04.05.2024 | 14:10
Ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար իջեցնում են նաև քաղաքական մշակույ...04.05.2024 | 13:10
Կրեմլը «վտանգավոր» է որակել Մակրոնի և Քեմերոնի հայտարարությունները...04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան...04.05.2024 | 11:10
ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով...03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...Հովիկ Աբրահամյանը, դատելով նրա «պանյատներից», դեռևս չի հանդարտվում Գալուստ Գրիգորիչի որդու՝ Արման Սահակյանի հետ կապված միջադեպից հետո։ Փորձում է ապացուցել, որ ինքն ում հետ ինչպես ուզի կվարվի, անկախ նրանց հայրիկների փոխադարձ հարվածներից։ Երեկ կառավարության նիստի մասնակիցների ուշադրության կենտրոնում կրկին Գալուստ Գրիգորիչի որդի Արման Գալուստիչն էր։
Ա. Սահակյանը, ներկայացնելով գրահրատարակչական գործունեությամբ զբաղվող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին հավելյալ տարածք տրամադրելու որոշումը, նշեց, որ տնօրենի համար նախատեսված է 50քմ տարածք։ Տնօրենին այդքան տարածք տրամադրելու մտքից Արգամիչը ջղաձգվեց. «Ի՞նչ է նշանակում միայն 50 քմ հատկացնել տնօրենին»:
Մինչ Արման Սահակյանը կհիմնավորեր, բիզնեսմեն Արգամիչը վրա տվեց. Մինչ Արման Սահակյանը կհիմնավորեր, բիզնեսմեն Արգամիչը վրա տվեց. «Բայց 50 քմ տնօրենի համար շատ մեծ չի՞, 50 քմ-ն ի՞նչ անի տնօրենը»: Միջամտեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը՝ արդարացնելով, թե իրականում դա տնօրենի սենյակ չէ, սենյակ է, որտեղ նստում են նաև մեծ թվով աշխատակիցներ:
«Նույն սենյակո՞ւմ, դե ավելի լավ ա գրեք՝ «աշխատակիցների սենյակ»: Պարոն Սահակյան, բա դուք ասում եք «տնօրենի սենյակ»: Այս խմբագրությամբ արարն ավարտվեց:
Հրապարակ
Պարզվում է՝ «Ժառանգություն» խմբակցությունը կառավարությանն է ներկայացրել 2015թ. բյուջեի վերաբերյալ առաջարկություններ: Մինչդեռ, երբ Ազգային ժողովում քննարկվում էր բյուջեն, եռյակը հայտարարեց, որ, ի նշան բոյկոտի, որևէ առաջարկ չեն ներկայացնելու: «Ժառանգություն» խմբակցության դիրքորոշումը ներկայացնելիս խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն էլ հայտարարեց, որ չնայած խմբակցությունն ունի շատ առաջարկներ, սակայն չի ներկայացնի՝ բոյկոտելով բյուջեն:
Հայտարարեց նաև, որ իրենք չեն վստահում այն «գործիքակազմին», որը պետք է կատարի բյուջեն: «Ժառանգությունից» առաջարկներ ներկայացնողը Թևան Պողոսյանն է. «Տարբեր քաղաքացիներ, տարբեր կազմակերպություններ ինձ էին դիմել առաջարկություններով, մասնավորապես, Արարատի մարզի սահմանամերձ Արմաշ գյուղի մանկապարտեզի, դպրոցի վերանորոգման աշխատանքների վերաբերյալ: Մի երկու գաղափար ես ինքս եմ առաջարկել, որոնց թվում՝ ԱԺ հանձնաժողովների նիստերն ամբողջությամբ ձայնագրելու և կայքում տեղադրելու վերաբերյալ տեխնիկական սարքերի հաշվարկներ և այլն»:
Մեր հարցին՝ դրանով չի՞ խախտվում եռյակի պայմանավորվածությունը, նա պատասխանեց. «Ես տեղյակ չեմ, որ նման որոշում է ընդունվել, երկրորդ. երբ քաղաքացիները դիմում են պատգամավորին խնդրանքով, ես ի՞նչ իրավունք ունեի քաղաքացիների խնդրանքն արհամարհել»:
Հրապարակ
Նոյեմբերի 28-ին Կանյաչնիում ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը կհավաքի կուսակիցներին՝ լսելու Համաժողովրդական շարժման վերաբերյալ կատարված աշխատանքների հաշվետվությունը, և, ամենայն հավանականությամբ, կքննարկեն նաև ապագա անելիքների հետ կապված հարցեր։Նախնական տվյալներով, նիստը նշանակված է ժամը 14-ին։
Հիշեցնենք, որ դեռ նոյեմբերի 6-ին ԲՀԿ-ն քաղխորհդի նիստ էր հրավիրել և Համաժողովրդական շարժման պլան մշակել ու կուսակիցներին հորդորել 2 շաբաթ անց զեկուցել արած-չարածի մասին։
Հրապարակ
Ռուբլին իր պատմության ընթացքում երբեք այսքան արժեզրկված չի եղել։ Ռուբլու արժեզրկումը հանգեցնում է նաև դրամի արժեզրկմանը, քանի որ Հայաստան մտնող մասնավոր տրանսֆերտների ավելի քան 80 տոկոսը գալիս է հենց Ռուսաստանից:
Երեկ ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է այս տարվա աոաջին 10 ամիսներին Հայաստան եկող տրանսֆերտների մասին տեղեկանք, ըստ որի, հոկտեմբերին ՌԴ–ից Հայաստան եկած մասնավոր տրանսֆերտների զուտ ներհոսքը, անցած տարվա հոկտեմբերի համեմատ, նվազել է ավելի քան 30 միլիոն դոլարով և կազմել 123 միլիոն դոլար, նվազումը մոտ 20 տոկոս: Տրանսֆերտների ծավալների նվազումը, անկասկած, շարունակվելու է ինչը դրամի հետագա արժեզրկման սպասումներ է առաջացնում:
Հայկական Ժամանակ
Հայաստանում բնակվող օլիգարխները գտել են հարստանալու մի ճանապարհ ևս։ Նրանք ՌԴ են ուղարկում մեծ քանակությամբ ամերիկյան դոլար, իսկ նրանց գործակալները զբաղվում են տարադրամի առք ու վաճառքով։ Եվ քանի որ ՌԴ–ում դոլարի դեֆիցիտ է, Հայաստանից դոլարների արտահոսքը շարունակվում է։ Տնտեսագետների վկայությամբ՝ Հայաստանում ևս առկա է դոլարի դեֆիցիտ, իսկ հունվարից սպասվում է դրա գնի աննախադեպ աճ։ Դոլարով ներկրվող ապրանքները ևս պետք է թանկանան:
Չորրորդ ինքնիշխանություն
Ժամանակ առ ժամանակ մենք՝ լրագրողներս, հարցազրույցներ ենք վերցնում մարդկանցից, որոնք ներկայանում են որպես «այսինչ կուսակցության նախագահ», մենք էլ առանց վարանելու, ընդունում ենք նրանց այդ «ներկայացումը»: Սովորաբար այդ «առաջնորդների» թիմում լինում է առավելագույնը 20-30 հոգի:
Թե հայկական և թե համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ խնդիրը մարդկանց կամ կուսակցությունների բանակի մեջ չէ: Խնդիրը նոր նպակներին հասնելու վճռականության և անկեղծության մեջ է: Նաև դա հաշվի առնելով՝ երևի, ճիշտ կլինի, որ 5000 հոգու և մարզային կառույցների պահանջը օրենքից հանվի: Միևնույն է՝ խաբում են, և ոչ ոք չի ստուգում՝ քանի հոգի իրականում կա այս կամ այն կուսակցության մեջ:
Որոշ դեպքերում, երբ ակնհայտ է դառնում, որ օրենքի խախտումները զանգվածային են, ավելի լավ է օրինականացնել այն վիճակը, որը փաստացի կա: Եթե. օրինակ, պատգամավորների և նախարարների զգալի մասը զբաղվում է բիզնեսով, բայց ստում է՝ ասելով, թե չի զբաղվում և հնարում է ինչ-որ «թզի տերևներ»՝ «հավատարմագրային կառավարման» կամ «զոքանչի անունով» սեփականության տեսքով, ապա պետք է վերացնել օրենքի այդ չգործող նորմը և գրել այնպիսի օրենքներ, որոնք կկարգավորեն պաշտոնյաների գործարար ակտիվությունը:
Եթե բացի 3-4 կուսակցություններից՝ ոչ ոք չի կարող «հավաքել» 5000 կուսակցական, ապա պետք է այդ պահանջը հանել՝ գտնելով կուսակցությունների խոշորացման այլ, բայց անպայման բնական մեխանիզմ: Մարդն ուզում է կոչվել կուսակցության նախագա՞հ՝ խնդիր չկա, թող բավարարի իր հավակնությունները: Թող ինքը, ի վերջո, հասկանա, թե որքան ծիծաղելի է իր վիճակը:
Առավոտ
Վանաձորի մի շարք սննդի խանութներում սնունդը սկսել է կտրուկ կերպով թանկանալ: Մեր վանաձորցի զրուցակիցներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ, որոշակի տվյալներ ներկայացրեց այդ թանկացումներից: Մասնավորապես՝ ըստ նրա, Էական թանկացել է նպարեղենը՝ բրինձը 400 դրամից դարձել է 450 դրամ, ոսպը՝ 400-ից դարձել է 700 դրամ, նույնքան թանկացել է նաև հնդկաձավարը, հավկիթն էլ վաճառվում է 85-90 դրամով, թանկացել է նաև նրբերշիկը: Հացամթերքը դեռևս չի թանկացել, չնայած՝ ալյուրի գինը բարձրացել է: Բարձրացել են նաև բուլկեղենի ու խմորեղենի գները: Մեր զրուցակցի խոսքով, խանութպանները պնդում են, որ թանկացումները կապված են դրամի արժեզրկմամբ:
Հայկական Ժամանակ
Այս պահին Երևանում առկա ամենախոշոր սուպերմարկետների ցանցերից երկուսը՝ SAS-ը և «Երևան սիթին», «Քարֆուրի» «տոտալիտար» ճնշող քաղաքականության դեմն առնելու համար որոշել են իրենք էլ նմանատիպ պահանջներ ներկայացնել մատակարարներին: Մեր տեղեկություններով՝ օրերս SAS-ում անցկացվել է մատակարարների մեծ ժողով, որտեղ նրանց առջև պահանջ է դրվել՝ եթե «Քարֆուրն» այդքան մեծ զեղչեր է պահանջում, ուրեմն SAS-ին էլ պետք է տան նույն չափի, դեռ մի բան էլ ավելի մեծ զեղչեր:
Հիշեցնենք, որ «Քարֆուրը» մատակարարներից միջինը 15%-ի կարգի զեղչեր է պահանջում՝ նրանց ապրանքները վերցնելու համար, ինչպես նաև մի քանի միլիոնների հասնող հսկայական մուտքավճար, որը նախապայման է նրանց հետ աշխատելու համար: Հիմա SAS-ում որոշել են՝ քանի որ իրենք հայկական շուկայում են արդեն մոտ 15 տարի, ուստի լիարժեք իրավունք ունեն օգտվելու այդ «պարտադրվող» զեղչերից, ինչպիսին սահմանում է նորաթուխ, դեռ շուկա մուտք չգործած «Քարֆուրը»: Մեր տեղեկություններով, SAS-ի հետ համակարծիք է նաև «Երևան սիթի»-ն: Այս ամենի հետևանքը կլինի այն, որ ապրանքների գները կտրուկ կթանկանան:
Հրապարակ
Մեր տեղեկություններով, հունվարին Հայաստանում համերգով հանդես է գալու ամերիկացի աշխարհահռչակ ռեփեր, երաժշտական պրոդյուսեր և կինոդերասան Սնուփ Դոգը: Լուրը պաշտոնական հաստատում երեկ այդպես էլ չստացավ, որովհետև, ինչպես մեզ հաջողվեց պարզել, գործը դեռևս բանակցությունների փուլում է, ու առայժմ չկա արտիստի հետ կնքված պայմանագիր: Իսկ քանի դեռ դա չկա, կազմակերպիչները չեն ցանկանում հայտարարել սպասվող համերգի մասին:
Բայց, ինչպես մեզ հայտնի դարձավ, նույնիսկ համերգի կոնկրետ օրն է քննարկվում հունվարի 18: Հավելենք, որ մեր տեղեկություններով, առաջիկայում նախատեսվում է նաև Գրիգորի Լեպսի համերգը: Դեկտեմբերի 7-ին Թբիլիսիում նախատեսված համերգից հետո երգիչը, ըստ ամենայնի, հանդես կգա նաև Երևանում: Սպասվում է, որ դա կլինի մարտին: Այս դեպքում նույնպես վերջնական պայմանագիր դեռևս կնքված չէ:
Հայկական Ժամանակ
Բանկային համակարգում դժգոհություն կա կառավարության վարած դրամավարկային քաղաքականությունից: Դրամի արժեզրկումից առաջ հայաստանյան բանկային էլիտան հավաքվել է վարչապետի մոտ. նա առաջարկել է «բարձրացնել» դոլարի կուրսը, որպեսզի ներքին արտադրողը չտուժի Ռուսաստանում տեղի ունեցող գործընթացներից, ռուբլու ինֆլյացիայից, և Հայաստանից արտահանումը չնվազի:
Առևտրային բանկերի ներկայացուցիչներն առարկել են` պատճառաբանելով, թե մեր արտադրողների համար հիմնականը ներքին շուկան է, ու այդ դեպքում կտուժեն և արտադրողը, և բանկերը: Առաջարկել են՝ եթե միտումները շարունակվեն, կուրսն ազատականացնել հունվարից հետո, որպեսզի ժողովուրդն էլ քիչ տուժի Ամանորից առաջ: Սակայն Հ. Աբրահամյանը մնացել է անդրդվելի: Ի դեպ, ԿԲ ղեկավարն էլ առանձնապես չի առարկել, սակայն ԿԲ սկսած դոլարային ինտերվենցիան, որով փորձում են կանգնեցնել դրամի արժեզրկումը, խոսում է «կուրսի» վերանայման մասին:
Հրապարակ
-
-
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան -
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
03.05.2024 | 02:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին -
04.05.2024 | 11:10
ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով տեղյակ ենք՝ Հայաստանը որևէ նոր քայլ չի ձեռնարկել
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.