04.05.2024 | 14:10
Ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար իջեցնում են նաև քաղաքական մշակույ...04.05.2024 | 13:10
Կրեմլը «վտանգավոր» է որակել Մակրոնի և Քեմերոնի հայտարարությունները...04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան...04.05.2024 | 11:10
ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով...03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հուլիսի 1-ին նիստ է գումարելու և քննարկելու է էլէներգիայի սակագնի բարձրացման հարցը։ Համապատասխան նախագիծը արդեն տեղադրվել է հանձնաժողովի պաշտոնական կայքէջում։
Նիստի օրակարգում ներառված է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագների սահմանման մասին» որոշման նախագիծը, որի համաձայն, այս տարվա օգոստոսի մեկից սովորական սպառողներին մատակարարվող էլէներգիայի ցերեկային սակագինը կկազմի 41,85 դրամ մեկ կՎտ ժամի դիմաց, իսկ գիշերայինը՝ 31.85 դրամ։ Ներկայումս էլէներգիայի ցերեկային սակագինը կազմում է 38 դրամ, գիշերայինը՝ 28 դրամ։ Այսպիսով, էլեկտրաէներգիան Հայաստանում օգոստոսի 1-ից կթանկանա 3,85 դրամով կամ՝ մոտ 10 տոկոսով։ Էլէներգիայի վերջին թանկացումը տեղի է ունեցել ընդամենը մեկ տարի առաջ՝ 2013 թ. հուլիսի 7-ին, և այդ ժամանակ այն թանկացավ 27 տոկոսով։ Փաստորեն, միայն մեկ տարվա ընթացքում էլեկտրաէներգիան Հայաստանում կթանկանա 37 տոկոսով։ Սա առաջին անհրաժեշտության ապրանքի հիպերգնաճ է:
Հայկական ժամանակ
«Ըստ «ՀՀ ինտերակտիվ բյուջե» պորտալում հրապարակված տեղեկատվության, այս պահի դրությամբ «պարտադիր կուտակային» համակարգին ՀՀ կառավարությունը ուղղել է 122 միլիարդ դրամ: Հունիսի մեկի դրությամբ դա պետք է կազմեր 8.5 մլրդ դրամ:
Կենսաթոշակային նոր համակարգով աշխատողների աշխատավարձից պետք է պահվի 5 տոկոս, ևս 5 տոկոս յուրաքանչյուր աշխատողի հաշվին պետք է վճարի կառավարությունը:
Ընդ որում, այդ վճարումները կառավարությունը պետք է կատարեր անկախ իրականացվող օրենսդրական փոփոխություններից:
Ստացվում է, որ կառավարությունը նույնպես դեմ է «պարտադիրին» և ամենայն կերպ խուսափում է կատարել պարտադիր, բայց ոչ պարտադրված վճարումները:
Հայկական ժամանակ
Թերթի տեղեկություններով՝ ԱԺ պատգամավոր Կարինե Պողոսյանը, աշխատանքից ազատել է իր օգնականին և աշխատանքի է ընդունել սեփական դստերը: Թե ինչն է հրապուրել ԱԺ պատգամավորին՝ օգնականի աշխատավարձը, թե՞ Ազգային ժողովում իր դստեր հայտնվելու հանգամանքը, դժվար է ասել:
Բայց Ազգային ժողովում խոսում են, որ նրա նախկին օգնականը եղել է պատրաստված ու փորձառու մասնագետ, սակայն դա չի խանգարել, որպեսզի Հովիկ Աբրահամյանի զարմուհին ազատվի նրանից: Չնայած ՀՀԿ-ական տիկինը բավական պասիվ է օրենսդրական գործունեության մեջ, բայց Ազգային ժողով է ներկայանում շքեղ հագնված և տոնականորեն հարդարված մազերով:
Չորրորդ ինքնիշխանություն
Հունիսի 19-ից ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունն իր անդամների համար կազմակերպել է ռուսաց լեզվի խորացված դասընթացներ: Հատուկ նշվում է, որ պարապմունքների ժամանակ շեշտը դրվելու է խոսակցական ռուսերենի զարգացման վրա:
«ՉԻ» — Կենտրոնից իջեցված որոշումներն անշեղորեն կենսագործելն, իհարկե, սուրբ գործ է. ՀՀԿ կոմսոմոլը պարտավո՛ր է տիրապետել Եվրասիական պետության աշխատանքային լեզվին: Զարմանալի է միայն, որ ՀՀԿ երիտթևը նման մի դասընթաց էլ տաքսու վարորդների համար չի կազմակերպել: Չէ՞ որ վաղը-մյուս օրը Մոսկվայից կարող է նոր «ռևիզոր» գալ ու տաքսի նստել:
«Ռուս գործընկերների» հետ շփումների ժամանակ ՀՀԿ ներկայացուցիչները, որպես կանոն, չեն խոսում, միայն գլուխները կախ ուշադիր լսում են: Այնպես որ երիտհանրապետականներին ոչ թե խոսակցական, այլ լսակցական ռուսերենն է պետք: Որպեսզի լսածը հասկանան ու իմանան, թե երբ է պետք գլխով անել, երբ՝ ծափ տալ:
Չորրորդ ինքնիշխանություն
Մինչ ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը զբաղված է լրագրողներին «դրեսս-կոդի» ենթարկելու գաղափարի իրագործմամբ, նրա ենթակայության տակ գտնվող աշխատակիցները դժգոհում են Թովմասյանի նորանշանակ խորհրդական Հայկ Սարգսյանից:
Աշխատակիցներից մի քանիսը «ՉԻ»-ի հետ զրույցում պատմեցին, որ 25-ամյա երիտասարդն իր մոտ է կանչել բոլոր վարչությունների պետերին, ներկայանալով որպես նրանց անմիջական ղեկավար՝ «շեֆ», հրահանգներ տվել նրանց: Բազմամյա փորձ ունեցող աշխատակիցները վիրավորված են նաև խորհրդականի ցինիկ, մեծամիտ պահվածքից, ով շատ կարճ ժամանակահատվածում իր կանոններն է դրել: Վարչության պետերը նույնիսկ մտադրություն ունեն Սարգսյանի պահվածքի մասին հայտնել Թովմասյանին, որն առանձնապես չի խառնվում աշխատակազմի աշխատանքներին:
Հիշեցնենք, որ Հայկ Սարգսյանը նախկինում եղել է Հրայր Թովմասյանի օգնականը, երբ վերջինս ղեկավարում էր արդարադատության նախարարությունը:
Չորրորդ ինքնիշխանություն
Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանի հետ իմ շփումը խիստ ոգևորիչ էր մի քանի առումով: Նախ՝ ինձ դուր է գալիս, երբ պաշտոնյաները լրագրողների հետ շփվելիս զսպվածություն և համեստություն են դրսևորում:
Երկրորդը՝ իհարկե, հաճելի էր, որ ամերիկյան քաղաքը ղեկավարում է հայաստանյան ծագում ունեցող երիտասարդը, որը 88-ին` 14 տարեկանում լքել է Խորհրդային Հայաստանը, առաջ է գնացել իր անձնական արժանիքների շնորհիվ՝ դառնալով քաղաքային խորհրդի անդամ, իսկ այնուհետև՝ քաղաքապետ:
Բայց ամենակարևորը նրա առողջ վերաբերմունքն է Հայաստան-Սփյուռք հարաբերություններին: Սփյուռքում, որքան տեսնում եմ, կա երկու ծայրահեղություն: «Ավանդական» սփյուռքահայերը եթե հետաքրքրվում են Հայաստանով, ապա միայն ազգային խնդիրների համատեքստում ՝ այնպես, ինչպես իրենք են այդ խնդիրները հասկանում՝ Հայ դատ, ցեղասպանություն պահանջատիրություն: Մեր այդ հայրենակիցները պատեհ չեն համարում խոսելու Հայաստանի քաղաքական և տնտեսական զարգացման, իշխանության լեգիտիմության և վերահսկելիության մասին:
Նրանք, ովքեր այստեղից են գնացել 1990 թվականից հետո [դարձյալ՝ եթե հետաքրքրվում են հայրենիքով], խոսում են հենց այդ խնդիրների մասին: Բայց ցավն այն է, որ այդ «նոր սփյուռքահայերից» շատերն այդ՝ մեզ համար չափազանց ցավալի հարցերին անդրադառնում են չարությամբ՝ կարծես թե ենթագիտակցաբար փորձելով արդարացնել իրենց բացակայությունը:
Զարեհ Սինանյանը զերծ է այդ բոլոր ծայրահեղություններից, և նրա ասածն այն է, որ մենք՝ հայերս, պետք է բոլորս մի անգամ անկեղծորեն «բացատրվենք», բայց բացատրությունը չպիտի տարիներ տևի: Իրար մեղքերն ընդունելուց և սեփական մեղքերը խոստովանելուց հետո պետք է շարժվել առաջ՝ աչքի առաջ ունենալով այն անհերքելի դրույթը, որ բոլոր տեսակի ազգային խնդիրների լուծման բանալին գտնվում է այստեղ՝ Հայաստանի Հանրապետությունում:
Առավոտ
Խորհրդարանում նոր խմորումներ են հասունանում: ԱԺ աշխատակազմի նորանշանակ ղեկավար Հրայր Թովմասյանը, ըստ մեր աղբյուրների, առաջիկայում մտադիր է կադրային կրճատումներ անել որոնց մասին ոմանք արդեն բանավոր ծանուցվել են:
Մեզ հայտնի դարձավ, որ Թովմասյանը աշխատակազմի հաստիքացուցակին ծանոթանալիս հայտարարել է, որ այն խիստ ուռճացված է, և կրճատումներն էլ էական են լինելու:
Ըստ մեր տեղեկությունների. Թովմասյանն ասել է, որ նախ կրճատվելու են պայմանագրային աշխատողները, հետո հերթը, ըստ ամենայնի, կհասնի կրճատված դրույքներով աշխատող աշխատակիցներին:
Հայկական ժամանակ
Ոչ իշխանական պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը երեկ «փրկեց» ՀՀԿ-ին։ Քվորումի բացակայության պատճառով ԱԺ-ն չէր կարողանում սկսել աշխատանքը։ Քոքոբելյանի ձայնը վճռորոշ դարձավ քվորումի համար անհրաժեշտ 66 ձայն ապահովելու համար։
ԱԺ միջանցքներում արագորեն շրջանառության մեջ մտավ «65 ՀՀԿ-ական + Խ. Քոքոբելյան = քվորում» բանաձևը։ Ինքը՝ Քոքոբլյանը, մեր թղթակցի հետ զրույցում արդարացել է, թե գրանցվածների մեջ վերջին՝ 66-րդը չի եղել, և հայտարարել, թե ոչ իշխանական քառյակի անդամ չէ, իսկ քառյակը մյուս պատգամավորների հետ չի քննարկել, որ մտադիր է բոյկոտել նիստն ու չգրանցվել։ Դիտարկմանը, որ իրեն մեղադրում են ՀՀԿ-ին օգնելու մեջ, Քոքոբելյանն ասել է. «Գլուխները պատովն են տալիս»։ Նա ասել է, թե ցանկացած քվեարկություն տապալել-չտապալելու խնդիրն ինքնանպատակ չէ. «Եթե իրենք ունեին նման նպատակ, պետք է քննարկվեր ու հասկանալի լիներ՝ ինչու չենք գրանցվում կամ ինչու ենք գրանցվում։ Ես դիմեցի, հարցրեցի՝ գրանցվել, չգրանցվելու համար, բայց իրենց կողմից ոչ մի արձագանք չեղավ», – ասել է նա։ Սա առաջին անգամը չէ, երբ Քոքոբելյանն օգնում է ՀՀԿ-ին:
Հայկական ժամանակ
Երբ մարդ շատ փող ունի, բայց չունի մշակութային ճիշտ կողմնորոշիչներ, իսկ մյուս կողմից՝ նաև ցանկանում է, որ բոլորն իմանան իր հարստության մասին, ինչպե՞ս է նա սովորաբար վարվում: Նա ընտրում է փող ծախսելու «էքստրեմալ» ձևը: «Էքստրեմալ» ոչ թե սովորական իմաստով՝ նա չի թռնում պարապլանով և չի բարձրանում Արագածի գագաթը: «Էքստրիմը» տվյալ դեպքում այն ծայրահեղությունն է, որը, իբր, միայն նա կարող է իրեն թույլ տալ:
Օրինակ՝ ոսկե զուգարանակոնք է դնում կամ ամենահայտնի, ամենաթանկ նկարչին պատվիրում է իր մեծադիր նկարը՝ Նապոլեոնի եռանկյունաձև գլխարկով: Կամ պատմում է իր նման ընկերներին ՝ «արա ախպեր, էն օրը փագինք Գառնին [Գեղարդը, Զվարթնոցը, Էջմիածնի Մայր տաճարը], մի կտոր հաց կերանք ու մի լաավ տժացինք»: Յուրահատուկ «Էքստրիմ» է: Կամ, ինչպես ռուսներն են ասում, «бандитский шик»: Ավազակային ճոխություն:
Սենեկան հրաշալի աֆորիզմ ունի: «Լկտիությունը,-ասում էր նա,- սխալ հասկացված մեծության նշան է»: Այդպես ցանկացած գերտերություն, առանց որևէ իրավական հիմքի, զինյալներ է ուղարկում այլ երկրներ կամ էլ ակտիվացնում է «տեղական զինյալներին»՝ իրեն հարմար ռեժիմ հաստատելու համար: Այդպես ցանկացած օլիգարխ առանց որևէ փաստաթղթի քանդում է ցանկացած իրեն դուր չեկող շենք և կառուցում իրենը: Պաշտոնյաների և պատգամավորների «բալաները» անարգել կրակում են փողոցներում: Նման գործելաոճը հաճախ տրամաբանական բացատրություններ չունի: Պարզապես իրենց սխալ հասկացված մեծությունն ապացուցելու միջոց է:
Առավոտ
ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի անվան հետ կապված հայտնի օֆշորային սկանդալում ներգրավված գործարար Աշոտ Սուքիասյանը, ով օֆշորային սկանդալի գործով ձերբակալվել էր ամիսներ առաջ, բերվել է Հայաստան:
Ըստ մեր հավաստի տեղեկությունների, Սուքիասյանին երեկ արտահանձնել են Հայաստան:
Մեր տեղեկություններով, Սուքիասյանն այժմ գտնվում է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում»:
Հայկական ժամանակ
-
-
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
03.05.2024 | 02:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան -
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին -
03.05.2024 | 01:10
Հայաստանի հետ բարեկամությունը լավ, բայց դատարկ երազանք է․ Թուրք վերլուծաբան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.