Միակ մարդը, որին ես պետք է դաստիարակեմ ամեն օր, մինչև խորը ծերություն, մինչև իմ վերջին շունչը, ես եմ: Դրանով ես դրական իմպուլսներ եմ հաղորդելու իմ շրջապատին, և դա միանգամայն բավարար է: Ասեմ ավելին ՝ դա շատ-շատ է: Եթե կինս և ես տանը բարձրաձայն չենք խոսում, կարո՞ղ է պատահել, որ երեխաներն իրար վրա գոռան: Եթե մենք տանը հիմնականում զբաղված ենք կարդալով և գրելով, մի՞թե հնարավոր է, որ նրանք չհարգեն գիրքը ՝ լայն իմաստով, որպես մտքի արգասիք: Հասարակական հարաբերություններում գործում են նույն կանոնները: Դուք չպիտի փորձեք դաստիարակել կամ ուղղել ոչ մեկին՝ բացի ձեզնից, առավել ևս՝ պատժել (իհարկե, եթե պետությունը ձեզ վրա նման պարտականություն չի դնում): Պարզապես ձեր վարքով ցույց տվեք, թե ինչն է, ձեր կարծիքով, գեղեցիկ, պարկեշտ, պատշաճ, մնացածն էլ թող մտածեն իրենց մասին: Խոսքս չգրված օրենքների, մշակույթի մասին է, առանց որի ոչ մի գրված օրենք չի գործի:
Մեր իրավաբաններից մեկը հրաշալի օրինակ բերեց. Արևմուտքում քրեական օրենսգիրքը գնալով բարակում է հենց այդ մշակույթի, ավանդույթների հաշվին: Հայաստանում հաստանում է, որովհետև հեղինակները փորձում են փակել բոլոր հնարավոր և անհնարին սողանցքները՝ «բա որ քննիչն այսպես անի, կասկածյալն՝ այնպես, դատավորն էլ ՝ սա մոգոնի»: «Բա որ»-ի պարագայում մարդկանց բանականության վրա հույս չի դրվում: Գործում է լուսահոգի Վլադիմիր Նազարյանի ասած ՝ խելագարության կանխավարկածը: Գուցե գիտակցության, դիմադրողականության վրա իմ հույսը ռոմանտիկ է թվում: Բայց մենք գիտենք, չէ՞, որ նույնիսկ ֆաշիստական համակենտրոնացման ճամբարներում և «Գուլագում» ոգով ուժեղ մարդիկ դիմադրում էին:
Առավոտ
- 12:11Ինչպես են մարդկանց գազան դարձնում
- 11:24Ղարաբաղյան շարժման ստվերոտ կողմերը-1
- 11:56Ինչո՞ւ ԵԽԽՎ-ում նախագահը չխոսեց ՌԴ-ի կողմից Ադրբեջանի սպառազինման մասին
- 10:45«Արա, առաջ իրենք էլ էին ապրում, մեզ էլ էին թողում, որ ապրենք». Կհաջողվի՞ «քցել» Եվրոպային
- 10:45Արդարադատության նախարարության պատասխանը ՀՀ–ում նույնասեռական ամուսնությունների թույլատրման մասին
- 10:45Իշխանությունն ուզում է «աննկատ» Ղարաբաղը տա թուրքերին, դրա համար տարկետման թեման է բարձրացնում
- 12:27Կանչում են ապրիլյան պատերազմի մասնակից զինծառայողներին, որ հոգեբանորեն ճնշե՞ն… հայրենասիրություն, բան…
- 11:2950 տարի առաջ, ինչպես և հիմա, ոչ ոք չէր հավատում պաշտոնական ոչ մի բառի
- 10:45Մեր հասարակությունը հավատում է միայն աղետալի լուրերին. ի՞նչ է եղել իրականում Ժնևում
- 12:28Ոչ միայն փոթորիկ է, այլև երկրաշարժ, Ատոմակայանից ռադիոակտիվ նյութերի արտահոսք
04.05.2024 | 15:10
04.05.2024 | 14:10
04.05.2024 | 13:10
04.05.2024 | 12:10
04.05.2024 | 11:10
03.05.2024 | 14:10
03.05.2024 | 13:10
03.05.2024 | 12:10
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.