանում Բրազիլիայի դեսպանատնից, երբ հետաքրքրվում էինք, թե ֆուտբոլի աշխարհի առաջնությանը ներկա լինելու համար ՀՀ քանի քաղաքացի է մեկնել Բրազիլիա, և նրանցից քանիսն են պաշտոնյաներ։ Պաշտոնյաների անունները դեսպատնից հրաժարվեցին նշել։ «Չենք կարող անուններ ասել», – պատասխանեց դեսպանատան աշխատակցուհին։
Հարցին՝ իսկ պաշտոնյաները պատգամվորներ էին, թե՞ տարբեր պաշտոնյաներ էին, թե՞ տարբեր պաշտոնյաներ, աշխատակցուհին պատասխանեց. «Տարբեր պաշտոնյաներ՝ մոտ մեկ տասնյակ»։ Այդ մեկ տասնյակից առայժմ պաշտոնապես հայտնի է միայն ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանի անունը:
Հայկական ժամանակ
Իմ մի քանի հոդվածների (խոսքը inosmi.ru-ում խմբագրի ռուսերեն թարգմանված հոդվածների մասին է) մեկնաբանությունները համեմատելով կարելի է հեշտությամբ, առանց մասնագետ տեքստաբան լինելու համոզվել, որ այդ մեկնաբանությունները գրում են նույն մարդիկ, օգտագործում են նույն դարձվածքները, և տալիս են, ըստ էության, նույն գնահատականները: Ասացեք խնդրեմ՝ Ռուսաստանում ո՞ր մի սովորական ընթերցողը, օգտատերը ժամանակ կծախսի հայաստանցի լրագրողի հոդվածները նույն բառերով մեկնաբանելու վրա:
Ավելի տրամաբանական է ենթադրել, որ կան հաստիքային քարոզիչների բրիգադներ, որոնք մասնագիտանում են այս կամ այն թեմայի վրա և պարտավորված են արձանագրել համապատասխան հրապարակումներին:
Պարզ է, որ նման հաստիքային բարոզիչներ կան ոչ միայն Ռուսաստանում, այլև բազմաթիվ այլ երկրներում, նաև՝ Հայաստանում: «Ֆեյսբուքը», կայքերը և համացանցն ընդհանրապես միայն առաջին հայացքից են թվում քաոտիկ գրառումների հավաքածու։
«Առավոտի» կայքում էլ կան այդպիսի «հաստիքային» մեկնաբանողներ: Դատելով որոշակի թեմաների նկատմամբ ուշադրությունից՝ նրանք ներկայացնում են Գյումրիի նախկին քաղաքապետի և Տավուշի նախկին մարզպետի «գրասենյակները»: Կան նաև Մաքսային (Եվրասիական) միության «աշխատակիցներ», որոնք պարտավոր են «արժանի հակահարված տալ» հիշյալ միությունների կամ Ռուսաստանի հասցեին ցանկացած քննադատական բառին:
Առավոտ
Նախորդ օրը Հայաստանի լրատվական դաշտը պայթեց ԼՂՀ պաշտպանության բանակի վերահսկողության տակ գտնվող Քարվաճառի շրջանում ադրբեջանական դիվերսիոն խմբի ծավալած գործունեության մասին լուրերով: Տեղեկություններ էին շրջում, որ օրեր շարունակ այդ խումբը ինչ-որ գործողություններ է իրականացրել և նաև մի 14 տարեկան երեխայի առևանգել:
Երեկ մեզ որոշ մանրամասներ հայտնի դարձան անհետացած երեխայի մասին: Անճշտությունն այն է, որ երեխան 17 տարեկան է՝ Սմբատ Ցականյան անուն-ազգանունով, ում ընտանիքը Չարդախլու գյուղից է եղել, սակայն պատերազմից հետո տեղափոխվել է Քարվաճառ: Սմբատը անհետացել է հուլիսի 4-ի երեկոյան, «Ճումեն» կոչվող տեղամասում գտնվող իրենց պատկանող տանից: Սմբատի հայրը Մեխակ Ցականյանը, ով զբաղվում է անասնապահությամբ, երեկ մեզ որոշ մանրամասներ ներկայացրեց»,–գրում է «Հայկական ժամանակ» թերթը:
-Պարոն Ցականյան, ե՛րբ է անհետացել ձեր որդին:
— Որդիս տանը մենակ է եղել, եղբորս տղան և մյուսները գնացել են պոպոկ հավաքելու, ինքը տանը մենակ է մնացել: Առավոտ եկել եմ, տեսել որդիս չկա:
— Լրատվական կայքերում տարածված տեղեկությունների համաձայն, ձեր որդին անհետացել է դիվերսիոն գործողությունների արդյունքում: Ճի՞շտ է արդյոք այս տեղեկությունը, թե՝ ոչ: Ձեզ ի՛նչ է հայտնի:
— Այո, հենց այդ ժամանակ է անհետացել, հենց դիվերսիոն գործողությունների ժամանակ է եղել: Դիվերսիայի արած գործերն ա: Մտել են մեր տուն, բան-ման ա պակասում, ուտելիք են տարել: Երևակայեք, դիվերսիոն գործողությունները հենց այդ օրն են եղել, սակայն չգիտեմ քանի հոգի է եղել: Ես 100 տոկոսով վստահ եմ, որ դիվերսանտներն են որդուս տարել: Ուղղակի ես չգիտեի, որ որդիս մենակ կմնա ու սենց բան կլինի, կգան ու կտանեն:
— Վերջին անգամ ե՛րբ եք տեսել ձեր որդուն:
— Հուլիսի 4-ի երեկոյան իրեն թողել ենք գնացել, առավոտյան եկել եմ, տեսել չկա:
«Երեկ ԼՂՀ ոստիկանությունը իր կաքում հաղորդագրություն տեղադրեց Սմբատ Ցականյանի անհետանալու մասին, սակայն, որևէ կերպ մանրամասնած չէ, թե ինչ հանգամանքներում է դա տեղի ունեցել:
Հայկական ժամանակ
Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը հայտարարել է, թե իրենց աշխատանքի շնորհիվ վերջին 15 տարիների ընթացքում Երևանն անճանաչելիորեն փոխվել է, իսկ իրեն քննադատողնրը քաղաքական նպատակներից ելնելով են «նման բաներ ասում»։
«ՉԻ» – Նարեկ Սարգսյանը ճիշտ է ասում, Երևանն իսկապես անճանաչելիորեն փոխվել է։ Մոտավորապես այնպես, ինչպես, օրինակ, Մինսկը կամ Սմոլենսկը՝ 1941 թ., ամիսներ տևած ռմբակոծությունից հետո։ Չէ, Երևանի կենտրոնում, իհարկե, ռումբերի պայթյունների փոսեր չկան։ Փոխարենը նախկին շինությունների տեղում ինչ-որ անբնակ «կուբիկներ» են՝ դատարկ ու մութ ակնախոռոչներով։ Բայց դա Նարեկ Սարգսյանի մասնագիտական որակների հետ կապ չունի։ Հյուսիսային պողոտայի սալիկները, հասկանում եք, քաղաքական նպատակներից ելնելով են քանդվում, շենքերը քաղաքական դրդապատճառներով են «նստում», հուշարձանների պաշտպանությունն էլ ընդամենը ճղճիմ քաղաքական շահերը քողարկելու միջոց է։
Մի խոսքով՝ չեն սիրում Նարեկ Սարգսյանին, և վերջ։ Նա էլ, ի պատասխան, անճանաչելիորեն փոխում է Երևանի դեմքը, և դա անում է առանձնակի դաժանությամբ։ Կակոյ պրիվետ-տակոյ ատվետ
Չորրորդ ինքնիշխանություն
Թերթի հավաստի աղբյուրները հայտնում են, որ պաշտոնական Երևանը Մաքսային միությունից որևէ կերպ չի կարողանում մոտ հազար անուն այսպես կոչված «զգայուն» ապրանքների համար ստանալ մաքսային բարենպաստ ռեժիմ։
Խոսքն ապրանքների այն հայտնի ցանկի մասին է, որոնք ոչ ՄՄ անդամ երկրներից ներկրելու դեպքում պետք է հարկվեն շատ ավելի բարձր մաքսատուրքերով, քան ներկայումս: Իսկ առաջարկվող պայմաններով Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելը նշանակում է, որ այդ ապրանքների գները Հայաստանում կտրուկ կբարձրանան, որոշ դեպքերում մինչև 15-20 տոկոս:
Ըստ իրազեկ աղբյուրների, հիմնականում դա է պատճառը, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը հետաձգվում է, թեև հրապարակայնորեն ՀՀ իշխանությունները հերքում են, որ նման խնդիր կա:
Հայկական ժամանակ
-
-
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին -
03.05.2024 | 02:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան -
03.05.2024 | 01:10
Հայաստանի հետ բարեկամությունը լավ, բայց դատարկ երազանք է․ Թուրք վերլուծաբան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.