17.05.2024 | 15:10
Կիրանցում խնդիրներ ունենք. բայց մինչև այս պահը ինչ Հայաստանինն է՝ անցել է Հայաստ...17.05.2024 | 14:10
Տեսա Ղարաբաղում էլ մարդ չկա, եկա ՀՀ․ իմ միակ խնդիրը՝ արցախցիների հետ վերադարձն է...17.05.2024 | 13:10
Կանադահայոց թեմը հաղորդագրություն է տարածել Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավ...17.05.2024 | 12:10
Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նա...17.05.2024 | 11:10
Կիրանցում ադրբեջանական վերահսկողությանն է ապօրինաբար հանձնվում 2 տուն և մոտ 57 հ...16.05.2024 | 15:10
Եթե նոր սահմանագիծ ստեղծենք, դա կլինի էսկալացիայի և ռազմական բախումների հարատև ա...16.05.2024 | 14:10
Եթե սա է լեգիտիմությունը… ծիծաղելի է16.05.2024 | 13:10
Եթե կամուրջն Ադրբեջանին անցնի, նորակառույց դպրոցում ոչ մի աշակերտ դաս չի անելու...16.05.2024 | 12:10
Գործողությունները լինելու են կետային, թիրախային. Բագրատ Սրբազան...16.05.2024 | 11:10
Ադրբեջանի իշխանությունները երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի գերեվարված նախկին առա...15.05.2024 | 15:10
Բագրատ արքեպիսկոպոսն առաջնորդում է Փաշինյանին հեռացնելու և Հայաստանը փրկելու ջան...15.05.2024 | 14:10
Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայ...15.05.2024 | 13:10
Փաշինյանը ցանկանում է՝ Հայաստանը 2024 թվականին դառնա ԵՄ անդամ...15.05.2024 | 12:10
Սա մարող շարժում է և այսպիսի շարժումներ վերջին տարիներին շատ ենք տեսել. Փամբուխչ...15.05.2024 | 11:10
Ռուս սահմանապահները հսկում են ՀՀ սահմանը Թուրքիայի և Իրանի հետ, Զվարթնոցի սահման...14.05.2024 | 15:10
Պուտինը հեռացրել է Շոյգուին կոռուպցիայի եւ պատերազմն արդյունավետ վարել չկարողանա...14.05.2024 | 14:10
Բագրատ Սրբազանն Արման Բաբաջանյանին կոչ է արել պատմել իր կենսագրությունը...14.05.2024 | 13:10
Նկատել ենք, որ ռուս սահմանապահները հեռանում են Ներքին Հանդից․ համայնքապետ...14.05.2024 | 12:10
Նախևառաջ պետք է օգտվել ուղեղի անվճար ծառայություններից․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատ...14.05.2024 | 11:10
Ինչքան բռնաճնշումներն ավելացնեն, էդքան մարդկանց թիվն ավելանալու է. Գառնիկ Դանիել...13.05.2024 | 14:10
Ովքե՞ր էին 24News-ի լրագրողին բռնության ենթարկող բերետավորները և ո՞ւմ հրահանգով ...13.05.2024 | 13:10
Փաշինյանին մեղադրում են Հայոց ցեղասպանությունը ժխտող թեզեր տարածելու մեջ...13.05.2024 | 12:40
Այսօրվանից Երևանի մետրոպոլիտենը կաշխատի ժամը 07։00-ից մինչև 24:00-ը...13.05.2024 | 12:10
Ինչ ունենք այս պահին13.05.2024 | 11:06
Ինքնագլորներով ու այլ միջոցներով փողոցներ են փակում. (տեսանյութ)...13.05.2024 | 11:04
Ովքեր չեն կարող լինել վարչապետի թեկնածու. շարժման առաջնորդը ներկայացրեց պահանջնե...11.05.2024 | 15:10
Սահմանազատումն իրականացվում է մեր պայմանների հիման վրա, և սա մեր հաջորդ հաղթանակ...11.05.2024 | 13:10
Արտաքին աշխարհից մեկուսացված՝ ես խորհելու շատ ժամանակ ունեմ․ Ռուբեն Վարդանյանի ո...11.05.2024 | 12:10
Պետք է վերարտադրվեն այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել ԽՍՀՄ փլուզման պա...11.05.2024 | 11:10
Բագրատ հոգևորականը ՔՊ-ից 1․5 ձայն էլ չի ստանա․ Անդրանիկ Քոչարյանը՝ իմփիչմենթի գո...10.05.2024 | 15:10
Ես հավակնություն չունեմ, ոչ էլ կարծում եմ, որ ճիշտ է. Բագրատ սրբազանն իր վարչապե...10.05.2024 | 14:10
Փաշինյանը պատրաստվում է նոր զիջումների` հօգուտ Ադրբեջանի․ «Հրապարակ»...10.05.2024 | 13:10
Երեկվանից ՔՊ-ից որոշ կոնտակտներ իրենց նախաձեռնությամբ մեզ հետ են եղել․ Սուրեն Պե...10.05.2024 | 12:18
Վարչապետի թեկնածուն պետք է լինի Բագրատ Սրբազանը. Վարդան Օսկանյա...10.05.2024 | 12:09
Բագրատ Սրբազան. Արթմության զգացումը կա, այս բոլորն այլևս պետք է տեղափոխվի քաղաքա...09.05.2024 | 15:10
Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հա...09.05.2024 | 14:10
ՀՀ-ի ամենաերկար թունելը․ ներկայացվել է Հյուսիս-հարավի 60կմ-ոց նոր ճանապարհահատվա...09.05.2024 | 13:10
Այս շարժումն իր էությամբ քաղաքական չէ, բայց այն կրում է քաղաքացիական ներգրավվածո...Այսօր հերթական անգամ հանդիսավոր պայմաններում նշվելու է Ազգային անվտանգության աշխատողի օրը: Կլինեն ճառեր ու պարգևներ, շնորհավորանքներ ու մաղթանքներ: Ամեն ինչ՝ նախկինի պես: Սակայն այս օրը նախորդ տարիներից կտարբերվի մի բանով՝ ԱԱԾ ոչ մի աշխատակցի գեներալի կոչում չի շնորհվի: Մեր տեղեկություններով, գեներալական կոչման համար ԱԱԾ վարչությունների երեք պետերի թեկնածություններ են ներկայացվել Սերժ Սարգսյանին, սակայն նրանցից ոչ մեկը չի ստանալու: Թերևս, ԱԱԾ նախկին պետը գոհ չէ այսօրվա ԱԱԾ աշխատանքից:
Հրապարակ
Երեկ Կառավարության մոտով անցնող քաղաքացիները կարող էին ականատես լինել, որ շենքի վրայի ցուցանակը չկա, և այն պատը, որի վրա նախկինում ցուցանակ էր՝ դատարկ է: Երեկ Կառավարության մոտով անցնող քաղաքացիները այս առիթով կատակում էին, թե Կառավարությունը վերջապես հասկացել է, որ Կառավարաթյունը որոշել է այլևս չթաքցնել, որ ինքը ոչ թե Կառավարություն է, այլ գործարարների հավաքածու, այդ պատճառով էլ հանել է ցուցանակը:
Չորրորդ ինքնիշխանություն
Հրաժարականներ են ներկայացրել «Արցախբանկի» վարչության նախագահ Կամո Ներսիսյանը, «Ինեկոբանկի» գործադիր տնօրեն Ավետիս Բալոյանը, «Աrեքսիմբանկի» գլխավոր ՚տնօրեն Արսեն Խանդկարյանը և «ԲՏԱ բանկի» գործադիր տնօրեն Նուր Բակբերգենովը: Թվարկվածներից առաջին երկուսը՝ «Արցախբանկի» և «Ինեկոբանկի» ղեկավարները, մեր տեղեկություններով, հրաժարականի դիմումները ներկայացրել են դեկտեմբերի 17-ին:
Հիմնականում ղազախական կապիտալով «ԲՏԱ բանկի» տնօրեն Նուր Բակբերգենովը հրաժարական է ներկայացրել մեկ շաբաթ առաջ, քանի որ վերադառնում է հայրենիք Ղազախստան: «Գազպրոմբանկի» խմբի մեջ մտնող «Առեքսիմի» գլխ. տնօրենի հրաժարականը, մեր տեղեկություններով, պայմանավորված է նրանով, որ նա տեղափոխվում է այլ աշխատանքի՝ ՌԴ: Առայժմ անհայտ են մնում «Արցախբանկի» և «Ինեկոբանկի» ղեկավարների հրաժարականների իրական դրդապատճառները:
Հայկական Ժամանակ
Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը ոչ մի կերպ չի հարմարվում այս պաշտոնին, և մարդկանց հետ չշփվելու նրա ձգտումը մարզպետարանում զվարճանքի թեմա է դարձել: Բացի նրանից, որ Աբրահամյանը մարզի բնակիչների ընդունելությունը հանել է իր աշխատակարգից, մարզպետարանի շենքի վրա և նախամուտքում տեսախցիկներ է տեղադրել ու մի հաստիք էլ նշանակել է հատուկ այդ տեսախցիկների շարժին օնլայն հետևելու համար, որպեսզի իրեն հրատապ զեկուցեն, թե ով է մտնում մարզպետարան, ում հետ, ինչու: Ասում են՝ այսպիսով մարզպետին հաջողվում է կանխել անցանկալի հյուրերի մուտքն իր մոտ։:
Հրապարակ
Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հորեղբոր որդին՝ Արտյոմ Ղուկասյանը, ում Վարդանիկն անցյալ գումարման Աժ էր գործուղել, երեկ նշանակվել է Շիրակի մարզի կադաստրի պետի տեղակալ:
Գյումրիի մեր աղբյուրները հայտնում են, որ Վարդանիկը տևական ժամանակ պայքարում է, որպեսզի իր ավագ եղբայր Գևորգ Ղուկասյանը նշանակվի ՇՄ կադաստրի պետ, ինչը, սակայն, դեռ չի ստացվում: Փոխարենը Վարդան Ղուկասյանը, իր հորեղբորորդուն սույն կառույց գործուղելով, ավելի բարձր պաշտոնի համար «ոտի տեղ» է բացում: Միևնույն ժամանակ, օրեր առաջ նրա մերձավորներից Արայիկ Առաքելյանը, ում դեմ Գյումրիի գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանը մարզի դատախազություն բողոք էր ներկայացրել, նշանակվել է ՇՄ կադաստրի պետի 2-րդ տեղակալ: Իր հարցերը Վարդանիկը, ըստ մեր աղբյուրների, լուծում է վարչապետ Հովիկ Աբրահամյանի միջոցով:
Հայկական Ժամանակ
Հովիկ Աբրահամյան-Գալուստ Սահակյան խուլ հակամարտությունը շարունակվել է նաև այս արտահերթի ժամանակ: Հիշեցնենք, որ կառավարության հրավիրած արտահերթի օրակարգում խորհրդարանի ղեկավարությունը ներառել էր նաև գազի հարցով ժամանակավոր հանձնաժողովի վերջնական զեկույցը, ինչն ահավոր զայրացրել էր Հովիկ Աբրահամյանին, քանզի վերջինս գլխի էր ընկել, որ դրանով փորձում են տարվա ավարտին, երբ իր կաբինետը պատրաստվում է ամփոփիչ ասուլիսիների, որոնցով կցուցադրեն իրենց ձեռքբերումները, սևացնել իր կառավարության ջանքերը, և բացահայտ ցույց էր տվել իր «լիչնի նեպրիյազնը» խորհրդարանի ղեկավարության նկատմամբ: Պատճառաբանելով, որ կառավարության հրավիրած արտահերթի ժամանակ ԱԺ-ն իրավունք չունի իր հարցերը «մտցնելու», ուզում է հարց քննարկել, թող առանձին՝ իր համար արտահերթ հրավիրի: Սակայն այդքանով Արգամիչը չէր հանգստացել:
Կառավարության հրավիրած արտահերթի օրակարգում՝ որպես վերջին ակորդ, 30-րդ հարց էր ներառել, Արփինե Հովհաննիսյանի «կատարմամբ»՝ «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքի նախագիծը, ցանկանալով, ինչպես բնորոշեց ՀՀԿ-ականներից մեկը, «չափալախել» խորհրդարանի ղեկավարությանը և ցույց տալով, որ իրադրության տերն ինքն է, երբ ուզի՝ կարող է օրենսդրի նախագիծը դնել քննարկման, երբ չուզի՝ չի դնի:
Հրապարակ
Արդեն առիթ եմ ունեցել գրելու, որ հիմնական հարցը, որն ինձ տալիս են փողոցում, հնչում է մոտավորապես հետևյալ կերպ. «էս խեղճ ազգի վերջն ի՞նչ է լինելու»: Դա իրականոմ հարց չէ, այլ բողոք և միաժամանակ հրավեր՝ խոսելու ազգի և «հարց տվողի» դարդուցավից: Այդ արտահայտությունն ինձ դուր չի գալիս երկու պատճառով: Նախ՝ ինքդ քեզ բնութագրելով որպես «խեղճ», «բազմաչարչար», «կոտորված», «տառապած»՝ դու օգտագործում ես «ինքնակործան» բառեր: Այսինքն՝ եթե դու քո մասին ասում ես «խեղճ», ապա ողջ կյանքումդ խեղճ էլ կմնաս, որովհետև քո հիմնական գործն է լինելու ուրիշների մեջ խղճահարություն առաջացնելը և քո նման «խեղճերի» շրջապատում նստելն ու կյանքից բողոքելը:
Բայց նման մտածելակերպի վնասները դրանով չեն սահմանափակվում: Այս մտածելակերպով դու քեզ և քո ազգը ներկայացնում ես որոպես կամազուրկ մի տաշեղ, որին տանում–բերում են կյանքի այս օվկիանոսում և «վերջը» շպրտելու են մի ափամերձ տարածքում: Այդ դեպքում մնում է հուսալ, որ օվկիանոսը, այսպես ասած, «հայանպաստ» կլինի:
Առավոտ
Երբ ասում ենք, որ Հայաստանին անհրաժեշտ են հիմնարար փոփոխություններ, նկատի ունենք առաջին հերթին մտածողության փոփոխությունը: Եվ սա, թերևս, ամենադժվարն է փոփոխություններից, թերևս ավելի դժվար, քան իշխանափոխությունը: Դժվարության մասշտաբը հասկանալու համար կարելի է դիտարկել հենց թեկուզ Ամանորի օրինակը: Ամեն տարի հարյուր հազարավոր մարդիկ Ամանորյա դեպրեսիայի պիկին պոռթկում են, թե վերջ, այլևս նույն կերպ Ամանորին չեն վերաբերվելու, նույն կերպ չեն դիմավորելու Նոր տարին և հաջորդ տարի նորից գնում են «Կայզեր» սուպերմարկետից հերթական վարկը վերցնելու՝ Ամանորյա սեղանի ճոխությունն ապահովելու համար: Սա շատ լեգիտիմ պատճառներ ունի, ծնողները չեն ուզում, որ երեխաները ընկերների կամ դասարանցիների մոտ վատ զգան այն պատճառով, որ իրենց սեղանին ինչ-որ բան այնպես չէ, կանայք չեն ուզում, որ ամուսինները վատ զգան, ամուսինները չեն ուզում, որ կանայք վատ զգան, և այդպես շարունակ: Ամանորից կես ժամ առաջ իսկապես ամեն ինչ լավ է, իսկ մի քանի ժամ անց ծագում է անխուսափելի հարցը, բա էսքանը ո՞նց ենք ուտելու, որ չփչանա:
Հետո մեր տուն գալիս են առաջին հյուրերը: Ու մենք նրանց առաջ դնում ենք բուդը, տոլման, բլինչիկը, ստալիչնի սալաթը: Բայց մեր հյուրերը չեն ուտում դա և հասկանալի է, որովհետև նրանք նախ իրենց տանը դիմավորել են Նոր տարին, կերել իրենց բուդը, տոլման, բլինչիկը և ստալիչնի սալաթը: Հետո գնացել են քավորի տուն, քավորի տանը կերել քավորենց բուդը, տոլման, բլինչիկը և ստալիչնի սալաթը: Հետո քավորի տնից շտապ վերադարձել են իրենց տուն, որովհետև իրենց սանիկն է եկած եղել, տան դռների առաջ մնացել: Շտապ հասել են, որ սանիկները դրսում չմնան: Ու սանիկների առաջ օրինակ են ծառայել նորից կերել են իրենց սարքած բուդը, տոլման, բլինչիկը և ստալիչնի սալաթը, որ սանիկներին հավեսի գցեն: Հետո եկել են մեր տուն: Ու մենք այդ մարդկանց բացատրում ենք, որ մենք մեր բուդը, տոլման, բլինչիկը և ստալիչնի սալաթը պատրաստել ենք բոլորովին ուրիշ բաղադրատոմսով:
էս ամեն ինչի մեջ չափազանց անառողջ բան կա: Իհարկե, հիմա այս իրավիճակը փոխվում է, բայց հիմնականում տեխնիկական պատճառներով: Գոյանում են հարուստներ, որոնք արմատապես այլ կերպ են նշում Նոր տարին, աղքատները նույնիսկ այսպես չեն կարողանում նշել: Բայց մարդկանց մեծամասնությունը, միևնույն է, հավատարիմ է այս սցենարին: Եվ իրապես պետական մակարդակի խնդիր է մարդկանց ամանորյա սթրեսից պաշտպանելը, և երբեմն նման հարցերը պետք է լուծել վարչական միջամտությամբ: Ինչպե՞ս կարելի է դա անել, օրինակ՝ Ամանորի կապակցությամբ պետք է ունենալ միայն մեկ ոչ աշխատանքային օր հունվարի 1-ը: Հունվարի երկուսը պետք է լինի աշխատանքային, եթե նույնիսկ շաբաթ է կամ կիրակի: Եվ հաջորդը ոչ աշխատանքային, պետք է լինի հունվարի վեցը՝ Սուրբ ծնունդը, և հիմնական շեշտը պետք է դնել հենց այս օրվա վրա: Ու վերջ, նոր տարվա առաջին 15 օրվա մեջ ուրիշ ոչ աշխատանքային օրեր չպիտի լինեն, բացի շաբաթ, կիրակիներից: Սա մի վարչական որոշում է, որի արդյունքում վերջապես իր մահկանացուն կկնքի խոզի բուդը, իսկ բլինչիկը, տոլման և ստալիչնի սալաթը կշարունակեն մնալ ցանկալի:
Հայկական Ժամանակ
Ի հեճուկս վարչապետ Հովիկ Աբրահամյանի երեկ արած հայտարարության, թե երևանյան գազալցակայաններում 1 խմ գազի գինը իջել-հասել է 200 դրամի, երեկ երեկոյան մեր թղթակիցների շրջայցը ցույց է տվել, որ 1 խմ գազը արժե 210 դրամ:
Սա հիմա սկզբունքային նշանակության հարց է դառնում, որովհետև երևանյան երթուղայինների վարորդները երկու անգամ արդեն նախազգուշական գործադուլ են արել պահանջելով գազի գինը, ինչպես նախկինում, դարձնել 180 դրամ: Դոլարի գնի բարձրացումից հետո, վերջին օրերին գազը դարձել էր 230 դրամ, ինչը հարուցել է վարորդների դժգոհությունը: Վերջիններս արդեն հայտարարել են, որ 210 դրամն անընդունելի գին է իրենց համար, իսկ թե ի՞նչ գործողություններ կձեռնարկեն կերևա օրվա երկրորդ կեսին:
Հայկական Ժամանակ
Բելառուսի խորհրդարանի այսօրվա նիստում քննարկվելու է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու համաձայնագիրը: Այս մասին մեր թղթակցին ասել է Բելառուսի ԱԺ տեղեկատվական վարչության պետ Վիտալի Երմոլովիչը:
Ու չնայած վերջինս չի ցանկացել քվեարկության արդյունքների մասին որևէ կանխատեսում անել ասելով, որ պետք է սպասել պաշտոնական արդյունքներին, ակնհայտ է, որ Բելաոուսը կվավերացնի համաձայնագիրը: Իսկ երեկ Ղազախստանի խորհրդարանի Ստորին պալատը՝ Մեջլիսը, լիագումար նիստում վավերացրել է ԵՏՄ-ին Հայաստանի միանալու մասին համաձայնագիրը՝ այն փոխանցելով վերին պալատին Սենատին: Այսպիսով, կարելի է ասել, որ հունվարի 1–ից Հայաստանը կդառնա Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ: Այս փաստի կապակցությամբ ինչպես լավատեսական, այնպես էլ հոռետեսական կանխատեսումներ կան. իսկ թե որը կդառնա իրականություն ցույց կտա ժամանակը:
Հայկական Ժամանակ
-
-
11.05.2024 | 01:10
Արտաքին աշխարհից մեկուսացված՝ ես խորհելու շատ ժամանակ ունեմ․ Ռուբեն Վարդանյանի ուղերձը Բաքվի բանտից -
13.05.2024 | 02:10
Ովքե՞ր էին 24News-ի լրագրողին բռնության ենթարկող բերետավորները և ո՞ւմ հրահանգով էին գործում. հայտարարություն -
15.05.2024 | 02:10
Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել այն․ ՀՀ վարչապետ -
14.05.2024 | 02:10
Բագրատ Սրբազանն Արման Բաբաջանյանին կոչ է արել պատմել իր կենսագրությունը -
11.05.2024 | 11:10
Բագրատ հոգևորականը ՔՊ-ից 1․5 ձայն էլ չի ստանա․ Անդրանիկ Քոչարյանը՝ իմփիչմենթի գործընթացի մասին -
13.05.2024 | 12:40
Այսօրվանից Երևանի մետրոպոլիտենը կաշխատի ժամը 07։00-ից մինչև 24:00-ը -
11.05.2024 | 12:10
Պետք է վերարտադրվեն այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել ԽՍՀՄ փլուզման պահին -
11.05.2024 | 02:10
Այո՛, երկքաղաքացի եմ․ Բագրատ Սրբազանը հաստատեց՝ ՀՀ-ի և Կանադայի քաղաքացի է -
14.05.2024 | 12:10
Նախևառաջ պետք է օգտվել ուղեղի անվճար ծառայություններից․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը՝ Արսեն Թորոսյանին -
13.05.2024 | 11:06
Ինքնագլորներով ու այլ միջոցներով փողոցներ են փակում. (տեսանյութ)
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.