06.05.2024 | 13:10
ՆԱՏՕ-ն սահմանել է 2 կարմիր գիծ, որոնց հատման դեպքում, կմիջամտի Ուկրաինայի հակամա...06.05.2024 | 11:10
Սահմանազատման գործընթացը գաղտնի է և հատուկ դուրս է դրված իրավական մեխանիզմներով ...04.05.2024 | 15:10
Եթե իշխանությունը շարունակի ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավե...04.05.2024 | 14:10
Ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար իջեցնում են նաև քաղաքական մշակույ...04.05.2024 | 13:10
Կրեմլը «վտանգավոր» է որակել Մակրոնի և Քեմերոնի հայտարարությունները...04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան...04.05.2024 | 11:10
ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով...03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...«Բարձրաբերդ» տուրիստական հանգրվան ՍՊԸ նախկին տնօրեն Ալբերտ Բաբայանը բաց նամակ է հղել երկրի նախագահին խնդրելով տուրիստական բացառիկ նշանակություն ունեցող Արամյանների տունը, որն ապօրինի կերպով տրվել է «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ»-ի տնօրեն, գործարար Սերոբ Տեր-Պողոսյանին, նորից դարձնել հանրապետական նշանակության տուրիզմի կենտրոն.
«Հայաստանում տուրիզմի զարգացման հիմնադրամը դեռևս 2005 թվականին Ախթալայի՝ իր ենթակայությամբ գործող «Բարձրաբերդ» ՍՊԸ տուրիստական հանգրվանը, անտեսելով ընկերության աշխատակիցների կարծիքը, անօրինական կերպով օտարել է «Մեթլ-Փրինց» ընկերությանը: Օտարումը կատարվել է կեղծ փաստաթղթերի հիման վրա: Ես՝ որպես հանգրվանի տնօրեն, այն ժամանակ հայց եմ ներկայացրել ՀՀ տնտեսական դատարան կատարված գործարքն անվավեր ճանաչելու պահանջով, սակայն հայցը չի քննարկվել ինձ համար անհայտ պատճառով:
Որպես տուրիզմի բնագավառի երկարամյա աշխատակից և 15 տարվա նախկին տնօրեն՝ խնդրում եմ Ձեր միջամտությունը ՀՏԶ հիմնադրամին’ վերանայելու օտարման հետ կապված մանրամասները, քանի որ օտարումը կատարվել է զանազան զեղծարարություններով, և հանգստի վայրը օտարվել է մեր հասարակության համար անընդունելի, անպարկեշտ մի անձի՝ մանկապիղծ Սերոբ Տեր-Պողոսյանին, որն արժանի չէ դեռևս անցյալ դարի սկզբներին մեծանուն բարերար Միքայել Արամյանցի կողմից հիմնադրված եզակի ճարտարապետական կառույցներն ու տարածքը տնօրինելուն:
Հանգրվանը կարող է հանրապետության համար դառնալ տուրիզմի զարգացման հյուսիսային կենտրոն, որը նախկինում էլ եղել է համամիութենական մակարդակի առողջարան և եզակի հանգստավայր:
2005 թվականին Հայաստանում տուրիզմի զարգացման հիմնադրամի և «Մեթլ-Փրինս» ընկերության պայմանագրի համաձայն’ պետք է 15 տարվա ընթացքում կատարվեին ներդրումներ, և հանգրվանը, որպես տուրիզմի գոտի, ծառայեր բնակչությանը’ ստեղծելով աշխատատեղեր տեղի բնակչության և նախկին աշխատակիցների համար:
Ներկայիս սեփականատեր Ս. Տեր-Պողոսյանը, սակայն, քանդել ու ավերել է այն ինչպես ցանկացել է’ առանց որևէ նախագծի և թույլտվության: Արվե՞լ են ներդրումներ, թե՞ ոչ՝ հայտնի չէ, հայտնի է, սակայն, որ նշված սեփականատերը պատմական հուշարձանի տարածքում տեղադրել է իր ծնողների հուշաքարերը, ինչը այլ բան չէ, քան աբսուրդի գագաթնակետ:
Հարգարժան պարոն նախագահ, խնդրում եմ Ձեր միջամտությունը Հայաստանում տուրիզմի զարգացման հիմնադրամին, որպեսզի վերանայվի օտարման գործընթացը, միաժամանակ, նկատի ունենալով այդ գործընթացի հետ կապված անօրինականությունները, հրավիրում եմ իրավապահ մարմինների ուշադրությունը»:
Մեդիսոն Ավենյուի պատկերասրահի սեփականատեր Ադամ Լինդեմանը հայտնել է, որ New York City Art Gallery-ի պատկերասրահից առևանգել են Սալվադոր Դալիի «Cartel de Don Juan Tenorio» կտավը:
Կտավը սրահից հանվել էր երրորդ հարկից` օրվա ամենածանրաբեռնված ժամին, թիկնապահի ներկայությամբ:
Life News-ը հաղորդում է, որ երիտասարդը մոտեցել է նկարին և լուսանկարելու թույլտվություն խնդրել: Թիկնապահը մերժել է և ստիպված է եղել անմիջապես մոտենալ այլ այցելուի: Երիտասարդն օգտվել է առիթից, կտավը գցել պայուսակը և հեռացել հանցանքի վայրից:
Նկարի մոտավոր արժեքը 150 000 դոլար է։ Բոլոր սրահներում տեղադրված տեսախցիկներին հաջողվել է նկարել գողին հենց գողության պահին։ Այժմ ոստիկանությունն իրականացնում է գողի որոնման աշխատանքներ։
ՄԱԿ–ի մամլո ծառայությունը հաղորդում է, որ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան կի Մունը հանդիպել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադին ։
Հանդիպումը տեղի է ունեցել Ռիո դե Ժանեյրոյում ընթացող Կայուն զարգացման համաշխարհային գագաթնաժողովի շրջանակներում։ Հանդիպման գլխավոր թեման եղել է Սիրիայում անկարգությունները ։
Բան կի Մունը հայտարարել է, որ Իրանը պետք է դառնա Սիրիայի հարցով կոնտակտային խմբի անդամ։
Նախկինում նման կարծիք արտահայտել է Սիրիայի հարցով ԱՊԼ–ի և ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ Քոֆի Անանը, ով նույնպես հայտարարել էր, որ «Իրանի մասնակցությունը կարող է կարևոր ներդրում ունենալ սիրիական խնդրի կարգավորման գործում»:
Ըստ Անանի մամլո քարտուղար Ահմադ Ֆազիի, Սիրիայի հարցով ՄԱԿ–ում միջազգային քննարկում կանցկացվի առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում։
Եվրոպական հետազոտական կենտրոնի հարցումները ցույց են տվել, որ հարցման մասնակից եվրոպացի կանանց ընդամենը 2%-ն է իրեն համարում գեղեցիկ: Իսկ մյուս 98 -ը պատասխանել է «նորմալ»:
Հոգեբան և մասնագետ Նիկի Օուենը գտնում է, որ սա է պատճառը, որ եվրոպացի տղամարդիկ կին են փնտրում ամենուր, բայց ոչ իրենց շուրջ: Ըստ Օուենի` կնոջ գեղեցկությունն ավելի շատ կախված է նրանից, թե կինն ինչ վերաբերմունք ունի իր` անձի նկատմամբ:
Երբ կինը նայում է հայելուն և արտաքին տեսքի վրա թերություններ է գտնում, այդ պահին իր մարմինն արտադրում է սթրեսային հորմոններ: Արդյունքում՝ փոխվում է դեմքի արտահայտությունը, անհետանում կայծը նրա աչքերից,և նա դառնում է ավելի դժգոհ և անինքնավստահ:
Հետևությունը մեկն է. ինքնավստահությունը գեղեցկության գրավականն է:
Պետական համալսարանի Ռոմանոգերմանական ֆակուլտետի մասնաշենքում այս պահին մեծ թափով շինարարություն է իրականացվում: Վերանորոգման աշխատանքների հետ զուգահեռ շենքի մուտքի հենց ճակատային մասում երկրորդ հարկ են սարքում:
Մասնաշենքի արտաքին տեսքի փոփոխության հետ կապված մեր հարցին, դասախոսներից մեկն ասաց, թե սրճարան են սարքում. Մեծ կաֆե պետք է լինի, մասնաշենքը չունի իր սրճարանը: Հարցին թե առաջին հարկում մի երկու սենյակ չկա՞ր միացնեին սրճարան սարքեին, որ դրա համար շենքի արտաքին տեսքն են փոխում, զրուցակիցս ասաց. «Չէ, դա լավ տեղ ա» :
Շինարարներից մեկն էլ ասաց, թե իր իմանալով լսարաններ են սարքում.«Բա՛, քչություն է անում, տեղ չկա, ուսանողները շատ են:Բիզնես ա բիզնես» :
Մենք էլ որոշեցինք հենց սկզբնաղբյուրից ճշտել հարցը. ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ավելացված հատվածը նախատեսված է երկու նոր լսարանի համար և կլինի նաև հունագիտության կենտրոն: Մեր այն հարցին, թե՝ մի ամբողջ հարկ եք ավելացնում երկո՞ւ լսարանի համար, Սիմոնյանն ասաց. «Բա կարողա՞ մտածում եք կաֆե ա լինելու համալսարանի շենքում» :
Այսօր Mail.RuGroup-ի «Սոցիալական կայքեր» բիզնես ստորաբաժանման մարքեթինգի և ռազմավարական կոմունիկացիաների տնօրեն Ալեքսանդր Իզրյադնովը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ այսուհետ Հայաստանի բնակիչները կարող են «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցից օգտվել մայրենի լեզվով, քանի որ թարգմանվել է կայքի շարժական տարբերակը, իսկ առաջիկա մեկ ամսվա ընթացքում կտեղայնացվի նաև հիմնական կայքը:
Հայաստանում ինտերնետ օգտագործողների թիվը ըստ InternetWorldStats-ի վիճակագրության, կազմում է շուրջ 1,4 մլն մարդ, իսկ «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցի օրական լսարանը Հայաստանում կազմում է ավելի քան 787 հազար մարդ: Ընդ որում, օգտատերերի 35% նախընտրում է ընկերների հետ շփվել հեռախոսի միջոցով՝ ներբեռնելով m.odnoklassniki.ru շարժական տարբերակը:
«Մենք տեսնում ենք, թե ինչպես է աճում ինտերնետ օգտագործողների ակտիվությունը Հայաստանում, եւ արել ենք ամեն հնարավորը, որպեսզի մեր սոցիալական ցանցում յուրաքանչյուրը կարողանա շփվել իր ծանոթների եւ մտերիմների հետ իր մայրենի լեզվով»,-ասաց Ալեքսանդր Իզրյադնովը:
Մոտ ապագայում հայերեն կթարգմանվեն և հասանելի կլինեն նաև Android, iOS, WindowsPhone, Symbian օպերացիոն հարթակների համար նախատեսված հավելվածները:
Մեր ունեցած տեղեկություններով այսօր գիշեր երկաթուղայինների փողոցում սպանված երիտասարդը՝ 1981 թ. ծնված Սուրեն Զորոյանը, Երկաթուղայինների Ռաֆոյի միակ որդին է: Նա ամուսնացած է, ունի 2 երեխա: Ասում են, որ ամենայն հավանականությամբ փորձել են վրեժ լուծել հորից, քանի որ Սուրենն, ըստ մեր աղբյուրի, հանգիստ ու համեստ տղա էր և հացի արտադրամաս էր աշխատացնում իրենց տարածքում:
Տարածքի բնակիչները «Սև դղյակի» շրջակայքից գիշերը կրակոցի ձայներ ու աղմուկ են լսել: Սև դղյակը Ռաֆոյի տունն է, որն այդպես են կոչել տան բնակիչների հետ կապված մութ պատմությունների ու մի քանի սպանությունների համար: Չի բացառվում, որ սա վենդետա է, կապված կրիմինալ այս ընտանիքի հաշիվների հետ, քանի որ Ռաֆոն ու նրա եղբայրները հանցագործ աշխարհում տալիք ու առնելիք ունեցող անձիք են:
Նալբանդյան-Խանջյան խաչմերուկում գտնվող Ոստիկանության շենքի մոտ՝ Նալբանդյանի արձանի հարևանությամբ, քիչ առաջ սկսվեց ֆեյսբուքյան նախաձեռնության կազմակերպած ակցիան` «Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցածի բոլոր մեղավորներին»: Մասնակիցների ձեռքին կան «Ո՛չ օլիգարխիկ բարքերին», «Ո՛չ ամենաթողությանը», «Այլլևս ոչ մի զոհ հանցավոր ռեժիմին», «Հանցավոր բարքեր հանցավոր ռեժիմում», «Ոճիր և պատիժ» բովանդակությամբ պաստառներ: Նրանք պահանջում են «Հարսնաքար» ռեստորանում վերջերս տեղի ունեցած միջադեպի առնչությամբ հարուցված քրգործը քննել օրենքի և իրավունքի շրջանակներում ու պատասխանատվության ենթարկել բոլոր մեղավորներին:
Այժմ մասնակիցները շարժվում են դեպի Ոստիկանության շենք:
Սահմանադրության օրվա կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունն այսօր` հունիսի 22-ին որոշում ընդունեց 2012 թվականի հուլիսի 6-ի աշխատանքային ուրբաթ օրը տեղափոխել հուլիսի 14-ը` շաբաթ օր:
Նշենք, որ Սահմանադրության օրը նշվում է հուլիսի 5-ին: Այսպիսով` քաղաքացիները ամռան շոգ օրերին կստանան 4 հանգստյան օրեր` հուլիսի 5, 6, 7, 8-ին:
Մի քանի երիտասարդական կազմակերպություններ, մշակույթի և գիտության ներկայացուցիչներ բաց նամակ են հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ նրա ուշադրությունը հրավիրելով հայաստանյան հեռուստանկերությունների եթերը լցրած սերիալների և հասարակության վրա նրանց բացասական ազդեցության վրա։
«Մեծարգո պարոն Նախագահ, Ձեր ուշադրությունն ենք հրավիրում հետևյալ փաստի վրա՝ ակնկալելով Ձեր գործուն միջամտությունն այս կարևորագույն խնդրի լուծման հարցում:
Հասարակության վրա հեռուստատեսության բովանդակային սխալ քաղաքականության կործանիչ հետևանքներն ապացուցված են գիտականորեն: Վերջին տարիներին հայկական գրեթե բոլոր հեռուստաընկերությունները, հետևելով բացառապես իրենց նեղ կոմերցիոն շահերին, եթերը լցրել են հայկական արտադրության ագրեսիվ, քրեական և պոտենցիալ քրեածին, հակասոցիալական սերիալներով և այսպես ասած’ «հումորային» ծրագրերով: Ուսումնասիրությունները ցույց են տալիս հայկական արտադրության հեռուստասերիալների բացասական ազդեցության հնարավորությունները:
Հայաստանի հասարակության տարբեր շերտերի կողմից պարբերաբար բողոքներ են հնչում սերիալների դեմ, ցավոք, հասարակությունը հեռուստաընկերությունների այդ հակահասարակական գործունեության վրա ազդելու լծակներ չունի: Հեռուստաընկերությունների հակասոցիալական եթերային քաղաքականության վրա գործնականորեն չազդեց նույնիսկ մոտ երեք տարի առաջ Ձեր հանձնարարությունը, համաձայն որի’ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահը պետք է առաջարկեր ձևաչափ, որը քաղաքացիական և հասարակական կառույցներին հնարավորություն կտար ներազդելու հեռուստառադիոընկերությունների գործունեության բովանդակության վրա:
ՀՀ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքի 22 հոդվածով («Հեռուստառադիոհաղորդումների չարաշահման անթույլատրելիությունը») արգելվում է բռնության և դաժանության քարոզ կամ պաշտամունք պարունակող հաղորդումների, էրոտիկ բնույթի հեռուստառադիոհաղորդումների, սարսափ ու ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերի և անչափահասների առողջության, մտավոր ու ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հաղորդումների հեռարձակումը:
Սակայն իրականում տեսականորեն անսխալ այս օրենքը չի ապահովում ոլորտի կարգավորումը, քանի որ մի կողմից’ օրենքը չի կիրառվում, մյուս կողից’ գործնականում չկան այն գիտավերլուծական մեխանիզմները, որոնք կտան արգելվող բովանդակության սահմանման, որոշման չափանիշները (օրինակ’ անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման վրա բացասական ազդեցություն) և որոնց համաձայն կիրականացվեն հեռուստատեսային բովանդակության, հատկապես’ հեռուստասերիալների բովանդակության բարեփոխումները: Բացի այդ, վարչական օրենսգրքում բացակայում են հեռուստատեսության կողմից խախտումների կատարման դեպքում պատժամիջոցների կիրառման վերաբերյալ դրույթները (վարչական օրենսգրքում առկա են միայն գովազդին վերաբերող խախտումների մասին դրույթներ): Ստացվում է, որ հեռուստաընկերությունները կարող են խախտել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքը, և շատ դեպքերում նրանց պատասխանատվության ենթարկել հնարավոր չէ:
Իրավիճակից դուրս գալու ելքերից են.
1. Օրենքով սահմանել հստակ չափորոշիչներ, ինչպես նաև վարչական օրենսգրքում ավելացնել օրենքի խախտման դեպքում պատժամիջոցների մասին դրույթը:
2. «Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի» շրջանակներում ստեղծել գիտահետազոտական կենտրոն, որն էմպիրիկ մակարդակով կզբաղվի հայկական հեռուստաեթերի բովանդակային հետազոտություններով և կանխատեսումներով: Աշխատանքային խմբում անհրաժեշտ է ներգրավվել ակտիվ գիտական գործունեությամբ զբաղվող սոցիոլոգների, հոգեբանների, ազգագրագետների և ոլորտի հետ կապ ունեցող այլ մասնագետների, ովքեր հեռուստաեթերի ամենօրյա գիտական ուսումնասիրություններ կանեն ու «անվնաս հեռուստաարտադրանք» ստեղծելու վերաբերյալ լուծումներ կառաջարկեն «Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովին»:
3. «Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովին» պարտավորեցնել, որպիսի ամեն ամիս կազմակերպի հանրային քննարկումներ, որոնց շրջանակներում վերջինս հանդես կգա նախորդ ամսվա վերաբերյալ հաշվետվությամբ:
4. Քանի որ օրենքի խախտումների վերահսկողությունը դրված է «Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի» վրա, համապատասխան պայմաններ ստեղծել և աջակցել, որ այն պատշաճ կերպով կատարի իր պարտականությունները:
Պարոն նախագահ, խնդրում ենք հետամուտ լինել հայկական հեռուստաեթերի կարգավորման գործին, քանի որ ներկա հեռուստատեսության հակասոցիալական քաղաքականությունը հանգեցնում է հայ հասարակության սոցիալ-բարոյական առավել դեգրադացմանը, խեղմանը և վերջնական քայքայմանն իր բոլոր’ սոցիալ-մշակութային, քաղաքական և տնտեսական հետևանքներով:
ՀԳ. Կից ուղարկում ենք ՀՀ գիտական ամսագրերից մեկում հրապարակված հեռուստասերիալների բացասական ազդեցության վերաբերյալ ուսումնասիրություն («21-րդ ԴԱՐ», N 5, 2011 թ.) և մեկ գիտական մենագրություն այդ թեմայով.
Երիտասարդական կազմակերպություններ և կառույցներ
ՀՀ նախագահին կից հանրային խորհրդի Երիտասարդության հանձնաժողով
«Հայ առաջադեմ երիտասարդություն» (APY) հ/կ
«Անկախության սերունդ» հ/կ
«Պարենք Հայերեն» երիտասարդական նախաձեռնություն
«Բնապահպան տնտեսագետների երիտասարդական կազմակերպություն»
Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի «Ուսանողական ձայն» ծրագիր
«Ալավերդու Երիտասարդների Միասնություն» ՀԿ
Հայ մշակույթի և գիտության ներկայացուցիչներ
Սոս Սարգսյան, դերասան
Արևշատ Ավագյան, ակադեմիկոս
Ռուբեն Սաֆրաստյան, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, ԳԱԱ թղթակից անդամ
Աշոտ Մելքոնյան, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, ԳԱԱ թղթակից անդամ
Լևոն Շիրինյան, քաղաքական գիտությունների դոկտոր, փիլիսոփայական գիտությունների թեկնածու
Արտակ Մովսիսյան, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ
Սամվել Շահինյան, ճարտարապետական գիտությունների դոկտոր
Վահան Ստեփանյան, ռեժիսոր («Վանա ծովուն արշալույսը» ֆիլմի ռեժիսոր)
Արմեն Վաթյան, սցենարիստ («Վանա ծովուն արշալույսը» ֆիլմի ռեժիսոր)
Խաչատուր Գասպարյան, Երևանի Պետական Բժշկական Հալամսարանի հոգեբանության ամբիոնի վարիչ
Արթուր Շահնազարյան, կոմիտասագետ
Հովհաննես Գրիգորյան, ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դասախոս, IPSC քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտի տնօրեն
Վաչագան Վահրադյան, կենսաբանական գիտ. թեկնածու
Կոմիտաս Վարդապետ Հովնանյան
Արտավազդ Եղոյան, լրագրող
Ցոլակ Գալստյան, «Միհր» թատրոնի գեղարվեստական ղեկավար
Գագիկ Գինոսյան, մշակույթի վաստակավոր գործիչ
Մենուա Սողոմոնյան, պատմական գիտությունների թեկնածու
Գասպար Կարապետյան, Եվրոպայի Հայոց դատի փոխատենապետ
Արծրուն Պեպանյան, լրագրող
Արթուր Էբար, ռեժիսոր
Վահան Տեր-Ղազարյան, գրողների միության անդամ
Դավիթ Ամալյան, երգիչ
Արամ Թերզյան, ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող
Տիգրան Քոչարյան, տեղեկատվական անվտանգության փորձագետ
Մկրտիչ Մկրտչյան, երգիչ
Նարեկ Գալստյան, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ
Արսեն Գրիգորյան (Մրո), երգիչ
Քրիստինե Կոստիկյան, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու
Հովհաննես Խորիկյան, Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի դասախոս, պատմական գիտությունների թեկնածու
Անուշ Թամրազյան, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող
Արամ Գասպարյան, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու
Հովհաննես Գալաջյան, «Իրավունք» թերթի գլխավոր խմբագիր
Վահե Սարգսյան, պատմական գիտութունների թեկնածու
Դավիթ Ջամալյան, հոգեբանության գիտությունների թեկնածու, դոցենտ
Էդվարդ Զորիկյան, երգահան
Վախթանգ Հարությունյան, երգահան
Լիլիթ Հարությունյան, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու
Մհեր Բաղդասարյան, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող
Տարոն Տոնոյան, «Երևան» բժշկական կենտրոնի տնօրեն
Նարինե Թուխիկյան, Հ. Թումանյանի Երևանի թանգարանի տնօրեն
Սահակ Սահակյան, երգիչ
Ստեփան Ոսկանյան, դեկան «Հայբուսակ» համալսարանում
Ալվինա Աղաբաբյան, ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի Ռազմավարական հետազոտությունների բաժնի վարիչ
Կարեն Բալայան, “Կիլիկիա” նավի նավապետ, “Այաս” ծովային հետազոտությունների կենտրոնի ղեկավար
Ժասմեն Ասրյան, ՀՀ նախագահին կից հանրային խորհրդի պատմական-ազգային արժեքների
-
-
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան -
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
03.05.2024 | 02:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին -
04.05.2024 | 11:10
ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով տեղյակ ենք՝ Հայաստանը որևէ նոր քայլ չի ձեռնարկել
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.