Մինչև 1986-87 թվականները թվում էր, թե Խորհրդային Միությունն անշրջելի է: Հետո այնպես «շրջվեց», որ մինչև հիմա շատերը ուշքի չեն գալիս և կարոտում են այդ համակարգը, որի մեջ կային ինչպես դրական, այնպես էլ բացասական բաներ: Մինչև 1997 թվականի աշունն ինձ թվում էր, թե ՀՀՇ-ի իշխանությունն է անշրջելի, և հաջորդ նախագահական ընտրությունները կլինեն 2001 թվականին: Սակայն առաջին նախագահի մերձավոր շրջապատն ամեն ինչ «շրջեց», և այդ դեպքում վստահ չեմ, որ՝ դեպի լավ կողմը: Այսօր ՀՀԿ-ականներն են վստահ իրենց անշրջելիության մեջ, ինչն, իհարկե, նույնպես մոլորություն է։
Մինչև անցյալ տարվա սեպտեմբերի 3-ը շատերս կարծում էինք, որ մեր շարժումը դեպի ԵՄ-ի հետ ասոցացման պայմանագիր անշրջելի է, բայց Պուտինը մի գիշերում այդ շարժումը «շրջեց» 180 տոկոսով: Երբ Միացյալ Նահանգները աջակցում էր Բեն Լադենին, որ նա կռվի Սովետի դեմ, նրանք մտածում էին, որ Բեն Լադենի լոյալությունն իրենց հանդեպ անշրջելի է, բայց թիվ մեկ ահաբեկիչը շրջվեց ԱՄՆ-ի դեմ: Ճիշտ նույն կերպ՝ երբ նույն երկիրն աջակցում էր արաբական հեղափոխություններին, իրեն թվում էր, որ այնտեղ կհայտնվեն իրեն ավելի «հարմար» ոեժիմներ, սակայն տարիներ տևող քաոսի մեջ գլուխ բարձրացրին Միացյալ Նահանգներին ամենեփն ոչ բարեկամ ուժերը:
Հայաստանում կա բնակչության բավականին մեծաթիվ խավ, որը կարծում է, թե իր թշվառությունն անշրջելի է և սպասում է «օգնությունների», «բարեգործությունների» և պետական նպաստների, ինչպես նաև ակնկալում է, որ ընտրությունների ժամանակ հարուստ կուսակցությունների և թեկնածուների շնորհիվ փոքր-ինչ կբարելավվի իր նյութական վիճակը: Բայց այդ մարդկանց մտածողությունը նույնպես անշրջելի չէ, և մեր բոլորիս պարտքն է նրանց այդ հուսահատությունը կոտրել:
Առավոտ
- 12:11Ինչպես են մարդկանց գազան դարձնում
- 11:24Ղարաբաղյան շարժման ստվերոտ կողմերը-1
- 11:56Ինչո՞ւ ԵԽԽՎ-ում նախագահը չխոսեց ՌԴ-ի կողմից Ադրբեջանի սպառազինման մասին
- 10:45«Արա, առաջ իրենք էլ էին ապրում, մեզ էլ էին թողում, որ ապրենք». Կհաջողվի՞ «քցել» Եվրոպային
- 10:45Արդարադատության նախարարության պատասխանը ՀՀ–ում նույնասեռական ամուսնությունների թույլատրման մասին
- 10:45Իշխանությունն ուզում է «աննկատ» Ղարաբաղը տա թուրքերին, դրա համար տարկետման թեման է բարձրացնում
- 12:27Կանչում են ապրիլյան պատերազմի մասնակից զինծառայողներին, որ հոգեբանորեն ճնշե՞ն… հայրենասիրություն, բան…
- 11:2950 տարի առաջ, ինչպես և հիմա, ոչ ոք չէր հավատում պաշտոնական ոչ մի բառի
- 10:45Մեր հասարակությունը հավատում է միայն աղետալի լուրերին. ի՞նչ է եղել իրականում Ժնևում
- 12:28Ոչ միայն փոթորիկ է, այլև երկրաշարժ, Ատոմակայանից ռադիոակտիվ նյութերի արտահոսք
17.05.2024 | 12:10
17.05.2024 | 11:10
16.05.2024 | 15:10
16.05.2024 | 14:10
16.05.2024 | 12:10
16.05.2024 | 11:10
15.05.2024 | 15:10
15.05.2024 | 14:10
15.05.2024 | 13:10
15.05.2024 | 12:10
15.05.2024 | 11:10
14.05.2024 | 15:10
14.05.2024 | 14:10
14.05.2024 | 13:10
14.05.2024 | 12:10
14.05.2024 | 11:10
13.05.2024 | 14:10
13.05.2024 | 13:10
13.05.2024 | 12:40
13.05.2024 | 12:10
13.05.2024 | 11:06
13.05.2024 | 11:04
11.05.2024 | 15:10
11.05.2024 | 14:10
11.05.2024 | 13:10
11.05.2024 | 12:10
11.05.2024 | 11:10
10.05.2024 | 15:10
10.05.2024 | 14:10
10.05.2024 | 13:10
10.05.2024 | 12:18
10.05.2024 | 12:09
10.05.2024 | 11:23
09.05.2024 | 15:10
09.05.2024 | 14:10
09.05.2024 | 13:10
09.05.2024 | 12:10
09.05.2024 | 11:10
08.05.2024 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.