29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Բրյուսելում ապրիլի 5-ին կայանալիք Նիկոլ Փաշինյանի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի հանդիպումից Հայաստանի անվտանգությունն ապահովելուն միտված ռեալ քայլեր ակնկալող շրջանակների համար Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հիշեցնում է՝ այս մարդիկ այն նույն պաշտոնյաներն են, որոնք որևէ գործնական քայլ չեն արել Ալիևին սաստելու համար, հետևապես՝ ապրիլի 5-ին կայանալիք հանդիպումն ընդամենը Հայաստանին մի քիչ փող տալուն նվիրված հանդիպում է լինելու, ուրիշ ոչինչ։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով Բրյուսելում կայանալիք հանդիպմանն ու դրանից հանրության մի հատվածի ակնկալիքներին, Խաչատրյանը պարզաբանեց.
«Խոսում են Հայաստանի տնտեսական դիմակայունության բարձրացման մասին։ Դա նշանակում է, որ առաջարկում են գումար տրամադրել Հայաստանին, որպեսզի Հայաստանում սոցիալական ցնցումներ չլինեն, ինչը կբերի Փաշինյանի աթոռազրկմանն անմիջապես։ Եվրոպան եթե այսօր իր բոլոր դռները բացի Հայաստանի առաջ, միևնույն է, Փաշինյանի իշխանության վարած քաղաքականության հետևանքով Հայաստանի տնտեսությունը Եվրոպա արտահանելու ոչինչ չունի։ Այո՛, Եվրամիությունը քաղաքական կառույց է, կարող է դռներ բացել, բայց հարց է՝ կարողանալո՞ւ են արդյոք օգտվել այդ հնարավորությունից. չէ՞ որ սրանք ամբողջ արդյունաբերությունը սպանեցին, և հարց է առաջանում՝ ի՞նչ են արտահանելու Եվրոպա, երբ մեր երկրի բուն արդյունաբերությունն ու գյուղատնտեսությունը ջախջախել են»,- ասաց Խաչատրյանը։
Նրա մեկնաբանությամբ՝ Եվրոպան կարող է Հայաստանին փող տալ, ինչպես խոստացավ տալ 2.6 միլիարդ դոլար, Հայաստանի իշխանությունը 6 տարի անց Եվրոպայից ընդամենը կես միլիարդի չափ գումար է կարողացել ստանալ։
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավորի համոզմամբ՝ Հայաստանի իշխանությունը չի կարողանում կլանել խոստացած գումարը, բայց մի խնդիր է՝ Եվրոպան կբացի՞ դռները Հայաստանի առաջ, մեկ այլ հարց՝ որքանո՞վ կկարողանա օգտվել այդ հնարավորություններից այս Կառավարությունը, հետևապես՝ հստակ է մեկ բան՝ քաղաքական առումով Եվրոպան իր համար նոր դաշնակիցներ է փորձում գտնել՝ ընդդեմ Ռուսաստանի, իսկ թե ի՞նչ է ստանում Հայաստանը դրանից, անհայտ է։
«Ակնկալել, թե Արևմուտքը հանկարծ պատրաստ կլինի Հայասատնին ռազմական աջակցություն ցույց տալ, անիմաստ է։ Փաշինյանը մեր երկիրը հասցրել է այս ծանր վիճակին։ Այս ամբողջ բորշչի պատասխանատուն հենց ինքն է։ Փաշինյանի սաղմոսներով շնորհավորանքները նշանակում են, որ Փաշինյանը սեփական եկեղեցին է ուզում ստեղծել՝ առաջնորդվելով ամեն ազգայինը ջարդելու մոլուցքով։ Այն մարդը, որը պատասխանատու է երկրի համար, երկիրը բերել-հասցրել է այն վիճակին, որ ոչ մի կողմից չենք ստանում գործուն աջակցություն»,- ասաց Խաչատրյանը՝ ընդգծելով նաև, որ այն, ինչ չորս տարի ընդդիմությունն ասում էր, դրան չհավատացող մարդիկ հիմա նոր սկսել են հասկանալ, և տեսանելի է անվտանգային խնդիրների վերաբերյալ մարդկանց տրամադրությունների փոփոխությունը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։
«Սա Հայաստանի Հանրապետության լինելիության հարցն է, Ոսկեպարում հանդիպել եմ մեր հայրենակիցների հետ, բավականին բարդ վիճակ է, վրդովված է ժողովուրդը»,- Կոտայքի մարզում քաղաքացիների հետ հանդիպմանն ասել է Սեյրան Օհանյանը։
Նա նշել է, որ Տավուշում վրդովված են ոչ թե, որ հակառակորդ կա, թշնամի կա դիմացը, այլ, որ երկրի ղեկավարությունը գնում է սահմանամերձ համայնք ու ոգևորելու փոխարեն, համապատասխան պայմաններ ստեղծելու, երկրի անվտանգությունը ապահովելու, պաշտպանելու , ամրապնդելու փոխարեն, հակառակորդին համայնքները հանձնելու նպատակն է հիմնավորում, վախեցնում է պատերազմով։
Սեյրան Օհանյանի գնահատմամբ՝ իշխանությունների քայլերն ապօրինի են։ «Ուզում եմ, որ դուք էլ հասկանաք, որ այդ սահմանների ճշգրտման մեջ պետք է առաջին հերթին հաշվի առնենք, որ հակառակորդը գտնվում է մեր տարածքներում, սա մե՛կ, երկրորդը . երբ որ 2 թշնամի պետությունները գնում խաղաղության հաստատման, ցանկանում են, արդեն որպես հարևան պետություններ իրենց գործունեությունը շարունակել, նրանք համաձայնության են գալիս, կնքում են համաձայնագիր գրավոր, որից հետո քարտեզի վրա սահմանագծում են յուրաքանչյուր հատվածի վրա, ոչ թե հատվածական, ինչպես Տավուշի մարզում», — Սեյրան Օհանյանը բացատրեց, որ մեր երկրի ղեկավարությունը շտապում է։
«Մեր երկրի ղեկավարությունը առաջին հերթին պետք է այն հատվածներից սկսի, որտեղ ավելի մեծ վտանգներ կան, պետք է սկսի առավել վտանգներ պարունակող սահմաններից, պետք է իրականացվի սահմանագծում, այսինքն այդ սահմանը, սկսեն կահավորել»։ Օհանյանն ուշադրություն գրավեց, որ դեռ հակառակորդը մեր տարածքներում է , երբ ՀՀ կառավարության և Ադրբեջանի միջև չկա համաձայնագիր, հանրապետության կառավարության ղեկավարն է ասում, որ դեռևս որևէ քարտեզի շուրջը համաձայնության չեն եկել և այդ քարտեզի վրա չեն աշխատել և նա այդ ամենը հաշվի չառնելով, խախտելով, շրջանցելով գնում է գյուղացիներին ասում է, որ եթե դուրս չգան մեկ շաբաթ, մեկ ամիս , 10 օր հետո հակառակորդը կարող է հարձակվել:
«Ես ոսկեպարցիներին և հարևան գյուղի բնակիչների ասել եմ հետևյալը, որ իր գործունեությունը ապօրինի է, իսկ Ձեր ժողովրդական ընդվզումը Ձեր իրավունքների պաշտպանությունը, քաղաքացիական պահվածքը օրինական սահմանդրական Ձեր իրավունքն է»,- նշեց Սեյրան Օհանյանը։
Նա նաև նշեց, որ իրենք էլ համաձայն են, որ, ի վերջո, տարածաշրջանում պետք է խաղաղություն հաստատվի, բայց այդ խաղաղությունն արժանապատիվ պետք է լինի։
Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը գրում է.
«2020 թվականի 44-օրյա պատերազմի ավարտից հետո ադրբեջանական քարոզչամեքենան շրջանառության մեջ դրեց «հաղթանակի» խորհրդանիշներ, որոնցից մեկն անմիջապես առնչվում էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Դա այսպես կոչված «երկաթե բռունցքն» է: Իլհամ Ալիևը 44-օրյա պատերազմի վերջին իր ելույթի ժամանակ, թվարկելով ադրբեջանական ուժերի կողմից գրավված շրջանների անվանումները, խոսելիս որպես «հաղթանակի» նշան ցուցադրում էր իր բռունցքը: Ադրբեջանական քարոզչամեքենան սկսած 2021 թվականից «երկաթե բռունցքն էր կոչվում օկուպացված տարածքների ազատագրման 2020 թվականի օպերացիան»:
Արդեն սկսած 2021 թվականից այս ժեստին Ալիևի կողմից տրվեց մեծ քարոզչական նշանակություն, որով վերջինս ցույց էր տալիս իր ուժը և «հայերին պատժելու, հարված հասցնելու, թշնամու գլուխը ջարդելու» պատրաստակամությունը: Օկուպացված Արցախ կատարած այցերի ժամանակ Ալիևը իր ելույթներն ուղեկցում էր և եզրափակում էր նման ժեստով: Այդ ժեստը նա կիրառում էր, երբ խոսում էր Հայաստանի և Արցախի մասին: Նույն 2021 թվականին ադրբեջանական քարոզչամեքենան սկսեց լայնորեն տարածել Ալիևի լուսանկարները համապատասխան ժեստով, իսկ Ադրբեջանում մեկնարկեց այսպես կոչված երկաթե բռունցքների արձանների տեղադրման շքերթը:
Ակնհայտ քարոզչական նպատակ հետապնդող այս սիմվոլները տեղադրվել են բացառապես օկուպացված Արցախում՝ Հադրութում, Բերձորում, Քարվաճառում: Արցախում առաջին նման արձանը որպես յուրահատուկ խորհրդանիշ տեղադրվել է Հադրութ քաղաքի կենտրոնում՝ նշանավորելով այս կարևորագույն շրջանի գրավումն Ադրբեջանի կողմից:
Դատելով ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից տարածվող տեսանյութերի և ինֆորմացիայի, նման արձան նախատեսվում է տեղադրել նաև Ստեփանակերտում: Պատահական չէ, որ Ստեփանակերտի օկուպացիայից հետո անմիջապես ապամոնտաժվեց Ստեփան Շահումյանի արձանը, իսկ համացանցում սկսեցին տարածել անգամ «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանի ապամոնտաժման թեման:
Ակնհայտ է, որ երկաթե բռունցքն իր մեջ կրում է ուղղակի ագրեսիա հայկականության ամեն մի դրսևորման դեմ: Այն որպես ադրբեջանական տիրապետության նշան տեղադրվում է Արցախում՝ խորհրդանշելով հայերի հանդեպ հաղթանակը և տարածքի գրավումը: Երկաթե բռունցքը ադրբեջանական կողմի համար հանդիսանում է հայկական Արցախը վերացնելու խորհրդանշան՝ իր բոլոր հետևանքներով: Այս գործընթացն ավելի արագ դրսևորում ստացավ Արցախի ամբողջական հայաթափումից հետո, երբ Ստեփանակերտում սկսեցին վերացնել հայկական ինքնությանն առնչվող ամեն մի խորհրդանիշ, Արցախի կառավարության և նախագահական շենքերից հեռացվեցին Արցախի զինանշանները, իսկ կառավարության շենքի գլխավոր ճակատին կախվեց երկաթե բռունցքի մեծադիր պաստառը:
2024 թվականի փետրվարի վերջին ոչնչացվեց Արցախի խորհրդարանի շենքը, իսկ մարտի 18-ին Իլհամ Ալիևը, այցելելով օկուպացված Ստեփանակերտ, Արցախի ազգային ժողովի շենքի և Ազատամարտիկների միության շենքի քանդումից հետո ձևավորված հարթակի վրա ելույթ ունեցավ բռունցքը բարձրացնելով և վառելով Նովրուզի խարույկը: Ալիևն իր ելույթում նշեց, որ Արցախի ազգային ժողովի շենքը սատանայական որջ էր, իսկ նովրուզի խարույկը իրագործում է վերջնական մաքրագործման գործառույթը»:
Մեծ ահազանգ կա, որ առաջիկայում Ադրբեջանը կարող է ռազմական ոտնձգություններ կատարել հստակ, ինքնիշխան հայկական տարածքի նկատմամբ, Միացյալ Թագավորության խորհրդարանում «Լեռնային Ղարաբաղի փախստականներին միջազգային աջակցություն» խորագրով քննարկման ժամանակ այս մասին հայտարարել է ՄԹ-ՀՀ բարեկամության խմբի նախագահ Թիմ Լոութընը։
Նա ընդգծել է՝ տագնապալի ու սթափեցնող ճեպազրույց են ունեցել Հայաստանի մարդու իրավունքների նախկին օմբուդսմեն դոկտոր Թաթոյանի հետ։ Թաթոյանը տեղեկացրել է Հայաստանին սպառնացող վերջին վտանգների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում անցած տարվա ընթացքում տեղի ունեցածի ժամանակագրության մասին:
«Վերջին հակամարտության սկիզբը 2020 թվականի սեպտեմբերի 27-ին էր, երբ Ադրբեջանը, ի թիվս այլոց, Թուրքիայի ուժեղ ռազմական աջակցությամբ և Իսրայելի կողմից տրամադրված տեխնիկայով քաջալերված, սկսեց չհրահրված և լայնածավալ ռազմական ներխուժում իրականացնել Լեռնային Ղարաբաղ: Ավելի քան 44 օր անընդմեջ Ադրբեջանը անխնա հարձակվել է Լեռնային Ղարաբաղի վրա, ինչի հետևանքով ավելի քան 400 հայի ողբերգական կորուստ է գրանցվել։ Քաղաքացիական ենթակառուցվածքները, ներառյալ եկեղեցիները, դպրոցներն ու հիվանդանոցները, դարձան Ադրբեջանի միտումնավոր թիրախը։ Հատկապես մտահոգություն կար քրիստոնեական որոշ մասունքների և հուշարձանների մասին, քանի որ Հայաստանն, իհարկե, առաջին քրիստոնյա երկիրն է։
Հակամարտությունն ավարտվեց 2020 թվականի նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հրադադարի համաձայնագրով, սակայն եռակողմ հայտարարությունը խիստ շեղված էր Հայաստանի դեմ։ Եկեք արագ անցնենք 2022 թվականի ավարտին և Լաչինի միջանցքի շրջափակմանը, որտեղ կեղծ էկո ցուցարարները իբր շրջափակում են այդ կենսական միջանցքը Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև: Ադրբեջանն ամբողջությամբ անտեսել է միջանցքը բացելու միջազգային իրավունքի և Արդարադատության միջազգային դատարանի բոլոր հրամանները։ Փոխարենը ցուցարարներին փոխարինել են ադրբեջանցի զինվորները։
Անցյալ տարվա սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնածավալ հարձակում սկսեց Լեռնային Ղարաբաղում, անխնա վերագրավելով տարածքները և հայերին դուրս մղելով այն տներից, որտեղ նրանք ապրել են սերունդների ընթացքում: Նրանք, ինչպես երեկ լսեցինք, շրջափակել են տարածքից դուրս փախուստի ուղիները և տարել մի շարք զինվորական և քաղբանտարկյալների՝ կոնկրետ անձանց։ Չնայած Ադրբեջանի կառավարության կողմից համաներում հայտարարելուն, նրանք գերության մեջ են վերցրել Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին և Արայիկ Հարությունյանին։ Նրանք մնում են գերության մեջ։ Մյուս ռազմագերիների թվում են Ռուբեն Վարդանյանը, Դավիթ Իշխանյանը, Դավիթ Բաբայանը, Դավիթ Մանուկյանը և Լևոն Մնացականյանը։
Ո՞րն էր այդ ամենի արդյունքը։ Անկեղծ ասած, դա լայնամասշտաբ էթնիկ զտում էր։ Մինչև 2020 թվականի պատերազմը Լեռնային Ղարաբաղի բնակչությունը կազմում էր 160 հազար մարդ։ Կանայք, տարեցներն ու հիվանդ մարդիկ տարհանվել են նախնական ռմբակոծությունների ժամանակ, և շատերը երբեք հետ չեն գնացել 2020 թվականի նոյեմբերի հրադադարից հետո: Շատ հիվանդներ և որոշ ուսանողներ լքել են Լեռնային Ղարաբաղը շրջափակման ժամանակ: Գնահատվում է, որ 2023 թվականի սեպտեմբերի հարձակումներից հետո 105,000 հայեր լքել են Լեռնային Ղարաբաղը՝ քաոսային վիճակում, փակ ճանապարհներով։
Հաշվարկվել է, որ Լեռնային Ղարաբաղը գրեթե ամբողջությամբ դատարկ է իր սկզբնական բնակչությունից, մնացել է ընդամենը 50 մարդ: Հայկական աղբյուրները հայտնում են, որ տարիքի կամ ֆիզիկական ու հոգեկան վիճակի պատճառով մնացած մարդիկ նույնիսկ չեն կարողանում օգտվել բջջային հեռախոսներից։ Մարդկանց այդ հսկայական հոսքը Հայաստան ազդել է Հայաստանի բնակչության վրա, որը 2,8 միլիոն բնակչություն ունեցող ոչ մեծ երկիր է։ 100,000-ից մի փոքր ավելին ներկայացնում է այդ երկրի բնակչության 3%-ը, որը հանկարծ հայտնվում է դռան շեմին:
Հայաստանի կառավարությունը փախստականներին մեծահոգաբար տրամադրել է 250 դոլարի միանվագ վճար, որին հաջորդել է ամսական 185 դոլար թոշակ։ Հայաստանում միջին աշխատավարձը ամսական 668 դոլար է։ Լեռնային ղարաբաղցիների մեկ քառորդն արդեն ապրում էր աղքատության պաշտոնական շեմից ցածր։
Ադրբեջանը փորձում է ջնջել մի ժողովրդի անունը, մշակույթը, պատմությունն ու ժառանգությունը, ով ապրել է այդ տարածքում դարեր շարունակ: 2020 թվականին Լեռնային Ղարաբաղ ներխուժումից հետո Ադրբեջանի կառավարությունը բացահայտ կերպով թողարկեց մի շարք փոստային նամականիշներ, որոնցում պատկերված էր համազգեստով մի մարդ՝ փաստացիորեն մաքրելով հայերին Լեռնային Ղարաբաղի տարածքից: Դա էթնիկ զտում է:
Մենք այսօր մի շարք խնդրանքներ ունենք նախարարին։ Չնայած Ադրբեջանի հետ մեր երկարաժամկետ և կարևոր տնտեսական կապերին՝ մենք ունենք մարդասիրական պարտականություններ և երկարամյա հարաբերություններ Հայաստանի, հայերի և հայկական սփյուռքի հետ ողջ աշխարհում և Միացյալ Թագավորությունում: Արդյո՞ք կառավարությունը հետաքննելու է, թե արդյոք տեղի են ունեցել էթնիկ զտումներ ՄԱԿ-ի սահմանումներով: Եթե այո, ապա որո՞նք են դրա հետևանքները: Արդյո՞ք կառավարությունը կպահանջի հետաքննել ինչպես են վերաբերվում Ադրբեջանում քաղբանտարկյալների և զինվորականների նկատմամբ, որոնք դեռ պահվում են ադրբեջանցիների մոտ: Ի՞նչ է անելու կառավարությունը, որպեսզի ճնշում գործադրի ադրբեջանցիների վրա՝ նահանջելու Հայաստանի ինքնիշխան տարածքից: Ինչպես լսել ենք, մեծ ահազանգ կա, որ առաջիկայում նրանք կարող են հետագա ռազմական ոտնձգություններ կատարել հստակ, ինքնիշխան հայկական տարածքի նկատմամբ։
Միջազգային իրավունքի այս չարաշահումների համար հետևանքներ պետք է լինեն։ Պետք է լինեն պատժամիջոցներ։ Կարծում եմ, որ Միացյալ Թագավորությունը դերակատարում ունի ցանկացած խաղաղապահ գործունեության մեջ, որը կարող է օգտագործվել Լեռնային Ղարաբաղը և Հայաստանի սահմանները անվտանգ դարձնելու համար, քանի որ սա շատ փխրուն իրավիճակ է: Մենք այստեղ հոգատարության պարտականություն ունենք։ Այս պալատի պարտականություններից մեկն է աշխարհին տեղեկացնել այս էթնիկ զտումների և այս հսկայական հումանիտար ճգնաժամի մասին»,- ասել է նա։
Ընդդիմության ներկայացուցիչները ասում են, որ ՀՀ կառավարությունը պատրաստվում է հանձնել Տավուշի մարզի 4 գյուղերը, պետք է նման դեպքում խնդրել, որ այդ ասողները նշեն, թե Տավուշի մարզի, որ գյուղերի մասին է խոսքը։ Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՔՊ-ական Արփի Դավոյանի հարցին, թե տեղի է ունենում մանիպուլիացիա, քանի որ ընդդիմադիր գործիչները խոսում են 4 գյուղերի մասին՝ չնշելով, որ դուք խոսել եք ադրբեջանական անուններ ունեցող բնակավայրերի մասին, որոնք ՀՀ սահմաններից ներս չեն գտնվում, անընդհատ քննարկում են 4 բնակավայր, պնդելով, որ դրանք մտնում են ՀՀ սահմանների մեջ։
«Ես ուզում եմ հիշեցնել, որ ես ինքս որևէ գյուղի անուն չեմ տվել, մինչև այն պահը, երբ ուրիշն է տվել։ Նախորդ օրը՝ Կիրանցի վարչական ղեկավարը նշեց Խրեմլի գյուղ, ես դրան ի պատասխան հարցրեցի՝ Տավուշում Խրեմլի անունով գյուղ կա՞։ Ի դեպ, գյուղերի անունները բարձրաձայնել է Ադրբեջանը։
Մենք ասում ենք, որ այո, ՀՀ կառավարությունը պատրաստ է ՀՀ և Ադրբեջանի միջև դելիմիտացիան սկսել հետևյալ հատվածում, ՀՀ-ի կողմից՝ որտեղից պետք է սկսենք՝ գյուղի մասին չի, այլ գյուղի դիմացը գտնվող սահմանի մասին է։ Այս գյուղերի սահմանին դելիմիտացիային պատրաստ ենք Հայաստանի կողմից Բաղանիս, Ադրբեջանի կողմից՝ Բաղանիս-Այրում հատվածից։ ՈՒզում եմ ֆիքսենք, որ սրանք նույն գյուղերը չեն։
Հայաստանի կողմից՝ Ոսկեպար գյուղից և Ոսկեպարի դիմացը՝ գտնվող ադրբեջանական Ասկիպարա բնակավայրից։
Հաջորդը՝ Հայաստանի կողմից՝ Կիրանց գյուղ, նրա դիմացը գտնվող ադրբեջանական կողմից՝ Խրեմլի գյուղ, դրանք նույն գյուղերը չեն։
Հայաստանի կողմից Բերքաբեր գյուղ և նրա դիմացը գտնվող սահմանի հատվածը, որը Ադրբեջանի կողմից կհամընկնի Կիզիլ Հաջիլի գյուղի հետ։ Ընդ որում՝ Կիզիլ Հաջիլի գյուղն էսօր էլ, 20 տարի առաջ էլ Ադրբեջանի տիրապետության ներքո է եղել։ Հհմա եթե ՀՀ կառավարությունն ուզենա էլ՝ չի կարողանա հանձնել, քանի որ Կիզիլ Հաջիլի գյուղը Ադրբեջանինն է եղել միշտ և էսօր էլ Ադրբեջանինն էր։ Դրանք բոլորն էս գյուղերը ոչ անկլավային գյուղեր են»,- հայտարարել է Փաշինյանը։
Նա, կրկին ցույց տալով ՀՀ քարտեզի ուրվապատկերով թիթեղյա մակետը, նշել է, որ Բաղանիս գյուղը գտնվում է այդ քարտեզի մեջ, Բաղանիս Այրումը դուրս է ու դուրս է եղել միշտ, Ոսկեպարը այս քարտեզի մեջ է ու կմնա այս քարտեզի մեջ, Ասկիպարան դուրս է եղել, Կիրանսն այս քարտեզի մեջ է ու կմնա, Խրեմլի գյուղը դուրս է այս քարտեզից։
Նկատենք, որ առ այս պահը Նիկոլ Փաշինյանը չի հայտարարել, թե որ թվականի քարտեզի հիման վրա է մշակվել այն թիթեղյա մակետը,որը ձեռքին շրջում է, որն է դրա իրավական հիմքը։
Ադրբեջանագետ Հովիկ Ավանեսովն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Ադրբեջանից վանդալները ոչնչացնում են հանուն հայրենիքի նահատակված հերոսների հիշատակը հավերժացնող փառքի անկյունները բռնազավթված Արցախի ուսումնական հաստատություններում։
2020 թվականի սեպտեմբերի 27-ից ի վեր Ադրբեջանն պետական մակարդակով ավերել է Արցախի տասնյակ հուշարձաններ և համալիրներ: 2020 թվականի դեկտեմբերին ադրբեջանցի վանդալները ոչնչացրել էին Թալիշի և Մատաղիսի հայկական հուշարձանները: Monument Watch անկախ ակադեմիական հարթակը հայտնել էր Բերձոր քաղաքի Փառքի հուշահամալիրի ոչնչացման, Արցախի Հադրութի շրջանի Ուխտաձոր գյուղի՝ արցախյան ազատամարտին նվիրված հուշարձանի և խաչքարի ավիրման, Քաշաթաղի շրջանի Աղանուս գյուղի աղբյուր-հուշարձանի քանդման, Անատոլի Զինևիչի կիսանդրու ոչնչացման, Մարտակերտ քաղաքի հուշարձան-խաչքարի ավիրման, Հաթերքի եղբայրական գերեզմանատան պղծման մասին։
Ադրբեջանի մշակութային ցեղասպանության թիրախում են հայտնվել նաև՝ Ավետարանոցի հուշահամալիրը, Արցախի հերոս Աշոտ Ղուլյանի հուշաքարը, Արցախի Հադրութի շրջանի Հակակու գյուղի զոհվածների հիշատակին նվիրված համալիրը, Արցախի Շուշիի շրջանի Քարին տակ գյուղում Հայրենական Մեծ պատերազմի և արցախյան պատերազմի զոհերին նվիրված հուշարձանը, Շուշի քաղաքի Հայոց ցեղասպանության, Հայրենական պատերազմի և արցախյան պատերազմի զոհերի հիշատակին նվիրված կոթողը, Հադրութի շրջանի Ազոխ գյուղի Հայրենական պատերազմի, արցախյան պատերազմում զոհվածների և Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրը, Ակնաղբյուրի արցախյան պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը, Արցախյան ազատամարտում զոհված գետավանցի ազատամարտիկների հիշատակին նվիրված հուշահամալիրը։
Այս ամենը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Արցախի մշակութային ժառանգությունը գտնվում է ոչնչացման և յուրացման վտանգի տակ։
Ըստ «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի՝ արգելված է մշակութային ժառանգության հանդեպ վանդալիզմի, գողության, կողոպուտի, յուրացման, թշնամանքի և հաշվեհարդարի ցանկացած գործողություն։ Հաագայի 1954 թվականի առաջին արձանագրությունն արգելում է օկուպացված տարածքներում ոչնչացնել մշակութային կամ հոգևոր արժեքները»։
Ադրբեջանագետ Տաթեւիկի Հայրապետյանը տելեգրամում գրել է.
«Ադրբեջանի նախկին արտգործնախարար, Ալիևի կարկառուն քարոզիչ Թոֆիգ Զուլֆուգարովը անդրադարձել է այն հարցին, որ Փաշինյանը սպառնացել է Տավուշի բնակիչներին, թե Ադրբեջանը մինչև շաբաթվա վերջ կգնա հարձակման։ Զուլֆուգարովի պատասխանը մեջբերում եմ բառացի․
«Ինձ թվում է, որ Փաշինյանի հայտարարությունն ավելի շատ ներքին օրակարգի ձևավորման նպատակ ունի։ Այն, ինչ կատարվում է, ավելի սերտորեն կկապեի հենց Հայաստանում տեղի ունեցող գործընթացների հետ։ Որովհետև, ինչպես գիտեք, նա տարբեր առիթներով ենթարկվում է քննադատությունների Հայաստանի քաղաքական շրջանակների կողմից։ Նրան նախատում են պատերազմի արդյունքի և շատ այլ բաների համար։ Դժվար է պատկերացնել, թե ինչու է նա այսպես կոնկրետ բարձրաձայնում գյուղերի մասին։ Այո, Ադրբեջանը պահանջում է կատարել այն պարտավորությունները, որոնք ստանձնել է Հայաստանը։ Եվ պարզ է, որ իմաստ չունի հետաձգել այդ պարտավորությունների կատարումը, ինչպես նաև միջանցք ապահովելու պարտավորությունը, քանի որ իրավիճակը գնալով ավելի է հակվելու առճակատման լարվածության աճին։ Ելնելով դրանից՝ դժվար է հասկանալ Փաշինյանի հայտարարությունների տրամաբանությունը»։
Անգամ ադրբեջանցիներին են շշմած Փաշինյանի՝ սեփական ժողովրդին պատերազմով սպառնալու ունակությունից, քիչ է մնում ասեն՝ դա մեր անելիքն էր, թող մենք կսպառնանք։ Զուլֆուգարովը նաև իր պատասխանի մեջ ցույց է տալիս, որ պահանջների ցուցակն անվերջ է, հետո կգա «միջանցքի» հարցը, և այդպես շարունակ»։
Գիտեք, ես կարծում եմ, որ դիվերսիֆիկացիան կամ բազմավեկտոր քաղաքականությունը ճիշտ բան է. Հետևաբար, Հայաստանի նման երկրներին, որոնք շատ ավելի թույլ են, քան հյուսիսում, արևելքում, արևմուտքում կամ հարավում գտնվող հարևանները, օրինակ՝ Իրանը՝ որպես գլխավոր հարևան, պետք է իրավունք տրվի, լիակատար ազատություն և հնարավորություն տրվի՝ իրականացնելու բազմավեկտոր քաղաքականություն, կնքելու հրադադարի դաշինքներ, զարգացնելու կապերն իր բոլոր հարևանների հետ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱՊՀ երկրների և Էներգետիկ հարցերով եվրոպացի փորձագետ Ալեքսանդր Ռարը:
«Սա ապագայում կապահովի Հայաստանի զարգացումը։ Ես չեմ ասում, որ դա տեղի է ունենում, բայց ես խոսում եմ այն վտանգների մասին, որոնք կարող են ի հայտ գալ աշխարհաքաղաքական այս համատեքստում․ եթե Հայաստանը քաղաքական խաղերում սուբյեկտից վերածվի օբյեկտի՝ չունենալով իր ռազմավարական զարգացման ուղին ընտրելու և բազմավեկտոր քաղաքականություն վարելու իրավունք, ապա դա կարող է վտանգավոր լինել ոչ միայն Հայաստանի, այլև Կովկասի այլ պետությունների համար։
Իմ մտավախությունն այն է, որ հակամարտությունների պատճառով, օրինակ՝ Ուկրաինան, միգուցե Արևմուտքի և Չինաստանի միջև հակամարտությունը Թայվանի շուրջ, և առհասարակ աշխարհում մեծ ճգնաժամի պատճառով Կովկասի նման տարածաշրջանները, Հայաստանի նման փոքր պետությունները կարող են ինչ-ինչ աշխարհաքաղաքական գաղափարների և նպատակների համար շահագործվել այլ երկրների, շատ ավելի ուժեղ դերակատարների կողմից։
Դա չպետք է տեղի ունենա, ոչ ոք չպետք է դեմ լինի արդյունավետ համագործակցությանը, ռազմավարական գործընկերությանը, և լավ է, որ ԵՄ-ն ու Հայաստանը մերձենում են։ Սակայն ԵՄ-ն, հուսով եմ, հասկանում է, թե որ երկրների հարևանությամբ է գտնվում Հայաստանը և ինչպիսի կոնֆլիկտներ կարող են ծագել, եթե աշխարհաքաղաքական իրավիճակը վատթարանա»,-ասաց նա:
Ռառը նկատեց, որ նաև շատ լարված իրավիճակ է Ռուսաստանի և Վրաստանի միջև։ «Վրաստանը նույնպես ցանկանում էր դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, և այժմ շեղվում է այդ նպատակից, քանի որ գիտակցում է, որ չի կարող դա անել, առնվազն այս պահին։ Այնպես որ, բոլոր այս հարցերը պետք է մտնեն օրակարգ, դրանց մասին պետք է մտածեն բոլոր կողմերը, որոնք շահագրգռված են Հայաստանի և ԵՄ-ի միջև համագործակցությամբ և ռազմավարական գործընկերությամբ։ Եվ հուսով եմ, որ դա կարվի»,-ընդգծեց քաղաքագետը:
Հարցին, թե որքանո՞վ է ԵՄ-ն պատրաստ կանգնել Հայաստանի կողքին, մինչև ո՞ր կետը, Ռարը պատասխանեց. «Կներեք անմիջականությանս համար, սակայն կարծում եմ ԵՄ-ն Հայաստանով հետաքրքրված է հիմնականում որպես պատվար Կովկասում ռուսական ազդեցության դեմ: Երկրորդ՝ նախկինում՝ տասը տարի առաջ, արդեն ունեցել ենք Հայաստանի և ԵՄ-ի միջև մերձեցման պատմություն։ Կհիշեք, որ Երևանի և Բրյուսելի միջև շատ արդյունավետ բանակցություններ էին ընթանում։ Այն ժամանակ ասվում էր, որ Հայաստանը կարող է մերձենալ ԵՄ-ի հետ, դառնալ լիիրավ ասոցացված անդամ, գուցե մի գեղեցիկ օր՝ նաև ԵՄ անդամ, սակայն միայն այն դեպքում, եթե լուծի Թուրքիայի հետ ունեցած խնդիրները։
Այն ժամանակ Թուրքիան նույնպես համարվում էր ԵՄ հնարավոր անդամ, իսկ այսօր դա այլևս այդպես չէ։ Այնպես որ, պետք չէ մոռանալ այս շատ կարևոր գործոնի մասին: Ըստ իս՝ Հայաստանը և Հայաստանի ղեկավարները պետք է սա հասկանան, և կարծում եմ՝ հասկանում են, որ երկիրը մեկուսացված է Կովկասում, և պետք է շատ ուշադիր լինեն, որպեսզի հարաբերությունների հարցում այս կամ այն ուղղությամբ չափազանց հեռու չգնան, չօտարվեն իրենց գործընկերներից, ռազմավարական գործընկերներից։
Եվ խոսքը ոչ միայն Ռուսաստանի, այլ շատ առումներով նաև Իրանի մասին է։ Սակայն Հայաստանի համար ամենամեծ խնդիրը կդառնա իրավիճակը, երբ երկիրը, շրջապատված այս բոլոր մեծ տերություններով, կորցնի իր զարգացման ուղին, ինչը շատ տխուր կլինի»,- ընդգծեց քաղաքագետը:
Ստոլտենբերգը Երևանին գուժում է Կիևի, Խարկովի, Օդեսայի ճակատագիրը։
Ֆեյսբուքյան էջում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը․
«Երբ Ստոլտենբերգը Երևանում ասում է «ողջունում եմ Ձեր համերաշխությունը Ուկրաինայի հետ», նկատի ունի, որ ողջունում է մեր և Ուկրաինայի համերաշխ ճակատագրերը։
Բաքվում նա նման բան իրեն թույլ չի տալիս ասել, որովհետև անմիջապես պատասխան կստանար։ Իսկ Երևանին գուժում է Կիևի, Խարկովի, Օդեսսայի ճակատագիրը։
Կա մի ճանապարհ՝ դա թույլ չտալու. պարզապես պետք է տեր կանգնել երկրին։ Մեր երկրին պետք է դեէսկալացիա՝ երկրի սահմաններին և երկրի ներսում»,-գրել է նա։
Փաշինյանը տավուշցիներին հայտնել է, որ 4 գյուղերը պետք է անհապաղ հանձնել Ադրբեջանին, այլապես պատերազմ կլինի։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:
«Ինչպես հայտնի է՝ Նիկոլ Փաշինյանն այսօր անակնկալ այց է կատարել Տավուշի մարզ: Ոսկեպար համայնքում տեղի է ունեցել հանդիպում մարզպետի, Նոյեմբերյան խոշորացված համայնքի ղեկավարի և մի քանի գյուղերի վարչական ղեկավարների ներկայությամբ:
Փաստենք, որ նշված հանդիպմանը ներկա չեն եղել զանգվածային լրատվության ներկայացուցիչները:
Այսինքն՝ Փաշինյանն իր հետ տարած մի տեսախցիկով փորձելու է ստեղծել շինծու տպավորություններ և հերթական անգամ մոլորեցնել հանրությանը:
Հանդիպմանը մասնակից մարդկանց ձեռքից հավաքել են հեռախոսները և այլ իրեր: Այն ացնել է թեժ մթնոլորտում:
Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ 4 գյուղերը պետք է անհապաղ հանձնել Ադրբեջանին, այլապես պատերազմ կլինի, Ադրբեջանը ուժով կվերցնի, իսկ մենք չենք կարող դիմակայել:
Հանդիպման մասնակիցները հարց են ուղղել՝ արդյո՞ք այդ գյուղերի հանձնմամբ Ադրբեջանին չի անցնի նաև միջպետական ճանապարհը, որտե՞ղ են դրա արդյունքում հայտնվելու ադրբեջանցիները, և արդյո՞ք երաշխավորվում է դրանով, որ պատերազմ չի լինի:
Փաշինյանն պատասխանել է՝ չի կարող երաշխավորել, և կարող է ընդամենը հուսալ, որ չի լինի պատերազմ և կփորձի այնպես անել, որ այդ ճանապարհներն անվտանգ կլինեն: Նա նաև հայտնել է, որ Ադրբեջանի հետ նաև Թուրքիան է, և այլ ճար չկա՝ պետք է տանք:
Փաշինյանը կոնկրետ ժամկետներ չի նշել, սակայն մեր տեղեկություններով՝ այցի նպատակը հենց գործողություններն արագացնելն է եղել:
Եվ չնայած որ Փաշինյանն իր հետ նաև մարդիկ է տարել՝ որոշակի մեղմ ֆոն ստեղծելու նպատակով, այդուհանդերձ, գյուղացիները բավականին սուր հարցեր են ուղղել՝ փորձելով հասկանալ, թե, ի վերջո, ադրբեջանցիները որտե՞ղ են կանգ առնելու: Փաշինյանը կրկին իրեն հատուկ մանիպուլացնող ոճով պատասխանել է, որ կաշխատեն այլընտրանքային ճանապարհներ կառուցել և այլն:
Փաստենք, որ սրանով հաստատվում են մեր բոլոր մտահոգությունները. օկուպացիոն ռեժիմի սույն պարագլուխն Ադրբեջանի հետ միասին դուրս է եկել հայ ժողովրդի դեմ և պատերազմի սպառնալիքներով, խաղաղության խոստումներով փուլ առ փուլ հասնելու է նրան, որ մի օր այդ «դեմարկացիան» տեղի ունենա Երևանում»,- գրել է Դանիելյանը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.