ԱՄՆ Կոնգրեսի կոմիտեն անցյալ ամիս ընդունել է օրենսդրական փոփոխություն, որով դադարեցնում է ԱՄՆ-ի արտաքին աջակցությունն այն երկրներին, որոնք կհյուրընկալեն Սուդանի նախագահ Օմար Ալ-Բաշիրին: Կոնգրեսի անդամները մտադիր են մեկուսացնել և արդարադատության ձեռքը հանձնել այս բարբարոս ղեկավարին Դարֆուրում իրագործած իր ոճիրների համար:
Կոնգրեսը որոշեց գնալ այս քայլին այն բանից հետո, երբ մի քանի երկրներ, այդ թվում՝ Թուրքիան և Եգիպտոսը, արհամարհեցին 2009 թվականի մարտին Միջազգային քրեական դատարանի կալանավորման որոշումը, որը մեղադրում էր Սուդանի նախագահին Դարֆուրում ցեղասպանություն իրագործելու, ռազմական հանցագործություններ և մարդկության դեմ ուղղված հանցագործություններ կատարելու մեջ: Ի հեճուկս իրենց ստանձնած միջազգային պարտավորություններին՝ այս երկրները հյուրընկալել են իրենց երկրում Ալ-Բաշիրի այցերը՝ նրան ձերբակալելու և ՄՔԴ–ի արդարադատության ձեռքը հանձնելու փոխարեն:
2009 թվականի նոյեմբերին, երբ Սուդանի նախագահը պատրաստվում էր այցելել Անկարա, Միջազգային համաներման կազմակերպությունը զգուշացրեց. «Թուրքիայի համար խայտառակություն կլինի նրան ապահով ապաստան առաջարկելը: Եթե Թուրքիայի իշխանությունները չձերբակալեն և չհանձնեն նախագահ Օմար Ալ-Բաշիրին ՄՔԴ-ին, ապա կխախտեն Թուրքիայի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները: Այն ոչ միայն համարվում է արդարադատության խոչընդոտում, այլ, ինչպես փախուստի մեջ գտնվող բանկ կողոպտողին ապաստան առաջարկելն է որակվում հանցագործություն ազգային օրենքների համաձայն, ապա միջազգային արդարադատությունից փախչողին ապաստան տալը ևս կվորակվի որպես հանցագործության մեջ մեղսակցություն»:
2009 թվականի նոյեմբերին ԱՄՆ չորս հասարակական կազմակերպություններ հանդես եկան միասնական հայտարարությամբ՝ քննադատելով Օբամայի վարչակազմին Սուդանի նախագահի Թուրքիա այցը չբողոքելու համար: Այս կազմակերպությունները փորձում էին երաշխավորել, որ «հետախուզման մեջ գտնվող ռազմական հանցագործն առանց արգելքի չշարունակի ճամփորդել»: Միևնույն ժամանակ, Թուրքիայի վարչապետը, ոչ միայն թույլ տվեց Սուդանի նախագահին այցելել Թուրքիա, այլ նաև փորձեց քողարկել նրա հանցագործությունները՝ պնդելով, որ «Մուսուլմանները ցեղասպանություն չեն իրականացնում»: Իրավիճակն է’լ ավելի սրացնելով՝ Թուրքիան շարունակում է վաճառել մահացու զինամթերք Սուդանին՝ օգնելով Ալ-Բաշիրին, որ սպանի ավելի մեծ թվով անմեղ մարդկանց:
Թուրքիայի և բազմաթիվ այլ երկրների կողմից նման անպատասխանատու վարքագծին վերջ դնելու համար, ԱՄՆ-ի ներկայացուցչական պալատի ֆինանսական հատկացումների կոմիտեն 2012 թվականի մայիսի 17-ին ընդունեց Պետական դեպարտամենտի «Ֆինանսավորման մասին» օրենքում փոփոխություն, որով կկրճատվի ոչ մարդասիրական օժանդակության չափն այն երկրներին, որոնք չեն պահպանի ՄՔԴ-ի ցուցումը: Փոփոխությունը, որ առաջարկվել էր կոնգրեսական Ֆրանկ Ուոլֆի կողմից, նշում է, որ Միացյալ Նահանգներն ոչ մի տնտեսական աջակցություն չի տրամադրի «որևէ երկրի, որ կհյուրընկալի Սուդանի Նախագահ Օմար Ալ-Բաշիրին»:
Այն բանից հետո, երբ զեկույցներ սկսեցին շրջանառվել, որ Օբամայի վարչակազմը փորձում է խափանել այս առաջարկված օրենքը, Հոլոքոստի և Ցեղասպանության հարցերով 70 առաջատար մասնագետներ հունիսի 14-ին ստորագրեցին միասնական նամակ՝ հորդորելով Սպիտակ տանը աջակցել Կոնգրեսի կողմից առաջարկված փոփոխության ընդունմանը, որը վերջ կդնի Սուդանի նախագահին հյուրընկալող երկրներին տրամադրվող աջակցությանը: Նամակի ստարագրողների շարքում էին Երուսաղեմից դոկտոր Իսրայել Չարնին, Միացյալ Նահանգների Հոլոքոստի հիշատակի թանգարանի նախկին նախագահ դոկտոր Իրվինգ Գրինբերգը և Քլարկ համալսարանի դոկտոր Դեբորա Դվորքը:
Մասնագետների նամակը, որը կազմվել էր Վաշինգտոնում Դեվիդ Ս. Ուայմենի անվան Հոլոքոստի ուսումնասիրության ինստիտուտի կողմից, ուղարկվեց նախագահի խորհրդական դոկտոր Սամանթա Փաուերին, ով գլխավորում է վերջերս հիմնադրված Վայրագությունների կանխարգելման խորհուրդը: Մասնագետները հիշեցնում են Փաուերին, որ Պուլիտցերյալ մրցանակի արժանացած իր գրքում՝ «Խնդիր դժոխքից. Ամերիկան և Ցեղասպանության դարը», նա հորդորեց ԱՄՆ կառավարությանն ընդունել «տնտեսական սանկցիաներ» ցեղասպանության գործողությունները կանխելու համար: Քանի որ առաջարկված օրինագիծը «հենց դա է անում», 70 ստորագրողները հայտնեցին այն հույսը, որ Փաուերը և Սպիտակ տունը կաջակցեն կոնգրեսական Ուոլֆի կողմից առաջարկված օրենսդրական փոփոխությանը, մասնավորապես, ներկայացուցչական Պալատի ու Սենատի մինչև բանակցությունների գործընթացին:
Այնուամենայնիվ, կասկածելի է, որ Սամանտա Փաուերը հանդես կգա այս փոփոխության օգտին: Սպիտակ տուն աշխատանքի ընդունվելուց հետո, նա իրեն հեռու է պահում այն հարցերից, որոնք համարձակորեն քարոզում էր իր գրքում: Նա նաև լուռ է մնում Նախագահ Օբամայի կողմից Հայոց ցեղասպանության կապակցությամբ տրված և չիրագործված խոստումների կապակցությամբ: Փաուերը մի քանի կոչ արեց անցած նախագահական ընտրարշավի ժամանակ՝ համոզելու համար ամերիկահայ համայնքին, որ աջակցի Բարակ Օբամայի թեկնածությունը: Նա հանդիսավոր կերպով խոստացավ, որ Նախագահ Օբաման ընտրվելուց հետո կճանաչի Հայոց ցեղասպանությունը:
Մինչ այժմ, ամերիկահայերը ոչ մի լոբբիստական աշխատանքներ չեն իրականացրել այս կարևոր օրինագծի ընդունման ուղղությամբ, քանի որ ամենայն հավանականությամբ, նրանք տեղյակ չեն եղել Կոնգրեսում դրա ներկայացման մասին: Հայ մասնագետները նույնպես դուրս են մնացել այս հարցից, քանի որ ոչ ոք չի փորձել ստանալ նրանց աջակցությունը:
Կոնգրեսական Ուոլֆի օգնականը տեղեկացրեց այս հոդվածի հեղինակին, որ կոնգրեսականը շատ ուրախ կլինի, որ ամերիկահայ համայնքն աջակցի այս օրինագծի ընդունման հարցում, որը կխրախուսի Թուրքիային և այլ երկրներին, որ Ալ-Բաշիրին գրկաբաց չընդունեն և արդարադատության ձեռքը հանձնեն այս մեղադրյալ հանցագործին:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր
Թարգմանիչ` Կ. Գևորգյան
- 15:10Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը
- 13:10Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն
- 14:10Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով
- 14:10Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և Գրանադայի սկզբունքները աղավաղելու ցանկացած փորձ
- 13:10Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդումայի պատգամավոր
- 14:10Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերությունների մասին
- 15:10Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատրաստ լինելու մասին
- 15:10Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկրաինական ԶՈւ
- 12:10«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաինայի դրոշով մարդկանց լուսանկարներ
- 12:10«Իրոք, ուզում եմ ծաղրել». Զախարովան՝ Արարատ Միրզոյանի հայտարարության մասին
03.05.2024 | 13:10
03.05.2024 | 12:10
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.