04.05.2024 | 15:10
Եթե իշխանությունը շարունակի ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավե...04.05.2024 | 14:10
Ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար իջեցնում են նաև քաղաքական մշակույ...04.05.2024 | 13:10
Կրեմլը «վտանգավոր» է որակել Մակրոնի և Քեմերոնի հայտարարությունները...04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան...04.05.2024 | 11:10
ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով...03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...Վարդենիսում հունիսի 29-ին գրանցված պտտահողմի պատճառած վնասի չափը, ըստ նախնական ակտի, կազմել է 95 միլիոն դրամ: Այս մասին «ՀԺ»-ին տեղեկացրել է «Գեղամա աշխարհ» մարզային շաբաթաթերթի խմբագիր Խոսրով Խլղաթյանը:
Երեկ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը այցելել է փոթորկից տուժած ընտանիքներին, ծանոթացել նրանց կրած վնասներին: Վնասներ կրած բնակիչներին աջակցելու հարցը կառավարության նիստում կքննարկվի: Առայժմ հայտնի չէ, թե աջակցությունն ինչ չափով է լինելու: Գեղարքունիքի մարզպետը առաջնահերթ է համարել առանց տանիք մնացած տները տեղումներից պաշտպանելու նպատակով տանիքների վերանորոգման հարցը:
Հայկական ժամանակ
40 տարի առաջ էլեկտրաէներգիայի կիլովատն արժեր 4 կոպեկ՝ Հայաստանում շատերը դա էլ չէին ուզում վճարել և տարբեր հնարքներով հոսանք էին գողանում: Մեկ շիշ օղին արժեր 3 ռուբլի 62 կոպեկ, մեկ մատնաքաշը՝ 30 կոպեկ, մեկ տուփ «Սալյուտ» ծխախոտը՝ 30 կոպեկ, «տակից»՝ 40 կոպեկ, սովորական պաղպաղակի բրիկետն արժեր 15 կոպեկ, պլոմբիրը՝ 20 կոպեկ:
Բայց ամբողջ խնդիրն այն է, որ մենք չգիտեինք, թե ինչո՞ւ տվյալ ապրանքն արժե այդքան, և ինչո՞ւ այդ գները մեկ տասնամյակից ավելի չեն փոխվում: «Սովետի» ժամանակ թե՜ գները և թե՜ աշխատավարձերը պայմանական-կամայական էին:
Այժմ արդեն քառորդ դար մենք ապրում ենք շուկայական հարաբերությունների պայմաններում: Բայց մենք հիմա էլ չենք հասկանում, թե ինչպես է առաջանում, մասնավորապես, էլեկտրաէներգիայի սակագինը։
Մի խոսքով՝ անկախ Հայաստանում որոշ գներ դարձյալ խիստ կամայական են:
Առավոտ. խմբագրական
Երեկվանից Զանգեզուրի Պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) (Zangezur Copper Molybdenum Combine (ZCMC) գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնը զբաղեցնում է գերմանական բաժնետեր ընկերության ներկայացուցիչ ավստրիացի Նիլ Սթիվենսոնը, այդ մասին «ՉԻ»-ին հայտնում են Սյունիքի աղբյուրները:
Բանն այն է, որ հունիսի 24-ին կայացել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության փայատերերի ժողովը, որի ժամանակ կոմբինատի կառավարման համակարգում կատարվել են էական փոփոխություններ:
Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի հայրը Մաքսիմ Հակոբյանը, դադարել է տնօրեն լինելուց, նրան բաժին է հասել սեփականատերերի խորհրդի նախսգահի փշուրներ:
Չնայած ընկերության ներդրումներին և խոստումնալից ծրագրերին կոմբինատի աշխատողները «ՉԻ»-ին հայտնեցին, որ առաջիկայում ընկերությունը մտադիր է կոմբինատի ղեկավար պաշտոնները տալ Գերմանիայից ժամանած մասնագետներին: Ինչպես նաև ընկերությունը նախատեսել է մասնագիտական մեծ պահանջներ դնել աշխատակիցների առջև առաջացնելով մրցակցություն:
Կոմբինատում շրջանառվում են տեղեկություններ, որ կոմբինատի նոր ղեկավարությունը խոստացել է բարձրացնել աշխատավարձերը, սակայն աշխատակիցները մտահոգված են, որ շուտով ղեկավար պաշտոններից կազատվեն տեղացիները, իսկ իրենց կմնա միայն ենթարկվել օտարերկրյա ընկերության սահմանած կանոններին:
Չորրորդ ինքնիշխանություն
Մայիսի 17-ին Վարդանանց փողոցում՝ Վերնիսաժի մոտ հնչած կրակոցների գործով կալանավորված երկու մեղադրյալները՝ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի (Յուվեցի Կարո) փեսան՝ Գոռ Առաքելյանը և Ներսես Մելքոնյանը առայժմ չեն հարցաքննվել:
Գոռ Առաքելյանը, ում նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6 և 10-րդ կետերով (խուլիգանական դրդումներով սպանության փորձ, նախատեսում է 15 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկում) և ՀՀ ՔՕ 235 հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք կրելը, պատժվում է ազատազրկմամբ առավելագույնը երեք տարի ժամկետով), առայժմ ցուցմունք չի տվել ի վիճակի չլինելու պատճառով: Մեր հարցին, թե ինչո՞ւ ի վիճակի չի եղել ցուցմունք տալ, Գոռ Առաքելյանի պաշտպան Երեմ Սարգսյանը ասաց, որ չի մեկնաբանում:
Սույն գործով հունիսի 9-ին կալանավորված մյուս մեղադրյալ Ներսես Մելքոնյանը, նույնպես ցուցմունք չի տվել:
Հայկական ժամանակ
Երեկ կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանից հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս կազդի Վրաստանի՝ Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումը Հայաստանի ու Վրաստանի միջև բեռնափոխադրումների վրա:
Ըստ մամուլի հրապարակումների, Վրաստան կատարած այցի ժամանակ Սերժ Սարգսյանը այդ հարցը քննարկել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հետ:
Ի պատասխան Բեգլարյանն ասաց, որ նման հարց չի քննարկվել, և ասոցացման համաձայնագրի ստորագրմամբ խնդիրներ չեն առաջանում. «Բոլորովին չկա նման բան: Ես մասնակցել եմ այդ պետական այցին, եղել եմ Սերժ Սարգսյանի հետ: Դա խնդիր չի»,- ասաց Բեգլարյանը:
Նախարարի այս լավատեսական վստահեցումները, սակայն, այնքան էլ համոզիչ չեն թվում: Պարզապես ներկայումս այդ հարցը չի քննարկվում և չի շոշափվում միայն այն պատճառով, որ առայժմ հայտնի չէ, թե ինչպես պետք է կանոնակարգվի բեռների շրջանառությունը ՄՄ անդամ հանդիսացող Հայաստանի և ՌԴ-ի միջև երրորդ երկրների տարածքով: Ավելի մեծ է հավանականությունը, որ Վրաստանի՝ Եվրամիության հետ ավելի խոր ինտեգրման և Հայաստանի՝ ՄՄ լիարժեք անդամ դառնալուց հետո ՀՀ և ՌԴ միջև տարանցիկ բեռնափոխադրումների ոլորտում որոշակի բարդություններ առաջանան:
Հայկական ժամանակ
Հայաստանի էլեկտրական ցանցերը հրապարակել է 2013թ. ֆինանսական հաշվետվությունը՝ Ernst and Young անկախ աուդիտորի եզրակացությամբ։ Ըստ այդմ, ՀԷՑ-ը կուտակել է 4մլրդ 470 մլն դրամի վնաս։
«Այլ հանգամանքների հետ միասին վկայում են էական անորոշության առկայության մասին, որոնք կարող են կասկածի տակ դնել ընկերության գործունեության անընդհատությունը շարունակելու ունակությունները»,- եզրակացրել է անկախ աուդիտորը։ Այլ կերպ ասած, ՀԷՑ-ը գտնվում է սնանկացման եզրին։ Հենց այս պատճառաբանությամբ էլ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշել է բարձրացնել էլէներգիայի սակագինը և այդ հարցով այսօր նիստ է գումարելու:
Հայկական ժամանակ
Որ «մեծամասնական-համամասնական» խնդիրը լակմուսի թուղթ է՝ իշխանություն-ընդդիմություն լինելու համար, ցույց է տալիս նաև հանգամանքը, որ նույն գործիչներն ու կուսակցությունները, երբ իշխանություն են՝ պայքարում են համամասնականի դեմ, իսկ երբ տեղափոխվում են ընդդիմություն՝ դառնում են համամասնականի ջերմ ջատագովը: Դա կարելի է, մասնավորապես, ասել առաջին և երկրորդ նախագահների ու նրանց շուրջը համախմբված քաղաքական ուժերի մասին:
Իրականում խնդիրը, կարծում եմ, մտացածին է: Չնայած իշխանության և ընդդիմության կողմից մշտապես բերվող փաստարկները ռացիոնալ հատիկ ունեն, բայց խորհրդարանի ամենահրատապ խնդիրը հաստատ այն 41 տեղերը չեն, որոնք զբաղեցրել են «մեծամասնական» պատգամավորները: Ի դեպ, այսօր նրանց թվում է հաջողված պատգամավոր Էդմոն Մարուբյանը, որը դժվար թե որևէ ցուցակով անցներ Ազգային ժողով: Հայաստանի խնդիրը արդար ընտրություններն են, և այդ խնդիրը «մեծամասնական-համամասնականի» հետ որևէ կապ չունի: ՌԴ Պետդումայի ընտրությունները 100 տոկոսով համամասնական են: Պետդուման 100 տոկոսով գտնվում է Պուտինի գրպանում:
Առավոտ
Թերթի տեղեկություններով՝ երեկ միջադեպ է տեղի ունեցել Վեդի քաղաքում, որը վերածվել է հայհոյանքներով ուղեկցվող մեծ ծեծկռտուքի:
«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ կռվի կիզակետում եղել են Վեդիում «ռազբորկաներով» հայտնի Արթենյանները:
Հիշեցնենք, որ Վեդի քաղաքի սկզբնամասում գտնվող գազալցակայանում 2011թ. հունվարի 21-ին Ռազմիկ Արթենյանի, նրա որդիներ Սամվել, Սրապիոն Արթենյանների և ոստիկանների միջև տեղի էր ունեցել միջադեպ, որի հիման վրա Արթենյանների դեմ հարուցվել էր քրեական գործ:
«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ ս.թ. հունիսի 29-ին թանկարժեք մեքենան վազանց է կատարել և հայտնվել է քաղաքացիներից մեկի բակում: Դեռևս չճշտված տեղեկություններով՝ միջադեպը եղել է նախորդի շարունակությունը, քանի որ սրված հարաբերություններ են եղել Վեդիի ոստիկանական համակարգի ղեկավարների և համակարգից ազատված Արթենյան ավագի պահպանության ծառայության պետի պաշտոնից ազատվելուց հետո:
Ոստիկանության հասարակայնության և լրատվության վարչությունից «ՉԻ»-ին փոխանցեցին, որ հունիսի 29-ին Վեդիում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ նյութեր են նախապատրաստվում, և մանրամասները առաջիկայում:
Չորրորդ ինքնիշխանություն
Ապրանքների մատակարարում իրականացնող խոշոր ընկերություններից շատերը իրենց գործընկեր խանութներին արդեն տեղեկացրել են, որ հուլիսի մեկից մատակարարվող ապրանքների հետ պարտադիր տրամադրելու են հաշիվ-ապրանքագրեր:
Սա Հովիկ Աբրահամյանի՝ մայիսի 14-ին խոշոր գործարարների հետ հանդիպման ժամանակ ձեռքբերված պայմանավորվածությունն է այն մասին, որ հուլիսի 1-ից «գիծ է քաշվում, և խոշոր բիզնեսը դուրս է գալիս ստվերից։
Խանութներում, սակայն, նշում են, որ հուլիսի մեկից հաշիվ-ապրանքագրեր տրամադրելու մտադրության մասին դեռ չեն հայտնել մի քանի ընկերություններ, որոնց թվում են ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի՝ Լֆիկի հետ կապված ընկերությունները:
Խանութներում մեր թղթակցին տեղեկացրել են նաև, որ մատակարարները նշել են, թե հաշիվ-ապրանքագրերի տրամադրումը պարտադիր է լինելու առնվազն սկզբնական շրջանում, «մինչև տեսնենք ինչ է լինելու»:
Նշենք, որ խոշորների կողմից մատակարարումների լիարժեք փաստաթղթավորման արդյունքում սպասվում է ապրանքների գների զգալի աճ:
Հայկական ժամանակ
Թերթի աղբյուրների փոխանցմամբ, Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը մինչև հուլիս պատրաստ չի լինի: Թեև Աստանայում տեղի ունեցած Եվրասիական բարճրագույն տնտեսական խորհրդի ընդլայնված նիստից հետո կայացրած որոշման մեջ ասվում է, որ մինչև հուլիսի 1-ը պետք է նախապատրաստել Հայաստանի անդամակցության պայմանագիրը, կան որոշ «տեխնիկական» խնդիրներ, որոնք փաստորեն այնքան էլ «տեխնիկական» չեն, եթե դառնում են նման հետաձգման պատճառ:
Թե ո՞րն է նման անորոշության պատճառը՝ ոչ ոք չի խոսում, իշխող ՀՀԿ-ականներն էլ ոչ միայն չգիտեն, այլև չեն էլ պատկերացնում, թե ի՞նչ է ասել «տեխնիկական» խնդիրներ, ինչո՞ւ փաստաթուղթը պատրաստ չէ: Նրանք խուսափում են խոսել ԵՏՄ-ի թեմայով. ասում են, որ մինչև հուլիսի 1-ը պայմանագիրը մասամբ էլ պատրաստ չի լինի: Իսկ թե ե՞րբ պատրաստ կլինի՝ անհայտ է:
Չորրորդ ինքնիշխանություն
-
-
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան -
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
03.05.2024 | 02:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին -
04.05.2024 | 11:10
ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով տեղյակ ենք՝ Հայաստանը որևէ նոր քայլ չի ձեռնարկել
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.