Հասարակական ճշմարիտ հավաքական կարծիքը արտացոլվում է առօրեական հոգսերով ապրող մարդկանց շրջապատում, ովքեր կենցաղում բարձրացնում են այնպիսի հարցեր, որոնք հասու չեն իրենց քաղաքական ու պետական գործիչներ համարողներին, վերջիններս ապրում են բակունցյան Ծաղկափոշու մեջ թաթախված գունավոր բզեզի հոգեբանությամբ՝ ում «Մանուշակը ճոճք է թվում, աշխարհը՝ ծիրանագույն բուրաստան»:
Մայիսի 9-ին «Ռոսիա» տոնավաճառում, պատահաբար, ականատես եղա միջադեպի, երբ տոնավաճառի աշխատակիցները շնորհավորում և աչքալուսանք էին տալիս մի կնոջ, որի որդին հիվանդության պատճառով ազատվել էր Հայոց բանակ զորակոչվելուց:
Կանանցից մեկը բարեմաղթանք էր ասում. «Աչքդ լույս, տղադ ազատվեց բանակից. ո՞ւմ համար գնա ծառայի. էս լկտի իշխանավորների, թե՞ անկուշտ օլիգարխների համար: Լավ ես արել, որ ազատել ես: Էսքան ժամանակ ո՞ւմ ծառայությունն են գնահատել, ո՞նց գնահատեցին էսքան զոհվածներին: Եվ մի վախեցիր, թե որ բանակում չի ծառայել, էսքան սովորելն իզուր է անցնելու: Հիմա ոչ մի պաշտոնյա բանակում չի ծառայել, բայց բոլորն էլ իրենց լավ են զգում»: Անեղծորեն ցավ ապրեցի, այդ խոսակցությունից, որը հայկական կոնյակի բաժակի շուրջ ծավալվել էր նրանց միջև:
Սակայն, քիչ անց պարզեցի, որ բանակից ազատված տղայի աչքալուսանքը բոլորին չէ, որ հոգեհարազատ էր: Քիչ այն կողմ գտնվող տաղավարում ևս քննարկվում էր «օրվա դեպքը». վաճառասրահի կանացից մեկը, դիմելով տաղավարում աշխատող երկու ընկերուհիներին, դժգոհ ու վիրավորված ասաց. «Էս ո՞ւր է հասել մեր ազգը. ուրախանում են, որ դեբիլության ու հիվանդության պատճառով իրենց տղան չի ծառայելու, չեն մտածում, թե ով է իրենց տունն ու տեղը, երեխաներին ու հայրենիքը պաշտպանելու: Ես տղայիս հետ կռվում եմ, ասում եմ, (խուսակցությունից պարզվեց, որ տղան սովորում է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի 4-րդ կուրսում) որ արի անենք այնպես, որ սահման չգնաս ծառայության, իսկ նա կտրականապես մերժում է, թե՝ ինքը ծառայելու է սահմանում, որ այնտեղ են իսկական սպա դառնում և այնտեղ են պաշտպանում մեր հայրենիքը»: Երիտասարդ գեղեցկատես մի կին էլ, միջամտեց խոսակցությանը. «Բա ես ի՞նչ ասեմ, տղաս ծառայում է Ասկերանում՝ սահմանի վրա, և էնքան հպարտ ու լավ է զգում իրեն»:
Հարցին՝ թե եղե՞լ եք Ձեր տղայի մոտ, արցունքն աչքերին՝ պատասխանեց. «Տղաս այնքան գոհ է ծառայությունից, ընկերներից, ղեկավարներից, ամեն ինչից ու հաճախ ասում է՝ «Մամ ջան, ես հիմա եմ հասկանում, թե ինչքան դժվար է ծառայությունն ու իսկական տղամարդ լինելը»: Դժվար եմ հարմարվում, բայց գոհ եմ, որ տղաս ծառայում է սահմանում»»:
Ո՞վ է մեղավոր, որ հայ մարդը Եղեռն ու Սումգայիթ տեսնելուց հետո անգամ չի ցանկանում զինվոր տալ իր սեփական երկրին և իր հարազատ բանակին: Եվ ո՞վ է մեղավոր, որ բանակը հասարակությանը ներկայացվում է սուբյեկտիվ և վատ գուներանգներով, և չեն գնահատվում արժանավոր սպաներն ու ազատամարտիկները, հայրենիք պաշտպանած զինվորներն ու նրանց ծնողները:
Երևի Արցախյան ազատամարտի դժվարագույն տարիներին հայրենիքից փախած, հետո վերադարձած այսօրվա նախարարները, թե՞ օլիգարխներից շատերը, հայկական հեռուստաընկերություննե՞րը, որոնք համարյա ոչ մի ուշադրություն չեն դարձնում բանակին ու ազատամարտիկներին, թե՞ լրագրողները, որոնք սենսացիայի հետևից վազելով՝ մոռանում են ազգային շահն ու հայոց մեծագույն նվաճումը՝ Հայոց բանակն ու նրա պատիվը:
Ի տարբերություն ոմանց, հայոց բանակի զինվորների ու սպաների հազարավոր մայրեր մայրական ջերմ ու անմնացորդ սիրով, հպարտությամբ ու գորովանքով են լեցուն հայրենիքին ծառայող իրենց որդիների հանդեպ, ովքեր մեր ժողովրդի հպարտ ու ինքնիշխան գոյության միակ ու անփոխարինելի գրավականն են:
Վոլոդյա Հովհաննիսյան
Պահեստի գնդապետ, Արցախյան ազատամարտի մասնակից,
պատմաբան-հասարակագետ, պատմական գիտությունների թեկնածու
- 12:10ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
- 13:10Հայաստանի հետ բարեկամությունը լավ, բայց դատարկ երազանք է․ Թուրք վերլուծաբան
- 12:13Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել
- 11:42Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»
- 11:23Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
- 13:26Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին.
- 11:29Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել
- 14:08Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան
- 13:00Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին
- 15:10Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած ՌԴ քաղաքացուն առևանգելու և Գյումրու ռազմաբազայում ապօրինի պահելու մասին
04.05.2024 | 13:10
04.05.2024 | 12:10
04.05.2024 | 11:10
03.05.2024 | 14:10
03.05.2024 | 13:10
03.05.2024 | 12:10
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.