02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...Գորիսից հասած տեղեկությունների համաձայն՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն օրերս իր մոտ է հրավիրել Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Յուրա Սաֆարյանին և հորդորել հրաժարական տալ ռեկտորի պաշտոնից: Նույն աղբյուրները հայտնում են, որ գործող ռեկտորը «գրողի ծոցն է ուղարկել» Լիսկային՝ հայտարարելով, որ դիմում չի գրի և ընդհանրապես Սուրիկ Խաչատրյանն իրավունք չունի նման բան պահանջելու:
Հիշեցնենք, Գորիսի համալսարանի ռեկտորն այս ընթացքում աչքի է ընկել հակալիսկայական գործողություններով ու նրա դեմ պայքարով, և Լիսկայի վերադարձից հետո շատերը Սյունիքում վստահ էին, որ վերանշանակված մարզպետի առաջին իսկ գործերից մեկը լինելու է Յուրա Սաֆարյանից ազատվելու փորձը:
Երեկ, երբ ռեկտորից մեկնաբանություն խնդրեցինք սույն լուրերի կապակցությամբ, նա ասաց. «Ես հերքում եմ այդ տեղեկությունները, նրա հետ (նկատի ունի Սուրիկ Խաչատրյանին) հանդիպում տեղի չի ունեցել և չի էլ կարող ունենալ: Նա այդ իրավասությունը չունի՝ ինձնից հրաժարական պահանջելու: Ես նրա ենթական չեմ: Եվ ես չեմ թողնի, որ իմ իրավունքները ոտնահարեն»:
Հայկական Ժամանակ
Պատգամավորների մեջ համեստ հագնվող Արմեն Ռուստամյանին հարցրինք.
ի՞նչ արժե Ձեր կոստյումը: «Հարյուր դոլարի կարգի»: Բա «ամոթ» չէ՞: «Չէ` ինձ թանկ կոստյում պետք չի. ես կոստյումին այդքան մեծ նշանակություն չեմ տալիս. կոստյո՞ւմն է, որ պետք է մեզ գեղեցկացնի»:
Չէ` ի՞նչ եք ասում, Դուք այնքան գեղեցիկ եք: «Շա՜տ զգացված եմ, ընդունում եմ Ձեր հաճոյախոսությունը»:
Իսկ մյուսներն ինչո՞ւ են կարևորում կոստյումը, ես պատգամավոր գիտեի, որ 800 դոլարանոց «նասկի» և թաշկինակ էր օգտագործում: «Դե գիտեք, եթե մարդիկ էությունը չեն փնտրում, նասկին ու թաշկինակն են կարևորելու»:
Հրապարակ
Մինչև 1986-87 թվականները թվում էր, թե Խորհրդային Միությունն անշրջելի է: Հետո այնպես «շրջվեց», որ մինչև հիմա շատերը ուշքի չեն գալիս և կարոտում են այդ համակարգը, որի մեջ կային ինչպես դրական, այնպես էլ բացասական բաներ: Մինչև 1997 թվականի աշունն ինձ թվում էր, թե ՀՀՇ-ի իշխանությունն է անշրջելի, և հաջորդ նախագահական ընտրությունները կլինեն 2001 թվականին: Սակայն առաջին նախագահի մերձավոր շրջապատն ամեն ինչ «շրջեց», և այդ դեպքում վստահ չեմ, որ՝ դեպի լավ կողմը: Այսօր ՀՀԿ-ականներն են վստահ իրենց անշրջելիության մեջ, ինչն, իհարկե, նույնպես մոլորություն է։
Մինչև անցյալ տարվա սեպտեմբերի 3-ը շատերս կարծում էինք, որ մեր շարժումը դեպի ԵՄ-ի հետ ասոցացման պայմանագիր անշրջելի է, բայց Պուտինը մի գիշերում այդ շարժումը «շրջեց» 180 տոկոսով: Երբ Միացյալ Նահանգները աջակցում էր Բեն Լադենին, որ նա կռվի Սովետի դեմ, նրանք մտածում էին, որ Բեն Լադենի լոյալությունն իրենց հանդեպ անշրջելի է, բայց թիվ մեկ ահաբեկիչը շրջվեց ԱՄՆ-ի դեմ: Ճիշտ նույն կերպ՝ երբ նույն երկիրն աջակցում էր արաբական հեղափոխություններին, իրեն թվում էր, որ այնտեղ կհայտնվեն իրեն ավելի «հարմար» ոեժիմներ, սակայն տարիներ տևող քաոսի մեջ գլուխ բարձրացրին Միացյալ Նահանգներին ամենեփն ոչ բարեկամ ուժերը:
Հայաստանում կա բնակչության բավականին մեծաթիվ խավ, որը կարծում է, թե իր թշվառությունն անշրջելի է և սպասում է «օգնությունների», «բարեգործությունների» և պետական նպաստների, ինչպես նաև ակնկալում է, որ ընտրությունների ժամանակ հարուստ կուսակցությունների և թեկնածուների շնորհիվ փոքր-ինչ կբարելավվի իր նյութական վիճակը: Բայց այդ մարդկանց մտածողությունը նույնպես անշրջելի չէ, և մեր բոլորիս պարտքն է նրանց այդ հուսահատությունը կոտրել:
Առավոտ
Այն, ինչ երեկ կատարվում էր Հայաստանի ֆինանսական շուկայում, այլ կերպ, քան լիակատար բեսպրեդել հնարավոր չէ բնութագրել։ Բեսպրեդել, որը հաստատել էր ՀՀ կենտրոնական բանկը և որում կամա թե ակամա ընդգրկվել էին Հայաստանի բոլոր բանկերն ու փոխանակման կետերը: Բանկերում մեկ դոլարը օրվա տարբեր ժամերի գնվում էր 435-437 դրամով և իբր վաճառվում էր 440-450 դրամով: Չենջերը օրվա երկրորդ կեսին դրամը գնում էին 440 դրամով և, իբր վաճառում էին 460 դրամով: ՀՀ կենտրոնական բանկը օրվա վերջին սահմանեց ՀՀ դրամի փոխարժեքը, որը իբր 442 դրամ 33 լումա էր: Իբր։ Այս երեք տառերով կարելի է բնորոշել մեր ֆինանսական շուկայի ողջ բովանդակությունը երեկվա ընթացքում: Իրականում վերը նշված գներով ոչ մի բանկ և ոչ մի փոխանակման կետ դոլար չէր վաճառում: Մալաթիայի շուկայում դոլարը երեկ կարելի էր գնել կեսօրին 470 դրամով, իսկ օրվա վերջին գինը հասավ 500 դրամի:
Այսպիսի վիճակը արժութային շուկայում այլ կերպ, քան բեսպրեդել որակել չի կարելի: Բանկերն ու չենջերը, փաստորեն, իրենց մոտ կախել էին ցուցանակ, իբր դոլարը վաճառվում է 450 դրամով, և օրը ցերեկով նայում էին իրենց հաճախորդների աչքերի մեջ ու սուտ խոսում «դոլար չկա» ասում էին: Արդյո՞ք իրենց կամքով էին բանկերն ու չենջերը պարզ խաբեությամբ զբաղվում: Երեկ կեսօրին մոտ ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը իր մոտ է հրավիրել Հայաստանում գործող բանկերի ղեկավարներին և բավական երկար ժամանակ նրանց հետ փակ խորհրդակցություն անցկացրել: ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունում այս հանդիպման փաստը հաստատեցին, սակայն որևէ մեկնաբանություն խորհրդակցության բովանդակության մասին. բնականաբար, չտվեցին: Հենց այս խորհրդակցությունից հետո չվաճառվող դոլարի «վաճառքի» գինը բանկերում համատարած սահմանվեց 440-450 դրամ ու հենց այդ հանդիպումից հետո Մալաթիայի շուկայում մեկ դոլարի ստվերային գինը հասավ 500 դրամի:
Հայկական Ժամանակ
Մինչ համաժողովրդական շարժման առաջնորդները կորոշեն Սերժ Սարգսյանի վարչախմբին վերջնագիր ներկայացնելու օրն ու ձևը, համաժողովրդական շարժմանը միացած ազատամարտիկների դաշինքն արդեն վճռել է հենց այնպես ընթացող ու ձգձգվող հանրահավաքներին այլևս չմասնակցել: Երբ կլինի վերջնական որոշում Ազատության հրապարակ գնալու ու տուն չվերադառնալու մասին, այդ ժամանակ էլ իրենք անելիք կունենան այդ պայքարի մեջ: Երեկ այս մասին մեզ հետ զրույցում հայտարարեց Ազատամարտիկների դաշինքի անդամ, «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը:
Մեր հստակեցմանը՝ եթե եռյակն առաջիկայում նախկինի պես բազմահազարանոց հանրահավաք կազմակերպի, չե՞ն մասնակցի, պատասխանեց. «Եթե գալու են վերջնականապես տուն չգնալու նպատակով՝ կնստեն, կկանգնեն, չգիտեմ ինչ կանեն, այսինքն՝ շարունակություն կունենա, մենք անելիք ունենք, իսկ եթե պիտի գան, հետո նախկինի պես հետ գնան, արդեն դա ավարտվել է: Արդեն այդտեղ անելիք չկա»: Այս մարտավարությունից ելնելով՝ ազատամարտիկները չեն մասնակցի նաև ոչ պակաս վճռական ու ՀԱԿ-ԲՀԿ գործունեությանը քննադատող Րաֆֆի Հովհաննիսյանի մենահավաքի՞ն, որը տեղի կունենա Ազատության հրապարակում, դեկտեմբերի 5-ին: «Առանձին ակցիաներին ու հավաքներին մենք չենք մասնակցում, եթե համաժողովրդական կլինի, կոնկրետ իշխանափոխության նպատակին կծառայի՝ ուրիշ բան: Մենք վճռական գործողությունների կողմնակից ենք, բայց ոչ առանձին-առանձին միջոցառումների ձևով: Միայն համաժողովրդական պայքարի միջոցով ու կոնկրետ քայլով: Հիմա քննարկումներ են գնում, մեզ համար էլ եթե հիմնավորեն՝ համաժողովրդական շարժման էս ձգձգումն արդարացված է, կտեսնենք, թե ինչ միտում ունի, ու կբարձրաձայնենք մեր անելիքների մասին»: Ըստ մեր զրուցակցի, մինչև դեկտեմբերի 5-ը կարող է և իրավիճակ փոխվել: Դեկտեմբերի 10-ին էլ սպասվում է Մարդու իրավունքների պաշտպանության օրվան նվիրված եռյակի երթը, որին ևս ազատամարտիկները չեն պատրաստվում մասնակցել:
«Րաֆֆի լինի, Լևոն Տեր-Պետրոսյանը, թե այլ առաջնորդ, առանձին հավաքներին մենք չենք մասնակցի, մի անգամ կորոշեն ու վերջ: Ով ուզում է լինի, անձնավորված հավաքներին մենք չենք գնա, համաժողովրդական առաջարկների դեպքում միայն: 10-ին էլ պիտի հավաքվեն, Մարդու իրավունքների պաշտպանության օրվա համար երթ կազմակերպեն, սրանք էնպիսի միջոցառումներ են, որ ամեն օր արվում են Ազգային ժողովի, կառավարության, այլ գերատեսչության մոտ, հո մենք ամեն տեղ չե՞նք վազելու, մենք հոկտեմբերի 24-ից հետո հայտարարել ենք՝ մենք կանգնելու ենք այն ուժի շուրջ, ով որ գալու է խնդիր լուծելու, մնալու նպատակով: 5-ին կամ 10-ին եթե չեն հայտարարի, որ ռադիկալ իշխանափոխության համար են հավաքվելու, չենք գնա, ինձ համար ցանկալի է նոր տարին մտնել առանց իշխանությունների:
Հրապարակ
2015 թվականի հունվարի 8-ի և 9-ի աշխատանքային օրերը, համապատասխանաբար, տեղափոխվելու են այս տարվա դեկտեմբերի 20-ի և 27-ի՝ շաբաթ օրեր: Դրա վերաբերյալ կառավարությունը համապատասխան որոշում կկայացնի դեկտեմբերի 4-ին:
Նման որոշման անհրաժեշտությունը բացատրվում է այն հանգամանքով, որ հունվարի 6-ին երեքշաբթի օրը, նշվում է Սուրբ ծնունդը, իսկ դրան հաջորդող օրը հունվարի 7-ը Մեռելոց է: Այդպիսով, 2015թ. առաջին աշխատանքային օրը կլինի հունվարի 12-ը: Ըստ կառավարության տրամաբանության, քաղաքացիները հնարավորություն կունենան դեկտեմբերի 28-ից մինչև հունվարի 12-ը անընդմեջ հանգստանալ։
Հայկական Ժամանակ
Փաստորեն, Դմիտրի Կիսելյովը խիստ է նեղացել հայ ժողովրդից, նա չի մասնակցի հայ-ռուսական բարեկամական ակումբի հերթական և հոբելյանական նիստին, որտեղ ամիսներ առաջ իր աղմկահարույց հայտարարությունների պատճառով արժանացավ հայ հասարակության թունդ քննադատություններին: Իսկ նիստի օրն արդեն որոշված է՝ դեկտեմբերի 9-ին, ժամը 13:00-ին: Կազմակերպիչներն ասում են, որ սովորական նիստ չի լինելու, ակումբի մեկ տարին է, և անվանակարգեր են պատրաստել հրավիրվածների ու պատգամավորների համար, բնականաբար՝ ռուսասերների: Այս անգամ Ռուսաստանից Հայաստան է ժամանելու բավական ընդլայնված կազմ՝ ակումբի կնքահայր Անդրանիկ Նիկողոսյանի գլխավորությամբ:
Հրապարակ
Խորհրդարանի բակը հիմնովին քանդուքարափ են արել և նոր սալիկներ են փռում: Չնայած արտաքուստ բավական բարեկարգ տեսք ուներ և ընդամենը վերջերս էր նորոգվել, բայց շինարարներն ասում էին, որ փոխելու «վախտն» է: Թե ինչքան գումար է հատկացվել այդ աշխատանքներին, այն էլ հիմա, երբ համատարած գնաճը սպառնալիք է դարձել մարդկանց համար, կներկայաց-նենք առաջիկայում, բայց ուշագրավ է, որ մինչ բակը սիրունացնում են, խորհրդարանի սանհանգույցները հայտնվել են անմխիթար վիճակում: Հարկեր կան, որտեղ պետքարաններն ընդհանրապես չեն աշխատում, և օրվա որոշակի ժամերի այստեղ ջուրը «գյոլ» է տալիս, դուրս թափվում զուգարանակոնքերից:
Հրապարակ
ԱԺ-ում լուրեր են շրջանառվում, որ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը բարձր պաշտոն է ստանալու Եվրասիական միության տնտեսական հանձնաժողովի կոլեգիայում և լինելու է այդ մարմնի մշտական անդամը՝ Հայաստանի կողմից:
Սա, ըստ էության, լինելու է Եվրասիական տնտեսական միության մշտական գործող քաղաքական մարմինը, մոտավորապես նախկին Խորհրդային Միության պոլիտբյուրոյի նման:
Հայկական Ժամանակ
Ով այդ՝ ԵՏՄ-ի փաստաթղթի տակ վավերացնի, թող իր ժառանգների համար գրի՝ այս օրը, այսինչ ժամին ես եղել եմ էշի քուռակ: Ես բառեր չեմ գտնում»,- ԱԻՄ կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանի նախօրեի հայտարարությանը ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանն այսպես պատասխանեց. «Է, հետո՞ ինչ», ապա սկսեց վերլուծել տարածաշրջանային զարգացումները, որպեսզի ապացուցի, որ Հայրիկյանը «ճիշտ չի»:
«Հյուսիսային Կորեան որևէ ինտեգրացիոն պրոցեսների չի մասնակցում, ես չեմ հասկանում՝ Հայաստանն ինչի՞ պետք է նրան նմանվի, իսկ, ահա, Հարավային Կորեան մասնակցում է մի շարք ինտեգրացիոն պրոցեսների, տնտեսական կառույցների: Նույն ժողովուրդն է, բայց տարբեր կողմնորոշմամբ, մեկը սովից սատկում ա, ու, ինչպես Հայրիկյանն է ասում, էշի քուռակի պես են ապրում, մյուսը ծաղկում է»: Իսկ անկախությո՞ւնը: «Բացարձակ հիմարություն է, որովհետեւ եթե տնտեսական համագործակցությունը պետք է բերի կայունացման և հզորացման, իսկ ես չեմ պատկերացնում, որ ավելի հզոր երկիրը խոցելի լինի սուվերենության տեսակետից»:
ԲՀԿ-ականների մեջ էլ տարակարծություններ կան. օրինակ, Ռուստամ Գասպարյանը տեղեկացրեց, որ դեմ կքվեարկի, իսկ Մուշեղ Պետոյանը կողմ է քվեարկելու, թեպետ կուսակցությունում հարցն ազատ են թողել, բայց Պետոյանն էլ չի ուզում Հայրիկյանին հավասարվել: «Հո չե՞նք իջնելու Հայրիկյանի մակարդակին»,- ասում է նա: Պատգամավորը չի պատասխանում՝ պայմանագիրը կարդացե՞լ է, թե՞ ոչ, բայց հպարտ հայտարարում է.
«Քվեարկելու եմ հանուն Հայաստանի տնտեսական անկախության»:
Հրապարակ
-
-
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել -
02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ընթացքը․ Վազգեն Մանուկյան -
01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության -
01.05.2024 | 01:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման համակարգերի դուռը, ու նաև բոլոր նրանց, ովքեր սխալմամբ իրենց ապահով են զգում
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.