03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը շարունակում է պնդել, որ Արդարադատության նախարարությունը խախտել է քաղաքացու իրավունքը, նշելով, որ դատաիրավական բարեփոխումները սկսում են մեկ մարդու գործով պետական մարմնի իրավաչափ գործողություններից:
Ստորև ներկայացնում ենք ՄԻՊ-ի հայտարարությունը.
«Դատաիրավական բարեփոխումները սկսում են մեկ մարդու գործով պետական մարմնի իրավաչափ գործողություններից: Այդ մարդը տվյալ դեպքում Վարդանուշ Թովմասյանն է: Անտեսելով Պաշտպանի օրենքի տառից բխող հիմնավոր պնդումները վարկաբեկելու Արդարադատության նախարարության անհաջող փորձերը՝ ստորև ներկայացնում ենք նախարարության կողմից մարդու իրավունքի խախտման հանգամանքները՝ ավելի մանրամասն:
Նախարարության պնդումը. ԴԱՀԿ ապահովող ծառայությունը անձի դիմումը ստանալու պահից ոչ թե անհապաղ, այլ օրենքով սահմանված եռօրյա ժամկետում հարուցել է կատարողական վարույթ:
Իրականությունը. Արդարադատության նախարարության ԴԱՀԿ ապահովող ծառայության կազմտեսչական և վերլուծական բաժնի պետի Պաշտպանի աշխատակզմին ուղղված 05.06.2012թ. գրությամբ տվյալ գործով նշվել է բառացի հետևյալը. «կատարողական վարույթի հարուցման փուլում իրոք խախտվել են կատարողական վարույթ հարուցելու օրենքով սահմանված ժամկետները…: Մասնավորապես, Վարդանուշ Թովմասյանը հայցի ապահովում կիրառելու մասին դատարանի կողմից տրված կատարողական թերթը ներկայացրել է Արդարադատության նախարարության ԴԱՀԿ ապահովող ծառայություն հոկտեմբերի 11-ին, իսկ կատարողական վարույթ հարուցվել է հոկտեմբերի 17-ին: Այսինքն՝ չի պահպանվել նույնիսկ նախարարության կողմից վկայակոչված երեք օրվա ժամկետը:
Օրենսդրական ծանոթություն հանրության և նախարարության համար.
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի հայցի ապահովման մասին դատարանի որոշումը կատարվում է անհապաղ` «ԴԱՀԿ մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով: Համաձայն «ԴԱՀԿ մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի` կատարողական վարույթ հարուցելու մասին հարկադիր կատարողը կայացնում է որոշում` պահանջատիրոջից կամ նրա ներկայացուցչից կատարողական թերթ ստանալու օրվանից հետո` եռօրյա ժամկետում: «ԴԱՀԿ մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի ուժով ոչ աշխատանքային օրերին, ինչպես նաև գիշերային ժամերին կատարողական գործողությունները թույլատրվում են, եթե անհրաժեշտ է անհապաղ կատարում:
Նախարարության պնդումը. Պարտապանը անմիջապես ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ապահովող ծառայության դեպոզիտ հաշվին մուտքագրել է կատարողական թերթով սահմանված գումարն ամբողջությամբ՝ 2600000 ՀՀ դրամ:
Իրականությունը. Պարտապանը Արդարադատության նախարարության ԴԱՀԿ ապահովող ծառայության դեպոզիտ հաշվին գումարը մուտքագրել է ոչ թե անմիջապես, այլ նոյեմբերի 11-ին, մինչդեռ կատարողական թերթը քաղաքացին ծառայություն էր մուտքագրել հոկտեմբերի 11-ին: Այդ «ամիջապես» կոչված մեկ ամսվա ընթացքում նախարարության համապատասխան ստորաբաժանման կողմից արգելանք չի դրվել պարտապանին պատկանող գույքի վրա, որի հետևանքով պարտապանը հասցրել է վաճառել այդ գույքը (ՀՀ ԿԱ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի թիվ Ե/876-12 գրություն):
Նախարարության պնդումը. ՀՀ ԴԱՀԿ ապահովող ծառայության կողմից արգելանք է դրվել պարտապանին իր կնոջ հետ համատեղ սեփականության իրավունքով պատկանող բնակարանի նկատմամբ և նշվածից ակնհայտ երևում է, որ պարտապանին պատկանող գույքը վաճառված լինելու դեպքում ՀՀ ԴԱՀԿ ապահովող ծառայությունը ուղղակի չէր կարող արգելանք դնել այդ գույքի վրա:
Իրականությունը. ՀՀ ԿԱ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի մեկ այլ թիվ ԱՄ/2195-12 Պաշտպանին ուղղված գրության համաձայն նախարարության կողմից վկայակոչվող այդ գույքի վրա այս գործով չէր կարող արգելանք դրված լինել, քանի որ նշված գույքը 2011թ. հոկտեմբերի 19-ին օտարված է եղել այլ անձանց: Դրանից հետո Վարդանուշ Թովմասյանի լրացուցիչ ջանքերից հետո հայտնաբերվել է մեկ այլ գույք, որի սեփականտերն է պարտապանի կինը և այդ գույքի վրա դրվել է արգելանք, որն էլ մի քանի օր անց հանվել է, ինչն ըստ օրենքի ԴԱՀԿ-ն իր որոշմամբ չէր կարող անել:
Օրենսդրական ծանոթություն հանրության և նախարարության համար.
ԴԱՀԿ մասին» ՀՀ օրենքի 44.1-րդ հոդվածի համաձայն` արգելանքի տակ գտնվող պարտապանի գույքը հարկադիր կատարողի որոշմամբ արգելանքից հանվում է, եթե`
1) առկա են նույն օրենքի 42 հոդվածում նշված հիմքերը.
2) դատարանը որոշում է կայացրել գույքն արգելանքից հանելու մասին.
3) պահանջատերը հետ է պահանջել կատարողական թերթը:
Իսկ համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 100-րդ հոդվածի`
1. Գործին մասնակցող անձի միջնորդությամբ դատարանն իրավունք ունի հայցի ապահովման մեկ միջոցը փոխարինել մեկ այլ միջոցով կամ ձևափոխելու:
2. Հայցի ապահովման մեկ միջոցը մեկ այլ միջոցով փոխարինելու կամ ձևափոխելու հարցը լուծվում է նույն օրենսգրքի 101-րդ հոդվածով սահմանված կարգով:
Նախարարության պնդումը. Հիշյալ գույքն առ այսօր գտնվում է արգելանքի տակ և ՀՀ ԴԱՀԿ ապահովող ծառայության կողմից քաղաքացի Վարդանուշ Թովմասյանին տեղեկացվել է այն մասին, որ դատարանի կողմից սահմանված լրացուցիչ գումարը և տոկոսները բռնագանձելու համար անհրաժեշտ է դիմել դատարան` բնակարանում պարտապանին պատկանող մասը առանձնացնելու և առանձնացված մասի վրա բռնագանձում տարածելու համար:
Իրականությունը. Երեկ ՀՀ ԿԱ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից տրամադրված տեղեկություններին համապատասխան հիշյալ գույքը արգելանքի տակ չէր և չի եղել վերջին մեկ տարվա ընթացքում:
Նախարարության պնդումը. Քաղաքացի Վարդանուշ Թովմասյանը փորձում է մեղքը բարդել ՀՀ ԴԱՀԿ ապահովող ծառայության վրա` թյուրիմացության մեջ գցելով նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին:
Իրականությունը. Մարդու իրավունքների պաշտպանը և իր աշխատակազմը իրենց բոլոր պնդումները անում են բացառապես պետական մարմինների կողմից ստացված և քաղաքացիների պնդումները հիմնավորող կամ լրացնող գրությունների հիման վրա: Մինչդեռ նախարարության աշխատակիցները ոչ միայն խախտել են մարդու իրավունքը, այլև թյուրիմացության մեջ գցել նախարարության ղեկավարությանը»:
Հունիսի 26-ին, ժամը 21.10-ի սահմաններում, Ալագյազ-Արթիկ ճանապարհի 6-րդ կմ-ին «Ֆոլքսվագեն Պասատ» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել:
Պատահարի հետևանքով վարորդը՝ 1965 թ. ծնված Արսեն Օհանյանը, տեղում մահացել է, իսկ ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ազգագրագետ Հրանուշ Խառատյանը նշեց, որ սպանությունները, ինքնասպանությունները, մանկապղծությունները դարձել են մեր հասարակության անբաժանելի մասը, որոնց մասին մենք ամեն օր կարդում և տեղեկացվում ենք, սակայն այն, ինչ դեռ ասում են դա էլ բոլորը չէ:
«Այն որ ինքնասպանությունը սոցիալական երևույթ է, դա արդեն փաստացի երևույթ է: Եթե ընդհանուր նայենք խնդիրներին, պետք է ասենք, որ մեր հասարակության մեջ խորը նստած է ապատիան, նիհիլիզմը, կա ագրեսիա, դրանք են հիմնականում պատճառները»,- ասաց ազգագրագետը։
Հրանուշ Խառատյանը սպանությունների և ինքնասպանությունների դեպքերի ավելացման մեջ մեղադրում է նաև հեռուստաեթերին:
«Եթերն էլ իր խնդիրն ունի, իհարկե, հիմա մարդիկ շատ տխուր են ապրում, քանի որ այն մարդիկ, ովքեր կարող էին համարվել միջին խավ, նրանք արտագաղթել են, և այդ շերտը հեռանալով հիմա այս վիճակին ենք հասել, պետք է նոր միջին խավ ձևավորենք»,- ասաց Հրանուշ Խառատյանը:
Մամուլի ասուլիսին ներկա էր նաև երգիչ-երգահան Արտավազդ Բայաթյան: Նա նշեց, որ մարդկության մեջ ի ծնե կա ինքնասպանության և սպանության դրսևորումներ:
«Սպանությունները, ինքնասպանությունները, միմյանց պատերազմներում ոչնչացնելը, բնությունը ոչնչացնելը, դա մարդ արարածի մեջ կա: Մարդուն եթե ասում են մանկուց, որ դու մեղքով ծնվել ես մեղքով էլ գնալու ես, ապա դա տանում է ինքնասպանության: Ես չեմ մեղադրում ինքնասպան լինող մարդկանց»,- նկատեց նա։
Ըստ Արտավազդ Բայաթյանի` այն մարդիկ, ովքեր, որ արտագաղթում են Հայաստանից, նրանք էլ ինքնասպան կլինեին, եթե մնային այպիսի երկրում:
«Նրանք բոլորը, ովքեր արտագաղթել են կամ սպանելու էին, կամ ինքնասպան էին լինելու, և մենք հարյուր հազարավոր մարդկանց ինքնասպանություններ կտեսնեինք: Մենք բոլորս մեր դիմացինի նկատմամբ ագրեսիայով, մեր չարակամությամբ կամաց–կամաց ինքնասպան ենք լինում»,- ասաց երգիչը:
Նախօրեին Ծաղկաձորի «Ոսկու Աշխարհ» ռեստորանային համալիրում բավականին երկար զրույցի են բռնվել բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն ու տրանսպորտի ու կապի նախկին նախարար Մանուկ Վարդանյանը, որոնց վերջում միացել են նաև մի քանի նախկին պետական չինովնիկներ: Բայց պարզվում է` նախկին ու ներկա նախարարների հանդիպումը աննպատակ չի եղել. տարիներ շարունակ պաշտոններ զբաղեցնող կարկառուն դեմքերը այս հանդիպման ընթացքում վերջնական տեսքի են բերել իրենց նոր առանձնատների էսքիզները. դրանք իրար հարևանությամբ կառուցվելու են Արաբական էմիրությունների հայտնի թաղամասերից մեկում: Ասում են` երկու պաշտոնյաների մեջ այս գաղափարը առաջացել է այն բանից հետո, երբ վերջիններս պետական այցերից մեկի շրջանակներում առիթ են ունեցել տեսնելու, թե ինչպիսի շքեղ առանձնատներ ունեն ՀՀ-ի ոչ անհայտ չինովնիկները, որոնցից մեկի առանձնատան վերնահարկում նույնիսկ ջահեր են վառվում` լուսավորելով ամբողջ առանձնատունն ու դրա հարակից տարածքը:
Չորրորդ ինքնիշխանություն
Խորհրդարանական ընտրություններից հետո, Ճապոնիա մեկնելու նախօրյակին, ՀՀԿ գործադիր մարմնի նիստում Սերժ Սարգսյանը շատերի համար անսպասելի հայտարարել է, որ Հովիկ Աբրահամյանը դառնում է կուսակցության նախագահի առաջին տեղակալ, բոլոր «հետևանքներով» հանդերձ` ֆինանսական, կազմակերպչական, համայնքների հետ տարվող աշխատանքների: Ասել է թե, տնտեսական և արտաքին քաղաքական ֆունկցիաներից զատ, որոնք կոորդինացնում են համապատասխանաբար Տիգրան Սարգսյանն ու Արմեն Աշոտյանը, մյուս բոլոր ֆունկցիաները, որ կոորդինացնում էին տեղակալներ Գալուստ Սահակյանը, Ռազմիկ Զոհրաբյանը, Ռուբեն Թադևոսյանը, կիրականացնի Հ. Աբրահամյանը և այն էլ ՏԻՄ ընտրությունների թեժ օրերին, երբ հանրապետության ամեն միլիմետրի համար անզիջում պայքար է ընթանում հենց ՀՀԿ-ականների միջև: Արգամիչը, ինչպես երևում է, որոշել է իր լիազորությունները լիարժեք օգտագործել, իր «սիրելիներից» Էդգար Ղազարյանին նա արդեն մարզպետ է նշանակել, հիմա էլ զբաղված է ապագա համայնքային ընտրությունների թեկնածուների «քարտեզագրմամբ»: Եվ: այնուհանդերձ, ՀՀԿ-ում շատերը չեն հասկանում, թե ինչպես եղավ, որ Սերժ Սարգսյանը նման որոշում կայացրեց` Հովիկ Աբրահամյանին դարձնելով ՀՀԿ առաջին տեղակալ, երբ հինգ տարի շարունակ նրան դա չէր հաջողվում: Երեք տարի առաջ նա անգամ փորձել էր դա անել Դավիթ Հարությունյանի միջոցով, ով ՀՀԿ գործադիր մարմնի աշխատանքային նիստում առաջարկել էր Աբրահամյանին դարձնել առաջին տեղակալ, սակայն Սերժ Սարգսյանից «դաբրոն» չստացած ծերակույտը շատ կոշտ էր դիմադրել, և ՀՀԿ-ն Տիգրան Թորոսյանից հետո մնացել էր առանց առաջին տեղակալի: ՀՀԿ-ում պնդում են, որ թե այդ, թե ԱԺ նախագահի պաշտոնն Արգամիչին տրվել է բոնուսով: Նա խոստացել է, որ Ծառուկյանն անպայման պաշտպանելու է Սերժ Սարգսյանի թեկնածությունը 2013-ին և եթե չպաշտպանի, ինչպես ինքը` Աբրահամյանն է ասել, «հրաժարական կտամ բոլոր պոստերից»: Հրապարակ
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել ԱԺ աշխատակազմի ղեկավար Վրեժ Գասպարյանը: Սպասվում էր, որ Գասպարյանն աշխատանքից ավելի շուտ կազատվեր, բայց հարցը ձգձգվում էր: Ըստ մեր տեղեկությունների, Գասպարյանը, ինչպես նաև ԱԺ անձնակազմի կառավարման վարչության պետ Վարդուհի Խաչատրյանն աշխատանքից ազատվել են ԱԺ պատգամավորների վճարովի օգնականների հետ պայմանագրերի կնքման գործընթացը ձգձգելու պատճառով:
Հայկական ժամանակ
Ինդոնեզիայի հարավ-արևելքում տեղի է ունեցել 4.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ:
Ինչպես հաղորդում է ԱՄՆ Երկաբանական ծառայությունը երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Սաումլակի քաղաքից 269 կմ արևմուտք, օջախը՝ 125.8 կմ խորության վրա:
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություն չկա, ցունամիի վտանգ հայտարարված չէ:
Երեկ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Էդուարդ Մանուկյանը 13 տարի ազատազրկման դատապարտեց Գյումրու պոլիտեխնիկական ինստիտուտի նախկին շենքի կիսանկուղային հատվածում 8 ամսական երեխայի մորը` 21-ամյա Մարի Դավթյանին այրած Գևորգ Թադևոսյանին:
«Հիշեցնենք, որ 51- ամյա այս տղամարդը այրել էր երիտասարդ կնոջը, իբրև թե իր դստերը` Ալվարդիկին, մարմնավաճառությունից հետ պահելու համար: Մարին ու Ալվարդը մոտ ընկերուհիներ էին, ովքեր մեծամասամբ 2000 դրամով «գործ էին անում» Գյումրու կայարանում գտնվող տնակային պարի դպրոցում:
Գևորգ Թադևոսյանը մինչև վերջ չխոստովանեց իր հանցագործությունը: Դատարանն այսօր վերաորակեց նրա արարքը. քանի որ Գևորգ Թադևոսյանը սկզբում բռունցքով հարվածել ու գցել էր Մարիին, նրան թվացել էր, թե երիտասարդ կինը մեռած է ու տարել էր պոլիտեխնիկական ինստիտուտի մոտ իր արածի հետքերը ծածկելու` նրա դիակը այրելու: Սակայն պարզվում է, որ Մարին ուշագնաց է եղել, ու Գևորգ Թադևոսյանը փաստացի այրել է կենդանի մարդուն: Փաստորեն, եթե նախկինում նրան մեղադրում էին անզգուշությամբ մահ պատճառելու մեջ, ապա դատարանը վերաորակավորեց հոդվածը` գտնելով, որ նա ապօրինաբար կյանքից զրկել է երիտասարդ կնոջը:
Ինչևէ, դատարանը ի նկատի ունենալով, որ նա մեղայականով ներկայացել է ոստիկանություն, հասարակության համար խիստ վտանգավոր արարք է գործել, նախկինում դատված է եղել, 3 տարի ազատազրկման է դատապարտվել, նրան պատասխանատվության ենթարկեց քրեական օրենսգրքի 3 հոդվածներով` 34 ու 104 հոդվածների առաջին մասով` սահմանելով 11 տարի ժամկետով ազատազրկում, եւ 109 հոդվածի 1-ին մասով` 2 տարի ժամկետով: Վերջնական պատիժ սահմանվեց 13 տարին:
Ի դեպ, ըստ վճռի, Գևորգ Թադևոսյանը թեթև աստիճանի մտավոր հետամնաց է, եւ դատարանը գտավ, որ նա պետք է գտնվի նյարդահոգեբանի հսկողության տակ:
Նշենք, որ 4 տարի առաջ Ալվարդ Թադևոսյանի պատճառով ազատազրկման դատապարտվեցին մի խումբ երիտասարդ տղաներ` նրա հարազատ եղբայրը, եղբոր ընկերը, նախկին ամուսինը, սկեսրայրը, որոնք նույնպես նույն տեղում` պոլիտեխնիկական ինստիտուտի նախկին շենքի տարածքում, կենդանի-կենդանի այրել էին մի տղամարդու` իբրև թե Ալվարդիկի վրա աչք ունենալու համար: Իսկ մարմնավաճառ Ալվարդիկը (այդպես են նրան անվանում հարազատները), որի պատճառով այսքան մարդ է նստել, այսօր դատարանի դահլիճ մտնելով, ուրախ-ուրախ շնորհավորում էր ձեռնաշղթայված հորը` Գևորգ Թադևոսյանին, ծննդյան օրվա կապակցությամբ»:
Առավոտ
Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը հունիսի 26-ի հանրահավաքում.
«Սիրելի հայրենակիցներ,
Թող տարօրինակ չթվա, որ Հայաստանի ներքին խնդիրները մի կողմ թողած, ելույթս սկսում եմ Ղարաբաղյան կարգավորման գործընթացի քննարկմամբ։ Դա բացատրվում է այդ բնագավառում տեղի ունեցած վերջին նշանակալի զարգացումներով։ Հունիսի 18-ին Մեքսիկայի Լոս Կաբոս քաղաքում հրապարակվեց Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների՝ Ղարաբաղյան հակամարտությանը նվիրված չորրորդ համատեղ հայտարարությունը, որն, իմ կարծիքով, այնքան էլ ճիշտ չընկալվեց Հայաստանի քաղաքական շրջանակների, վերլուծաբանների և լրագրողների կողմից, դիտվելով որպես լուրջ հետևանքներ չենթադրող հերթական բովանդակազուրկ մի փաստաթուղթ։ Ես կտրականապես դեմ եմ այս գնահատականին, որովհետև ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների վերջին հայտարարությունը իր դարձվածաբանությամբ (ֆրազեոլոգիայով) էապես տարբերվում է նախորդ երեք հայտարարություններից։ Դրանում համոզվելու համար բավական է համեմատել նշված բոլոր հայտարարությունների՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին ուղղված պատգամներ պարունակող հատվածները.
Ակվիլա-Իտալիա. 10.06.2009. «Մենք հավաստում ենք մեր պատրաստակամությունը աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքներն ավարտին հասցնելու հարցում։… Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին մենք հորդորում ենք վերացնել իրենց միջև մնացած չնչին տարաձայնությունները և ավարտին հասցնել նրանց համաձայնությունը Հիմնարար սկզբունքների շուրջ»։
Մուսկոկա-Կանադա. 26.06.2010. «Մենք վերահավաստում ենք մեր պատրաստակամությունը աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման Հիմնարար սկզբունքներն ավարտին հասցնելու հարցում։… Այժմ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պետք է կատարեն հաջորդ քայլը և ավարտեն Հիմնարար սկզբունքների վրա տարվող աշխատանքը՝ հնարավորություն ստեղծելով սկսելու խաղաղության համաձայնագրի նախագծի պատրաստումը»։
Դովիլ-Ֆրանսիա. 26.05.2011. «Մենք խստորեն հորդորում ենք կողմերի առաջնորդներին՝ իրենց ժողովուրդներին պատրաստել խաղաղության, և ոչ թե պատերազմի։… Մենք, հետևաբար, կոչ ենք անում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին քաղաքական կամք դրսևորել՝ հունիսին կայանալիք իրենց հանդիպման ժամանակ Հիմնարար սկզբունքներն ավարտին հասցնելու համար»։
Լոս Կաբոս-Մեքսիկա. 18.06.2012. «Մենք ափսոսում ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի նախագահները վճռական քայլեր չեն արել, որոնք ձեռնարկելու կոչով մեր երկրները հանդես էին եկել 2011թ. մայիսի 26-ին Դովիլում արած համատեղ հայտարարությամբ։… Մենք Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին կոչ ենք անում կատարել Հիմնարար սկզբունքների համաձայնեցումը արագացնելու վերաբերյալ պարտավորությունը, որը նրանք ստանձնել են 2012թ. հունվարի 23-ին Սոչիում արած համատեղ հայտարարությամբ։ Որպես իրենց քաղաքական կամքի վերահաստատում նրանք պետք է ձեռնպահ մնան բանակցություններում մաքսիմալիստական դիրքորոշումից, պահպանեն 1994թ. հրադադարի մասին համաձայնագիրը և խուսափեն լարվածություն առաջացնող թշնամական հռետորաբանությունից»։
Դժվար չէ նկատել, թե նախորդ հայտարարությունների համեմատ որքան է կոշտացել վերջին հայտարարության ոճը, որը եթե դիվանագիտական լեզվից փոխադրելու լինենք սովորական լեզվի, կստացվի մոտավորապես հետևյալը.
– ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները, թեև մեղմ ասած, ափսոսանք են հայտնել, բայց իրականում վրդովված են այն բանից, որ Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը «վճռական քայլեր չեն կատարել», որոնք ձեռնարկելու կոչով իրենց երկրները հանդես են եկել Դովիլում, այլ կերպ ասած, վերջիններս չեն արձագանքել այդ կոչին.
– Հայաստանի և Ադրբեջանի նախագահները չեն կատարել նաև Հիմնարար սկզբունքների համաձայնեցումն արագացնելու վերաբերյալ 2012թ. հունվարի 23-ին Սոչիում ստանձնած իրենց պարտավորությունը.
– Շարունակել են բանակցություններում պաշտպանել սեփական մաքսիմալիստական դիրքորոշումները.
– Խստորեն չեն պահպանել 1994թ. հրադադարի համաձայնագիրը.
– և վերջապես, չեն խուսափել լարվածություն առաջացնող թշնամական հռետորաբանությունից։
Ավելի կոնկրետ՝ նախագահներ Օբամայի, Պուտինի և Օլանդի ուղերձի իմաստը հետևյալն է. «Պարոնայք Սերժ Սարգսյան և Իլհամ Ալիև, բավական է խաղաք մեր համբերության հետ և հերիք է մեզ ձեռ առնեք։ Կա՛մ խելքներդ գլուխներդ հավաքեք, կա՛մ էլ ձեզ հետ կխոսենք ուրիշ լեզվով»։
Իսկ թե որն է այդ ուրիշ լեզուն, կարելի է գուշակել Ղարաբաղյան կարգավորման հեռանկարների վերաբերյալ վերջին շրջանում արտահայտված որոշ հեղինակավոր փորձագիտական գնահատականներից։ Դրանց շարքում հատկապես առանձնանում է հայտնի վերլուծաբան, ԱՄՆ պաշտպանության և պետքարտուղարության համակարգերի երբեմնի բարձրաստիճան աշխատակից, Ուեյն Մերիի ս.թ. մայիսի 14-ին հրապարակած ուշագրավ հոդվածը, որի բովանդակությունը կարելի է ամփոփել հետևյալ կետերում.
1. Մինսկի խումբը թեև բարեխղճորեն աշխատել է կարգավորման բովանդակության և տեխնիկական մանրամասների ուղղությամբ, բայց քսան տարի անց նկատելի առաջընթաց չի ապահովել երկու կողմերի հանրային հիասթափությունը փարատելու հարցում։ Տասնամյակներ տևող միջնորդական առաքելությունը ավելի շուտ համընդհանուր ցինիզմ, քան խաղաղ ելքի հույս է առաջացրել։ Միջազգային միջնորդությունը Բաքվի և Երևանի իշխանություններին հնարավորություն է տվել խուսափելու սեփական ժողովուրդներին փոխզիջումների նախապատրաստելու իրենց բուն պատասխանատվությունից։ Մինսկի խումբն օգտագործելով որպես քող, երկու կառավարությունները թեև, որպես կանոն, պատրաստակամություն են հայտնել առաջընթաց ապահովելու, բայց ձախողման մեղքը մշտապես բարդել են մյուս կողմի վրա։ Որոշ ավագ փորձագետների կարծիքով՝ Մինսկի խմբի լուծարումը թեկուզ ժամանակավորապես կարող էր նույնիսկ բարելավել դիվանագիտական հեռանկարները։
2. Անցած քսան տարիների ընթացքում ամերիկյան, ֆրանսիական և ռուսական վարչակազմերը, հակամարտող կողմերին ներգրավելով նախագահական մակարդակի հանդիպումներում, փորձել են դիվանագիտական բեկում ապահովել Ղարաբաղի հարցում։ Դժբախտաբար, նախագահական այդ նախաձեռնությունները ձախողվել են, որովհետև Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները չեն կամեցել կամ անկարող են եղել քաղաքական կամք կամ քաջություն դրսևորել՝ ընդունելու այդ նախաձեռնությունները։ Զույգ կառավարություններն էլ, թեև քաջ տեղյակ են Մինսկի խմբի կողմից մանրամասնորեն մշակված կարգավորման ծրագրին, բայց ցանկություն չունեն այդ մասին տեղեկացնելու իրենց ժողովուրդներին, քանի որ երկու կողմն էլ ստիպված են գնալու մեծ փոխզիջումների։ Միջնորդները մինչ այժմ ներգրավել են միայն կառավարություններին, և ոչ թե ժողովուրդներին։ Այն, ինչ այսօր պահանջվում է, միջնորդությունն անվերջ շարունակելու փոխարեն, Ղարաբաղի հարցում վերջնական կարգավորման հասնելու համար, արտաքին ուժերի զորեղ համագործակցությունն է՝ համաձայնագրի վրա հիմնված լուծման խթանման, եթե ոչ պարտադրման նպատակով։ Իրավիճակն արտաքին ուժերից պահանջում է բարձր մակարդակի քաղաքական գործողություն, անգամ գերտերությունների միջև հնացած տիպի գործարք-համաձայնություն՝ երկու փոքրիկ պետությունների թույլ չտալու համար վտանգել տարածաշրջանային և միջազգային շահերը։
3. Եթե այս ամենը չարվի, ապա հեղինակի կարծիքով, այլընտրանքը մնում է պատերազմը, որի հավանականությունը ոչ միայն չի փոքրացել, այլ քանի գնում մեծանում է՝ նախևառաջ դիվանագիտական ջանքերի վիժեցման, իսկ ապա՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև սկսված սպառազինությունների թեժ մրցավազքի, երկուստեք թշնամանքի խորացման, մաքսիմալիստական նկրտումների արտահայտման, և մանավանդ հրադադարի ինտենսիվացած խախտումների և սահմանային բախումների ու միջադեպերի հաճախակիացման պատճառով, որոնք ցանկացած պահի կարող են դուրս գալ վերահսկողությունից։ Ուստի, ըստ հոդվածագրի, ժամանակն է, որ արտաքին ուժերն սպասարկեն իրենց սեփական շահերը և միջնորդությունից այն կողմ անցնեն, քանի որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման տեղափոխումը երրորդ տասնամյակ՝ լուծում չէ, ոչ էլ նոր պատերազմի սպասումը։
Ինչպես տեսնում ենք, Ուեյն Մերրիի նախօրոք հրապարակված հոդվածը բավականին համահունչ է ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարությանը։ Այս հանգամանքը չի նշանակում, անշուշտ, որ դրանից հեռուն գնացող հետևություններ պետք է անել։ Բայց որ ե՛ւ նախագահների հայտարարությունը, ե՛ւ խնդրո առարկա հոդվածը լուրջ մտորումների տեղիք են տալիս, կասկածից վեր է։ Եթե ոչ այլ բան, ապա պարզ է մի անառարկելի իրողություն, որ թե՛ Սերժ Սարգսյանի, թե՛ Իլհամ Ալիևի մանևրի դաշտը գնալով նեղանում է։
* * *
Այժմ անցնելով մեր երկրի ներքին խնդիրներին, ուզում եմ կանգ առնել միայն մի չափազանց կարևոր իրադարձության վրա, թեկուզ այդ մասին բավականին հանգամանորեն խոսեցին նախորդ հռետորները։ Ակնհայտ է, որ հինգերորդ գումարման Ազգային Ժողովի ձևավորումից և կառավարության ծրագրի քննարկումից հետո Հայաստանում ստեղծվել է բոլորովին նոր մի իրավիճակ։ Այս փաստն ընդունում են ոչ միայն քաղաքական շրջանակները, այլև մամուլի միջոցներից շատերը։ Բերենք ընդամենը մի քանի օրինակ.
– «Տիգրան Սարգսյանի ղեկավարած կառավարության ծրագիրը երեկ խորհրդարանում արժանացավ միանգամից չորս խմբակցությունների լուրջ դիմադրությանը։ Ե՛ւ Հայ ազգային կոնգրեսի, ե՛ւ ԲՀԿ-ի, ե՛ւ ՀՅԴ-ի, ե՛ւ «Ժառանգության» պատգամավորներն անխնա քննադատության ենթարկեցին ոչ միայն այդ ծրագիրը, այլև այն իրականացնելու հայտ ներկայացրած թիմին» («Ժողովուրդ». 21.06.2012)։
– «Խորհրդարանական չորս ուժեր՝ Հայ ազգային կոնգրեսը, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն և «Ժառանգությունը» երեկ մի քանի ժամ շարունակ, պատկերավոր ասած, ջախջախում էին վարչապետ Տիգրան Սարգսյանին և խորհրդարանի հաստատմանը ներկայացրած նրա հնգամյա ծրագիրը։ Ընդ որում, ջախջախում էին ոչ թե խոսքով, այլ փաստերով, թվերով, հիմնավորումներով» («Հայկական Ժամանակ». 21.06.2012)։
– «Չգիտեմ՝ օրակարգի հարցն էր պատճառը, թե այսուհետ Ազգային Ժողովի նիստերը միշտ են այսպես բուռն ու հետաքրքիր անցնելու, բայց երեկ խորհրդարանում ընթացող քննարկումից պառլամենտի «հոտ» էր փչում։… Եթե այսպես գնա, ապա առաջիկայում կառավարությունը, նախագահի աշխատակազմը, դատական համակարգը չեն կարող չձգվել և չփորձել հասնել ԱԺ-ին՝ իրենց գործառույթներն իրականացնելու մրցավազքում» («Հրապարակ». 21.06.2012)։
– «Հայաստանի խորհրդարանի առաջին նիստը վկայեց, որ երկրում դինամիկ փոփոխության է ենթարկվում ոչ միայն պարզապես իշխանությունը, այլ քաղաքական համակարգն ընդհանրապես։… Բոլորին պարզ է դարձել, որ խորհրդարանը դարձել է կոշտ, իրական քաղաքական պայքարի ասպարեզ։ Ներկայումս Հայաստանում կա ադեկվատ ընդդիմություն, և նա արդեն դա ապացուցել է խորհրդարանի առաջին նիստում» («Լրագիր». 21.06.2012)։
– «17 տարվա ընթացքում մենք հետ ենք սովորել, որ ԱԺ-ում կարող են հնչել մի քանի տասնյակ ընդդիմադիր ելույթ, որ կառավարության ծրագրին կարող է դեմ լինել 47 պատգամավոր և այլն։… Մթնոլորտը փոխվել է և պառլամենտը, աչքով չտանք, սկսել է կատարել իր գործառույթները» («Առավոտ». 22.06.2012)։
Կարծում եմ, անիմաստ է շարունակել նման գնահատականների թվարկումը, որովհետև դրանք անսպառ են։ Հազիվ թե գտնվի մեկը, որ անկեղծաբար կարծի, թե այս նոր իրավիճակը, որի գլխավոր առանձնահատկությունը իշխանական մոնոլիտի քայքայումն է, ստեղծվել է ինքնաբերաբար, այլ ոչ թե ընդդիմադիր ուժերի մտածված քայլերի, ավելի կոնկրետ, Հայ Ազգային Կոնգրեսի, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, Դաշնակցության և մասամբ «Ժառանգության» նախընտրական փուլում ծավալած համագործակցության արդյունքում։ Բայց դրանով հանդերձ, ոմանց համար, թե՛ Կոնգրեսի ներսում, թե՛ նրանից դուրս, դժվար է խոստովանել այդ բանը, որովհետև ընտրություններից առաջ նրանք բոլորովին այլ սցենարներ էին գուշակում՝ այն է, որ «Բարգավաճն» ընտրություններին մասնակցելու է ՀՀԿ-ի հետ կազմած միասնական ցուցակով, որ մնալու է իշխող կոալիցիայի կազմում, որ ընդդիմադիր խաղալով ու ընդդիմությունից ձայներ փախցնելով, միևնույն է, վերջիվերջո բռնելու է ախքացման ճանապարհը և այլն։ Թեև այդ ամենը տեղի չունեցավ, այլ ընդհակառակը, «Բարգավաճ Հայաստանը» թե՛ ընտրությունների ընթացքում, թե՛ կառավարության ծրագրի քննարկման ու քվեարկության ժամանակ լիարժեք կերպով համագործակցեց ընդդիմադիր մյուս ուժերի հետ, բայց դա չի խանգարում, որ ոմանք այսօր էլ փորձեն կասկածներ սերմանել և նսեմացնել մեր երկրում հաստատված ու գրեթե բոլորի կողմից գնահատված նոր քաղաքական իրադրության նշանակությունը։ Այդ նպատակին հասնելու համար սովորաբար կիրառվում է երկու հնարք՝ առաջին. «Բարգավաճի» ցանկացած գործողության ետևում տեսնել Ռոբերտ Քոչարյանի ականջները և վերջինիս վերադարձի սպառնալիքով սարսափեցնել ժողովրդին, և երկրորդ. հասարակությանն ամեն կերպ համոզել, որ «Բարգավաճ Հայաստանն» իրականում ընդդիմություն չէ, քանի որ այդ մասին, ԱԺ կանոնակարգի պահանջին համապատասխան, հայտարարություն չի արել։
Մամուլում տիրող շփոթն այնքան մեծ է, որ, ըստ երևույթին, հարկ կա առանձին-առանձին անդրադառնալու այս երկու հնարքներին էլ։ Նախևառաջ, դեմագոգիան մեկ կողմ դնելով, մեկանգամընդմիշտ պետք է արձանագրել, որ Քոչարյանի վերադարձի սպառնալիքով ժողովրդին սարսափեցնելը հետապնդում է մեկ ակնհայտ նպատակ, այն է՝ Սերժ Սարգսյանի, որպես չարյաց փոքրագույնի, իշխանության ամրապնդումը, քանի որ այդպիսի սպառնալիք իրականում գոյություն չունի, և Քոչարյանն ինքը, հոկտեմբերի 27-ի ոճրագործության և մարտի 1-ին հեղված արյան մեղքի տակ կքած, Հայաստանի ամենասարսափած մարդն է։ և երկրորդ՝ ընդդիմություն լինել-չլինելը բնորոշվում է ոչ թե այդ մասին արված հայտարարությամբ, այլ որևէ քաղաքական ուժի կոնկրետ կարգավիճակով։ Ժողովրդավարական երկրներում բոլոր այն կուսակցությունները, որոնք կառավարության մաս են կազմում, իշխանություն են, իսկ որոնք դուրս են կառավարությունից, ընդդիմություն են, անկախ այն բանից՝ այդպիսի հայտարարություն կանեն, թե ոչ։ Ուստի ԱԺ կանոնակարգի այդ դրույթը պարզապես հիմարություն կամ, ոսկեղենիկ հայերենով արտահայտված, իդիոտիզմ է, որն առաջին իսկ հնարավորության դեպքում ընդդիմադիր պատգամավորների պահանջով, որպես խայտառակություն, պետք է վերացվի։ Իմ կարծիքով, այնքան էլ հաջող չէ նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության «իշխանության այլընտրանք» ինքնահորջորջումը, քանի որ բոլոր ընդդիմություններն էլ ինքնըստինքյան իշխանության այլընտրանք են։ Որևէ կուսակցության համար ընդդիմություն լինելը ոչ թե նվաստացում է, այլ պատիվ, ուստի ամենևին պետք չէ խրտնել այդ բառից։
Ինչևիցէ, իրերը կոչելով իրենց անունով, հարկ է արձանագրել հետևյալը. անկախ կոչված որոշ մամուլի միջոցներ և քաղաքական ուժեր, այդ թվում նաև Հայ Ազգային Կոնգրեսից անջատված տարրեր, անցյալ տարվա հոկտեմբերից սկսած պայքարել և, հակառակ իրենց կանխատեսումների չարդարացման, այսօր էլ շարունակում են պայքարել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընդդիմացումը և քաղաքական մյուս ուժերի, հատկապես Կոնգրեսի հետ, համագործակցությունը վիժեցնելու համար, նպատակ հետապնդելով «Բարգավաճին» կրկին մղել Սերժ Սարգսյանի գիրկը։ Այսինքն, փոխանակ «Բարգավաճի» անկախացման ձգտումը քաջալերելու և նրան Սերժ Սարգսյանից ու ՀՀԿ-ից ավելի հեռացնելու, նրանք, իբրև-թե գաղափարական նկատառումներով, բայց իրականում ամբոխավարական էժանագին հնարքներով, բարոյական ու հոգեբանական ճնշում են բանեցնում «Բարգավաճի» վրա՝ վերականգնելու համար իշխանական նախկին մոնոլիտը։ Ավելի պարզ ասած՝ նրանք ձգտում են անել այն, ինչ ոչ մի կերպ չհաջողվեց անել Սերժ Սարգսյանին, այն է՝ «Բարգավաճին» նորից դարձնել Հանրապետական կուսակցության կցորդն ու հլուհնազանդ կամակատարը։ Այդ խնդիրը լուծելու համար իշխանությունն, իր կողմից, բացի քարոզչական միջոցներից, բնականաբար, օգտագործելու է, և կարծես-թե արդեն իսկ սկսել է օգտագործել նաև հարկային, ուժային և վարչական ճնշումների մեխանիզմները։ Լուրջ քաղաքական գործոն դառնալու հավակնություն ունեցող ցանկացած ուժ, տվյալ պարագայում «Բարգավաճ Հայաստանը», պետք է կարողանա դիմանալ այդ ճնշումներին և չվախենա դրանցից։ Էլ ինչ քաղաքական ուժ, որ պետք է ընկրկի ճնշումների առաջ։ Տարիներ շարունակ Հայ Ազգային Կոնգրեսը ենթարկվեց շատ ավելի դաժան ճնշումների, գնդակոծվեց, բանտերն ընկավ և այլն, բայց որևէ մտադրություն չունի դադարեցնել պայքարը ավազակապետական ռեժիմի դեմ՝ մինչև վերջնական հաղթանակ։ Եթե այս ամենից հետո «Բարգավաճ Հայաստանը» հնազանդություն հայտնի Սերժ Սարգսյանին, ապա դա կլինի նրա, որպես քաղաքական գործոնի, վերջը։ Հետևաբար, նրա գոյության և քաղաքական ապագայի միակ երաշխիքը մնում է իրական ընդդիմություն դառնալու նրա վճռականությունը, և մեր երկրի ճակատագրով մտահոգ բոլոր առողջ ուժերը պարտավոր են ոչ թե խանգարել, այլ նպաստել դրան, քանզի բացի երկրի շահերից բխող նկատառումներից, այդ է պահանջում նաև քաղաքականության այբուբենը։ Այս տարրական ճշմարտությունը հասկանալու համար յուրաքանչյուր ոք պետք է ընդամենը իրեն մեկ հարց տա. կոալիցիոն կառավարությանը մաս կազմելուց «Բարգավաճ Հայաստանի» հրաժարումը ուժեղացրեց, թե՞ թուլացրեց Սերժ Սարգսյանին կամ, նույնն է թե, ավազակապետությանը։ Վստահ եմ, որ չնախապաշարված ցանկացած մարդ կպատասխանի՝ պարզ չէ՞, որ թուլացրեց։ Էլ մեր ուզածն ի՞նչ էր, և ինչո՞վ են զբաղված խառնակիչները։
Այսպիսով, անուրանալի փաստ է, որ 1999 թվականից հետո առաջին անգամ այսօր մենք ունենք որակապես բոլորովին նոր խորհրդարան, որում ընդդիմության չորս խմբակցությունները՝ Հայ Ազգային Կոնգրեսը, ԲՀԿ-ն, Դաշնակցությունը և «Ժառանգությունը» ներկայացված են 54 պատգամավորով։ Փաստ է նաև, որ խորհրդարանական առաջին իսկ քվեարկության ժամանակ կառավարության ներկայացրած ծրագիրն ստացել է 49 «դեմ» ձայն, ինչն իր հեռավոր նախադեպն անգամ չունի Սերժ Սարգսյանի գլխավորած վարչախմբի ողջ գոյության ընթացքում։ Բավական է նշել, որ 2007 թվականին կառավարության ծրագիրն ստացել է 0, իսկ 2008-ին՝ ընդամենը 3 «դեմ»։ Պետք է հուսալ, որ ընդդիմադիր ուժերի համերաշխ քվեարկությունը կշարունակվի նաև այսուհետև։ Ինչպես ընդունված է ժողովրդավարական երկրներում, ընդդիմությունը, որպես կանոն, պետք է դեմ քվեարկի կառավարության ներկայացրած բոլոր օրինագծերին՝ չստանձնելով իշխող մեծամասնության կողմից ընդունված օրենքների պատասխանատվությունը։ Ոչ ոք ընդդիմությանը չի կարող մեղադրել խորհրդարանի օրենսդիր գործունեությունը խափանելու մեջ, որովհետև կառավարությունն Ազգային Ժողովում մեծամասնություն ունենալով, պարտավոր է ապահովել օրենքների ընդունումը։ Ժողովրդի սոցիալական վիճակի կամ հարկային բեռի թեթևացմանը վերաբերող օրինագծերի պարագայում ընդդիմությունը պետք է պահանջի ավելի զգալի թեթևացում, ասենք, կենսաթոշակների ու աշխատավարձերի բարձրացման կառավարության առաջարկած 5%-ի փոխարեն պահանջի 10%-ի բարձրացում, իսկ այդ պահանջի չընդունվելու պարագայում կրկին դեմ պետք է քվեարկի համապատասխան օրինագծին։ Իշխող մեծամասնության հետ համերաշխ քվեարկություն հնարավոր է միայն ազգային անվտանգությանը և արտաքին մարտահրավերներին վերաբերող օրենքների ընդունման դեպքում։ Ընդդիմությունը սիստեմատիկաբար պետք է օգտագործի նաև Սահմանադրական դատարանում՝ խորհրդարանական մեծամասնության կողմից ընդունված օրենքների սահմանադրականության վիճարկման մեխանիզմը։ Այս ամենի հետևանքով թեկուզ իշխանությունների կողմից բարբարոսաբար կեղծված ընտրությունների արդյունքում ձևավորված ներկա խորհրդարանը իրապես կարող է վերածվել քաղաքական բանավեճի լուրջ թատերաբեմի և իշխանության իրական հակակշռի, ինչը ժողովրդավարական և իրավական պետության կայացման միակ գրավականն է։
Թե ինչպիսի զարգացումներ տեղի կունենան խորհրդարանի հետագա գործունեության ընթացքում կամ ընդհանրապես Հայաստանի ներքաղաքական կյանքում, հայտնի կդառնան ամառային արձակուրդներից հետո, մանավանդ առաջիկա նախագահական ընտրությունների նախօրյակին, ինչի մասին մենք ձեզ հետ կխոսենք հաջորդ հանրահավաքի ժամանակ, որն ամենայն հավանականությամբ կկայանա սեպտեմբեր ամսին, եթե մինչ այդ հանրահավաքի անհրաժեշտություն առաջացնող արտառոց իրադարձություններ չպատահեն։
Այսօր Ազատության հրապարակում ՀԱԿ հանրահավաքին ելույթ ունենալով առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը խոսել է հիմնականում երկու՝ արտաքին և ներքին քաղաքական թեմայի շուրջ.
Սիրելի հայրենակիցներ,

-
-
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել -
02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ընթացքը․ Վազգեն Մանուկյան -
01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության -
01.05.2024 | 01:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման համակարգերի դուռը, ու նաև բոլոր նրանց, ովքեր սխալմամբ իրենց ապահով են զգում
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.