04.05.2024 | 15:10
Եթե իշխանությունը շարունակի ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավե...04.05.2024 | 14:10
Ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար իջեցնում են նաև քաղաքական մշակույ...04.05.2024 | 13:10
Կրեմլը «վտանգավոր» է որակել Մակրոնի և Քեմերոնի հայտարարությունները...04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան...04.05.2024 | 11:10
ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով...03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...Վաղը ժամը 19-ին Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցում է հավաքվելու իշխող ողջ վերնախավը։ Սերժ Սարգսյանը հանդիպման է հրավիրել կառավարության ողջ կազմին և ՀՀԿ խմբակցության պատգամավորներին։ Թե ինչու է Սարգսյանը որոշել նման ֆորմատով հանդիպել իշխանության ներկայացուցիչների հետ և ինչու մայրաքաղաքից դուրս, անհասկանալի է։
Նման ձևաչափով հանդիպում Երևանից դուրս առաջին անգամ է կազմակերպվում։ Թե որոնք են լինելու քննարկվելիք օրակարգային հարցերը, պատգամավորներն ընդամենը փորձում էին կռահել՝ ենթադրելով, որ ըստ ամենայնի քաղաքական տարվա ամփոփում է լինելու արձակուրդներից առաջ։ Չի բացառվում, որ «գաղտնի» ինչ-որ հարցեր էլ քննարկվեն:
Հայկական ժամանակ
Նկատած կլինեք՝ ամերիկյան մարտաֆիլմերում կինոնկարի մոտավորապես կեսին հերոսներից մեկը, որին մենք՝ միամիտներս, բացասական կերպար էինք համարում, «բացահայտվում է»՝ ասելով. «Ես աշխատում եմ ԱՄՆ կառավարության համար»: Հատուկ գործակալ է կամ դրա նման մի բան: Կառավարության համար աշխատելու հանգամանքը շեշտվում է առանձին հպարտությամբ, և այստեղ, անշուշտ, կա նաև քարոզչության տարր՝ հերոսն այսպիսով շեշտում է, որ իզուր չի ստանում հարկատուների փողերը:
Հայաստանում պետության համար աշխատելը բացարձակապես հարգի չէ [բարեբախտաբար, բացառություն է բանակում ծառայելը]: Պետական հիմնարկում աշխատողն ընկալվում է կամ որպես գող, կաշառակեր և ավազակ, կամ որպես խեղճուկրակ մարդ, որը ոչ միայն ստիպված է ապրել իր, մեղմ ասած, ոչ շքեղ աշխատավարձով, այլև ենթարկվել զանազան ճնշումների: Մասնավորապես, դպրոցների մանկավարժներից շատերը ստիպված են մասնակցել ընտրակեղծիքներին:
Ակնհայտ է, որ, օրինակ, նախարարություններում աշխատող մարդկանցից ոչ բոլորն են հանցագործ: Նրանք, ովքեր ունեն համապատասխան լծակներ, կաշառքներ և «ատկատներ» են վերցնում, բիզնեսների մեջ են խցկվում և այլն, բայց մնացածը՝ հարյուրավոր մարդիկ, դրա հնարավորությունը չունեն կամ գուցե չեն գողանում՝ սկզբունքային նկատառումներից ելնելով:
Առավոտ
Երեկ Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանից (Թոխմախի Մհեր) հետաքրքրվեցինք, թե ի՞նչ պատասխան կտար Կիսելյովին, եթե ներկա գտնվեր հայ-ռուսական խորհրդարանական ակումբի նիստին:
Այդ մասին խոսելով Սեդրակյանն ասաց. «Ես որ ընդեղ լինեի, սև Կիսելյով կբերեի գլխին: Սամբո կանեի»,- կեսկատակ-կեսլուրջ ասաց Սեդրակյանը ու նշեց, որ իր համար անընդունելի է, որ ռուսերենը հայերենից գերադասվի. «Ո՞նց կարող ա նման բան լինի, հայերենն է մեր լեզուն, ռուսերենը ոնց որ անգլերենը, կարող են գոյություն ունենալ, էդքան բան: Մեր լեզուն հայերենն է»,- ասաց նա:
Հայկական ժամանակ
Թերթի տեղեկություններով՝ հունիսի 11-ին բուժօգնություն ստանալու համար դեմքի, կրծքավանդակի, ոտքերի ու ձեռքերի այրվածքներով «Ճառագայթաբանության և այրվածքաբանության» կենտրոն է տեղափոխվել 45-ամյա Երևանի մի բնակիչ: Տղամարդու ընտանիքի անդամները հիվանդանոցում ներկայացրել էին, թե տանը բենզինի շիշը ծխախոտից բռնկվել է, որի հետևանքով տղամարդը այրվածքներ է ստացել:
«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ, սակայն, բնակարանում գազօջախի մոտ իր անձնական օգտագործման համար թմրամիջոց պատրաստելու ժամանակ բենզինի տարան բռնկվել է, որի հետևանքով 45-ամյա տղամարդը ստացել է նշված վնասվածքները:
Չորրորդ ինքնիշխանություն
Աժ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարել է, թե Հայաստանի էներգետիկ համակարգում վիճակն օրհասական է, և «կարող է ստիպված լինենք գնալ հովհարային անջատումների»:
«ՉԻ» — Կյանքն, իսկապես, հետաքրքիր բան է: 15 տարի շարունակ ով ինչից խոսում էր այս իշխանությունները «մութ ու ցուրտ տարիներն» էին հիշեցնում: Ընդ որում այն ժամանակ պատերազմ էր, ատոմակայանը չէր աշխատում, գազամուղն էլ օրումեջ պայթեցվում էր:
Եվ այնուամենայնիվ արդեն 1995-ին հովհարային անջատումներր վերացան: Ո՞ւմ մտքով կանցներ, որ 20 տարի անց, ունենալով երկու գազամուղ և աշխատող ատոմակայան, նորից կանգնելու ենք հովհարային անջատումների վտանգի առաջ:
Զարմանալին գիտեք որն է, երբ սկսեցին «լափված մազութի» գործը քրքրել, պարզվեց, որ ինչ-որ մութ պատմություն իսկապես եղել է, ու հիմնական «գործող անձն» էլ Երվանդ Զախարյանն է եղել:
Ու հիմա՝ խնդրեմ. Երվանդ Զախարյանը նշանակվեց Էներգետիկայի նախարար, և մի ամիս չանցած՝ հովհարային անջատումների մասին են խոսում: Մնում է Արշակ Սադոյանին էլ պատգամավոր դարձնեն, ու վերջ:
Չորրորդ ինքնիշխանություն
Երբեմն, երբ գրում եմ մշակույթի մասին, արձագանքը լինում է մոտավորապես այսպիսին ՝ «այ ախպեր, մարդիկ սոված են՝ ի՞նչ մշակույթ»: Դա գալիս է այդ բառի չափից դուրս նեղ իմաստավորումից: Իբր դա ինչ-որ «հոգևոր սնունդ» է, որը պետք է հակադրվի նյութականին: Իրականում՝ երբ դուք կարողանում եք բանավիճել՝ առանց դիմացինին վիրավորելու, դա մշակույթ է: Երբ դուք ժամանակին եք գալիս աշխատանքի և այդտեղ փորձում եք օգտակար արդյունք ստանալ, դա նույնպես մշակույթ է: Եթե դուք ամեն օր ձգտում եք կատարելագործելու ձեզ և թե ձեր գործը՝ դա դարձյալ մշակույթ է: Կամ ՝ երբ դուք առավոտվանից գիշեր լաց եք լինում ձեր և ազգի դառը ճակատագրի վերաբերյալ՝ դա էլ է մշակույթ: Մշակույթ է ցանկացած ավանդույթ, մտքի ցանկացած ուղղվածություն, որը տարիներով, տասնամյակներով, դարերով մշակվում է և դառնում մտածելակերպի անբաժանելի մաս: Այդ առումով ակնհայտ է, որ վերջին 23 տարում մեր պետական, քաղաքական և արտադրական մշակույթը արագ և էական արդիականացման կարիք ուներ և ունի, ինչը մենք, տարբեր պատճառներով, չենք կարողացել անել:
Առավոտ
Երեկ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցավ շնորհանդեսին մասնակցում էր նաև ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, որին թերթի լրագրողը մի քանի հարց է ուղղել: Ներկայացնում ենք հոդվածը կրճատումներով.
— Պարոն Խաչատրյան, հուլիսի մեկին ավարտվում է նոր սերնդի ՀԴՄ-ների համատարած տեղադրման վերջնաժամկետը, բայց մեր ունեցած տեղեկություններով, ՀԴՄ-ներ չկան:
— ՀԴՄ-ները կան, ճանապարհին են, մոտ օրերս մենք կստանանք, ոչ մի խնդիր չկա և մենք այդ ՀԴՄ-ների տեղադրումը պետք է անենք սահուն, հանգիստ, որովհետև ինքը ծրագրային ապահովման լուրջ խնդիրներ է առաջ բերում: Նոր ՀԴՄ-ները փոխելու են տնտեսական միջավայրը, պարզեցնելու են, հաշվառման խնդիրները լուծելու են էլեկտրոնային եղանակով:
— Պարոն Խաչատրյան, Դուք իրո՞ք կարծում եք, որ այդ ՀԴՄ-ները 400 դոլար արժեն: 400 դոլար հիմա արդեն iPad-ներն արժեն:
— Եթե դուք կայքերով ուսումնասիրեք, համադրություններ անեք, կտեսնեք, արժի՞, թե չարժի: Ճիշտ հակառակը, քանի որ ծրագրային ապահովումը մենք համատեղ ենք արել, բավականին էժան գներով ենք ձեռք բերել: Եվ նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի աշխատակիցների հետ հանդիպմանը ոչ միայն այս տարի, այլ ընդհանրապես՝ անցած բոլոր տարիներին, մենք ինքներս ենք առաջարկել, որ այդ ոլորտի աշխատակիցները մտածեն՝ իրենք արտադրություն դնեն:
— Առաջարկություն եղել է, թե իրենք ասում են, որ դրա ինքնարժեքը 50-60 դոլարից չի անցնի:
— Չէ, նման խոսակցություն չկա, իրենք ասում են, որ մեր համար դժվարություններ կան:
— Որքա՞ն լրացուցիչ մուտքեր ենք ակնկալում ստվերի կրճատման արդյունքում:
— Դա շատ դժվար է հիմա ասել, բայց մեր հիմնական նպատակը հարկային եկամուտների աճի կայուն տեմպը ապահովելն է:
— Ուրեմն գնահատական չկա՞, թե որքանով կավելանա:
— Տարբեր գնահատականներ կան: Դրա մասին կխոսենք, երբ որ մեր գործառույթները իրականացնենք, փաստացի թվերը ունենանք, կտեսնենք:
— Եթե որոշ գործարարներ, այնուամենայնիվ, դուրս չգան ստվերից՝ դուք կհիասթափվե՞ք:
— Գործարարների՞ց, թե մեր գործունեությունից:
— Տարբերություն չկա:
— Իհարկե, կհիասթափվեմ:
Հայկական ժամանակ
Մեր ունեցած տեղեկություններով, ՀՀ կառավարությունը առաջիկայում պատրաստվում է նոր վարկ վերցնել միջազգային ֆինանսական կազմակերպություններից՝ այսպես կոչված «նոր սերնդի ՀԴՄ-ների» խոշոր խմբաքանակ ձեռք բերելու նպատակով:
Կառավարությունը նման քայլը հիմնավորում է նրանով, որ այդ ՀԴՄ-ները որոշ կատեգորիայի տնտեսվարողների պետք է տրամադրվեն անվճար:
Դրանց մեջ են մտնում, մասնավորապես, սահմանամերձ գյուղերի խանութները և առևտրի և սպասարկման ոլորտում գործող այլ «փոքր» տնտեսվարողներ: Եվ այնուամենայնիվ, այդ ՀԴՄ-ների ներդրման շուրջ կան լրջագույն կասկածներ:
Խնդիրն այն է, որ մասնագետների գնահատմամբ, ընդամենը 50-60 դոլար ինքնարժեք ունեցող այդ սարքերը թայվանական մի ընկերությունից գնվում են մոտ 400 դոլարով: Ընդ որում, դրանք արտադրվում են բացառապես Հայաստանի համար և դրանց ներկրմամբ զբաղվում է միայն մեկ ՊՈԱԿ՝ «ՀԴՄ-ների ներդրման գրասենյակ»-ը, որի գործունեությունը իրականացվում է հույժ գաղտնիության քողի տակ:
Հայկական ժամանակ
ՀՀ կառավարության առաջիկա նիստի օրակարգում է երթևեկության կանոնների մի քանի խախտումների համար նախատեսված տուգանքների փոփոխության հարցը: Այդ տուգանքների չափը սահմանված է ՀՀ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքով: Ամենաէական փոփոխությունը վերաբերվում է սահմանված արագության գերազանցման համար նախատեսված տուգանքին: Գործող կարգով, սահմանված արագությունը 1-10 կմ/ժամով գերազանցելու դեպքում նախատեսված է 10 հազար դրամի տուգանք: Ներկայացված նախագծով առաջարկվում է գերազանցած յուրաքանչյուր կմ/ժամի համար վարորդին տուգանքել հազարական դրամով: Այսինքն՝ եթե սահմանված արագությունը գերազանցել է 1 կմ/ժամով, տուգանքը պետք է լինի 1000 դրամ, եթե երկու կմ/ժամով, ապա՝ 2000 դրամ, և այսպես շարունակ:
Հաջորդ էական փոփոխությունը վերաբերում է սահմանված ժամկետում տուգանքը չվճարելու համար նախատեսված պատժամիջոցին: Ներկայումս, գործող կարգի համաձայն, տուգանքի վճարումը 30 օր չկատարելու դեպքում այն եռապատկվում է, իսկ 60 օր հետո՝ հնգապատկվում: Առաջարկվող նախագծով եռապատկման փոխարեն տուգանքը պետք է ավելանա 25 տոկոսով, իսկ հնգապատկման փոխարեն՝ 50 տոկոսով: Փոխարենը խստացվում են որոշ խախտումների համար նախատեսված տուգանքները, օրինակ՝ ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցի վարորդի՝ ղեկին ծխելու դեպքում տուգանքը կավելանա։ Հավանության արժանանալու դեպքում տուգանքների փոփոխություններն ուժի մեջ կմտնեն այս տարվա սեպտեմբերից:
Հայկական ժամանակ
7 տարի առաջ կառուցված Հյուսիսային պողոտայում այս օրերին կրկին մեծ թափով շինարարական աշխատանքներ են ընթանում: Քաղաքացիները, չհասցնելով վայելել «էլիտար» պողոտայում զբոսնելու, ժամանակ անցկացնելու հաճույքը, ստիպված են կրկին փոշի շնչել, շինարարական տեխնիկայի աղմուկը լսել: Պողոտայի հատակն ամբողջությամբ քանդված է, մեծ-մեծ քարաբեկորներն էլ ամենուր թափված:
Այս անգամ Հյուսիսային պողոտայով հետաքրքրված է «Տաշիր գրուպ» ընկերությունը, որը որոշել է պողոտայի՝ ժամանակին արված անորակ բետոնե հատակը փոխարինել երկարաժամկետ գրանիտե սալիկներով: Ընկերությունը Հյուսիսային պողոտայի էլիտար շենքերի բնակիչներից գնել է ստորգետնյա ավտոկայանատեղիների համար նախատեսված տարածքը՝ առևտրի ցանց կառուցելու նպատակով:
Քաղաքապետարանից «Առավոտի» հարցին ի պատասխան՝ հայտնեցին, որ ողջ ծախսերը «Տաշիր գրուպն» է հոգում, և համայնքային բյուջեից այդ նպատակով ոչ մի լումա չի հատկացվել: Քաղաքապետարանից նաև հայտնեցին, որ սալիկապատման համար ընկերությունը կծախսի մոտ 5 միլիոն դոլար: Սալիկները ներկրվել են արտերկրից և, ինչպես քաղաքապետարանից են վստահեցնում, նախատեսված են 40-50 տարվա օգտագործման համար:
Առավոտ
-
-
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
03.05.2024 | 02:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան -
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.