02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...Այս տարի Սամվել Ալեքսանյանը հանգստանալու է ոչ թե ինչպես միշտ` Դուբայում, այլ` Քոբուլեթիում և իր հետ տանելու է հազար մարդ իր համայնքից.
«Տանելու եմ-տեղավորեմ հյուրանոցում, հետևեմ` լավ հանգստանան, լավ լողանան»: Ինչու ոչ Դուբայ, այլ ընդամենը Քոբուլեթի. ինքը Դուբայի է արժանի, ժողովուրդը Քոբուլեթիի՞: «Թանկ ա` թանկ, չես պատկերացնի, էդքան փող չունեմ: Ինձ որտեղի՞ց փող. ոչ բիզնես ունեմ, ոչ բան, յոթ էրեխա եմ պահում, կարա՞մ հիսուն հոգի Դուբայ տանեմ, լավ ա հազար հոգի Քոբուլեթի տանեմ»: Ինչո՞ւ է, բոլոր դեպքերում, որոշել «Տիգրան Կարապետյան խաղալ», ոչ մի Կարապետիչ, համայնքիս ժողովրդի առողջության, հանգստի, ապագայի մասին եմ «մենակ» մտածում: «Ապագայում» էլ նախագահական ընտրություններ են` Ալեքսանյանը դրան էլ է պատրաստվում: Եթե ՏՄՊՊՀ-ն եղած «քիչ»` Քոբուլեթիի համար պահած փողն էլ մինչ այդ ձեռից չառնի, օրերս առգրավել և դադարեցրել են «Ալեքս Գրիգի» որոշ օղիների արտադրությունը:
«Հրապարակ».
Ցանկացած կին ուզում է, որ իր աչքերը լինեն առողջ, գեղեցիկ արտահայտիչ՝ առանց այտուցների, պարկիկների, մուգ շրջանակներ և կնճիռների: Միանգամայն հնարավոր է հասնել նման արդյունքի սակայն դրա համար պետք է հետևել որոշ “կանոնների”: Փորձեք և արդեն մեկ շաբաթ անց ակնհայտորեն կտեսնեք տարբերությունը:
ճիշտ սնունդ
Որպեսզի աչքերն առողջ լինեն և գեղեցիկ տեսք ունենան, անհրաժեշտ են A,В, С և D վիտամինները: Խորհուրդ ենք տալիս հաճախ օգտագործել հենց այս վիտամիններով հարուստ սնունդ՝ հնդկացորենի և վարսակի շիլա, պանիր, ծու, սերուցք, թթվասեր, թարմ խոզի միս, կաղամբ, լոբի, կանաչ ոլոռ:
Վարժություններ
Աչքերի մկանների ակտիվ աշխատանքն օգնում է պահպանել և լավացնել
տեսողությունը, իսկ հայացքը դառնում է ավելի կենդանի ու արտահայտիչ: Մարզեք այդ մկանները, և ինքներդ էլ կտեսնեք, թե ինչպես են ձեր աչքերը “երիտասարդանում”: Առաջարկվող վարժությունները հարկավոր է անել ամեն օր:
— ելման դիրք նստեք աթոռին, մեջքը՝ ուղիղ, ձեռքերը՝ ծնկներին:
— Կկոցեր, ապա բացեք աչքերը: Կրկնեք 6-7 անգամ:
— Նայեք ուղիղ դիմացը: Առանց գլուխր պտտեցնելու՝ հայացքն ուղղել աջ:
Հայացքն այդ ուղղությամբ պահեք 3 վայրկյան:
— Միևնույն դիրքից հայացքն ուղղեք ցած, ձախ և վերև: Այնուհետև մոտ 1 րոպե հանգստացեք և վարժությունն արեք արդեն հակառակ ուղղությամր՝ ձախ, վերև, աջ, ներքև: Կրկնեք 3 անգամ:
— Ձեռքն առաջ մեկնեք այնպես, որ այն գտնվի քթի դիմաց: Հայացքը չկտրելով ցուցամատից՝ մոտեցրեք այն քթին, ապա նորից հեռացրեք:
Կրկնեք 6-7 անգամ:
— Կկոցած աչքերով նայեք հեռուն, ապա լայն բացեք աչքերը, ասես զարմացած լինեք: Կրկնեք 6-7 անգամ:
Մերսում
Վարժություններից հետո անցնենք մերսման: Դա պետք է գգուշորեն անել որպեսզի մաշկի վրա ծալքեր չառաջանան:
Մատների թմբիկներով “հարթեցրեք” վերին կոպերը՝ քթարմատից դեպի քունքերը: Իսկ ներքեի կոպերը մերսեք հակառակ ուղղությւսմբ՝ քունքերից դեպի քթարմատ:
Կարելի է նաև մատների ծայրերը թաթախել ձիթապտղի ձեթի մեջ և, թեթևակի
թմփթմփացնելով, մերսել խնձորակի շուրջը. հատկապես այս եղանակը շատ արդյունավետ է: Մոտ 30 րոպեից ձեթի ավելորդ մասը հեռացրեք անձեռոցիկով:
Դիմակներ և թրջոցներ
Որպեսզի կոպերի մաշկր հարթ լինի, իսկ հայացքը՝ պարզ, խորհուրդ ենք տալիս ամեն երեկո աչքերին դնել հետևյալ հեշտ պատրաստվող դիմակներն ու թրջոցները: Ի դեպ, այս պարզագույն բաղադրատոմսերը կօգնեն նաև տիկնակլունձի, բլեֆարիտի և աչքի շաղկապենու բորբոքման ժամանակ:
— Թարմ կանաչեղենով դիմակ, մաղադանոսի տերևները մանր կտրատեք, լավ տրորեք և խառնեք թթվասերի հետ՝ 1:1 հարւսբերությամբ: Խառնուրդը քսեք աչքերի վերին և ներքևի կոպերին: 10-15 րոպեից բամբակով զգուշորեն մաքրեք դիմակը և կոպերին քսեք որևէ քսուք: Այն պետք է քսել քունքերի ուղղությամբ: 10 րոպե հետո կանաչ թեյի մեջ թաթախած բամբակով հեռացրեք քսուքի և դիմակի հետքերը:
— Երիցուկով թրջոց. 1 ճաշի գդալ դեղատնային երիցուկի վրա լցրեք 1 բաժակ եռացրած ջուր: Երբ ջուրը դառնա սենյակային ջերմաստիճանի, բամբակը թաթախեք թուրմի մեջ և դրեք կոպերի վրա: Թրջոցներր պետք է կոպերին դնել օրական 5-6 անգամ:
Դավիթ Հայիրյանը, որ «Հարսնաքարի» գործով յոթ ձերբակալվածներից մեկն էր չի կալանավորվել: Պատճառը ոստիկանության լրատվության վարչությունից նշում են. Դավիթին ներկայացրել են տուժողների ճանաչմանը, սակայն նրան չեն ճանաչել:
Իսկ դա հիմք է, որ քրօրի 132-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետի հատկանիշներով, եթե չի հաստատվել անձի կողմից քրեական արարք կատարելու մասին կասկածը, նրան մեղադրանք առաջադրել չեն կարող:
Հիշեցնենք, որ այս գործով մեղադրանք էր առաջադրվել յոթ անձի՝ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ երկու կամ ավելի անձանց առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելը:
ՀՀ Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը կարևորել է մամուլի աշխատանքը և առաջիններից մեկը փոխել իր խոսնակին: Այսօր նախարարի մամլո խոսնակ Սուսաննա Տոնոյանն աշխատանքից ազատման դիմում է գրել։
ՀՀ Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի մամլո նոր խոսնակ կնշանակվի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին պետը՝ Անժելա Մարտիրոսյանը, որը տարիներ շարունակ պաշտոնավարել է այս ոլորտում: Նա աշխատել է և Գագիկ Բեգլարյանի հետ և նախկին քաղաքապետերի օրոք, իսկ երբ Կարեն Կարապետյանը Մարտիրոսյանին ազատեց աշխատանքից, Բեգլարյանը նրան անգործ չթողեց։
Կարելի է ասել, որ նախարարությունում տրվեց փոփոխությունների մեկնարկը:
Այսօր՝ հունիսի 25-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 15.30-ի սահմաններում Մասիս քաղաքի բնակիչ 74-ամյա Վոլոդյա Սահակյանը իր մոտ եղած դանակով հարվածել է հարսի՝ 37-ամյա Քրիստինե Զաքարյանի որովայնին:
Սպանությունը կատարելուց հետո Վլ. Սահակյանը նույն դանակով կտրել է իր կոկորդը: Հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին երկուսն էլ մահացել են:
Հարևանները ֆոտոլրագրողին պատմել են, որ մահացած հարսը ուներ 4 երեխա, իսկ նրա ամուսինը մահացել էր 6 տարի առաջ: Ոստիկանները տանը հայտնաբերել են արյունոտված 2 դանակ, որոնք առգրավվել են: Ըստ նախնական տեղեկությունների՝ դանակներից մեկով սկեսրայրը սպանել է հարսին, իսկ մյուսով՝ կտրել իր կոկորդը:
Ստեղծվել է օպերատիվ խումբ Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Արսեն Աբրահամյանի գլխավորությամբ:
ՀՀ ԱԻՆ կայքն այսօր հրապարակել է 2012թ. հուլիս ամսվա եղանակային կանխատեսումը, ըստ որի Երևանում օդի միջին ջերմաստիճանը կլինի 24…26 0C: Սա 1 աստիճանով ցածր է բազմամյա միջին արժեքից:
Հուլիս ամսվա առաջին կեսին հնարավոր է ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև 12…140C, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում` ցերեկը մինչև 36…380C (դիտված բազմամյա միջին նվազագույն ջերմաստիճանը 17…190C, բացարձակ նվազագույնը` 7…80C, միջին առավելագույնը` 30…330C, բացարձակ առավելագույնը` 40…420C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակին մոտ (նորման 9-14մմ):
«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանի կարծիքով Կառավարության ներկայացրած ծրագրի վրա մեծ ջանքեր չեն թափել հեղինակները, քանի որ հակառակ դեպքում այն կլիներ առավել մանրամասն և սպեցիֆիկ, ճիշտ գնահատված կլինեին ցավոտ կետերը, որոնք եղել են կառավարության գործունեության մեջ։
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Աբրահամյանը տեսակետ հայտնեց, թե օրեր առաջ ընդունված նոր ծրագրի վրա ջանք թափված չէ։
Նա ասաց, թե՝ 18 տարի տեքստեր է խմբագրում, ուստի ցանկացած տեքստ կարդալիս զգում ՝ քրտինք թափած է տեքստ գրելիս, թե ոչ. «Այսօր խոսքը նույն վարչապետի և նույն կառավարության մասին է, որը, մեղմ ասած, լավ չդրսևորեց իրեն նախորդ շրջանում։ Բնական է, որ հաջորդ հինգ տարվա ծրագիրը գրելիս՝ ակնկալելու էինք, որ կլինի վերլուծություն, թե ինչո՞ւ նախորդ ծրագիրը չի կատարվել։ Պարզապես ասել՝ տնտեսական ճգնաժամ է, քիչ է, որովհետև միշտ ճգնաժամ է լինելու։ Երբ քո աշխատավարձը 100 ռուբլի է, իսկ դու ծախսում ես 150 ռուբլի, ստացվելու է այն, ինչ ստացվել է Հունաստանի հետ»:
Արամ Աբրահամյանը կարծում է, որ եթե նախորդ ծրագիրը չիրագործելու պատճառները չեն ասվում, ուրեմն նոր ծրագիրը ևս կասկածելի է։ Նա հիշեցրեց, որ 2008 թվականին Տիգրան Սարգսյանի կառավարությունը տնտեսական աճի ինչ-որ թվեր էր ներկայացրել, որոնք, նրա խոսքով, չեն իրականացվել։ Աբրահամյանն ասաց, որ ակնկալում է՝ ասեն, թե ինչու՞ այդ թվերը չեն իրականացվել։
Ըստ խմբագրի՝ ծրագիրն արդարացիորեն է քննադատվել նաև ԱԺ-ում:«Չէի բավարարվի միայն միջազգային ճգնաժամի բացատրությամբ։ 5 տարվա ընթացքում նվազագույն աշխատավարձը դառնալու է 70 հազար դրամ, իսկ ո՞վ կարող է ապրել 70 հազար դրամով։ Ո՞ր տղամարդը, որը գնում է աշխատանքի ամեն օր, կարող է ընտանիք պահել 70 հազար դրամով։ Դա լուրջ աշխատավարձ չէ։ Ինձ թվում է, եթե նույնիսկ դա իրականացվի, բեկում չի մտցնի մեր սոցիալական վիճակի մեջ»,- համոզված է Աբրահամյանը։
ԱԺ Հանրապետական կուսակցություն խմբակցության պատգամավոր, ջավախքցի Տաճատ Վարդապետյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, թե՝ չնայած Ջավախքում խնդիրները շատ են, ինքն այս հարցում լավատես է: Թե ինչ հիմք ունի պրն Վարդապետյանը լավատես լինելու ինքը կիմանա այլ հարց է, թե որտեղից է վերցրել, որ դրանք աստիճանաբար լուծվում են:
ՀՀԿ պատգամավորը Ջավախքի հիմնական խնդիրը համարում է աշխատատեղերի բացակայությունը, որի մասին ինքը պատրաստվում է ԱԺ ամբիոնից բարձրաձայնել:
Զարմանալի է, հինգ տարի շարունակ իր բարձրաձայնելու արդյունքում որևէ դրական տեղաշարժ նկատելի չէ: Ջավախքի հայաթափման ծրագիրը շարունակվում է նոր թափով, ինչ հիմք ունի նորընտիր պատգամավորը, որ առաջիկայում ինչ որ բան կփոխվի: Իսկ խոսել պետք է, ևս 5 տարվա շահած ԱԺ մանդատը արադարացնել է պետք:
Ըստ Վարդապետյանի Ջավախքի հայաթափումը, ջավախցիների՝ մեծ քանակով արտագնա աշխատանքի մեկնելով է պայմանավորված:Իսկ դրա դեմ ուղղված ջանքեր կարծես թե չնշեց:
Չնայած նա ասաց, թե դրական է համարում որ«անցյալ տարի շահագործվեց «Բալիս» գարեջրի գործարանը, 120 աշխատատեղ հենց Ախալքալաքում բացվեց, և այն կրկնապատկվելու հեռանկար ունի, <բայց դրանով այդ խնդիրը չի լուծվում»,- ասաց նա:
Այնուամենայնիվ, Ջավախքի հայաթափման վտանգ՝ ՀՀԿ-ական պատգամավորը, չի տեսնում, չնայած, ըստ նրա, մտահոգվելու առիթ կա.«Ըստ վիճակագրության, Վրաստանում 400.000-ից ավելի հայեր կան և ամենահայահոծ տարածքը՝ ինքներդ գիտեք, Ջավախքն է, բայց նրա թիվը նվազել է: Չնայած վերջին տարիներին, կարծես թե, այդ նվազման ընթացքը նույնպես կանխվել է, չեմ կարող ասել, թե դադարել է, բայց նվազել է»,- ասաց նա՝ ավելացնելով, որ նույնիսկ կան Ջավախք վերադարձողներ:
Թեև Վարդապետյանը կամ չէր տիրապետում Ջավախքցիների հայրենիք վերադարձի վիճակագրական տվյալներին, կամ գերադասելի համարեց ընդհանուր ասել- անցնել, սակայն չկարողացավ ժխտել, որ Ջավախքում հայաթափմանը զուգահեռ ավելանում են թուրքերի և ադրբեջանցիների քանակը:
«Այո, այնտեղ իսկապես աշխատանքներ են կազմակերպվում, որին մասնակցում են նաև ադրբեջանցիներ: Մենք դրա մասին մեր մտահոգությունը հայտնել ենք և շարունակելու ենք հայտնել: Պարզապես, Կարս-Ախալքալաք երկաթուղու շինարարության մրցութում հաղթեց ադրբեջանական ընկերությունը, սակայն դա չի կարող ստիպել հայերին, որպեսզի նրանք թողնեն Ջավախքը»,-պատմեց Վարդապետյանը: Իսկ թե որտեղ է հայտնել իր մտահոգությունները և արդյո՞ք դրանք հաշվի առնողներ գտնվե՞լ են, չասաց:
Ամենակարևոր բանը, որ եկել էր ասելու ՀՀԿ պատգամավորը իրեն հատուկ եռանդով ժխտելն էր, թե Հայաստանի իշխանությունները նպաստում են Ջավաքի դատարկման գործընթացին, նրանց տալով երկքաղաքացիություն, ինչի արդյունքում վերջիններս մեկնում են Ռուսաստան:
«Ես բացարձակ դեմ եմ այդ տեսակետին, ինչպե՞ս կարող են Հայաստանի իշխանությունները նպաստել: Ընդհակառակը, Ջավաքի հայապահպանությունը, չդատարկվելը պետք է դառնա ազգային անվտանգության հայեցակարգ և Հայաստանի իշխանություններն այդպես էլ անում են»,- դարձյալ առանց հիմնավորման, թե օրինակ՝ ինչպե՞ս են անում իշխանությունները և այդ պարագայում ինչո՞ւ են ջավախահայերը համատարած դառնում երկքաղաքացի, հայտարարեց նա:
Նա արդարացում էլ ուներ. <երկքաղաքացիության, այդ օրենքը, հո, մենակ Ջավախքի համար չի՞ ընդունվել: Պարզապես, լավ օրից չէ, որ ջավախքցիներն այսօր շատ են դիմում երկքաղաքացիություն ստանալու համար, որովհետև արտագնա աշխատանքի մեկնելու խնդիր ունեն», փաստորեն ինքն իրեն հակասեց պատգամավորը:
Հ.Գ. Ի դեպ, 5 գումարման ԱԺ ում Հանրապետականի համամասնական ցուցակով պատգամավոր դարձավ ևս մեկ ջավախքցի՝ Ստեփան Մարգարյանը, որը լինելով ՀՀ Վարչապետի խորհրդականը, երկար տարիներ իրավմամաբ զբաղվել է Ջավախքի խնդիրներով:
ՀՌԱՀ փոխնախագահ Ժիրայր Դադասյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց մի պարզ ճշմարտություն՝ <Սերիալը հեռուստատեսային կարևորագույն ժանրերից մեկն է, և հեռուստատեսությունը չի կարող լինել առանց սերիալների>։
Սակայն ըստ Դադասյանի, <Ուրիշ խնդիր է, թե դրանք ինչ բովանդակություն ունեն, ինչ որակի են և ինչ են քարոզում։ Խոսել սերիալները արգելելու և դրանք եթերից հանելու մասին, առնվազն չիմացության արդյունք է>։
Նա կարծում է, որ ԱԺ-ն պետք է նոր չափորոշիչներ սահմանի.<Մենք սահմանեցինք չափորոշիչներ, սակայն օրենքի փոփոխության հետևանքով, ցավոք սրտի, չափորոշիչները սկսեցին չգործել։ Այժմ ես կարծում եմ, որ հեռուստատեսությունները պետք է գնան ինքնակառավարման ուղղությամբ։ Այսինքն ոչ թե չափորոշիչների, արգելակների միջոցով ձևավորվեն, այլ՝ ինքնակարգավորման>։
Իսկ այն, որ՝ ըստ Դադասյանի դաժանության, էրոտիկ տեսարաններով հաղորդումները, պետք է ցույց տան 24։00-ից մինչ առավոտյան 6-ն ընկած ժամանակահատվածում: Պարոն Դադասյանը ինքն էլ հավանաբար լավ չի պատկերացնում, քանի որ մեր բոլոր հաղորդումները օրվա կամ շաբաթվա մեջ մի քանի անգամ կրկնվում են, պարզապես հնարավոր չի լինի դրանք սահմանազատել, այլ բան է, որ հեռուստաոլորտը շատ լուրջ կանոնակարգելու խնդիր ունի ու հիմա ինչ մատուցվում է հանրությանը ընդամենը տխուր ու զավեշտալի կրկնօրինակում է: Եվ այս ֆոնի վրա ինչքան էլ տարօրինակ լինի, գուցե սերիալները միակ բանն են, որ ուղղակի առումով կրկնօրինակված չեն:
Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսը հունիսի 28-ից հուլիսի 4-ը հովվապետական այցով կլինի Ֆրանսիայի հայոց թեմում` Մարսելում, ուր կհանդիսապետի Սրբոց Թարգմանչաց եկեղեցու օծման 80-ամյակին նվիրված միջոցառումները:
Այցի շրջանակներում Մարսելում նա կմասնակցի նաև Հայ եկեղեցու եվրոպական համագումարին, կունենա պաշտոնական հանդիպումներ քաղաքային իշխանությունների, ինչպես նաև Ֆրանսիայի թեմական և համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ:
Գարեգին Բ-ին ուղեկցելու են գավազանակիր Տ. Անանիա աբեղա Ծատուրյանը, կաթողիկոսական գրասենյակի քարտուղարներ Տ. Խորեն քահանա Կիրակոսյանը, Տ. Ադամ քահանա Մակարյանը և պրոֆեսոր Դավիթ Մուրադյանը:
-
-
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել -
01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության -
02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ընթացքը․ Վազգեն Մանուկյան -
01.05.2024 | 01:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման համակարգերի դուռը, ու նաև բոլոր նրանց, ովքեր սխալմամբ իրենց ապահով են զգում
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.