23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
Երևանում հաղթել են բարբարոսները.
Ծառերի սպանդ Տարոն Մարգարյանի տան դիմաց, Մալաթիայում և խորը էտումներ
Ըստ երևույթին մայիսի 5-ին կրկին հաղթանակ են տարել բարբարոսները, որոնք նորից լծվել են Երևանի կանաչ գոտիների ոչնչացմանը: Տարոն Մարգարյանի տան հենց դիմաց ֆինանսական տեխնիկումի այգում բարբարոսաբար սղոցվել են տասնյակ բազմամյա ծառեր: Մալաթիա Սեբաստիայում մոտ 95 ծառեր հատվել են՝ փոխարինվելով մատղաշ շիվերով:
Ամբողջ քաղաքով մեկ խորը էտումներ են արվում, ինչի արդյունքում սոսիներն ու մյուս ծառերը մեռնում են:
Քաղաքացի, դու միայնակ ես քո քաղաքում: Մայիսի 5-ին տեղի ունեցած քրեական խմբերի ակտիվ մասնակցությամբ ընտրությունների արդյունքում Երևանում իրենց գործն են անում բարբարոսները:
Հասարակական ճշմարիտ հավաքական կարծիքը արտացոլվում է առօրեական հոգսերով ապրող մարդկանց շրջապատում, ովքեր կենցաղում բարձրացնում են այնպիսի հարցեր, որոնք հասու չեն իրենց քաղաքական ու պետական գործիչներ համարողներին, վերջիններս ապրում են բակունցյան Ծաղկափոշու մեջ թաթախված գունավոր բզեզի հոգեբանությամբ՝ ում «Մանուշակը ճոճք է թվում, աշխարհը՝ ծիրանագույն բուրաստան»:
Մայիսի 9-ին «Ռոսիա» տոնավաճառում, պատահաբար, ականատես եղա միջադեպի, երբ տոնավաճառի աշխատակիցները շնորհավորում և աչքալուսանք էին տալիս մի կնոջ, որի որդին հիվանդության պատճառով ազատվել էր Հայոց բանակ զորակոչվելուց:
Կանանցից մեկը բարեմաղթանք էր ասում. «Աչքդ լույս, տղադ ազատվեց բանակից. ո՞ւմ համար գնա ծառայի. էս լկտի իշխանավորների, թե՞ անկուշտ օլիգարխների համար: Լավ ես արել, որ ազատել ես: Էսքան ժամանակ ո՞ւմ ծառայությունն են գնահատել, ո՞նց գնահատեցին էսքան զոհվածներին: Եվ մի վախեցիր, թե որ բանակում չի ծառայել, էսքան սովորելն իզուր է անցնելու: Հիմա ոչ մի պաշտոնյա բանակում չի ծառայել, բայց բոլորն էլ իրենց լավ են զգում»: Անեղծորեն ցավ ապրեցի, այդ խոսակցությունից, որը հայկական կոնյակի բաժակի շուրջ ծավալվել էր նրանց միջև:
Սակայն, քիչ անց պարզեցի, որ բանակից ազատված տղայի աչքալուսանքը բոլորին չէ, որ հոգեհարազատ էր: Քիչ այն կողմ գտնվող տաղավարում ևս քննարկվում էր «օրվա դեպքը». վաճառասրահի կանացից մեկը, դիմելով տաղավարում աշխատող երկու ընկերուհիներին, դժգոհ ու վիրավորված ասաց. «Էս ո՞ւր է հասել մեր ազգը. ուրախանում են, որ դեբիլության ու հիվանդության պատճառով իրենց տղան չի ծառայելու, չեն մտածում, թե ով է իրենց տունն ու տեղը, երեխաներին ու հայրենիքը պաշտպանելու: Ես տղայիս հետ կռվում եմ, ասում եմ, (խուսակցությունից պարզվեց, որ տղան սովորում է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի 4-րդ կուրսում) որ արի անենք այնպես, որ սահման չգնաս ծառայության, իսկ նա կտրականապես մերժում է, թե՝ ինքը ծառայելու է սահմանում, որ այնտեղ են իսկական սպա դառնում և այնտեղ են պաշտպանում մեր հայրենիքը»: Երիտասարդ գեղեցկատես մի կին էլ, միջամտեց խոսակցությանը. «Բա ես ի՞նչ ասեմ, տղաս ծառայում է Ասկերանում՝ սահմանի վրա, և էնքան հպարտ ու լավ է զգում իրեն»:
Հարցին՝ թե եղե՞լ եք Ձեր տղայի մոտ, արցունքն աչքերին՝ պատասխանեց. «Տղաս այնքան գոհ է ծառայությունից, ընկերներից, ղեկավարներից, ամեն ինչից ու հաճախ ասում է՝ «Մամ ջան, ես հիմա եմ հասկանում, թե ինչքան դժվար է ծառայությունն ու իսկական տղամարդ լինելը»: Դժվար եմ հարմարվում, բայց գոհ եմ, որ տղաս ծառայում է սահմանում»»:
Ո՞վ է մեղավոր, որ հայ մարդը Եղեռն ու Սումգայիթ տեսնելուց հետո անգամ չի ցանկանում զինվոր տալ իր սեփական երկրին և իր հարազատ բանակին: Եվ ո՞վ է մեղավոր, որ բանակը հասարակությանը ներկայացվում է սուբյեկտիվ և վատ գուներանգներով, և չեն գնահատվում արժանավոր սպաներն ու ազատամարտիկները, հայրենիք պաշտպանած զինվորներն ու նրանց ծնողները:
Երևի Արցախյան ազատամարտի դժվարագույն տարիներին հայրենիքից փախած, հետո վերադարձած այսօրվա նախարարները, թե՞ օլիգարխներից շատերը, հայկական հեռուստաընկերություննե՞րը, որոնք համարյա ոչ մի ուշադրություն չեն դարձնում բանակին ու ազատամարտիկներին, թե՞ լրագրողները, որոնք սենսացիայի հետևից վազելով՝ մոռանում են ազգային շահն ու հայոց մեծագույն նվաճումը՝ Հայոց բանակն ու նրա պատիվը:
Ի տարբերություն ոմանց, հայոց բանակի զինվորների ու սպաների հազարավոր մայրեր մայրական ջերմ ու անմնացորդ սիրով, հպարտությամբ ու գորովանքով են լեցուն հայրենիքին ծառայող իրենց որդիների հանդեպ, ովքեր մեր ժողովրդի հպարտ ու ինքնիշխան գոյության միակ ու անփոխարինելի գրավականն են:
Վոլոդյա Հովհաննիսյան
Պահեստի գնդապետ, Արցախյան ազատամարտի մասնակից,
պատմաբան-հասարակագետ, պատմական գիտությունների թեկնածու
Նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Երեկ քայլում էի Հյուսիսային պողոտայով: Ցավոք, բայց արդեն «հիմնավոր» քայքայվել է սալահատակը, ստացել խղճուկ տեսք… Մի ահավոր հակադրություն է շրջապատի առաջնակարգ սրճարանների, բրենդային խանութների ֆոնին…
Ինչքան էլ ընդունենք կամ չընդունենք Հյուսիսային պողոտայի գոյությունը կամ ճարտարապետությունը, այնուամենայնիվ այն դարձել է մայրաքաղաքի բնակիչների, հյուրերի, զբոսաշրջիկների զբոսանքի վայրը, դարձել նաև Երևանի դեմքը…
Ցավոք, կնճռոտվել է Երևանի դեմքը, արագ դիմահարդարել է պետք…
Բայց այս անգամ այդ սալահատակը հարկավոր է կառուցել հիմնավոր, ճաշակով, հարմարավետ և գեղեցիկ…»
Անդրադառնալով Յուրի Վարդանյանի նշանակմանը` «ՀԺ»-ն այսօրվա համարում մասնավորապես գրել է. «Մեր լեգենդար մարզիկի Յուրի Վարդանյանի սպորտի նախարար նշանակվելու մասին լուրերը մարզաշխարհում պտտվում էին դեռ 2012-ին Լոնդոնում կայացած Օլիմպիական խաղերից հետո ու հայկական սպորտի ապագա ղեկավարի մասին դատողություններս ներկայացրել եմ դեռ այդ ժամանակ («Հժ», 16,08, 2012 թվական, «Ափսոս էր լեգենդը»): Հաշվի առնելով, սակայն, որ նախարարը քաղաքական պաշտոն է, կարելի է որոշակի սրբագրումներ անել: Նախ նշեմ, որ իր ստեղծման օրվանից` 2008 թվականից առ այսօր, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար են նշանակվել Արմեն Գրիգորյանը (2008-2010թթ.), Արթուր Պետրոսյանը (2010-2012 թթ.) և Հրաչյա Ռոստոմյանը (2012 թվականի հունիսից մինչեւ 2013 թվականի մայիսը): Այս 3 նախարարները իրենց պորտֆելները ստացել են «Բարգավաճ Հայաստանի» քվոտայով ՀՀԿ-ԲՀԿ կոալիցիոն հուշագրի շրջանակներում ու մեծ հաշվով` ամբողջապես հաշվետու եղել ոչ թե Հայաստանի կառավարությանը, այլ ԲՀԿ-ի ու Հայաստանի Ազգային Օլիմպիական Կոմիտեի (ՀԱ-ՕԿ) նախագահ Գագիկ Ծառուկյանի` սրանից բխող բոլոր հետևանքներով: Սպորտի նախարարը Հայաստանում վերածվել էր «ՀԱՕԿ վարչության պետի» Օլիմպիական կոմիտեի կցորդի: Հիմա նախարար է նշանակվել մարդ, որը ԲՀԿ անդամ չէ, դեռ ավելին հրապարակային քննադատության է արժանացրել ՀԱՕԿ նախագահին: Հիշեցնեմ, որ Լոնդոնյան Օլիմպիադայի մեկնարկից մի քանի օր անց, այն ժամանակ ՀՀ նախագահի խորհրդականի պաշտոնը զբաղեցնող Յուրի Վարդանյանը մեղադրանքներ էր հնչեցրել Գագիկ Ծաոուկյանի հասցեին` անվանելով վերջինիս ոչ պրոֆեսիոնալ, որից հետո ԲՀԿ-ականները, մարզաշխարհի ներկայացուցիչները մի լավ լեզվակռիվ ունեցան Յուրի Վարդանյանի հետ: Հետո հանկարծ շարժվեց կախարդական փայտիկը, ու բոլորը լռեցին: Հիմա էլ կարծես սպասվում են` Յուրի Վարդանյան — Գագիկ Ծաոուկյան «մարզական բախումներ»: Վստահ եմ` դա կլինի կամ չի լինի` կորոշի «կախարդական փայտիկը»: Հետևաբար ամեն ինչ կընթանա ՀՀԿ-ԲՀԿ քաղաքական պայմանավորվածությունների շրջանակում: Մեր սպորտում առկա վիճակն ու զարգացման հեռանկարները պարզ են նույնիսկ շարքային մարզասերին ու պետք չէ անգամ լինել լեգենդար մարզիկ` ինչ որ բան փոխել փորձելու, առաջ տանելու համար: Այլ հարց է, թե ինչ սցենարի շրջանակներում է գործելու ապագա նախարարը:
Հ.Գ. Մարզաշխարհում լուրեր են պտտվում, որ շուտով Սպորտի նախարարությունում բարձր պաշտոնի է նշանակվելու հայկական սպորտում մեծ հեղինակություն ունեցող մի անձնավորություն, որը նախարար նշանակվելու երևի թե լավագույն թեկնածուն էր ու ոչ ուղղակիորեն ղեկավարելու է Սպորտի նախարարությունը»:
Հայկական ժամանակ
Թերթի տեղեկություններով` մայիսի 5-ին էջմիածնի անձնագրային բաժնի հարևանությամբ գտնվող փողոցում ԱԺ գեներալ պատգամավոր Մանվել Գրիգորյանի հրահանգով նրա մարդիկ դանակներով պատառոտել են Մայիս անունով տղամարդու արտասահմանյան ավտոմեքենայի չորս անվադողերը: «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ` գեներալն անձամբ է որոշում, թե որ ավտոմեքենաները որ տարածքում պետք է կայանեն: Ու չնայած քաղաքացին իր ավտոմեքենան կանգնեցրել է թույլատրելի վայրում, սակայն դա չի խանգարել, որ այդօրինակ պատժամիջոցով վերջինիս ցույց տան իր տեղը: Իրենց գործը ավարտելուց հետո գեներալի մարդիկ սպառնացել են քաղաքացուն` միջադեպի մասին ոչինչ չհայտնել Ռուսաստանում գտնվող որդիներին, որոնք լավ հեղինակություն ունեն: «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ հորից հետ չի մնում նաև նրա քաղաքապետ որդին` Կարեն Գրիգորյանր: Նա էջմիածին- Երևան տաքսիների կայանատեղում տեսախցիկ է տեղադրել, որպեսզի տեսնի` հո ուրիշ տաքսիներ գրդոն չե՞ն անում: Նա սեփական մեքենաներն է մտցրել տաքսու տակ աշխատելու և ուրիշներին արգելում է այդ գործով զբաղվել: Տաքսի վարելու հնարավորությունից զրկված են նաև այն տաքսիստները, որոնք տասնյակ տարիներ էջմիածին-Երևան երթուղում տաքսի են վարել: «ՉԻ»-ն փորձեց էջմիածնի քաղաքապետարանի լրատվական ծառայության ղեկավար Վարդան Վարդանյանից տեղեկություններ ստանալ կատարվածի կապակցությամբ: Վերջինս նախ փորձել է տեղեկանալ, թե որտե՞ղից մեզ այդ տեղեկատվությունը,ճանաչո՞ւմ ենք այն տրամադրողին, թե՞ ոչ, ապա ասել է. «Ես չգիտեմ էլ ինչի մասին է խոսքը, բայց նման բան չի կարող լինել»: «Իսկ Էջմիածին-Երևան տաքսիների երթուղում սեփական մեքենաներից զատ այլ տաքսիների հայտնվելը վերահսկվու՞մ է տեսախցիկով» «Չի» հարցին քաղաքապետարանի լրատվության պատասխանատուն պատասխանել է.«Նման բան չկա»:
Չորրորդ ինքնիշխանություն
Նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Անցյալ տարի ՖԲ-ի իմ էջում գրառում էի կատարել ազգային տարազների վերաբերյալ: Հիշում եմ՝ ինչ բուռն քննարկումներ եղան, ինչ մեկնաբանություններ, նախաձեռնություններ, կոչեր, առաջարկներ… Քանի, քանի հոգի որոշեցին միջոցառումներ կազմակերպել, քննարկեցին անցկացման հնարավոր վայրերը, ցուցակագրվեցին և վերջ: Պատճառաբանելով, որ ցուրտ է, եղանակային պայմանները բարենպաստ չեն, հետաձգեցին, ու դրանով ամեն ինչ ավարտվեց…
Սակայն դրա մասին չէ, որ ուզում եմ խոսել…Ցավոք, ամեն ինչ ի վերջո նման վիրտուալ ակտիվությամբ է ավարտվում և նույնիսկ արդեն ազգային առանձնահատկության է նմանվում… Կարող են հանրահավաքի, ցույցի, երթի, ընտրության չգնալ, սակայն ակտիվորեն քննարկել, սովորեցնել ուրիշներին, դասեր տալ, դասախոսություններ կարդալ բարոյախոսական թեմաներով: Կյանքում մեկ ծառ անգամ չտնկել` ՖԲ-ի օգտատերերին, մյուսներին ագրոնոմիայի դասեր տալ…
Ո՞ւր եք, հայկական ավանդույթների ջատագովներ, պատմությունը, սովորույթները հարգողներ… Ո՞ւր եք, վիրտուալ և իրական հայրենասերներ, ո՞ւր մնացին ձեր առաջարկներն ու նախաձեռնությունները… Է՜, գործ անելը, կոնկրետ աշխատանք կատարելը, միջոցառումներ կազմակերպելը դժվար է, շատ է դժվար… Իսկ այ քննադատելը ուրիշներին, տրորելը, վարկաբեկելը, դասեր տալը շատ հեշտ է, նույնիսկ շատ-շատ հեշտ է…
Հա, կարող է այդ սերմնահեղուկի քննարկման պատճառն էլ է դա, տեսնում են՝ բոլորը միայն վիրտուալ խոստումներ տվող ու վիրտուալ պայքարողներ են, գործ անող չկա…»:
Շնորհավոր տոնդ, Երկրապահ:
Խոնարհում՝ քո փառավոր անցյալի առաջ, ափսոսանք քո հակասական ներկայի, տագնապ՝ քո ապագայի անորոշության համար:
Չլինեին երկրապահները, չէր լինի արցախյան հաղթանակը, մեր երկիրը զուրկ կլիներ հաղթողի հոգեբանությունից:
Մարտի դաշտում հերոս էին բոլոր տղերքը՝ Սպարապետ Վազգեն Սարգսյանից սկսած՝ մինչև ժամկետային զինծառայողը, հրամանատարներ Մանվելից ու Սեյրանից սկսած՝ մինչև շարքային կամավորականը:
Հերոս են մեր բոլոր նահատակ եղբայրները, Եռաբլուրում ամփոփված արժանապատվության մեր կոթողները: Մեկը չէր էլ հասցրել առաջին սերը խոստովանել, մյուսը սևազգեստ թողեց սիրելի մորը կամ կնոջը, հազարավոր մանկիկներ այլևս միայն նկարով կճանաչեն բարի ժպիտով իրենց նայող հայրիկներին…
Հետպատերազմյան Հայաստանում Երկրապահը դարձավ քաղաքական, հասարակական առանցքային դերակատար մեր երկրի կյանքում, բայց նաև՝ հակասական դարձավ նրա նկատմամբ հանրային վերաբերմունքը, հատկապես՝ երջանկահիշատակ Վազգեն Սարգսյանի մահվանից հետո:
Սա, անշուշտ, ունի իր խորքային պատճառները:
Նախ, ժամանակի իշխանությունները չկարողացան ստեղծել երկրապահների՝ հետպատերազմյան հասարակական հարբերություններին ինտեգրվելու քաղաքակիրթ մեխանիզմներ: Փոխարենը՝ դաշտային հրամանատարներից ձևավորեցին, այսպես կոչված, ռազմական արիստոկարտիա, վերնախավ՝ նրան փոխանցելով քաղաքական, տնտեսական արտոնություններ, հազարավոր շարքային երկրապահների օրվա հացը ապահովելու ու նրանց վերահսկելի դարձնելու նպատակով:
Հենց բուն Երկրապահի ներսում առաջացավ սոցիալական շերտավորում, տարբեր շահերի բախում:
Վազգեն Սարգսյանի մասշտաբի խարիզմատիկ առաջնորդի պարագայում՝ ներքին հակասությունները տեսանելի չէին. նրան վստահում էին թե գեներալի ուսադիրի արժանացած և թե մի կերպ գոյությունը պահող երկրապահը:
Վազգենի մահից հետո՝ ԵԿՄ-ն, նաև՝ ՊՆ-ն, չունեցան խարիզմատիկ ղեկավարներ, որոնք հավասարապես ընդունված լինեին բազմաշերտ երկրապահության կողմից:
Ինստիտուցիոնալ ճգնաժամը բերեց հաղթանակի արժեզրկման, այն կերտող երկրապահի հանդեպ հանրային ոչ միանշանակ ընկալման:
Արդյունքում՝ մենք այսօր ունենք երկրապահ՝ իր փառավոր անցյալով, ունենք պատերազմում հերոսացած, բայց քաղաքացիական կյանքում օլիգարխացած հրամանատարներ ու մեզանից խռոված, օրվա հացին կարոտ հազարավոր երկրապահներ…
….Ու Եռաբլուր, որտեղ ամփոփվել ու կուչ են եկել մեր անկախությունն ու արժանապատվությունը:
Սուրեն Սուրենյանց
Երեկ համացանցում հայտնվեց մի տեսանյութ, որտեղ «Ժառանգություն» կուսակցության « Բարև Երևան» դաշինքի ավագանու ցուցակը գլխավորող Արմեն Մարտիրոսյանր ապրիլի 9-ի միջադեպի ժամանակ ոստիկանոթյան բաժանմունք տարվելիս, ոստիկանության աշխատակիցների վրա գոռգոռում և հայտարարում է, թե իրենց 100 հազար դոլար կաշառք են առաջարկել, բայց իրենք հանուն նաև այդ ոստիկանների հրաժարվել են դրանից: Արագորեն շրջանառության մեջ կասկածներ դրվեցին, թե տեսանյութը ոստիկանությունից են տարածել` դաշինքին վնասելու համար: Եվ մինչ այս թեզը կզարգանար, երկու կողմերից էլ` և´ Արմեն Մարտիրոսյաևը, և´ ՀՀ ոստիկանությունը շտապեցին հայտարարել, որ ոստիկանները կապ չունեն դրա հետ: «ՉԻ» տեղեկություններով Արմեն Մարտիրոսյանի հետ այդ ժամանակ բաժին է բերման ենթարկվել Րաֆֆի Հովհաննիսյանի որդու ընկերը, որն ապրում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում և որն այդ ժամանակ Հայաստանում էր գտնվում Րաֆֆի Հովհաննիսյանի PR աշխատանքներին օգնելու համար:
Չորրորդ ինքնիշխանություն
Մայիսի 7-ին, ժամը 14.05-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մ.Բաղրամյան պողոտայի թիվ 79 շենքի 37-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեպքի մասին տեղյակ է պահվել «1-02» և «1-03» ծառայությունների դիսպետչերը:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը. հյուրասենյակում հայտնաբերվել է 1942թ. ծնված Գրետա Գրիգորյանի դին:
Վաղը՝ մայիսի 8-ին, ժամը՝ 12.00-ին, ՎԱՐԿԱԾ ակումբի հյուրն է Արցախյան ազատամարտի տարիներին արևելյան զորախմբի զորային հետախուզության պետ, Վազգեն Սարգսյանի նախկին օգնական, պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը:
Թեման՝ Բեռլին-Շուշի. Հաղթանակի խորհուրդը
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.