23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Խուժան» բառն ինձ համար կապված է մանկական հիշողությունների հետ: Լենինգրադյան փողոցի այն շենքում, որտեղ ես էի ապրում, շատերը (նաև իմ ծնողները) բնակարան էին ստացել Գիտությունների ակադեմիայից: Իսկ մեր կողքի շենքերից մեկում ապրում էին մարդիկ, ովքեր այդ շրջակայքում մինչև 60-ականների սկիզբը տնակներ են ունեցել, որոնք քանդվել էին` խռուշչովյան բազմաբնակարան շենքեր կառուցելու համար: Այդ շենքը մենք անվանում էինք «խուժանների շենք»: Առաջին սեռական բնույթի հայհոյանքները ես լսել եմ այդ շենքի տղաներից: Ի դեպ, «ավտարիտետ» («հեղինակություն»` թաղային իմաստով) եզրը ես նույնպես նրանցից եմ լսել` այդպիսիք էին համարվում «Չուգուն» մականունով եղբայրները: Բայց դա «խուժանի», այսպես ասած, ապաքաղաքական ընկալումն է: Քաղաքական իմաստով «թաղի խուժան» բառակապակցությունը ես առաջին անգամ լսեցի 1995 թվականին, երբ խորհրդարանական ընտրությունների օրը գործարարների թիմակիցները (այն ժամանակ թիկնապահների ինստիտուտը դեռ ձևավորված չէր) ծեծի էին ենթարկում ընդդիմադիրներին: Դրանից հետո ոչ մի ընտըություն առանց նման միջադեպերի չէր անցնում: Հանուն արդարության նշենք, որ վերջին խորհրդարանական և նախագահական ընտրություններում նման դեպքերը քչացել էին: Բայց «թաղի խուժան» ինստիտուտը գոյություն ունի, և այդ խուժանի երեկվա բախումը ՀԱԿ-ի ակտիվիստների հետ դրա ապացույցն է: Եթե մարդիկ պարզապես խուլիգանական հակումներ ունեն, նրանց համար միևնույն է՝ ՀԱԿ-ն է քարոզչություն անում, թե ՄԱԿ-ը` նրանք ուշադրություն էլ չեն դարձնի, թե ով է եկել իրենց «մայլեն» և ինչ թռուցիկ է բաժանում: (Ուրիշ հարց է, եթե գային, օրինակ, «թաղի աղջկա հարցով»): Բայց այս խուժանը, որը խառնվում է քաղաքական գործընթացներին, ինքնուրույն չէ, ուղղորդված է և ակնհայտորեն քաղաքական գործիք է հանդիսանում: Այդ քաղաքականացված խուժանը համախմբվում է սովորաբար թաղապետարանների, հիմա` վարչական շրջանների շուրջ: Բնականաբար, նրանց գործունեությունը չի սահմանափակվում մարդ ծեծելով` այսօր դա ծայրահեղ միջոց է, որից հնարավորության դեպքում հանձնարարված է խուսափել: Սովորական իրավիճակում խուժանի գործառույթները երեքն են` խմբով ներխուժել ընտրատարածքներ և լցոնումներ կատարել, ընտրակաշառք բաժանել և կաշառված մարդկանց «Գազելներով» տանել տեղամաս և խոչընդոտել լրատվամիջոցների աշխատանքին:
Մայիսի 5-ին մենք կտեսնենք, թե ինչպես է աշխատում այդ «գործիքակազմը», ընդ որում`շեշտը, հավանաբար, դրվելու է խաղաղ՝ «ընտրակաշառքային» մեթոդների վրա: Առանց քաղաքական առաջադրանքի խուժանները պարզապես խուժան են, իսկ առաջադրանքով` «պետական գործիչներ»: Գուցե երբ ԵԽԽՎ զեկուցողները գրում են պետության և իշխանության սերտաճման մասին, նրանք հենց դա՞ նկատի ունեն:
Առավոտ
Ապրիլի 22-ին, ժամը 15.31-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Գյուլբենկյան փողոցի թիվ 43 շենքի 125-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է օգնություն:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:
Ժամը 16.15-ին փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակում` բազմոցին, հայտնաբերել 1939 թ. ծնված Մարգարիտա Ավագյանի դին:
Իր դեմ հարուցված քրգործն ու ընթացող դատավարությունը քաղաքական համարեց Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը՝ հյուրընկալվելով «Վարկած» մամուլի ակումբում:
Նա այս հանգամաքնով է պայմանավորում նաև խորհրդարանական ընտրություններից հետո՝ մանդատից հրաժարման իր որոշումը:
«Ես հրաժարվեցի մանդատից, որովհետեւ գիտեի, որ դատախազ Աղվան Հովսեփյանը պիտի գա ու ինքն ինձ զրկի մանդատից՝ շինծու թղթերի հիման վրա»,- նշեց քաղաքագետը:
ԿԳ նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Իհարկե, յուրաքանչյուր կուսակցություն ինքն է որոշում իր տեղը Հայաստանի քաղաքական քարտեզում:
Եվ Օսկանյանի կարծիքը, թեպետ անձնական է, այնունամենայնիվ տեղավորվում է նաև ներկուսակցական քննարկումների համատեքստում:
Սակայն Վարդան Օսկանյանի այսօրվա գրառումը կրկին մի շարք հարցեր է առաջացրել:
1. Ի՞նչ քաղաքական մենաշնորհի մասին է խոսքը, եթե’
ա. Իշխանությունները ձևավորվել են համապետական ընտրությունների արդյուքնում, այնպես, ինչպես ցանկացել է ընտրողը:
բ. ՀՀ Կառավարությունը կոալիցիոն է, բաղկացած երկու կուսակցություններից
գ. ԱԺ-ում ոչ իշխանական ուժերի մանդատների թիվը 53 է. շատ ավելին, քան նախորդ գումարման խորհրդարանում
դ. Նույն ԲՀԿ-ն ունի քաղաքապետեր Գյումրիում, Սիսիանում, Իջևանում, Եղեգնաձորում, Նոր Հաճընում, Աբովյանում, Բյուրեղավանում, չհաշված մոտ հարյուր գյուղապետեր
2. Հայաստանի իշխանությունները իրականում շահագրգիռ լինելով ուժեղ ընդդիմության կայացման գործում, որքանո՞վ պետք է արհեստականորեն ստեծղծեն այդպիսին կամ ուղղորդեն նման զարգացումներ:
3. Քանի՞ հոգի կմնա ԲՀԿ խմբակցությունում, եթե Օսկանյանի տեսակետը ԲՀԿ-ի ներսում դառնա որոշիչ:
4.Եվ ամենակարևորը, ինչու՞ ընդդիմադիր կուսակցություն դառնալու ցանկությունը չհայտնվեց և չիրականացվեց այս տարվա փետրվարին, երբ նման հնարավորություն կար: Կամ ինչու դա չանել մինչև սեպտեմբեր, թեկուզ հրապարակային հայտարարության մակարդակով, մինչև ԱԺ աշնանային նստաշրջանը:
Հ.Գ. Ասեմ նաև, որ Օսկանյանի այսօրվա գրառումը նաև ԲՀԿ-ի հանդեպ հակաքարոզչություն էր, քանզի Երևանի ավագանու գալիք ընտրություններին ընդդիմադիր կեցվածք որդեգրած և սուր քննադատություն հնչեցնող ուժի առաջին համարը կրկին ընդգծում է, որ իրականում ԲՀԿ-ն ընդդիմություն չէ:
Հետևաբար ընդդիմադիր ընտրողներին մոլորեցնելու փորձը Օսկանյանի ինքնախոստովանական գրառումով ձախողվում է և ավելանում է իրական ընդդիմադիր կուսակցությունների հաջողության հավանականությունը»:
Ապրիլի 19-ին ժամը 11.40-ի սահմաններում ԼՂՀ ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում 19-ամյա Րաֆֆի Լևոնի Մարաշլյանի դիազննությունն ավարտվել է: Հելսինկյան ասոցիացիայից Արման Վեզիրյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ մարմնական վնասվածքներ չեն հայտնաբերվել, դիակի վրա բռնության հետքեր չկան:
Նրա խոսքով` կրակոցը եղել է AKM տեսակի ինքնաձիգից` ծնոտի ներքևի մասից վերև: Արման Վեզիրյանը շեշտել է, որ սա դեռևս հիմք չի տալիս` պնդելու, թե զինվորը ինքնասպանություն է գործել: Նախնական վարկածով` զինծառայողը կրակել է իր ինքնաձիգից, բայց դեռևս փորձաքննություն չի կատարվել: Երկուշաբթի օրը նրանք ավելի մանրամասն կանդրադառնան այս դեպքին:
Ի դեպ, որդու դիազննությանը ներկա է եղել նաև նրա հայրը, ում սիրտը, սակայն, չի դիմացել: Սենյակից դուրս գալով` նա ուշաթափվել է, ցուցաբերել են առաջին բուժօգնություն, ինչից հետո վերջինս հայհոյելով դուրս է եկել շենքից:
Րաֆֆի Մարաշլյանն ընդունվել էր Երևանի պետական համալսարանի Կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ, ավարտել էր Մ.Մանուշյանի անվան թիվ 48 հիմնական դպրոցը: Տանը կրտսերն էր, ուներ իրենից մեծ եղբայր: Մի ամիս առաջ զինծառայողը արձակուրդ էր եկել, և հոր խոսքով, շատ ուրախ, զվարթ էր, չէր բողոքել բանակային կյանքից: Ծնողները չեն հավատում, որ նա կարող էր ինքնասպանություն գործել:
Հիշեցնենք, որ ապրիլի 19-ին ժամը 11.40-ի սահմաններում ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում դեռևս չպարզված հանգամանքներում մահացու հրազենային վիրավորում է ստացել և տեղում մահացել 1994թ. ծնված Րաֆֆի Լևոնի Մարաշլյանը: ՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ միջադեպի հետ կապված մանրամասները պարզելու համար տարվում է քննություն: Ապրիլի 19-ին ժամը 11.40-ի սահմաններում ԼՂՀ ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում 19-ամյա Րաֆֆի Լևոնի Մարաշլյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: ՔՕ-ի 110 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ինքնասպանության հասցնել): Այդ հոդվածով սահմանվում է սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը, որը պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը 3 տարի ժամկետով:
Հայաստանի ոստիկանությունը պարզաբանող հաղորդագրություն է տարածել` Ներսիկ Նազարյանին քաղաքային վարչության պետի պաշտոնից հեռացնելու մասին:
«Ոստիկանության համար սկզբունքային է ծառայության և բիզնեսի համատեղման բացառումը, այսպես ասած՝ սերտաճումը հասարակության որոշակի շերտերի հետ, ինչը անխուսափելի է նույն տեղում տևական աշխատանքի դեպքում ու բացասաբար է ազդում օպերատիվ իրավիճակի և ծառայողական գործունեության արդյունքների վրա: Տվյալ դեպքում, մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Երևան քաղաքի կայազորի աշխատանքի արդյունավետությունը նվազել է, ինչն անթույլատրելի է, և պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկվեին իրավիճակը շտկելու համար»,-ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ:
Քսան տարի զբաղվում եմ քաղաքականությամբ, սակայն առաջին անգամ եմ հանդիպում, որ Հայաստանում պետական ծառայողն աշխատանքից ազատվի` բիզնեսով զբաղվելու պատճառաբանությամբ, թեև` սահմանադրությունն անհամտեղելի է համարում պետական պաշտոնը, ծառայությունը բիզնեսով զբաղվելու հետ, ու այս առումով` ոստիկանության փաստարկը միանգամայն տեղին է:
Ի դեպ, հայտարարության տեքստում ուղիղ չի ասվում, սակայն ակնարկվում է նաև Նազարյանի կապն, այսպես կոչված, քրեաօլիգարխիկ շրջանակների հետ: Սա այն դեպքն է, երբ իրերը կոչվել են իրենց անուններով:
Ոստիկանության այս հաղորդագրության քաղաքական, իրավական նշանակությունը չափազանց մեծ է, և ահա, թե ինչու:
Բոլորը՝ նաև երեկ, մի տարի առաջ, տարիներ առաջ գիտեին, որ Երևանի ոստիկանապետը տիրապետում է բիզնեսի, նրա ընտանիքին է պատկանում «Մոսկվիչկա» սուպերմարկետների ցանցը, շինարարական բիզնես և այլն, հայտնի էին նաև գեներալի կապերը քաղաքական և մերձքաղաքական օդիոզ կերպարների հետ:
Սակայն այդ մասին հիշում են հիմա` Սերժ Սարգսյանի երկրորդ պաշտոնավարման արշալույսին: Շատերն ասում են, որ արտառոց ոչինչ չփնտրեմ ոստիկանության հաղորդագրության մեջ. իբրև թե` դե մարդուն հանել են, մի պատճառ պիտի մոգոնեին:
Ես այս տեսակետը չեմ կիսում: Նազարյանը տաս տարի պաշտոնավարել է, հաստատ հրեշտակ չի եղել, հազար հանցագործություն է քողարկել, հազար անմեղի էլ` մեղավոր դարձրել: Ասածս այն է, որ` եթե պատճառ ուզեին գտնել, դրա պակասը չէին ունենա:
Եվ ուրեմն` տարածված հաղորդագրությունը յուրօրինակ մեսիջ է, քաղաքականության փոփոխության նշան, հայտ: Եվ սա ամենևին չի վերաբերում միայն ոստիկանությանը: Սա պետական նոր քաղաքականության հայտ է` պետական մարմինները օլիգարխներից ու նրանց դրածոներից բեռնաթափելու փորձ:
Գուցե ես լավատես եմ, բայց այդպես եմ հասկացել ու ոստիկանության հաղորդագրությունն էլ նախադեպային եմ համարում:
Նախադեպային այն առումով, որ շուտով չեմ բացառում նման դեպքերի կրկնությունը` նույն մոտիվացիայով: Ասենք, մի պատգամավոր կարող է վայր դնել մանդատը և հայտարարել, որ իր բիզնես գործունեությունն անհամատեղելի է օրենսդիր աշխատանքի հետ: Մի նախարար կարող է չվերանշանակվել, որովհետև, ենթադրենք, բուլկու բիզնես ունի: Մի դեսպան էլ կարող է հետ կանչվել, որովհետև պարզվել է,որ նա դիվանագիտական առաքելությունը շփոթել է կոնկրետ երկրում իր բիզնես հետաքրքրություններն առաջ տանելու հետ:
Գուցե ռոմանտիկ եմ, բայց պետական համակարգի բարեփոխման հոտ եմ առնում: Աստված տա` չսխալվեմ…
Սուրեն Սուրենյանց
Հայաստանում սայլը տեղից չի շարժվում ու չի էլ շարժվելու, քանի դեռ մեզ մոտ ղեկավարների պոստում հարգի են շոպլիկներն ու ստուկաչները, որոնք ամեն բանի պատրաստ են ջրի երեսին մնալու, ու տարրական մարդկային բարոյականությունը նրանց համար ամենավերջին պլանում է:
Փետրվարի 18-ի ՀՀ նախագահական ընտրությունների արդյունքները ցույց տվեցին նաև, թե ինչպիսի վերաբերմունք ունեն քաղաքացիները համայքների ղեկավարների, մարզպետների և մյուս չինովնիկների նկատմամբ:
Սերժ Սարգսյանի դեմ քվեարկած ընտրողների մեծամասնությունը` նրան մերժելով, ցանկացավ ուշադրության հրավիրել իրենց բնակավայրում տիրող բարոյահոգեբանական լարված մթնոլորտի, ապօրինությունների և ոմանց անպատժելիության վրա:
Առանձնացնել որևէ մարզ, կամ համայնք, արդարացի չի լինի, սակայն այս պահին խոսենք թշվառության եզրին հայտնված Սիսիան քաղաքի մասին, որտեղ մարդիկ ու նրանց խնդիրներն անտեսված են, որտեղ արտագաղթն ահռելի չափերի է հասել: Մեր ունեցած տեղեկությամբ, երբեմնի համախմբված պետականամետ Սիսիանում ևս՝ ի օգուտ ՀՀ նախագահի գրանցվեցին ցածր արդյունքներ:
Պատճառները, հնարավոր է, տարբեր լինեն, բայց կարևորագույնը, ըստ մեզ հասած տեղեկությունների, եղել է Սիսիանի ժողովրդի վզին փաթաթված ԲՀԿ-ական քաղաքապետ, սակայն մի քանի խաղ խաղացող Աղասի Հակոբջանյանի գործոնը:
Նրա անցյալի, նրա խարդավանքների, բազմաթիվ «հերոսությունների» մասին տարիներ ի վեր շատ է խոսվել Սիսիանում:
Աղասու մասին խոսելիս՝ բոլորը հստակ գիտեն նրա ուտող — ուրացող կերպարի մասին: Սիսիանցիները պատմում են, որ նա իր գիտակցական կյանքում միշտ վատություն է արել հատկապես նրանց, ովքեր աջակցել են իրեն. նրանք հիշում են, որ դրանցից ամենաարտառոցը դեռևս Խորհրդային Հայաստանում Սիսիանի էլ. ցանցի պետի պաշտոնին նրան աշխատանքի տեղավորած ՀԿԿ Սիսիանի շրջկոմի առաջին քարտուղար Շչորս Դավթյանի վերաբերյալ է եղել:
Տարիներ հետո Աղասին հրապարակավ մրոտել ու անգամ հանրապետական մամուլով վարկաբեկել է իր բարերարին, թե՝ իբր կաշառք է վերցրել, ու իրեն նշանակել է այդ պաշտոնին:
Այնուհետև Արցախի հերոսամարտի ժամանակ, երբ նրա հայրենակիցներն առաջին գծում էին, նա կապի հանգույցի տնօրենն էր: Նրան այդտեղ տեղավորեցին Հովիկ Ազոյանը և շրջգործկոմի նախագահ Մայիս Պողոսյանը: Լինելով շրջխորհրդի պատգամավոր՝ նոր պոստի անցնելուց հետո, Աղասին փոխեց ճամբարը՝ հայտնվելով նոր թիմում: Որպես պատիժ՝ Ազոյանը Աղասուն ներառեց եռամսյա հավաքների մեջ, սակայն նա փախավ և հանգրվանեց Մոսկվայում:
Որոշ ժամանակ անց Աղասու դասընկեր Քոչար Դավթյանն ընտրվեց գործկոմի նախագահ և նրա քենակալ Ռազմիկ Դանիելյանին նշանակեց Սիսիանի միլպետ. այս հանգամանքներն էլ նպաստեցին Աղասու վերադարձին Սիսիան: Հետագայում՝ մարտի 1-ի դեպքերի հետ կապված, նրա ցուցմունքով՝ Դանիելյանը պաշտոնանկ արվեց:
Աղասին իր «առաջընթացի» ճանապարհին ոչ ոքի չխնայեց. ժամանակին իրեն կապի հանգույցի տնօրենի պաշտոնին տեղավորած ընկերոջը՝ Քոչար Դավթյանին, երբ նա արդեն պաշտոնի չէր, նրա դեմ ինչ-ինչ պատվերներ կատարելով, տնտեսական ոլորտի հետ կապված դատի տվեց:
Շուրջ 10 տարի Սյունիքի ներկայիս մարզպետ Սուրիկ Խաչատրյանը «ձեռքից բռնած» պահում էր Աղասուն, հովանավորում, բայց երբ շանս ունեցավ նոր՝ ավելի հզոր տեր ունենալ, քցեց նաև նրան ու փախավ՝ նետվելով ԲՀԿ գիրկը:
Սիսիանցիերը շատ լավ են հիշում, որ 2008 — 2012 թթ, երբ Աղասին Ծառուկյանի շնորհիվ դարձավ Սիսիանի քաղաքապետ, պաշտոնավարման ամբողջ 4 տարիներին նա ամեն կերպ խուսափեց Ծառուկյանից, և երկակի խաղ խաղացող Աղասին ոչ մի անգամ նրան չհրավիրեց Սիսիան՝ այն դեպքում, երբ Ծառուկյանն իր հիմնադրամի միջոցով մեծ ծրագրեր էր իրականացնում տարբեր համայնքներում, բայց ոչ մի լումայի ներդրում չարվեց Սիսիանի տարածաշրջանում:
Պատմում են, որ ԱԺ ընտրություններին նախորդող ժամանակաշրջանում մի քանի տրակտոր բերվեց Սիսիան, իսկ նախընտրական հանդիպումից հետո, նա Ծառուկյանին հրավիրեց իր տուն՝ փորձելով դրանով նոր հարաբերություն ստեղծել, սակայն Աժ ընտրությունների արդյունքներն ավելի խորացրեցին անդունդը: 4 տարվա քաղաքապետի ղեկավարած քաղաքում ԲՀԿ-ն ավելի քիչ ձայն հավաքեց, քան, ասենք, Գորիս քաղաքը, որտեղ ԲՀԿ շտաբ ձևավորեց ընտրություններից ընդամենը 20 օր առաջ:
Իսկ ՀՀ նախագահական ընտրություններին նախորդած ժամանակահատվածում այդպես էլ տարբեր պատճառաբանություններով չմասնակցեց Բարգավաճի խորհրդի որևէ նիստի: Ընդհակառակը՝ տակից փորձում էր օգնել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ըստ սիսիանցիների, քաղաքապետի պաշտոնավարման տարիներին թույլ տրված ապօրինությունից պաշտպանվելու: Սակայն հենց նրա իմիջի պատճառով էր, որ իր հայրենի գյուղում Սերժ Սարգսյանը պարտվեց (ընդ որում, Սիսիանում 2-3 գյուղում է նախագահը պարտվել):
Սիսիան քաղաքում, նորանկախ պետության պատմության մեջ առաջին անգամ, սիսիանցիները դեմ քվեարկեցին գործող նախագահին:
Սիսիանի ղեկավարման պատմության մեջ առաջին անգամ էր նաև՝ դատվեց քաղաքապետի տեղակալը:
Դժվար է հավատալ, որ Աղասին տեղյակ չէր տեղակալի՝ Աշոտ Գրիգորյանի կատարած ապօրինությունների մասին, կամ որ առանց քաղաքապետի գիտության՝ նա կհամարձակվեր 2 տարվա ընթացքում շուրջ 20 հողակտոր ձեռք բերել:
Քաղաքն ամայացրած քաղաքապետը շատ ճիշտ անվանում է գտել իր օբյեկտի համար. Սիսիանի միակ «Օազիս»-ն էլ է նրան եկամուտ բերում. նա հենց իր ռեստորանում է կազմակերպում համայնքային բոլոր խնջույքները:
ԲՀԿ-ական քաղաքապետը, չի էլ խուսափում կիսաքաղց սիսիանցու աչքի առաջ հսկայական գումարներ ծախսել, արտասահմանյան այցերի ընթացքում բյուջեի հաշվին կռուիզի տանել նաև կնոջը և տղային:
Վերջերս, Սյունիքի մարզպետարանը քաղաքապետարանում ստուգումների ընթացքում այնպիսի բացահայտումներ արձանագրեց, որ անգամ փորձառու վարչության պետը զարմացած էր մնացել, սակայն Սյունիքի քաջ մարզպետը համարձակություն չունեցավ դիմելու համապատասխան մարմիններին:
Աղասու կատարած ապօրինությունների մասին կարելի է երկար խոսել, դրանք կատարվում են բոլորի աչքի առջև՝ բաց, առանց վախի ու անթաքույց, ու քանի դեռ Սիսիանում դատախազի տեղակալը նրա սանիկ Հայկ Կարապետյանն է, ինչ փաստեր էլ ներկայացվեն Աղասու դեմ՝ միևնույնն է, շրջանցելու են ջրից միշտ չոր դուրս եկող քաղաքապետին:
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Քիչ առաջ ԱՎԾ-ն հրապարակել է 2013թ վիճակագրական տվյալները։ Ըստ այդմ 2013-ի փետրվարին 2012-ի նույն ժամանակի համեմատ արձանագրվել է աճ 8,1%, իսկ եռամսյակում (հունվար-մարտ)’ 8.8%։ Հետաքրքիրն այն է, որ եթե 1 ամիս առաջ 2013-ի փետրվարը 2012-ի փետրվարի համեմատ 6,9% էր, իսկ հունվարը հունվարի նկատմամբ 9,1%, ապա հիմա այդ աճերը աճել են (ճշգրտել են)` 8.8% և 9.4%։
Այսպիսով, Տիգրան Սարգսյանի համար «ապահովվել» է Սերժ Սարգսյանի հրամայած 7%-ի սահմանը։ Արա դե լավ էլի»:
Երևանի ավագանու ընտրություների քարոզարշավի շրջանակներում, անդրադարձ է եղել նաև մի շատ չարչրկված թեմայի՝ մայրաքաղաքի կենտրոնական զբոսայգիներից մեկը՝ կոմայգին, տրանսվեստիտներից մաքրելու հարցին:
Այս խոստումն այսօր տվել է ՕԵԿ քաղաքապետի թեկնածու Արմեն Երիցյանը: Նա Aravot.am-ի հետ զրույցում ասել է, թե քաղաքապետ ընտրվելու դեպքում Կոմայգին մաքրելու է գիշերներն այնտեղ հավաքվող սեռական կողմնորոշումը փոխած տղաներից. «Կարճ լուծում կա դրան: Այգին լուսավորում ենք, տեսախցիկներ ենք տեղադրում և այգում կատարվածը միանգամից online youtube ենք գցում: Չեղավ պահանջարկ, չեն լինի նաև մարմնավաճառներ: Սա առաջին լուծումներից մեկն է: Իսկ լուծում համար երկու, պետք է անպայման խնդրենք` մեր ոստիկաններին ակտիվացնեն ծառայությունը այգում և մեր երևանցիները ոստիկանների հետ միասին շրջեն, որ մեր երեխաները նման բաներ չտեսնեն»:
Դժվար է պատկերացնել, թե ինչպես պետք է լուծվի հարցը, հատկապես, երբ նման սպառնալիքներից, դժվար թե, տրանսները վախենան, նրանք ակնհայտորեն ոչ յութուբում հայտնվելու, ոչ էլ ոստիկաններից վախենալու խնդիր չունեն: Եթե վախենալու հարց է դրված, ավելի շատ նրանց կլիենտները պետք է վախենան:
Այս հարցը տարիներ շարունակ չի հաջողվել լուծել քաղաքային և ոչ մի իշխանության: Շատ ժամանակ չի անցել, երբ քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը նույնպես հրապարակավ խոստացավ լուծել հարցը, սակայն այդպես էլ սայլը տեղից չշարժվեց: Իսկ, որ ոստիկանությունը տրանսների հարցում անզոր է, փաստվել է ոչ մեկ անգամ:
Ինչո՞ւ հիմա ոստիկաններն իրենց ծառայությունը չեն ակտիվացնում, և ինչո՞ւ Տարոն Մարգարյանն այդ խնդրին ուշադրություն չի դարձնում, հարցին, նախկին բարձրաստիճան ոստիկան Երիցյանը պատասխանել է. «Չեմ մտածել այդ մասին, որովհետև արտակարգ իրավիճակների նախարար եմ և իմ խնդիրներն ունեմ: Ես առաջարկում եմ` ինչ կարելի է անել հետո»:
ՕԵԿ քաղաքապետի թեկնածուն ասել է, թե՝ «այգում հավաքված միասեռականներն ու տրանսվեստիտներն, այլևս չեն խանգարելու հարակից շենքերի բնակիչների քունը», ինչն այնքան էլ համոզիչ չէ: Չէ որ տարիներ շարունակ, նաև այն ընթացքում, երբ Արմեն Երիցյանը փոխոստիկանապետ էր, կոմայգում տեղի էին ունենում բազմաթիվ միջադեպեր, սակայն տրանսները մինչ այսօր տիրապետում են իրենց «սեփականաշնորհած» տարածքը և օրեցոր բազմանում են մեր օրինաց երկրում:
Ռ. Ավոյան
ՀՀԿ պատգամավոր Կարեն Ավագյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Օսկանյանին պատել են change the world իրավիճակները։ Մարդը սկսել է մտածել փոփոխությունների, արդարության, բարձր արժեքների մասին։ Գովելի փաստ է. փոփոխության գիտակցումն արդեն իսկ դրական է հենց Օսկանյանի համար։ Պարզապես կա մի ճշմարտություն, որ ժամանակին արդեն ձևակերպել է Ուինսթոն Չերչիլը։ Մեջբերենք Չերչիլի խոսքերը հատուկ Օսկանյանի համար. «Երբ երիտասարդ էի, ուզում էի բարեփոխել աշխարհը, հասուն տարիքում ցանկանում էի փոխել իմ երկիրը, երբ տարիքս առա, ուզում էի ընտանիքս բարեփոխել, բայց միայն մահվան մահճում հասկացա, որ պիտի փոխեի ինքս ինձ, արդյունքում գուցե փոխվեին իմ ընտանիքը, երկիրն ու աշխարհը»:
Պարոն Օսկանյան, փոփոխությունները սկսեք ինքներդ Ձեզնից, գուցե դրանից հետո աշխարհն ու իրականությունն այլ կերպ երևան Ձեր աչքերին։
Բուն ընտրարշավի պահով. ԲՀԿ-ն շարունակում է խաբել ընտրողներին։ Երևանցին մինչ այժմ չգիտի, թե ձայն տալով ԲՀԿ-ին՝ ով է այս կուսակցությունից դառնալու Երևանի քաղաքապետ։ Այս հարցը բացառապես որոշելու է ԲՀԿ առաջնորդը՝ միանձնյա (թեև ըստ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի՝ ավագանու համամասնական ցուցակը գլխավորողը մեխանիկորեն դառնում է Երևանի քաղաքապետ)։ Հավանաբար ԲՀԿ-ում էլ համոզված չեն, թե էական արդյունքներ կգրանցեն ընտրություններում, հակառակ դեպքում ավելի կողմնորոշված կլինեին ընտրապայքարում։ Այդ է պատճառը, որ այս կուսակցության համամասնական ցուցակի առաջին երեք հորիզոնականները զբաղեցնող թեկնածուներից յուրաքանչյուրն ընտրարշավում իր խաղն է խաղում»:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.