02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...Հատուկ քննչական ծառայության նախկին պետ Անդրանիկ Միրզոյանի գլխին ամպերն աստիճանաբար են կուտակվել: Նախ, որդուն ազատեցին իրավապահ մարմիններից, հետո էլ բնակարանում խուզարկություն իրականացրին: Անդրանիկ Միրզոյանի որդին՝ Գորիկ Միրզոյանը, քննիչ էր ԱԱԾ քննչական վարչությունում: Այս նույն ստորաբաժանումն իրականացրել է ՀՔԾ նախկին պետի տան խուզարկությունը: Խուզարկության վերաբերյալ միակ մեկնաբանությունը մինչ այսօր տվել է հենց ինքը՝ Անդրանիկ Միրզոյանը:
NEWS.am-ին նա հայտնել է, որ իրավապահները ոչինչ չեն հայտնաբերել իր տանը, և որ խուզարկությունը կատարվել է նրա «հարբեցող, նաև խարդախ սանիկի ուղղորդված և ակնհայտ սուտ ու զրպարտող ցուցմունքների հիման վրա»: Բայց այս բացատրությունն ուղղակի անհայտներ ավելացրեց: Այն հանգամանքը, որ դատարանը թույլատրել է խուզարկությունը, նշանակում է, որ հարուցված քրեական գործ կա: Թե ինչ գործ է և արդյոք հարուցված է ՀՔԾ նախկին պետի դեմ, ԱԱԾ-ից չհայտնեցին, սակայն հաստատեցին Միրզոյանի պնդումը, որ խուզարկությունը կատարվել է նրա «ինչ-որ բարեկամի» ցուցմունքի հիման վրա:
Հրապարակ
Երեկ հայտնի դարձավ, որ Իրաքյան քրդստանի ինքնավարության նախազահ Մասուդ Բարզանին ստորագրել է լեզվի մասին օրինագիծը, որով հայերենը, ասորերենը և թուրքմեներենը քրդերենին ու արաբերենին զուգահեռ պաշտոնական լեզու է ճանաչվել:
Պատասխանելով հարցին, թե հնարավոր է, որ հայոց լեցվի ուսուցիչները գնան Իրաքյան Քրդստան դասավանդելու՝ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժոդովի անդամ, ՀՀԿ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը ասաց, որ գաղափարը ցանկալի կլիներ: Այնուամենայնիվ, ըստ պատգամավորի, ուսուցիչննրի այցը սփյուռքի գաղթօջախներ այժմ էլ է տնղի ունենում՝ չնայած, որ այդ երկրներում հայոց լեցուն պետական նշանակություն չունի:
Չորրորդ ինքնիշխանություն
«Քաղաքականությամբ չեմ զբաղվելու: Գիտական հոդվածներ եմ գրելու, հոնորար եմ ստանալու, կոնֆերանսների, սիմպոզիումների և կոնգրեսների եմ մասնակցելու»: 1989 թվականի մայիսին Բուտիրյան բանտում՝ արդեն զգալով, որ դուրս զալը շաբաթների խնդիր է, այդպիսի ծրագրեր ուներ «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, պատմաբան Համբարձում Գալստյանը «Չուղարկված նամակներ»: Դեկտեմբերի 14-ին նրա ծննդյան օրն էր, իսկ 20 տարի առաջ՝ 1994 թվականի դեկտեմբերի 17-ին նա սպանվեց:
Այն, ինչի մասին նա երազում էր Բուտիրկայում, չիրականացավ. գիտությամբ զբաղվել չհաջողվեց, իր քաղաքական թիմը՝ «Ղարաբաղ» կոմիտեն, ՀՀՇ-ն եկավ իշխանության: Համբարձում Գալստյանը դարձավ Երևանի քաղաքապետ, ապամոնտաժեց Լենինի արձանը։
Համբարձում Գալստյանի գերեզմանին գրված է. «Հեղափոխությունները նախապատրաստում են ռոմանտիկները, իրագործում են Ֆանատիկները, իսկ արդյունքներից օգտվում են սրիկաները»: 19-րդ դարի բրիտանացի գրող, Ֆրանսիական մեծ հեղափոխության մասին բազմաթիվ աշխատությունների հեղինակ Թոմաս Քարլայլի այս խոսքերը միանգամայն ճիշտ են:
Ելքն, ինձ թվում է, ակնհայտ է՝ չլինել ռոմանտիկ, նախօրոք հաշվարկել, թե ինչից ինչ է դուրս գալու: Մասնավորապես՝ ինչ է դուրս գալու հեղափոխությունից: Որովհետև նույն Քարլայլն ունի մեկ այլ թևավոր դարձած միտք. «Ոչ ոք չգիտի, թե ինչպես է գործելու Ամբոխը, այդ թվում նաև ինքը՝ Ամբոխը»:
Առավոտ
ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանի դեմ հարձակում գործած Արշակ Սվազյանը 2011 թվականին Մալաթիա-Սեբաստիա համայնքների առաջին ատյանի դատարանի կողմից դատապարտվել է երեք տարի ազատազրկման՝ մաքսանենգության մեղադրանքով:
Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից: Սվազյանը մեղավոր է ճանաչվել այն բանի համար, որ 2010 թվականին փորձել է Դուբայ-Երևան չվերթով մաքսանենգ ճանպպարհով ՀՀ ներմուծել ադամանդներ՝ 68 միլիոն 859 հազար ՀՀ դրամ արժողությամբ: ՀՀ անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին 2011 թվականի մայիսի 26-ի ԱԺ որոշմամբ Արշակ Սվազյանը ազատվել է պատժի կրումից:
Հետաքրքիր է, որ նախաքննության և դատաքննության ընթացքում Սվազյանը կալանքի տակ չի եղել և նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրված եղել բնակության վայրից չհեռանալու ստորագրությունը: Հիմա էլ, Արամ Մանուկյանի դեմ հարձակման գործով, Սվազյանը գտնվում է ազատության մեջ, որովհետև նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կրկին ստորագրությունը՝ բնակավայրից չբացակայելու մասին: Պատճառն այն է, որ պատգամավորի դեմ հարձակման դեպքով գործ է հարուցվել մի հոդվածով, որով առավելագույն պատժաչափը երկամսյա կալանքն է:
Հայկական Ժամանակ
Բանկային համակարգի աշխատողներից մեկը «կոնֆիդենցիալ» տեղեկություն հաղորդեց. օրեր առաջ, երբ դոլարը դեռևս չէր հատել 430-ի սահմանը, պետական բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը մեծ քանակով դրամ է փորձել վերածել դոլարի և արտարժույթը ցանկացել է գնել իրենց բանկից:
Եվ չնայած բանկի ղեկավարությունը փորձել է վաճառք չիրականացնել, մանավանդ այդ օրերին հենց Կենտրոնական բանկն էր արգելում դոլար վաճառելը, սակայն սույն անձը ճնշումներ է գործադրել ԿԲ-ի վրա և ստացել իր ուզած քանակի դոլարը: Մենք հետաքրքրվեցինք, թե ում մասին է խոսքը: «Այն անձի, ով պատասխանատու է երկրի տնտեսության համար և, թվում է՝ այս օրերին միայն պետական գանձարանի մասին պետք է մտածեր»:
Հրապարակ
2015 թվականի ապրիլին աշխարհահռչակ System of a down խմբի հետ Հայաստան է ժամանելու նաև հոլիվուդյան հանրահայտ աստղ Զորջ Քլունին: Նա, թերևս, կմասնակցի խմբի երևանյանը համերգին:
Մեր տեղեկություններով, Քլունին համաձայնվել է աջակցություն ցուցաբերել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին և որոշակի մասնակցություն է ունենալու System of a down-ի այս հարցին նվիրված շրջագայությանը:
Հայկական Ժամանակ
Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը շարունակում է քար լռություն պահպանել հայկական ատոմակայանում կատարված սենսացիոն իրադարձությունների շուրջ։ Արդեն հաղորդել ենք, որ օրերս ԱԱԾ-ն կալանավորել է ՀԱԷԿ ՓԲԸ փոխտնօրեն Ռուբիկ Մովսիսյանին՝ Բռլյանտ Ռուբիկին, իսկ տնօրեն Գագիկ Մարկոսյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից։
Մինչդեռ խնդիրները կապված են պետական անվտանգության հետ, իսկ մեղադրանքներն ավելի քան լուրջ են, և ցանկացած նորմալ երկրի էներգետիկայի նախարար ուղղակի պարտավոր էր հրապարակային բացատրություններ տալու։ Ինչպես մեզ հաղորդեց ԱԱԾ լրատվական կենտրոնի ղեկավար Արծվին Բաղրամյանը, Ռուբիկ Մովսիսյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ երկու հոդվածներով, ընդ որում՝ ծանրագույն մասերով. հոդված 179 և 190, մաս երրորդ, կետ 1՝ առանձնապես խոշոր չափերով յուրացնելը կամ վատնելը և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը։ Ապավինելով մեր աղբյուրներին՝ տեղեկացանք, որ ատոմակայանում կալանավորված փոխտնօրեն Ռուբիկ Մովսիսյանը բացի Բռլյանտ մականունից, որը ծնվել էր ադամանդի բիզնեսի հետ նրա առնչությունների պատճառով, այլ մականուն էլ ունի՝ Չուբայս։ Ատոմակայանի կոմերցիոն գծով փոխտնօրենի պաշտոնը համարվում է ամենայուղոտներից, և Ռուբիկ Մովսիսյանի տեղի վրա միշտ աչքերը շատ են եղել: Հենց նա էր պատասխանատու տենդերների անցկացման, պայմանագրերի կնքման համար: Նրա ղեկավարած ստորաբաժանումներում ստուգումներ են անցկացվել:
Մի քանի տարի առաջ Մոսկվայից մեծ աուդիտ էր եկել, և այն ժամանակ էլ բացահատումներ եղան՝ պայմանագրային խախտումներ, չարաշահումներ, բայց ամենը ջրվեց, և Ռուբիկ Մինասյանը շարունակեց պաշտոնավարել:
Հրապարակ
Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը երեկ աշխատանքից հեռացրել է ոստիկանության տարբեր ստորաբաժանումների 10 աշխատակիցների: Լուրը մեզ հետ զրույցում հաստատեց ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: Նա, սակայն, անուններ չհրապարակեց:
Մեր հարցին՝ ոստիկանության զորքերի հրամանատար, փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի դեմ ծառայողական վարույթ սպասվո՞ւմ է արդյոք, Ա. Ահարոնյանը ձեռնպահ մնաց պատասխանելուց: ՀՔԾ մամուլի քարտուղար Միքայել Ահարոնյանն այս կապակցությամբ մեզ ասաց, որ Լ. Երանոսյանի վերաբերյալ ՀՔԾ-ում քրեական զործ չի քննվում:
Ժամանակ
Ազատամարտիկների ծեծը պատվիրողներին և իրականացնողներին բացահայտելու համար նույնիսկ «ուչաստկովի» էլ պետք չէ: Փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը, ըստ էության, ամեն ինչ բացահայտել է: Իրավական պետությունում այդ պաշտոնյան կնստեր այդ բռնությունը պատվիրելու, իսկ նրա ստորադասները՝ իրականացնելու համար:
Ոստիկանության բարձրաստիման պաշտոնյան չպիտի հանդես գա քաղաքական գնահատականներով, չպիտի որևէ մեկի «թասիբը պահի», ոստիկանի գործառույթն է կարգուկանոն ապահովելը և բոլոր քաղաքացիների, նաև՝ ընդդիմադիր հայացքներ ունեցողների անվտանգությունը պաշտպանելը: Այս ծառայությունը բացառում է «քուչի տղու» կամ «օրենքով գողի» բարոյական դրսևորումները: Եթե ազատամարտիկների ծեծի համար ակնհայտ պատասխանատուները չկանգնեն դատարանի առաջ, դա նույնկերպ կընկալվի՝ ինչպես Սուրիկ Խաչատրյանին մարզպետ նշանակելը:
Առավոտ
Վերջին օրերին կառավարությունում բուռն աշխատանքային պրոցես է՝ փորձում են պարզերես անել Հովիկ Աբրահամյանի կառավարության 9 ամիսը, փրկել իրավիճակը, որ Ամանորի նախաշեմի հաշվետվությունների ժամանակ ոչ միայն ասելու բան ունենան, այլև չսրեն առանց այն էլ երկրում լարված սոցիալական վիճակը: Բանն այն է, որ կառավարությունը «տեղեկություն» ունի, որ մինչև դեկտեմբերի վերջ դոլարը կհատի 500 դրամի սահմանագիծը, ապա «կկայունանա»:
ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանին հրահանգ է տրված անել ամեն ինչ, որպեսզի «կրիտիկական օրերը» հնարավորինս «անցնցում ու աննկատ» անցնեն: Ջավադյանը բանակցում է մասնավոր բանկերի հետ, որ վերջիններս ավելի լավ պայմաններով վարկեր տրամադրեն, այդ թվում և գործարարներին, որպեսզի ապրանքների գները շատ չբարձրացնեն:
Սերժ Սարգսյանի հրահանգով բանկերը կիրառում են «նոր մեթոդոլոգիա». ներքին կարգով վերաձևակերպում են գործարարների վարկերը, իրար «պաս տալիս»՝ իրավիճակը կարգավորելու համար, քանզի գործարարները չեն կարողանում իրենց վարկերն սպասարկել՝ տոկոսները վճարել:
Իր հերթին էլ նորանշանակ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը փորձում է բալանսավորել հարաբերությունները միջազգային ֆինանսական կառույցների, Համաշխարհային բանկի հետ, որպեսզի ԵԱՏՄ անդամակցության և Լավրովի վերջին հայտարարության ֆոնին, որ չի բացառվում՝ ԵԱՏՄ երկրները նույնպես ներառվեն Արևմուտքի դեմ ռուսաստանյան պատժամիջոցների գործընթացում, վերջիններս հանկարծ «չհիշեն» Հայաստանի պարտքի ու վարկերի մասին:
Հրապարակ
-
-
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել -
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության -
02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ընթացքը․ Վազգեն Մանուկյան -
01.05.2024 | 01:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման համակարգերի դուռը, ու նաև բոլոր նրանց, ովքեր սխալմամբ իրենց ապահով են զգում
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.