12.08.2022 | 12:10

12.08.2022 | 11:10

11.08.2022 | 15:10

11.08.2022 | 14:10

11.08.2022 | 13:10

11.08.2022 | 12:10

11.08.2022 | 11:10

10.08.2022 | 15:10

10.08.2022 | 14:10

10.08.2022 | 12:10

10.08.2022 | 11:10

09.08.2022 | 14:10

09.08.2022 | 13:10

09.08.2022 | 12:10

09.08.2022 | 11:10

08.08.2022 | 15:10

08.08.2022 | 14:10

08.08.2022 | 13:10

08.08.2022 | 12:10

08.08.2022 | 11:10

06.08.2022 | 14:10

06.08.2022 | 13:10

06.08.2022 | 12:10

06.08.2022 | 11:10

05.08.2022 | 15:10

05.08.2022 | 14:10

05.08.2022 | 13:10

05.08.2022 | 12:10

05.08.2022 | 11:10

04.08.2022 | 15:10

04.08.2022 | 14:10

04.08.2022 | 13:10

04.08.2022 | 12:10

04.08.2022 | 11:10

03.08.2022 | 15:10

03.08.2022 | 14:10

03.08.2022 | 13:10

03.08.2022 | 12:10

03.08.2022 | 11:10

2022 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ Թուրքիայի արտգործնախարարի ժեստերը չեն նպաստում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Ավելին, խոստովանեց, որ թուրք գործընկերները թեեւ հայտարարում են, որ գործընթացն առանց նախապայմանների է, այդուամենայնիվ հայ-թուրքական հարաբերությունները սինխրոնացնում են հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորելու գործընթացի հետ, ինչն ավելի կառուցողական չի դարձնում մթնոլորտը։ Նախարարի այս հայտարարությունից 1,5 ամիս անց տեղի ունեցավ Հայաստանի ու Թուրքիայի հատուկ բանագնացների 4-րդ հանդիպումը, որի արդյունքներով հայտարարվեց, թե կողմերը պայմանավորվել են հնարավոր ամենասեղմ ժամկետներում Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնարավորություն ապահովել, համապատասխանաբար, Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար և որոշել են սկսել այդ ուղղությամբ անհրաժեշտ գործընթացները: Թեմայի վերաբերյալ «Փաստինֆո»-ն զրուցել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, Պ.գ.դ., պրոֆ. Ռուբեն Մելքոնյանը։
— Պարոն Մելքոնյան, պաշտոնապես հայտարարվել է, որ բանակցությունների ընթացքում նոր պայմանավորվածություններ են ձեռք բերվել թուրքական կողմի հետ: Ի՞նչ վտանգներ և ի՞նչ «ձեռքբերումներ» են սրանք իրենց մեջ պարունակում Հայաստանի համար:
— Ինչպես հայտնի է, բանագնացների վերջին հանդիպումից հետո պայմանավորվածություններ են ձեռք բերվել հայ-թուրքական ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և օդային բեռնափոխադրումների բացման համար: Նախ, ինչպես հայտնի է հայ-թուրքական սահմանը մոտ 30 տարի չի գործարկվել և սահմանի վերագործարկումը որոշակի տեխնիկական և այլ խնդիրների հետ է կապված: Բայց, սահմանի բացումը երրորդ երկրների քաղաքացիների համար իր մեջ որոշակի ռիսկեր է պարունակում, որովհետև հստակ չէ, թե հայ-թուրքական բացվող սահմանը ո՞ր երկրների և ի՞նչ տրամադրվածություն ունեցող կառույցների անդամների համար է դառնալու նախընտրելի երթուղի:
Երկրորդ, սա ավելացնելու է անվտանգային ռիսկերը և Հայաստանի համապատասխան կառույցները՝ սահմանապահ և այլն, էլ ավելի ինտենսիվ պետք է աշխատեն՝ այդ ռիսկերը կառավարելու համար: Սա ի՞նչ է տալիս Հայաստանին՝ ես կարծում եմ, որ միակ դրական բանն այն է, որ Հայաստանի համապատասխան կառույցները փորձառություն ձեռք կբերեն հայ-թուրքական սահմանը, կոպիտ ասած, աշխատեցնելու համար, որը տասնամյակներով չի գործարկվել:
Կարծում եմ, որ այստեղ որևէ լուրջ քաղաքական օգուտ չենք կարող տեսնել, քանի որ սա մեծամասամբ ունենալու է սիմվոլիկ նշանակություն, իբրև թե քայլեր են ձեռնարկվում՝ հայ-թուրքական հարաբերություններում առաջընթաց ունենալու համար, բայց այդ քայլերի դրական հետևանքները որևէ կերպ չեն զգացվելու ո՛չ Հայաստանի քաղաքացիների, ո՛չ էլ Հայաստանի քաղաքականության համար: Հակառակը, ես կարծում եմ, որ Թուրքիան իր հռետորաբանության մեջ կավելացնի այդ տարրը, որ որպես բարի կամքի դրսևորում բացել է հայ-թուրքական սահմանը՝ չնայած երրորդ երկրների քաղաքացիների համար:
Իսկ ներքին լսարանի համար՝ այս իշխանությունները դա կօգտագործեն առնվազն երկու ձևով՝ երկուսն էլ խորը պոպուլիզմի շրջանակներում: Նախ, կփորձեն ներկայացնել, որ այն, ինչը չի հաջողվել Հայաստանի նախորդ բոլոր իշխանություններին՝ հաջողվեց իրենց և իրենք որոշակի ձեռքբերում ունեցան, ինչը որևէ կապ չունի իրականության հետ, որովհետև հիմա բանակցային պայմանները բոլորովին այլ են, և Հայաստանը նման թույլ բանակցային պայմաններ երբևէ չի ունեցել: Եվ երկրորդ, նախորդ բոլոր իշխանություններն էլ երբևէ պատրաստ չեն եղել գնալու այն զիջումներին, որոնց հիմա դե ֆակտո գնացել են այս իշխանությունները, և գործընթացները ցույց են տալիս, որ այդ զիջումները շարունակական լինելու հստակ միտումներ ունեն:
Ես ենթադրում եմ, որ իշխանությունները կփորձեն ներկայացնել, որ այդ երրորդ երկրի քաղաքացիները հայկական բյուջե որոշակի գումարներ կբերեն և հասարակ քաղաքացիներին որպես օրինակ կբերեն բյուջեն ևս մի աղբյուրով լցնելու հանգամանքը:
Ինչ վերաբերվում է օդային բեռնափոխադրումներին՝ դա զուտ տնտեսագիտական հաշվարկի կարիք ունի, թե արդյո՞ք տնտեսապես ձեռնտու է օդային ճանապարհով բեռնափոխադրումներ իրականացնելել և ի՞նչ բեռներ են հարմար փոխադրել:
Այն, որ այս իշխանությունները չեն ներկայացնում գործընթացի քաղաքական, բարոյական, հոգեբանական, պատմական հետնաբեմում եղած վտանգները, այլ միայն ներկայացնում են իրենց ընկալմամբ դրականը, արդեն խոսում է պոպուլիզմի գերդոզավորման մասին՝ նաև այս հարցում:
-Ձեր կարծիքով, բանակցային, այսպես կոչված, «առաջընթացը» և դրան առնչվող հայտարարությունը որքանո՞վ է կապված ընդդիմության գործողությունների հետ, որովհետև դիցուք, նստացույցի ժամանակ պաշտոնական շրջանակները հայտարարում էին, որ հայ-թուրքական բանակցություններում որևէ առաջընթաց չկա: Բայց արդեն ակցիաների, համեմատաբար պասիվ փուլում խոսում են, որ բանակցություններում առաջընթաց կա և փորձում են իդեալականացնել դրա արդյունքները:
Նախ, բանակցությունները ինքնին չեն կարող իդեալական լինել, որովհետև հայկական կողմից բանակցում են պարտված իշխանության ներկայացուցիչները և պրոֆեսիոնալիզմով աչքի չընկնող մարդիկ, իսկ հակառակ կողմից բանակցում են հաղթած, մինչև հիմա էլ սպառնալիքները չդադարեցնող և գերպրոֆեսիոնալ դիվանագետներ:
Ինչ վերաբերվում է ընդդիմության տարատեսակ ակցիաներին և փողոցային հանրահավաքներին, ապա ցանկացած իշխանության համար, ցանկացած երկրում ընդդիմությունը և դրանից բխող զսպող մեխանիզմները գերկարևոր են: Սակայն այս իշխանությունը միայն որպես թշնամի է ներկայացնում ընդդիմությանը, բայց իրական պետականամետ քաղաքականության պարագայում կարելի է շատ լավ համադրել իշխանության և ընդդիմության քայլերը:
Զուտ ժամանակագրական առումով համընկնում է, որ ակտիվ ցույցերի ժամանակ հայ-թուրքական հարաբերություններում նման «ակտիվ տեղաշարժեր» չկային, և ալիքի մարելուց հետո հայտարարվում է սահմանի բացման մասին: Այնուամենայնիվ, ես այն համոզմանն եմ, որ այն լոզունգները, որոնցով ընդդիմությունը հանդես էր գալիս և այն մարտահրավերներն ու սպառնալիքները, որոնց մասին բարձրաձայնում էր՝ հասարակության լայն շրջանակների համար մնում են անընդունելի և անընկալելի: Նրանց համար առավել ընկալելի են ներքին քաղաքականության հետ կապված այն պոպուլիստական շեշտադրումները, որոնցով այս իշխանությունները ագրեսիվ և շատ ակտիվ հանդես են գալիս: Եթե ամփոփ ասեմ՝ հասարակության մեծ մասին հետաքրքրում է ոչ թե արտաքին օրակարգը, այլ ներքինը: Արտաքին օրակարգը, որը լի է սպառնալիքներով, այդ թվում հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված՝ հասարակության մեծ մասի համար թվում է հեռակա մի բան և նրանք առավելապես տարված են ներքին օրակարգով, իսկ այս իմաստով իշխանություններն էլ նրանց հանդեպ կիրառում են պոպուլիզմի քաղաքականությունը՝ անտեսելով այն կորուստները, որոնք ունեցել, և շարունակում է ունենալ Հայաստանի Հանրապետությունը՝ հասարակությանը հրամցնելով անցողիկ խնդիրներ ու «ձեռքբերումներ», որոնք որևէ կերպ համեմատական չեն այն կորուստների հետ, որոնք Հայաստանը այս պահին ունենում է արտաքին ճակատում:
— Ձեր կարծիքով՝ ընդդիմությունը ի՞նչ պետք է անի, որպեսզի հասարակության շրջանում նման տրամադրվածությունը փոխվի և չշեշտադրվի միայն ներքին օրակարգը: Այլ կերպ ասած՝ հասարակությունը ամբողջովին զգա դրսից եկող սպառնալիքը:
— Շատ բարդ հարց եք տալիս: Իրականում կարծում եմ, որ հասարակության այն զգալի հատվածը, ում արտաքին մարտահրավերներն ու օրակարգը իրոք հետաքրքրում են՝ արդեն իսկ կողմնորոշված է և չի սատարում այս իշխանությանը: Հասարակության այն հատվածը, որը, գիտակցելով այդ ամենը շարունակում է սատարել այս իշխանությանը՝ տարատեսակ շահեր է հետապնդում: Իսկ հասարակության մյուս հատվածին, կարծում եմ, ընդդիմությունը և այն մարդիկ, որոնք աշխատում են ընդդիմության հետ՝ պետք է հրամցնեն այնպիսի խնդիրներ, որոնք վերաբերվում են, ցավով եմ նշում՝ նրանց նեղ անձնական և ներքին քաղաքական իրողություններին, որովհետև մեր հասարակությունը հասել է այնպիսի իրավիճակի, որ ավելի շատ կենտրոնացած է կենցաղային և ներքին խնդիրների վրա: Ուստի, ընդդիմությունը պետք է նաև դրանց վրա շեշտադրում անի, սակայն այս պարագայում էլ, նման շեշտադրման իրավունք ունեն այնպիսի գործիչներ, որոնք չեն ասոցացվում տարատեսակ բացասական իրողությունների հետ:
Ինչու՞ էր Նիկոլը դեռ 2020 թվականի հունիսի 25-ին, 44-օրյա պատերազմից ամիսներ առաջ կառավարության որշմամբ 1,732,805.2 հազար ՀՀ դրամ հատկացնում ՀՀ պետական բյուջեից այսօր արդեն պատերազմի պարտության հետեւանքով պարտադրված պայման ճանապարհի կառուցման կամ վերակառուցման համար։ Այս մասին ֆեյսբուքում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը.
«Շաբաթ նիկոլը թիկնազորով ու անվտանգ մարդկանցով իբր շրջայց էր կատարում երկրում։ Մեկ դրվագ շատ հատկանշական է. «Ծանոթացա ՀՀ պետական բյուջեի միջոցներով Մ-3, Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 8,5 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Հիմնանորոգվող ճանապարհահատվածն ընդգրկում է մարզի Մարգարա, Վարդանաշեն, Երասխահուն, Ջրարբի, Ապագա, Լուսագյուղ բնակավայրերը»:
Այս գրառումն էր կատարել նա ու տեսանյութ տեղադրել։ Գյուղացիներից մեկն անգամ նրանից շնորհակալություն հայտնեց, որ իբր դժոխքից է ազատել։ Մյուսները միաբերան՝ բոլոր հարցերը լուծված են, խնդիր չունեն։ Միայն մեկը համարձակվեց ասել, թե էլեկտրականության հարց կա, ենթակայաններն են քիչ, ասել է թե՝ պարբերական անջատումներ կան։ Այստեղ նիկոլը խառնվեց, համոզվելով, որ նման խնդիր կա, էլի չքմեղացավ՝ դե բոլոր խնդիրները չեն լուծվի միանգամից։
Բայց, հիմա դժոխքից ազատվելու ու գյուղացիների հրճվանքի մասին։ Նիկոլն ծանոթանում էր, իր խոսքով, «Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 8,5 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին»։ Դեռ գլուխը քարը, որ խառնված հարցնում է, թե որտեղ է Լուսագյուղը, տեղն անգամ չգիտեր։ Մի քանի օր առաջ էլ իր մենախոսություն-ասուլիսում անգամ տեղյակ չէր, որ Արցախում Սուս գյուղ կա Բերձորում, որը պատրաստվում է հանձնել թշնամուն։ Իսկ հիմա տարօինակը. Թուրքիայի սահման-Մարգարա ճանապարհը 30 տարի փակ է եղել, ու մեկ էլ պարզվում է վերանորոգվում է, ու Նիկոլն էլ շտապել է վերանորոգման աշխատանքներին ծանոթանալ։
ԻՆՉՈՒ՞ 1. Նախ տարածաշրջանային կոմունիկացիակների բացման մասին հայտարարարություններում խոսվում էր Կարս-Գյումրի երկաթգծի մասին։ «…ըստ էության, երկաթուղին, որի մասին խոսում ենք, Երասխից մինչև Գյումրի գոյություն ունի, գիտեք, որ Գյումրիից Կարս երկաթուղի նույնպես գոյություն ունի»: Ակնարկել էր Նիկոլ Փաշինյանը ՀՀ կառավարության նիստում ( https://www.primeminister.am/…/16/Cabinet-meeting-Speech/)
2. Հետո արդեն Ռուբինյան-Քըլըչ վերջին հանդիպմանն անակնկալ հայտարարվեց, թե՝ «Կողմերը պայմանավորվել են հնարավոր ամենասեղմ ժամկետներում Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնարավորություն ապահովել, համապատասխանաբար, Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար և որոշել են սկսել այդ ուղղությամբ անհրաժեշտ գործընթացները»: (https://www.mfa.am/…/2022/07/01/Armenia_Turkey_4th/11527):
ԱՍԵԼ Է ԹԵ, Հայաստանի եւ Թուրքիայի ՑԱՄԱՔԱՅԻՆ սահմանով՝ Մարգարա-Ալիջան սահմանակետով անցնելու մասին Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների միջեւ համաձայնություն կայացել է 2022 թվականի հուլիսի 1-ին Վիեննայում կայացած հանդիպման ընթացքում։ 2022 թվականին միայն հայերն ու թուրքերը համաձայնվել են իբր բացել երկու երկրների ցամաքային, տրանսպորտային սահմանը։ Մի քանի օր հետո Նիկոլն արդեն Կառավարության նիստում հանձնարարել է, որ այդ համաձայնության ուղղությամբ աշխատանքներ տանեն։ «Հիմա, շատ կարևոր է, որպեսզի մեր գերատեսչությունները Թուրքիայի համապատասխան գերատեսչությունների հետ աշխատեն, որովհետև քաղաքական պայմանավորվածությունը պայմանավորվածություն, բայց այդ աշխատանքից է կախված դրանց իրագործումը: Իմ հանձնարարությունն է, որպեսզի կոորդինացված աշխատենք, որ հնարավորինս շուտ կարողանանք իրագործել ձեռք բերված պայմանավորվածությունները». Ասել է նա հուլիսի 7-ին կայցած նիստում (https://www.primeminister.am/…/2022/07/07/Cabinet-meeting/)։ Հիմա արդեն, հայ-թուրքական ցամքային սահմանով երթեւեկ կազմակերպելու մասին Ռուբինյանի ու Քըլըչի հանդիպման արդյունք-պայմանավորվածության առիթով 7 օր հետո հանձնարարություն տված Նիկոլը 3 օր անց այցելում է Մարգարա ու հետեւում վաղուց արդեն կառուցվող ճանապարհի շինարարության ընթացքին։
Լուրը լսելիս հիշեցի, որ մի անգամ հայ-թուրքական սահմանի ու ճանարապհի վերանորգման մասին պաշտոնական հաղորդագրություն տեսել էի ու շատ զարմացել։ Վերհիշեցի։ մինչեւ 44-օրյա պատերազմն էր, 2020 թվականի հունիսի 26-ը։ Կառավարության նիստ։ Այդ օրերին Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքային դիմակը դեմքին նախարար Սուրեն Պապիկյանը առաջարկեց 2020 թվականի պետբյուջեում կատարել փոփոխություն ու հատկացնել «Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման կմ 45+300 -կմ 53+000 հատվածի հիմնանորոգման և հեղինակային հսկողության ծառությունների համար 1,732,805.2 հազար ՀՀ դրամ» (ՀՀ կառավարության նիստ, կետ 39 Կառավարության նիստի օրակարգ. e-gov.am)։ Նախագիծը գրեթե դատարկ էր, միայն գումար։
Արձանագրված էր՝ «Նախագիծը չի նախատեսում տվյալ բնագավառում իրականացվող գործող քաղաքականության փոփոխություն…Նախագիծը մշակվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից: Հասարակությունը սույն որոշման նախագծմանը չի մասնակցել… »։
Նիկոլն երեկ գնացել էր հետեւելու Թուրքիայի սահման-Մարգարա եւ Հայաստանի Հանրապետության տարածք 30 տարի փակ ճանապարհի շինարարության ընթաքին, որի բացման մասին Ռուբեն Ռուբինյանն ու Թուրքիայի բանագնաց Քըլըչը համաձայնվել էին 2022 թվականի հուլիսի 1-ին, Վիեննայում, բանակցությունների ՉՈՐՐՈՐԴ փուլի ընթացքում։
ՀԱՐՑ. Ինչու՞ էր Նիկոլը դեռ 2020 թվականի հունիսի 25-ին, 44-օրյա պատերազմից ամիսներ առաջ կառավարության որշմամբ 1,732,805.2 հազար ՀՀ դրամ հատկացնում ՀՀ պետական բյուջեից այսօր արդեն պատերազմի պարտության հետեւանքով պարտադրված պայման ճանապարհի կառուցման կամ վերակառուցման համար։
ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ մասին չեմ հարցրել դեռ…»։
Հունիսի 27֊ին Հունաստան աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել հունական «Կաթիմերինի» պարբերականին, որը ներկայացված է ստորև.
Հարց․ Հույն-հայկական հարաբերություններն ավանդաբար բարեկամական են եղել։ Հետագա զարգացման ի՞նչ հեռանկարներ կան։ Որո՞նք էին Ձեր քննարկումների հիմնական թեմաներն այստեղ՝ Աթենքում:
Պատասխան․ Հունաստանը Հայաստանի կարևորագույն գործընկերներից է Եվրոպայում և աշխարհում։ Հայաստանի և Հունաստանի միջև հարաբերությունների հիմքում ընկած են մեր երկու ժողովուրդների հազարամյակների ընդհանուր պատմությունն ու արժեքները, բարեկամությունն ու համերաշխությունը։ Դարեր շարունակ հայերն ու հույները խաղաղ ապրել են կողք կողքի, համագործակցել՝ արժեքներ ու բարեկեցություն ստեղծելու համար, և միասին պայքարել արտաքին կեղեքիչների դեմ: Այս համատեքստում ցանկանում եմ շեշտել, որ մենք երբեք չենք մոռանա հույն ժողովրդի և կառավարության անկեղծ աջակցությունը մեր ժողովրդի պատմության ծանրագույն ժամանակաշրջաններում, ինչի ամենավերջին օրինակը 2020 թվականի պատերազմն էր։
Այս տարի նշում ենք մեր հանրապետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Այս երեք տասնամյակների ընթացքում երկու երկրների միջև ստորագրվել է ավելի քան 40 փաստաթուղթ։ Մենք զարգացրել ենք ամուր միջպետական հարաբերություններ և ձևավորել ծանրակշիռ երկկողմ օրակարգ՝ սկսած ակտիվ քաղաքական երկխոսությունից մինչև պաշտպանության, տնտեսության, կրթության, մշակույթի և այլ ոլորտներում փոխգործակցություն, ինչպես նաև փոխշահավետ համագործակցություն բազմակողմ հարթակներում: Հունաստան կատարած իմ վերջին աշխատանքային այցի ընթացքում ես շատ արդյունավետ բանակցություններ եմ ունեցել նախագահ Կատերինա Սակելլարոպուլուի և վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ ու խորքային քննարկումներ իրականացրել իմ գործընկեր և լավ բարեկամ նախարար Նիկոս Դենդիասի հետ։ Մենք առաջընթաց ենք գրանցել և ընդհանուր փոխըմբռնման հասել մի շարք կարևոր հարցերի շուրջ. կշարունակենք աշխատել մեր հարաբերություններն էլ ավելի խորացնելու ուղղությամբ։
Ես նաև կարծում եմ, որ մենք պետք է դիտարկենք Հայաստան-Հունաստան համագործակցությունը զգալիորեն ավելի բարձր մակարդակի հասցնելու հնարավորությունը, ինչը համապատասխան կլինի ռազմավարական գործընկեներին։ Վստահ եմ՝ մոտ ապագայում մենք կաշխատենք այս ուղղությամբ։
Հարց. Հայաստանը, Հունաստանը և Կիպրոսը եռակողմ բանակցությունների մի քանի փուլ են անցկացրել։ Հետագայում ինչպե՞ս կարող են զարգանալ այս հարաբերությունները:
Պատասխան․ Հայաստանը մեծապես կարևորում է եռակողմ ձևաչափով համագործակցությունը: Մինչ այժմ մենք հաջողությամբ մի քանի եռակողմ նախարարական հանդիպումներ ենք անցկացրել, և ակնկալում ենք երեք երկրների ղեկավարների մակարդակով գագաթաժողով հյուրընկալել։
Մեր երկրները փոխգործակցության ու փոխադարձ աջակցության հարուստ փորձ ունեն, և մենք հավատում ենք, որ մեր պետություններն ունեն հսկայական ներուժ՝ խթանելու տարածաշրջանում կայունությունը, անվտանգությունն ու խաղաղությունը՝ Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի միջև քաղաքական երկխոսության ու համագործակցության ամրապնդման միջոցով: Մենք նաև ընդգծում ենք եռակողմ համագործակցության կարևորությունն ու արդյունավետությունը պաշտպանության, սփյուռքի, խորհրդարանական կապերի, արտակարգ իրավիճակների, ՏՏ, առողջապահության, ներդրումների, զբոսաշրջության, կրթության և մշակույթի ոլորտներում։ Վստահ եմ, որ այս ձևաչափը դատապարտված է հաջողության։
Հարց. 2020 թվականին Լեռնային Ղարաբաղում պատերազմ էր տեղի ունեցել։ Հայաստանը պատրա՞ստ է ընդունել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված ստատուս քվոն։ Եվ եթե ոչ՝ ի՞նչ այլընտրանք կարող է լինել:
Պատասխան․ Չնայած ադրբեջանական իշխանությունների պնդումներին, թե 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղը՝ որպես սուբյեկտ, այլևս գոյություն չունի, և որ հակամարտությունն ավարտված է, իրականությունն ու միջազգային հանրության դիրքորոշումը հակառակն են ապացուցում. Լեռնային Ղարաբաղը գոյություն ունի, գոյություն ունի իր հայ բնակչությամբ, որը շարունակում է ապրել իր նախնիների հողում, և որի անվտանգությունն այժմ ապահովում են ռուս խաղաղապահները՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, որով դադարեցվեց ավերիչ պատերազմը։
Հակամարտությունը չի դադարում գոյություն ունենալ միայն այն պատճառով, որ կողմերից մեկը հայտարարում է, թե այն գոյություն չունի։ Դա ինքնախաբեություն է։ Ավելին, մեր բազմաթիվ միջազգային գործընկերների և կազմակերպությունների, այդ թվում՝ միջնորդ երկրների պաշտոնական հայտարարությունները նույնպես հստակ ցույց են տալիս, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը դեռևս վերջնական կարգավորում պետք է ստանա բանակցությունների միջոցով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո. կարգավորում, որը կերաշխավորի արցախահայության անվտանգությունը և բոլոր իրավունքների պաշտպանությունը, և համապատասխանաբար, դրանից բխող Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը։
Հարց. Դուք Ադրբեջանի հետ բանակցությունների մի քանի ուղղություններ ունեք։ Արդյո՞ք Ուկրաինայում պատերազմը կարող է ազդել Հարավային Կովկասում դիվանագիտական զարգացումների վրա։
Պատասխան․ Իրավիճակը Հարավային Կովկասում շարունակում է մնալ փխրուն: Մինչ Հայաստանն իր գործողություններով ձգտում է վերսկսել խաղաղության համապարփակ բանակցությունները, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ, և դրանով իսկ կայունություն և խաղաղություն հաստատել տարածաշրջանում, Ադրբեջանը շարունակում է սադրիչ գործողությունների և ուժի կիրառման սպառնալիքների իր քաղաքականությունը։ Ուկրաինայում ստեղծված իրավիճակից հետո ադրբեջանական զինուժը ներխուժեց Լեռնային Ղարաբաղի Փառուխ գյուղ, որին նախորդել էին գյուղերի և քաղաքացիական ենթակառուցվածքների շարունակական ռմբակոծումները, հարևան գյուղերի խաղաղ հայ բնակչությանը ուժի կիրառման սպառնալիքների ներքո հասցեագրված կոչերը՝ լքելու իրենց տները, աննախադեպ ցուրտ եղանակային պայմաններում գազատարի աշխատանքի մի քանի շաբաթով խափանումը և այլն։
Ներկայումս, երբ աշխարհի ուշադրությունը սևեռված է Ուկրաինային, Ադրբեջանը ցանկացած պահի կարող է լայնածավալ սադրանք սկսելու փորձ կատարել։ Ուստի չափազանց կարևոր է, որպեսզի միջազգային հանրության կողմից արդյունավետ քայլեր ձեռնարկվեն Հարավային Կովկասում իրավիճակի ապակայունացման փորձերը կանխելու համար։
Հարց. Արդյո՞ք լավատես եք Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում:
Պատասխան․ 2021 թվականի հունվարի 11-ին և 2021 թվականի նոյեմբերի 26-ին Ռուսաստանի միջնորդությամբ ընդունված Եռակողմ հայտարարություններին և Բրյուսելում ձեռքբերված պայմանավորվածություններին համահունչ՝ Հայաստանը կառուցողական երկխոսություն է սկսել Ադրբեջանի հետ հարաբերությունների ընդհանուր կարգավորման, երկու երկրների միջև սահմանազատման և սահմանային անվտանգության, ինչպես նաև տարածաշրջանային տնտեսական կապերի և տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման ուղղություններով։
Մենք վերահաստատում ենք բոլոր ուղղություններով կառուցողական ջանքեր գործադրելու մեր հանձնառությունը, և ցանկանում եմ ընդգծել, որ գործընթացը շատ ավելի հարթ և արդյունավետ կընթանար, եթե Ադրբեջանը զերծ մնար իր վտանգավոր առավելապաշտությունից և հայատյաց հռետորաբանությունից, դադարեր պատանդառության մեջ պահել բազմաթիվ հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց, ոչնչացնել հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը, խոչընդոտել միջազգային մարդասիրական կազմակերպությունների մուտքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի և այլն։
Ընդհանուր առմամբ, մենք կարծում ենք, որ չնայած այն ամբողջ արյանն ու ատելությանը, որը եղել է տարածաշրջանում, Հարավային Կովկասում խաղաղության իրական հնարավորություն կա։ Հայաստանը բազմիցս վերահաստատել է երկարաժամկետ կայունություն հաստատելու և տարածաշրջանում խաղաղ զարգացման դարաշրջան բացելու իր պատրաստակամությունը։ Միևնույն ժամանակ, ակնհայտ է, որ այդ ջանքերը չեն կարող միակողմանի լինել, և այդ ուղղությամբ մենք ակնկալում ենք նույնքան կառուցողական մոտեցում և անկեղծ գործնական քայլեր ադրբեջանական կողմից։
Պաշտոնական այցով Հայաստան ժամանած ԻԻՀ Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին եւս մեկ անգամ վերահաստատել է իրանական կողմի դիրքորոշումը՝ հայտարարելով, որ Իրանն անընդունելի է համարում տարածաշրջանում աշխարհաքաղաքական իրավիճակի փոփոխության որևէ փորձ։ Թեմայի վերաբերյալ «Փաստինֆո»-ն զրուցել է իրանագետ Գարիկ Միսակյանի հետ։
— Պարոն Միսակյան, այս օրերին Երեւանում գտնվող ԻԻՀ Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները երկու կողմերի տարածքային ամբողջականության պահպանման շրջանակներում օգտակար կլինեն կողմերի համար: Ձեր կարծիքով ո՞րն էր այցի հիմնական նպատակը և այս հայտարարությունից ի՞նչ հետևություններ կարող ենք անել։
— Ընդհանուր առմամբ, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության իրավունքի պահպանումը համարվում է Իրանի արտաքին քաղաքականության հիմնական սկզբունքներից, որի վերաբերյալ Իրանի հայտարարությունները պրոյեկտվում են բոլոր հակամարտությունների վրա։ Սակայն ներկա պահին Ալի Շամխանիի այս հայտարարությունը պետք է դիտարկել՝ հաշվի առնելով ՀՀ Սյունիքի մարզի և ՀՀ-ԻԻՀ սահմանի շուրջ ստեղծված իրավիճակը։
Իրանի հիմնական անհանգստությունը վերաբերում է հայ-իրանական ցամաքային սահմանի անխափան գործունեությանը և, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» ծրագրի գործարկմանը։ Իրանը ամեն կերպ փորձում է խոչընդոտել այս ծրագրին՝ նաև հայկական կողմին անուղղակի ասելով, որ այս խնդրի վերաբերյալ կարող է դիվանագիտական աջակցություն ցույց տալ Հայաստանին։
Քանի որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումներից հետո ադրբեջանական կողմից հնչում են ծավալապաշտական հայտարարություններ, իսկ հայկական կողմից դրանք լիարժեք չեն դատապարտվում, ապա Իրանում փորձում են ամենաբարձ մակարդակում հասկանալ Հայաստանի դիրքորոշումը և, ինչու՞ չէ, նաև ստանալ երաշխիքներ, որ Երևանը հաստատակամորեն դեմ է արտահայտվելու հայ-իրանական ցամաքային սահմանի գործունեությունը խաթարող ցանկացած նախագծի։
— Բառացի մեջբերում եմ Ա․ Շամխանիի հետևյալ հայտարարությունը. «Մենք դեմ ենք տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխությունների տանող ցանկացած գործողության: Ըստ Ձեզ՝ ի՞նչ մեսիջ է պարունակում այս հայտարարությունը և ու՞մ է ուղղված։
-«Տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխություններ» արտահայտությունը եթե դիտարկենք Իրանի տեսանկյունից, ապա պետք է նշել, որ նախ և առաջ դա վերաբերում է ՀՀ Սյունիքի մարզի նկատմամբ Ադրբեջան-Թուրքիա տանդեմի ծավալապաշտական հայտարարություններին և նկրտումներին, ինչպես նաև Թուրքիայի և Իսրայելի ներկայության պայմաններում Ադրբեջանական Հանրապետության միջոցով աշխարհաքաղաքական փոփոխություններ իրականացնելու փորձերին։
Իրանում, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը», համարում են «Թուրանական միջանցք», որի գործարկումը աշխարհաքաղաքական լուրջ փոփոխություն է ենթադրելու ինչպես Հայաստանի, այնպես էլ Իրանի համար։ Թեհրանի տեսանկյունից՝ այս միջանցքի գործարկման հիմնական շահագրգիռ կողմը Թուրքիան է, որը, փորձում է շրջանցելով Իրանի տարածքը, ցամաքային մուտք ստանալ ՆԻՀ տարածքով դեպի Ադրբեջանի Հանրապետության արևելյան հատվածներ և Կասպից ծով։ Մյուս կողմից, Իրանը սա դիտարկում է որպես ՆԱՏՕ-ի դիրքերի ամրապնդման փորձ Իրանի հյուսիսային սահմանների երկայնքով։
— Արդյոք կարո՞ղ ենք ենթադրել, որ այս հայտարարությամբ Ա․ Շամխանին արտահայտում էր պաշտոնական Իրանի դիրքորոշումը, և ինչպիսի՞ն պետք է լինի Հայաստանի պատասխանը։
Ալի Շամխանիի այցը կարևորվում է նաև այն տեսանկյունից, որ այս պաշտոնյան համարվում է Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենիի ամենավստահելի քաղաքական կերպարներից, և ի պաշտոնե հաշվետու է անմիջապես հոգևոր առաջնորդին։ Սա կարող է նշանակել, որ այն խնդիրները, որոնց լուծման համար Երևան էր ժամանել Ալի Շամխանին, նախանշվել են անմիջականորեն Իրանի հոգևոր առաջնորդի կողմից։ Այս տեսանկյունից դիտարկելու դեպքում պետք է նշել, որ միանշանակ Ալի Շամխանին արտահայտում է ԻԻՀ պաշտոնական դիրքորոշումը և, Իրանի Հոգևոր առաջնորդի տեսակետները։
Ներկա աշխարհաքաղաքական իրավիճակը հաշվի առնելով՝ Հայաստանը անպայմանորեն պետք է բոլոր ոլորտներում փորձի զարգացնել իր հարաբերությունները Իրանի հետ։ Իսկ Ալի Շամխանիի այցը վկայում է, որ Իրանը ցանկություն ունի նաև անվտանգային և աշխարհաքաղաքական ոլորտներում համագործակցություն ծավալել ՀՀ-ի հետ։
«Դարեր շարունակ Կոնդը եղել է բոշաների թաղամաս, քրդական: Ալիևն ուզում է ասել, որ ինքը կուրդյո՞նշ է»,-ասուլիսում հայտարարեց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը՝ անդրադառնալով Ալիևի հայտարարությանը թե Կոնդն ադրբեջանական է եղել:
Նա չզարմացավ, որ Հայաստանի ներկայիս իշխանությունների օրոք Ալիևը ուզենա գալ Երևան կամ ամեն օր մի բան ուզի:
«Ալիևը կարող է վաղը տեղից վեր թռնի և ասի, որ Սուրբ Սարգիս եկեղեցին, թուրքի սրբի տաճար է, կամ, որ Նոյ Նահապետը թուրք է եղել»,-ասաց քաղաքագետը:
Նա շեշտեց, որ այդ ամենն այդքան էլ կարևոր չէ, այլ պետք է որոշվի թե ինչ է կատարվում ՀՀ սահմանին վերջին օրերի կրակոցների ֆոնին:
«Տարածաշրջանի տագնապալի ռազմավարական պատկերը ստանալով՝ հասկանում ենք, որ այստեղ անպայման պատերազմը լինելու է»,-ասաց քաղաքագետը և հավելեց. «Մեր պատկերացումներն այնքան հեռու են իրականությունից, որ անգամ տեսանելի փաստերն գնահատելիս կարող ենք սխալվել»:
Հիշեցնելով, որ Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին Երևանում հայտնել է, որ ՀՀ սահմանները հույժ կարևոր են Իրանի համար՝ Շաքարյանցը հայտարարեց. «Ես զարմանում եմ, մարդիկ ամոթ չեն զգում, երբ ինչ-որ մեկն այն ասում է, բայց պարզվում է, որ Իրանը գիտի ինչ սահմանների մասին է խոսքը գնում, իսկ Հայաստանի իշխանավորները դեռ պատրաստվում են զիբիլով-զարդով, ռուսի, մյուսի օգնությամբ ճշտել սահմանները: Միգուցե՞ ժամանակը եկել է, որ դուք ԻԻՀ-ին հարց տաք՝ ի՞նչ կլինի, պարզաբանեք, դուք մեր սահմանն ասելիս՝ ի՞նչ նկատի ունեք: Մյուս կողմից էլ, երբ քո սահմանի մասին խոսում է երրորդ պետության ներկայացուցիչը, դու չկաս, իսպառ չկաս՝ սեփական ձեռքով ոչնչացնելով քո գոյությունը»:
Քաղաքագետի կարծիքով Շամխանին Հայաստան է եկել ոչ թե կրկնելու դրույթը, թե ՀՀ սահմաններն անփոփոխ են մնալու, քանի որ Իրանի գերագույն առաջնորդի բանագնացն ինչ-որ մի Գրիգորյանի հետ բանակցելու համար չի գալիս, այլ նախապատրաստվում է իր տարածքում Կովկասյան պլատֆորմի հանդիպմանը:
«Իրանը պատրաստվում է Կովկասյան պլատֆորմի՝ 3+2 ձևաչափով նիստին: Ես ոչ ռուս եմ, ոչ էլ թուրք եմ, որ ստերը կրկնեմ, հետևաբար՝ չկա 3+3 ձևաչափ, այլ կա 3+2 ձևաչափ»,-ասաց բանախոսը և հայտարարեց, որ դեռ պետք է պարզել, թե Իրանին ինչով են շահագրգռել, որ նա համաձայնել է մասնակցել այդ ձևաչափին:
Ըստ քաղաքագետի տարածաշրջանային զարգացումների հիմքում պատմական գործոններն են և հիշեցրեց, որ նախորդ դարերում Ռուսաստանը հարձակվել է Իրանի վրա և երկու անգամ հաղթելով գրավել է Անդրկավկասը և հիմա երբ նահանջում է, հողը պետք է անցնի նախկին տիրոջը՝ Իրանին, ոչ թե՝ Թուրքիային:
«Ու կանցնի, պետք չէ կասկածել, որ մշտապես իրանցուց վախեցած թուրքը հետ չի շպրտվի»,-ասաց քաղաքագետը և ամփոփեց. «Բոլոր հարցերի պատասխաններն անցյալում են: Առանց անցյալը հիշելու դուք ապագա չունես և ապագայում էլ տեղ չունես»:
Հայաստանում խանութ բացելը նշանակում է, որ դուք ներդրումներ եք կատարում Հայաստանում: Ինչպե՞ս որոշեցիք Ignite խանութ բացել նաև այստեղ (Երևան):
Սա միայն սկիզբն է: Հուսով ենք, որ մենք կարող ենք արտադրություն հիմնել նաև այստեղ, քանի որ մենք ցանկանում ենք վաճառել Ռուսաստանին և ԵՄ-ին: ԵՄ-ում պետք է լինի մինչև ամառվա վերջ:
The Armenian Report. Դուք զինվորական եք, ի՞նչ էիք մտածում 2020 թվականի Արցախյան պատերազմի մասին։
Ես որոշակի գումար եմ նվիրաբերել գործին:
Հուսով եմ՝ մենք ամբողջությամբ կջնջենք Ադրբեջանին և հուսով եմ՝ կվերացնենք Երկրի երեսից։ Լավ կլինի:
Armenian Report. Իսկ պարտությունից հետո, ինչ պիտի անենք, ինչպես մեր գլուխը վեր բարձրացնենք
Հուսանք, որ Ռուսաստանը կաջակցի մեզ, և մենք կարող ենք պարզապես շարունակել կատարելագործվել: Այստեղ նույնպես շատ ռուսներ են արտագաղթում։ Քանի որ տնտեսությունն ուժեղանում է և երկիրը հզորանում…
The Armenian Report. Ինչպե՞ս եք ցանկանում տեսնել Հայաստանի ապագան:
Ծաղկած: Կարծում եմ, որ բոլոր այն մարդիկ, ովքեր պատժամիջոցներ են սահմանում Ռուսաստանի նկատմամբ և հեռանում են այնտեղից, շատ հնարավորություններ կան, որպեսզի մենք վաճառենք մեր վեյփերը Ռուսաստանում՝ աջակցելով Հայաստանին և Ռուսաստանին: Կարծում եմ, որ յուրաքանչյուր կոնֆլիկտի դեպքում հնարավորություն կա, այնպես որ, հուսով եմ, որ մենք կարող ենք այն օգտագործել:
Ավելի ամուր կապ հաստատեք Ռուսաստանի հետ և ավելի շատ բիզնես արեք այնտեղ:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը հոդված է հրապարակել՝ «Հայաստանի խորացող սոցիալական ճգնաժամի ֆոնին աճում է Թուրքիայից տնտեսական կախվածությունը» վերտառությամբ, որը ներկայացնում ենք ստորև.
Վերջին մեկ տարին Հայաստանում միջին եկամուտների աճից շուրջ 25 տոկոսով բարձր չափով ավելանում են մարդկանց նվազագույն կենսական ապահովման ծախսերը։ Իսկ ամենահատկանշականն այն է, որ ահագնացող գնաճի այս պայմաններում ցածր եկամուտ ունեցողների եկամուտներն ընդհանրապես չեն աճում՝ հիմնական կենսաթոշակի, աղքատության նպաստի, նվազագույն աշխատավարձի չափեր և այլն։ Կյանքի առաջանցիկ թանկացման հետևանքները չեն ուշանում՝ քաղաքացիների իրական եկամուտների նվազում, կյանքի միջին որակի անկում, աղքատության մակարդակի աճ։ ՄԱԿ-ի տվյալներով Հայաստանում միայն վերջին երեք ամսում թերսնուցմամբ տառապող մարդկանց թիվն ավելացել է 80 հազարով, ընտանիքների 56 տոկոսին սնունդը հազիվ է բավարարում, իսկ 21 տոկոսն ապահովված չէ սննդով։ Նախորդ միայն մեկ տարվա ընթացքում մեկ մարդու կյանքը միջին հաշվով թանկացել է ամսական շուրջ 15 հազար դրամով։
Նախորդ մեկ տարում գրանցվել է առաջին անհրաժեշտության ապրանքների շուրջ 30 տոկոս գնաճ, որն ունի շարունակական ավելացման բնույթ։ Օրինակ․ այս տարվա հունիսին՝ նախորդ տարվա հունիսի համեմատ հացը թանկացել է 20 տոկոսով, մակարոնեղենը՝ 30 տոկոսով, բանջարեղենը՝ 46 տոկոսով, կարտոֆիլը՝ 145 տոկոսով, տավարի միսը՝ 18 տոկոսով, պանիրը՝ 25,5 տոկոսով, կոմունալ ծառայությունները՝ միջինը 5 տոկոսով, գյուղատնտեսական նշանակություն ունեցող ապրանքներից դիզվառելիքը՝ 45 տոկոսով, պարարտանյութը՝ 3-3,5 անգամ։ Կարծում եմ օրվա իշխանությունների համար առավել հատկանշական օրինակ է խառը կանաչին, որի գնաճը իրենց օրոք ևս բարձր է՝ 43 տոկոս։ Ազգային արժույթի արժևորումը հաշվի առնելով՝ իրական գնաճը պատկերացնելու համար անհրաժեշտ է այս չուցանիշներին ավելացնել ևս շուրջ 20 տոկոս։
Մյուս կոզմից, անվիճելի փաստ է․ տարածաշրջանային տնտեսական ինտեգրումը կարող է ապահովել տնտեսական լրացուցիչ արդյունքներ մասնակից բոլոր երկրների համար, եթե այդ գործընթացները հասունանում և զարգանում են ազգային շահերի փոխհամաձայնեցված հիմքով, այլ ոչ թե մեկ երկրի նախապայմաններով և շահի պարտադրանքով։
Ակնհայտ է նաև՝ Հայաստանը գտնվում է անվտանգային և սոցիալ-տնտեսական ծանր մարտահրավերների առջև, իսկ թուրք-ադրբեջանական տանդեմը ունենալով ռազմական հաջողություններ ու դոմինանտություն՝ հիմա էլ «ապաշրջափակման» քողի տակ են մեզ պարտադրում իրենց ազգային շահերի առաջ մղման հաջորդ փուլի իրականացումը։
Սա ամենակարճ ճանապարհն է տնտեսական մեթոդներով թուրքական ազդեցությունը մեր տարածաշրջանում անսահման տարածելու համար։ Թուրքիան այլ երկրների նկատմամբ ևս ակտիվորեն իրականացնում է տնտեսական ներխուժման քաղաքականություն։ Առկա են դրա հաջողված բազմաթիվ օրինակներ՝ տնտեսական մեթոդներով քաղաքական կախվածության խորացում և ռիսկերի ավելացում, տնտեսական անվտանգությանը պատճառված անդառնալի հետևանքներ և ինքնուրույնության նվազում։
Այս «հեռանկարի» որոշակի պատկեր արդեն ուրվագծվում է․ Հայաստանը դառնում է թուրքական ապրանքների իրացման շուկա՝ մեծացնելով սեփական տնտեսական համակարգի կրավորականությունը։ Այսպիսով նաև՝ Հայաստանը կորցնելու է տարածաշրջանում իր համեմատական տնտեսական առավելություններն ու հետաքրքրությունը, աշխարհագրական բարենպաստ դիրքը՝ հյուսիս-հարավ հաղորդակցությունն ապահովելու հնարավորությունը։
Հաջորդը՝ Հայաստան-Թուրքիա արտաքին առևտրում ընդգծված կերպով խորանում են անբարենպաստ միտումները մեր երկրի տեսանկյունից։
Մասնավորապես, 2010-2019 թվականներին Հայաստանը Թուրքիայից տարեկան միջինը ներմուծել է շուրջ 215 միլիոն ԱՄՆ դոլարի ապրանք, իսկ արտահանել է ընդամենը 1,3 ԱՄՆ դոլարի ապրանք։ 2019 թվականին Թուրքիայից Հայաստանը ներմուծել է 268 միլիոն ԱՄՆ դոլարի ապրանք, որը նախորդ 10 տարիներին ունեցել է կայուն աճի միտում։ 2020 թվականին՝ 44-օրյա պատերազմի տարում Թուրքիայից ներմուծման ծավալները գրեթե պահպանվել են։ 2021 թվականին՝ նույնիսկ ներմուծման արգելքի պայմաններում, Թուրքիայից Հայաստան է ներմուծվել 73 միլիոն ԱՄՆ դոլարի ապրանք, որը կազմում է նախորդ 10-ը տարիների ներմուծման միջին ծավալի գրեթե 1/3-ը։
Արգելքը հանելուց հետո՝ 2022 թվականի առաջին կիսամյակում գրանցվել է Թուրքիայից ներմուծման թռիչքաձև աճ, մասնավորապես․ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ շուրջ 10 անգամ, իսկ 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ՝ շուրջ 4 անգամ։
Հայաստանի ներմուծման կառուցվածքում Թուրքիայի տեսակարար կշիռը կազմում է ավելի քան 5 տոկոս, որն ունի առաջանցիկ աճի միտում։ Իսկ դեպի Թուրքիա արտահանումը Հայաստանի արտահանման կառուցվածքում գրեթե զրոյական է՝ 0,1 տոկոս, որն էլ ունի նվազման միտում։
2022 թվականի առաջին կիսամյակում Թուրքիայից ներմուծումը շուրջ 240 անգամ գերազանցել է դեպի Թուրքիա Հայաստանի արտահանման ծավալները։ Եվ Հայաստանի համար անբարենպաստ այս ցուցանիշը նախորդ չորս տարիներին էապես վատթարացել է։ Օրինակ՝ 2019 թվականի առաջին կիսամյակում Թուրքիայից ներմուծումը 65 անգամ է գերազանցել դեպի այդ երկիր Հայաստանի արտահանման ծավալները։
Թուրքիայից ներմուծումը տեղական արտադրանքով փոխրինելու նպատակադրումը կունենար ճիշտ հակառակ իրական դրսևորումը՝ ստեղծելով իրական նախադրյալներ մեր երկրի տնտեսական կայուն և առաջանցիկ աճի համար։ Ի դեպ, օրվա իշխանություններն այս նպատակադրումը ողջ ուժով հիմնավորում և պաշտպանում էին 2020 թվականի հոկտեմբերին, երբ արգելեցին թուրքական ապրանքների ներմուծումը։
Փաստորեն․ թուրք-ադրբեջանական տանդեմը պատերազմի սպառնալիքը դարձրել է ստեղծված իրավիճակում Հայաստանից առավելագույնը կորզելու և արդեն տնտեսական ու դիվանագիտական ոլորտներում ազգային շահերը միակողմանիորեն զիջելու պարտադրանք։
Հայաստանի օրվա իշխանություններն էլ երկրի տնտեսական ռազմավարական շահերի զիջումն իրականացնում են ապաշրջափակման կեղծ քողի տակ՝ դրա դիմաց ակնկալելով կարճաժամկետ տնտեսական օգուտներ իրենց շրջապատի օլիգարխների համար գերշահույթների տեսքով։
2021 թ. մայիսի 12-ին ադրբեջանական զինված խմբավորումները ներխուժեցին ոչ միայն Գեղարքունիքի մարզ՝ Վարդենիսի տարածաշրջան, այլեւ ՀՀ սուվերեն տարածք մտան Սյունիքի մարզի Սեւ լճի հատվածում՝ խորանալով մինչեւ 3 կմ, գրում է «Հետքը»:
Գեղարքունիքում թշնամու օկուպացրած առնվազն 3200 հա (32 քկմ) տարածքի մասին գրել ենք: Նկատենք, սակայն, որ հաշվի առնելով ամերիկյան «Google» ընկերության քարտեզի թարմացումները՝ այդ թվի մեջ չենք ներառել Վարդենիսի Կութ գյուղի հատվածում ադրբեջանցիների առաջխաղացումը, որն առայժմ «Google»-ի քարտեզում չի երեւում:
• 2021-ի մայիսին Վարդենիսի հատվածում թշնամին ՀՀ սուվերեն տարածքից օկուպացրել է առնվազն 3200 հեկտար
Այս անգամ կանդրադառնանք Սեւ լճի հատվածում թշնամու օկուպացիային, որն ընդգրկում է Իշխանատափ, Գլուխ Ձագեձորի եւ Փոքր Իշխանասար գագաթների միջեւ ընկած տարածքը, ներառյալ՝ Սեւ լիճն ու դրա հարեւան Ջիլի լիճը:
Մայիսի 12-ին ադրբեջանցիներն ապօրինաբար առաջացել ու զբաղեցրել են երկու լճերին հարակից բարձունքները ՀՀ սուվերեն տարածքում՝ հսկողություն սահմանելով ոչ միայն դրանց եւ ավելի ցածրադիր տարածքների հանդեպ, այլեւ տեսադաշտ բացելով դեպի Գորիս: Ըստ խորհրդային քարտեզների՝ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանն անցնում է Սեւ լճի վրայով: Լճի հայելու մակերեսը, համաձայն «Google»-ի քարտեզի, 1,7 քկմ է (170 հեկտար), որից Ադրբեջանի տարածքում է գտնվում 0,3 քկմ-ն (30 հա), այսինքն՝ ընդամենը 18 տոկոսը, այնինչ այսօր ամբողջ լիճը հայտնվել է թշնամու վերահսկողության ու դիտարկման տակ:
Հայկական կողմի հասանելիությունը Սեւ լճին հարաբերական է
Նկատենք, որ հայկական կողմն, այդուհանդերձ, հարավ-արեւմուտքից հասանելիություն ունի լճին: Ընթերցողները գուցե կհիշեն, որ այն ժամանակվա փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մի քանի պաշտոնյաների հետ այցելել էր Սեւ լիճ ու 2021-ի մայիսի 15-ին լուսանկարներ հրապարակել հենց այդ՝ հարավարեւմտյան ափից: ՀՀ տարբեր տրամաչափի պաշտոնյաներ եւ իշխանական ու իշխանամերձ լրատվամիջոցներ այդ օրերին պարբերաբար պնդում էին, որ լճի հանդեպ հայկական ուժերն ունեն վերահսկողություն, սակայն իրականությունը թե՛ այն ժամանակ, թե՛ հիմա այլ է:
Եթե նայենք ռելիեֆին, կտեսնենք, որ լճին մերոնց հասանելիությունը հարաբերական է (վերահսկողության մասին խոսելը չափազանցություն կլինի), քանի որ դեպի լճի հարավարեւմտյան ափ տանող ճանապարհը եւ ափի մոտ տեղադրված հայկական դիրքերը գտնվում են հարակից բարձունքները զավթած թշնամու անմիջական դիտարկման տակ: Ադբեջանցիները Սեւ լճի մոտ զբաղեցրել են ռազմավարական նշանակության երկու լեռ. 3451 մ բարձրություն ունեցող Փոքր Իշխանասար լեռնագագաթը՝ արեւմուտքից (ներքեւի լուսանկարում ամենից ձախ գտնվող կապույտ կետն է) եւ Գլուխ Ձագեձորի գագաթը (3233 մ)՝ հարավից (ներքեւի լուսանկարում ամենից աջ գտնվող կապույտ կետն է):
Եթե Փոքր Իշխանասարը բաժանարար կետ է պատերազմի մեջ գտնվող երկու երկրների միջեւ, ապա Գլուխ Ձագեձորի լեռը գտնվում է սահմանից 2,5 կմ խորության վրա՝ ՀՀ տարածքում: Եվ այսօր ադրբեջանցիները այս երկու լեռնագագաթներին տեղադրած իրենց մարտական հենակետերից վերահսկում են դրանց միջակայքում գտնվող ամբողջ ցածրադիր գոտին՝ լճի հարավարեւմտյան ափ տանող ճանապարհը եւ ափի մոտ գտնվող հայկական դիրքերը: Նշված երկու գագաթների միջեւ հեռավորությունն ուղիղ գծով 4,1 կմ է, ինչը նշանակում է, որ երկու կողմից թշնամին կարող է տարբեր զինատեսակներից ինտենսիվ կրակի տակ պահել իր հենակետերի միջակայքը:
1280 հեկտար տարածք
Սեւ լճի հատվածում, ըստ «Google»-ի քարտեզի, որի արբանյակային պատկերները վերցված են եվրոպական «Airbus» եւ ամերիկյան «Maxar Technologies» ընկերությունների արբանյակներից, վերջին պատկերներն արվել են 2021-ի սեպտեմբերին՝ ներխուժումից 4 ամիս անց, երբ արդեն տեսանելի են հակամարտ զորքերի դիրքերը: Բայց քանի այդ քարտեզը թարմացվում է ըստ առանձին սեգմենտների, դրանում 2021-ի մայիսյան ներխուժումից հետո երեւում են ադրբեջանական ոչ բոլոր մարտական հենակետերը։ Բացը լրացնելու համար «Google»-ի քարտեզը համադրել ենք եվրոպական «Sentinel-2A» արբանյակի ամենավերջին (2022 թ․ հունիս-հուլիսին արված) լուսանկարների հետ՝ հասկանալու համար, թե ինչ տարածք է ներառում թշնամու օկուպացիան:
Գծերով իրար ենք միացրել ադրբեջանցիների առաջապահ դիրքերը: Այս հաշվարկով ստացվում է, որ ադրբեջանիցների վերահսկողության տակ է անցել 12,8 քկմ կամ 1280 հեկտար տարածք: Սա հավասար է 1793 հատ ֆուտբոլային խաղադաշտի, ինչպիսին ունի Երեւանի «Հանրապետական» ստադիոնը:
Հասկանալի է, որ ունենալով բարենպաստ դիրքեր շրջակայքի վրա գերիշխող բարձունքների վրա՝ թշնամին վերահսկում ու դիտարկում է շատ ավելի մեծ տարածք, քան զուտ իր թիկունքում գտնվողն է: Այս առումով ամենամտահոգիչը, թերեւս, հայկական բնակավայրերի ու ճանապարհների՝ ադրբեջանցիների խոցման տիրույթում գտնվելն է:
Անվտանգային ռիսկ
Անվտանգային լուրջ ռիսկ է այն հանգամանքը, որ թե՛ Գլուխ Ձագեձորի սարից, թե՛ վերջինիս հարեւան 2924 մ բարձրությամբ գագաթից, որտեղ եւս դիրքավորվել է թշնամին, տեսադաշտ է բացվում դեպի Գորիս եւ դրան կից Ակներ ու Վերիշեն գյուղեր: Մասնավորապես՝ Ձագեձորից մինչեւ Գորիս եւ Երեւան-Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը ուղիղ գծով 10 կմ է, ինչը խոցելի հեռավորություն է հրետանու համար: Նույն գագաթից Ակներ գյուղը 8 կմ-ի վրա է, Վերիշենը՝ 9 կմ-ի:
Բնակավայրերին ավելի մոտ է ադրբեջանցիների զբաղեցրած 2924 մ բարձրությամբ գագաթը, որտեղից մինչեւ Ակներ 6 կմ է, Վերիշեն՝ 7, Գորիս՝ 8: Թշնամու հրետանու համար բարենպաստ է նաեւ Փոքր Իշխանասարի հեռավորությունը նշված բնակավայրերից, մասնավորապես՝ մինչեւ Գորիս 14 կմ է:
Իշխանատափից մինչեւ Փոքր Իշխանասար
2021-ի մայիսին ադրբեջանցիները Սեւ լճի արեւելքում առաջացել են մինչեւ Իշխանատափ բարձունք (2561 մ), որտեղից երեւում են 5 կմ հեռավարության վրա գտնվող Խոզնավար եւ Վաղատուր գյուղերը: Այս բարձունքով է անցնում Գորիս-Վերիշեն-Ակներ-Սեւ լիճ ճանապարհը, որը փակվել է. հենց ճանապարհի վրա իրար դիմաց են տեղակայվել հայկական ու ադրբեջանական դիրքերը: Արեւմուտքում էլ թշնամին հասել է մինչեւ Փոքր Իշխանասար՝ ճանապարհ հարթելով Սեւ լիճը հյուսիսից եզերող զառիթափի վրայով: Իշխանատափից մինչեւ Փոքր Իշխանասար 8,2 կմ է:
Թշնամին օկուպացրել է պետական արգելավայրը, արոտավայրերն ու ջրամբարը
Սեւ լիճն ընդգրկող 240 հեկտարը համարվում է բնության հատուկ պահպանվող տարածք: Դեռ խորհրդային տարիներին՝ 1987-ին, այն ճանաչվել էր պետական արգելոց, իսկ 2001-ին ՀՀ կառավարությունն արգելոցը դարձրել է արգելավայր: Ըստ «Սեւ լիճ» պետական արգելավայրի կանոնադրության՝ այն գտնվում է Սյունիքի հրաբխային բարձրավանդակի Մեծ Իշխանասար հրաբխային կոնի մերձկատարային մասում՝ 2670 մ բարձրության վրա: Տարածքն ընդգրկում է սառցադաշտային ծագման Սեւ լիճը (200 հա մակերեսով) եւ առափնյա մերձալպյան մարգագետնային էկոհամակարգերը (40 հա մակերեսով): Արգելավայրի կազմավորման հիմնական նպատակն է Սեւ լճի ջրային եւ նրա հարակից ցամաքային էկոհամակարգերի, բուսական ու կենդանական աշխարհի պահպանությունն ու կայուն օգտագործումը, Սեւանա լճի իշխան եւ բեղաձուկ ձկնատեսակների արհեստական վերարտադրության համար անհրաժեշտ ձկնային պաշարի աճեցումը:
Ադրբեջանցիների օկուպացրած տարածքներն անասնապահությամբ զբաղվող տարածաշրջանի բնակչությունն օգտագործում էր որպես արոտավայր: Առցանց քարտեզներն ուսումնասիրելիս թե՛ օկուպացիայից առաջ, թե՛ հետո կարելի է տեսնել սարվորների ցանկապատած բազմաթիվ մակաղատեղերը, որոնք հակամարտ զորքերի շփման գոտում հայտնվելուց հետո դարձել են անօգտագործելի:
Տարածաշրջանի տնտեսությանը վնաս է հասցվել նաեւ Սեւ լճի հարեւան Ջիլի լճի օկուպացիայով: Վերջինս հայտնի է տարբեր անուններով՝ Ջանլիճ, Ջինլի, Ջելնի, Ջալին, Ջալնի, Ջան, Ջանլի, Ջապլի, Ջապնի: Այս լիճը վերածված է ջրամբարի, եւ ըստ տարբեր քարտեզների («Google», «Yandex»), ԽՍՀՄ-ից ժառանգված հայ-ադրբեջանական սահմանն այս պարագայում եւս, ինչպես Սեւ լճի դեպքում, անցնում է ջրամբարի հայելու վրայով, բայց ի տարբերություն Սեւ լճի՝ Ջիլիի չնչին մասն է գտնվում ադրբեջանական կողմում, ընդ որում՝ քարտեզների համաձայն՝ սահմանն անցնում է նաեւ պատվարի վրայով՝ կիսելով այն: Ժամանակին «Հետքը» գրել էր Հայաստանի ջրամբարների մասին՝ օգտագործելով ոլորտի մասնագետների տրամադրած տվյալները: Ըստ դրանց՝ Ջիլի լճի ջրամբարի ընդհանուր ծավալը 0,5 մլն խմ է: «Google»-ի քարտեզի չափումներով՝ հայելու մակերեսը շուրջ 27 հեկտար է կամ 0,27 քկմ: Ջրամբարից սկիզբ է առնում Խոզնավար գետը, որը հոսում է համանուն գյուղի միջով ու Ծիծեռնավանքի մոտ միանում Աղավնո գետին: Բայց Ջիլին կարեւոր դեր ունի ոչ միայն Խոզնավար գյուղի համար:
2005-ին ՀՀ կառավարությունն այս ջրամբարը, որը գնահատվել էր 812 հազ. դրամ, ամրացրել էր ջրային պետական կոմիտեին, սակայն 2012-ին որոշել էր հետ վերցնել ու նվիրել Վերիշեն գյուղին (որոշման մեջ ջրամբարի տարածքը նշվում է 23 հա), ինչից հետո պիտի համատեղ օգտագործվեր Վերիշեն, Խոզնավար, Վաղատուր, Խնածախ, Խնձորեսկ գյուղերի կողմից: Ըստ կառավարության 2012 թ. հաղորդագրության՝ ջրամբարն ավելի քան 20 տարի չշահագործվելու պատճառով հայտնվել էր անմխիթար վիճակում, իսկ նվիրաբերությունից հետո նշված գյուղերի արոտների բարելավման ծրագրով պիտի նորոգվեր, կառուցվելու էր նաեւ արոտների ջրարբիացման նոր ցանց, որի շնորհիվ պիտի ջրարբիացվեր 8000 հա արոտավայր, ինչի շնորհիվ նախատեսվում էր թե՛ անասնագլխաքանակի ավելացում, թե՛ ֆինանսական հոսք տեղական բյուջեներ։
Ճիշտ պատասխանը՝ ավելի քան 45 քկմ
Վարդենիսի տարածաշրջանում, հաշվի առնելով թշնամու առաջապահ մարտական հենակետերի թիկունքում հայտնված տարածքը, մենք հաշվարկել էինք առնվազն 32 քկմ, իսկ Սեւ լճի հատվածում՝ 12,8 քկմ, այսինքն՝ ընդհանուր շուրջ 45 քկմ: Սրան պիտի գումարենք նաեւ Գեղարքունիքի Կութ գյուղի հատվածում թշնամու օկուպացիան։
2021-ի նոյեմբերի 16-ին Ադրբեջանը Սեւ լճից ոչ հեռու՝ Ծիծեռնաքարի հատվածում, ինչպես նաեւ Ջերմուկի ուղղությամբ նոր ագրեսիա սանձազերծեց, ինչի հետեւանքով հայկական կողմը դիրքային եւ մարդկային կորուստներ ունեցավ, եւ ամսի 16-ին ՀՀ անվտանգության խորհրդի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 2021 թ․ մայիսի 12-ից թշնամին օկուպացրել է ՀՀ 41 քկմ ինքնիշխան տարածք: Հաջորդ օրը՝ նոյեմբերի 17-ին, ԱԺ-ում Փաշինյանը նշեց. «Երեկվա գործողությունների հետեւանքով այս բալանսը որեւէ ձեւով չի փոխվել» (նկատի ուներ 41 քկմ-ի օկուպացիան): Այս թիվը հետո շատ շրջանառվեց:
Բայց ահա 2021-ի նոյեմբերի 23-ի ասուլիսում Փաշինյանն ասաց. «2020-ի նոյեմբերի 10-ից հետո այդ տարածքները՝ ավելի քան 40 քկմ՝ 40-45 քկմ, հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության ներքո, եւ դա մայիսի 12-ին տեղի ունեցած հայտնի ներխուժումն է ՀՀ տարածք»: Իսկ ահա այս տարվա մայիսի 29-ին, արձագանքելով ադրբեջանցիների հերթական սադրանքին, ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարեց. «Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները 2021 թ. մայիսից Սոթք-Խոզնավար հատվածում ապօրինի կերպով ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք եւ օկուպացրել ավելի քան 45 քկմ տարածք»:
Այսպիսով՝ 2021-ի նոյեմբերի 16-ին Փաշինյանն ասում էր, որ մայիսի 12-ի օկուպացիայի ծավալը (41 քկմ) չի փոխվել նոյեմբերյան ագրեսիայի ժամանակ, մեկ շաբաթ անց նշում էր, որ մայիսի 12-ին Ադրբեջանն օկուպացրել է 40-45 քկմ, իսկ ահա ԱԳՆ-ն վերջերս հայտարարում է, որ թշնամին Սոթք-Խոզնավար հատվածում օկուպացրել է ավելի քան 45 քկմ տարածք: Մեր հաշվարկները ցույց են տալիս, որ ադրբեջանական օկուպացիան նշված հատվածում իսկապես գերազանցում է 45 քկմ-ն:
Ալիեւն իր ենթագիտակցական հարթությունում ընդունում է, որ Արցախը Հայաստան է,- «Փաստինֆո»-ի եթերում նման հայտարարությամբ է հանդես եկել Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը։
«Ալիեւն ասում է, որ Սյունիքի մարզով՝ Զանգեզուրով, Ադրբեջանի արեւմտյան շրջանները Նախիջեւանի հետ պետք է ունենան նույնպիսի միջանցք, ինչպիսին Հայաստանն ունի Լեռնային Ղարաբաղի հետ։ Այսինքն՝ նա իր ենթագիտակցական հարթությունում ընդունում է, որ Արցախը Հայաստան է, քանի որ Նախիջեւանն ունի ինքնավարության կարգավիճակ Ադրբեջանի կազմում։ Եվ եթե հիմա մենք ունենայինք թեկուզ մեկ գործող, մտածող դիվանագետ, ապա հղում կանեինք Ալիեւի այս թեզի վրա, եւ կստացվեր, որ Ալիեւը ճանաչեց Արցախի Հանրապետությունը որպես ինքնավարություն՝ Հայաստանի կազմում, որի համար Հայաստանը պետք է ունենա Արցախի հետ մի միջանցք, ինչպիսին պետք է ունենա Նախիջեւանի ինքնավարությունը Ադրբեջանի կազմում»,- նշել է Էդգար Ղազարյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Երբ մտածում ես, որ Հայաստանում արդեն հանդիպել ես ամեն տեսակ տարօրինակության, քեզ զարմացնում են բոլորովին նոր դեպքով։ Զգուշացնենք, որ խնդիրը ներքին քաղաքականության հետ կապ չունի։ Այն կապված է ոչ հմուտ, անհոգ, երբեմն էլ կոռումպացված պաշտոնյաների հետ, որոնց անընդունելի վարքագիծը Հայաստանում շարունակվում է ավելի քան 30 տարի:
Անցյալ շաբաթ էլեկտրոնային նամակ ստացա Հայաստանից մտավորական և ակտիվիստ Գևորգ Յազիչյանից: Նա վերջերս զգացած իր հիասթափությունն ու զայրույթն էր արտահայտել մի առարկելի դեպքի առնչությամբ։ Գևորգն էլեկտրոնային նամակով դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Պետական եկամուտների կոմիտեի նախագահին և Հայաստանի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարին։ Նա իր էլեկտրոնային նամակի պատճեններն ուղարկել է նաև Հայաստանում և Հայաստանից դուրս գտնվող հարյուրավոր հայերի՝ ահազանգելու և նրանց միջամտությունը հայցելու համար:
Խնդիրը ծագեց հունիսի 27-ին, երբ Գևորգը քրոջ և նրա ամուսնու հետ գնաց Պետական եկամուտների կոմիտեի գրասենյակ՝ ստանալու ԱՄՆ-ից Վահագն Կուպելյանի ուղարկած հայերեն գրքերը․ նա առաքել էր իր մոր՝ Սիրան Սեզայի (1903-1973) երկու վեպերից 78 օրինակ։ Կուպելյանը Գևորգին խնդրել էր գրքերը նվիրաբերել Հայաստանի և Արցախի գրադարաններին։ Երբ պետական պաշտոնյա Սահակյանը տեսավ երկու գրքերի բազմաթիվ օրինակներ, կասկածեց, որ Գևորգը պատրաստվում է դրանք վաճառել։ Սահակյանը գրություն ուղարկեց Երևանի օդանավակայանի մաքսավորներին՝ խնդրելով գնահատել այդ գրքերի արժեքը և Գևորգից գանձել համապատասխան ներմուծման տուրք։
Մաքսատանը Գևորգը ցնցվեց, երբ հինգ ծառայողներն իրար հետ խորհրդակցելուց հետո նրան ասացին, որ երկու վեպերի պատճենները ուղարկելու են Ազգային անվտանգության ծառայություն (ԱԱԾ)՝ ստուգելու դրանց բովանդակությունը․․․ Գևորգը հետաքրքրվեց, թե արդյոք գրքերի գրաքննությունը ԱԱԾ-ի պարտականությունների մաս է կազմում: Նա մտահոգված էր, որ մինչ ԱԱԾ աշխատակիցները կավարտեն երկու վեպերի ընթերցումը, իրենից կարող են պահանջել մեծ գումար վճարել պահեստավորման համար։ Զզվելով «ժողովրդավարական երկրում» խոսքի ազատության այս խախտումից՝ Գևորգը մաքսավորներին ասաց, որ գրքերը թողնում է նրանց։
Այն բանից հետո, երբ Գևորգը մի քանի բողոքի նամակ ուղարկեց տարբեր պաշտոնյաների, հունիսի 30-ին նա անսպասելի հեռախոսազանգ ստացավ Սահակյանից, որը խնդրեց գալ իր մոտ, որպեսզի գրքերը տան իրեն: Հաջորդ օրը, երբ նա հասավ գրասենյակ, Սահակյանը տեղում չէր, բայց նրա ղեկավարը շատ սիրալիր ընդունեց Գևորգին, ասելով, որ այս դեպքի առնչությամբ բազմաթիվ բողոքներ է ստացել, որոնք նրան խայտառակել են աշխարհով մեկ։ Գլխավոր մաքսավորը նաև հայտնեց, որ իր գրասենյակը վեպերի մի քանի էջեր ուղարկել է Ազգային անվտանգության ծառայություն՝ խնդրելով շտապ նայել դրանք։ ԱԱԾ-ն իբր պատասխանել է, որ երկու վեպերում ազգային անվտանգության խնդիր չկա։ Առաջին գիրքը՝ «Խորտակված կյանքեր», լույս է տեսել 2015 թվականին, իսկ երկրորդը՝ «Գիրք Ծննդոց»՝ 2019 թվականին։
Նկատի ունենալով այս հիասթափեցնող փորձառությունը և հայ գրականության նկատմամբ իր լուրջ հետաքրքրությունը՝ Գևորգը հանդես է եկել նոր առաջարկով՝ խնդրելով կառավարությանը նպաստել արտասահմանում Հայաստանի դեսպանությունների և հյուպատոսությունների կողմից հայերեն գրքերի և պարբերականների տեղափոխմանը Հայաստան դիվանագիտական փոստի միջոցով:
Առկա է հայ պաշտոնյաների կոպիտ անփութության երկրորդ ավելի ցնցող օրինակը, որը լուրջ բժշկական և դիվանագիտական հետևանքներ ունեցավ։
2020 թվականի Արցախյան պատերազմից հետո՝ 2020 թ․ դեկտեմբերի 12-ին և 2021 թ․ հունվարի 9-ին, Հունաստանի Հայ օգնության միությունը (ՀՕՄ) շտապ հավաքեց անհրաժեշտ մարդասիրական օգնություն, որը հունական երկու ռազմական ինքնաթիռներով հասցվեց Հայաստան։ Բեռի մի փոքր մասը բաց թողնվեց ժամանելուց անմիջապես հետո և բաշխվեց ՀՕՄ-ի կողմից։ Սակայն, ավելի քան մեկ տարի անց պարզվեց, որ օգնության հիմնական մասը դեռ գտնվում է Երևանի օդանավակայանի մաքսային պահեստում։ Մի քանի բողոք-նամակներից հետո, որոնք մնացել էին անպատասխան, Հունաստանում Հայաստանի նորանշանակ դեսպան Տիգրան Մկրտչյանը 2022թ․ հունիսի 28-ին արձագանքեց մտահոգիչ լուրով․ մինչ ՀՕՄ-ի մարդասիրական օգնությունը վերջապես մաքսազերծվեց մաքսատնից, բեռի մի մասը ստիպված պետք է ոչնչացվեր՝ «ապրանքների [դեղերի] ժամկետը լրանալու պատճառով»։
Դեսպան Մկրտչյանը պատասխանում էր հունահայ համայնքի՝ 2020 թ․ դեկտեմբերի 14-ին և 2022 թ․ փետրվարի 7-ին վարչապետ Փաշինյանին և այլ պաշտոնյաներին ուղղված նամակներին։
Շտապ ուղարկված դեղամիջոցները պետք է փրկեին 2020 թվականի պատերազմի ժամանակ վիրավորված հայ զինվորների կյանքը։ Ո՞վ է պատասխանատվություն կրելու այս դեղամիջոցներից զրկված զինվորների կյանքի կորստի համար։ Ավելին, արդյոք Հայաստանի կառավարությունը ուղարկե՞լ է ներողություն հայցող նամակ Հունաստանի կառավարությանը՝ Հայաստան շտապ ուղարկված դեղամիջոցների բաց թողնման երկարատև ձգձգման և մի մասի ոչնչացման համար։ Հաջորդ անգամ Հունաստանը կարող է այդքան էլ պատրաստակամ չլինել, երբ Հայաստանում շտապ բուժօգնության կարիք լինի։ Բեռի մաքսազերծման հարցում Հայաստանի կողմից բացարձակ անփութությունից զատ, ՀՕՄ-ը նույնիսկ 18 ամիս անց չէր ստացել իր երկու նամակների պատասխանները․․․
Սա կոպիտ անփութության վառ օրինակ է։ Ցավոք, այս խայտառակ պահվածքի համար ոչ մի հայ պաշտոնյա պատասխանատվության չենթարկվեց և չհեռացվեց աշխատանքից․․․
Ոչ մի բարի գործ Հայաստանում անպատիժ չի մնում…
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
-
-
06.08.2022 | 12:10
Մասնակի զորահավաքում ընդգրկված են միայն կոնկրետ զորամասերի կցագրված քաղաքացիները․ Արցախի ՊԲ պարզաբանումը -
06.08.2022 | 02:10
Եթե Արևմուտքը ցանկանում է կանխել Լեռնային Ղարաբաղի երրորդ պատերազմը, պետք է բանակցությունների նոր ձևաչափ փնտրի. Foreign Policy -
05.08.2022 | 01:10
Պրովոկացիա է. ծրագրել էին Բերձորի միջանցքը փակել՝ Էրդողան-Պուտին հանդիպումից առաջ. Միկա Բադալյան -
06.08.2022 | 11:10
Բերձորի եւ Աղավնոյի բնակիչներին մինչեւ օգոստոսի 25-ը տրվել է ժամանակ բնակավայրերից դուրս գալու համար -
05.08.2022 | 12:10
«Ռուսաստան, կատարիր քո պարտականությունները». Արցախից տեղահանվածները նամակ հանձնեցին ՌԴ դեսպանին -
05.08.2022 | 02:10
Փաստացի ՀՀ վարչապետը ասում է , որ մի քանի երաշխիքների դեպքում, պատրաստ է ՊԲ ն լուծարել, եւ սարքել` օրինակ լիմոնադի ցեխ . փորձագետ -
05.08.2022 | 03:10
Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը միանշանակ մեղադրանք էր ուղղված ռուս խաղաղապահներին -
10.08.2022 | 03:10
ԱՄՆ բարձրաստիճան օրենսդիրները դատապարտում են Արցախում ադրբեջանական վերջին ագրեսիան -
09.08.2022 | 01:10
Ժողովրդի զայրույթը հիմնականում ուղղված է դեպի ում ասես, բայց ոչ դեպի Նիկոլը․ Վրթանեսյան -
11.08.2022 | 01:10
ՌԴ-ում ադրբեջանցու սպանության համար 18 տարվա ազատազրկման դատապարտված հայը հացադուլի մեջ է.նրան պահում են բարձր անվտանգային գոտում
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.