04.05.2024 | 15:10
Եթե իշխանությունը շարունակի ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավե...04.05.2024 | 14:10
Ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար իջեցնում են նաև քաղաքական մշակույ...04.05.2024 | 13:10
Կրեմլը «վտանգավոր» է որակել Մակրոնի և Քեմերոնի հայտարարությունները...04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան...04.05.2024 | 11:10
ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով...03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...«Սիվիլիթաս» հիմնադրամը հաղորդագրություն է տարածել, որով տեղեկացնում է, որ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցներն այսօր այցելել են «Սիվիլիթաս» հիմնադրամ եւ պահանջել հիմնադրամի ֆինանսական գործունեության փաստաթղթերը հիմնադրման օրվանից՝ 2008 թվականի մայիսից:
«Պետեկամուտների կոմիտեի պահանջին զուգահեռ՝ «Սիվիլիթաս» հիմնադրամի խորհրդի անդամները հրավիրվել են Ազգային անվտանգության ծառայություն՝ ցուցմունք տալու գալիք շաբաթվա ընթացքում», — ասված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք, ԱԱԾ-ն Հայաստանի նախկին արտգործանախարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Վարդան Օսկանյանի հիմնադրած «Սիվիլիթաս» հիմնադրամին առնչվող գործ է հարուցել. գործը հարուցվել է փողերի լվացման հատկանիշներով:
Այսօր ՀՀ ԱԺ-ն առաջին լսումով հաստատեց ՀՀ Կառավարության կողմից ներկայացրած «Սևանա լճի մասին» և «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան և համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքներում լրացումներ կատարելու օրենքների նախագծերի բուռն քննարկումների առիթ դարձած փաթեթն ամբողջությամբ՝ 93 կողմ, 12 դեմ ձայների հարաբերակցությամբ։
Դրանից հետո վարման կարգի վերաբերյալ Վահան Հովհաննիսյանը հարցրեց Վարդան Այվազյանին, թե արդյոք նա կարո՞ղ է այնպես անել, որ Ենիսեյ գետը հոսի Հայաստանով։
Դրան ի պատասխան Վարդան Այվազյանը ասաց. «Երբ դուք Բոսֆորը կդարձնեք արյան ծով, այն ժամանակ էլ իմ օգնությամբ Ենիսեյը կհոսի Հայաստանով»։
Հունիսի 22-ին ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը եւ ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը պաշտոնապես բացեցին ԱՄՆ կառավարության կողմից ՀՀ իրավապահ համակարգին նվիրաբերած նորակառույց հրաձգարանը:
Ժամանակակից կահավորանքով հրաձագարանի երկարությունը 50 մետր է, ունի շարժական թիրախների համակարգ, նաեւ վարչական գրասենյակներ եւ ծառայողական տարածք:
Այս նվիրաբերությունը ԱՄՆ կառավարության կողմից իրականացվող օժանդակության ծրագրի շրջանակում է, որի նպատակը հանցավորության դեմ պայքարում եւ արդարադատության ոլորտում Հայաստանի իրավապահ կառույցների կարողությունների հզորացմանն աջակցելն է:
Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն ու ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը ծանոթացան տեխնիկապես հագեցած հրաձգարանի հնարավորություններին, նաեւ փորձեցին իրենց հմտությունները: Իր շնորհավորական խոսքում ԱՄՆ դեսպանը մասնավորապես ասաց՝ «Շատ ուրախ եմ գտնվել հրաձգարանի բացման արարողությանը: Ձեր ոստիկանները լավ պատրաստված են: ԱՄՆ կառավարությունը ուրախ է օժանդակել Հայաստանի կառավարությանը եւ իրավապահ մարմիններին՝ իրենց կարողությունները հզորացնելու եւ հմտությունները զարգացնելու գործում»:
Դեսպան Ջոն Հեֆերնը բարձր գնահատեց ոստիկանությունում ընթացող բարեփոխումները, դրանցում, մասնավորապես, ընդգծելով ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի դերակատարումը: «Շատ ուրախ ենք, որ համագործակցում ենք, որովհետեւ Ձեր նշանակումից հետո դուք կառուցում եք մի համակարգ, որը նպաստում է կարեւոր գործի՝ վստահություն ստեղծել ժողովրդի եւ ոստիկանության միջեւ»:
Շնորհակալություն հայտնելով նվիրաբերության համար՝ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը բարձր գնահատեց համագործակցությունը, որում գերակշռողը մարդկային հարաբերություններն են: «Ես շնորհակալ եմ,- ասաց նա,- որ ի սկզբանե ընդունել եք մեր գաղափարները եւ աջակցել: Մենք ուղղակի մտածում ենք միանման: Մենք ուղղակի ուզում ենք ստեղծել նորմալ, արդար, ազնիվ ոստիկանություն»:
Նշենք, որ հրաձգարանում կարող են մարզվել նաեւ Հայաստանի իրավապահ համակարգի այլ գերատեսչությունների աշխատակիցներ:
Այսօր՝ հունիսի 22-ին, ժամը 17։00-ին, Կենտրոն Նորք–Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, որպես խափանման միջոց երկամսյա կալանք կիրառելու որոշում կայացրեց Դավիթ Ադամյանի, Գարիկ Մարգարյանի, Արթուր Բաբլոյանի և Արման Բաղդասարյանի նկատմամաբ։ Նրանք տեղափոխվեցին«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։
Արման Խաչատրյանը, Դավիթ Հայրյանը և Նորայր Հայրապետյանը, հավանաբար բաց են թողնվել քաղաքից չբացակայելու ստորագրությամբ:
Հիշեցնենք, որ հունիսի 17-ին, ժամը 23-ի սահմաններում ԱԺ հանրապետական պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան ծեծի էին ենթարկվել ռազմական բժիշկներ Էդգար Միկոյանը, Արկադի Աղաջանյանը, Գարիկ Սողոմոնյանը, Արտակ Բայադյանը եւ ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը: Վերջինիս գլխի ծանր վնասվածքով տեղափոխել էին հոսպիտալ և նյարդավիրաբուժական վիրահատության ենթարկել: Ավետյանն այժմ ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում: «Վահե Ավետյանի մոտ գլխուղեղի դիսլոկացիա է, մի կիսագունդը թեքվել է դեպի մյուս կիսագնդի մեջ»,-ասել էր վիրաբույժը:
Այսդեպքի առնչությամբ և հանրության ակտիվ միջամտությամբ հարուցվեց քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով՝ (Դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար կամ առաջացրել է տեսողության, խոսքի, լսողության կամ որևէ օրգանի կամ օրգանի ֆունկցիայի կորուստ կամ արտահայտվել է դեմքի անջնջելի այլանդակմամբ, ինչպես նաև կյանքի համար վտանգավոր այլ վնաս է պատճառել առողջությանը կամ առաջացրել է դրա քայքայում):
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանը այսօր կառավարության նիստի ավարտին մի քանի լրագրողների խնդրանքով անդրադարձել է ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր, «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր Վարդան Օսկանյանի շուրջ ծավալված իրադարձություններին և, ըստ էության, նրան անվանել անազնիվ մարդ:
«Ազնիվ մարդը պետք ա բացատրի, գոռա, գրի, բոլորին պատմի, որ ինքը ազնիվ ա, ամեն ինչը ճիշտ չի, էս հարցը ճիշտ չի, էն հարցը ճիշտ չի: Է բայց պարտիզանի պես լռելը անընդունելի ա»,- ասել է Գորիկ Հակոբյանը` չցանկանալով պատասխանել այլ հարցերի: «Չեմ գտնում, որ հիմա ինչ-որ բան ավելացնելու իմաստ կա»,- վերջում հավելել է նա և հեռացել:
Հիշնեցնենք, որ ՀՀ ԱԱԾ քննչական վարչության կողմից 25.05.2012թ. հարուցվել է քրեական գործ` հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու (փողերի լվացում) դեպքով, նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:
Ըստ ԱԱԾ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության քրեական գործով նախաքննություն է իրականացվում ԱՄՆ-ում գրանցված «Պոլիմեր Մատերիալս» և «Հանթսման Ինթերնեյշնլ» կորպորացիաներին պատկանող, Հայաստանի Հանրապետությում հիմնադրված «Հանթսման Բիլդինգ Փրոդաքթս» ՍՊ ընկերության 100% բաժնեմասը շուրջ 2 մլն ԱՄՆ դոլարով փաստացի վաճառելու, սակայն գործարքը ոչ ճիշտ պայմանագրային ձևակերպումների արդյունքում հարկային մարմնին չներկայացնելու, դրանից հնարավոր առաջացող հարկային պարտավորությունները չկատարելու, ամերիկյան կողմի ցանկությամբ Հայաստանի Հանրապետությունում թողնված և բացառապես բարեգործության համար նախատեսված այդ գումարից մոտ 1.135.000 ԱՄՆ դոլարը իրականում բարեգործական նպատակներին չուղղելու, չօգտագործելու, այդ գումարը «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր և նախագահ Վարդան Օսկանյանի ու նույն հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Տիգրան Կարապետյանի անվամբ բացված հաշվեհամարներին փոխանցելու, ինչպես նաև գումարների մի մասն անձնական նպատակներով ապօրինի օգտագործելու դեպքերով:
«Բացի այդ, «Սիվիլիթաս» հիմնադրամը խախտելով իր իսկ կանոնադրության և գործող օրենսդրության պահանջները 2011թ. համար, ֆինանսավորման աղբյուրների, ֆինանսական տարում օգտագործված միջոցների, այդ թվում «Պոլիմեր Մատերիալս» և «Հանթսման Ինթերնեյշնլ» կորպորացիաների կողմից բարեգործական նպատակներով հատկացված մոտ 2 մլն ԱՄՆ դոլար գումարի վերաբերյալ հաշվետվություն չի ներկայացրել: Քրեական գործով նշանակվել են հարկային ստուգումներ, ապրանքագիտական փորձաքննություն, կատարվում են հարցաքննություններ և այլ քննչական գործողություններ, միջոցներ են ձեռնարկվում դեպքի լրիվ հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի նախաքննություն կատարելու համար: Նախաքննությունը շարունակվում է», մասնավորապես նշված էր հայտարարության մեջ:
Ինքը՝ Օսկանյանը համարում է, որ դա քաղաքական հետապնդում է իր հանդեպ: «Ինձ համար զարմանալի և տարօրինակ է, որ իմ և Սիվիլիթաս հիմնադրամի գործունեությունը որևէ կերպ կարող է շաղկապվել հանցավոր և անօրինական փողերի հետ: Առավել զարմանալի է, որ նման հարց առաջ է քաշվում հենց այն ժամանակ, երբ ես ներգրավվել եմ քաղաքական գործընթացներում: Ակնհայտ է, որ հարուցված քրեական գործի հետևում քաղաքական պատվեր կա»,- ավելի վաղ հայտարարել էր նա:
Նշենք նաև, որ ՀՀ Քրեական օրենսգրքի համաձայն նշված հոդվածով նախատեսվում է 6-12 տարի ազատազրկում:
Հունիսի 13-ին հրավիրվելով ԱԱԾ՝ Օսկանյանը հրաժարվել էր ցուցմունք տալուց: Այս քայլն Օսկանյանը բացատրել էր գործում ոչ թե որպես վկա, այլ կասկածյալ ներգրավված լինելու հանգամանքով:
tert.am
Տեսանյութը՝ Aravot.am-ի
Պրոդյուսեր Գրիգոր Նազարյանի և հաղորդավար, շոումեն Մարկ Սաղաթելյանի մոտ կան զուգակցված գանգուղեղային և ողնաշարային, ողնուղեղային վնասվածքներ, գլխուղեղի ցնցում: Այս մասին, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց թիվ մեկ համալսարանական կլինիկայի Նյարդավիրաբուժության ամբիոնի և կլինիկայի ղեկավար Ռուբեն Ֆանարջյանը: Ըստ նրա` Մարկ Սաղաթելյանի մոտ կա ողնաշարի, պարանոցի և գոտկատեղային հատվածի ողերի ելունների կոտրվածք, բայց որևէ ֆոււնկցիոնալ խանգարում, այսինքն` ողնուղեղի վնասվածք չկա: Ռուբեն Ֆանարջյանը հավաստեց, որ այս պահի դրությամբ որևէ վիրաբուժական միջամտության խնդիր չի տեսնում, իսկ ոսկրային խանգարումները պահանջում են ժամանակ և բուժում: Նա նշեց, որ հետագա հետազոտությունները ցույց կտան ռազմավարությունը, իսկ կոտրվածքների բուժման համար հարկավոր է ժամանակ և բուժում: «Որևէ ֆունկցիոնալ խանգարումներ չկա, բոլոր հիվանդությունները պահանջում են ժամանակ և համոզված եմ, որ կունենանք լավ արդյունք»,- ասաց նա:
Իսկ ԵՊԲՀ Անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի կլինիկայի ղեկավար Իրինա Մալխասյանի փոխանցմամբ, երկուսի վիճակն էլ կարելի է գնահատել միջին ծանրության, երկուսն էլ պարզ գիտակցության մեջ են, բայց շարունակվում են հետազոտությունները և ինտենսիվ թերապիայի միջոցառումները: «Անմիջապես անցկացված հետազոտություններն ի հայտ բերեցին ողնաշարի պարանոցային շրջանի մի քանի ողի կոտրվածք, կոնքոսկրի բարդ կոտրվածք և տրավմատիկ շոկ»,- ասաց նա: Իսկ Գրիգոր Նազարյանի մոտ առաջնային հետազոտությունները ցույց տվեցին գլխուղեղի ցնցում, ճակատային շրջանում բարդ կտրված վերք, երկու թոքերի ծանր սլաջարդ, կոնքի ոսկրների կտրվածքները, ազդոսկրի ոսկրի տեղաշարժում, ձախ ստորին վերջույթի, ծնկոսկրի կոտրվածք, նա ևս գտնվում էր ծանր շոկային վիճակում:
Ասուլիսի բանախոսներից` Տրավմատոլոգիայի և օրթոպեդիայի կլինիկայի ղեկավար Արսեն Ազիբեկյանը նշեց, որ ներկա դրությամբ Մարկ Սաղաթելյանի մոտ առկա է կոնքի ոսկրերի կոտրվածք, որն ուղղվել է, իսկ Գրիգոր Նազարյանի մոտ` կոնքի կոտրվածքներ: Նրա խոսքով` երկուսին էլ անհրաժեշտ է երկարատև կոնսերվատիվ բուժում: Վերջնական ախտորոշումից, ապաքինման ընթացքից, բուժման մեթոդներից է կախված, թե երբ նրանք դուրս կգրվեն հիվանդանոցից:
Հիշեցնենք, որ Երևանի Նալբանդյանի և Արամի փողոցների խաչմերուկում հունիսի 22-ին՝ ժամը 01.35-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են «Оպել» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Ֆոլքսվագեն»-ի վարորդ` 41-ամյա Գրիգոր Նազարյանը և ուղևոր՝ 41-ամյա Մարկ Սաղաթելյանը տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Երեկ ԱԺ նիստում 75 կողմ, 47 դեմ և 1 հարաբերակցությամբ ընդունվեց ՀՀ կառավարության 2012-2017թթ. գործունեության ծրագիրը, որին դեմ քվեարկեցին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, Հայ ազգային կոնգրես, «Ժառանգություն» Հայ հեղափոխական դաշնակցություն խմբակցությունների անդամները:
Կողմ են քվեարկել Հայաստանի հանրապետական և «Օրինաց երկիր» կուսակցությունների ԱԺ խմբակցության ներկայացուցիչները:
Պարզվում է, սակայն, մի շարք պատգամավորների «ձայները տեղ չեն հասել»: Մասնավորապես ԲՀԿ խմբակցության անդամ Գրիգորի Մարգարյանը, ըստ ԱԺ արձանագրության, ձեռնպահ է քվեարկել, մինչդեռ քվեարկության ավարտից հետո վերջինս լրագրողների հետ զրույցում ասաց, որ ինքը «Բարգավաճ Հայաստան» թիմի անդամ է, այդ իսկ պատճառով դեմ է քվեարկել ծրագրին, չնայած, որ Հանրապետականի ծրագրի «փայլուն» լինելուն:
Գրիգորի Մարգարյանը քվեարկությունից անմիջապես հետո կանչել է ԱԺ քարտուղարության աշխատակցին և հայտնել, որ իր քվեարկության կոճակն արդեն երկրորդ անգամ սխալ քվեարկություն է արձանագրում և խնդրել է ֆիքսել, որ ինքը Կառավարության ծրագրին դեմ է քվեարկել: Tert.am-ին այս մասին տեղեկացրեց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, հավելելով. «Բայց չգիտես ինչու իր քվեարկության կոճակը երկու անգամ արձանագրում է ձեռնպահ»:
Ի պատասխան մեր հարցին, թե, այսուհանդերձ, Գրիգոր Մարգարյանն ազատ չէ՞ իր քվեարկության մեջ և, արդյո՞ք, չի կարող նաև «կողմ» կամ «ձեռնպահ» քվեարկել, ԲՀԿ խմբակցության քարտուղարն ասաց՝ ոչ, քանի որ այդ մասին կա խմբակցության որոշում:
«Խմբակցությունը դա թիմ է, և որոշումը, որ կայացնում է, բոլորի համար է, և, ուրեմն, ես քվեարկել եմ դեմ՝ համաձայն թիմի որոշման»,- երեկ այսպես մեկնաբանեց Գրիգորի Մարգարյանը: Հարցին, թե վերջինս ստիպվա՞ծ է եղել դեմ քվեարկել, Գրիգորի Մարգարյանը պատասխանեց. «Ո՛չ, ինչի՞ եմ ստիպված եղել որ»:
Հիշեցնենք, որ Գրիգորի Մարգարյանը անկուսակցական է, սակայն մայիսի 6-ի ընտրությունների ժամանակ վերջինս առաջադրվել էր ԲՀԿ-ի կողմից, և այժմ ԲՀԿ խմբակցության անդամ է: Նշենք, որ Շենգավիթ համայնքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ընտրողների հետ հանդիպանը կոչ արեց 11 ընտրատարածքում քվեարկել Գրիգոր Մարգարյանի օգտին:
Բայց Գրիգոր Մարգարյանի դեպքը միակը չէ: ԱԺ քվեարկության համակարգը «կեղծել է» նաև ՀԱԿ խմբակցության պատգամավորներ Լյուդմիլա Սարգսյանի և Ստեփան Դեմիրճյանի, ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Մուրադ Մուրադյանի, Մարինե Մարաբյանի և Արտաշես Գեղամյանի ձայները: Այս դեպքում սակայն համակարգն ուղղակի չի գրանցել նրանց քվեարկությունը, և ԱԺ կայքում առկա համապատասխան արձանագրության մեջ նրանց անվան դիմաց նշված է «Չի քվեարկել»:
Կոնգրեսական վերոնշյալ պատգամավորները հայտարարել են, որ իրենք դեմ են քվեարկել, իսկ ՀՀԿ-ական պատգամավորները՝ կողմ:
ԱԺ քարտուղարության պետ Թաթուլ Սողոմոնյանը Tert.am-ի հետ զրույցում խնդիրը մեկնաբանեց այսպես. «Դա համակարգի սխալը չէ: Եթե ինքը իր մատը սխալ է սեղմել, պատահմամբ, թե ոնց, ուրիշ խնդիր է: Համակարգը չի կարող սխալվել, որովհետև համակարգիչն արձանագրում է այն, ինչ քվեարկվել է կամ չի քվեարկվել»:
Նկատենք նաև, որ Կառավարության ծրագրին երեկ կողմ են քվեարկել նաև անկախ պատգամավորներ՝ անկուսակցական Էդմոն Մարուքյանը և Արայիկ Գրիգորյանը: Վերջինս, ի դեպ, առաջադրվել է ՀՅԴ կողմից և նախորդ գումարման խորհրդարանում ընդգրկված էր հենց այդ խմբակցությունում: Այս գումարման ԱԺ-ում, սակայն, որոշել է հանդես գալ որպես անկախ պատգամավոր, բայց նաև հայտարարել, որ հիմնականում համագործակցելու է ՀՀԿ-ի հետ:
Tert.am
«Բարձրաբերդ» տուրիստական հանգրվան ՍՊԸ նախկին տնօրեն Ալբերտ Բաբայանը բաց նամակ է հղել երկրի նախագահին խնդրելով տուրիստական բացառիկ նշանակություն ունեցող Արամյանների տունը, որն ապօրինի կերպով տրվել է «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ»-ի տնօրեն, գործարար Սերոբ Տեր-Պողոսյանին, նորից դարձնել հանրապետական նշանակության տուրիզմի կենտրոն.
«Հայաստանում տուրիզմի զարգացման հիմնադրամը դեռևս 2005 թվականին Ախթալայի՝ իր ենթակայությամբ գործող «Բարձրաբերդ» ՍՊԸ տուրիստական հանգրվանը, անտեսելով ընկերության աշխատակիցների կարծիքը, անօրինական կերպով օտարել է «Մեթլ-Փրինց» ընկերությանը: Օտարումը կատարվել է կեղծ փաստաթղթերի հիման վրա: Ես՝ որպես հանգրվանի տնօրեն, այն ժամանակ հայց եմ ներկայացրել ՀՀ տնտեսական դատարան կատարված գործարքն անվավեր ճանաչելու պահանջով, սակայն հայցը չի քննարկվել ինձ համար անհայտ պատճառով:
Որպես տուրիզմի բնագավառի երկարամյա աշխատակից և 15 տարվա նախկին տնօրեն՝ խնդրում եմ Ձեր միջամտությունը ՀՏԶ հիմնադրամին’ վերանայելու օտարման հետ կապված մանրամասները, քանի որ օտարումը կատարվել է զանազան զեղծարարություններով, և հանգստի վայրը օտարվել է մեր հասարակության համար անընդունելի, անպարկեշտ մի անձի՝ մանկապիղծ Սերոբ Տեր-Պողոսյանին, որն արժանի չէ դեռևս անցյալ դարի սկզբներին մեծանուն բարերար Միքայել Արամյանցի կողմից հիմնադրված եզակի ճարտարապետական կառույցներն ու տարածքը տնօրինելուն:
Հանգրվանը կարող է հանրապետության համար դառնալ տուրիզմի զարգացման հյուսիսային կենտրոն, որը նախկինում էլ եղել է համամիութենական մակարդակի առողջարան և եզակի հանգստավայր:
2005 թվականին Հայաստանում տուրիզմի զարգացման հիմնադրամի և «Մեթլ-Փրինս» ընկերության պայմանագրի համաձայն’ պետք է 15 տարվա ընթացքում կատարվեին ներդրումներ, և հանգրվանը, որպես տուրիզմի գոտի, ծառայեր բնակչությանը’ ստեղծելով աշխատատեղեր տեղի բնակչության և նախկին աշխատակիցների համար:
Ներկայիս սեփականատեր Ս. Տեր-Պողոսյանը, սակայն, քանդել ու ավերել է այն ինչպես ցանկացել է’ առանց որևէ նախագծի և թույլտվության: Արվե՞լ են ներդրումներ, թե՞ ոչ՝ հայտնի չէ, հայտնի է, սակայն, որ նշված սեփականատերը պատմական հուշարձանի տարածքում տեղադրել է իր ծնողների հուշաքարերը, ինչը այլ բան չէ, քան աբսուրդի գագաթնակետ:
Հարգարժան պարոն նախագահ, խնդրում եմ Ձեր միջամտությունը Հայաստանում տուրիզմի զարգացման հիմնադրամին, որպեսզի վերանայվի օտարման գործընթացը, միաժամանակ, նկատի ունենալով այդ գործընթացի հետ կապված անօրինականությունները, հրավիրում եմ իրավապահ մարմինների ուշադրությունը»:
Մեդիսոն Ավենյուի պատկերասրահի սեփականատեր Ադամ Լինդեմանը հայտնել է, որ New York City Art Gallery-ի պատկերասրահից առևանգել են Սալվադոր Դալիի «Cartel de Don Juan Tenorio» կտավը:
Կտավը սրահից հանվել էր երրորդ հարկից` օրվա ամենածանրաբեռնված ժամին, թիկնապահի ներկայությամբ:
Life News-ը հաղորդում է, որ երիտասարդը մոտեցել է նկարին և լուսանկարելու թույլտվություն խնդրել: Թիկնապահը մերժել է և ստիպված է եղել անմիջապես մոտենալ այլ այցելուի: Երիտասարդն օգտվել է առիթից, կտավը գցել պայուսակը և հեռացել հանցանքի վայրից:
Նկարի մոտավոր արժեքը 150 000 դոլար է։ Բոլոր սրահներում տեղադրված տեսախցիկներին հաջողվել է նկարել գողին հենց գողության պահին։ Այժմ ոստիկանությունն իրականացնում է գողի որոնման աշխատանքներ։
ՄԱԿ–ի մամլո ծառայությունը հաղորդում է, որ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան կի Մունը հանդիպել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադին ։
Հանդիպումը տեղի է ունեցել Ռիո դե Ժանեյրոյում ընթացող Կայուն զարգացման համաշխարհային գագաթնաժողովի շրջանակներում։ Հանդիպման գլխավոր թեման եղել է Սիրիայում անկարգությունները ։
Բան կի Մունը հայտարարել է, որ Իրանը պետք է դառնա Սիրիայի հարցով կոնտակտային խմբի անդամ։
Նախկինում նման կարծիք արտահայտել է Սիրիայի հարցով ԱՊԼ–ի և ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ Քոֆի Անանը, ով նույնպես հայտարարել էր, որ «Իրանի մասնակցությունը կարող է կարևոր ներդրում ունենալ սիրիական խնդրի կարգավորման գործում»:
Ըստ Անանի մամլո քարտուղար Ահմադ Ֆազիի, Սիրիայի հարցով ՄԱԿ–ում միջազգային քննարկում կանցկացվի առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում։
-
-
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
03.05.2024 | 02:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան -
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին -
03.05.2024 | 01:10
Հայաստանի հետ բարեկամությունը լավ, բայց դատարկ երազանք է․ Թուրք վերլուծաբան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.