02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...Երեկ ՀՀ արտարժութային շուկայում աննախադեպ իրադարձություն տեղի ունեցավ: ՀՀ իշխանությունները այսպես կոչված «բանավոր ինտերվենցիա» իրականացրեցին: Ինչի՞ մասին է խոսքը: Արտարժութային շուկաները չափազանց զգայուն են, և տվյալ պահին փոխարժեքը կախված է ոչ միայն երկրի ֆինանսատնտեսական և դրամավարկային ցուցանիշներից. այլ նաև շուկայի մասնակիցների սպուսումներից: Եթե սպասումները բացասական են. ապա անկախ զուտ ֆինանսատնտեսական ցուցանիշներից արժույթը կարող է կտրուկ արժեզրկվել: Հենց նման ղեպքերում շատ հազվադեպ կիրառվում է այս «բանավոր ինտերվենցիան»: Ինչ է դա իրենից ներկայացնում:
Օրինակ Կենտրոնական բանկի նախագահը վեր է կենում ու ասում է, որ ազգային արժույթի հետ վերջին շրջանում տեղի ունեցածը միայն սպեկուլյացիաների արդյունք է. իրենք լիքը փող ունեն, բանկային համակարգը գերկայուն է, և շատ շուտով ազգային արժույթը սկսելու է արժևորվել: Նման «բանավոր ինտերվենցիաները» ճիշտ պահին իրականացնելու դեպքում կարող են շուկայի վրա թողնել նույն ազդեցությունը, ինչ, ասենք, մի քանի տասնյակ միլիոն դոլարի ներարկումը: Երեկ տեղի է ունեցել հենց սա: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը և ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը գրեթե միաժամանակ օրվա երկրորդ կեսին, հանդես եկան հայտարարություններով: Իր բնույթով «բանավոր ինտերվենցիան» ընդամենը հավաստիացում է, որը, սակայն, մի քանի այլ պայմանների առկայության դեպքում կարող է չափազանց դրական ազդեցություն թողնել: Այդպիսի պայմաններ երեկվա դրությամբ արդեն կային:
Հայկական Ժամանակ
Հայաստանի տնտեսությունը դոլարի արժևորման հետևանքով լուրջ խնդիրների առաջ է կանգնել: Դրամի ժամառժամ արժեզրկումը հանգեցրել է գնաճի, ինչին էլ հաջորդեց ներկրվող հումքի մատակարարման դադարեցումը: Արտադրող ընկերությունները, որ առանց այն էլ չէին հասցնում դրամի արժեզրկման տեմպերին համապատասխան քաղաքականություն մշակել, հիմա էլ փակման վտանգի առաջ են կանգնել: Այսպես շարունակվելու դեպքում չի բացառվում, որ առաջիկայում իրենց գործունեությունը դադարեցնեն հաց արտադրող մի շարք ընկերություններ, որոնք դրամադոլարային այս քաոսում սկսել են ոչ միայն վնասով աշխատել, այլև հայտնվել են ալյուրի մատակարարման խնդրի առաջ:
Հրապարակ
Քաղաքական կուլիսներում համառ լուրեր են շրջանառվում, թե ՀՅԴ անդամ, նախկին պատգամավոր Արա Նռանյանը առաջիկայում նշանակվելու է միջազգային տնտեսական ինտեգրացիայի և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի տեղակալ:
Որոշ գնահատականներով, այս կետից կսկսվի Դաշնակցության ներգրավվումը իշխանության կազմում: Կանխատեսվում է, որ ՀՅԴ–ն,շուտով դե ֆակտո կոալիցիա կկազմի ՀՀԿ-ի հետ և կստանա մի քանի կարևոր պաշտոններ:
Հայկական Ժամանակ
Կոնֆուցիոսն ասում էր՝ եթե դու ատում ես, ուրեմն քեզ հաղթել են: Սա, իհարկե, վերաբերում է բոլոր բացասական էմոցիաներին՝ թե անձնական, թե պետական մակարդակով: Օրինաչափությունը շատ լավ երևում է մեր բարեկամ Ռուսաստանի օրինակով: Ուկրաինայում այս գարնանը տեղի էր ունեցել հեղափոխություն՝ Միացյալ Նահանգների աջակցությամբ: Ենթադրենք, այնտեղ իշխանության են եկել սարսափելի, զզվելի մարդիկ, որոնք ուզում են լավ հարաբերություններ չունենալ Ռուսաստանի հետ և ամբողջությամբ կողմնորոշված են դեպի Արևմուտք: Արդյոք դա բավարա՞ր հիմք է, որ դու՝ Ռուսաստանի հարգարժան ղեկավարություն, կենտրոնանաս մի խնդրի վրա՝ ինչպես վրեժ լուծել ուկրաինացիներից: Վերջիններս էլ, բնականաբար, ճիշտ նույն զգացմունքներն ունեն ռուսների նկատմամբ, բայց Ուկրաինայի վատ վիճակը մեզ վրա այնքան չի ազդում, որքան Ռուսաստանինը:
Սեփական խնդիրները (նախևառաջ տնտեսական) լուծելու փոխարեն՝ Ռուսաստանը մխրճվել է պատերազմի մեջ, և հիմա տնտեսական առումով երկիրը հասել է ողբալի վիճակի: Իսկ դրա հիմքը բացասական, ապակառուցողական էմոցիաներն են, որոնք գերակշռեցին այդ երկրի վերնախավում և, ինչու չէ, նաև ժողովրդի մոտ:
Չգիտեմ, թե որքանով է վիճակը փոխհատուցվում «բարոյական առավելություններով». երբ եվրոն արժե 100 ռուբլի, տեղի՞ն են արդյոք արհամարհական արտահայտությունները «գեյ-րոպայի» հասցեին: Եթե Ռուսաստանին խանգարում են «կայսերական» բացասական էմոցիաները, ապա մեր՝ «գաղութային» դեստրուկտիվ հույզերն են, մասնավորապես, վախը ու խուճապը: Վախը մեզ համար նախևառաջ աշխարհաքաղաքական կատեգորիա է՝ եթե ռուսը չլինի, թուրքը մեզ կոչնչացնի: Բայց կան նաև «ներքին կյանքում» խուճապի դրսևորումներ:
Օրինակ՝ «դրամը արժեզրկվում է, վա՛յ, մենք կորանք, պետք է փախչել Ռուսաստան» (որտեղ ռուբլին ավելի շատ է արժեզրկվում): Կամ՝ ավելի կենցաղային. «ինքնաթիռը վայրէջք է կատարել, վա՛յ, շուտ վազենք ելքի մոտ, թե չէ՝ մեջը կմնանք»: Բայց չնայած տարբեր ժողովուրդների մոտ այդ բացասական էմոցիաները տարբեր ձևերով են դրսևորվում, դրանց բոլորի «մերանն է» չարությունը, վրեժխնդրությունը, ատելությունը, որը, ինչպես շատ վաղուց է նկատել չինացի փիլիսոփան, պարտության առաջին նշանն է: Ցանկացած պրոֆեսիոնալ մարզիկ դա կհաստատի:
Ինչո՞ւ է այդպես: Որովհետև փորձելով հարվածել ուրիշին՝ դու հարվածում ես ինքդ քեզ: Ես դա պատկերավոր, ամենևին՝ ոչ գիտականորեն, տեսնում եմ այսպես. մթնոլորտի մեջ բաց թողնելով քո բացասական էմոցիաների բացիլը՝ դու այն իրականում չես հասցնում հասցեատիրոջը, այլ սկսում ես շնչել այդ վարակված օդով և հիվանդանում ես հենց այդ բացիլի պատճառով: Դա չի նշանակում, որ չարությունը պիտի «մեջդ պահես»: Ոչ՝ իհարկե. այն հենց քո՛ մեջ չպիտի լինի: Թե չէ տեսաք, թե ինչ եղավ. Ռուսաստանը չարացավ Ուկրաինայի նկատմամբ, որոշեց նրան պատժել, արդյունքում ինքը տուժեց: Մենք նրա հետ միասին:
Խմբագրական
Առավոտ
ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգում մի սենսացիոն հարց կա: Կառավարությանը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ներմուծման լիցենզիա է տալու «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ-ին կամ, որ նույնն է՝ Երևանի ՋԷԿ-ին:
Թե Երևանի ՋԷԿ-ի ինչի՞ն են պետք թմրանյութերը կառավարությանը ներկայացրած բացատրագրում նշված չէ, թերևս, էլէներգիայի սակագնի սպասվող բարձրացումից հետո սպառողներին հաշիվների հետ միասին մարդա մի ամպուլ թմրանյութ են տալու իրավիճակը ավելի հանգիստ տանելու համար:
Հայկական Ժամանակ
Մի քանի օր է արդեն՝ ավտոգազալիցքավորման կետերում գազը թանկացել է 20-40 դրամով: Մինչդեռ, «Գազպրոմ Արմենիա»-ից հավաստիացրին, իրենք գազի գինը չեն վերանայել և այն, ինչ անում են լիցքավորման կետերը՝ իրենց հետ ոչ մի կապ չունի: Ընկերության մամուլի խոսնակ Շուշան Սարդարյանը մեզ տեղեկացրեց, որ գործող բանաձևի համաձայն՝ գազալցակայանները իրենց սպառած գազի դիմաց վճարում են յուրաքանչյուր հաշվետու ամսվան նախորդող ամսվա 25-ին ՀՀ ԿԲ-ի կողմից հրապարակված 1 ԱՄՆ դոլարին համարժեք դրամով։
Այսինքն՝ դեկտեմբեր ամսվա մեջ սպառած գազի համար նրանք վճարելու են նոյեմբերի 25–ի կուրսով, երբ դոլարն ամենևին էլ չէր թանկացել:
Ժամանակ
Երեկ Ազգային ժողովում պատմական, դարակազմիկ իրադարձություն է տեղի ունեցել մեր լրագրողի և ՀՀԿ-ական պատգամավորներից մեկի՝ 1976 թվականին ծնված, մասնագիտությամբ արևելագետ Մարինե Մարաբյանի միջև: Այո, մի զարմացեք՝ այդպիսի պատգամավոր ևս կա խորհրդարանում, ով ոչ միայն օրենսդիր է, այլև՝ գործարար: Բայց ավելի շատ գործարար է, քան օրենսդիր: Նրա մասին խորհրդարանում գիտեն երևի թե 4-5 հոգի՝ ԱԺ նախագահը, ՀՀԿ խմբակցության ղեկավարն ու նրա կողքը նստող մեկ-երկու պատգամավոր, ովքեր տարվա մեջ մի քանի անգամ պատիվ ու երջանկություն են ունենում միայն մինչև առաջին ընդմիջում՝ հազիվ մեկուկես ժամ վայելել օրիորդ Մարաբյանի մշտական լուռ ներկայությունն իրենց հարևան աթոռներից մեկին: Նա այն եզակի պատգամավորներից է, ով ոչ միայն ամբիոնից կամ դահլիճում իր նստած տեղից, այլև նույնիսկ դահլիճից դուրս երբևէ հրապարակային ոչինչ չի ասել այս երկու տարվա ընթացքում: Նրա խորհրդավոր լռակյացության մասին նույնիսկ լեգենդներ են պտտվում, որ այն համարձակ լրագրողը, ով կկարողանա խոսեցնել նրան ու գեթ մեկ բառ կորզել մանդատավոր գործարարի բերանից, կարժանանա, օրինակ, «Տարվա լրագրող» կոչմանը:
Հանուն այս «պատվավոր կոչմանն» առաջինն արժանանալու և մեր պրոֆեսիոնալիզմը լավագույնս ի ցույց դնելու համար, ավելի քան մեկ ամիս հետևելուց հետո, նախօրեին վերջապես կարողացանք դեմառդեմ դուրս գալ նրա հետ խորհրդարանում: Հանդիպեցինք իր աշխատասենյակի մոտ հենց այն պահին, երբ վերջինս իր օգնականի հետ պատրաստվում էր լքել «խրամատը»: Այդ պահին նա հեռախոսով հանձնարարում էր վարորդին, որ մեքենան մոտեցնի, քանզի ինքն արդեն դուրս է գալիս: Թեպետ չգիտենք, թե ինչ մեքենայով է շրջում «Գրանդ տոբակոյի» գործարար ներկայացուցիչն ԱԺ-ում, բայց համարները հաստատ օրենսդրական չեն, քանզի նրան հատկացված 040 օօ 11 ԱԺ-ական պետհամարանիշից ինքը հրաժարվել է, ու այն հիմա փակցված է մեկ այլ պատգամավորի մեքենայի վրա: Ինչևէ, փորձեցինք չկորցնել ընձեռված հնարավորությունն ու իրականացնել մեր վաղեմի «երազանքը»՝ հարցացրույց Ազգային ժողովի ամենաչխոսկան պատգամավորուհու հետ: Հարցազրույցը, սակայն, ավելի շատ մենախոսության նմանվեց: Ինչու մենախոսություն, քանզի երբ ինքդ ես փորձում կռահել, թե ինչ կպատասխաներ դիմացինդ քո հարցին, ստացվում է լրագրողական մենախոսություն:
— Տիկի՛ն Մարաբյան, կարո՞ղ ենք Ձեզ հետ զրուցել:
— Իսկ Դուք ո՞վ եք, կներկայանա՞ք:
— Իհարկե: Վահե Մակարյան, «Հրապարակ» օրաթերթ:
— Ոչ, չենք կարող:
— Ինչո՞ւ: Եթե այլ լրատվամիջոցից լինեի, կհամաձայնեի՞ք:
— Չէ, դա կապ չունի, ուղղակի եկաք ու առանց ներկայանալու ուզում եք հարցազրույց անել:
— Բայց չէ՞ որ ես ներկայացա: Լավ, կասե՞ք՝ հիմա որ դուրս եք գալիս, էլի վերադառնալո՞ւ եք:
— Չեմ կարող ասել:
— Այդուհանդերձ, մի երկու հարց եմ ուզում ուղղել Ձեզ Ձեր օրենսդրական գործունեության վերաբերյալ: Ինչո՞ւ եք այդքան պասիվ որպես պատգամավոր:
— Ես չեմ պատասխանելու Ձեր հարցերին, կարող եք Դուք մենախոսության նման հարցեր տալ ու…
— Լավ, թող լինի այդպես: Ի՞նչն է խնդիրը, որ որևէ հարցի քննարկման Դուք չեք մասնակցում՝ անկախ հարցի կարևորությունից և հասարակական նշանակությունից:
— …….. Լռություն:
Հրապարակ
Հովիկ Աբրահամյանը կրեատիվ մոտեցում է ցուցաբերում տնտեսական խնդիրների լուծմանը: Օրեր առաջ նա Էդիկ Բարսեղյանի «Ռենեսանս» ռեստորանում խաշի է հրավիրել ՀՀ գործարար խավին` միության նախագահ Արսեն Ղազարյանի գլխավորությամբ: Գործարարներն այնքան շատ են եղել, կամ խաշն այնքան քիչ, որ ոմանց չի հասել:
Խաշի սեղանի շուրջ քննարկել են երկրում ստեղծված իրավիճակը, վարչապետը խնդրել-ապսպրել է նրանց` ըմբռնումով մոտենալ ստեղծված վիճակին, համբերել, հավաստիացրել է, որ դոլարը չի թանկանա ավելին, քան 450 դրամը, հորդորել է հարկերը «մաքուր» վճարել:
Հիմա դոլարի աստղաբաշխական վերելքին ականատես գործարարները հիասթափված են կառավարության գործունեությունից, վարչապետից, որի ասածներն իրականություն չեն դառնում, և արդյունքում իրենք «սկում» են. «Որոշել ենք գնանք նախագահի մոտ, ներկայացնենք մեր վիճակը, խնդիրները, որովհետև կառավարությունը ոչ մի բան չի անում, որ մենք մեր բիզնեսը կարենանք պահենք էս պայմաններում»
Հրապարակ
Մինչև տարեվերջ Հայաստանը միջազգային կազմակերպություններից ստանալու է շուրջ 200 միլիոն դոլարի վարկային միջոցներ, և կառավարությունում հույս ունեն, որ այդ գումարի մուտքը Հայաստան կկայունացնի ֆինանսական շուկան: Այս մասին երեկ մեր թղթակցին ասել է կառավարության մի բարձրաստիճան ներկայացուցիչ, ով ցանկացել է գաղտնի մնալ:
Ներկայումս ՀՀ և վարկատու կազմակերպությունների պաշտոնյաները մեխանիզմներ են քննարկում, թե ինչ անեն, որ Հայաստան մտնող արտարժույթը չհոսի դեպի Ռուսաստան: Սա հիմա համարվում է մեր ֆինանսական շուկայի մեծագույն խնդիրներից մեկը, քանի որ կարծիք կա, որ դրամի արժեզրկման պատճառներից մեկն էլ այն է, որ դոլարը Հայաստանից տանում են ՌԴ: Ի դեպ, ԱԺ-ն երեկ վավերացրել է մի շարք վարկային համաձայնագրեր, այսօր էլ կվավերացնի ևս մի քանիսը:
Հայկական Ժամանակ
«Երևան սիթի» ցանցի խանութներից յուրաքանչյուրում այս օրերին մեծ հերթեր են։ Պատճառը ոչ թե այն է, որ սենսացիոն էժան գներով ապրանք են վաճառում կամ էլ ձրի լավաշ, այլ «էժան» վարկ են տրամադրում։ «Դե, Նոր տարվա համար վարկ են տալիս, մենք էլ օգտվում ենք։ Հո առանց սեղանի Նոր տարի չե՞նք անելու»,- ասաց հերթի մեջ կանգնած քաղաքացիներից մեկը:
Վարկը տրամադրվում է 50 հազարից մինչև 2 մլն դրամի սահմաններում, 5 տարի ժամկտով, տարեկան 21 տոկոս տոկոսադրույքով։ «Նոր տարվա աչքալուսանք էր, տունը նստած էինք, հաղորդագրությունը եկավ, չհապաղեցինք, միանգամից եկանք»։
Հիշեցնենք, Սամվել Ալեքսանյանի կողմից նմանատիպ մի ակցիա էլ էր կազմակերպվել, երբ «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցում հաճախորդների անձնագիրը վերցնելով տրամադրում էին 200 հազար դրամ, որով վերջինս կարող էր ամանորյա գնումներ կատարել։ Գումարը մարելուց հետո նոր միայն մարդը կարող էր հետ ստանալ անձնագիրը։ Այսօր արդեն ամեն ինչ կարգավորվել է, բանկն է այդ գործունեությամբ զբաղվում:
Հրապարակ
-
-
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել -
01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության -
02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ընթացքը․ Վազգեն Մանուկյան -
01.05.2024 | 01:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման համակարգերի դուռը, ու նաև բոլոր նրանց, ովքեր սխալմամբ իրենց ապահով են զգում
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.