ԱԺ Հանրապետական կուսակցություն խմբակցության պատգամավոր, ջավախքցի Տաճատ Վարդապետյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, թե՝ չնայած Ջավախքում խնդիրները շատ են, ինքն այս հարցում լավատես է: Թե ինչ հիմք ունի պրն Վարդապետյանը լավատես լինելու ինքը կիմանա այլ հարց է, թե որտեղից է վերցրել, որ դրանք աստիճանաբար լուծվում են:
ՀՀԿ պատգամավորը Ջավախքի հիմնական խնդիրը համարում է աշխատատեղերի բացակայությունը, որի մասին ինքը պատրաստվում է ԱԺ ամբիոնից բարձրաձայնել:
Զարմանալի է, հինգ տարի շարունակ իր բարձրաձայնելու արդյունքում որևէ դրական տեղաշարժ նկատելի չէ: Ջավախքի հայաթափման ծրագիրը շարունակվում է նոր թափով, ինչ հիմք ունի նորընտիր պատգամավորը, որ առաջիկայում ինչ որ բան կփոխվի: Իսկ խոսել պետք է, ևս 5 տարվա շահած ԱԺ մանդատը արադարացնել է պետք:
Ըստ Վարդապետյանի Ջավախքի հայաթափումը, ջավախցիների՝ մեծ քանակով արտագնա աշխատանքի մեկնելով է պայմանավորված:Իսկ դրա դեմ ուղղված ջանքեր կարծես թե չնշեց:
Չնայած նա ասաց, թե դրական է համարում որ«անցյալ տարի շահագործվեց «Բալիս» գարեջրի գործարանը, 120 աշխատատեղ հենց Ախալքալաքում բացվեց, և այն կրկնապատկվելու հեռանկար ունի, <բայց դրանով այդ խնդիրը չի լուծվում»,- ասաց նա:
Այնուամենայնիվ, Ջավախքի հայաթափման վտանգ՝ ՀՀԿ-ական պատգամավորը, չի տեսնում, չնայած, ըստ նրա, մտահոգվելու առիթ կա.«Ըստ վիճակագրության, Վրաստանում 400.000-ից ավելի հայեր կան և ամենահայահոծ տարածքը՝ ինքներդ գիտեք, Ջավախքն է, բայց նրա թիվը նվազել է: Չնայած վերջին տարիներին, կարծես թե, այդ նվազման ընթացքը նույնպես կանխվել է, չեմ կարող ասել, թե դադարել է, բայց նվազել է»,- ասաց նա՝ ավելացնելով, որ նույնիսկ կան Ջավախք վերադարձողներ:
Թեև Վարդապետյանը կամ չէր տիրապետում Ջավախքցիների հայրենիք վերադարձի վիճակագրական տվյալներին, կամ գերադասելի համարեց ընդհանուր ասել- անցնել, սակայն չկարողացավ ժխտել, որ Ջավախքում հայաթափմանը զուգահեռ ավելանում են թուրքերի և ադրբեջանցիների քանակը:
«Այո, այնտեղ իսկապես աշխատանքներ են կազմակերպվում, որին մասնակցում են նաև ադրբեջանցիներ: Մենք դրա մասին մեր մտահոգությունը հայտնել ենք և շարունակելու ենք հայտնել: Պարզապես, Կարս-Ախալքալաք երկաթուղու շինարարության մրցութում հաղթեց ադրբեջանական ընկերությունը, սակայն դա չի կարող ստիպել հայերին, որպեսզի նրանք թողնեն Ջավախքը»,-պատմեց Վարդապետյանը: Իսկ թե որտեղ է հայտնել իր մտահոգությունները և արդյո՞ք դրանք հաշվի առնողներ գտնվե՞լ են, չասաց:
Ամենակարևոր բանը, որ եկել էր ասելու ՀՀԿ պատգամավորը իրեն հատուկ եռանդով ժխտելն էր, թե Հայաստանի իշխանությունները նպաստում են Ջավաքի դատարկման գործընթացին, նրանց տալով երկքաղաքացիություն, ինչի արդյունքում վերջիններս մեկնում են Ռուսաստան:
«Ես բացարձակ դեմ եմ այդ տեսակետին, ինչպե՞ս կարող են Հայաստանի իշխանությունները նպաստել: Ընդհակառակը, Ջավաքի հայապահպանությունը, չդատարկվելը պետք է դառնա ազգային անվտանգության հայեցակարգ և Հայաստանի իշխանություններն այդպես էլ անում են»,- դարձյալ առանց հիմնավորման, թե օրինակ՝ ինչպե՞ս են անում իշխանությունները և այդ պարագայում ինչո՞ւ են ջավախահայերը համատարած դառնում երկքաղաքացի, հայտարարեց նա:
Նա արդարացում էլ ուներ. <երկքաղաքացիության, այդ օրենքը, հո, մենակ Ջավախքի համար չի՞ ընդունվել: Պարզապես, լավ օրից չէ, որ ջավախքցիներն այսօր շատ են դիմում երկքաղաքացիություն ստանալու համար, որովհետև արտագնա աշխատանքի մեկնելու խնդիր ունեն», փաստորեն ինքն իրեն հակասեց պատգամավորը:
Հ.Գ. Ի դեպ, 5 գումարման ԱԺ ում Հանրապետականի համամասնական ցուցակով պատգամավոր դարձավ ևս մեկ ջավախքցի՝ Ստեփան Մարգարյանը, որը լինելով ՀՀ Վարչապետի խորհրդականը, երկար տարիներ իրավմամաբ զբաղվել է Ջավախքի խնդիրներով:
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
- 13:10Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմել է ՄԻԵԴ
- 12:10Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազրկման
- 14:108,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի նյութերն ուղարկվել են դատարան
- 13:10Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորներ են թաքցված եղել
- 11:10Չնայած ռեպրեսիաներին Մարտական Եղբայրության անդամների մի խումբ հասել է Ոսկեպար. բերման ենթարկվածների թիվը 3 տասնյակ է
- 11:10Ինչի՞ համար են ձերբակալվել Նարեկ Սամսոնյանը եւ Վազգեն Սաղաթելյանը. ՔԿ-ի հաղորդագրությունը
- 11:10Հայաստանն Իրանին է արտահանձնել 8 բանտարկյալի
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.