23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Շատ լավ բան է երազանքով առաջնորդվելը, մինչև այն պահը, երբ պարզվում է, որ այդ երազանքն ուղղակի ներդրված է, որպեսզի դու երբեք չունենաս ինքնիշխանություն։ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նման տեսակետ հայտնեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:
Ըստ նրա՝ մեր ամենամեծ երազանքը պետք է լինի ինքնիշխան Հայաստանի Հանրապետություն ունենալը։
«Ոչ թե գնանք այն ճանապարհով, որը տարիներ առաջ գրվել է մեզ համար, դրվել է մեր տակ, որպեսզի ինչ-որ մի պահի մենք կորցնենք մեր ինքնիշխանությունը՝ գնալով մի բանի հետևից, որին փաստացի հասնել չենք կարող: Լավ, պատկերացնենք, որ ինչ-որ մի պահի լինում է այնպես, որ ռազմական բալանսը հօգուտ մեզ է խախտվում։ Եվ հետո՞: Հետո էլ Ադրբեջանն է նորից հզորանում, ունենում է միջազգային լեգիտիմությունը, նորից է հարձակվում և հետ նվաճում։ ԼՂ-ն իբրև երազանք ներդրել են մեր մեջ, որ զրկվենք ինքնիշխանությունից»,- նկատեց նա՝ միաժամանակ նշելով, թե հասկանո՞ւմ եք, որ աշխարհի ոչ մի պետություն չի ճանաչել Լեռնային Ղարաբաղն անկախ Հայաստանի մաս։
Ալեքսանյանն ասաց, թե մեծ ցավ է ապրում, երբ լրագրողները ՀՀ ինքնիշխան տարածքը համեմատում են ԼՂ-ի հետ։ Պատգամավորի համոզմամբ՝ դա մեծագույն սխալ է, որն այն քաղաքականության արդյունք է, որը 30 տարի տարվել է մեր երկրում։
Հաստատված եւ գիտական ապացույց ստացած փաստ է այն, որ ցլերը գունաբաժանում չունեն, նրանք տեսնում են կամ սեւ, կամ սպիտակ, կարմիր գույնը չեն տարբերում: Այս մասին այսօր՝ փետրվարի 2-ին, Մատենադարանի նոր մասնաշենքում «Արհեստական բանականությունը բիզնեսի համար» խորագրով համաժողովի ժամանակ Factor.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը՝ անդրադառնալով նախօրեին հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանի բերված օրինակին, որ մենք հիմա կարմիր հագած քայլում ենք մի ճանապարհով, որի երկայնքով ցլեր են կանգնած:
Անդրադառնալով վարչապետի խոսքին, նա ասաց. «Վարչապետը հասարակությանն առաջարկում է մի դիսկուրս, որի շուրջ կարող են լինել տարբեր կարծիքներ, սակայն հասարակության մեջ երկխոսության առկայությունը միշտ հնարավորություն է տալիս հասկանալ, փնտրել, վերլուծել եւ դուրս գալ ինչ-որ լուծումների, որը կարող է ավելի օպտիմալ լինել մեր պետության համար:
Ինչ վերաբերում է մեր ավանդական արժեքներից հրաժարվելուն, մեր ավանդական պատկերացումները փոխելուն, այդ հարցում իմ դիրքորոշումը երկակի է, որովհետեւ ես երկար տարիներ զբաղվում եմ մեր երկրի ու ժողովրդի կյանքում տեղի ունեցած տարբեր իրադարձությունների վերլուծությամբ: Դրանց արդյունքում եկել եմ հետեւության, որ այն, ինչ մենք արել ենք հետեւոյթւոն մեզ համար, այնքան էլ չի համապատասխանում այն իրականությանը, որը եղել է ժամանակին, երբ ընդունվել են այդ որոշումները եւ իրականացվել են գործողությունները:
Սակայն հետագայում ինչ-որ նպատակներից ելնելով այդ որոշումները եւ գործողությունների արդյունքները սկսել է հարմարեցվել մի շաբլոնի եւ թույլ չեն տվել, որ որեւէ բան դրանից դուրս գա: Պետք է երկխոսություն, քննարկում, պետք է մի քիչ շարժել հասարակության մոտ կարծրացած պատկերացումները»:
Հարցին՝ արդյոք մենք Ադրբեջանի պահանջով ենք գնում Սահամանադրության փոփոխության, Արսենյանը բացասական պատասխան տվեց. «Ոչ, մենք ոչ մեկի պահանջով, որեւէ արտաքին խաղացողի պահանջով փոփոխության չենք գնում: Եթե ուսումնասիրեք Փաշինյանի քաղաքական ժառանգությունը մինչեւ իշխանության գալը, կտեսնեք, որ այն ժամանակ էլ քաղաքականությամբ զբաղվող Փաշինյանն ուներ իր տեսակետը, որը էականորեն փոփոխություն չի կրել:
Ինչ վերաբերում է մեր պետական կյանքի պլանավորմանը, եթե մենք ցանկանում ենք, որ ունենանք արդյունավետ հասարակություն, պետք է ունենանք արդյունավետ կոմունիկացիա, այդ թվում հանրային: Կոմունիկացիայի բացակայության պարագայում միշտ լինելու են վիճահարույց հարցեր: Դրա համար պետք է պետական կյանքում խուսափել ստախոսությունից»:
Սահմանազատման և սահմանագծման աշխատանքները քաղաքական լուծումներ պահանջող խնդիրներ են։ Փոխվարչապետների մակարդակով հանդիպումները, իմ խորին համոզմամբ, այս պահին ընդամենը իրավիճակը լիցքաթափելու փորձեր են՝ ցույց տալու, որ աշխատանքները շարունակվում են ու, այսպես կոչված, բանակցությունները լրիվ փակուղային վիճակում չեն։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արա Պողոսյանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովների նախօրեին տեղի ունեցած հանդիպմանը՝ ընդգծելով, որ մեծ սպասելիքներ պետք չէ ունենալ։
«Եթե լինեն հայտարարություններ, որ որոշակի առաջընթաց կա, միևնույն է, հակված եմ լինելու այն կանխավարկածին, որ հանդիպում են՝ հանդիպելու համար, որովհետև բովանդակային առումով խնդիրները քաղաքական լուծում պահանջող են և չեն կարող այլ մակարդակում դրանք լուծում ստանալ»,- արձանագրեց քաղաքագետը։
Հարցին, թե արդյոք բանակցութունները փակուղում են, և հնարավոր է, որ բանակցային գործընթացն սառեցված մնա մինչև Ադրբեջանում նախագահական ընտրությունների ավարտը՝ Պողոսյանն արձագանքեց, որ բանակցություններն ունեն մի քանի բաղադրիչներ. ադրբեջանական պահանջներ, հայկական արձագանք և միջազգային ճնշման և զսպման մեխանիզմներ։
«Դրանցից յուրաքանչյուրն առանձին վերցրած իր ազդեցությունը թողնում է բանակցությունների վրա և հայ-ադրբեջանական հարաբերությունների վրա։ Այլեւս ոչ էլ թաքցնում են, որ կան ադրբեջանական պահանջներ։ Դրանք հասել են ընդհուպ մինչև ՀՀ Սահմանադրություն և ՀՀ ներպետական օրենսդրություն, որին Հայկական կողմի արձագանքը իր հերթին հաճախ չափազանց ոչ ադեկվատ է, չափազանց զիջողական, ինչի արդյունքում բնականաբար, Ադրբեջանի մոտ առաջանում է ավելին պահանջելու, ավելին ստանալու ակնկալիք։ Ինչ վերաբերում է միջազգային արձագանքին, իհարկե, կա միջազգային ճնշում, մենք տեսնում ենք , որ ակտիվացել է ռուսական պլատֆորմը, ընդ որում՝ տեսնում ենք նաև ՌԴ-ից հնչող հայտարարություններ, որ այս խնդիրը հանգուցալուծող միակ մեխանիզմը նոյեմբերի 9-ի հայտարարությանը հավատարիմ մնալն է և այդ հայտարարության շրջանակներում խնդրի լուծումը»,- նշեց Արա Պողոսյանն՝ ավելացնելով, որ կա նաև առեւմուտքի արձագանքը, ինչը չի կարող ազդեցություն չթողնել հայ-ադրբեջանական հարաբերությունների վրա։
Ըստ նրա՝ միաժամանակ, Ադրբեջանի համար պարզ է, որ հնարավորությունների պատուհանը միշտ չէ, որ բաց է լինելու իր համար, ուստի առաջիկայում կտեսնենք Ադրբեջանի կողմից որոշակի շտապողականություն։ «Եթե Ադրբեջանի հնարավորությունների պատուհանն այս պահին չի աշխատում, ապա Ադրբեջանը փորձելու է սառեցնել որոշակի իմաստով իրավիճակը՝ ավելի բարենպաստ ժամանակահատված գտնելու համար։ Այս ընթացքում մենք տեսանք, թե ինչպես է կարողանում Ադրբեջանը գտնել այդ բարենպաստ ժամանակահատվածը և այն ծառայեցնել իր ռազմավարական նպատակիներին»։
«Հայաստանի Սահմանադրությունում եւ այլ փաստաթղթերում փոփոխությունների դեպքում կարելի է հասնել խաղաղության»,- APA-ն մեջբերել է Ալիեւին։
Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ արդեն դե-ֆակտո գոյություն ունի խաղաղություն, եւ արդեն մի քանի ամիս երկու երկրների սահմանին խաղաղ իրադրություն է տիրում, ասել է Ալիեւը՝ ընդունելով Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգին։
Ալիեւն ասել է, որ այդ գործընթացի տրամաբանական ավարտի համար անհրաժեշտ է «ստորագրել խաղաղության պայմանագիր եւ վերջ դնել Հայաստանի տարածքային հավակնություններին Ադրբեջանի հանդեպ»։ Հիշեցնենք, որ հենց Ադրբեջանի օրենսդրությունում են պարունակվում հավակնություններ Հայաստանի գրեթե ողջ տարածքի հանդեպ։
Ալիեւը միաժամանակ սպառնացել է, որ եթե ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության իրավունքները չվերականգնվեն, Ադրբեջանի մասնակցության հարցը Երոպայի խորհրդում եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում կվերանայվի։
Հայաստանի Սահմանադրության ու այլ փաստաթղթերի փոփոխության դեպքում հնարավոր է հասնել խաղաղության։ Ադրբեջանական «ԱՊՊԱ» գործակալության փոխանցմամբ, հայտարարել է այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևը՝ Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի հետ հանդիպմանը։
Նա հայտարարել է, որ Հայաստանի Անկախության Հռչակագիրն ուղղակի կոչեր է պարունակում «Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանը Հայաստանին միացնելու և Ադրբեջանի տարածքային ամբողջականության խախտման վերաբերյալ, և այդ փաստաթղթին հղումներն արտացոլված են Հայաստանի Սահմանադրության մեջ»։
Ալիևն ընդգծել է, որ Հայաստանի այլ իրավական փաստաթղթերը նույնպես տարածքային պահանջներ են պարունակում Ադրբեջանի նկատմամբ, նաև բազմաթիվ կոնվենցիաներ, որոնց միացել է Հայաստանը, և այլ փաստաթղթեր պարունակում են բազմաթիվ նախապայմաններ, որոնք «չեն ճանաչում Ադրբեջանի ինքնիշխանությունը Ղարաբաղի նկատմամբ»։
«Կարևորելով Սահմանադրության փոփոխության շուտափույթ իրականացումը Հայաստանում՝ նախագահ Իլհամ Ալիևն ընդգծել է, որ այս թեմայով ներքին քննարկումների սկիզբը Հայաստանում գնահատում է որպես դրական քայլ, և դա կարող է լավ հնարավորություն ստեղծել խաղաղ գործընթացի արագ ավարտի համար»,-գրում է ադրբեջանական աղբյուրը։
Այսպիսով ճիշտ էին այն փորձագետների ահազանգերը, հայտարարություններն ու մտահոգությունները, որ Նիկոլ Փաշինյանը Նոր Սահմանդրության անհրաժեշտության մասին խոսել է Ալիևի ու Ադրբեջանի ճնշման ներքո։ Ճիշտ էին այն կանխատեսումները, որ Սահմանադրությունը փոխելու հիմնական նպատակն այն է, որ Սահմանադրությունից հանվի Անկախության հռչակագրին վկայակոչումը։
Ադրբեջանի ԱԳՆ-ն անդրադարձել է Չեխիայի Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովայի հայտարարությանը, ըստ որի, կօգտագործեն բոլոր հնարավորությունները՝ Ադրբեջանի վրա անհրաժեշտ ճնշում գործադրելու համար։
Ադրբեջանի արտաքին գերատեսչության մամլո խոսնակ Այխան Հաջիզադեն X-ի իր միկրոբլոգում գրել է. «Ավելի տեղին կլիներ, եթե Չեխիայի օրենսդիր մարմնի ղեկավարը հարցներ իր հայ հյուրընկալողներին, թե երբ է Հայաստանը պատրաստվում վերացնել իր Սահմանադրությամբ և օրենսդրությամբ նախատեսված տարածքային պահանջներն իր հարևանների նկատմամբ՝ հայկական կեղծ պատմությունների վրա հիմնված հարցերը մեկնաբանելու փոխարեն»:
Նշենք, որ Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողները Ադամովային հարց էին ուղղել, թե ի՞նչ գործիքակազմ պետք է կիրառի միջազգային հանրությունը, որպեսզի Ադրբեջանին վերադարձնի բանակցային սեղանի շուրջ:
«Երբեք չպետք է հանձնվենք և պետք է դրդենք նրանց այս խոսակցություններին: Սա շատ կարևոր է: Իմ՝ Բաքու այցի ժամանակ ես անպայման այս հարցերը կբարձրացնեմ, թե ինչո՞ւ նրանք չեն ցանկանում լուծումներ գտնել, որոնք կհարգվեն նաև Հայաստանի ներկայացուցիչների կողմից: Սա այն է, ինչ մենք պետք է անենք:
Մենք, իհարկե, կօգտագործենք մեր բոլոր հնարավորությունները, որպեսզի այսպիսի ճնշում կարողանանք գործադրել Ադրբեջանի բոլոր ներկայացուցիչների վրա, որ շարունակեն մասնակցել բանակցություններին»,- ասել էր Ադամովան։
Ադրբեջանի ԱԳՆ-ում կրկին Հայաստանի Սահմանադրությունը փոխելու պահանջ են հնչեցրել: Այս անգամ նրանց լկտի պահանջը հնչել է Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների Պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովային ուղղված պատասխանում, որը գտնվում է Երևանում:
«Ավելի լավ կլիներ, եթե Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի խոսնակ Մարկետա Պեկարովա Ադամովան չմեկնաբաներ կեղծ հայկական պատմությունների վրա հիմնված հարցերը»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այհան Հաջիզադեն՝ մեկնաբանելով Չեխիայի խորհրդարանի խոսնակի հայտարարությունները:
Նրա խոսքով, Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահը պետք է հարցներ, թե «ե՞րբ Հայաստանն իր Սահմանադրությամբ և օրենսդրությամբ կվերացնի տարածքային պահանջները իր հարևանների նկատմամբ»:
Ընդգծենք, որ Ադրբեջանը վերջերս դիվերսիֆիկացրել է իր տարածքային պահանջները Հայաստանի նկատմամբ և ներկայացրել իրավական բնույթի պահանջներ՝ փոխել Սահմանադրությունը ու զինանշանը: Բաքուն «համեստորեն» լռում է սեփական օրենսդրության տարածքային պահանջների մասին:
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը նախատեսում է պարգևատրումների բյուջեն ավելացնել 230 միլիոն դրամով։ Հարցը ներառված է կառավարության փետրվարի 1-ի նիստի օրակարգում, զեկուցվող չէ։
Որոշման հիմնավորման մեջ նշված է, թե ներկա աշխարհաքաղաքական և տարածաշրջանային իրողությունների և միտումների պայմաններում ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունը կենսական դերակատարում ունի ՀՀ անվտանգության ապահովման համատեքստում: ՀՀ շուրջ առկա սպառնալիքներն ու մարտահրավերները ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունից պահանջում են ուժերի գերլարում և սովորականից անհամեմատ ավելի եռանդուն ջանքեր գրեթե բոլոր երկկողմ և բազմակողմ հարթակներում:
Ըստ հիմնավորման՝ բազմապատկվել են աշխատանքների ծավալները, շեշտակիորեն աճել է պատասխանատվության աստիճանը։
«ԱԳՆ-ի կողմից կատարվող աշխատանքի ծավալները, բովանդակությունը և պատասխանատվությունը ոչ միայն արտացոլված չեն ներկայումս սահմանված վարձատրության չափերում, այլև առկա է շեշտակի (անգամների) տարբերություն ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի աշխատակիցների և ՀՀ անվտանգային հարցերում պատասխանատվություն ունեցող կառույցների աշխատակիցների աշխատավարձերի միջև: Ավելին` աշխատանքի ծավալների և պատասխանատվության էական աճին զուգահեռ ցածր վարձատրությամբ պայմանավորված՝ դիվանագետի աշխատանքն աստիճանաբար կորցնում է գրավչությունը, ինչը հանգեցնում է մարդկային ռեսուրսների արտահոսքին և նոր ռեսուրսների ներգրավման բարդությանը։
Նախագծի ընդունումը պայմանավորված է վերը նշված անհամաչափությունները մեղմելու, աշխատանքի գրավչությունը մեծացնելու և վարձատրության չափը լավարկելու անհրաժեշտությամբ»,-նշված է որոշման մեջ։
Նշվում է, թե նախագծի ընդունման արդյունքում ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի եկամուտների և ծախսերի ծրագրային ցուցանիշներում փոփոխություններ չեն առաջանալու:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/04e9002b854956f2bd37d1431cd4f6f5
© 2008 — 2021 «Հրապարակ օրաթերթ»
Օրեցօր օղակն ավելի է սեղմվում նախագահ Իլհամ Ալիևի պարանոցի շուրջ։ Եվրամիության արտաքին քաղաքականության ղեկավար Ժոզեպ Բորելը հունվարի 22-ին զգուշացրեց Ադրբեջանին, որ Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում «լուրջ հետևանքներ» կունենա։ Հունվարի 17-ին Ֆրանսիայի Սենատը 336 կողմ, 1 դեմ ձայների հարաբերակցությամբ բանաձև ընդունեց Հայաստանի տարածքային ամբողջականությանն աջակցելու և Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ։ Հունվարի 18-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հրապարակավ հակադարձեց Ալիևի բազմիցս հնչեցրած պահանջներին, որ Հայաստանն Ադրբեջանին «միջանցք» է տրամադրելու «Զանգեզուրով»։ Լավրովն ասաց, որ «Զանգեզուրի միջանցքի» մասին որևէ հիշատակում չկա Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների ստորագրած 2020 թվականի նոյեմբերի 10-ի համաձայնագրում։
Վերջին հարվածն Ադրբեջանին հասցվեց անցյալ շաբաթ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) կողմից, որը ձայների ճնշող մեծամասնությամբ մերժեց Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները, այդպիսով առնվազն մեկ տարով արգելելով Բաքվի մասնակցությունն իր նիստերին։ 2024 թվականի հունվարի 24-ին ԵԽԽՎ պատվիրակները 76 կողմ, 10 դեմ, չորս ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ որոշեցին հեռացնել Ադրբեջանին։
ԵԽԽՎ-ի ընդունած բանաձևում ասվում է. «Շատ լուրջ մտահոգություններ են մնում ազատ և արդար ընտրություններ անցկացնելու [Ադրբեջանի] կարողության, իշխանությունների տարանջատման, գործադիրի նկատմամբ օրենսդիր մարմնի թուլության, դատական իշխանության անկախության և մարդու իրավունքները հարգելու վերաբերյալ, ինչպես ցույց է տրված Մարդու իրավունքների եվրոպական դատարանի բազմաթիվ վճիռներով և «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) կարծիքներով»: ԵԽԽՎ-ն հիշեցրել է իր նախորդ բանաձևերը, որոնք վերաբերում էին Ադրբեջանի հետ կապված բազմաթիվ խնդիրներին, այդ թվում՝ ժողովրդավարական ինստիտուտների գործունեությանը, կազմակերպված հանցավորությանը, կոռուպցիային և փողերի լվացմանը, քաղբանտարկյալներին, ՀԿ-ների գործունեության սահմանափակումներին, ԼԳԲՏԻ անձանց իրավունքների ոտնահարմանը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների չկիրառմանը, անդրազգային բռնաճնշումներին՝ որպես օրենքի գերակայության և մարդու իրավունքների աճող սպառնալիք, «Պեգաս» (Pegasus) ու նմանատիպ լրտեսական ծրագրերին և գաղտնի պետական հսկողությանը, ինչպես նաև առնվազն 18 ադրբեջանցի լրագրողների և լրատվամիջոցների գործիչների գործերին, որոնք ներկայումս կալանքի տակ են։ ԵԽԽՎ-ն եզրակացրեց, որ «Եվրոպայի խորհրդին անդամակցելուց ավելի քան 20 տարի անց Ադրբեջանը չի կատարել [իր] հիմնական պարտավորությունները»։
Անդրադառնալով Արցախին՝ ԵԽԽՎ-ն հիշատակեց իր 2023 թվականի զեկույցը, որտեղ մատնանշվում էր, որ Ադրբեջանը «չի ընդունում մարդասիրական և մարդու իրավունքների շատ լուրջ հետևանքները, որոնք բխում են Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ մուտքի բացակայությունից․․․․ որը տևել է մոտ 10 ամիս»։ ԵԽԽՎ-ն նաև դատապարտեց «2023 թվականի սեպտեմբերին ադրբեջանական բանակի կողմից իրականացված ռազմական գործողությունները, որոնք հանգեցրեցին Լեռնային Ղարաբաղի ողջ հայ բնակչության փախուստին Հայաստան և «էթնիկ զտումների» մեղադրանքների»։
ԵԽԽՎ-ն իր մտահոգությունը հայտնեց Ադրբեջանի՝ «Մոնիտորինգի հանձնաժողովի զեկուցողների հետ չհամագործակցելու կապակցությամբ, որոնց թույլ չեն տվել հանդիպել ենթադրաբար քաղաքական դրդապատճառներով կալանավորված անձանց»։ ԵԽԽՎ-ն նույնպես չի հրավիրվել «դիտարկելու գալիք նախագահական ընտրությունները, չնայած նման հրավեր ուղարկելու Ադրբեջանի պարտավորությանը, քանի որ երկիրը գտնվում է մոնիտորինգի ընթացակարգում»։ Ավելին, Ադրբեջանը երեք անգամ մերժել էր ԵԽԽՎ զեկուցողի այցը։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը, անտեսելով Ադրբեջանի կողմից Եվրոպայի խորհրդի առջև ստանձնած պարտավորությունների բազմակի խախտումները, դատապարտել է ԵԽԽՎ որոշումը։ Այնուամենայնիվ, նա խոստովանեց, որ Ադրբեջանը վռնդվել է Արցախ ներխուժման պատճառով, որը նա որակեց որպես «Ադրբեջանի կողմից իր ինքնիշխանության վերականգնում»:
Թեև Ադրբեջանն անտեսում էր միջազգային իրավունքի իր բոլոր խախտումները, ներառյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի բազմաթիվ վճիռները և Արդարադատության միջազգային դատարանի վճիռները, այս անգամ Բաքուն ծայրահեղ բացասական արձագանքեց: ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակությունը հայտարարեց, որ իրենց երկիրը որոշել է «մինչև հետագա ծանուցումը դադարեցնել իր ներգրավվածությունը և ներկայությունը ԵԽԽՎ-ում»։ Ոմանք ԵԽԽՎ-ից Ադրբեջանի դուրս գալը վռնդվելուց հետո համեմատել են 1933 թվականին Ազգերի լիգայից նացիստական Գերմանիայի դուրս գալու հետ:
ԵԽԽՎ-ի քվեարկությունը ճնշող մեծամասնությամբ դեմ էր Ադրբեջանին, քանի որ միայն ինը թուրք և մեկ ալբանացի պատվիրակներ քվեարկեցին Ադրբեջանի օգտին։ Նույնիսկ թուրքական պատվիրակությունից մեկը դեմ քվեարկեց Ադրբեջանին։ Մինչդեռ 28 երկրների 76 պատվիրակներ, այդ թվում բոլոր չորս հայ պատվիրակները, քվեարկեցին Ադրբեջանին վտարելու օգտին:
ԵԽԽՎ-ում Ադրբեջանի կորուստը բխում է Հայաստանի շահերից.
1) Ադրբեջանի վարկն էլ ավելի արատավորվեց ԵԽԽՎ-ից նրա հեռացումից հետո՝ բացահայտելով նրա մարդու իրավունքների բազմաթիվ խախտումները և եվրոպական արժեքների բացահայտ անտեսումը։
2) Բաքուն այժմ զրկված է ԵԽԽՎ-ի միջոցով Եվրոպայում իր խնդիրները բարձրացնելու հնարավորությունից։
3) Ադրբեջանն այլևս չի կարողանա քննադատել Հայաստանին ԵԽԽՎ-ի նիստերի ընթացքում.
4) ԵԽԽՎ-ի նիստերում Ադրբեջանը չի կարողանա քվեարկել իր շահերի օգտին և ընդդեմ Հայաստանի շահերի։
Միջազգային հանրությունը, հատկապես արևմտյան երկրները բավականին երկար ժամանակ շփացրել են Ադրբեջանին՝ կուրացած Բաքվի նավթի ու գազի հսկայական պաշարներից: ԵԽԽՎ-ից հեռացվելուց հետո այժմ Ադրբեջանին պետք է վռնդել Եվրոպայի խորհրդից։
Հարութ Սասունյան
Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի ղեկավարի առաջին տեղակալ, պատգամավոր Կոնստանտին Զատուլինը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի էթնիկ զտումների փաստը կասկածից վեր է, հայտնում է Газета. Ру.-ն։
«Գոնե այն առումով, որ Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչությունը լքել է իր տները այն հողից, որն իր հայրենիքն է»,-ասել է նա։
Նա ընդգծել է, որ Ղարաբաղում Ադրբեջանի էթնիկ զտում իրականում տեղի է ունեցել՝ «անկախ նրանից, թե ով ինչ է ասում մեր աշխարհում, միջազգային կազմակերպություններում և այլն»։
Զատուլինը մեկնաբանել է նաև ոմն Սամվել Շիրինյանի գործողությունները, ով շրջել է Երևանի պաշարված Լենինգրադի երեխաների հուշարձանի մոտ դրված ծաղկեպսակները։
Ռուս պատգամավորը Շիրինյանի գործողությունները «բարբարոսություն» է անվանել։ Նա ենթադրեց, որ նա «խելագարվել է»։
Աղբյուրը՝ news.am
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.