02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...Ինչպես հայտնում է Prefixmag.com-ը, հայազգի աստղ Քիմ Քարդաշյանի ու նրա ընկերոջ՝ հանրահայտ ռեփեր Քանյե Ուեսթի դեմ դատական հայց է ներկայացրել Ջոնաթան Լի Ռիչիսը : Նա պնդում է, որ զույգը հանդիսանում է Ալ-Քաիդա ահաբեկչական ցանցի անդամ:
Լի Ռիչիսը Գինեսի ռեկորդակիր է: Նա գրքում գրանցվել է որպես աշխարհի ամենահայցամոլ անձ: Վերջին 8 տարիներին նա 5000 հայց է ներկայացրել տարբեր մարդկանց դեմ:
Աստղային զույգի դեմ հայցը ներկայացվել է Արևմտյան Վիրջինիայում: Հայցվորը հայտնել է, որ Քիմն ու Քանյեն այցելել են Վիրջինիայի հեռու լեռներում գտնվող Ալ-Քաիդայի ճամբար: Այնտեղ նրանք ահաբեկիչների հետ վառել են ԱՄՆ դրոշներն ու տրորել նախագահ Օբամայի նկարները: Քիմն ու Քանյեն համերգ են տվել ահաբեկիչների համար և AK-47-ով կրակել:
Ըստ հունիսի 21-ին ներկայացված հայցի՝ ահաբեկչական խմբավորմանն անդամակցում են Քարդաշյանի ընտանիքի մյուս անդամները նույնպես: Հայցվորը հայտնում է, որ Քիմի ու Քանյեյի այցը տեղի է ունեցել հունիսի 6-ին:
Խարդախության համար նախկինում դատապարտված Ռիչիսը, որը վերջերս է դուրս եկել բանտից, պնդում է նաև, որ Քանյեն դարձել է Չիկագոյի El-Rukns հանցախմբի առաջնորդ:
Ինչպես հաղորդում է Agence France-Presse-ը Բանգլադեշում սողանքների հետևանքով զոհվել է ավելի քան 50 մարդ
Բանգլադեշի հարավ-արևելքում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած սողանքների պատճառով զոհվել է ավելի քան 50 մարդ:
Իշխանությունները մտավախություն ունեն, որ զոհերի թիվը կարող է ավելանալ:
Այս պահին աղետից տուժած շրջանում տարվում են որոնողա-փրկարարական աշխատանքներ, որոնց մասնակցում են նաև զինված ուժերի ստորաբաժանումները:
Այսօր՝ հունիսի 27-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում:
Առավոտյան, ամուսինն ու կինը վիճել են իրար հետ, և կինը հեռացել է հոր տուն:
Ինչպես Տավուշի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, առավոտյան Տավուշի մարզի Շամշադինի տարածաշրջանի Նավոր գյուղում Տավուշի մարզի բնակիչ 53-ամյա Վալենտին Սարգսյանը մտել է իր աներոջ տուն և հայհոյանքներ տալով այնտեղ գտնվող իր կնոջը, նրա ընկերուհուն և մի քանի հոգու, սպառնացել է, որ իր մոտ եղած նռնակը կպայթեցնի:
Վիճաբանությունից հետո նա տան մեջ նռնակը պայթեցրել է, ինչի հետևանքով ինքը, իր կինը և կնոջ ընկերուհին մահացել են, իսկ կնոջ ընկերուհու ամուսինը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Այս պահին նշված գյուղ են ժամանել Ոստիկանության Տավուշի մարզային վարչության օպերատիվ քննչական խումբը՝ մարզի ոստիկանության պետի և Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Տավուշի մարզի քննչական բաժնի պետի գլխավորությամբ:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից Արմեն Մալխասյանը Հայկական Վարկած-ին հայտնեց , որ 1959 թվականին ծնված Վալենտին Սարգսյանը նռնակ է նետել իր աներոջ տուն, որի հետևանքով երեք մարդ է զոհվել և մեկը վիրավորվել: Վերջինս տեղափոխվել է հիվանդանոց:
Ոչ պաշտոնական տվյալների համաձայն մահացողները Վալենտին Սարգսյանն է, իր կինը և կնոջ ընկերուհին, իսկ վիրավորը ընկերուհու ամուսինն է:
Ինչպես հաղորդում է TCH.ua-ն ազդեցիկ «օրենքով գող» Էդուարդ Ասատրյանը, ով քրեական շրջանակներում հայտնի է «Օսետրինա» մականունով, հունիսի 26-ին արտաքսվել է Ուկրաինայից:
Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող «Օսետրինան» ձերբակալվել է Ղրիմի ինքնավար մարզում:
Նա Մոսկվայում վրացական քրեական խմբավորման ֆինանսիստն է եւ Ասլան Ուսոյանի (Դեդ Հասան) մերձավորներից է:
Քրեական հեղինակությունը Ուկրաինա էր ժամանել քրեական եւ կոռուպցիան կապեր հաստատելու, իր քրեական ազդեցությունը տարածելու նպատակով: Այժմ առնվազն 3 տարով արգելված է «Օսետրինայի» մուտքը Ուկրաինա:
Նշենք, որ նրա որդին` Սերգեյ Ասատրյանը եւս «օրենքով գող» է, հայտնի է «Օսետրինա-կրտսեր» եւ «Սերյոժա-Բենթլի» մականունով: 2011թ. դեկտեմբերին նա դատապարտվել էր Ռոստովում` իրենց կլանի մասին վատ արտահայտված մի դատապարտյալի ծեծել տալու համար:
ԱՄՆ Կոնգրեսի կոմիտեն անցյալ ամիս ընդունել է օրենսդրական փոփոխություն, որով դադարեցնում է ԱՄՆ-ի արտաքին աջակցությունն այն երկրներին, որոնք կհյուրընկալեն Սուդանի նախագահ Օմար Ալ-Բաշիրին: Կոնգրեսի անդամները մտադիր են մեկուսացնել և արդարադատության ձեռքը հանձնել այս բարբարոս ղեկավարին Դարֆուրում իրագործած իր ոճիրների համար:
Կոնգրեսը որոշեց գնալ այս քայլին այն բանից հետո, երբ մի քանի երկրներ, այդ թվում՝ Թուրքիան և Եգիպտոսը, արհամարհեցին 2009 թվականի մարտին Միջազգային քրեական դատարանի կալանավորման որոշումը, որը մեղադրում էր Սուդանի նախագահին Դարֆուրում ցեղասպանություն իրագործելու, ռազմական հանցագործություններ և մարդկության դեմ ուղղված հանցագործություններ կատարելու մեջ: Ի հեճուկս իրենց ստանձնած միջազգային պարտավորություններին՝ այս երկրները հյուրընկալել են իրենց երկրում Ալ-Բաշիրի այցերը՝ նրան ձերբակալելու և ՄՔԴ–ի արդարադատության ձեռքը հանձնելու փոխարեն:
2009 թվականի նոյեմբերին, երբ Սուդանի նախագահը պատրաստվում էր այցելել Անկարա, Միջազգային համաներման կազմակերպությունը զգուշացրեց. «Թուրքիայի համար խայտառակություն կլինի նրան ապահով ապաստան առաջարկելը: Եթե Թուրքիայի իշխանությունները չձերբակալեն և չհանձնեն նախագահ Օմար Ալ-Բաշիրին ՄՔԴ-ին, ապա կխախտեն Թուրքիայի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները: Այն ոչ միայն համարվում է արդարադատության խոչընդոտում, այլ, ինչպես փախուստի մեջ գտնվող բանկ կողոպտողին ապաստան առաջարկելն է որակվում հանցագործություն ազգային օրենքների համաձայն, ապա միջազգային արդարադատությունից փախչողին ապաստան տալը ևս կվորակվի որպես հանցագործության մեջ մեղսակցություն»:
2009 թվականի նոյեմբերին ԱՄՆ չորս հասարակական կազմակերպություններ հանդես եկան միասնական հայտարարությամբ՝ քննադատելով Օբամայի վարչակազմին Սուդանի նախագահի Թուրքիա այցը չբողոքելու համար: Այս կազմակերպությունները փորձում էին երաշխավորել, որ «հետախուզման մեջ գտնվող ռազմական հանցագործն առանց արգելքի չշարունակի ճամփորդել»: Միևնույն ժամանակ, Թուրքիայի վարչապետը, ոչ միայն թույլ տվեց Սուդանի նախագահին այցելել Թուրքիա, այլ նաև փորձեց քողարկել նրա հանցագործությունները՝ պնդելով, որ «Մուսուլմանները ցեղասպանություն չեն իրականացնում»: Իրավիճակն է’լ ավելի սրացնելով՝ Թուրքիան շարունակում է վաճառել մահացու զինամթերք Սուդանին՝ օգնելով Ալ-Բաշիրին, որ սպանի ավելի մեծ թվով անմեղ մարդկանց:
Թուրքիայի և բազմաթիվ այլ երկրների կողմից նման անպատասխանատու վարքագծին վերջ դնելու համար, ԱՄՆ-ի ներկայացուցչական պալատի ֆինանսական հատկացումների կոմիտեն 2012 թվականի մայիսի 17-ին ընդունեց Պետական դեպարտամենտի «Ֆինանսավորման մասին» օրենքում փոփոխություն, որով կկրճատվի ոչ մարդասիրական օժանդակության չափն այն երկրներին, որոնք չեն պահպանի ՄՔԴ-ի ցուցումը: Փոփոխությունը, որ առաջարկվել էր կոնգրեսական Ֆրանկ Ուոլֆի կողմից, նշում է, որ Միացյալ Նահանգներն ոչ մի տնտեսական աջակցություն չի տրամադրի «որևէ երկրի, որ կհյուրընկալի Սուդանի Նախագահ Օմար Ալ-Բաշիրին»:
Այն բանից հետո, երբ զեկույցներ սկսեցին շրջանառվել, որ Օբամայի վարչակազմը փորձում է խափանել այս առաջարկված օրենքը, Հոլոքոստի և Ցեղասպանության հարցերով 70 առաջատար մասնագետներ հունիսի 14-ին ստորագրեցին միասնական նամակ՝ հորդորելով Սպիտակ տանը աջակցել Կոնգրեսի կողմից առաջարկված փոփոխության ընդունմանը, որը վերջ կդնի Սուդանի նախագահին հյուրընկալող երկրներին տրամադրվող աջակցությանը: Նամակի ստարագրողների շարքում էին Երուսաղեմից դոկտոր Իսրայել Չարնին, Միացյալ Նահանգների Հոլոքոստի հիշատակի թանգարանի նախկին նախագահ դոկտոր Իրվինգ Գրինբերգը և Քլարկ համալսարանի դոկտոր Դեբորա Դվորքը:
Մասնագետների նամակը, որը կազմվել էր Վաշինգտոնում Դեվիդ Ս. Ուայմենի անվան Հոլոքոստի ուսումնասիրության ինստիտուտի կողմից, ուղարկվեց նախագահի խորհրդական դոկտոր Սամանթա Փաուերին, ով գլխավորում է վերջերս հիմնադրված Վայրագությունների կանխարգելման խորհուրդը: Մասնագետները հիշեցնում են Փաուերին, որ Պուլիտցերյալ մրցանակի արժանացած իր գրքում՝ «Խնդիր դժոխքից. Ամերիկան և Ցեղասպանության դարը», նա հորդորեց ԱՄՆ կառավարությանն ընդունել «տնտեսական սանկցիաներ» ցեղասպանության գործողությունները կանխելու համար: Քանի որ առաջարկված օրինագիծը «հենց դա է անում», 70 ստորագրողները հայտնեցին այն հույսը, որ Փաուերը և Սպիտակ տունը կաջակցեն կոնգրեսական Ուոլֆի կողմից առաջարկված օրենսդրական փոփոխությանը, մասնավորապես, ներկայացուցչական Պալատի ու Սենատի մինչև բանակցությունների գործընթացին:
Այնուամենայնիվ, կասկածելի է, որ Սամանտա Փաուերը հանդես կգա այս փոփոխության օգտին: Սպիտակ տուն աշխատանքի ընդունվելուց հետո, նա իրեն հեռու է պահում այն հարցերից, որոնք համարձակորեն քարոզում էր իր գրքում: Նա նաև լուռ է մնում Նախագահ Օբամայի կողմից Հայոց ցեղասպանության կապակցությամբ տրված և չիրագործված խոստումների կապակցությամբ: Փաուերը մի քանի կոչ արեց անցած նախագահական ընտրարշավի ժամանակ՝ համոզելու համար ամերիկահայ համայնքին, որ աջակցի Բարակ Օբամայի թեկնածությունը: Նա հանդիսավոր կերպով խոստացավ, որ Նախագահ Օբաման ընտրվելուց հետո կճանաչի Հայոց ցեղասպանությունը:
Մինչ այժմ, ամերիկահայերը ոչ մի լոբբիստական աշխատանքներ չեն իրականացրել այս կարևոր օրինագծի ընդունման ուղղությամբ, քանի որ ամենայն հավանականությամբ, նրանք տեղյակ չեն եղել Կոնգրեսում դրա ներկայացման մասին: Հայ մասնագետները նույնպես դուրս են մնացել այս հարցից, քանի որ ոչ ոք չի փորձել ստանալ նրանց աջակցությունը:
Կոնգրեսական Ուոլֆի օգնականը տեղեկացրեց այս հոդվածի հեղինակին, որ կոնգրեսականը շատ ուրախ կլինի, որ ամերիկահայ համայնքն աջակցի այս օրինագծի ընդունման հարցում, որը կխրախուսի Թուրքիային և այլ երկրներին, որ Ալ-Բաշիրին գրկաբաց չընդունեն և արդարադատության ձեռքը հանձնեն այս մեղադրյալ հանցագործին:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր
Թարգմանիչ` Կ. Գևորգյան
Վաղը պաշտոնապես կհայտարարվի, որ Գեղարքունիքի մարզպետի պաշտոնը վաստահվել է ՀՀԿ-ական Ռաֆիկ Գրիգորյանին:
Մենք արդեն հայտնել էինք, որ ՀՀԿ-ն մարզպետի պաշտոնում ցանկանում էր տեսնել Հակոբ Հակոբյանին ( Թունելի Հակոբ), սակայն ԱԺ մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորը հրաժարվել է այդ նշանակումից, իր մտերիմների մոտ ասելով, թե դա իրեն պետք չէ:
Հիշեցնենք, որ ի սկզբանե ասում էին, թե Գրիգորյանն էլ փորձել է հրաժարվել մարզպետի աթոռից` իրականությանը չհամապատասխանող համարելով այդ մասին շրջանառվող լուրերը: Ու եթե Արփա — Սևանը տնօրինող նորընտիր պատգամավորը կարողացել է իր ցանկությունը անցկացնել, ապա Ռաֆիկ Գրիգորյանը վաղը կստանձնի մարզը ղեկավարելու գործը:
Հիշեցնենք, որ Ռաֆիկ Գրիգորյանը նաև ՀՀԿ Գեղարքունիքի տարածքային կառույցի ղեկավարն է: Նա1999-2003թթ. եղել է Գեղարքունիքի փոխմարզպետ, ինչպես նաև եղել է անցած գումարման ԱԺ պատգամավոր:
Այսօր` հունիսի 27-ին, լրագրողների հետ զրույցում ազգագրագետ Հրանուշ Խառատյանը անդրադառձավ «Հարսնաքարի» դեպքին և նշեց, որ խորհրդարանական յուրաքանչյուր ընտրություն իր հետևանքն է թողնում հասարակության բարոյահոգեբանական վիճակի վրա:
«Մեր հասարակության և իշխանության կողմից խորը հարգանքի արժանացած պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի «Հարսնաքար» ռեստորանում տեղի են ունենում դատապարտելի երևույթներ և մեր ԱԺ մյուս պատգամավոր Շուշան Պետրոսյանն ասում է, որ Ռ. Հայրապետյանը պետք է պատժի այդ տղաներին: Գիտեք մեր ուղեղն այդպիսինն է դարձել. Ռ. Հայրապետյանն ի՞նչ կապ ունի պատժելու հետ: Բացահայտ քրեական և բացահայտ ագրեսիվ մարդն ինչ գործ ունի պատժելու հետ: Ստացվում է, որ ռուբենհայրապետյաններն են որոշում պատժել, թե` չպատժել, ծեծել` չծեծել, փրկել` չփրկել»,- ասաց Հ. Խառատյանը:
Նման դեպքերում, նա առաջարկեց կիրառել բոյկոտը և նշեց, որ Պողոս Պողոսյանի սպանությունից հետո ինքը և նրա ընկերները չեն այցելում «Առագաստ» սրճարան: «Մեր բարձրաձայնած խնդիրը, թե մի գնացեք «Առագաստ», քանի որ այն դառնում է իշխանությունների ագրեսիվ ինքնահաստատման որջ` հասարակության դեմ, մնաց անարձագանք: Մեր հասարակության ամենահարգված մարդիկ առավոտից երեկո այդ սրճարանում են և կշարունակեն գնալ «Հարսնաքար», ինչը վկայում է մեր արժեքների հեղհեղուկության մասին»,-ընդգծեց նա:
Այն հարցին, թե «Հարսնաքարի» դեպքից հետո ինչպե՞ս պետք է վարվեր հասարակությունը, Խառատյանը պատասխանեց, որ հասարակությունը պայքարելու շատ առիթներ ունի, մինչդեռ «Հարսնաքարի» դեպքում, ըստ Խառատյանի, ի պատիվ լրատվամիջոցների,այնքան հետևողական, տարաբնույթ և ինտենսիվ քննարկում եղավ, որ հասարակությունը գնում է այդ թեմայի հետևից:
«Հասարակությունը հիմա սպասողական վիճակում է, և եթե մամուլն այդ թեման իր ուշադրության կենտրոնից չհանի, հետևողական լինի դատական մարմինների գործին, ապա հնարավոր է, որ արդարության հույս լինի: Անկասկած կեղծիք կլինի և դա մեր հասարակության համոզմունքն է: Ես խորապես վստահ եմ, որ նորմալ դատ չի լինելու, սակայն որքան շատ լինի հասարակական ճշնումը, այնքան դատավճիռը մոտ կլինի արդարդատությանը»,- համոզմունք հայտնեց ազգագրագետը:
Վաղը` ժամը 13:00-ին Վարկած ակումբում փաստաբան Լուսինե Սահակյանը կխոսի ՀՀ դատական համակարգ -Եվրադատարան թեմայով: Ճանաչված փաստաբանը կանդրադառնա օրերս իր և գործընկերների Եվրադատարանում շահած գործերին:
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը շարունակում է պնդել, որ Արդարադատության նախարարությունը խախտել է քաղաքացու իրավունքը, նշելով, որ դատաիրավական բարեփոխումները սկսում են մեկ մարդու գործով պետական մարմնի իրավաչափ գործողություններից:
Ստորև ներկայացնում ենք ՄԻՊ-ի հայտարարությունը.
«Դատաիրավական բարեփոխումները սկսում են մեկ մարդու գործով պետական մարմնի իրավաչափ գործողություններից: Այդ մարդը տվյալ դեպքում Վարդանուշ Թովմասյանն է: Անտեսելով Պաշտպանի օրենքի տառից բխող հիմնավոր պնդումները վարկաբեկելու Արդարադատության նախարարության անհաջող փորձերը՝ ստորև ներկայացնում ենք նախարարության կողմից մարդու իրավունքի խախտման հանգամանքները՝ ավելի մանրամասն:
Նախարարության պնդումը. ԴԱՀԿ ապահովող ծառայությունը անձի դիմումը ստանալու պահից ոչ թե անհապաղ, այլ օրենքով սահմանված եռօրյա ժամկետում հարուցել է կատարողական վարույթ:
Իրականությունը. Արդարադատության նախարարության ԴԱՀԿ ապահովող ծառայության կազմտեսչական և վերլուծական բաժնի պետի Պաշտպանի աշխատակզմին ուղղված 05.06.2012թ. գրությամբ տվյալ գործով նշվել է բառացի հետևյալը. «կատարողական վարույթի հարուցման փուլում իրոք խախտվել են կատարողական վարույթ հարուցելու օրենքով սահմանված ժամկետները…: Մասնավորապես, Վարդանուշ Թովմասյանը հայցի ապահովում կիրառելու մասին դատարանի կողմից տրված կատարողական թերթը ներկայացրել է Արդարադատության նախարարության ԴԱՀԿ ապահովող ծառայություն հոկտեմբերի 11-ին, իսկ կատարողական վարույթ հարուցվել է հոկտեմբերի 17-ին: Այսինքն՝ չի պահպանվել նույնիսկ նախարարության կողմից վկայակոչված երեք օրվա ժամկետը:
Օրենսդրական ծանոթություն հանրության և նախարարության համար.
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի հայցի ապահովման մասին դատարանի որոշումը կատարվում է անհապաղ` «ԴԱՀԿ մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով: Համաձայն «ԴԱՀԿ մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի` կատարողական վարույթ հարուցելու մասին հարկադիր կատարողը կայացնում է որոշում` պահանջատիրոջից կամ նրա ներկայացուցչից կատարողական թերթ ստանալու օրվանից հետո` եռօրյա ժամկետում: «ԴԱՀԿ մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի ուժով ոչ աշխատանքային օրերին, ինչպես նաև գիշերային ժամերին կատարողական գործողությունները թույլատրվում են, եթե անհրաժեշտ է անհապաղ կատարում:
Նախարարության պնդումը. Պարտապանը անմիջապես ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ապահովող ծառայության դեպոզիտ հաշվին մուտքագրել է կատարողական թերթով սահմանված գումարն ամբողջությամբ՝ 2600000 ՀՀ դրամ:
Իրականությունը. Պարտապանը Արդարադատության նախարարության ԴԱՀԿ ապահովող ծառայության դեպոզիտ հաշվին գումարը մուտքագրել է ոչ թե անմիջապես, այլ նոյեմբերի 11-ին, մինչդեռ կատարողական թերթը քաղաքացին ծառայություն էր մուտքագրել հոկտեմբերի 11-ին: Այդ «ամիջապես» կոչված մեկ ամսվա ընթացքում նախարարության համապատասխան ստորաբաժանման կողմից արգելանք չի դրվել պարտապանին պատկանող գույքի վրա, որի հետևանքով պարտապանը հասցրել է վաճառել այդ գույքը (ՀՀ ԿԱ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի թիվ Ե/876-12 գրություն):
Նախարարության պնդումը. ՀՀ ԴԱՀԿ ապահովող ծառայության կողմից արգելանք է դրվել պարտապանին իր կնոջ հետ համատեղ սեփականության իրավունքով պատկանող բնակարանի նկատմամբ և նշվածից ակնհայտ երևում է, որ պարտապանին պատկանող գույքը վաճառված լինելու դեպքում ՀՀ ԴԱՀԿ ապահովող ծառայությունը ուղղակի չէր կարող արգելանք դնել այդ գույքի վրա:
Իրականությունը. ՀՀ ԿԱ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի մեկ այլ թիվ ԱՄ/2195-12 Պաշտպանին ուղղված գրության համաձայն նախարարության կողմից վկայակոչվող այդ գույքի վրա այս գործով չէր կարող արգելանք դրված լինել, քանի որ նշված գույքը 2011թ. հոկտեմբերի 19-ին օտարված է եղել այլ անձանց: Դրանից հետո Վարդանուշ Թովմասյանի լրացուցիչ ջանքերից հետո հայտնաբերվել է մեկ այլ գույք, որի սեփականտերն է պարտապանի կինը և այդ գույքի վրա դրվել է արգելանք, որն էլ մի քանի օր անց հանվել է, ինչն ըստ օրենքի ԴԱՀԿ-ն իր որոշմամբ չէր կարող անել:
Օրենսդրական ծանոթություն հանրության և նախարարության համար.
ԴԱՀԿ մասին» ՀՀ օրենքի 44.1-րդ հոդվածի համաձայն` արգելանքի տակ գտնվող պարտապանի գույքը հարկադիր կատարողի որոշմամբ արգելանքից հանվում է, եթե`
1) առկա են նույն օրենքի 42 հոդվածում նշված հիմքերը.
2) դատարանը որոշում է կայացրել գույքն արգելանքից հանելու մասին.
3) պահանջատերը հետ է պահանջել կատարողական թերթը:
Իսկ համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 100-րդ հոդվածի`
1. Գործին մասնակցող անձի միջնորդությամբ դատարանն իրավունք ունի հայցի ապահովման մեկ միջոցը փոխարինել մեկ այլ միջոցով կամ ձևափոխելու:
2. Հայցի ապահովման մեկ միջոցը մեկ այլ միջոցով փոխարինելու կամ ձևափոխելու հարցը լուծվում է նույն օրենսգրքի 101-րդ հոդվածով սահմանված կարգով:
Նախարարության պնդումը. Հիշյալ գույքն առ այսօր գտնվում է արգելանքի տակ և ՀՀ ԴԱՀԿ ապահովող ծառայության կողմից քաղաքացի Վարդանուշ Թովմասյանին տեղեկացվել է այն մասին, որ դատարանի կողմից սահմանված լրացուցիչ գումարը և տոկոսները բռնագանձելու համար անհրաժեշտ է դիմել դատարան` բնակարանում պարտապանին պատկանող մասը առանձնացնելու և առանձնացված մասի վրա բռնագանձում տարածելու համար:
Իրականությունը. Երեկ ՀՀ ԿԱ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից տրամադրված տեղեկություններին համապատասխան հիշյալ գույքը արգելանքի տակ չէր և չի եղել վերջին մեկ տարվա ընթացքում:
Նախարարության պնդումը. Քաղաքացի Վարդանուշ Թովմասյանը փորձում է մեղքը բարդել ՀՀ ԴԱՀԿ ապահովող ծառայության վրա` թյուրիմացության մեջ գցելով նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին:
Իրականությունը. Մարդու իրավունքների պաշտպանը և իր աշխատակազմը իրենց բոլոր պնդումները անում են բացառապես պետական մարմինների կողմից ստացված և քաղաքացիների պնդումները հիմնավորող կամ լրացնող գրությունների հիման վրա: Մինչդեռ նախարարության աշխատակիցները ոչ միայն խախտել են մարդու իրավունքը, այլև թյուրիմացության մեջ գցել նախարարության ղեկավարությանը»:
Հունիսի 26-ին, ժամը 21.10-ի սահմաններում, Ալագյազ-Արթիկ ճանապարհի 6-րդ կմ-ին «Ֆոլքսվագեն Պասատ» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել:
Պատահարի հետևանքով վարորդը՝ 1965 թ. ծնված Արսեն Օհանյանը, տեղում մահացել է, իսկ ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
-
-
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել -
02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ընթացքը․ Վազգեն Մանուկյան -
01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության -
01.05.2024 | 01:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման համակարգերի դուռը, ու նաև բոլոր նրանց, ովքեր սխալմամբ իրենց ապահով են զգում
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.