03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը հունիսի 26-ի հանրահավաքում.
«Սիրելի հայրենակիցներ,
Թող տարօրինակ չթվա, որ Հայաստանի ներքին խնդիրները մի կողմ թողած, ելույթս սկսում եմ Ղարաբաղյան կարգավորման գործընթացի քննարկմամբ։ Դա բացատրվում է այդ բնագավառում տեղի ունեցած վերջին նշանակալի զարգացումներով։ Հունիսի 18-ին Մեքսիկայի Լոս Կաբոս քաղաքում հրապարակվեց Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների՝ Ղարաբաղյան հակամարտությանը նվիրված չորրորդ համատեղ հայտարարությունը, որն, իմ կարծիքով, այնքան էլ ճիշտ չընկալվեց Հայաստանի քաղաքական շրջանակների, վերլուծաբանների և լրագրողների կողմից, դիտվելով որպես լուրջ հետևանքներ չենթադրող հերթական բովանդակազուրկ մի փաստաթուղթ։ Ես կտրականապես դեմ եմ այս գնահատականին, որովհետև ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների վերջին հայտարարությունը իր դարձվածաբանությամբ (ֆրազեոլոգիայով) էապես տարբերվում է նախորդ երեք հայտարարություններից։ Դրանում համոզվելու համար բավական է համեմատել նշված բոլոր հայտարարությունների՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին ուղղված պատգամներ պարունակող հատվածները.
Ակվիլա-Իտալիա. 10.06.2009. «Մենք հավաստում ենք մեր պատրաստակամությունը աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքներն ավարտին հասցնելու հարցում։… Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին մենք հորդորում ենք վերացնել իրենց միջև մնացած չնչին տարաձայնությունները և ավարտին հասցնել նրանց համաձայնությունը Հիմնարար սկզբունքների շուրջ»։
Մուսկոկա-Կանադա. 26.06.2010. «Մենք վերահավաստում ենք մեր պատրաստակամությունը աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման Հիմնարար սկզբունքներն ավարտին հասցնելու հարցում։… Այժմ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պետք է կատարեն հաջորդ քայլը և ավարտեն Հիմնարար սկզբունքների վրա տարվող աշխատանքը՝ հնարավորություն ստեղծելով սկսելու խաղաղության համաձայնագրի նախագծի պատրաստումը»։
Դովիլ-Ֆրանսիա. 26.05.2011. «Մենք խստորեն հորդորում ենք կողմերի առաջնորդներին՝ իրենց ժողովուրդներին պատրաստել խաղաղության, և ոչ թե պատերազմի։… Մենք, հետևաբար, կոչ ենք անում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին քաղաքական կամք դրսևորել՝ հունիսին կայանալիք իրենց հանդիպման ժամանակ Հիմնարար սկզբունքներն ավարտին հասցնելու համար»։
Լոս Կաբոս-Մեքսիկա. 18.06.2012. «Մենք ափսոսում ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի նախագահները վճռական քայլեր չեն արել, որոնք ձեռնարկելու կոչով մեր երկրները հանդես էին եկել 2011թ. մայիսի 26-ին Դովիլում արած համատեղ հայտարարությամբ։… Մենք Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին կոչ ենք անում կատարել Հիմնարար սկզբունքների համաձայնեցումը արագացնելու վերաբերյալ պարտավորությունը, որը նրանք ստանձնել են 2012թ. հունվարի 23-ին Սոչիում արած համատեղ հայտարարությամբ։ Որպես իրենց քաղաքական կամքի վերահաստատում նրանք պետք է ձեռնպահ մնան բանակցություններում մաքսիմալիստական դիրքորոշումից, պահպանեն 1994թ. հրադադարի մասին համաձայնագիրը և խուսափեն լարվածություն առաջացնող թշնամական հռետորաբանությունից»։
Դժվար չէ նկատել, թե նախորդ հայտարարությունների համեմատ որքան է կոշտացել վերջին հայտարարության ոճը, որը եթե դիվանագիտական լեզվից փոխադրելու լինենք սովորական լեզվի, կստացվի մոտավորապես հետևյալը.
– ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները, թեև մեղմ ասած, ափսոսանք են հայտնել, բայց իրականում վրդովված են այն բանից, որ Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը «վճռական քայլեր չեն կատարել», որոնք ձեռնարկելու կոչով իրենց երկրները հանդես են եկել Դովիլում, այլ կերպ ասած, վերջիններս չեն արձագանքել այդ կոչին.
– Հայաստանի և Ադրբեջանի նախագահները չեն կատարել նաև Հիմնարար սկզբունքների համաձայնեցումն արագացնելու վերաբերյալ 2012թ. հունվարի 23-ին Սոչիում ստանձնած իրենց պարտավորությունը.
– Շարունակել են բանակցություններում պաշտպանել սեփական մաքսիմալիստական դիրքորոշումները.
– Խստորեն չեն պահպանել 1994թ. հրադադարի համաձայնագիրը.
– և վերջապես, չեն խուսափել լարվածություն առաջացնող թշնամական հռետորաբանությունից։
Ավելի կոնկրետ՝ նախագահներ Օբամայի, Պուտինի և Օլանդի ուղերձի իմաստը հետևյալն է. «Պարոնայք Սերժ Սարգսյան և Իլհամ Ալիև, բավական է խաղաք մեր համբերության հետ և հերիք է մեզ ձեռ առնեք։ Կա՛մ խելքներդ գլուխներդ հավաքեք, կա՛մ էլ ձեզ հետ կխոսենք ուրիշ լեզվով»։
Իսկ թե որն է այդ ուրիշ լեզուն, կարելի է գուշակել Ղարաբաղյան կարգավորման հեռանկարների վերաբերյալ վերջին շրջանում արտահայտված որոշ հեղինակավոր փորձագիտական գնահատականներից։ Դրանց շարքում հատկապես առանձնանում է հայտնի վերլուծաբան, ԱՄՆ պաշտպանության և պետքարտուղարության համակարգերի երբեմնի բարձրաստիճան աշխատակից, Ուեյն Մերիի ս.թ. մայիսի 14-ին հրապարակած ուշագրավ հոդվածը, որի բովանդակությունը կարելի է ամփոփել հետևյալ կետերում.
1. Մինսկի խումբը թեև բարեխղճորեն աշխատել է կարգավորման բովանդակության և տեխնիկական մանրամասների ուղղությամբ, բայց քսան տարի անց նկատելի առաջընթաց չի ապահովել երկու կողմերի հանրային հիասթափությունը փարատելու հարցում։ Տասնամյակներ տևող միջնորդական առաքելությունը ավելի շուտ համընդհանուր ցինիզմ, քան խաղաղ ելքի հույս է առաջացրել։ Միջազգային միջնորդությունը Բաքվի և Երևանի իշխանություններին հնարավորություն է տվել խուսափելու սեփական ժողովուրդներին փոխզիջումների նախապատրաստելու իրենց բուն պատասխանատվությունից։ Մինսկի խումբն օգտագործելով որպես քող, երկու կառավարությունները թեև, որպես կանոն, պատրաստակամություն են հայտնել առաջընթաց ապահովելու, բայց ձախողման մեղքը մշտապես բարդել են մյուս կողմի վրա։ Որոշ ավագ փորձագետների կարծիքով՝ Մինսկի խմբի լուծարումը թեկուզ ժամանակավորապես կարող էր նույնիսկ բարելավել դիվանագիտական հեռանկարները։
2. Անցած քսան տարիների ընթացքում ամերիկյան, ֆրանսիական և ռուսական վարչակազմերը, հակամարտող կողմերին ներգրավելով նախագահական մակարդակի հանդիպումներում, փորձել են դիվանագիտական բեկում ապահովել Ղարաբաղի հարցում։ Դժբախտաբար, նախագահական այդ նախաձեռնությունները ձախողվել են, որովհետև Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները չեն կամեցել կամ անկարող են եղել քաղաքական կամք կամ քաջություն դրսևորել՝ ընդունելու այդ նախաձեռնությունները։ Զույգ կառավարություններն էլ, թեև քաջ տեղյակ են Մինսկի խմբի կողմից մանրամասնորեն մշակված կարգավորման ծրագրին, բայց ցանկություն չունեն այդ մասին տեղեկացնելու իրենց ժողովուրդներին, քանի որ երկու կողմն էլ ստիպված են գնալու մեծ փոխզիջումների։ Միջնորդները մինչ այժմ ներգրավել են միայն կառավարություններին, և ոչ թե ժողովուրդներին։ Այն, ինչ այսօր պահանջվում է, միջնորդությունն անվերջ շարունակելու փոխարեն, Ղարաբաղի հարցում վերջնական կարգավորման հասնելու համար, արտաքին ուժերի զորեղ համագործակցությունն է՝ համաձայնագրի վրա հիմնված լուծման խթանման, եթե ոչ պարտադրման նպատակով։ Իրավիճակն արտաքին ուժերից պահանջում է բարձր մակարդակի քաղաքական գործողություն, անգամ գերտերությունների միջև հնացած տիպի գործարք-համաձայնություն՝ երկու փոքրիկ պետությունների թույլ չտալու համար վտանգել տարածաշրջանային և միջազգային շահերը։
3. Եթե այս ամենը չարվի, ապա հեղինակի կարծիքով, այլընտրանքը մնում է պատերազմը, որի հավանականությունը ոչ միայն չի փոքրացել, այլ քանի գնում մեծանում է՝ նախևառաջ դիվանագիտական ջանքերի վիժեցման, իսկ ապա՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև սկսված սպառազինությունների թեժ մրցավազքի, երկուստեք թշնամանքի խորացման, մաքսիմալիստական նկրտումների արտահայտման, և մանավանդ հրադադարի ինտենսիվացած խախտումների և սահմանային բախումների ու միջադեպերի հաճախակիացման պատճառով, որոնք ցանկացած պահի կարող են դուրս գալ վերահսկողությունից։ Ուստի, ըստ հոդվածագրի, ժամանակն է, որ արտաքին ուժերն սպասարկեն իրենց սեփական շահերը և միջնորդությունից այն կողմ անցնեն, քանի որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման տեղափոխումը երրորդ տասնամյակ՝ լուծում չէ, ոչ էլ նոր պատերազմի սպասումը։
Ինչպես տեսնում ենք, Ուեյն Մերրիի նախօրոք հրապարակված հոդվածը բավականին համահունչ է ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարությանը։ Այս հանգամանքը չի նշանակում, անշուշտ, որ դրանից հեռուն գնացող հետևություններ պետք է անել։ Բայց որ ե՛ւ նախագահների հայտարարությունը, ե՛ւ խնդրո առարկա հոդվածը լուրջ մտորումների տեղիք են տալիս, կասկածից վեր է։ Եթե ոչ այլ բան, ապա պարզ է մի անառարկելի իրողություն, որ թե՛ Սերժ Սարգսյանի, թե՛ Իլհամ Ալիևի մանևրի դաշտը գնալով նեղանում է։
* * *
Այժմ անցնելով մեր երկրի ներքին խնդիրներին, ուզում եմ կանգ առնել միայն մի չափազանց կարևոր իրադարձության վրա, թեկուզ այդ մասին բավականին հանգամանորեն խոսեցին նախորդ հռետորները։ Ակնհայտ է, որ հինգերորդ գումարման Ազգային Ժողովի ձևավորումից և կառավարության ծրագրի քննարկումից հետո Հայաստանում ստեղծվել է բոլորովին նոր մի իրավիճակ։ Այս փաստն ընդունում են ոչ միայն քաղաքական շրջանակները, այլև մամուլի միջոցներից շատերը։ Բերենք ընդամենը մի քանի օրինակ.
– «Տիգրան Սարգսյանի ղեկավարած կառավարության ծրագիրը երեկ խորհրդարանում արժանացավ միանգամից չորս խմբակցությունների լուրջ դիմադրությանը։ Ե՛ւ Հայ ազգային կոնգրեսի, ե՛ւ ԲՀԿ-ի, ե՛ւ ՀՅԴ-ի, ե՛ւ «Ժառանգության» պատգամավորներն անխնա քննադատության ենթարկեցին ոչ միայն այդ ծրագիրը, այլև այն իրականացնելու հայտ ներկայացրած թիմին» («Ժողովուրդ». 21.06.2012)։
– «Խորհրդարանական չորս ուժեր՝ Հայ ազգային կոնգրեսը, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն և «Ժառանգությունը» երեկ մի քանի ժամ շարունակ, պատկերավոր ասած, ջախջախում էին վարչապետ Տիգրան Սարգսյանին և խորհրդարանի հաստատմանը ներկայացրած նրա հնգամյա ծրագիրը։ Ընդ որում, ջախջախում էին ոչ թե խոսքով, այլ փաստերով, թվերով, հիմնավորումներով» («Հայկական Ժամանակ». 21.06.2012)։
– «Չգիտեմ՝ օրակարգի հարցն էր պատճառը, թե այսուհետ Ազգային Ժողովի նիստերը միշտ են այսպես բուռն ու հետաքրքիր անցնելու, բայց երեկ խորհրդարանում ընթացող քննարկումից պառլամենտի «հոտ» էր փչում։… Եթե այսպես գնա, ապա առաջիկայում կառավարությունը, նախագահի աշխատակազմը, դատական համակարգը չեն կարող չձգվել և չփորձել հասնել ԱԺ-ին՝ իրենց գործառույթներն իրականացնելու մրցավազքում» («Հրապարակ». 21.06.2012)։
– «Հայաստանի խորհրդարանի առաջին նիստը վկայեց, որ երկրում դինամիկ փոփոխության է ենթարկվում ոչ միայն պարզապես իշխանությունը, այլ քաղաքական համակարգն ընդհանրապես։… Բոլորին պարզ է դարձել, որ խորհրդարանը դարձել է կոշտ, իրական քաղաքական պայքարի ասպարեզ։ Ներկայումս Հայաստանում կա ադեկվատ ընդդիմություն, և նա արդեն դա ապացուցել է խորհրդարանի առաջին նիստում» («Լրագիր». 21.06.2012)։
– «17 տարվա ընթացքում մենք հետ ենք սովորել, որ ԱԺ-ում կարող են հնչել մի քանի տասնյակ ընդդիմադիր ելույթ, որ կառավարության ծրագրին կարող է դեմ լինել 47 պատգամավոր և այլն։… Մթնոլորտը փոխվել է և պառլամենտը, աչքով չտանք, սկսել է կատարել իր գործառույթները» («Առավոտ». 22.06.2012)։
Կարծում եմ, անիմաստ է շարունակել նման գնահատականների թվարկումը, որովհետև դրանք անսպառ են։ Հազիվ թե գտնվի մեկը, որ անկեղծաբար կարծի, թե այս նոր իրավիճակը, որի գլխավոր առանձնահատկությունը իշխանական մոնոլիտի քայքայումն է, ստեղծվել է ինքնաբերաբար, այլ ոչ թե ընդդիմադիր ուժերի մտածված քայլերի, ավելի կոնկրետ, Հայ Ազգային Կոնգրեսի, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, Դաշնակցության և մասամբ «Ժառանգության» նախընտրական փուլում ծավալած համագործակցության արդյունքում։ Բայց դրանով հանդերձ, ոմանց համար, թե՛ Կոնգրեսի ներսում, թե՛ նրանից դուրս, դժվար է խոստովանել այդ բանը, որովհետև ընտրություններից առաջ նրանք բոլորովին այլ սցենարներ էին գուշակում՝ այն է, որ «Բարգավաճն» ընտրություններին մասնակցելու է ՀՀԿ-ի հետ կազմած միասնական ցուցակով, որ մնալու է իշխող կոալիցիայի կազմում, որ ընդդիմադիր խաղալով ու ընդդիմությունից ձայներ փախցնելով, միևնույն է, վերջիվերջո բռնելու է ախքացման ճանապարհը և այլն։ Թեև այդ ամենը տեղի չունեցավ, այլ ընդհակառակը, «Բարգավաճ Հայաստանը» թե՛ ընտրությունների ընթացքում, թե՛ կառավարության ծրագրի քննարկման ու քվեարկության ժամանակ լիարժեք կերպով համագործակցեց ընդդիմադիր մյուս ուժերի հետ, բայց դա չի խանգարում, որ ոմանք այսօր էլ փորձեն կասկածներ սերմանել և նսեմացնել մեր երկրում հաստատված ու գրեթե բոլորի կողմից գնահատված նոր քաղաքական իրադրության նշանակությունը։ Այդ նպատակին հասնելու համար սովորաբար կիրառվում է երկու հնարք՝ առաջին. «Բարգավաճի» ցանկացած գործողության ետևում տեսնել Ռոբերտ Քոչարյանի ականջները և վերջինիս վերադարձի սպառնալիքով սարսափեցնել ժողովրդին, և երկրորդ. հասարակությանն ամեն կերպ համոզել, որ «Բարգավաճ Հայաստանն» իրականում ընդդիմություն չէ, քանի որ այդ մասին, ԱԺ կանոնակարգի պահանջին համապատասխան, հայտարարություն չի արել։
Մամուլում տիրող շփոթն այնքան մեծ է, որ, ըստ երևույթին, հարկ կա առանձին-առանձին անդրադառնալու այս երկու հնարքներին էլ։ Նախևառաջ, դեմագոգիան մեկ կողմ դնելով, մեկանգամընդմիշտ պետք է արձանագրել, որ Քոչարյանի վերադարձի սպառնալիքով ժողովրդին սարսափեցնելը հետապնդում է մեկ ակնհայտ նպատակ, այն է՝ Սերժ Սարգսյանի, որպես չարյաց փոքրագույնի, իշխանության ամրապնդումը, քանի որ այդպիսի սպառնալիք իրականում գոյություն չունի, և Քոչարյանն ինքը, հոկտեմբերի 27-ի ոճրագործության և մարտի 1-ին հեղված արյան մեղքի տակ կքած, Հայաստանի ամենասարսափած մարդն է։ և երկրորդ՝ ընդդիմություն լինել-չլինելը բնորոշվում է ոչ թե այդ մասին արված հայտարարությամբ, այլ որևէ քաղաքական ուժի կոնկրետ կարգավիճակով։ Ժողովրդավարական երկրներում բոլոր այն կուսակցությունները, որոնք կառավարության մաս են կազմում, իշխանություն են, իսկ որոնք դուրս են կառավարությունից, ընդդիմություն են, անկախ այն բանից՝ այդպիսի հայտարարություն կանեն, թե ոչ։ Ուստի ԱԺ կանոնակարգի այդ դրույթը պարզապես հիմարություն կամ, ոսկեղենիկ հայերենով արտահայտված, իդիոտիզմ է, որն առաջին իսկ հնարավորության դեպքում ընդդիմադիր պատգամավորների պահանջով, որպես խայտառակություն, պետք է վերացվի։ Իմ կարծիքով, այնքան էլ հաջող չէ նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության «իշխանության այլընտրանք» ինքնահորջորջումը, քանի որ բոլոր ընդդիմություններն էլ ինքնըստինքյան իշխանության այլընտրանք են։ Որևէ կուսակցության համար ընդդիմություն լինելը ոչ թե նվաստացում է, այլ պատիվ, ուստի ամենևին պետք չէ խրտնել այդ բառից։
Ինչևիցէ, իրերը կոչելով իրենց անունով, հարկ է արձանագրել հետևյալը. անկախ կոչված որոշ մամուլի միջոցներ և քաղաքական ուժեր, այդ թվում նաև Հայ Ազգային Կոնգրեսից անջատված տարրեր, անցյալ տարվա հոկտեմբերից սկսած պայքարել և, հակառակ իրենց կանխատեսումների չարդարացման, այսօր էլ շարունակում են պայքարել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընդդիմացումը և քաղաքական մյուս ուժերի, հատկապես Կոնգրեսի հետ, համագործակցությունը վիժեցնելու համար, նպատակ հետապնդելով «Բարգավաճին» կրկին մղել Սերժ Սարգսյանի գիրկը։ Այսինքն, փոխանակ «Բարգավաճի» անկախացման ձգտումը քաջալերելու և նրան Սերժ Սարգսյանից ու ՀՀԿ-ից ավելի հեռացնելու, նրանք, իբրև-թե գաղափարական նկատառումներով, բայց իրականում ամբոխավարական էժանագին հնարքներով, բարոյական ու հոգեբանական ճնշում են բանեցնում «Բարգավաճի» վրա՝ վերականգնելու համար իշխանական նախկին մոնոլիտը։ Ավելի պարզ ասած՝ նրանք ձգտում են անել այն, ինչ ոչ մի կերպ չհաջողվեց անել Սերժ Սարգսյանին, այն է՝ «Բարգավաճին» նորից դարձնել Հանրապետական կուսակցության կցորդն ու հլուհնազանդ կամակատարը։ Այդ խնդիրը լուծելու համար իշխանությունն, իր կողմից, բացի քարոզչական միջոցներից, բնականաբար, օգտագործելու է, և կարծես-թե արդեն իսկ սկսել է օգտագործել նաև հարկային, ուժային և վարչական ճնշումների մեխանիզմները։ Լուրջ քաղաքական գործոն դառնալու հավակնություն ունեցող ցանկացած ուժ, տվյալ պարագայում «Բարգավաճ Հայաստանը», պետք է կարողանա դիմանալ այդ ճնշումներին և չվախենա դրանցից։ Էլ ինչ քաղաքական ուժ, որ պետք է ընկրկի ճնշումների առաջ։ Տարիներ շարունակ Հայ Ազգային Կոնգրեսը ենթարկվեց շատ ավելի դաժան ճնշումների, գնդակոծվեց, բանտերն ընկավ և այլն, բայց որևէ մտադրություն չունի դադարեցնել պայքարը ավազակապետական ռեժիմի դեմ՝ մինչև վերջնական հաղթանակ։ Եթե այս ամենից հետո «Բարգավաճ Հայաստանը» հնազանդություն հայտնի Սերժ Սարգսյանին, ապա դա կլինի նրա, որպես քաղաքական գործոնի, վերջը։ Հետևաբար, նրա գոյության և քաղաքական ապագայի միակ երաշխիքը մնում է իրական ընդդիմություն դառնալու նրա վճռականությունը, և մեր երկրի ճակատագրով մտահոգ բոլոր առողջ ուժերը պարտավոր են ոչ թե խանգարել, այլ նպաստել դրան, քանզի բացի երկրի շահերից բխող նկատառումներից, այդ է պահանջում նաև քաղաքականության այբուբենը։ Այս տարրական ճշմարտությունը հասկանալու համար յուրաքանչյուր ոք պետք է ընդամենը իրեն մեկ հարց տա. կոալիցիոն կառավարությանը մաս կազմելուց «Բարգավաճ Հայաստանի» հրաժարումը ուժեղացրեց, թե՞ թուլացրեց Սերժ Սարգսյանին կամ, նույնն է թե, ավազակապետությանը։ Վստահ եմ, որ չնախապաշարված ցանկացած մարդ կպատասխանի՝ պարզ չէ՞, որ թուլացրեց։ Էլ մեր ուզածն ի՞նչ էր, և ինչո՞վ են զբաղված խառնակիչները։
Այսպիսով, անուրանալի փաստ է, որ 1999 թվականից հետո առաջին անգամ այսօր մենք ունենք որակապես բոլորովին նոր խորհրդարան, որում ընդդիմության չորս խմբակցությունները՝ Հայ Ազգային Կոնգրեսը, ԲՀԿ-ն, Դաշնակցությունը և «Ժառանգությունը» ներկայացված են 54 պատգամավորով։ Փաստ է նաև, որ խորհրդարանական առաջին իսկ քվեարկության ժամանակ կառավարության ներկայացրած ծրագիրն ստացել է 49 «դեմ» ձայն, ինչն իր հեռավոր նախադեպն անգամ չունի Սերժ Սարգսյանի գլխավորած վարչախմբի ողջ գոյության ընթացքում։ Բավական է նշել, որ 2007 թվականին կառավարության ծրագիրն ստացել է 0, իսկ 2008-ին՝ ընդամենը 3 «դեմ»։ Պետք է հուսալ, որ ընդդիմադիր ուժերի համերաշխ քվեարկությունը կշարունակվի նաև այսուհետև։ Ինչպես ընդունված է ժողովրդավարական երկրներում, ընդդիմությունը, որպես կանոն, պետք է դեմ քվեարկի կառավարության ներկայացրած բոլոր օրինագծերին՝ չստանձնելով իշխող մեծամասնության կողմից ընդունված օրենքների պատասխանատվությունը։ Ոչ ոք ընդդիմությանը չի կարող մեղադրել խորհրդարանի օրենսդիր գործունեությունը խափանելու մեջ, որովհետև կառավարությունն Ազգային Ժողովում մեծամասնություն ունենալով, պարտավոր է ապահովել օրենքների ընդունումը։ Ժողովրդի սոցիալական վիճակի կամ հարկային բեռի թեթևացմանը վերաբերող օրինագծերի պարագայում ընդդիմությունը պետք է պահանջի ավելի զգալի թեթևացում, ասենք, կենսաթոշակների ու աշխատավարձերի բարձրացման կառավարության առաջարկած 5%-ի փոխարեն պահանջի 10%-ի բարձրացում, իսկ այդ պահանջի չընդունվելու պարագայում կրկին դեմ պետք է քվեարկի համապատասխան օրինագծին։ Իշխող մեծամասնության հետ համերաշխ քվեարկություն հնարավոր է միայն ազգային անվտանգությանը և արտաքին մարտահրավերներին վերաբերող օրենքների ընդունման դեպքում։ Ընդդիմությունը սիստեմատիկաբար պետք է օգտագործի նաև Սահմանադրական դատարանում՝ խորհրդարանական մեծամասնության կողմից ընդունված օրենքների սահմանադրականության վիճարկման մեխանիզմը։ Այս ամենի հետևանքով թեկուզ իշխանությունների կողմից բարբարոսաբար կեղծված ընտրությունների արդյունքում ձևավորված ներկա խորհրդարանը իրապես կարող է վերածվել քաղաքական բանավեճի լուրջ թատերաբեմի և իշխանության իրական հակակշռի, ինչը ժողովրդավարական և իրավական պետության կայացման միակ գրավականն է։
Թե ինչպիսի զարգացումներ տեղի կունենան խորհրդարանի հետագա գործունեության ընթացքում կամ ընդհանրապես Հայաստանի ներքաղաքական կյանքում, հայտնի կդառնան ամառային արձակուրդներից հետո, մանավանդ առաջիկա նախագահական ընտրությունների նախօրյակին, ինչի մասին մենք ձեզ հետ կխոսենք հաջորդ հանրահավաքի ժամանակ, որն ամենայն հավանականությամբ կկայանա սեպտեմբեր ամսին, եթե մինչ այդ հանրահավաքի անհրաժեշտություն առաջացնող արտառոց իրադարձություններ չպատահեն։
Այսօր Ազատության հրապարակում ՀԱԿ հանրահավաքին ելույթ ունենալով առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը խոսել է հիմնականում երկու՝ արտաքին և ներքին քաղաքական թեմայի շուրջ.
Սիրելի հայրենակիցներ,

Այսօր՝ հունիսի 26-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Առավոտյան ժամը 8.20-ի սահմաններում Ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Այվազովսկի 68 տանը ինքնասպան են եղել հայր ու որդի:
Նշված սեփական տան 3-րդ հարկի կիսակառույց շինության մեջ ամրանից մետաղյա ճոպանով կախվելու միջոցով ինքնասպան են եղել 62-ամյա Պետրոս Գալուստովը և նրա որդին՝ 30-ամյա Արթուր Գալուստյանը:
ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը պատմել է, որ քննչական մարմինը հոր որովայնի մոտ հայտնաբերել էր նամակ, որն առգրավվել է քննիչի կողմից:
Հարևանները ֆոտոլրագրողին պատմել են, որ հայր ու որդի արհեստավորներ են: Նրանց կախվելու վայրից կես մետր այն կողմ դրված է եղել երկու խաչ և սրբապատկեր:
Ավելի ուշ պարզվել է, որ որդին՝ Արտաշ Գալուստյանը մի քանի օր առաջ է ազատվել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից: Նա մեկ այլ անձի հետ 2011թ. նոյեմբերին Արշակունյաց պողոտայի վրա կայանված «Ինֆինիթի» մակնիշի ավտոմեքենայի ապակին կոտրելու միջոցով հափշտակել էր ավտոմեքենայում եղած առանձնապես խոշոր (56 մլն դրամ) գումար:
Նշված գումարը պատկանում էր «Մանանա Գրեյն» ՍՊԸ-ին, որը աշխատակիցը պետք է տեղափոխեր բանկ:
Նշված գողության փաստով Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Էրեբունու քննչական բաժնում հարուցվել է քրեկան գործ ՀՀ Քրօրի 177 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:
Գ. Շամշյանը հայտնում է, որ հաշվի առնելով դեպքի արտառոց բնույթը, դեպքի վայր է ժամանել նաև Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջանների դատախազ Հովհաննես Սուքիասյանը:
…..
Այսօր ինքնասպան եղած Արթուր Գալուստյանը, պարզվում է, գործով անցնող մեկ այլ անձի հետ 2011թ. նոյեմբերին Արշակունյաց պողոտայի վրա կայանված «Մանանա Գրեյն» ՍՊԸ-ի աշխատակցի «Ինֆինիթի» մակնիշի ավտոմեքենայի ապակին կոտրելու միջոցով հափշտակել է ավտոմեքենայում եղած առանձնապես խոշոր (56 մլն դրամ) գումարը, որը աշխատակիցը պետք է տեղափոխեր բանկ:
Ապա ձերբակալվել է` մեղադրվելով 177 հոդվածով, (գողություն) և, ինչպես տեղեկացրեց ՔԿՀ վարչության մամուլի ծառայության պետ, Գոռ —ը 2012 –ի մայիսի 24-ին կալանավորվել է: Նուբարաշեն ՔԿՀ-ում նա պահվել է մինչև հունիսի 21-ը, որից հետո, ոստիկանության լրատվական վարչության աշխատակից Արմեն Մալխասյանի փոխանցմամբ, վերահսկող դատախազի որոշմամբ փոփոխվել է` Գալուստյանի խափանման միջոցը ընտրելով ստորագրություն չհեռանալու մասին:
Նրանից 56 միլիոն դրամ գողոնից խուզարկությամբ առգրավվել է 900 հազար դրամ և 3 հազար ԱՄՆ դոլար գումար: Մանրամասներն, ըստ Մալխասյանի, նախաքննության շահերից ելնելով չեն հրապարակվում:
Նշենք, որ գողությունը ենթադրում է ոչ ծանր պատիժ, (մոտավորապես մինչև 3 տարի )եթե գողոնը վերադարձվում է:
Չի բացառվում, որ դատախազի որոշումը պայմանավորված է եղել զուտ օպերատիվ նպատակներով՝ երիտասարդին ազատության մեջ թողնել և, քայլերին հետևելով, գողացված գումարի չհայտնաբերված մասի վերաբերյալ տեղեկություններ ստանալ: Չի բացառվում նաև, որ Գալուստյանը իրավապահների խոստումների հետ կապված ինչ –ինչ հարցերում հուսախաբ է եղել, սակայն փաստ է, որ դատախազի որոշումը ողբերգական ավարտ ունեցավ. կալանավայրից դուրս գալուց ընդամենը 4 օր անց երիտասարդը ոչ միայն ինքնասպան եղավ, այլև նույն քայլին գնաց նաև նրա հայրը:
Իհարկե, այս գործում մութ հարցեր կան, հուսանք, որ նախաքննությունը կպարզաբանի դրանք:
Երևանի «Մոսկվա» կինոթատրոնին հարող Շառլ Ազնավուրի անվան հրապարակում այսօր տեղի ունեցավ եռաչափ (3D) փողոցային արվեստ (street art) հանդիսավոր բացման արարողությունը:
Նվերը մատուցել են Երևանի քաղաքապետարանը և «Ամերիա» բանկը՝ «Երազանքների պատ» ծրագրի շրջանակներում: Քաղաքապետը նշեց, որ պատին գրված ցանկությունների գերակշիռ մասը վերաբերում էր, Երևանում եռաչափ նկարներ ունենալուն: Հատակին նկարված առաջին հայացքից ոչինչ չասող նկարը միայն լուսանկարվելուց հետո է ստանում ցանկալի արդյունքը:
Համապատասխան կետից նկարվելուց հետո, հայտնվում ես 75 մետրանոց անդունդում, որտեղ էլ երախները բաց քեզ սպասում են կոկորդիլոսները:
Նկարն իր տեսակով Երևանում առաջին անգամ է իրականացվում, որի հեղինակը աշխարհահռչակ 3D նկարիչ Նիկոլայ Արնդտն է: Սա նրա նկարներից ամենամեծն է:
Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Նա հիշեցրեց, որ հունիսի 1-ից մինչև 20-ը քաղաքապետարանն իրականցրեց «Երազանքների պատ» ծրագիրը. «Գերմանիայից հրավիրեցինք հյուրեր, նկարեցին և հանձնեցին մեր քաղաքացիներին: Նման երազանքների պատի ծրագիրը շարունակական է լինելու և ամբողջական ամփոփումից հետո կտեսնենք, որ մեր մյուս քաղաքացիներն էլ ինչ ցանկություն են ներկայացրել»,-ասաց քաղաքապետն ու հավելեց, որ համագործակցությունը մասնավորի և քաղաքապետարանի հետ շարունակական բնույթ է կրելու և քաղաքապետարանը դեմ չէ նման համագործակցություններին:
Նշենք, որ ընդհանուր առմամբ «Երազանքների պատ» նախաձեռնության մասնակիցների թիվը գերազանցում է 4000-ը, որից մոտ 800-ը եղել են 3D փողոցային արվեստի վերաբերյալ:
Մնացած ցանկությունների մեջ գերակշռում են Երևանի կանաչապատումը, լուսավորությունը, սահմանափակ կարողություններով մարդկանց համար ինքնուրույն տեղաշարժման պայմանների ստեղծումը և այլն:
Այսօր արդեն ինքնասպանության երրորդ դեպքի մասին ենք տեղեկացնում: Առավոտյան Երևանում ինքնասպանություն էին գործել հայր ու որդի, այժմ գույժը Գյումրիից է:
Դեպքը գրանցվել է Գյումրիում: Իր սենյակի մեջ պարանով կախվել է Մինաս Ավետիսյան փողոցի 48 բնակարանի բնակիչ 51-ամյա Ավետիք Բոյաջյանը:
Թե ինչն է դրդել նրան այդ քայլին, դեռևս պարզ չէ, սակայն կան տեղեկություններ, որ նա ապրում էր իր ծեր մոր հետ և վերջին շրջանում անընդհատ վիճաբանել է ու դժգոհել սոցիալական վիճակից, առաջարկելով տունը ծախել և Ռուսաստան տեղափոխվել:
Ավետիք Բոյաջյանը նախկինում, ըստ aravot. Am-ի ևս ապրել է Ռուսաստանում, սակայն կինը ամուսնալուծվել է, երեխաներին վերցրել ու վերադարձել է Հայաստան, որի պատճառով էլ ինքնասպան լինողը հարկադրված է եղել վերադառնալ հայրենիք: Ընտանիքը նրան չի ընդունել, ու Զավեն Բոյաջյանը ապրել է մոր հետ: Վերջինս աշխատել է կաթի գործարանում որպես վարորդ:
Շիրակի մարզի քննչական բաժնում փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Հիշեցնենք, որ մի շաբաթվա մեջ, սա Գյումրիում արձանագրված երկրորդ ինքնասպանության դեպքն է: 3 օր առաջ իր վարձով տան կողքին գտնվող ցախանոցում, գլխաշորով կախվել էր 50-ամյա Լարիսա Պապիկյանը, ով նույնպես վերադարձե լ էր Մոսկվայից և ապրում էր անչափահաս դստեր հետ:
Նոր արձանագրության համաձայն, որը մշակվել է Ելիզավետա թագուհու կողմից, դքսուհի Քեթրինին տրվում է ցածր կարգավիճակ` արքայական ընտանիքում: Չնայած այն բանին, որ նա ապագա թագուհի է, Քեթրինը պարտավոր է խոնհարվել իր ամուսնու զարմուհիներին` Բեատրիսին և Վիրջինեին, քանի որ նրանց երակներով արքայական արյուն է հոսում, իսկ Քեթրինն «ընդհամենը» արքայազնի կինն է:
Այդ կանոնը Քեթրինը պարտավոր է պահել արքայադստրերի հետ ցանկացած հանդիպման ժամանակ. մասնավոր և հասարակական շփումներում:
Ինչպես փոխանցում է Daily Mail-ը, արքայազն Ուիլյամը բավականին վրդովված է նոր կանոնակարգի պատճառով, որի համաձայն իր կինը ավելի ցածր կարգավիճակ է ստացել:
Իսկ ինչ վերաբերում է Քեթրինին, նա չի էլ ձգտում բարձր կարգավիճակի և համաձայն է թագուհու որոշման հետ:
-
2
https://armversion.am/wp-content/uploads/slideshow-gallery/José_de_Ribera_036.jpg -
3
https://armversion.am/wp-content/uploads/bfi_thumb/jose-de-ribera_1633-2z7xao58ctmbgnfkyi7216.jpg -
mone
https://armversion.am/wp-content/uploads/bfi_thumb/JOSE DE RIBERA-2z7xapnigc0kt8e1kwexai.jpg -
nkk2
https://armversion.am/wp-content/uploads/bfi_thumb/MWM08436-2z7xapnigc0kt8e1kwexai.jpg -
10
https://armversion.am/wp-content/uploads/bfi_thumb/images (1)-2z7xaoea1eop0qxbq8kd8q.jpg -
gdgg
https://armversion.am/wp-content/uploads/bfi_thumb/4-2z7xaqeni37phiv9w3iux6.jpgfdgdfg
-
aa
https://armversion.am/wp-content/uploads/bfi_thumb/02-2z7xaqnp6oa31md0ntw64q.jpga
-
a
https://armversion.am/wp-content/uploads/bfi_thumb/633-2z7xaqeni37phiv9w3iux6.jpga

emil bernar
https://armversion.am/wp-content/uploads/bfi_thumb/download (2)-2z7xaowdektg4xwt9paznu.jpgfrance
-
emil bernar
https://armversion.am/wp-content/uploads/bfi_thumb/images (7)-2z7xaoea1eop0qxbq8kd8q.jpgfrance
-
emil bernar
https://armversion.am/wp-content/uploads/bfi_thumb/download (1)-2z7xaowdektg4xwt9paznu.jpgsa
-
emil bernar
https://armversion.am/wp-content/uploads/bfi_thumb/download (4)-2z7xaowdektg4xwt9paznu.jpgsa
-
emil bernar
https://armversion.am/wp-content/uploads/bfi_thumb/download (5)-2z7xaowdektg4xwt9paznu.jpgsa
-
emil bernar
https://armversion.am/wp-content/uploads/bfi_thumb/download (7)-2z7xaonbpzr2kuf2hyxoga.jpgsa
-
emil bernar
https://armversion.am/wp-content/uploads/bfi_thumb/images (2)-2z7xaoea1eop0qxbq8kd8q.jpgsa
-
emil bernar
https://armversion.am/wp-content/uploads/bfi_thumb/images (5)-2z7xaoea1eop0qxbq8kd8q.jpgsa
-
emil bernar
https://armversion.am/wp-content/uploads/bfi_thumb/download (8)-2z7xaonbpzr2kuf2hyxoga.jpgsa
-
պոլ գոգեն
https://armversion.am/wp-content/uploads/bfi_thumb/download (1)-2z7xaowdektg4xwt9paznu.jpgգոգեն
-
պոլ գոգեն
https://armversion.am/wp-content/uploads/bfi_thumb/download (2)-2z7xaowdektg4xwt9paznu.jpgկ
-
պոլ գոգեն
https://armversion.am/wp-content/uploads/bfi_thumb/download (3)-2z7xaowdektg4xwt9paznu.jpgկ
-
պոլ գոգեն
https://armversion.am/wp-content/uploads/bfi_thumb/download (4)-2z7xaowdektg4xwt9paznu.jpgկ
-
պոլ գոգեն
https://armversion.am/wp-content/uploads/bfi_thumb/download (5)-2z7xaowdektg4xwt9paznu.jpgկ

https://armversion.am/wp-content/uploads/bfi_thumb/download (6)-2z7xaonbpzr2kuf2hyxoga.jpgկ
-
պոլ գոգեն
https://armversion.am/wp-content/uploads/bfi_thumb/images (1)-2z7xaoea1eop0qxbq8kd8q.jpgկ
-
պոլ գոգեն
https://armversion.am/wp-content/uploads/bfi_thumb/images (2)-2z7xaoea1eop0qxbq8kd8q.jpgկ
-
պոլ գոգեն
https://armversion.am/wp-content/uploads/bfi_thumb/images (3)-2z7xaoea1eop0qxbq8kd8q.jpgկ
-
պոլ գոգեն
https://armversion.am/wp-content/uploads/bfi_thumb/images (4)-2z7xaoea1eop0qxbq8kd8q.jpgկ
-
պոլ գոգեն
https://armversion.am/wp-content/uploads/bfi_thumb/images (5)-2z7xaoea1eop0qxbq8kd8q.jpgկ
-
պոլ գոգեն
https://armversion.am/wp-content/uploads/bfi_thumb/images (8)-2z7xaoea1eop0qxbq8kd8q.jpgկ
-
t
https://armversion.am/wp-content/uploads/bfi_thumb/download (1)-2z7xaowdektg4xwt9paznu.jpgt
-
t
https://armversion.am/wp-content/uploads/bfi_thumb/images (1)-2z7xaoea1eop0qxbq8kd8q.jpgt
-
t
https://armversion.am/wp-content/uploads/bfi_thumb/download (3)-2z7xaowdektg4xwt9paznu.jpgt
-
22237238_1681895971860946_1633648198_n-768x768
https://armversion.am/wp-content/uploads/2017/10/22237238_1681895971860946_1633648198_n-768x768-1-640x350.jpg -
22237174_1681896068527603_1412274527_n-768x768
https://armversion.am/wp-content/uploads/2017/10/22237174_1681896068527603_1412274527_n-768x768-1-640x350.jpg -
22215238_1681895681860975_799265889_n-768x768
https://armversion.am/wp-content/uploads/2017/10/22215238_1681895681860975_799265889_n-768x768-1-640x350.jpg
Չիկագոյի Ազգային կենտրոնի աշխատակիցները, տեղի համալսարանններից մեկում կատարել են հետազոտություն, թե որոնք են մարդուն երջանկություն պարգևող մասնագիտությունների թոփ տասնյակը: Հետազոտությունը ցույց է տվել, որ այն մասնագիտությունների ներկայացուցիչներն են իրենց երջանիկ զգում, որոնք ցույց են տալիս իրենց շնորհը` օգնելով հասարակությանը, կարողանում են ապահովել իրենց վաստակը:
Ահա, ամենաերջանիկ մասնագիտությունների տասնյակը.
- Հրշեջներ.նրանցից 80% — ը ասել է, որ ուրախությամբ է փրկում մարդկային կյանքեր:
- Բժիշկներ. Մարդկանց օգնելը նրանց հնարավորություն է տալիս երջանիկ զգալ:
- Արվեստագետներ՝ գրողներ, դերասաններ, երգիչներ. նրանք ունեն ստեղծագործական ազատություն:
- Ուսուցիչներ. նամանավանդ հատուկ դպրոցներում դասավանդող:
- Հոգեբաններ. նրանք գիտեն, թե ինչպես պետք է լուծել ոչ միայն իրենց, այլև ուրիշների խնդիրները:
- Վաճառքի գործակալներ. ֆինանսական ծառայություններ մատուցելը կարող է ուրախության աղբյուր հանդիսանալ :
- Ամբարձիչների, էքսկավատորների վարորդները. նրանցից շատերի համար կառավարել այդ մեքենաները մանկության երազանք է եղել, որն իրականացնում են հասուն տարիքում:
- Վարսահարդարներ, դիմահարդարներ.նրանց համար գեղեցկացնելը գերագույն հաճույք է:
Այսօր` հունիսի 26-ին, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտող Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Հանս Յոխեն Շմիդտի հետ:
Նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ պաշտոնավարման շուրջ երեք տարիների ընթացքում հայ-գերմանական հարաբերությունների ամրապնդմանն ուղղված ակտիվ գործունեության համար և մաղթել հաջողություններ:
Երկու շաբաթ անց տեղի կունենա ճանաչված ֆուտբոլիստ Պորտուգալիայի հավաքականի կիսապաշտպան Կրիշտիանո Ռոնալդուի և թոփ-մոդել Իրինա Շեյկի հարսանեկան արարողությունը: Մինչ Կրիշտիանոն մասնակցում է տարվա ֆուտբոլային իրադարձությանը, Եվրո-2012-ին, նրա սիրելին անում է ամեն ինչ, իրենց սերը պաշտպանելու համար:
Աս անգամ Շեյկը վիճել է մոտ ընկերուհիներից մեկի հետ, ով այդքան էլ լավ չի արտահայտվել Ռոնալդուի հասցեին: Համաշխարհային ճանաչում ունեցող մոդել Բար Ռաֆայելիին այդքան էլ դուր չի գալիս սիրելի ընկերուհու փեսացուի արտաքին տեսքը:Մասնավորապես այն, որ Ռոնալդուն մազերը հարդարում և ֆիքսում է գելի միջոցով: Շեյկը սրա հետ կապված պատասխանել է, որ ատելությունը չի զարդարում նրան և Բարը պետք է սովորի սիրել մարդկանց:
Հնարավոր է որ Բար Ռաֆեյելին արդեն դուրս է մնացել հարսանեկան հանդեսին հրավիրված հյուրերի ցանկից:
Երևանի ավագանու հունիսի 26–ին գումարված հերթական նիստում, նախքան օրակարգի հարցերին անցնելը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկայացրել է ԿԸՀ որոշման համաձայն ավագանու ՀՀԿ և ՀԱԿ խմբակցությունների նոր անդամներին, ինչպես նաև տեղեկացրել է, որ ավագանու անդամությունից հրաժարականի դիմում է ներկայացրել ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Դերենիկ Դումանյանը։ Այնուհետև Երևանի ավագանին միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն է տվել «Պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողների սոցիալական փաթեթով ապահովում» ծրագրին հավանություն տալու մասին որոշման նախագծին։
Երևանի ավագանին քվեարկությամբ հավանություն է տվել ավագանու անդամներին իրենց պարտականությունների կատարման հետևանքով առաջացած ծախսերի դիմաց Երևան քաղաքի 2012 թվականի բյուջեով նախատեսված համապատասխան գումարներից ՀՀ նվազագույն աշխատավարձի չափով ամսական դրամական փոխհատուցում տրամադրելու մասին որոշման նախագծին։
Երևան քաղաքի ավագանու 2011 թվականի դեկտեմբերի 9-ի «Երևան քաղաքի սեփականություն համարվող գույքն օգտագործման տրամադրելու և օտարման 2012 թվականի ծրագրի վերաբերյալ» որոշման հավելվածում փոփոխություններ և լրացումներ կատարելու հարցի վերաբերյալ ավագանու ԲՀԿ խմբակցությունն առաջարկություն է ներկայացրել, համաձայն որի որոշմամբ նախատեսված շենք շինություններն ու հողամասերն ուղիղ վաճառքի ձևով օտարումն առաջարկվում է իրականացնել ոչ թե կադաստրային արժեքի եռապատիկի չափով, ինչպես նախատեսված է որոշման նախագծում, այլ կադաստրային արժեքով։
Քաղաքապետ Տարոն Մարգարյանն առաջարկել է քվեարկությամբ հաստատել ներկայացված որոշման նախագիծը, իսկ ԲՀԿ խմբակցության առաջարկությունը քննարկելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ, որի եզրակացության հիման վրա, անհրաշեժտության դեպքում, որոշման մեջ կատարել համապատասխան փոփոխություն։ Օրակարգի այս հարցի վերաբերյալ ընդունված որոշմանը ԲՀԿ խմբակցությունը ձեռնպահ է քվեարկել։
Ավագանին քվեարկությամբ հավանություն է տվել նաև Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող մի շարք շինություններ անհատույց օտարելու, ինչպես նաև գույքն անհատույց օգտագործման տրամադրելու մասին որոշումների նախագծերին ու հավանություն է տվել Երևան քաղաքի ենթակայության մի շարք կազմակերպություններ վարչական շրջանների ղեկավարների ենթակայության հանձնելու և լիազորություններ պատվիրակելու մասին որոշման նախագծին։
Այդպիսով, Երևան քաղաքի ավագանին ավարտել է 7–րդ նստաշրջանի աշխատանքները։ Ամփոփելով նստաշրջանը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել Երևանի ավագանուն համատեղ արդյունավետ աշխատանքի համար։
Ավագանու 8–րդ նստաշրջանը կմեկնարկի 2012թ.սեպտեմբերի 11–ին։
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
-
-
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին -
01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել -
03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան -
02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ընթացքը․ Վազգեն Մանուկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.