02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...ՀՅԴ-ում ինչ-ինչ զարգացումնե՞ր են ընթանում` փետրվարին սպասվող Ընդհանուր ժողովին ընդառաջ՝ հարցրինք ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանին: «Ո՛չ, այդպես չէ, սո՛ւտ են ասում, ո՞վ է ասում»: ՀՅԴ շարքերը: «Շարքերի հետ մե՜նք ենք շփվում, ձե՞զ ինչի են տեղյակ պահում»: «Քայքայում» ենք ձեր շարքերը: «Կանեք դուք, ձե՞զ ինչ կա, բայց դա ձեզ չի հաջողվի, միևնույն է»: Իսկ շարքերը ցանկանում են, որ Բյուրոյի ներկայացուցիչ լինի Վիգեն Հովսեփյա՞նը, թե՞ մնա Հրանտ Մարգարյանը: «Շարքերն իրենց ցանկությունը հայտնելու ձևն ու եղանակը շատ լավ գիտեն և կարտահայտեն»:
Շարքերն ու դրսի կառույցները դժգոհ են, որ ՀՅԴ էլիտան համագործակցում է ՀՀ իշխանությունների հետ` հատկապես սահմանադրական փոփոխությունների մասով: «Այո, մենք այդ առնչությամբ հարցեր ենք առաջ քաշել, սակայն բանակցությունները դեռ արդյունքներ չեն արձանագրել, և եթե մեր առաջարկներն ընդունվեն, մենք գոհ կլինենք»: Հնարավո՞ր է կոալիցիա կազմեք իշխանության հետ: «Կոալիցիայի մասին խոսք չի գնում, պետք չէ շեղելու, իմաստը նսեմացնելու համար հարցեր բարձրացնել, որոնք այսօր չեն քննարկվել:
Հրապարակ
Ազատամարտիկ Արմեն Մկրտչյանը երկուշաբթի օրը պետք է Արթիկից գնար Երևանի հիվանդանոց՝ ստուգման, սակայն չկարողացավ, որովհետև 1000 դրամ չուներ մայրաքաղաք հասնելու համար: Սրտի արատին, երիկամների հետ կապված առողջական խնդիրներին գումարվել է սոցիալական հոգսը: Ծայրաստիճան աղքատությյան մեջ գտնվող ագատամարտիկի ընտանիքը ամեն անգամ անօթևան մնալու փաստի առաջ է կանգնում: Հիմա, էլ կնոջ և երկու անչափահաս դոատրերի հետ ապրում են վարձով բնակարանում, որը, ըստ Արմեն Մկրտչյանի՝ մի քարանձավ է՝ լույսից ու ջեռուցումից զրկված, քանի որ գումար չեն ունեցել կոմունալ պարտքերը մարելու:
Այսօր, ինչպես ամեն ամիս, ընտանիքի հիվանդ հորը անհանգստացնում է մի հարց՝ որտեղի՜ց պետք է գտնի գումար՝ բնակարանի վարձը մուծելու համար, «եթե հիմա վարձը չկարողանանք տալ, դրսում կմնանք: Երկու անչափահաս աղջիկներ ունեմ՝ 1 տարեկան երկու ամսական և չորս տարեկան»: Իր առողջական խնդիրների մասին քիչ է խոսում, միայն խնդրում է մի տանիք՝ «մի փտած դոմիկ», որ երեխաները գլխներին ծածկ ունենան. «Դեռ սոված են, բայց մենք սովոր ենք սոված մնալուն, կդիմանանք»,- ասում է նա: Նրա հետ զրույցից էլ պարզ է դառնում, որ սոցիալական խնդիրնեը հիմնականում «առռղջություն չունենալու» պատճառով են՝ Արթիկում համարյա աշխատավայր չկա, միակ աշխատատեղը քարի հանքն է, որտեղ աշխատելու համար ամուր առողջություն է պետք:
Ամեն ինչ սկսվել է նրանից, որ 17 տարեկան պատանի Արմեն Մկրտչյանը արցախյան պատերազմի մասին լսելիս ցանկացել է կամավոր զինվորագրվել, հայրենիքը պաշտպանել, մասնակցել է պատերազմի ամբողջ ընթացքին, սակայն նաև իր ջանքերով ամրագրված հաղթանակից հետո նրան մնացել են պատերազմի հետևանքով առաջացած առողջական խնդիրները և անօթևանի ճակատագիրը. «Պատերազմի ժամանակ Ֆիզուլիում 15 օր խրամատում մնացինք, անձրև էր գալիս, ջրերի, խոնավության մեջ էինք, եթե դուրս գաինք, սնայպերը կկրակեր: Երիկամներիցս մեկը այդ ժամանակ դադարեց աշխատել,- պատմում է նա և ավելացնում,- հունվարի 14-ին էլ՝ Ֆիզուլիի գրավման ժամանակ, թշնամին կրակեց ձեռքիս, ձեռքս չի աշխատում, գնդակը մինչև հիմա էլ ձեռքիս մեջ է»:
Առավոտ
Երեկ ՀՀ անտառների վնրականգնման և զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն է նշանակվել Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ Յուրի Ջավադյանը: Այս պաշտոնը թափուր էր մնացել նախկին տնօրեն Վլադիմիր Մովսիսյանի մահվանից հետո: Անտառնների վերականգնման և զարգացման հիմնադրամի տնօրենի պաշտոնում Յուրի Ջավադյանի նշանակումը, սակայն, ուշագրավ է մեկ այլ առումով. նա ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի հայրն է:
Չորրորդ ինքնիշխանություն
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը նախօրեին Գյումրիում հայտարարել է, որ Ծառուկյան ազգանունն Աստված է տվել հայ ժողովրդին, և ինքը սրբությամբ պահելու է այն: Սրան զուգահեռ՝ Ծառուկյանը հայտարարել է, որ համաժողովրդական շարժումը ծավալվում է և թափ է հավաքում:
Երևի թե, սակայն, համաժողովրդական շարժումն արդեն պատմություն է, և Գագիկ Ծառուկյանն, ըստ էության, մոնարխիստական շարժում է հռչակում Հայաստանում: Խնդիրն այն է, որ միապետներն էին, այսպես ասած, Աստծո տվածը, այսինքն՝ միապետների իշխանությունն էր համարվում աստվածային ծագման, և այդ իսկ պատճառով նաև այդ իշխանությունը փոխանցվում էր ժառանգականորեն:
Ժողովրդավարական համակարգերում և հասարակարգերում, ժողովրդավարական մշակույթներում Աստված որևէ ազգանուն կամ որևէ լիդեր չի շնորհում ժողովուրդներին կամ հասարակություններին: Նման համակարգերում Աստված մարդկանց ինչ-որ մեկի անունը կամ ազգանունը տալու փոխարեն, կյանք է տալիս և բանականություն, ըստ որի նրանք ընտրություն են կատարում և քաղաքական գործունեության մեջ մասնավորապես ընտրում են իրենց լիդերներին, անհատների կամ խմբերի են ընտրում:
Ժամանակ
«Հայաստան» համահայկական հիմնադրամի լրատվական ծառայությունից երեկ մեզ փոխանցեցին, որ հիմնադրամի կողմից Մոսկվայում կազմակերպվող ամենամյա դրամահավաք-ճաշկերույթը այս տարի տեղի չի ունենալու։ «Պատճառը Ռուսաստանի Դաշնությունում տիրող հայտնի վիճակն է»,- այսպես բացատրեցին հիմնադրամից ավանդական միջոցառման չկայանալը։ Վերջին մի քանի տարիների ընթացքում սա առաջին նման դեպքն է։
Ճիշտ է, ճաշկերույթ անցյալ տարի էլ, որպես այդպիսին չէր կազմակերպվել, բայց Մոսկվայում Հայոց առաջնորդանիստ սուրբ Պայծառակերպություն հայկական եկեղեցու բացման օրը (սեպտեմբերի 17) Սերժ Սարգսյանը և ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հասցրել էին «ոտքի վրա» պայմանավորվածություններ ձեռք բերել ռուսաստանաբնակ հայ գործարարների հետ և արդյունքում՝ միայն ՌԴ-ից «Հայաստան» համահայկական հիմնադրամին անցյալ տարի փոխանցվեց 12 միլիոն 350 հազար դոլար: Հիշեցնենք, որ այս տարի Լոս Անջելեսում անցկացվող ամենամյա հեռուստամարաթոնի և եվրոպական մի շարք երկրներում անցկացվող տելեթոնների ժամանակ հավաքվել է 12 միլիոն 399 հազար 550 դոլարի նվիրատվություն և նվիրատվության խոստում, ևս 77 հազար 500 դոլարի նվիրատվություն էլ անցյալ հինգշաբթի Լիբանանում կազմակերպված ռադիոթոնի ժամանակ:
Հայկական Ժամանակ
Վերջերս կառավարության տարբեր մասնաշենքերում խստացվել է բոլորի, այդ թվում՝ աշխատակիցների ելումուտը: Ինչպես հենց իրենք՝ աշխատակիցներն են նկատում, կարծես հայտնվել են գաղութում: Բանն այն է, որ մասնաշենքերում գլխավոր մուտքի մոտ տեղակայված անցակետերից բացի, որոնք մշտապես եղել են, նաև ամեն հարկում տվյալ նախարարության տարածք մուտք գործելու համար են հատուկ կոդերով դռներ տեղադրվել, որոնք նախկինում չեն եղել:
Ու հիմա նախարարությունների աշխատակիցներն ստիպված են իրենց էլեկտրոնային քարտերով ոչ միայն գլխավոր անցակետն անցնելիս «ճտտացնել», որ ներս մտնեն, մի հատ էլ իրենց նախարարության տարածք մուտք գործելիս են «ճտտացնում», որ հատուկ պաշտպանված դուռը բացվի: Իսկ կողմնակի անձինք ստիպված են խնդրել, որ աշխատակիցներից որևէ մեկը գա բացի դուռը: Նախկինում նման սահմանափակումներ չկային, ու գլխավոր մուտքից ներս մտնելուց հետո նախարարություններից բոլորն էլ հասանելի էին շենքի այցելուների համար: Իր խստացումներով հատկապես առանձնանում է բնապահպանության նախարարությունը, որտեղ մեկի փոխարեն մի քանի կոդանի դուռ է տեղադրված, որոնցից մեկը նախարարի տարածք մուտք գործելու ճանապարհին է:
Հրապարակ
Լավատեղյակ աղբյուրները հնարավոր են համարում, որ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը առաջիկայում բարձր պաշտոն ստանա: Բանն այն է, որ Սերժ Սարգսյանը երկրորդ քաղաքում զգում է Ղուկասյանի աջակցության կարիքը:
Հանրապետական վերնախավում, սակայն, առայժմ չեն կողմնորոշվում, թե կոնկրետ ի՞նչ գործ տան Վարդան Ղուկասյանին, ով հայտնի է իր էքսցենտրիկ բնավորությամբ: Հնարավոր տարբերակներից մեկը Շիրակի մարզի հարկայինի պետն է։
Հայկական Ժամանակ
Ազգային մրցունակության հիմնադրամում ընթացող խմորումների մասին գրել էինք դեռևս ամռանը: Հովիկ Աբրահամյանի` հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ նշանակվելուց հետո սկսվել էր փլուզումը: Դեռևս այդ ժամանակ հիմնադրամից հոսք էր սկսվել, անգամ խոսակցություններ կային, որ գործարար Ռուբեն Վարդանյանն է պատրաստվում լքել հոգաբարձուների խորհուրդը: Վարդանյանի դուրս գալն ավելի շատ պայմանավորվում էր Հովիկ Աբրահամյանի և Դավիթ Հարությունյանի հետ ունեցած տարաձայնություններով:
Թեև դրանց մասին հիմնադրամի տնօրեն Արման Խաչատուրյանը ժամանակին հերքում էր, ինչպես հերքում էր հիմնադրամում առկա խնդիրները, սակայն նախօրեին նա ազատման դիմում է գրել: Տեղեկացանք, որ հիմնադրամից առաջիկայում այլ դիմումներ ևս կլինեն: Խաչատուրյանը խուսափում է իր ազատման, ինչպես նաև հիմնադրամում տիրող վիճակի մասին խոսել, 2 օր է՝ չի պատասխանում հեռախոսազանգերին:
Օրեր առաջ էլ թեև խոստացել էր հարցազրույց տալ, բայց հետո խուսափեց: Ինչպես տեսնում եք, Հովիկ Աբրահամյանը շարունակում է ջնջել Տիգրան Սարգսյանի հետքերը, թեև ասում են, որ հիմնադրամի անկման պատճառը ներդրումների խիստ նվազումն է:
Հրապարակ
Այս տարվա առաջին 11 ամիսներին օդային ճանապարհով ՀՀ–ից մեկնած անձանց թիվը մոտ 22 հազարով գերազանցել է վերադարձածների թվին: Անցած տարվա համեմատ՝ մեկնածների և ժամանածների բացասական սալդոն ավելացել է ավելի քան 27 անգամ:
Անցած տարվա առաջին 11 ամիսներին, ըստ ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչության հրապարակած պաշտոնական ցուցանիշների, բացասական սալդոն ընդամենը 7 հազար 8 հարյուր էր: Օդային և ցամաքային ճանապարհներով Հայաստանից մեկնածների և Հայաստան ժամանածների ընդհանուր թիվը, որը որոշակի պատկերացումներ է տալիս արտագաղթի մասշտաբների մասին, կհրապարակվի միայն հաջորդ տարվա հունվարին: Վերջին տարիներին հաստատված տխուր ավանդույթի համաձայն, տարեկան Հայաստանից անվերադարձ հեռանում է 30-40 հազար մարդ մոտ 20 խոշոր գյուղի կամ Կապանի պես քաղաքի բնակչություն:
Հայկական Ժամանակ
Հովիկ Աբրահամյանը բավականին անհանգստացած է գնաճի ահավոր տեմպերից և «օրիգինալ»՝ ոչ շուկայական մեթոդներով փորձում է կանխել դրամ-դոլար տատանման արդյունքում արդեն իսկ ահռելի չափերի հասած գնաճը։ Նա իր մոտ է կանչում գործարարներին, հորդորում-պահանջում չբարձրացնել ապրանքների գները, Ամանորի նախաշեմին չբորբոքել առանց այն էլ համբերության բաժակը լցված ժողովրդի զայրույթը։ Հորդորը հատկապես վերաբերել է կաթնամթերք արտադրողներին, ինչն էլ առաջացրել է վերջիններիս խոր դժգոհությունը, քանզի իրենք առանց այդ էլ սկսել են աշխատել չնչին շահույթով:
Հրապարակ
-
-
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել -
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ընթացքը․ Վազգեն Մանուկյան -
01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության -
01.05.2024 | 01:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման համակարգերի դուռը, ու նաև բոլոր նրանց, ովքեր սխալմամբ իրենց ապահով են զգում
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.