02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...Երեկ ուշ երեկոյան մոսկովյան բորսայում ոուբլին կրկին կտրուկ արժեզրկվել է։ Մեկ դոլարի գինը կազմում էր ավելի քան 58 ռուբլի, իսկ մեկ եվրոյի գինը՝ 72 ռուբլի 40 կոպեկ: Այսպիսով, ռուբլին մի քանի ամսվա ընթացքում արժեզրկվել է 71 տոկոսով:
Անկախ ռուս փորձագետները վերջին շրջանում ավելի հաճախ են խոսում այն մասին, որ ՌԴ իշխանությունները շուտով ստիպված կլինեն դեֆոլտ (անվճարունակություն) հայտարարել։
Հայկական Ժամանակ
Այսօր Եռաբլուրում ազատամարտիկների մեծ հավաք է տեղի ունենալու: Այդ մասին հայտարարվել էր դեռ դեկտեմբերի 10-ի հանրահավաքին՝ ազատամարտիկ Սմբատ Հակոբյանի կողմից: Մենք տեղեկացանք, որ Եռաբլուր են ժամանելու նաև մարզերից, ազատամարտիկներին խիստ վրդովվեցրել են իրենց մարտական ընկերների նկատմամբ կատարվող բռնությունները: Հավաքին մասնակցելու են նաև Ժիրայր Սեֆիլյանը, Ռուբեն Գևորգյանն ու Ազատամարտիկների դաշինքին չմիացած այլ ջոկատների ներկայացուցիչներ, որոնք հայտարարելու են շարժմանը միանալու մասին:
Ազատամարտիկների բացօթյա խորհուրդը տեղի կունենա ժամը 12-ին: Մենք տեղեկացանք նաև, որ իշխանությունը շատ անհանգիստ է այս հավաքի հետ կապված, և երեկ երեկոյան պաշտպանության նախարարությունում շտապ նիստ էին հրավիրել՝ քննարկելու ստեղծված վիճակն ու անկանխատեսելի զարգացումները կանխելու տարբերակները:
Հրապարակ
Դեկտեմբերի 20-ին հայկական ավիափոխադրող «Էյր Արմենիա» ընկերությունը կվերսկսի ուղևորափոխադրումները: Այս մասին «ՀԺ»-ին հայտնել է ընկերության մարքեթինգի մենեջեր Սիրական Համբարձումյանը:
Նա տեղեկացրել է, որ շուտով «Էյր Արմենիան» կկազմակերպի չվերթներ՝ նաև նոր ուղղություններով, որոնց մասին հնարավոր կլինի խոսել արդեն հաջորդ շաբաթ: Հիշեցնենք, որ հոկտեմբեր ամսին «Էյր Արմենիան» դադարեցրել էր ուղևորափոխադրումները՝ պայմանավորված «Ռոսաէրոնավիգացիայի» նկատմամբ ունեցած պարտքերով:
Հայկական Ժամանակ
«Օրերս աշխատանքից ազատվել է ՀԱԷԿ ՓԲԸ տնօրեն Գագիկ Մարկոսյանը։ Արդեն մի քանի օր է Մեծամորի ատոմակայանի տնօրենի պարտականությունները կատարում է Մովսես Վարդանյանը, որը նշանակվել է ժամանակավոր պաշտոնակատար։ Նախկինում նա ատոմակայանի գլխավոր ճարտարապետն էր։ Կադրային փոփոխությունները, մեր տեղեկություններով, առնչվում են ազգային անվտանգության խնդիրներին։
Հետաքրքիր է, որ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը ոչ մի պաշտոնական հայտարարություն այս մասին չի տարածել, կարծես ոչ թե մեր գլխավոր ռազմավարական օբյեկտի տնօրենն է փոխվել, այլ գյուղական մասնաճյուղի մի էլեկտրիկ։ Նախարարության այս գաղտնի գործելաոճը մեզ կասկածների տեղիք տվեց, և պարզեցինք, որ գործից ազատվել են նաև ատոմակայանի երկու փոխտնօրենները, որոնցից մեկը կալանավորված է։
Այս տեղեկությունները մասամբ հաստատեց ՀԱԷԿ ՓԲԸ տնօրենի պաշտոնակատար Մովսես Վարդանյանը։ «Գագիկ Մարկոսյանը մի քանի օր առաջ ազատվել է»,- ասաց նա։ Հարցին, թե որն է եղել ազատման պատճառը, պատասխանեց. «Իր դիմումի համաձայն»:
Հրապարակ
Երբեմնի ամենահասանելի ու «մինիատյուրնի» արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այլևս ԱԺ-ում մեծ արագությամբ է սլանում լրագրողների կողքով, որպեսզի վերջիններս չհասցնեն իրեն հարցեր ուղղել: Այնուհանդերձ, ընթացքի մեջ հասցրինք հարցնել` ինչպե՞ս է վերաբերվում դատախազություն-քննչական մարմիններ տարաձայնություններին:
«38,8 է տաքությունս` էսօր խնդրում եմ ինձ հանգիստ թողնեք»,- ասաց դեպի խորհրդարանի դահլիճ սուրացող Մանուկյանը: Բա ե՞րբ եք առողջանալու: «Ինձ թվում է` վաղը չէ մյուս օրը»: Երբ արդեն խորհրդարանում չե՞ք լինի: Եվ, այնուհանդերձ, ի՞նչ եք կարծում` դատախազությունը վրե՞ժ է լուծում քննչական մարմնից ու նրա ղեկավարից: Այս հարցի վրա Մանուկյանը հիվանդին ոչ բնորոշ արագություն բացեց և գրեթե վազելով անհետացավ դռան ետևում:
Հրապարակ
Հայաստանյան քաղաքական կյանքի տեղապտույտը, կարծում եմ, ցանկացած չնախապաշարված դիտորդի համար տեսանելի է: Իշխանության և ընդդիմության «երկխոսությունը» 20 տարի է՝ ընթանում է հետևյալ տրամաբանությաճբ. «Հեսա ժողովրդին դուրս կբերենք փողոց, ձեզ կքշենք, կնստենք ձեր տեղը» — «հլը տեսնենք, ոնց եք անում՝ մենք քշվողը չենք»: Իրադարձությունների կրկնվողականությունը [ընդհուպ մինչև ակտիվ քաղաքացիներին իշխանության կողմնակից ստահակների կողմից ծեծի ենթարկելը] հուշում է՝ պետք է քաղաքական մտքի, երևակայության որոշակի թռիչք, բեկում, պետք են ստանդարտից դուրս մտածող և գործող մարդիկ, որոնք ոչ շաբլոն լուծումներ կառաջարկեն: Այդպիսի մտքեր և այդպիսի ուժեր ես առայժմ չեմ տեսնում:
Այսօր իշխանության համար ռեալ պայքարում է միայն ԲՀԿ-ն՝ մնացած կուսակցությունները թող չնեղանան, բայց «Բարգավաճի» արբանյակներն են: Ոչինչ չունեմ այդ կուսակցության դեմ: Ավելին, վատ չի լինի, կարծում եմ, որ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում ԲՀԿ-ն մեծամասնություն ստանա՝ փոքր-ինչ ավելի թարմ դեմքեր տեսնելու և դրան հաջորդող նախագահական ընտրություններն ավելի հետաքրքիր դարձնելու ակնկալիքով: Դա նաև հնարավորություն կտա ՀՀԿ-ի «քաղաքական թևին» իր ուժերը փորձելու որպես ընդդիմություն՝ դրան էլ հետաքրքիր կլիներ հետևել: Ինչու եմ խոսում հերթական ընտրությունների մասին. որովհետև արտահերթ ընտրություններ առանց ցնցումների չեն ստացվի, իսկ ցնցումներին բոլորը, որքան հասկանում եմ, դեմ են:
Բայց, հուսով եմ, բոլորը հասկանում են՝ ՀՀԿ-ն լինի իշխանության գլխին, թե ԲՀԿ-ն, դրանից էապես ոչինչ չի փոխվի:
Առավոտ
Խմբագրական
Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարությունը շուտով պիտի տարեվերջյան ամփոփիչ զեկույցներով հանդես գա, ինչն արդեն մտահոգություն է դարձել Աբրահամյանի համար: Ուշագրավ է, որ այդ մտահոգությունը կապված է ոչ թե տնտեսության ներկա վիճակի, սրընթաց թանկացումների ու դրանով պայմանավորված սոցիալ-տնտեսական խնդիրների հետ, այլ նախարարների անզգույշ արտահայտությունների վտանգի:
Երեկ կառավարության բարձր ամբիոնից վարչապետը հրահանգեց, որ նախարարները բոլոր հարթակներն օգտագործեն կատարված աշխատանքները ներկայացնելու համար՝ խիստ կարևորելով, որ կոռեկտ լինեն և լրատվական դաշտում շահարկումների առիթ չտան: Հատուկ ընդգծեց. «Դա շատ կարևոր է»: Վարչապետի մտահոգությունը հուշում է, որ քաղաքական հարթակում նրա շուրջ իրավիճակը սրված է, և խնդիր է դրված շուրջ ինն ամսվա աշխատանքը պատվով ամփոփել:
Հրապարակ
Ազատամարտիկների հանդեպ տեղի ունեցող ոտնձգությունները խիստ զայրացրել են պատերազմի վետերաններին: Ազատամարտիկների դաշինքը վաղը՝ դեկտեմբերի 13-ին, Եռաբլուրում հավաք է անցկացնելու՝ քննարկելու իրենց նկատմամբ պետության վերջին օրերի վերաբերմունքը: Որոշ տեղեկություններով, նրանց կմիանան նաև դաշինքի մեջ չընդգրկված ազատամարտիկներ և խմբեր:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 9-ին բռնություն էր կիրառվել Ռազմիկ Պետրոպանի և Մանվել Եղիազարյանի նկատմամբ, իսկ մեկ օր անց ծեծի էր ենթարկվել դաշինքի վարչության անդամ, մամուլի պատասխանատու Սուրեն Սարգսյանը, ով դեռևս հիվանդանոցում է:
Ի դեպ, հիվանդանոցում է նաև դաշինքի անդամ Սամվել Հովսեփյանը՝ Ադմիրալը, ով դեռևս պատերազմում վնասված ոտքի ծանր վիրահատության է ենթարկվել։
Հրապարակ
ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում այսօր սկանդալային բովանդակությամբ նիստ է տեղի ունենալու: Քննարկվելու է յոթ միջազգային համաձայնագիր՝ նոր վարկեր վերցնելու մասին, ընդհանուր առմամբ՝ շուրջ 260 միլիոն դոլարի:
Վարկերը վերաբերվում են էլեկտրաէներգիայի, ջրամատակարարման, սպասարկման ոլորտներին։ Նշենք, որ այս տարվա վերջին ՀՀ արտաքին պարտքը կկազմի արդեն շուրջ 4 մլրդ 200 մլն դոլար: Որոշ գնահատականների համաձայն, հաջորդ տարվա վերջին այդ թիվը կարող է հատել 5 միլիարդ դոլարի սահմանագիծը: Բացի սա, 2015թ. բյուջեով Հայաստանը մոտավորապես նույնքան պարտք է վերցնում, որքան պետք է փակի: Այսինքն նոր վարկեր է վերցնելու հին վարկերը փակելու համար, ինչը արդեն ինքնին վատ ազդակ է՝ համատարած կոռուպցիայի ֆոնին:
Հայկական Ժամանակ
Ինչպե՞ս եք վերաբերվում նրան, որ Գագիկ Ծառուկյանն ԱԺ նիստերին այդպես էլ չմասնակցեց՝ հարցրինք օրերս վերջինիս հետ հանդիպած ՀԱԿ անդամ, ՍԴՀԿ-ական Լյուդմիլա Սարգսյանին: «Շատ լավ եմ վերաբերվում,- մեծ ոգևորությամբ պատասխանեց նա:- Զբաղված մարդ է, դրա համար էլ չի գալիս»: Ձեզ հետ հանդիպումներո՞վ է զբաղված: «Ինձ հետ ընդամենը մեկ անգամ է հանդիպել…»: Ափսոսանքո՛վ եք ասում, տիկին Լյուդմիլա: «Կարոտո՜վ, կարոտո՛վ եմ ասում»: Էդ ի՞նչ եք ասել-խոսել, առել-տվել, որ Ձեր մեջ այդպես կարոտ է մնացել: «Ինչ որ խոսել ենք, դա շատ տեսանելի էր, ցուցադրվել է նաև, ավելին ոչինչ տեղի չի ունեցել»: Ծառուկյանն ասել է՝ եթե շատերը խնդրեն, որ նախագահական ընտրություններում առաջադրվեմ, կանեմ. Դուք այդ շատերի մե՞ջ եք, տիկին Լյուդմիլա: «Դե տեսնենք, թե էդ շատերն ինչքան են, էդ ժամանակ էլ ես կորոշեմ»:
Հրապարակ
-
-
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել -
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության -
02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ընթացքը․ Վազգեն Մանուկյան -
01.05.2024 | 01:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման համակարգերի դուռը, ու նաև բոլոր նրանց, ովքեր սխալմամբ իրենց ապահով են զգում
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.