04.05.2024 | 15:10
Եթե իշխանությունը շարունակի ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավե...04.05.2024 | 14:10
Ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար իջեցնում են նաև քաղաքական մշակույ...04.05.2024 | 13:10
Կրեմլը «վտանգավոր» է որակել Մակրոնի և Քեմերոնի հայտարարությունները...04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան...04.05.2024 | 11:10
ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով...03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...Վլադիմիր Ավագյանի անվան բուժհաստատության լազերային վիրաբուժության բաժնի վարիչ օրթոպեդ-ողնաշարաբան Ենոք Աբրահամյանի հայցն ընդդեմ դերասան Աշոտ Մելոյանի՝ պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկությունները հերքելու և փոխհատուցում վարելու պահանջով, գտնվում է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում։ Երեկ կայացավ նախնական դատական նիստը։ Այն նախագահում էր դատավոր Արայիկ Կուբանյանը։
Հայցվորը, որը դատարան չէր ներկայացել, հայցում նշել է, որ մարտի 31-ին դերասան Աշոտ Մելոյանը իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է իր լուսանկարը, «վիրավորել ու զրպարտել» իրեն։ «Բժշկի դեմքը, ում սխալ դիագնոզի պատճառով և սխալ բուժման արդյունքում մայրս մահացավ» վերտառությամբ «ստատուսում» դերասանը գրել էր, որ առկա է եղել քրեական գործ, և որ պատրաստ է ցույց տալ 1200 էջից բաղկացած քրեական գործը, որը քննիչները 4 անգամ կարճել են.«Սակայն, ֆաշիստը ոչ մի անգամ ներողություն չխնդրեց ոչ իմ մայրիկից, ոչ ինձանից, և ոչ էլ մեր ընտանիքից»:
Առավոտ
Բելգիայում այս տարվա Եվրախորհրդարանի ընտրություններում հաղթել են ազգայնական կուսակցությունները՝ Նոր Ֆլամանդական դաշինք կուսակցությունը և Սոցիալիստական կուսակցությունը: Սրանք նախընտրական շրջանում խոստացել են փոխել միգրացիոն քաղաքականությունը, այն է՝ այլ երկրից միգրանտներին Բելգիայում քաղաքացիություն կամ ժամանակավոր ապաստան տալ միայն ծայրահեղ դեպքում:
Ընտրություններից կարճ ժամանակ անց արդեն նկատվում են նրանց վարած քաղաքականության առաջին պտուղները:
Տեղի հայ համայնքի ներկայացուցիչներից Լ. Հայրապետյանը «Ժամանակի» հետ զրույցում ասաց, որ Մագիդա Բլոգը, ով մասնագիտությամբ բժշկուհի է, և հենց ինքն է զբաղվում միգրանտներին քաղաքացիություն կամ ժամանակավոր ապաստան տալու հարցով, մոտ մեկ շաբաթ առաջ հայտարարել է, որ 40 տոկոսով իր շնորհիվ իջել է միգրանտների թիվը:
Մեր զրուցակիցը նշում է նաև, որ եթե նախկինում Հայաստանում բուռն ու ակտիվ քաղաքական կյանք էր, և մարդիկ ապաստան ստանալու համար որպես պատճառ ներկայացնում էին քաղաքական հետապնդումը կամ քաղաքական հալածանքը, ապա հիմա այլևս դրա հնարավորությունը չունեն և մեծ մասամբ առաջ են քաշում առողջական խնդիրներ. «Հատկապես հայաստանցիները գալիս են բժշկական խնդիրներով, բայց նորից ետ են ուղարկվում, որովհետև թե՛ դիալեզի, թե՛ նույնիսկ քաղցկեղի դեպքում այլևս չեն ընդառաջում ու ժամանակավոր ապաստանի փաստաթուղթ չեն տալիս»:
Մեր զրուցակիցն ընդգծեց նաև, որ Բելգիայի տարբեր քաղաքներում կան հայ համայնքի շահերը ներկայացնող 10-ից ավելի կազմակերպություններ՝ մեկը զբաղվում է եկեղեցին ներկայացնելով, մյուսը՝ մշակույթը, երրորդն էլ հատուկ միգրանտների հարցերով է զբաղվում: Հիմա այդ կազմակերպությունները պատրաստվում են միավորվել և հենց հայ միգրանտների հարցերով Բելգիայի կառավարությանը պահանջներ ներկայացնել:
Ժամանակ
Ընկերներիցս մեկն առաջարկել է Սփյուռքն անվանել «հիասթափարան»՝ հավանաբար, նկատի ունենալով, որ արտերկրում ապրող հայաստանցիները հաճախ են խոսում և գրում իրենց հիասթափությունների մասին՝ դրանք ներկայացնելով որպես արտագաղթելու պատճառ: Հայաստանում նույնպես շատ մարդիկ, երբ առնչվում են անօրինականությունների, կամայականությունների հետ, կամ գուցե կարծում են, որ իրենց հետ արդար չեն վարվել, ասում են ՝ «ես հիսաթափված եմ և կգնամ այս երկրից»:
Երբ մարդիկ ասում են՝ «ես հիասթափվել եմ էս երկրից» սովորաբար դա նշանակում է, որ մարդը «էս երկրից» սպասում էր ինչ-որ նյութական կամ գուցե հոգևոր բարիքներ, և քանի որ դրանք չի ստացել՝ հիասթափվել է: Իսկ գուցե երբեմն մտածենք, թե ինչ ենք մենք տալիս «էս երկրին», մեր հարազատներին, մեր ընկերներին, մեր հիմնարկին, ոչ թե նրանցից ինչ-որ բան պահանջենք և, չստանալու դեպքում, հիասթափվենք:
«Էս երկրից» հիսաթափվելու հաջորդ փուլը նեղանալն է, չարանալը և արտագաղթով սպառնալը: Գնում եք, գնացեք, Աստված Ձեզ պահապան, սպառնալս ո՞րն է: Ուզում եք ասել՝ եթե իմ ուզածով լինի, չե՞մ գնա: Իսկ ի՞նչ եք արել, որ Ձեր ուզածով լինի: Արել եք, Ձեր ուժերը չե՞ն պատել: Ուրեմն՝ ուրիշներին մի մեղադրեք, մի սպառնացեք և մի շանտաժեք Ձեր արտագաղթելով:
Հաճախ դրան արձագանքում են այսպես՝ եթե քեզ հետ այսպես վարվեին [դրան հետևում է սարսափելի բաների թվարկումը], դու էլ կարտագաղթեիր: Իմ պատասխանը դրան հակիրճ է՝ երբեք:
Առավոտ
Սերժ Սարգսյանը երեկ հրամանագիր է ստորագրել Կարեն Գրիգորյանին Իրաքում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին: Նորանշանակ դեսպանը վերջին շրջանում Հալեպում Հայաստանի գլխավոր հյուպատոսն էր ու փաստորեն մասնագիտացել է թեժ կետերում դիվանագիտական աշխատանքի գործում:
Ներկայումս Իրաքը գտնվում է Սիրիական սցենարի շեմին, քանի որ արմատական ISIS խմբավորումը զինված ապստամբության միջոցով գրավել է Իրաքի մի շարք շրջաններ, իսկ իրաքյան Քրդստանի ղեկավարությունը հայտարարել է անկախության հանրաքվե անցկացնելու մտադրության մասին, և չի բացառվում, որ առաջիկայում մենք նոր պետություն կտեսնենք տարածաշրջանում: Կարևոր է նշել, որ վերջին շրջանում Իրաքը չափազանց կարևոր նշանակություն է ձեռք բերել Հայաստանի համար, մեր երկրից արտահանվող ապրանքների երեք տոկոսը հենց Իրաք էր տարվում:
Նախորդ տարի մոտ 50 միլիոն դոլարի ապրանք է ՀՀ-ից արտահանվել այդ երկիր, և այն չափազանց խոստումնալից շուկա կարող է դառնալ մեզ համար: 2013 թվականին, օրինակ, Հայաստանից Իրաք է արտահանվել 46 միլիոն դոլարի ծխախոտ, ավելի քան 1 միլիոն դոլարի ալկոհոլային խմիչք, շուրջ 1 միլիոն դոլարի կարտոֆիլ, 1 միլիոն դոլարի հանքային ջուր:
Հայկական ժամանակ
Անվստահություն՝ ահա այն բառը, որը բնութագրում է մեր վիճակը: Մենք չենք վստահում մեր պատգամավորներին, որոնք գնում են կամ չեն գնում սահմանամերձ գյուղեր, չենք վստահում կառավարությանը՝ անկախ նրանից՝ այն փոխհատուցում է, թե չի փոխհատուցում: Մենք, բնականաբար, չենք վստահում նաև հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ կասկածելով, որ սակագին նշանակելիս այն առաջնորդվում է ոչ թե տնտեսական, այլ բոլորովին այլ հաշվարկներով: Մենք վստահ չենք, որ Աֆրիկյանների տան ապամոնտաժված և համարակալած քարերը նորից որևէ տեղ կմոնտաժվեին: Եվ այդ անվստահության համար հիմքեր ունենք, քանի որ 2000-ականներից սկսած՝ ապամոնտաժվել և համարակալվել է այդպիսի մոտ երեք տասնյակ շենք, և այդ համարակալած քարերի ճակատագիրն անհայտ է:
Իհարկե, 74 թվականից հետո ծնվածներն էլ չեն հավատում, որ իրենցից հիմա փող են հավաքում, որ նրանք 45 տարի հետո լավ ապրեն:
Կարդացեք այս տողերը և մի պահ մտածեք՝ իսկ կա՞ քաղաքական կամ ոչ քաղաքական գործիչ, որին դուք հավատում եք, և նրա խոսքը կամ գործը ձեր մեջ կասկածներ չի առաջացնի:
Առավոտ
Մայիսի 14-ին ՀՀ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպում էր ունեցել մի քանի տասնյակ խոշոր գործարարների հետ, որի ընթացքում վարչապետը տեղեկացրել էր, որ այսուհետ խաղի կանոնները փոխվում են, գործարարները պետք է ստվերից դուրս գան, հարկեր ավելի շատ վճարեն և այլն:
Մեր տեղեկություններով, արդեն հուլիսի լույս 1-ի գիշերը, մի քանի հարկային-օպերատիվ խմբեր խոշոր գործարարներին պատկանող ձեռնարկություններ են մտել և ստուգումներ սկսել: Ստուգումները առ այսօր շարունակվում են և թափ են հավաքում։ Հենց դրանով պայմանավորված, որ վերջին օրերին խոշոր գործարարների ազդեցության տակ գտնվող բազմաթիվ լրատվամիջոցներ կայքեր աննախադեպ հարձակում են սկսել Հովիկ Աբրահամյանի դեմ՝ հրապարակելով վերջինիս կենսագրության տարբեր մութ էջեր, նրա ունեցվածքը, առանձնատների լուսանկարները և այլն: Հնարավոր է, որ Հայաստանում մեկնարկում է գործարարների և կառավարության միջև պայքարի թեժ փուլ:
Չորրորդ ինքնիշխանություն
Հերացու փողոցի վրա` ծննդատան հարևանությամբ գտնվող հետիոտնային անցումը գրեթե ամեն օր խցանումների, հաճախ ավտովթարների պատճառ է դառնում:
«Առավոտ»-ը հարց է տալիս՝ ավտոմեքենաներով ծանրաբեռնված այս փողոցում արդյոք անհրաժե՞շտ է այդ անցումը, երբ ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա վերգետնյա անցում կա, որը հենց այդ նպատակով էլ կառուցվել է:
Առավոտ
Նախօրեին, երբ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշեց օգոստոսի 1-ից 10 տոկոսով բարձրացնել էլէներգիայի սակագինը, Սերժ Սարգսյանը դիմեց կառավարությանը՝ միջոցներ ձեռնարկել 105 հազար աղքատ ընտանիքներին սակագնի բարձրացումը փոխհատուցելու համար։ Սերժ Սարգսյանի հրահանգի համաձայն՝ կառավարության համապատասխան որոշման նախագիծը պետք է քննարկվեր կառավարության հուլիսի 3-ի նիստում։ Այսօր կայանալիք նիստի օրակարգում, սակայն, նման հարց երեկ կեսգիշերի դրությամբ այդպես էլ չներառվեց:
Հայկական ժամանակ
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տալու միանգամից երկու փաստաթղթերի, որոնք վերաբերում են Հայաստանի քաղաքացիների՝ Ռուսաստանում գտնվելու և աշխատանքային գործունեություն ծավալելու կարգերին:
Առաջինը Ռուսաստանի հետ կնքվելիք համաձայնագիր է, ըստ որի Հայաստանի քաղաքացիները Ռուսաստանում կարող են գտնվել 30 օր առանց որևէ տեղ գրանցվելու և հաշվառվելու: Երկրորդ փաստաթուղթը արդեն գոյություն ունեցող համաձայնագրում փոփոխություն կատարելու մասին է, որի համաձայն, Հայաստանի քաղաքացիները կարող են առանց աշխատանքի հատուկ թույլտվության, մեկ տարի շարունակ աշխատել Ռուսաստանի Դաշնության տարածքում: Եվ դրա համար ընդամենը պետք է աշխատանքային պայմանագիր կնքեն տեղի գործատուի հետ:
Հայկական ժամանակ
Թերթին հայտնի դարձավ, որ հուլիսի 2-ին կոմբինատի ղեկավար պաշտոններ զբաղեցնող աշխատակիցներն ազատման դիմում են գրել:
«ՉԻ» տեղեկություններով՝ պարզվում է, որ գերմանացիները նախքան կոմբինատի ղեկավարությունն իրենց ձեռքը վերցնելը, հետաքննություն են անցկացրել և պարզել ղեկավար պաշտոններ զբաղեցնող անձանց կողմից ֆինանսական յուրացումների մասին: Նիլ․ Սթիվենսոնի նշանակումից մեկ օր անց էլ այդ փաստերը «դեմ են տվել» կոմբինատի փոխտնօրեններին, կոմերցիոն տնօրենին, գլխավոր հաշվապահին, ֆինանսական գծով տնօրենի առաջին տեղակալին և մատակարարման բաժնի պետին և ստիպել նրանց աշխատանքից դուրս գալու դիմում գրել:
Կոմբինատի ղեկավարության բուրգի վերևում գտնվող այս մարդիկ էլ հուլիսի 2-ի երեկոյան կատարել են պահանջը:
«ՉԻ» աղբյուրները լռում են, սակայն, թե արդյոք կոմբինատի նոր սեփականատերերը մտադիր են սահմանափակվել այդ մարդկանցից ազատվելով, թե մտադիր են նաև չարաշահումների ու ֆինանսական յուրացումների հիմքով քրեական գործ հարուցել նշված աշխատակիցների նկատմամբ:
Չորրորդ ինքնիշխանություն
-
-
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան -
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
03.05.2024 | 02:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին -
04.05.2024 | 11:10
ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով տեղյակ ենք՝ Հայաստանը որևէ նոր քայլ չի ձեռնարկել
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.