03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...Այսօր` հունիսի 26-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը` անդրադառնալով լրատվամիջոցներում տարածված տեղեկություններին, թե Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շենքը վաճառվում է, հավաստեց, որ ոչ մի բուհական շենք չի վաճառվում, դրանք անիմաստ խոսակցություններ են:
Նախարարը հերքեց նաև այն տեղեկությունները, թե Կոնսերվատորիայի անձնակազմը շուրջ 70 տոկոսով կրճատվել է: «Եթե ես` որպես գործադիր իշխանության ներկայացուցիչ, այնքան սուտ, ապատեղեկատվություն տարածեի, ինչքան որոշ չորրորդ իշխանություններ են անում, դուք վաղուց կպահանջեիք իմ հրաժարականը»,- ասաց նա:
Արմեն Աշոտյանը ասաց, որ խոսքը չի գնում կրճատումների մասին, այլ «Աշխատանքային օրենսգրքից» ելնելով` պայմանագրային փոփոխություններ են նախատեսվում, պայմանագրերն են փոխվում և այլն:
Նշենք, որ լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել, որ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի անձնակազմը շուրջ 70 տոկոսով կրճատվել է:
Գույնի զգացողությունը
Մեզանից յուրաքանչյուրը նկատել է, որ կապույտ երկնքին կամ կապույտ ծովի ալիքներին երկար նայելիս մեր հոգուն հանգստություն եվ խաղաղություն է իջնում, տերևների և խոտի հյութալի կանաչը կենարար ուժ է հաղորդում մեզ, իսկ կրակի կարմրանարնջագույն բոցը բարձրացնում է մեր տրամադրությունն ու առնականություն ներշնչում։ Նույնիսկ հին բժշկողներն են նկատել, որ, գույնի միջոցով ներազդելով մարդու վրա, հնարավոր է վերականգնել նրա հոգեկան հավասարակշռությունն ու նրան ձերբազատել հիվանդություններից։
Գույն, որը մենք ընտրում ենք
Աչքի ցանցաթաղանթի ռեֆլեքսոգեն հատվածում լույսի ու գույնի ազդեցության հետևանքով գլխուղեղին հասնող իմպուլսներ են ձևավորվում։ Գույները և դրանց երանգները տարբեր կերպ են անդրադառնում տրամադրության և ինքնազգացողության վրա։ Թե ո՞ր գույնին է մարդը նախապատվություն տալիս, կարելի է դատել նրա բնավորության ու տրամադրության մասին։ Անդրադառնանք հիմնական գույներին։
Մանուշակագույնը նախընտրողներն իրենց շուրջը համերաշխ և ներդաշնակ միջավայր են ստեղծում, բայց հաճախ, վստահություն չունենալով իրենց ուժերի նկատմամբ, նրանք տատանվում են կարևոր որոշումներ կայացնելիս։ Մանուշակագույնը չընդունելը վկայում է մարդու կողմից չգիտակցված, թախծոտ հոգեվիճակի հանդեպ բացասական վերաբերմունքի մասին։ Մանուշակագույնի երանգները հոգու ներհայեցողական ելևէջների հոմանիշներն են։
Կապույտը խորհրդանշում է հանգստություն, հավասարակշռություն և նրբություն։ Այս գույնը սիրում են շփվող ու հանգիստ անձնավորությունները, իսկ չեն սիրում նրանք, ովքեր տագնապի, վախի զգացողություն ունեն և մեկուսացում են փնտրում։
Երկնագույնը մաքուր գիտակցության, ջրի գույնն է, որը հանգստացնում է, զովացնում մարմինը, հանդարտեցնում մտքերը։ Այս գույնն ընտրում են դյուրահավատ, հավատարիմ, ինքնազոհաբերության պատրաստ մարդիկ, ովքեր սակայն, անհաջողության պահին հեշտությամբ ընկնում են վհատության մեջ։ Եթե դուք չեք ընդունում երկնագույնը, ապա դա վկայում է ձեր հոգեկան աշխարհի լարվածության, անբավարարվածության մասին, և կամ հաճախ իրավիճակների փոփոխության ցանկություն եք ունենում։
Կանաչը հույսի, կենսունակ ուժի գույնն է, որը հանգստացնում, հանդարտեցնում է հույզերը։ Այս գույնին նախապատվություն են տալիս այն անձինք, ովքեր ինքնավստահ են, իսկ շրջապատի թերությունների հանդեպ` անհանդուրժող։ Կանաչ գույնը չեն սիրում նրանք, ովքեր չեն հավատում իրենց ուժերին և համոզված են, որ իրենցից շատ բան չի էլ պահանջվում։
Դեղինն արևի լույսն է, խորհրդանշում է պայծառություն, երջանկություն, խթանում է ազատասիրությունը, բանականությունը և ստեղծագործ ուժը։ Դեղին գույն սիրող մարդիկ ձգտում են անկախության ու երջանկության։ Ձեր կյանքում այդ գույնի պակասը վկայում է ստեղծագործական, ինտելեկտուալ լճացման, տրամադրության հաճախակի փոփոխման մասին։
Նարնջագույնը կենսուրախության և ստեղծագործելուն նպաստող գույն է։ Այս գույնը ընտրում են հավակնոտ, եռանդուն մարդիկ, ովքեր օժտված են սեքսուալ գրավչությամբ կամ ձգտում են դրան։ Այս գույնը չեն սիրում նրանք, ովքեր թույլ են, ձգտում են հանգստի ու անգործության։
Կարմիրը կրակի գույնն է, խորհրդանշում է զայրույթ, ֆիզիկական ուժ։ Այս գույնին նախապատվություն են տալիս տաքարյուն խառնվածքի տեր անձինք, ովքեր իրենց զգացմունքներն արտահայտում են բուռն ու կարիք ունեն հուզական ուժեղ զգացողությունների։ Կարմիր գույնը չեն սիրում անվստահ և հոգեպես ճնշված մարդիկ։
Սպիտակը ճշմարտության, համերաշխության, լիարժեք ազատության և նախաձեռնության նշանաբանն է։ Այս գույնը նախընտրում են հանգստության և ներդաշնակության կարիք ունեցողները, նաև` նրանք, ովքեր պետք է որոշում կայացնեն կամ նոր գործ սկսեն։ Եթե դուք ինքներդ ձեզ հետ համերաշխ չեք և չեք փնտրում հանգստություն, ուրեմն` սպիտակը ձեր գույնը չէ։
Սևը ժխտման, լճացման, ներքին լռության գույնն է։ Այս գույնը սիրում են ինքնամփոփ, ճակատագրի հարվածներից վախեցող մարդիկ, չեն սիրում նրանք, ովքեր կյանքից մեծ սպասելիքներ չունեն։
Գույնի բուժիչ ուժը
Գույնի օգնությամբ կարելի է ոչ միայն կանխել հիվանդության զարգացումը, այլև` բուժել։ Գունային թերապիան օգտագործում էին դեռևս Հին Եգիպտոսում, սակայն դարերի ընթացքում այդ մասին գիտելիքներն անհետացան։ Այդ երևույթի հանդեպ հետաքրքրության նոր ալիք բարձրացավ, երբ 1878 թ. հետազոտող — գիտնական Էդվին Բեբբիթի կողմից լույս ընծայվեց”Գույնի բուժիչ ուժը” աշխատությունը, որը հաջողություն ունեցավ և բժշկական շրջանակներում մեծ աղմուկ հանեց։ Իր աշխատության մեջ Բեբբիթը, երկարատև հետազոտությունների արդյունքների վրա հիմնվելով, շարադրեց լուսային և գունային թերապիայի հիմունքները։ Գիտնականը գրում էր.”Գույնը չունի անմիջական թերապևտիկ ազդեցություն, այլ, ավելի շուտ, հոգեթերապիայի տեսակներից մեկն է”։ Բեբբիթը գունային ազդեցությունը բաժանեց երկու ուղղությունների`”կարմիր” և “կապույտ”։ Իր կարծիքով` հենց ա՛յդ հիմնական գույներն են ազդում նյարդային համակարգի աշխատանքի վրա, իսկ դեղնականաչավուն հարաբերակցումը նա համարեց չեզոք։
Կարմիրի երանգները ուժեղացնում են երակների և մկանների տոնուսը, նպաստում արյան ճնշման բարձրացմանը, արագացնում սրտի աշխատանքը, բարելավում նյութափոխանակության և սպիացման գործընթացները։ Կարմիրը կարող է առաջացնել փսխում, հաճախամիզություն, լեղազատում, վերացնել կանգային պրոցեսները, ունենալ տաքացնող էֆեկտ։ Կարմիրի երանգները կարելի է օգտագործել նյարդային և էնդոկրին համակարգերի խթանման համար։ Բացի այդ` դրանց ազդեցությունը կարող է արագացնել սակավարյունությամբ տառապաող հիվանդների կազդուրման գործընթացը, ինչպես նաև` օգնել երկարատև հիվանդությունից հետո վերականգնելու ուժերը։ Տաք գույները վնասակար են ազդում սուր բորբոքային պրոցեսների, փորլուծության, անքնության և նյարդային համակարգի գրգռվածության ժամանակ։
Կապույտի սառը երանգները նպաստում են արյան ճնշման իջեցմանը, դանդաղեցնում են պուլսը, վերացնում բորբոքային պրոցեսները։ Դրանք նպաստում են ջերմության իջեցմանը, հանգստացնում են նյարդերը, արագացնում ոսկրային հյուսվածքի վերականգնումը։ Միևնույն ժամանակ` այդ գույները հակացուցված են կաթվածների, կանգային երևույթների, լեղուղիներում և երիկամներում քարերի գոյացման, այտուցների, ոչ արագ ընթացող քրոնիկ հիվանդությունների և հիպոթենզիայի ժամանակ։
Ուսումնասիրելով մարդու բիոէներգետիկան` Բեբբիթը հանգեց այն եզրակացության, որ ամեն մի օրգան”ունի” իր համապատասխան գույնը։ Այսպես. գլխին համապատասխանում են սառը գույները` մանուշակագույնը, կապույտը և երկնագույնը։ Սրտին, թոքերին, իմուն և արյունատար համակարգերին` կանաչը, իսկ աղիներին, ենթաստամոքսային գեղձին, լյարդին և ստամոքսին` դեղինը կամ դեղնականաչը։ Սեռական օրգաններին, միզապարկին և հաստ աղիքին համապատասխանում է նարնջագույնը, պոչուկին` կարմիրը (այդ մասը էներգիայով լիցքավորում է ողջ մարմինը)։
Գունաթերապիայի մեթոդները
Հիմնվելով իր ուսումնասիրությունների վրա` Բեբբիթը ստեղծեց մի նոր գիտություն` քրոմոթերապիան (հունարենից chromos` գույն), նաև` մշակեց գույնով բուժելու մի շարք յուրահատուկ սարքեր։ Դրանցից մեկը քրոմոլյումն է, որը բաղկացած է գունավոր ապակիներից։ Մեկնարկային թեզն այն է, որ յուրաքանչյուր օրգան”ունի” իր համապատասխան գույնը։ Բեբբիթը գունավոր ապակիները տեղադրեց փայտե շրջանակների մեջ, որոնք իրենց հերթին ունեին ներքին մետաղե երիզ։ Սա գրեթե նույն հայտնի վիտրաժն էր։ Ստացված վիտրաժը, որն ուներ ծիածանի բոլոր գույները, Բեբբիթն առաջարկեց ապակու փոխարեն օգտագործել ննջասենյակում կամ հյուրասենյակում որպես օրգանիզմի տոնուսը բարձրացնող միջոց։ Քրոմոլյումին կցվում էր օգտագործմանը վերաբերող հրահանգների մի ամբողջ շարք։ Ավելի արագ բժշկական արդյունքի հասնելու համար Բեբբիթը իր ստեղծածին հավելեց նորերը` քրոմոդիսկը և քրոմոոսպնյակը։ Առաջին սարքը լուսային ճառագայթները կուտակում էր արտացոլման միջոցով, իսկ երկրորդը` բեկման։ Մարմնի համապատասխան մասի վրա ազդեցությունը ուժեղացնելու համար գունավոր ապակիները պատրաստվեցին հախճապակուց։ Բացի այդ` գունավոր ոսպնյակի օգնությամբ համապատասխան գույնի միջոցով կարելի էր մի քանի րոպեի ընթացքում լիցքավորել խմելու, թրջոցների և կոմպրեսների համար նախատեսված ջուրը։
Մեր ժամանակակիցները փոքր-ինչ հեշտացրին գունային թերապիայի մեթոդը և ապակու փոխարեն սկսեցին օգտագործել գունավոր լուծույթներ ու կտորե վարագուրում։ Իսկ ջուրը լիցքավորելու համար ամանը փաթաթեցին գունավոր թղթի շերտով ու դրեցին արևի լույսի տակ։ Այդպիսի գործընթացը տևեց 4-5 ժամ։ Որևէ գույնի չընդունելը վկայում էր համապատասխան օրգանի ֆունկցիայի խանգարման մասին։ Այստեղից էլ բխում է, որ բուժական նպատակով պետք է հագնել այն գույնի հագուստ կամ հիվանդ օրգանի շրջանում կապել այն գույնի բրդե կտոր, որը դրական է ներազդում տվյալ օրգանի վրա։ Անհրաժեշտ է նաև խմել այդ նույն գույնով լիցքավորված ջուր։
Գունաբուժության մեջ ոչ քիչ դեր է խաղում նաև զգեստի ընտրությունը։ Բեբբիթի տեսության համաձայն` սպիտակ և բաց գույնի զգեստները առատորեն արտացոլում են արևի շողերը։ Սևը, ընդհակառակն, կլանում է լուսային շողերը` էներգիան փոխակերպելով ջերմության։ Այդ պատճառով մուգ գույնի զգեստներն ավելի շատ համապատասխանում են զով եղանակին։ Հոգեբանները և կենսաէներգոթերապևտները գտնում են, որ յուրաքանչյուր մարդ կարող է բուժվել մրսածությունից, եթե երկու օր հագնի միայն սպիտակ գույնի զգեստ, քանի որ սպիտակն առավելագույնս ակտիվացնում է իմունիտետը, իհարկե, չմոռանալով մաքուր օդում զբոսանքների ու ջրային պրոցեդուրաների մասին։ Եթե դուք ցրտահարվել եք, ունեք արյան ցածր ճնշում, սակավարյունություն, ապա հագնեք կարմիր երանգների ներքնազգեստ ու տաբատ, նույնիսկ կարմիր գուլպա։ Կարելի է սրբոսկրի շրջանում ամրացնել կարմիր թղթե շերտեր, կամ դնել դրանք կոշիկի մեջ։ Ստամոքսի և աղիների բորբոքային պրոցեսի, օսթեոխոնդրոզի ժամանակ ցանկալի է հագնել կապույտ ներքնազգեստ։ Այդ գույնը կհանգստացնի ցավը և կօգնի վերացնել բորբոքումը։
Ճիշտ ընտրած գույնը կամ տարբեր գույների զուգակցումը յուրաքանչյուր մարդու կյանքում մեծ դեր ունեն։ Դրանով էլ է պայմանավորված ոչ միայն տրամադրությունը և ինքնազգացողությունը, այլև` վերաբերմունքը շրջապատող աշխարհի հանդեպ։
Հունիսի 25-ին, ժամը 04.05-ին, անհայտ քաղաքացին ահազանգել է ոստիկանության Կենտրոնականի բաժին և հայտնել, որ Մաշտոցի պողոտայի թիվ 52 շենքի մոտ գտնվող խանութ են մտել 3 մարդ, երկաթով հարվածել իր գլխին և փորձել են գողություն կատարել:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ոստիկանության ծառայողները, ավազակային հարձակում կատարելու կասկածանքով, Թամանյան փողոցի թիվ 4 շենքի մոտից բերման են ենթարկել 1995 թ. ծնված Մուշեղ Խ.-ին և 1996 թ. ծնված Անի Թ.-ին, որոնք բաժնում խոստովանական ցուցմունք են տվել, որ նույն օրը, ժամը 04.00-ին, 3 հոգով մուտք են գործել նշված հասցեի մոտ գտնվող խանութ, Անի Թ.-ն երկաթյա ձողով հարվածել է վաճառողի գլխին, և փորձել են գողություն կատարել, սակայն իրենց կամքից անկախ հանցագործությունը չկարողանալով ավարտին հասցնել` դիմել են փախուստի:
Ձեռնարկվում են միջոցառումներ Մուշեղ Խ.-ի և Անի Թ.-ի հանցակցի անձը պարզելու ու հայտնաբերելու ուղղությամբ:
Հայաստանում վաղուց այսպիսի բարձր մակարդակի ընդունելության քննություններ չեն անցկացվել, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն աշոտյանը։
Նրա խոսքով՝ ինքը գրեթե դիմում–բողոք չի ստանում ծնողներից, իսկ մամուլում գրեթե միշտ լավ հոդվածներ են տպվում քննությունների մասին:
«Եկե՛ք դուք էլ խոստովանեք, որ նման բարձր մակարդակի քննություններ չեք տեսել։ Ես ինքնս էլ քայլում եմ փողոցով, սակայն ինձ չեն մոտենում մարդիկ և բողոք հայտնեն։ Հակառակը մոտենում են ծնողներ շատ բարեփոխումների համար հայտնում են շնորհակալություն»,- նշեց Արմեն Աշոտյանը:
Հիշեցնենք, որ հունիսի 1-ից Հայաստանում սկսվել են պետական ուսումնական հաստատությունների ընդունելության միասնական քննությունները, որոնք կավարտվեն հուլիսի 15-ին:
ԿԳ նախարարը նշեց նաև, որ արդեն իսկ զինծառայությունից վերադարձած արական սեռի ներկայացուցիչներ մրցույթային կարգով կարողանում են անվճար ընդունվել մագիստրատուրա:
«Այդ ծրագիրը ապացուցում է, որ զինծառայությունը չի տարանջատվում կրթությունից, այլ հակառակն է. մենք խրախուսում ենք այն տղաներին, ովքեր զինծառայությունից հետո որոշում են շարունակել կրթությունը»,- նշեց Աշոտյանը:
Ս.թ. հունիսի 25-ին ՀՀ պաշտպանության նախարաը հանդիպում է ունեցել ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ս.թ սեպտեմբերի 3-ից 8-ը Հայաստանի Հանրապետությունում անցկացվող «Փոխգործակցություն-2012» համատեղ զորավարժության նախապատրաստական աշխատանքներին, զորավարժության տեղեկատվական ապահովման համար մամլո կենտրոնի ստեղծմանը, ինչպես նաև առաջիկա անելիքներին առնչվող այլ հարցեր:
Կողմերը գոհունակություն են հայտնել զորավարժության անցկացման ռազմական բաղադրիչի իրականացման ուղղությամբ կատարված աշխատանքների վերաբերյալ:
ՀՀ նախկին ԱԳ նախարար, ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանը երեկ 2-րդ անգամ է հրավիրվել ԱԱԾ և 2-րդ անգամ է հրաժարվել ցուցմունք տալ փողերի լվացման հատկանիշներով քննվող գործի շրջանակներում, որով նա անցնում է որպես վկա:
Օսկանյանն անցյալ շաբաթ բողոք էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին` քրգործի մասին որոշումը վերացնելու և գործով վարույթը կարճելու մասին: Առայժմ հայտնի չէ, սակայն, թե ինչ է պատասխանել Հովսեփյանը: Նաև ՊԵԿ-ը ստուգումներ է սկսել «Սիվիլիթասում», որոնք, ըստ Օսկանյանի, կարող են օգնել` իր անմեղությունն ապացուցելու գործում:
«Հայկական ժամանակ».
Նախօիեին Հյուսիսային պողոտայում ճանապարհային ոստիկանները կարմիր բերետավորների հետ մի մեքենա են կանգնեցրել` «Տոյոտա Քեմրի» մակնիշի 88 555 պետհամարանիշով, և տարել տուգանային հրապարակ, իսկ վարորդին` հիվանդանոց, խմածությունը ստուգելու, թեև նա սթափ վիճակում է եղել: Ավելի ուշ տեղեկություն է տարածվել, թե նրան պատժել են ոչ թե երթևեկության կանոնները խախտելու, այլ Բաղրամյանի վրա սպիտակ «Ինֆինիտի» մեքենային «աբգոն» անելու համար: Ասում են` մեքենան պատկանում է Երևանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի դստերը, ով ահազանգել է հայրիկին, վերջինս էլ հանձնարարել է պատժել համարձակին: Ըստ լուրերի` մինչ երեկո մեքենան տուգանայինում էր:
«Հրապարակ».
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի անձնակազմը շուրջ 70 տոկոսով կրճատվել է: Խոսակցություններ կան, որ այդ հողի վրա կոնսերվատորիայում ահավոր մեծ դժզոհության ալիք է բարձրացել, և այսօր բացառված չէ, որ կրճատված աշխատակիցները հանդես գան հրապարակային հայտարարություններով: Այս տեղեկությունները թերթն իմացել է երեկ ուշ երեկոյան, ուստի պատասխանատուներից հարցի կապակցությամբ մեկնաբանություն լսել չի հաջողեցրել: «Միայն ավելացնենք, որ վերջին շրջանում այս բուհն անընդհատ հայտնվում է հասարակության ուշադրության կենտրոնում: Սկզբում պատճառը ռեկտորի ընտրություններն էին, հետո այն, որ այս շենքի վրա աչք են դրել որոշ օլիգարխներ: Հիմա էլ բուհի` կեսից ավելի պրոֆեսորադասախոսական անձնակազմի կրճատումն է: Սպասենք զարգացումներին»,- գրում է թերթը:
«Չորրորդ ինքնիշխանություն».
Պարզվում է` ՀՀ ամենաէլիտար պատգամավորը Թոխմախի Մհերն է: Աժ ղեկավարությունը ջանք չի խնայում վերջինիս համար հարմարավետ աշխատանքային պայմաններ ստեղծելու հարցում, ոչ միայն հատկացրել են միանգամից 2 աշխատասենյակ, այլև հնարավորություն տվել սեփական մեքենայով մուտք գործել Աժ տարածք, ինչը թույլատրված է միայն Աժ ղեկավար կազմին, հանձնաժողովների նախագահներին ու տեղակալներին: Այս կարգը գործում է հոկտեմբերի 27-ից հետո: Օրերս էլ Մհերն Աժ է բերել եվրոպատուհաններ` իր սենյակների համար:
«Հրապարակ».
Պետգույքի կառավարման վարչության և Արշակունյաց 2 (Մամուլի տուն) վարձակալների հակամարտությունը շարունակվում է: Ինչպես հայտնի է, այս շենքում տարածքներ զբաղեցնող լրատվական գործակալությունների և թերթերի խմբագրությունները չէին համարվում վարձակալներ, քանի որ նրանք տարածքները զբաղեցնում էին անվարձահատույց և վճարում էին միայն սպասարկման վճար. 1 քմ-ի համար` ամսական 250 դրամ: Հիմա նրանց զգուշացրել են, որ սպասարկման վարձավճարը կրկնակի թանկանում է` դառնալով 500 դրամ: Բացի այդ, նրանք պետք է վճարեն նաև 1000 դրամ վարձավճար 1 քմ-ի համար: Արդյունքում ստացվում է, որ տարածքների գինը 6 անգամ ավելացել է: Վարձակալները համոզված են, որ նման կտրուկ թանկացման պատճառն այն է, որ նպատակ կա այդ շենքը սեփականաշնորհել, և, գները բարձրացնելով, պետգույքի վարչությունը ցանկանում է շենքն ազատել «անվճարունակ տարրերից»: Վարձակալներից մեկը հայտնել է, որ այդ շենքում սեփականաշնորհված է միայն «Երևան» հեռուստաընկերության զբաղեցրած տարածքը, որը ոչ ֆորմալ պատկանում է գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին: Վարձակալները մտահոգություն ունեն, որ հենց նա էլ ցանկանում է տիրանալ շենքին ամբողջությամբ: Նրանք բողոքի գործողություններ էին նախապատրաստել, սակայն նրանց շարքերում դասալիքներ են հայտնվել որոշներին ասել են, թե թանկացումներն իրենց չեն վերաբերի, և նոր կարգից խուսափող ընտրյալներ կլինեն: Ընտրյալները որոշել են ավելորդ աղմուկ չբարձրացեել, իսկ որոշներն էլ տարբեր ճանապարհներով փորձում են հայտնվել արտոնյալների ցանկում:
«Հրապարակ».
-
-
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել -
01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության -
02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ընթացքը․ Վազգեն Մանուկյան -
01.05.2024 | 01:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման համակարգերի դուռը, ու նաև բոլոր նրանց, ովքեր սխալմամբ իրենց ապահով են զգում
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.