02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...Այսօր Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը երկամսյա կալանքի որոշում է կայացրել «Հարսնաքարի» գործով ձերբակալված ևս երկու անձի նկատմամբ:Ըստ շրջանառվող լուրերի կալանավորվել են Արման Խաչատրյանն ու Նորայր Հայրապետյանը:
Հիշեցնենք, որ երեկ` հունիսի 22-ին, կալանավորվել էին Գարիկ Մարգարյանը, Արման Բաղդասարյանը, Դավիթ Ադամյանը և Արթուր Բաբլոյանը:
Ազգային ժողովում լրագրողների հավատարմագրման կարգում որևէ փոփոխություն չի լինելու,ասել է Ազգային ժողովի նախագահի մամուլի խոսնակ Գոհար Պողոսյանը:
Օրաթերթերից մեկը գրել էր, թե 5-րդ գումարման խորհրդարանի պատգամավորների մեծ մասի՝ «վերևներում» արտահայտած դժգոհության հետևանքով, ԱԺ աշնանային նստաշրջանին խստացվելու է լրագրողների հավատարմագրման կարգը:
Ըստ հոդվածագրի՝ 5-րդ գումարման խորհրդարանի պատգամավորների մեծ մասն արդեն հասցրել է դժգոհել ԱԺ ղեկավարության մոտ, թե լրագրողներն այնքան շատ են, որ Աժ-ում հանգիստ շնչել չի լինում: Պատգամավորները հատկապես դժգոհ են, որ խորհրդարանում կարող է հավատարմագրվել ցանկացած լրատվամիջոցի ցանկացած լրագրող` անկախ նրանից` այդ կայքը կամ թերթը քանի՞ ընթերցող, ի՞նչ մակարդակ ունի:
1. Մի’ սպասիր, որ քո երեխան կլինի այնպիսին, ինչպիսին դու ես, կամ էլ այնպիսին` ինչպիսին դու կուզես: Օգնի’ր նրան, որ նա դառնա ոչ թե դու, այլ` ինքը:
2. Երեխայից հատուցում մի’ պահանջիր այն ամենի դիմաց, ինչ դու արել ես նրա համար: Դու նրան կյանք ես տվել, նա ինչպե՞ս կարող է երախտահատույց լինել քեզ: Նա կյանք կտա ուրիշին, վերջինս` երրորդին և դա երախտագիտության անշրջելի օրենքն է:
3. Քո վիրավորվածությունը երեխայի գլխին մի’ թափիր, որպեսզի օր ծերության դառը հաց չճաշակես: Քանզի ինչ ցանես` այն էլ կաճի:
4. Նրա պրոբլեմներին վերևից մի’ նայիր: Կյանքն ամեն մեկին ըստ իր ուժի է տրվում, և, վստահ եղիր, կյանքը նրա համար պակաս ծանր չէ, որքան` քեզ համար, իսկ, միգուցե և ավելի ծանր է, քանի որ նա փորձ չունի:
5. Մի’ ստորացնի:
6. Մի’ մոռացիր, որ մարդու համար ամենակարևոր հանդիպումները երեխաների հետ հանդիպումներն են: Նրանց ավելի շատ ուշադրություն դարձրու, մենք երբեք չենք կարող իմանալ, թե ում ենք հանդիպում երեխայի մեջ:
7. Քեզ մի’ տանջիր, եթե չես կարող ինչ-որ բան անել քո երեխայի համար: Տանջի’ր, եթե կարող ես, բայց չես անում:
8. Երեխան բռնակալ չէ, որ տիրանում է քո ամբողջ կյանքին, այլ ընդամենը միս ու արյան պտուղ է: Դա այն թանկարժեք թասն է, որը Կյանքը քեզ տվել է պահպանելու և նրա մեջ ստեղծագործական կրակը զարգացնելու համար: Դա մոր և հոր անկաշկանդ սերն է, որոնց մոտ կմեծանա ոչ թե “մեր”, ոչ թե “իմ” երեխան, այլ պահպանելու հանձնված հոգին:
9. Կարողացիր սիրել օտար երեխային: Երբեք ուրիշի երեխային մի’ արա այն, ինչը չէիր ցանկանա, որ անեն քո երեխային:
10. Սիրիր քո երեխային` ինչպիսին էլ նա լինի` անտաղանդ, անհաջողակ, մեծահասակ: Նրա հետ շփվելիս ուրախացի’ր, որովհետև երեխան տոն է, որը դեռևս քեզ հետ է:
Յանուշ Կորչակից
Կալիֆորնիայում անցկացվել է «Աշխարհի ամենատգեղ շուն 2012» մրցույթը, որում հաղթող է ճանաչվել չինական փոմփոլավորը: Հաղթողը Մագլի անունով ութամյա փոքր շունն է, որը ժյուրիին ցնցել է իր անդուր մռութով, դուրսպրծած աչքերով և անհամաչափ տեղակայված փոմփոլներով: Շան ստորին ժանիքները տեսանելի են անգամ երախը փակ վիճակում: Մագլիի շագանակագույն մորթուն խառնված են սպիտակա-մարմնագույն երանգներ, ինչը մարմնի վրա տեղ-տեղ անմազության տպավորություն են թողնում: Մագլին հաղթել է աշխարհի տարբեր երկրներից եկած մյուս 28 շներին, որոնք ևս մասնակցում էին մրցույթին:
Ատամնավոր հրաշքի տերը անգլուհի Բև Նիքոլսոնն է: Նրա շունն արդեն նվաճել էր Մեծ Բրիտանիայի ամենահակակրելի շան տիտղոսը:
«Այժմ ամբողջ աշխարհը կարող է հիանալ իմ շնիկով», — ժպտալով ասում է շան տիրուհին, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:
Հաղթողի գավաթից բացի, Նիքոլսոնն ստացել է նաև հազար դոլարի դրամական պարգև:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին ներկայացված կառավարության ծրագիրին քննարկումները բավական թեժ մթնոլորտի մեջ անցած են: Վարչապետին ներկայացուցած ծրագիրը, խորքին մեջ առաջադրանքային էր ավելի քան հիմնախնդիրներու լուծումներու գործնական ուղիները մատնանշող: Այդ իմաստով ալ անիկա չհաջողեցավ էական փոփոխություններու, բարելավումներու գործնականացման համոզումի նախանիշեր հաղորդել ծրագիրին բովանդակության ծանոթացողներուն:
Պետք է արձանագրել սակայն, որ եթե ծրագիրը իր նախորդը հիշեցնող էր եւ իբրեւ այդպիսին էական փոփոխության նախանիշերը չփոխանցեց, այնուամենայնիվ կարելի չէ նույնը ըսել խորհրդարանի ներկայացուցած այսօրվան համապատկերին մասին: Նախ ի հարկե ներկայացված բազմակուսակցականությունը, հետո մանավանդ համամասնական ընտրակարգով խորհրդարան մտած ընդդիմադիր թե այլընտրանք կարգավիճակներով պատգամավորներուն նոր որակը:
Այս մեկը անմիջականորեն երեւցած է ազդելով քննարկումներուն վրա: Գործող կառավարության ներկայացուցիչները հաճախակիորեն մատնված են դժվարություններու` խիստ հարցապնդումներու ենթարկվելով, առարկություններուն չկարենալ համարժեք պատասխան տալով եւ երբեմն ալ բուն քննադատությունները շրջանցելով: Քվեարկության արդյունքը անշուշտ կանխորոշված է, այսուհանդերձ անոր պատկերի հարաբերակցությունը եւս իբրեւ երեւույթ փոխված է:
Այս բոլորը կնպաստեն անշուշտ երեւութական ժողովրդավարության ցուցադրության` տրված ըլլալով, որ նախորդ խորհրդարանի թե՛ քննարկումներուն եւ թե՛ քվեարկության պատկերներուն համեմատած փոփոխությունը զգալի է: Բոլոր նախադրյալները կան մտածելու, որ հետագա քննարկումները եւս կըլլան թեժ, գործող իշխանություններու ներկայացուցիչները ոչ նախկին հեզասահությամբ օրենքի կվերածեն իրենց նախագիծերը, երբեմն ալ քվեներու մոտեցող հարաբերակցություններով:
Էությունը չի փոխվիր անշուշտ: Միակուսակցական գերակայությունը վճռորոշ կըլլա ամենեն կարեւոր խնդիրներուն պարագային եւ իշխանությունները կունենան բնականաբար իրենց առաջադրած օրենքները, որոշումները, բանաձեւերը: Մանավանդ որ ծրագիրի քվեարկության պատկերը համոզեց, որ հանրապետական քվեներուն միացած են նաեւ մեծամասնական ընտրակարգով խորհրդարան մտած անկուսակցական պատգամավորներու քվեները:
Երեւույթը կհիշեցնե ինքնակառավարման մարմիններու եւ հատկապես խորհրդարանական ընտրություններուն կիրարկված մեթոտաբանական հիմնական փոփոխությունը: Հանգիստ, խաղաղ ընտրատեղամասեր եւ մինչ այդ վարչական լծակներու եւ նյութական միջոցներու ազդեցության տակ քվեատուփ հասած ուղղորդված զանգվածային քվեներ: Արդյունքը` ցուցադրված եւ միջազգային գնահատականի արժանացած քաղաքակիրթ ընտրություններ. ի հարկե ձեւով եւ ոչ թե խորքով:
Պարզ է, որ մեր երկիրը թեւակոխած է արդեն նախագահական ընտրություններու նախափուլ: Պատճառներ կան մտածելու, որ ժողովրդավարության ցուցադրության հերթական հանգրվանի նախապատրաստության մեջ են համապատասխան հաստատությունները: Չի բացառվիր, որ ժողովուրդի մասնակցության աստիճանաչափի բարձրացման եւ մոտ համեմատություններով ընտրական մրցապայքարի բեմագրություններու համապատասխան թեկնածուներ ներկայանան նախագահական ընտրություններուն` արձանագրելու համար ժողովրդավար երկիրներու հարիր քվեարկության պատկերներ: Այս բոլորին արդյունքը` քաղաքակիրթ ընտրատեղամասեր, սակայն ուղղորդված եւ կանխորոշված զանգվածային քվեներ: Բազմակուսակցական խորհրդարան, սակայն միակուսակցական գերակայություն: Որակավոր քննարկումներ, սակայն միակողմանի որոշումներ: Եւ վաղը` այս օրինաչափությունները պահող նախագահական ընտրություններ:
Անշուշտ միայն բացասական մոտեցումով պետք չէ դիտարկել մեթոտաբանական, ընտրական գործընթացներու կիրարկման եղանակներու նորարարության եւ քննարկումներուն ապահովված փոփոխության երեւույթները: Խնդիրը ձեւականեն խորքայինին անցնելու կամքի բացակայությունն է: Պետականության եւ քաղաքացիական հասարակության կայացման համար խորքայինն ու իրողական ժողովրդավարացումը պայման են: Այլապես, եթե բացակա է երկիրը իրողապես ժողովրդավարացնելու կամքը, երեւութականը կփոշիանա որեւէ հանգրվանի:
Շահան Գանտահարյան
«Ազդակ»ի գլխավոր խմբագիր
Անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ադրբեջանական կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 400 անգամ։
Համաձայն ԼՂՀ պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների, հրադադարի ռեժիմի խախտումների ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայկական դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1500 կրակոց:
«ՊԲ առաջապահ զորամասերը, տուրք չտալով հակառակորդի սադրիչ գործողություններին, հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և վստահորեն իրականացրել մարտական հերթապահություն»,– նշված է ԼՂՀ ՊԲ հաղորդագրությունում։
Արարատի մարզի Լանջազատ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կան տուժածներ: Այս մասին տեղեկություն է ստացվել հունիսի 22-ին` ժամը 19.05-ին:ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությը հայտնում է,որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը: Պարզվել է, որ Լանջազատ գյուղի հանգստյան գոտու տարածքում «Մոսկվիչ 412» մակնիշի 67 UO 530 Պ/Հ ավտոմեքենան կամրջի երթևեկելի հատվածից (մոտ 3 մ բարձրությունից) շրջվել է գետը: Մեքենայի վարորդ, 1987 թ. Ա.Վարդապետյանը, ուղևորներ` 1959 թ. ծնված Վ.Դոնաչյանը և 1977 թթ. ծնված Ք.Հաջոյանը, մինչ փրկարարների դեպքի վայր հասնելը տարբեր մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: Փրկարարները ավտոկռունկի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել գետից:
–Աստված հեռու պահի հայ-ադրբեջանական նոր պատերազմից. այն կթաղի Հարավային Կովկասի երեք պետությունների ինքնիշխանությունն ու ու անկախությունը,–նման հայտարարությամբ է հանդես եկել Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն:
Վաշաձեն նաև ակնարկների միջոցով մեղադրական դատողություններ է արել.
–Անկեղծորեն հույս ունեմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը կհանգեցնեն արագ կարգավորման: Սակայն երրորդ ուժն ակտիվորեն աշխատում է, որպեսզի Մինսկի խումբը որևէ առաջընթացի չհանգեցնի, իսկ լարվածությունը սահմանին շարունակվի հնարավորինս երկար:
Վաշաձեն չի մանրամասնել, թե ում է վերաբերում «երրորդ ուժ» որակումը տվյալ խոսքի մեջ։
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության խաղերը բաց չթողնելու նպատակով 11 գիշեր շարունակ արթուն մնալու պատճառով, մահացել է Չինաստանի Չանշա քաղաքի 26-ամյա բնակիչ Յան Քսայոշանը, գրում է The Telegaraph-ը:
Եվրոպայի և Չինաստանի միջև ժամանակային գոտու տարբերության պատճառով մրցաշարի հանդիպումների զգալի մասը ցուցադրվում են տեղական ժամանակով 2:45-ին և ավարտվում լուսադեմին:
Տեղի հիվանդանոցի բժիշկներից մեկը նշել է, որ տղան բավական լավ առողջական վիճակում է եղել նախքան մրցաշարի սկիզբը, իսկ մահվան պատճառն անքնության հետևանքով առաջացած դիմադրողականության անկումն ու գերհոգնածությունն է եղել, ինչպես նաև խաղերը դիտելու ժամանակ օգտագործած խմիչքն ու ծխախոտը:
Ֆուտբոլի մոլի երկրպագու Քսիայոշանի ընկերները պատմել են, որ տղան ինքն էլ զբաղվել է ֆուտբոլով և երկրպագել Անգլիայի և Ֆրանսիայի հավաքականներին: Նրա վերջին դիտած խաղը եղել է Իռլանդիա-Իտալիա հանդիպումը:
Հետևեք առաջարկվող 7 խորհուրդներին և արդեն 2-3 ամսից կզգաք՝ ինչպես է փոխվում ձեր արտաքինը:
Այսպիսով՝
1. Դիմահարդարումը ճիշտ հեռացրեք
Խուսափեք կոսմետիկական կաթով դեմքը լվանալուց: Ճիշտ է, դեմքը դրանով լվացվելուց հետո մակիաժը մաքրվում է, սակայն կաթը մնում է դեմքին: Դրանից ծակոտիները փակվում են, իսկ մաշկը դադարում է շնչել: Մաշկային բորբոքումներն ու այտուցները հաճախ հենց դրա հետևանքով են առաջանում:
Ավելի լավ է օգտագործել չեզոք գելեր, փրփուրներ կամ կոսմետիկական օճառ:
Ջուրը, ի դեպ, պետք է լինի սենյակային ջերմաստիճանի: Չափից ավելի տաք կամ սառը ջրից մաշկը վնասվում է՝ անոթային աստղիկներ են հայտնվում, մաշկը չորանում է և այլն:
2. Օրակարգ պահպանեք
Աա նշանակում է, որ ժամը 8-ից հետո պետք է հրաժարվել կոսմետիկական լուրջ
գործողություններից: Լվացեք, շպարից մաքրեք մաշկը և անհրաժեշտությւսն դեպքում գիշերային սնուցող կամ խոնավեցնող քսուք քսեք՝ քնելուց առնվազն 2 ժամ առաջ: Հաճախ շատերս երեկոյան, քնելուց առաջ դիմակներ ենք դնում այն հույսով, որ առավոտյան թարմ տեսք կունենանք:
Մինչդեռ հակառակն է ստացվում. արթնանում ենք ու զարմանում՝ դեմքին նկատելով
լայնացած ծակոտիներն ու աչքերի տակի պարկերը: Բանն այն է, որ ըստ կենսաբանական ժամացույցի՝ օրգանիզմը երեկոյան ժամը 8-ից սկսած անցնում է հանգստի վիճակի, իսկ հանգստացող մաշկը ծանրաբեռնել չի կարելի: Ուստի փիլինգներն ու քիմիական դիմակները պետք է անել առավոտյան կամ կեսօրին:
3.Զգույշ եղեք դիմակներ դնելիս
Երբեմն մեզ թվում է, թե դիմակի բաղադրության այս կամ այն տարրից մեր մաշկը գրգռվեց, մինչդեռ շատ հաճախ այտուցվածությունն ու կարմրությունն առաջանում են, երբ դիմակը պետք եղածից ավելի երկար ենք պահում դեմքին: Ուստի տնային պայմաններում դիմակը պետք է դեմքին թողնել 5-7 րոպեից ոչ ավելի: Բացի այդ, դիմակները պետք է լվանալ սովորական ջրով: Երբեք դիմակը մի՛ հեռացրեք հանքային ջրով. դրա բաղադրության մեջ մտնող հանքային աղերը կարող են ալերգիկ երեույթներ կամ մաշկի չորություն առաջ բերել:
4. Ժամանակից առաջ մի ընկեք
Եթե դուք 30 տարեկան եք, մի կառչեք շիճուկներից ու հարթեցնող քսուքներից. դեռ վաղ է: Մաշկը ձգող կամ ակտիվ նյութեր պարունակող դիմակներից նախընտրելի է օգտվել 30-ից հետո: Իսկ մինչև այդ տարիքը բավական է դեմքն ուղղակի լավ մաքրելը, մաշկի խոնավությունն ապահովելը և քամուց, արևից, փոշուց վնասակար ազդեցություններից պաշտպանելը:
5. Հետևեք սննդակարգին
Կրկին հետևեք “երեկոյան մինչե 8-ը” կանոնին: Այսինքն՝ երեկոյան ժամը 8-ից հետո սննդի ու հեղուկի ընդունումը հասցրեք նվազագույնի, հատկապես եթե անցել եք 35 տարեկանի սահմանը, հենց այս տարիքից է դանդաղում նյութափոխանակությունը: Իսկ եթե շատ քաղցած եք, կաթնամթերք կամ մրգեր կերեք: Սուրճն ու թեյը նույնպես սահմանափակեք:
6.Պայքարեք կրկնակզակի դեմ
Պարանոցն առաջինն է մատնում կնոջ տարիքը: Այդ պատճառով երիտասարդ տարիքում պետք է մարզել պարանոցի մկանները: Ի դեպ, բոլորովին պարտադիր չէ զբաղվել հատուկ վարժություններով, ուղղակի պահպանեք այս մի քանի “կանոնները”.
— նստած ժամանակ կամ քայլելիս հետևեք, որ կզակը լինի հատակին կամ սեղանին զուգահեռ դիրքում,
— քնեք փոքր բարձի վրա կամ՝ ընդհանրապես առանց բարձի,
— քնելիս մի՛ պառկեք փորի վրա:
7. Դարձյալ քնելու մասին
Դեմքի դժգունությունն ու աչքերի տակի պարկիկները հաճախ հայտնվում են այն ժամանակ, երբ մաշկը թարմ օդի, թթվածնի կարիք ունի: Դրանց առաջացմանը կարող է նպաստել նաև քնի պակասը, կամ ընդհակառակը՝ չափից ավելի քնելը:
Ուստի լսեք ձեր օրգանիզմին. քնեք այնքան, որքան պահանջում է ձեր օրգանիզմը:
Քնելուց առաջ անպայման օդափոխեր սենյակը:
Եվս մեկ խորհուրդ, հետևեք, որ ննջասենյակի օդը լինի 15-25 ջերմաստիճանի սահմաններում:
-
-
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել -
02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ընթացքը․ Վազգեն Մանուկյան -
01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության -
01.05.2024 | 01:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման համակարգերի դուռը, ու նաև բոլոր նրանց, ովքեր սխալմամբ իրենց ապահով են զգում
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.