Այն, ինչ երեկ կատարվում էր Հայաստանի ֆինանսական շուկայում, այլ կերպ, քան լիակատար բեսպրեդել հնարավոր չէ բնութագրել։ Բեսպրեդել, որը հաստատել էր ՀՀ կենտրոնական բանկը և որում կամա թե ակամա ընդգրկվել էին Հայաստանի բոլոր բանկերն ու փոխանակման կետերը: Բանկերում մեկ դոլարը օրվա տարբեր ժամերի գնվում էր 435-437 դրամով և իբր վաճառվում էր 440-450 դրամով: Չենջերը օրվա երկրորդ կեսին դրամը գնում էին 440 դրամով և, իբր վաճառում էին 460 դրամով: ՀՀ կենտրոնական բանկը օրվա վերջին սահմանեց ՀՀ դրամի փոխարժեքը, որը իբր 442 դրամ 33 լումա էր: Իբր։ Այս երեք տառերով կարելի է բնորոշել մեր ֆինանսական շուկայի ողջ բովանդակությունը երեկվա ընթացքում: Իրականում վերը նշված գներով ոչ մի բանկ և ոչ մի փոխանակման կետ դոլար չէր վաճառում: Մալաթիայի շուկայում դոլարը երեկ կարելի էր գնել կեսօրին 470 դրամով, իսկ օրվա վերջին գինը հասավ 500 դրամի:
Այսպիսի վիճակը արժութային շուկայում այլ կերպ, քան բեսպրեդել որակել չի կարելի: Բանկերն ու չենջերը, փաստորեն, իրենց մոտ կախել էին ցուցանակ, իբր դոլարը վաճառվում է 450 դրամով, և օրը ցերեկով նայում էին իրենց հաճախորդների աչքերի մեջ ու սուտ խոսում «դոլար չկա» ասում էին: Արդյո՞ք իրենց կամքով էին բանկերն ու չենջերը պարզ խաբեությամբ զբաղվում: Երեկ կեսօրին մոտ ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը իր մոտ է հրավիրել Հայաստանում գործող բանկերի ղեկավարներին և բավական երկար ժամանակ նրանց հետ փակ խորհրդակցություն անցկացրել: ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունում այս հանդիպման փաստը հաստատեցին, սակայն որևէ մեկնաբանություն խորհրդակցության բովանդակության մասին. բնականաբար, չտվեցին: Հենց այս խորհրդակցությունից հետո չվաճառվող դոլարի «վաճառքի» գինը բանկերում համատարած սահմանվեց 440-450 դրամ ու հենց այդ հանդիպումից հետո Մալաթիայի շուկայում մեկ դոլարի ստվերային գինը հասավ 500 դրամի:
Հայկական Ժամանակ
- 15:10Բացի Սրբազանից վարչապետի այլ թեկնածուի քննարկումը բերելու է ակնհայտ քաղաքական խիստ տարաձայնությունների․ Մեսրոպ Առաքելյան
- 14:10Ադրբեջանի հետ լուռ աշխատելն ավելի արդյունավետ է. Լիլիթ Մինասյան (տեսանյութ)
- 13:10Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանին
- 12:10Կիրանցեցիներին ասել են՝ պետք է լքեք ձեր տները. Գառնիկ Դանիելյան
- 15:10Կիրանցում խնդիրներ ունենք. բայց մինչև այս պահը ինչ Հայաստանինն է՝ անցել է Հայաստանին, ինչ Ադրբեջանինն է՝ անցել է Ադրբեջանին
- 14:10Տեսա Ղարաբաղում էլ մարդ չկա, եկա ՀՀ․ իմ միակ խնդիրը՝ արցախցիների հետ վերադարձն է․ բոլոր պաշտոն զբաղեցնողները պատասխան են տալու, ընդհուպ՝ ես
- 13:10Կանադահայոց թեմը հաղորդագրություն է տարածել Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավարելու տարիների վերաբերյալ
- 12:10Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նախորդած ընթրիքն ու իր խորհուրդները
- 11:10Կիրանցում ադրբեջանական վերահսկողությանն է ապօրինաբար հանձնվում 2 տուն և մոտ 57 հողամաս
- 15:10Եթե նոր սահմանագիծ ստեղծենք, դա կլինի էսկալացիայի և ռազմական բախումների հարատև աղբյուր․ Փաշինյան
18.05.2024 | 15:10
18.05.2024 | 14:10
18.05.2024 | 13:10
18.05.2024 | 12:10
18.05.2024 | 11:10
17.05.2024 | 15:10
17.05.2024 | 14:10
17.05.2024 | 13:10
17.05.2024 | 12:10
17.05.2024 | 11:10
16.05.2024 | 15:10
16.05.2024 | 14:10
16.05.2024 | 12:10
16.05.2024 | 11:10
15.05.2024 | 15:10
15.05.2024 | 14:10
15.05.2024 | 13:10
15.05.2024 | 12:10
15.05.2024 | 11:10
14.05.2024 | 15:10
14.05.2024 | 14:10
14.05.2024 | 13:10
14.05.2024 | 12:10
14.05.2024 | 11:10
13.05.2024 | 14:10
13.05.2024 | 13:10
13.05.2024 | 12:40
13.05.2024 | 12:10
13.05.2024 | 11:06
13.05.2024 | 11:04
11.05.2024 | 15:10
11.05.2024 | 14:10
11.05.2024 | 13:10
11.05.2024 | 12:10
11.05.2024 | 11:10
10.05.2024 | 15:10
10.05.2024 | 14:10
10.05.2024 | 13:10
10.05.2024 | 12:18
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.