29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Չեմ բացառում, որ կարող է դելիմիտիացիան սկսվել Տավուշի մարզից։ Այս մասին այսօր՝ մարտի 12-ին, հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Տեսակետներ կան, որ դելիմիտիացիան ամբողջությամբ անել, հետո անդրադառնալ կոնկրետ գործողություններին կամ միջանկյալ տարբերակին, կամ սկսել ամենաբարդ հատվածներից, եւ այդպես շարունակ։ Չեմ բացառում, որ կարող է դելիմիտիացիան սկսվել Տավուշի մարզից։ Որոշումներ կայացնելիս պետք է ելնենք իրողությունների եւ իրավիճակի համապարփակ վերլուծությունից եւ Հայաստանի շուրջ առկա անվտանգային մարտահրավերները եւ իրադրության կայունության ապահովման պահանջները եւ անհրաժեշտությունները կառավարելու տրամաբանությամբ»,- նշեց նա։
Անդրադառնալով Ադրբեջանի հետ տարածքների փոխանակմանը՝ Փաշինյանն ասաց, որ նման հնարավորությունները մեծ չեն․ «Դա կարող է դեֆորմացնել կամ լրացուցիչ ռիսկեր բերել։ Այդ պատճառով ես կարծում եմ, որ առաջիկայում մենք պետք է նաեւ գործողություններն անենք հետեւյալ տրամաբանությամբ՝ նայենք, այնտեղ, որտեղ մեր կոմունիկացիաները, այս պայմանավորվածությունների հիման վրա դե յուրե սահմաններից դուրս են, դա մեր կոմունիկացիաները այդ հատվածները վերակառուցենք, որպեսզի Հայաստանի բոլոր կոմունիկացիաները անցնեն Հայաստանի բոլոր դե յուրե տարածքով, որպեսզի մենք այդ ոլորտում խնդիրներ չունենանք։ Ես առաջիկայում այցելություն կունենամ Տավուշի մարզ, տեղում խնդիրներին ծանոթանալու համար։ Մենք այս պահին չունենք որոշումներ, բայց ես կարծում եմ, որ մենք պետք է այս ընդհանուր պրոցեսը կառավարենք հենց այդ տրամաբանությամբ»։
Փաշինյանի կարծիքով՝ կողմերը պետք է գնան լուծումների, ըստ որի՝ պետք է արձանագրել եւ ճանաչել Հայաստանի դե յուրե սահմանները․ «Եվ դե ֆակտո գործողությունները տեղավորել դե յուրե սահմանների ներսում»։
Իր խոսքում Փաշինյանն առանձնացրեց 3 կարեւոր պայման․ «Իրավական հենքը տեղի ունեցող պրոցեսի, որպեսզի մենք իրավունքից եւ օրենքից դուրս որեւէ բան չանենք։ Երկրորդը՝ ֆունկցիոնալ հարցերի լուծումը, մասնավորապես, ենթակառուցվածքներ, նրանց բնականեն գործունեության ապահովումը, երրորդը՝ անվտանգությունը, պետք է ապահովվի նաեւ անվտանգությունը դելիմիտացված սահմանի երկայնքով այդտեղ ապրող մարդկանց համար»։
Սոչիում անցկացված միջազգային երիտասարդական փառատոնին Հայաստանի պատվիրակության անդամներին միավորել ու միաժամանակ պառակտել է Արցախի դրոշի ծածանման փաստը։ Նախ՝ լուր է տարածվել, թե «Ռոսիա թըդեյ » հեռուստաընկերության ղեկավար Մարգարիտա Սիմոնյանը հարցազրույց է տվել երիտասարդներին ինչ-որ ցույցերի գնալու կոչերի մասին, որից հետո ՀՀ պատվիրակությանը ետ է կանչվել։
Նկատենք, որ փառատոնին մասնակցել են նաեւ երիտասարդներ՝ Հայաստանի ընդդիմադիր դաշտից, բայց ոչ՝ կառավարության կազմած ցուցակով։
ՀՅԴ Երիտասարդական միության վարչության անդամ Նարեկ Վանյանը «Փաստինֆոյի» հետ զրույցում նշեց, որ փառատոնին մեկնել են Ռուսաստանի հայերի միության հրավերով, թեև դեմ չէին լինի, որ երկիրը միասնական ներկայանար ու անվտանգային հարցերի շուրջ հայամետ գծերը միասնական շեշտադրվեր։
Նրա փոխանցմամբ՝ ՀՀ կառավարության կողմից ուղարկված պատվիրակության մասին իրենք իմացել են միայն մեկնելուց հետո։ ՀՅԴ-ական երիտասարդը նշեց, որ ներկայացված է եղել նաեւ ՀՀԿ երիտթևը, հայ լրագրողներ։
«Արցախի դրոշի բարձրացումից հետո տարօրինակ աղմուկ ենք նկատել, 150 հայերով հավաքվել ենք քննակելու անելիքը»,- պատմեց Նարեկը։
Նրա փոխանցմամբ՝ ՀՀ պատվիրակության ղեկավար ներկայացած Միքայել Մարտիրոսյանն, ով Երևանի ճարտարապետական համալսարանի ուսխորհրդի նախագահն է, փորձել է իրենց համոզել, որ Արցախի դրոշը, դրոշի ստիկերների ներկայությունը զայրացնում է Ադրբեջանի պատվիրակությանը ու կարող է «ավելի սրել հայ-ռուսական հարաբերությունները»։ Նա առաջարկել է հայկական տաղավարը տեղափոխել հյուրանոցի հայկական հատված, որպեսզի դրոշը պաշտպանված լինի, ինչին ի պատասխան երիտասարդներն ասել են , որ իրենք պատրաստ են հերթապահություն սահմանել ու պաշտպանել հայկական պետությունների դրոշները ՝ տեղում։
Միքայելն իրենց առաջարկել է խնդիրը մեղմացող հարցազրույցի գնալ, ինչին ընդդիմադիր երիտասարդները համաձայնություն չեն տվել՝ նշելով, որ նա կարող է հարցազրույց տալ միայն որպես անհատ Միքայել Մարիտիրոսյան, բայց չի կարող խոսել հայ երիտասարդների ողջ պատվիրակության անունից։
Ավելին, Նարեկի նկարագրությամբ՝ նշված միջադեպից հետո իրենց պատվիրակությունը, որը չէր մեկնել կառավարության ցուցակով, ամբողջությամբ անտերության էր մատնվել եւ իրենք ինքնուրույն են փորձել կարգավորել հարցերն ու պաշտպանել ազգային շահը։
Նախ սպասենք պաշտոնական մարմինների արձագանքին, որից հետո մենք կսկսենք գնահատականներ հնչեցնել։ Այսպես է արձագանքել քպական պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը՝ պատասխանելով 4 գյուղեր անհապաղ հանձնելու մասին Բաքվի հայտարարության վերաբերյալ լրագրողի հարցին։
Լրագրողը, մասնավորապես, հետաքրքրվել էր, թե հայկական կողմն ինչպես է գնահատում Բաքվի պահանջը ու արդյոք հնարավոր է որեւէ գյուղի հանձնումը նախքան սահմանազատման գործընթացը։
«Շատ կարեւոր եմ համարում, որ փոխանցվող ինֆորմացիան լինի երկկողմանի։ Պետք է խնդրեմ, որ սպասեք մեր պատկան մարմինների պաշտոնական արձագանքին, որից հետո մենք կսկսենք գնահատականներ հնչեցնել»,- ասել է ՔՊ-ական պատգամավորը։
Այդուհանդերձ, Վ. Հակոբյանն անվիճարկելի է համարել, որ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է իրականացնեն սահմանազատման ու սահմանագծման գործընթաց։
«էն, որ մենք գնում ենք խաղաղության պայմանագրի ստորագրմանը , սա ևս անվիճարկելի է, էն որ մեզ փորձելու են ներքաշել, սադրել , մեզանից ստանալ անկայունություն, սա ևս , կարծում եմ, որ նոր բան չէ։ Էն որ տարբեր ուժային կենտրոններ կարող է շահագրգռված չլինեն, որ ՀՀ-ն իր անվտանգային հարցերը կարգավորի , սա ևս նորություն չէ, բայց խնդրում եմ բոլորիս, որ սառնասիրտ գնահատենք իրավիճակը և իրականության մասին , ավելի շատ խոսենք քան մեկնաբանենք ինչ որ հայտարարություններ»,- նշել է պատգամավորը։
Նշենք, որ տվյալ պարագայում տրականությունն այն է, որ մարտի 7-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած հանդիպումից հետո՝ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի մամուլի ծառայությունը հաղորդագրություն տարածեց 4 գյուղերը՝ Բաղանիս Այրումը, Աշաղի Ասքիպարան, Խեյրիմլին և Գըզըլգաջիլին անհապաղ իրենց հանձնելու վերաբերյալ։
Հայտարարության մեջ նշվում էր նաև, որ Սահմանազատման գործընթացի շրջանակներում կլուծվի նաև Հայաստանի կողմից օկուպացված Ադրբեջանի 4 էքսկլավային գյուղերի (Վերին Ոսկեպար, Սոֆուլու, Բարխուդարլու և Տիգրանաշեն (Քարքի-ադրբ.) ազատագրման հարցը։
Պաշտոնական Երեւանն առ այս պահը չի արձագանքել։
ՔՊ-ական պատգամավորն այդպես էլ խուսափել է ասել, թե արդյոք առանց սահմանազատման հնարավոր համարում են որեւէ տարածքի զիջում Ադրբեջանին, ու խորհուրդ տվել՝ չտրվել ապատեղեկատվության։ Սակայն չի հստակեցրել, թե որն է համարում ապատեղեկատվություն, Ադրբեջանի փոխվարչապետի գրասենյակը նման հայտարարություն չի տարածել ու ադրբեջանական ԶԼՄ-ներն են ապատեղեկատվություն տարածել, թե Բաքվի պահանջի մասին հայ հանուրյանն իրազեկելն է համարում ապատեկատվություն։
Իշխող խմբակցության պատգամավորը, այսքանով հանդերձ, նշել է, թե ցանկացած գործընթաց պետք է լինի տրամաբանության մեջ, ցանկացած գործընթաց համաձայնեցվի Հայաստանի Հանրապետության շահերին։
«Ուզում եմ տեղեկացնել սահմանազատման եւ Սահմանագծման պրոցեսը ողջ աշխարհում լինում է այնպես, որ տարածքներ հետ են գնում առաջ կամ հետ գալիս։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որ ՀՀ պետական շահը գործի»,- ասել է նա։
Մեծ Բրիտանիան ընդունում է Հայաստանի իշխանությունների որոշումը՝ սառեցնել անդամակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) և պատրաստ է աջակցություն ցուցաբերել Ռուսաստանի «սպառնալիքներից»։ Այդ մասին հայտարարել է թագավորության պաշտպանության փոխնախարար Ջեյմս Հիպին: Հայտնում է Sputnik Ռադիոն` հղում անելով RT–ին ։
«Մեծ Բրիտանիան ընդունում է այդ որոշումը (սառեցնել ՀԱՊԿ անդամակցությունը -խմբ.) որպես Հայաստանի սուվերեն իրավունքի իրացում։ Բրիտանիան պատրաստ է նաև համագործակցել եվրաատլանտյան դաշնակիցների հետ՝ Հայաստանին աջակցություն ցուցաբերելու համար՝ ի դեմս Ռուսաստանի պատասխան գործողությունների սպառնալիքների»,– ասել է Հիպին։
Նա բրիտանական խորհրդարանի գրավոր հարցմանն ի պատասխան ընդգծել է, որ Լոնդոնը շարունակելու է սերտորեն համագործակցել Երևանի հետ՝ փնտրելով համագործակցության խորացման ուղիներ:
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի աշխատակից Վլադիմիր Օլենչենկոն կարծիք է հայտնել, որ այսպիով Արևմուտքն ուզում է Հայաստանին ներքաշել եվրոպական կառույցների մեջ:
«Այդ մտահղացումը դեռ կար, երբ Փաշինյանին իշխանության էին բերում։ Հենց դա է երևի պատճառը, որ նրա ձեռնարկած քայլերն ուղղված են Հայաստանի մեկուսացմանը։ Թեև դա հակասում է պատմական ավանդույթին, բնակչության շահերին և ողջախոհությանը։ ԱՄՆ-ն հետաքրքրված է Հայաստանով՝ որպես Ռուսաստանին նյարդայնացնող գործիք։
Այս առումով նրանք ինչ-որ մեկին հանձնարարում են բարձրաձայնել իրենց ռազմավարությունը, այս դեպքում ՝ Մեծ Բրիտանիային։ Հաշվի առնելով այն, որ Երևանը դիտարկում է ԵՄ – ին անդամակցելու հնարավորությունը, այդ ամենը կարծես միասնական պլանի տարրեր լինեն»,-RT-ի հետ զրույցում ասել է փորձագետը։
Կան կասկածներ, որ մեր տարածաշրջանում տեղի ունեցած ոճրագործություններից, Լեռնային Ղարաբաղից՝ իրենց հայրենիքից հայերի բռնի տեղահանումից հետո, Ադրբեջանը կարող է ունենալ հետագա ծրագրեր, շարունակել իր նկրտումները ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ։ Այս մասին «TRT World»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ խոսելով Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների մասին:
Հարցին, թե ինչպես է գնահատում խաղաղության հեռանկարները, իրական խաղաղության, ամբողջական կարգավորման, ոչ զինադադարի եւ ի՞նչ փուլի են հասել, Արարատ Միրզոյանը պատասխանել է.
«Հիրավի, Ադրբեջանի հետ մենք քննարկում ենք ոչ թե զինադադար, այլ խաղաղության հասնելու գործընթաց։ Մենք բանակցում ենք խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ, կան նաև այլ քննարկումների հարթակներ։ Կայացել են հանդիպումներ երկրների ղեկավարների մակարդակով, բանակցություններ արտաքին գործերի նախարարների միջև։ Շատ բաների շուրջ մեզ հաջողվել է համաձայնության գալ, բայց կան առանցքային, շատ կարևոր հարցեր, որոնց շուրջ կողմերի դիրքորոշումները դեռ հեռու են իրարից։ Կցանկանայի նշել մի քանիսը՝ առավել կարևորները։
Նախ, առաջինը տարածքային ամբողջականության, սահմանների ճանաչման և հետագա սահմանազատման գործընթացի ապահովման հարցն է։ Երկու երկրները 1991 թվականին ստորագրել և վավերացրել են փաստաթուղթ, որով ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, սահմանները։ Դա Ալմա-Աթայի հռչակագիրն է։
Առանց շատ մանրամասների նշեմ, որ դա այն փաստաթուղթն է, որով ԽՍՀՄ տասներկու հանրապետություններն ընդունել են, որ, նախ, ԽՍՀՄ-ը դադարել է գոյություն ունենալ, և երկրորդ՝ նրանց միջև վարչական սահմանները ճանաչվել են որպես միջպետական, միջազգային սահմաններ։ Հայաստանն ու Ադրբեջանն այդ հանրապետությունների շարքում էին։
Վերջին շրջանի բանակցությունների ընթացքում երկու երկրների ղեկավարները վերահաստատել են հանձնառությունն Ալմա-Աթայի հռչակագրին, դրա սկզբունքներին, մասնավորապես 2022թ. Պրահայում, հաջորդիվ Սոչիում, Բրյուսելում, նաև այլ առիթներով։
Ուստի, երկու երկրները վերահաստատել են, որ ճանաչում եմ միմյանց տարածքային ամբողջականությունը և համաձայնել են հետագա սահմանազատման գործընթացն իրականացնել Ալմա-Աթայի հռչակագրի, 1991թ. սահմանագծի հիման վրա։
Այդուհանդերձ, այժմ, երբ մենք ցանկանում ենք խաղաղության պայմանագրում հղում կատարել Ալմա-Աթայի հռչակագրին, նշելով այն, ինչ ես քիչ առաջ նկարագրեցի, ոչ ավելին, մենք տեսնում ենք Ադրբեջանի կողմից դժկամություն ստորագրել այդպիսի փաստաթուղթ. նրանք պարզապես տեքստից հեռացնում են այդ հղումը, հատվածը։
Սա առնվազն հարցեր է առաջացնում ՀՀ դիվանագետների շրջանում, քանզի կան կասկածներ, որ մեր տարածաշրջանում տեղի ունեցած ոճրագործություններից, Լեռնային Ղարաբաղից՝ իրենց հայրենիքից հայերի բռնի տեղահանումից հետո, Ադրբեջանը կարող է ունենալ հետագա ծրագրեր, շարունակել իր նկրտումները ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ։
Խուսափելու համար նմանօրինակ սցենարից կամ սխալ ընկալումից, եթե դա սխալ ընկալում է՝ Ադրբեջանը կարող է պարզապես ստորագրել իմ նշած տեքստի ներքո, վավերացնել այն»։
Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հեռանկարի մասին խոսելիս՝ Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Կազլյարիչն Ադրբեջանում փետրվարի 7-ին կայացած արտահերթ նախագահական ընտրությունները բացատրել է առավելապես տնտեսական և սոցիալական գործոններով։
«Ադրբեջանն այս ընտրությունն անցկացրեց 2023 թվականին տեղի ունեցածի (խոսքն Արցախում սեպտեմբերին իրականացված ռազմական ագրեսիայի մասին է-խմբ․) նկատմամբ հանրության ուժեղ աջակցության ներքո: Միաժամանակ, երկրում աճում է դժգոհությունը սոցիալական վիճակի, լրատվամիջոցների ներկայացուցիչների, և ընդդիմադիր որոշ գործիչների ու առաջնորդների ձերբակալությունների պատճառով»,- «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում ընդգծել է Կազլյարիչը։
Ըստ նախկին դեսպանի, Բաքուն փորձելու է «զերծ պահել նախագահ Ալիևին և նրա ռեժիմը որևէ ընդդիմությունից»: Այդ մոտեցումն էլ, ըստ Կազլյարիչի, իր ազդեցությունը կարող է ունենալ Երևանի ու Բաքվի միջև ընթացող բանակցային գործընթացի վրա:
«Այն շատ ավելի կդժվարացնի փոխզիջումները։ Եվ դա կարող ենք տեսնել տրանսպորտային միջանցքների, սահմանների, ականազերծման հարցերի շուրջ քննարկումներում»,- նշել է ամերիկացի դիվանագետը:
Նա չի բացառել, որ արտահերթ ընտրության անցկացումը կարող էր կապված լինել Հայաստանի ու Ադրբեջանի միջև ընթացող բանակցային գործընթացի հետ՝ պնդելով, թե չի կարծում, որ Ադրբեջանը ցանկանում է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքել։
Հայաստանն իր հրետանային կարողությունները հզորացնելու նպատակով որոշել է 155 միլիոն դոլար արժողությամբ 155 մմ տրամաչափի 84 միավոր «ATAGS» առաջադեմ հրետանային համակարգ ձեռք բերել Հնդկաստանից, հայտնում է «Army Recognition» պարբերականը։
«ATAGS»-ի հրթիռների հեռահարությունը 48 կմ է։ 2023 թվականին Հայաստանը հրետանային այս համակարգից 6 միավոր էր ձեռք բերել ու պայմանագրեր կնքել հնդկական ընկերությունների հետ «MarG 155» ինքնագնաց հաուբիցների և հակաօդային պաշտպանության «Ակաշ» ամակարգի գնման մասին:
«Հայաստանի կողմից «ATAGS»-ի ձեռքբերումը տեղի է ունենում տարածաշրջանում աճող լարվածության ֆոնին: Երկիրը ձգտում է արդիականացնել իր զինված ուժերը՝ ի պատասխան անվտանգության ընթացիկ մարտահրավերներին, մասնավորապես՝ Ադրբեջանի հետ հակամարտության: Այս գործարքը ոչ միայն կարևոր իրադարձություն է Հնդկաստանի և Հայաստանի միջև պաշտպանական հարաբերություններում, այլ նաև ցույց է տալիս միջազգային պաշտպանական շուկայում որպես խաղացող Հնդկաստանի ավելացող դերը»,- գրում է պարբերականը:
Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել թուրքական Anadolu-ին։
Արարատ Միրզոյանը խոսել է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացից եւ Ադրբեջանի հետ վերջին զարգացումներից։
Արարատ Միրզոյանը շեշտել է, որ կողմերը միմյանց սահմանները պետք է ճանաչեն 1991-ի Ալմաթիի հռչակագրի շրջանակում։ Հայաստանի ԱԳ նախարարը պնդել է, որ ոչ մեկ իրավունք չունի նոր սահմաններ գծի։
Ըստ Միրզոյանի, Հայաստանը այս Ալմաթիի հռչակագիրը ցանկանում է ներառել Խաղաղության համաձայնագրում, սակայն Ադրբեջանից դեռ դրական պատասխան չեն ստացել։
Հայաստանը չի քննարկում Ներքին Հանդից ռուս սահմանապահներին դուրս հանելու հարցը։ Լրագրողների հետ զրույցում հայտարարեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Հարցին՝ հնարավո՞ր է քննարկվի Ներքին Հանդից ռուս սահմանապահներին դուրս հանելու հարցը, նա պատասխանեց. «Այսօր այդպիսի հարց չի քննարկվում»։
Հիշեցնենք, որ փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ էին բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր։
Ավելի վաղ Արմեն Գրիգորյանն ասել էր, որ Ներքին Հանդում տեղի ունեցած միջադեպի վայր ԵՄ դիտորդական առաքելությունն հասանելիություն չունի, միայն Ռուսաստանն հասանելիություն ունի, նա ներկա է այնտեղ, բայց Ռուսաստանը չի կարողացել կանխել միջադեպը։
Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարել էր, որ Ներքին Հանդում ռուս սահմանապահների ներկայության մանդատ և պայմանագիր գոյություն չունի։
Ադրբեջանի խորհրդարանի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Զահիդ Օրուջը խոստովանել է, որ Ուկրաինայում Ռուսաստանի դեմ ադրբեջանցիներ են կռվում։ Նա նույնիսկ պաշտոնական տվյալներ է հնչեցրել։
«Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության պաշտոնական տվյալներով՝ Սիրիա մարտական գործողություններին մասնակցելու մեկնած ադրբեջանցիների թիվը գերազանցել է 1000-ը։ Նույնպիսի պատկեր է Ուկրաինայում ընթացող պատերազմում։ Մեզ համար ցավալի է, որ ադրբեջանցիները երկու կողմից կրակում են միմյանց վրա»,- ասել է նա։
Նշենք, որ ՌԴ պաշտպանության նախարարությունը բազմիցս հայտարարել է, որ Կիևը օտարերկրացի վարձկաններին որպես «թնդանոթի միս» է օգտագործում, նրանք ոչնչացվում են ռուսական զորքերի կողմից։ Գումարի դիմաց Ուկրաինայում կռվող վարձկաններն իրենց հերթին տարբեր հարցազրույցներում դժգոհում են, որ ուկրաինական կողմն իրենց գործողությունները լավ չի համակարգում, իսկ ողջ մնալու հավանականությունը քիչ է։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.