17.05.2024 | 12:10
Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նա...17.05.2024 | 11:10
Կիրանցում ադրբեջանական վերահսկողությանն է ապօրինաբար հանձնվում 2 տուն և մոտ 57 հ...16.05.2024 | 15:10
Եթե նոր սահմանագիծ ստեղծենք, դա կլինի էսկալացիայի և ռազմական բախումների հարատև ա...16.05.2024 | 14:10
Եթե սա է լեգիտիմությունը… ծիծաղելի է16.05.2024 | 13:10
Եթե կամուրջն Ադրբեջանին անցնի, նորակառույց դպրոցում ոչ մի աշակերտ դաս չի անելու...16.05.2024 | 12:10
Գործողությունները լինելու են կետային, թիրախային. Բագրատ Սրբազան...16.05.2024 | 11:10
Ադրբեջանի իշխանությունները երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի գերեվարված նախկին առա...15.05.2024 | 15:10
Բագրատ արքեպիսկոպոսն առաջնորդում է Փաշինյանին հեռացնելու և Հայաստանը փրկելու ջան...15.05.2024 | 14:10
Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայ...15.05.2024 | 13:10
Փաշինյանը ցանկանում է՝ Հայաստանը 2024 թվականին դառնա ԵՄ անդամ...15.05.2024 | 12:10
Սա մարող շարժում է և այսպիսի շարժումներ վերջին տարիներին շատ ենք տեսել. Փամբուխչ...15.05.2024 | 11:10
Ռուս սահմանապահները հսկում են ՀՀ սահմանը Թուրքիայի և Իրանի հետ, Զվարթնոցի սահման...14.05.2024 | 15:10
Պուտինը հեռացրել է Շոյգուին կոռուպցիայի եւ պատերազմն արդյունավետ վարել չկարողանա...14.05.2024 | 14:10
Բագրատ Սրբազանն Արման Բաբաջանյանին կոչ է արել պատմել իր կենսագրությունը...14.05.2024 | 13:10
Նկատել ենք, որ ռուս սահմանապահները հեռանում են Ներքին Հանդից․ համայնքապետ...14.05.2024 | 12:10
Նախևառաջ պետք է օգտվել ուղեղի անվճար ծառայություններից․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատ...14.05.2024 | 11:10
Ինչքան բռնաճնշումներն ավելացնեն, էդքան մարդկանց թիվն ավելանալու է. Գառնիկ Դանիել...13.05.2024 | 14:10
Ովքե՞ր էին 24News-ի լրագրողին բռնության ենթարկող բերետավորները և ո՞ւմ հրահանգով ...13.05.2024 | 13:10
Փաշինյանին մեղադրում են Հայոց ցեղասպանությունը ժխտող թեզեր տարածելու մեջ...13.05.2024 | 12:40
Այսօրվանից Երևանի մետրոպոլիտենը կաշխատի ժամը 07։00-ից մինչև 24:00-ը...13.05.2024 | 12:10
Ինչ ունենք այս պահին13.05.2024 | 11:06
Ինքնագլորներով ու այլ միջոցներով փողոցներ են փակում. (տեսանյութ)...13.05.2024 | 11:04
Ովքեր չեն կարող լինել վարչապետի թեկնածու. շարժման առաջնորդը ներկայացրեց պահանջնե...11.05.2024 | 15:10
Սահմանազատումն իրականացվում է մեր պայմանների հիման վրա, և սա մեր հաջորդ հաղթանակ...11.05.2024 | 13:10
Արտաքին աշխարհից մեկուսացված՝ ես խորհելու շատ ժամանակ ունեմ․ Ռուբեն Վարդանյանի ո...11.05.2024 | 12:10
Պետք է վերարտադրվեն այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել ԽՍՀՄ փլուզման պա...11.05.2024 | 11:10
Բագրատ հոգևորականը ՔՊ-ից 1․5 ձայն էլ չի ստանա․ Անդրանիկ Քոչարյանը՝ իմփիչմենթի գո...10.05.2024 | 15:10
Ես հավակնություն չունեմ, ոչ էլ կարծում եմ, որ ճիշտ է. Բագրատ սրբազանն իր վարչապե...10.05.2024 | 14:10
Փաշինյանը պատրաստվում է նոր զիջումների` հօգուտ Ադրբեջանի․ «Հրապարակ»...10.05.2024 | 13:10
Երեկվանից ՔՊ-ից որոշ կոնտակտներ իրենց նախաձեռնությամբ մեզ հետ են եղել․ Սուրեն Պե...10.05.2024 | 12:18
Վարչապետի թեկնածուն պետք է լինի Բագրատ Սրբազանը. Վարդան Օսկանյա...10.05.2024 | 12:09
Բագրատ Սրբազան. Արթմության զգացումը կա, այս բոլորն այլևս պետք է տեղափոխվի քաղաքա...09.05.2024 | 15:10
Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հա...09.05.2024 | 14:10
ՀՀ-ի ամենաերկար թունելը․ ներկայացվել է Հյուսիս-հարավի 60կմ-ոց նոր ճանապարհահատվա...09.05.2024 | 13:10
Այս շարժումն իր էությամբ քաղաքական չէ, բայց այն կրում է քաղաքացիական ներգրավվածո...09.05.2024 | 12:10
Սկիզբ է դրվում Արցախի հայկական ինքնության իսլամացման ադրբեջանական քաղաքականությա...09.05.2024 | 11:10
Մայիսի 9-ը ցույց կտա, թե որ ուղղությամբ է զարգանալու համաժողովրդական շարժումը. Ա...08.05.2024 | 15:10
Փաշինյանի ձեռքերը կթաթախվեն արյան մեջ, եթե ֆրանսահայը մահանա Երևանի օդանավակայան...Դոլար-դրամ «բումի» օրերին, երբ Սերժ Սարգսյանը հոր մահվան տարելիցի առնչությամբ Ղարաբաղում էր, ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, իրար խառնված, տեղեկացրել է վարչապետին, որ դրամը «մեռնում» է, իսկ գները «վազում» են, ի՞նչ անենք: Հովիկ Աբրահամյանն ասել է՝ ոչինչ պետք չէ անել:
Ղարաբաղից վերադարձած Սերժ Սարգսյանն Աժ արտահերթ նիստից հետո իր մոտ հրավիրած խորհրդակցության ժամանակ հարցրել է Ջավադյանին՝ ինչի՞ դեմը չեք առել: Նա արդարացել է, թե ինքն զգուշացրել է, սակայն վարչապետին է ենթարկվել: Այդ խորհրդակցությունից հետո վարչապետը նախագահի վերահսկողականի պետի հետ եղավ սուպերմարկետներում, անձամբ պոկեց ձվի և այլ ապրանքների գնապիտակները՝ «էժանացնելով» դրանք:
Հրապարակ
Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը երեկ, խոսելով գործող վարչապետի վարած տնտեսական քաղաքականությունից, չմոռացավ նաև նախկին վարչապետին, բայց, ի տարբերություն Տիգրան Սարգսյանին հիշողների, այս անգամ՝ լավով:
«Ես եղել եմ այն քաղաքական գործիչը, ով միշտ պաշտպանել է Տիգրան Սարգսյանի վարած քաղաքականությունը: Տիգրան Սարգսյանը հետճգնաժամային քաղաքականության հարցում լուրջ քայլեր կատարեց: Ես կարծում եմ, որ այն մոտեցումը, որ ձևավորվեց հետճգնաժամային ժամանակահատվածում, ռազմավարությունը, ընդհանրապես, ճիշտ էր ընտրված: Շատերը նրան քննադատում են, թե Տիգրան Սարգսյանը չկարևորեց, որ ճգնաժամը կարող էր Հայաստան գալ: Միգուցե: Բայց այնքան կարևոր չի՝ ճգնաժամը եկավ, թե չեկավ, որքան կարևոր է, թե ինչ դասեր մենք քաղեցինք ճգնաժամից, և արդյոք էդ դասերը մեզ կօգնե՞ն վաղը, մյուս օրը, եթե դրանք իրականացնենք՝ հաջորդ ճգնաժամի ալիքին պատրաստ դիմագրավելու համար: Այս տեսակետից Տիգրան Սարգսյանի կառավարությունն ահագին գործ է կատարել»,-իր խոսքում ասաց իշխանական պատգամավորը:
Գործող վարչապետն էլ իր ձևի մեջ է յուրատեսակ քաղաքականություն մշակել՝ ճգնաժամից դուրս գալու համար: Նա անձամբ այցելում է խանութներ ու տեղում իր ձեռքով իջեցնում անհարկի թանկացած գները: Այս առումով Խոսրով Հարությունյանից հետաքրքրվեցինք՝ գների իջեցումը, ի վերջո, ո՞ւմ հետևողականության արդյունքն էր՝ անձամբ վարչապետի՞, թե՞ նախագահի, ինչպես վստահեցրեց Էդուարդ Շարմազանովը:
«Իշխանությունների»,-ասաց նա ու շարունակեց. «Իշխանության մեջ վարչապետն իր մասով, նախագահն իր մասով պատասխանատվություն են կրում ստեղծված սոցիալական, քաղաքական իրավիճակի համար և յուրաքանչյուրը՝ իր դիրքորոշմամբ: Այո, հանրապետության վարչապետը բոլոր հրատապ հարցերի շուրջ խորհրդակցում է նախագահի հետ, նրա հետ համաձայնեցնում իր քայլերը:
Հրապարակ
Կարծում եմ, այն ճգնաժամը, որի մեջ մենք թևակոխում ենք [եկեք իրերն իրենց անունով կոչենք], տարբերվում 1998–ի և 2009-ի ճգնաժամերից: Այս մեկն ավելի համակարգային է և, եթե կարելի է այդպես ասել, ավելի «գաղափարական»: Տնտեսական խնդիրների առաջ են կանգնելու ինչպես վերը նշված, այնպես էլ մի շարք այլ հետխորհրդային երկրներ: Ըստ մասնագետների՝ կյանքի մակարդակը, մարդկանց իրական եկամուտները նվազելու են մոտ 20-30 տոկոսով: Դոլար առնել–ծախելն այստեղ չի օգնի՝ ոչ պետական, ոչ կորպորատիվ, ոչ էլ անձնական մակարդակներով:
Իսկ ինչը կօգնի: Նախևառաջ՝ ազնվորեն խոստովանել, թե ինչպիսին է մեր վիճակը: Նախորդ ճգնաժամի ժամանակ մենք փորձեցինք ղեկավարվել այն ժամանակվա վարչապետ Տիգրան Սարգսյանի դեղատոմսով՝ որքան քիչ խոսենք ճգնաժամի մասին, այնքան նա մեզ շրջանցելու է: Մենք, կարծես թե, համոզվեցինք, որ այդ դեղատոմսը չի օգնում: Այս անգամ եկեք ոչ մի բան չթաքցնենք և ինքներս մեզ չխաբենք:
Այո. պետք է խոսել ճգնաժամի մասին, բայց՝ ինչպե՞ս: Կարելի է խուճապի մատնվել, ընկնել հուսահատության գիրկը, ասել, որ դա փակուղի է, որ հանգամանքների առջև մենք անզոր ենք և այլն: Իսկ կարելի է ճգնաժամը դիտարկել որպես բացվող բազմաթիվ նոր հնարավորություններ, շատ բան վերանայելու և փոխելու ասպարեզ [օրինակ՝ հրաժարվել ավտորիտար–մենաշնորհային մոդելից]:
Ճգնաժամի առավելությունն այն է, որ հաղթելու են նրանք, ովքեր ճիշտ են մեկնաբանում իրավիճակը և ըստ այդմ էլ կառուցում իրենց հետագա գործունեությունները: Այս իրավիճակում ուժեղն ուժեղանում է, իսկ թույլը՝ թուլանում: «Ով ունի, նրան պիտի տրվի ավելիով, իսկ ով չունի, նրանից պիտի վերցվի ունեցած փոքր բաժինն էլ» [Մատթեոս 13; 12]:
Հուսով եմ՝ հասկանալի է, որ խոսքը նյութական ունեցվածքի մասին չէ:
Խմբագրական
Առավոտ
ԱԺ նախկին պատգամավոր, Սերժ Սարգսյանի պրոտեժե Լևոն Սարգսյանը՝ Ալրաղացի Լյովիկը, այս օրերին ցայտնոտի մեջ է։ Վերջինիս ֆերմաների խոզերը, որոնց ամենայն խնամքով տոնական օրերին վաճառելու համար բուծում էր նա, սկսել են անկել: Մեր տեղեկություններով՝ եռանդուն ֆերմերը գտել է դրությունից դուրս գալու ելքը: Ալրաղացի Լյովիկը սատկած խոզերի միսը փորձում է մատակարարել մսի առևտրով զբաղվող կետերին ու դա, կարծես թե, նրան հաջողվում է։
Փաստորեն, Նոր տարվա շեմին, երբ մսի պահանջարկը քառապատկվում է, որոշ «բարեխիղճ» գործարարներ օգտվելով պահից փորձում են քառապատկել սեփական եկամուտները և առանց խղճի խայթի, առանց հետևանքների մեջ խորամուխ լինելու իրացնել իրենց սատկած անասունները: Կարծում ենք, որ սննդի անվտանգությամբ զբաղվող պատկան մարմինները պետք է այս օրերին ավելի զգոն լինեն և բոլոր շուկաներում մսի զննում անցկացնեն: Իսկ մեր տեղեկությունը կարելի է համարել հայտարարություն հնարավոր հանցագործության մասին, որի հեղինակները գերշահույթ ստանալու մոլուցքով տարված ոչ մի բանի առջև կարող են կանգ չառնել:
Չորրորդ ինքնիշխանություն
Օրերս Վայոց ձորի նորանշանակ մարզպետ՝ ՀՀԿ-ական Հարություն Սարգսյանի առաջարկով վարչապետ Հոկիկ Աբրահամյանը զբաղեցրած պաշտոնից ազատել է Վայոց ձորի փոխմարզպետ Արամ Գրիգորյանին: Մեր տեղեկություններով՝ մարզպետը փոխմարզպետի թափուր տեղի համար արդեն իսկ հավակնորդ ունի, և նա իր աներձագն է՝ Վասիլ Ասլանյանը, ով Սարգսյանի մարզպետ նշանակվելուց հետո Վայքի քաղաքապետի պաշտոնակատարն է:
Ժամանակ
Օրերս մեր լրատվական դաշտում հայտնվեց հերթական լավատեսական տեղեկությունը: Ըստ այդմ դեկտեմբերի 15- 16-ին Իրանի մայրաքաղաք Թեհրանում անցկացվել է հայ-իրանական միջկառավարական հանձնաժոդովի 12-րդ նիստը, որի ավարտին ստորագրվել են մի քանի հուշագրեր: Դրանց թվում է նաև «Մեղրի ՀԷԿ-ի կառուցման հուշագիրը», որի տակ իր ստորագրությունն է դրել հանձնաժողովի հայկական կողմի համանախագահ, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը: Այս հուշագիրը ինքնին զավեշտ է, որովհետև երկու տարի առաջ 2012 թվականի նոյեմբերի 8-ին, Սերժ Սարգսյանի մասնակցությամբ տեղի է ունեցել Մեղրի ՀԷԿ-ի շինարարության մեկնարկի հիմնարկեքի պաշտոնական արարողությունը:
Եթե կազմակերպվում է հիմնարկեքի արարողություն, նշանակում է, որ նախաշինարարական, ապագա կառույցի, այսպես ասած, փաստաթղթային փուլը ավարտվել է ստորագրվել են բոլոր հուշագրերը, պայմանագրերը, և շինարարությունը սկսվել է: Ի դեպ, Մեղրի ՀԷԿ-ի շուրջ փաստաթղթերի պատրաստումը սկսվել էր դեռ 2009 թվականին: ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունից մեզ պարզաբանեցին, որ նոր հուշագրի ստորագրման անհրաժեշտությունը ծագել է շինարարության ժամկետների և տեխնիկական մի քանի չափորոշիչների փոփոխություններով: Սա, թերևս, ենթադրում է, որ առաջիկայում նոր հիմնարկեքի, նոր հանդիսավոր արարողության և նորանոր լավատեսական ռեպորտաժների ականատեսը կլինենք: Կկառուցվի՞ հիդրոէլեկտրակայանը, թե ոչ՝ էական էլ չէ էականը ոչ թե հիդրոէլեկտրակայանն է, այլ նրա շուրջ լավատեսական լրատվություն ապահովելը։
Հայկական Ժամանակ
ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը շաբաթ օրն իսկական անակնկալ մատուցեց իշխանություններից ազատվել և աղքատության ճիրաններից դուրս գալ ցանկացող հասարակությանը, որը մինչ այդ աչքը ջուր կտրած սպասում էր համաժողովրդական շարժման լոկոմոտիվ եռյակի գործողություններիին: Ծառուկյանը հանդես եկավ ժողովրդի վիճակը բարելավելու յուրօրինակ ակցիայով՝ միայնակ դուրս գալով խուճապի դեմ պայքարելու և մարդկանց վիճակը բարեկեցիկ դարձնելու հարթություն: ԲՀԿ առաջնորդը, ով ակամայից ստանձնել է նաև հարթակային ընդդիմության լիդերությունը, շաբաթ օրը մոտ 300 միլիոնանոց շքեղ ու տարածաշրջանում եզակի «Մուլտի գրանդ» հյուրանոցային համալիրի բացման ժամանակ փորձել է հանգամանալից ներկայացնել այն կառուցելու և պլանավորվածից մեկ ամիս շուտ բացելու բոլոր հիմքերն ու պատճառները: «Այսպիսի կառույց չկա, դա հպարտություն է մեր երկրին, և հզորություն է, և հիմնական քայլ է, և աշխատատեղեր է, և տուրիզմի զարգացման համար է: «Հույրանոցը» մենք նախատեսել էինք բացել 2015թ. հունվարի 20-ին, իմ գործընկերների հետ պայմանավորվել էինք: Բայց, տեսնելով տնտեսական ճգնաժամը, դրամի արժեզրկումը, որ խուճապի մեջ ընկած ամբողջ ազգը և գործարարները, և ժողովուրդը, իհարկե, մենք պետք է նախատեսված քայլեր ունենանք, ծրագրեր, առաջարկներ: Բայց տեսնելով, որ… ասեմ՝ պետք է մեկը քայլ կատարի, դրա համար ես իմ գործընկերներին դիմեցի, որ ավելի շուտ բացենք, որ խուճապը մի քիչ կոտրվի, որ համապատասխան հիմնական պատճառը սա էր, որ ոչ թե անընդհատ փակվում են, բարձրանում են գները, խանութներն են փակվում: Եվ դրա համար բացվում են, որ մեր ժողովուրդն արժանի է լավ ապրելու…»:
Կարելի՞ է ասել, որ ոչ իշխանական եռյակը փոխել է մարտավարությունը, և ընդդիմադիրներն իշխանության դեմ պայքարի շրջանակներում ապագայում նոր հյուրանոցներ ու ռեստորաններ կբացեն: «Նախ, պարոն Ծառուկյանի ներդրումներով հյուրանոցի բացումը ողջունելի է»,- մեր հարցին ի պատասխան ասաց եռյակի անդամ՝ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ բացատրելով. «Որովհետև այդտեղ ոչ միայն պարոն Ծառուկյանի ներդրումը կա, այլև արտասահմանից ներդրումներ: Երկրորդ՝ ցանկացած պարագայում չեմ կարծում, որ մենք փոխել ենք մարտավարությունը, և նմանատիպ հյուրանոցներ, որպեսզի մեծ ծավալով կարողանան աշխատել, պետք է երկիրն այնպիսին լինի, որ գրավիչ լինի զբոսաշրջիկների համար, և երկրի ներսում այնպիսի վիճակ լինի, որպեսզի մեր քաղաքացիներն էլ կարողանան օգտվել այդպիսի հյուրանոցներից»: Եթե մարտավարություն չի փոխվել, ու եռյակը «զադնի» չի դրել, չե՞ք կարծում, որ վերջերս ստեղծված նպաստավոր պայմանները, մասնավորապես, բռնություններն ու ֆինանսական շուկայի քաոսից առաջացած աննախադեպ գնաճն ամենահարմար ժամանակն էին շարժումը վերսկսելու և ժողովրդին փողոց հանելու համար: «Որոշակիորեն կարող էր ավելի հարմար հիմա լինել, բայց, կարծում եմ՝ հունվար-փետրվարին ամենահարմար պահը կլինի, և հետո, գործընթացներն այնպիսին են, որ որոշակի հասունացում են պահանջում: Ես կարծում եմ, որ այդ հասունացումը մոտ է»,- ասաց Մարտիրոսյանը՝ նկատելով, որ իշխանությունն ինքն էլ հասկանում է, որ իշխանափոխությունը մոտ է: Որպես ապացույց, Մարտիրոսյանն անդրադարձավ ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանի շաբաթ օրվա հայտարարությանը, որ ԱԱԾ-ն «վճռականորեն կանխելու է» սահմանադրական կարգի խախտմանն ուղղված հակաօրինական ցանկացած դրսևորում: Արմեն Մարտիրոսյանը հիշում է, որ մեր նորանկախ պատմության ընթացքում նախադեպ չի եղել, որ ԱԱԾ պետը նման հայտարարությամբ հանդես գա. «Ուրեմն հիմա տեսնում են նման հայտարարության անհրաժեշտություն, իշխանությունն ինքն էլ հասկանում է, որ ստեղծված սոցիալ-տնտեսական իրավիճակն առավել է սրում իրավիճակը, և մեզանից շատ հիմա իրենք են իշխանափոխության սպասում»: Մինչդեռ փաստն այն է, որ եռյակի խոստացած «թեժ աշունն» իր տեղը զիջեց պասիվ ձմռանը՝ ընդամենը երկու հանրահավաք և մեկ երթ կազմակերպելով:
Հրապարակ
Պարզվում է՝ ազատամարտիկների դեմ ծավալված հետապնդումները միայն ծեծի դեպքերով չեն սկսվում ու ավարտվում: Գործի են դրվել նաև մյուս՝ քրեաիրավական լծակները: Երեկ տեղեկացանք, որ Ազատամարտիկների դաշինքի խորհրդի անդամ Սամվել Հովսեփյանի՝ Ադմիրալի նկատմամբ ևս ճնշումներ են գործադրվում: Դեռևս 2011-ին գործունեությունը դադարեցրած մի ՍՊԸ-ի մասով մոտ մեկ ամիս առաջ հարկայինի քննչականը գործ է հարուցել՝ կանխամտածված սնանկության հիմքով:
Այս վարույթի շրջանակներում ստուգվել են ազատամարտիկի, նրա ընտանիքի անդամների, բոլոր փոխկապակցված անձանց գործողությունները, եկամուտները, գույքային հարաբերությունները: Ակնհայտ է, որ 3 տարի անց սնանկացման գործընթացը հիշելու հիմքերը քաղաքական են՝ պայմանավորված դաշինքի վերջին շրջանի ակտիվությամբ:
Հրապարակ
Մեր տեղեկություններով, համաժողովրդական շարժումը լայն թափով կվերսկսվի հունվարի վերջից: Շարժման լիդերությունն ստանձնած Գագիկ Ծառուկյանը մտադիր է այդ գործընթացին մեծ հնչեղություն հաղորդել և պլանավորում է համաժողովրդական շարժմանը միացած բոլոր ուժերի ու հասարակական կառույցների մասնակցությամբ մեծ ժողով հրավիրել և քննարկել հետագա անելիքները: Օրը դեռ որոշված չէ, բայց, նախնական տեղեկություններով, պլանավորել են հունվարի 20-ին:
Ազատամարտիկների դաշինքի անդամ Մանվել Եղիազարյանը երեկ մեր լրագրողի հետ զրույցում չի հերքել այս տեղեկությունը, ասելով, որ իրեն էլ են նման բան ասել:
Հրապարակ
Parliamentmonitoring.am կայքը հրապարակել է ԱԺ բացակայող պատգամավորների թոփ տասնյակը։
Եվ այսպես, բացակաների տասնյակը կրկին գլխավորում է ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը։ Ամբողջ աշնանային նստաշրջանի ընթացքում նա ոչ մի նիստի չի ներկայացել և հետևաբար որևէ քվեարկության էլ չի մասնակցել։
ԱԺ 5-րդ գումարման բացակա պատգամավորների տասնյակում հաջորդը Հրանտ Բագրատյանն է, այնուհետև ԲՀԿ պատգամավոր Գուրգեն Արսենյանը, չորրորդ հորիզոնականում կրկին ԲՀԿ-ական պատգամավոր է՝ Կարո Կարապետյանը, 5-րդը Զարուհի Փոստանջյանն է, ում բացակայությունները գրանցվել էին ԱՄՆ-ում ուսանելու ամիսների պատճառով։ Քվեարկություններից ամենաշատ բացակայածների 6-րդ հորիզոնականում ՀՀԿ պատգամավոր Կարեն Կարապետյանն է, 7-րդում՝ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Բաբայանը։ 8-րդ հորիզոնականում ԲՀԿ-ական Աբրահամ Մանուկյանն է, 9-րդում՝ Արագած Ախոյանը և վերջապես թոփ 10-ը եզրափակում է ԲՀԿ-ական Մուրադ Գուլոյանը՝ Ծառուկյանի խնամին, Աբովյանի քաղաքապետ Կ. Գուլոյանի հայրը։
Հայկական Ժամանակ
-
-
10.05.2024 | 02:10
Փաշինյանը պատրաստվում է նոր զիջումների` հօգուտ Ադրբեջանի․ «Հրապարակ» -
10.05.2024 | 01:10
Երեկվանից ՔՊ-ից որոշ կոնտակտներ իրենց նախաձեռնությամբ մեզ հետ են եղել․ Սուրեն Պետրոսյան -
11.05.2024 | 01:10
Արտաքին աշխարհից մեկուսացված՝ ես խորհելու շատ ժամանակ ունեմ․ Ռուբեն Վարդանյանի ուղերձը Բաքվի բանտից -
13.05.2024 | 02:10
Ովքե՞ր էին 24News-ի լրագրողին բռնության ենթարկող բերետավորները և ո՞ւմ հրահանգով էին գործում. հայտարարություն -
14.05.2024 | 02:10
Բագրատ Սրբազանն Արման Բաբաջանյանին կոչ է արել պատմել իր կենսագրությունը -
11.05.2024 | 11:10
Բագրատ հոգևորականը ՔՊ-ից 1․5 ձայն էլ չի ստանա․ Անդրանիկ Քոչարյանը՝ իմփիչմենթի գործընթացի մասին -
13.05.2024 | 12:40
Այսօրվանից Երևանի մետրոպոլիտենը կաշխատի ժամը 07։00-ից մինչև 24:00-ը -
11.05.2024 | 12:10
Պետք է վերարտադրվեն այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել ԽՍՀՄ փլուզման պահին -
15.05.2024 | 02:10
Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել այն․ ՀՀ վարչապետ -
10.05.2024 | 12:18
Վարչապետի թեկնածուն պետք է լինի Բագրատ Սրբազանը. Վարդան Օսկանյա
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.