02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...Թերթը զրուցել է ԱԺ պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանի հետ։ Ներկայացնում ենք զրույցից մի հատված.
— Իսկ իշխանությունն ինչի՞ պիտի վատ աշխատի, մեզ մոտ աշխատատեղեր չստեղծի, նորմալ կյանք չստեղծի, որ մեր տղամարղիկ գնան խոպան:
— Ես ի՞նչ անեմ, գամ ձեր տուն աման-չաման լվամ, ի՞նչ անեմ, ձեր բոստան գամ փորե՞մ, ի՞նչ անեմ, ասա. ասում ես լավ աշխատի:
— Դուք պատգամավոր եք…
— Հա, պատգամավորն ի՞նչ պտի անի, ասա՞:
— Լավ, հիմա շոշափելի գնաճ ունենք. Դուք տեղյա՞կ եք, թե ինչու են բոլոր ապրանքները թանկանում, ու ինչ պետք է անի ժողովուրդը:
— Նոր տարի ա, նոր տարի, ընգերուհի, էսի խո առաջին տարին չի՞, ըտենց Նոր տարի էղե՞, որ չթանկանա, մի հատ հիշի: Առևտրականի հոգեբանություն ա, երբեք չենք կարա փոխենք:
— Օրինակ Դուք Ձեր Նոր տարվա սեղանին գրեչկա՞ եք դնում, գիտե՞ք, անգամ հնդկաձավարն է թանկացել:
— Ինչի մենք քյասի՞բ ենք, ի՞նչ ենք, որ գրեչկա դնենք: Համ էլ ես ի՞նչ անեմ, գնացեք առևտրականներին հարցրեք:
— Բա ժողովրդի կեսից ավելին անգամ էդ քյասիբի կերակուր գրեչկան չի կարողանում առնել:
— Ես ի՞նչ անեմ, ասա՛, ես ի՞նչ անեմ: Կեսը պտի հարուստ էղնենք, կեսը՝ ընենց:
Հրապարակ
Ինչպե՞ս է Աժ պատգամավոր, բիզնեսմեն Սամվել Ալեքսաևյանը վերաբերվում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նախագահ դառնալու մտադրությանը, չէ՞ որ նա հայտարարել է, որ եթե նման հասարակական պահանջ լինի, ինքը պատրաստ է առաջադրվել նախագահի ընտրություններում: Երեկ լրագրողներից մեկը Ալեքսանյանին հարցրել է՝ հնարավո՞ր է հաջորդ ընտրություններում աջակցեք Ծառուկյանին, մանավանդ որ Սերժ Սարգսյանն այլևս չի կարող առաջադրվել:
Հարցը, հավանաբար, անակնկալ է եղել, ուստի նա խոստացել է պատասխանել քվեարկությունից դուրս գալուց հետո: Իսկ դահլիճից դուրս գալով՝ ասել է. «Պարոն Ծառուկյանն ասեց, չէ՞, որ 5 հատ թեկնածու ունեմ աչքիս տակ, չասե՞ց»: Իսկ ովքե՞ր են այդ թեկնածուները: «Ինձ թվում է՝ մեկը ես եմ»: Դուք կուզե՞ք նախագահ դառնալ: «Եթե իմ թիմն էլ ինձ պադդերժկա անի, ես պատրաստ եմ էդ բեռը վերցնեմ իմ վրա»: Իսկ նրա կողքից քայլող Մհեր Սեդրակյանը սիրահոժար համաձայնեց «պադդերժկա» անել:
Հրապարակ
Նոյեմբերի 4-6-ը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում տեղի է ունեցել ԱՊՀ երկրների Ազգային անվտանգության մարմինների ղեկավարների սիմվոլիկ՝ 37-րդ նիստը, որի օրակարգում բավականին «ծանր» հարցեր են ներառված եղել՝ «ահաբեկչական ինտերնացիոնալի» գրոհայինների, հավաքագրողների, քարոզիչների դեմ պայքարի, կոնսպիրատիվ բանդաների ցանց ստեղծող մասնագետների ԱՊՀ մուտքը կանխարգելող հարցերից մինչև գլոբալ սպառնալիքների դեմ «միասնական պայքարի» հարցեր: ՀՀ պատվիրակությունը ղեկավարել է ոչ թե ԱԱԾ տնօրենը, այլ ԱԱԾ վարչություններից մեկի պետի տեղակալ-փոխգնդապետ, ինչն էլ, ըստ մեր աղբյուրի, շարժել է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն, գեներալ Ա. Բորտնիկովի «հետաքրքրությունը»:
Ըստ ամենայնի, Գ. Հակոբյանին հակացուցված է ինքնաթիռով թռչելը՝ տեղեկացրեց մեր աղբյուրը: ՀՀ-ի ԵՏՄ անդամ դառնալու, ինչպես նաև «միասնական» ԵՏՄ-ական ԱԱԾ «մարմին» ստեղծելու այս իրավիճակը «չի բացառում», որ ներքին գործերի նախարարության ստեղծումը, որով միանում են ԱԱԾ և ոստիկանության համապատասխան կառույցները, գարնանը նախատեսվածի փոխարեն ավելի վաղ տեղի ունենա: Ավելին, պնդումներ կան, որ հնարավոր է կառավարության առաջիկա նիստերից մեկում այդ հարցը լսվի, կառուցվածքը հաստատվի և մինչև Նոր տարի՝ ԱԺ արտահերթերից մեկի ժամանակ, «վավերացվի» խորհրդարանի կողմից՝ հատուկ ընթացակարգով:
Հրապարակ
Մի օր արթնացանք ու տեսանք՝ կոմունիստական ռուբլին արժեզրկվել, թուղթ է դարձել: Ազգովի դարձանք մուրացկան. մեր փողը կորավ: Ու մինչ այսօր նվնվում ենք՝ վայ, մեր փողը, վայ, մեր փողը: Հիմա էլ նույն հոտն է փչում: Էլի ժողովուրդն է կորցնելու, և քրտինքով ետ գցած սև գրոշները զրո են դառնալու: Էն մեծ-մեծ պաշտոնյաները, մեծ-մեծ կազմակերպությունները վաղո՜ւց էլ իրենց մոտ դրամ չունեն, նրանք ներքին կարգով ինչ ունեն-չունեն, դոլարացնում են, որ այս խառնաշփոթում շահեն կամ գոնե չկորցնեն:
Հայաստանում հազար ու մի տեսակի ռուսական խոշոր ընկերություններ կան: Ռուսական ընկերությունները բավ են, որ Հայաստանը դոլարաքամ անեն… Շատ ծանր վիճակում է հայտնվել Հայաստանը: Դրամը ռուսական ռուբլու ռելսերի վրա կգահավիժի՞… ԿԲ-ն դժվար թե կարողանա իր նվազ պահուստային ֆոնդով դրամի արժեզրկման չափի դեմը երկարաժամկետ առնել: Նա իր պահուստային ֆոնդերն ավելի զգույշ է օգտագործելու, որովհետև կա կարմիր գիծ, որից այն կողմ Արժույթի միջազգային հիմնադրամը պարզապես չի թույլատրի օգտագործել: Հայաստանը լուրջ մարտահրավերի առաջ է կանգնած:
Հրապարակ
Հետաքրքիր է, ինչ ազդեցություն կունենա ԵՏՄ-ի անդամ դառնալը Հայաստանի ներքաղաքական կյանքի վրա։ Այս իմաստով կարող են բավական հետաքրքիր զարգացումներ լինել։ Խնդիրն այն է, որ ԵՏՄ-ն ունի կառավարման որոշակի մարմիններ և դրանք նախատեսված են կառավարման նախագահական համակարգի համար։ նախագահական համակարգի համար: ԵՏՄ-ն ունի բարձրագույն տնտեսական խորհուրդ, որը գործում է նախագահների ձևաչափով, և այս մարմինը, ըստ էության, ԵՏՄ բարձրագույն մարմինն է: ԵՏՄ բոլոր երկրներում գործում է նախագահական համակարգ, որտեղ նախագահը ունի ռեալ իշխանություն:
Այս ֆոնին, ահա, հարց է ծագում, թե ինչքանո՞վ են սահմանադրական փոփոխությունները, որի հնարավորության մասին հայտարարել է Սերժ Սարգսյանը, համապատասխանում այս իրողություններին: Մի քիչ դժվար է հավատալ, որ ԵՏՄ մտնելուց հետո էլ իշխանությունը կփորձի առաջ մղել Հայաստանի կառավարման համակարգը փոխելու գաղափարը: Եվ չի բացառվում, որ առաջիկայում, այս «նոր հանգամանքների» ֆոնին, Սերժ Սարգսյանը հայտարարի սահմանադրական փոփոխությունների անիմաստության մասին:
Բայց այստեղ կա մի բայց. Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի ձևավորման և ՄՄ մտնելու մտադրության մասին Սերժ Սարգսյանը հայտարարել է, ըստ էության, միաժամանակ: և հիմա հարց է ծագում՝ ինչո՞ւ: Ու եթե հիմա Սարգսյանը հայտարարի, որ սահմանադրությունը փոխելն այլևս անիմաստ է, այդ հարցը ավելի հրատապ կդառնա: Այս հարցի տեսական պատասխաններ կարելի է գտնել, ընդ որում՝ մեկը մյուսից հետաքրքիր: Բայց այս պահին նման բան չարժե անել, որովհետև դեռևս Սերժ Սարգսյանը չի պատասխանել հիմնական հարցին. ինքը շարունակելո՞ւ է սահմանադրական փոփոխությունների գործընթացը, թե՝ ոչ:
Հայկական Ժամանակ
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հնարավոր է առարկա ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ Դորտմունտի «Բորուսիայից» տեղափոխվի «Լիվերպուլ»: Այս մասին հաղորդել է բրիտանական express.co.uk կափը:
Անցյալ տարի Մխիթարյանի համար, «Բորուսիային» զուգահեռ, պայքարում էր նաև «Լիվերպուլը»: Մխիթարյանն այն ժամանակ «Շախտյորից» տեղափոխվեց «Բորուսիա», որտեղ այժմ ունի խաղային պրոբլեմներ:
Հայկական Ժամանակ
«Եթե մենք հանկարծ ստորագրեինք ԵՄ–ի հետ պայմանագիրը, Ռուսաստանը մեզ Ուկրաինայի օրը կգցեր»: Նրանք, ովքեր այդպես են ասում, կարծում են, թե հաճոյախոսում են մեր բարեկամ երկրին: Իրականում դա սարսափելի մեղադրանք է Ռուսաստանի հասցեին։ Եթե Ռուսաստանի «ջատագովների» այդ ենթադրությունը ճիշտ է, ապա նման երկրի հետ բարեկամական հարաբերություններ ընդհանրապես հնարավոր չէ կառուցել:
Ռուսաստանն ընկալում է ԵՄ Արևելյան գործընկերության ծրագիրը որպես իր դեմ ուղղված քաղաքականություն և խիստ ջղայնացած է այն երկրների վրա, որոնք այդ ծրագրին ակտիվորեն մասնակցում էին:
Նույն մտածողության արտահայտությունն է: «Հայրը» ջղայնանում և պատժում է «սխալ վարք» դրսևորած իր զավակներին: Գերմանացի փիլիսոփա և հոգեբան Էրիխ Ֆրոմը, ի թիվս այլ երևույթների, հետազոտում էր հոգեբանական ադապտացիայի [հարմարեցման] խնդիրները: Ըստ այդմ, հարմարեցումը կարող է լինել ստատիկ, երբ մարդու մոտ նոր սովորություններ են առաջանում, բայց բնավորությունը մնում է նույնը: Իսկ դինամիկ ադապտացիան Ֆրոմը նկարագրում է երեխայի օրինակով, որը ենթարկվում է խիստ հորը: Նշված թշնամանքը, որը գարգանում է հոր նկատմամբ, դառնում է հենց բնավորության գործոն: «Այն կարող է մեծացնել երեխայի վախը հորից և բերել ավելի մեծ ենթարկվածության, իսկ կարող է նաև առաջացնել անառարկայական ընդվգում կյանքի դեմ ընդհանրապես»,- գրում է Ֆրոմը։
Ահա այս՝ «խիստ հորից վախը» կոչվող նևրոզի քաղաքական արտահայտությունն են վերը նկարագրված երկու դատողությունները, որոնք բնորոշ են մեր քաղաքական վերնախավին և հասարակության մեծամասնությանը: Վախն ու ճնշված թշնամանքը, ինչպես տեսաք, փոխկապակցված երևույթներ են և հանգեցնում են ապակառուցողական մթնոլորտը:
Առավոտ
ԲՀԿ-ում նախանձելի օրեր չեն. մի կողմից համաողովրդական շարժման անորոշությունը և ճանապարհային քարտեզի բացակայությունը, որը դժգոհություններ է մտցրել արմատականների շարքերում, մյուս կողմից Գ. Ծառուկյանի՝ կուսակցության ներսում «իշխանափոխության» գործընթացը խռովել է ներկուսակցական անդորրը և քողարկված պայքարի մղել միմյանց դեմ։ Ծառուկյանը, ասում են, սովորություն ունի, լռում-լռում է ու անսպասելի փոխում «պեռվի կռուգը»:
Հրապարակ
ԵՏՄ-ի շուրջ կրքեր են բորբոքվում ոչ միայն Հայաստանի ԱԺ-ում, այլև ընդհանրապես՝ ԵՏՄ ողջ տարածքում: Տնտեսական պատժամիջոցների, դժվարությունների ֆոնին սրվում են հակասությունները ԵՏՄ անդամ Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի միջև: Այդ հակասությունները, իհարկե, չեն կարող բերել ԵՏՄ հիմնադրման պայմանագիրը ուժի մեջ մտնելը կասեցնելուն, որովհետև դրանք արդեն իսկ վավերացված են թե Ռուսաստանում, թե Բելառուսում, թե Ղազախստանում: Բայց այդ պրոցեսները կարող են ազդել Հայաստանի անդամակցության վրա:
Խնդիրն այն է, որ ՀՀ ԱԺ-ում ԵՏՄ-ին Հայաստանի միանալու պայմանագրի վավերացումը դեռ չի նշանակում, որ Հայաստանը կդառնա ԵՏՄ անդամ: Հայաստանի լիարժեք անդամակցության համար հարկավոր է, որ այդ համաձայնագիրը վավերացվի նաև Ռուսաստանում, Բելառուսում և Ղազախստանում: Մեր աղբյուրները պնդում են, որ պայմանավորվածություն կա, որ ԵՏՄ-ին Հայաստանի միանալու համաձայնագիրը պետք է բոլոր չորս երկրներում վավերացված լինի մինչև դեկտեմբերի 23-ը:
Որ Ռուսաստանը նշված ժամկետում համաձայնագիրը կվավերացնի, Հայաստանի իշխանական շրջանակներում ոչ ոք չի կասկածում: Բայց կարծիք կա, թե Բելառուս-Ռուսաստան, Ղազախստան-Ռուսաստան հարաբերություններում վերջին օրերին առաջացած լարվածությունը կարող է պատճառ դառնալ, որ Բելառուսը կամ Ղազախստանը հետաձգեն Հայաստանի անդամակցության համաձայնագրի վավերացումը՝ որպես Ռուսաստանին հակազդելու միջոց:
Հայկական Ժամանակ
Հանրապետական պատգամավոր, ՄԱՊ գործարանի սեփականատեր Ալիկ Պետրոսյանը վատ վիճակում է հայտնվել, ինչպես իր բիզնեսմեն կոլեգաներից շատերը։ Դոլարով վարկ է վերցրել, գյուղացիներին մթերումների գումարները վճարել եւ հիմա բարձր կուրսով է վճարելու վարկը։ «Վատ, շատ վատ ենք։ Եթե մենք ապրանքը վաճառում ենք դրամով, երբ դոլարով ենք վարկերը վերցրել, ո՞նց պիտի լինենք, վատ ենք։ Ես հույս ունեմ, որ էս քանի օրն է տեւում ու կարգավորվելու է, հիմա վաղ է ասել կանխատեսումների մասին, թե ինչ քանակի տույժեր կունենանք»:
Ալիկ Պետրոսյանը հավաստիացնում է, թե իրենց արտադրանքը չեն թանկացրել, հակառակը՝ ավանդույթի համաձայն, դեկտեմբերին 15-20 տոկոս ցածր գնով են վաճառում։ Ստեղծված իրավիճակին անդրադառնալով՝ սրտնեղեց. «Շատ դժվար է ոչ թե իմ, ձեր ու բոլորի համար, երբ որ մի երկրում չորս տեսակ վալյուտա է գործում՝ դրամ, ռուբլի, դոլար, եվրո։ Այս սիտուացիաներում պետությունը դիմակայում է, երբ ուժեղ տնտեսություն ունի»:
Հրապարակ
-
-
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել -
02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ընթացքը․ Վազգեն Մանուկյան -
01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության -
01.05.2024 | 01:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման համակարգերի դուռը, ու նաև բոլոր նրանց, ովքեր սխալմամբ իրենց ապահով են զգում
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.