02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...Ինձ ամենևին դուր չի գալիս Եվրասիական տնտեսական միությունը, ես չեմ տեսնում այդ կառույցի հեռանկարները, չեմ տեսնում նաև, թե մենք ինչ պիտի այնտեղ անենք: Ինչպես մարդը պետք է ձգտի շփվել իրենից ավելի խելացի, ավելի զարգացած մարդկանց հետ, այնպես էլ պետությունը պիտի ձգտի տնտեսական դաշինք կազմել այն երկրների հետ, որոնք իր համեմատ գտնվում են տնտեսական ու տեխնոլոգիական զարգացման ավելի բարձր աստիճանի վրա, որտեղ գործում են օրենքները, որտեղ ավելի ցածր է կոռուպցիայի մակարդակը, ավելի զարգացած են քաղաքացիական ինստիտուտներն և ազատությունները, որտեղ իշխանությունը հաշվետու է հասարակության առաջ: Եթե մեր ապագա եվրասիական գործընկերներն այդ պարամետրերով հիմնականում զիջում են մեզ, ապա նման դաշինքի մեջ ոչ մի իմաստ չկա:
Բայց դեկտեմբերի 4-ի խորհրդարանի քվեարկությունից հետո այնպիսի հուսահատ մեկնաբանություններ եմ կարդացել՝ կարծես իսկապես մեր պետության վերջն եկել է։ «Ինքնիշխանությունը կորցնելու», «անկախությունը տանուլ տալու» մասին պնդումները չափազանցված են: Դեկտեմբերի 4-ին մենք ավելի արմատական քայլ չենք արել, քան կատարել էինք առաջ՝ տրամադրելով մեր գույքը պարտքի դիմաց, ռուսներին տալով բաշխիչ ցանցերը, կապի մեծ մասը, գազի խողովակները և էլի շատ-շատ բաներ: Այդ ամենն, իհարկե, սխալ էր, բայց դա աշխարհի վերջը չէ, կործանում չէ: Իրավիճակի ավելորդ դրամատիզացումը Հայաստանում, կարծես թե, վիրուսի նման մի բան է դարձել:
Առավոտ
Վերջին օրերին դոլարի նկատմամբ դրամի կտրուկ արժեզրկմանն առնչվող հարցին ի պատասխան ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանն ասաց, որ ՀՀ-ում մի խումբ խարդախներ իրականացնում են բնակչության կողոպուտ՝ հաշվի առնելով նախատոնական ժամանակահատվածը և հղում անելով ռուսական ռուբլու թուլացմանը:
«Նախատոնական օրերին ստեղծում են աժիոտաժ, բարձրացնում են դոլարի կուրսը, որպեսզի մարդիկ հիմա առնեն թանկ դոլար: Երկու շաբաթ հետո սկսվելու է նախատոնական եռուզեռը, և մարդիկ ստիպված են լինելու արդեն վաճառել թանկ գնով ձեռք բերված իրենց դոլարներն ավելի էժան գնով: Եվ այդ խարդախների խումբը որոշակի ռեսուրս է աշխատելու, ինչին տարբեր ժամանակներում մենք ականատես ենք եղել»:
Ժամանակ
ՀՀԿ-ԲՀԿ ֆրոնտում հարաբերական դադար է: Երկու կողմերին էլ հրահանգ է եղել` լռել: ԲՀԿ-ական «բետեեռներին» անձամբ Գագիկ Ծառուկյանն է հրահանգել «ավելորդ բաներ չխոսել»: Իսկ ՀՀԿ-ին, մինչ Գագիկ Ծառուկյան-Սերժ Սարգսյան հանդիպումը, երբ ԳՄ «ծերուկները» պահանջել են լուրջ հակահարված տալ ԲՀԿ-ին, Սերժ Սարգսյանն ասել է` համբերեք: Հրահանգը հետևյալն է եղել. կարող եք «կպնել» եռյակի անդամներին` Լևոն Տեր-Պետրոսյանին, Րաֆֆուն, ում ուզում եք, բայց ոչ Ծառուկյանին:
Ըստ մեր աղբյուրի, Սերժ Սարգսյանը կարծում է, որ կկարողանա Ծառուկյանին համոզել փետրվարին լայն կոալիցիայով գնալ սահմանադրական փոփոխությունների։ Եթե չստացվի, այդ ժամանակ նոր ՀՀԿ-ն կանցնի հակահարձակման:
Հրապարակ
ՀՀ կենտրոնական բանկի երեկ հրապարակած ամենշաբաթյա պաշտոնական մի տեղեկանքից այնպիսի պատկեր է ստացվում, որ մեր շուկան ներկայումս ուղղակի ողողված է կանխիկ դոլարով: Դրանով իրական են դառնում ամենատխուր կանխատեսումները:
Ըստ ԿԲ-ի հրապարակած շաբաթական ամփոփ տվյալների, անցած շաբաթվա ընթացքում մեր բանկերը շուկայից գնել են շուրջ 70 միլիոն և վաճառել ավելի քան 145 միլիոն դոլար; Համեմատության համար նշենք, որ անցած տարվա դեկտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում բանկերը գնում էին 100 միլիոն և վաճառում 107 միլիոն դոլար: Ստացվում է, որ այս շաբաթ մեր բանկերը մոտ 40 միլիոն դոլար ավել են վաճառել, քան անցած տարվա նույն ժամանակահատվածում:
Հարց է ծագում այդ ո՞վ է գնել այդքան դոլար, եթե շարքային հաճախորդները առնվազն այս շաբաթ դոլար չեն կարողացել գնել բանկերից: Իսկ դա նշանակում է, որ Հայաստանում կան արտոնյալ մարդիկ. ում բանկերը հաճույքով, անցած տարվա համեմատ 40 տոկոսով ավելի դոլար են վաճառել, ընդ որում՝ ցածր գնով 443 դրամով (ձեռքի վրա վաճառվում էր 470-500 դրամով): Տեխնիկապես ԿԲ-ն կարող է հրապարակել այդ արտոնյալ գնորդների անունները հատիկ առ հատիկ: Իր նկատմամբ վստահությունը վերականգնելու նկատառումներով կարելի է առաջարկել հրապարակել այդ ցանկը, եթե, իհարկե, ԿԲ-ն կռիշ չի կանգնում այդ արտոնյալներին:
Հայկական Ժամանակ
ԱԺ ղեկավար Գալուստ Սահակյանը նոր անուն է ձեռք բերել, նրան այլևս անվանում են ոչ թե Գրիգորիչ, այլ՝ Գրիգոր Լուսավորիչ։ Բանն այն է, որ ՀՀԿ պատգամավորները սահմանադրական բարեփոխումների փաթեթը քննարկելիս հիշել են, որ 95-ին, երբ ՀՀՇ-ն փորձել էր կրճատել պատգամավորների թիվը 191-ից, երկար չէր կարողավել որոշել, թե ինչ թվի վրա կանգ առնի։
Լևոն Տեր-Պետրոսյանը, թե Բաբկեն Արաքցյանը հարցրել էին՝ նոր ընտրվելիք կաթողիկոս Գարեգին Ա-ն մեր ո՞ր կաթղիկոսն է լինելու։ Պարզվել էր՝ 131-րդ։ «Բա հիմա ստացվում է՝ պառլամենտում նստած ամեն մի պատգամավոր մի «վեհափառ» է, էլի, ու որ էդպես է՝ Գալուստն էլ Գրիգոր Լուսավորիչ է փաստորեն»,- բացատրեց ՀՀԿ-ական պատգամավորը մեր հարցին ի պատասխան, թե ինչու են Գալուստին անվանակոչել։ «Ավազանի անունն է»,- հավելեց ՀՀԿ-ական «վեհափառներից» մեկը:
Հրապարակ
2014 թ. հունվար-նոյեմբեր ամիսներին Վրաստան է այցելել 5 մլն 590 հազար 832 մարդ կամ 1.2 տոկոսով ավելի, քան 2013 թվականին: Երեկ նման տվյալներ է հրապարակել Վրաստանի ՆԳՆ-ն: Նրանցից զբոսաշրջիկներ են 2 մլն 710 հազարը: Ըստ ՆԳՆ-ի տվյալների՝ նշված ժամանակահատվածում Թուրքիայից Վրաստան այցելողների թիվը նվազել է 7 տոկոսով, Ռուսաստանից և Ուկրաինայից՝ 8-ական տոկոսով, Ադրբեջանից՝ 0.8 տոկոսով:Սակայն, աճել է Հայաստանից Վրաստան այցելողների թիվը՝ 2.7 տոկոսով:
Այս տարվա առաջին ինն ամիսներին ՀՀ-ից Վրաստան է մեկնել 940 հազար մարդ: 2013թ. Հայաստանից Վրաստան է այցելել 1 մլն 290 հազար մարդ: Սա երկրորդ ցուցանիշն է Թուրքիայից հետո՝ 1 մլն 600 հազար մարդ: Երրորդ տեղում Ադրբեջանն է՝ 1 մլն 80 հազար մարդով:
Հայկական Ժամանակ
Այս «Դը վոյսին» ինչպե՞ս եք վերաբերվում՝ հարցրինք նախորդ «Դը վոյսի» ժյուրի, ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանին: «Վա՛տ, շատ վատ»: Ինչո՞ւ: «Որովհետև երգիչների հետ աշխատանքի ձևը դուրս չի գալիս: Իմ սկզբունքը հետևյալն է. անցած տարվա երկրորդ նախագծին ես երբեք չեմ կարևորել, թե ում խմբից է երգիչը… եթե ուզում եք անկեղծ՝ ես հիմա ուղղակի չեմ նայում այդ նախագիծը, որովհետև ժյուրիում կան մարդիկ, որոնք շատ ավելի վատ են երգում, քան իրենք՝ պրոյեկտին մասնակցող երգիչները»:
Եվա Ռիվասի՞ն նկատի ունեք, ինքն էլ երկար ոտքեր, այլ բարեմասնություններ ունի: «Կներեք, սակայն կանայք իմ թուլությունը չեն… աշխարհի որ երկրում այս նախագիծը եղել է, միանշանակ, շատ բարձր ռեյտինգ է ունեցել: Կարծում եմ՝ պետք է ժյուրիում պրոֆեսիոնալներ նստած լինեին»:
Հրապարակ
ՀՀ միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը հնարավոր է համարել, որ Ռուսաստանում ստեղծված տնտեսական իրավիճակի պատճառով այդ երկիր արտագնա աշխատանքի մեկնող մեր հայրենակիցների թիվը նվազի:
Ծառայությունը, ըստ Եգանյանի, չունի հստակ կանխատեսումներ, թե որքանով կնվազի այդ թիվը, սակայն պատկերացում կազմելու համար նա բերել է 2008-2009 թվականների ճգնաժամի փորձը: Ըստ Եգանյանի, այդ տարիներին Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնող մեր հայրենակիցների թիվը կիսով չափ կրճատվել էր: Բայց ազդեցությունը կարող է լինել այլ կերպ՝ որ ոչ թե նվազի արտագնա աշխատանքի մեկնող մեր հայրենակիցների թիվը, այլ արդեն մեկնածները իրենց մոտ տանեն նաև Հայաստանում մնացած իրենց ընտանիքները, քանի որ Հայաստանում նույնպես ճգնաժամ է սկսվել: Այս մասին, սակայն, միգրացիոն ծառայության պետը չի խոսել չնայած հնչեցրած հարցին:
Հայկական Ժամանակ
Մենք հաճախ ենք մտածում և վիճում, թե ինչն է մեզ՝ հայաստանցիներիս, պակասում: Ինձ թվում է՝ մեզ պակասում են մեծ հավակնությունները: «Ինչպե՞ս,- կզարմանաք դուք,- մեզնից էլ ամբիցիոզ ա՞զգ»: Այո, անձնական ամբիցիաների պակաս մենք չունենք: Բայց խոսքս ազգի՝ որպես հավաքականության, հավակնությունների մասին է: Շատ պարզ օրինակ. 1991 թվականին հայաստանցիների մեծամասնությանը թվում էր, որ մենք կարող ենք ունենալ անկախ պետություն: Այդ՝ ազգի համար ամենամեծ հավակնությանը դեմ էին միայն կարծրացած գաղափարներով նվիրյալ կոմունիստները: Սակայն մի քանի տարում մարդիկ «համոզվեցին», որ դա հիմար հավակնություն է, «թալանչի ՀՀՇ-ականների» հորինածն է, «երկիրը ջերմուկով պահելու» դատարկ երազանք է և այլն: Հետևաբար, պետք է կա՛մ մի կերպ հարմարվել, կա՛մ փախչել երկրից: Այսօր անկախ պետություն ունենալու հավակնություններ ունեն մոտավորապես նույնքան մարդիկ, որքան 91 ին «կարծրացած կոմունիստներն» էին:
Մենք չենք հավատում մեր ուժերին: Մեզ թվում է, որ մենք Վիկտոր Համբարձումյան կամ Արամ Խաչատրյան ենք ունեցել բացառապես սովետի շնորհիվ: Իսկ Վիլյամ Սարոյան, երևի, Ամերիկայի՞ շնորհիվ: Մենք չենք հավատում, որ կարող ենք մրցունակ ապրանք արտադրել, և հենց այդ պատճառով ենք ուզում մեր «բարախլոն» վաճառել ԵՏՄ հետամնաց երկրների վրա:
Իրականում ես վստահ եմ, որ մենք կարող ենք ունենալ ոչ թե անգրագետ օլիգարխներ, այլ Բիլ Գեյթս կամ Սթիվ Ջոբս: Վերջինիս դաստիարակած հայազգի մայրը Հայաստանում ապրող մայրերից ոչնչով լավը չէր:
Խմբագրական
Առավոտ
2015թ. պետական բյուջեի նախագծում դոլարի փոխարեն հաշվարկված է 411 դրամ, այնինչ, վերջին օրերին դրամի արժեզրկման պատճառով այն հասել է 450 դրամի: Ասել է թե՝ մի քանի օրվա մեջ բավական մեծ տատանումներ են տեղի ունեցել: ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանից հետաքրքրվեցինք՝ ինչու մինչև բյուջեի ընդունումն իրենք համապատասխան փոփոխություն չարեցին:
«Բյուջետային համակարգի մասին օրենքը հստակ սահմանում է, թե որ օրվա տվյալներով է արձանագրվում բյուջեն: Որովհետև դրամ-դոլար փոխարժեքի փոփոխությունները մշտական են, դրանք կարող են լինել և նոյեմբերին, և դեկտեմբերին, և հունվարին և այլն: Ու որպեսցի տարակարծություններ չլինեն, օրենքում հստակ սահմանված է թե որ օրվա փոխարժեքով է ձևավորվում բյուջեի նախագիծը»:
Չորրորդ ինքնիշխանություն
-
-
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել -
01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության -
02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ընթացքը․ Վազգեն Մանուկյան -
01.05.2024 | 01:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման համակարգերի դուռը, ու նաև բոլոր նրանց, ովքեր սխալմամբ իրենց ապահով են զգում
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.