23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասով և Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի հունիսի 18-ի N1-Ն որոշմամբ ընդունված կանոնակարգի 115-րդ կետով, Երևանի քաղաքապետի 2013 թվականի հունիսի 11-ի թիվ 2913-Ա որոշմամբ. 2013 թվականի հունիսի 15-ին՝ ժամը 11.00-ին, կգումարվի Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիuտ՝ հետևյալ օրակարգով.
1. Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմերի կառուցվածքը, հաստիքացուցակը, Երևանի քաղաքապետի, նրա տեղակալների, խորհրդականների, օգնականների, մամուլի քարտուղարի, քաղաքապետարանի աշխատակազմի աշխատակիցների, վարչական շրջանների ղեկավարների, ղեկավարների տեղակալների, վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմերի աշխատակիցների պաշտոնային դրույքաչափերը հաստատելու և Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի հուլիսի 6-ի N3-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին։
2. Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմերի կանոնադրությունը հաստատելու, Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի հուլիսի 6-ի N3-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու, 2009 թվականի սեպտեմբերի 23-ի N2/2-7-Ա և 2012 թվականի հոկտեմբերի 31-ի N522-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին։
3. Կ. Արեյանին Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ նշանակելու մասին։
4. Վ. Նիկոյանին Երևանի քաղաքապետի տեղակալ նշանակելու մասին։
5. Ա. Սուքիասյանին Երևանի քաղաքապետի տեղակալ նշանակելու մասին։
6. Դ. Օհանյանին Երևանի քաղաքապետի տեղակալ նշանակելու մասին։
7. Գույք ընդունելու մասին։
8. Ծարավ Աղբյուրի փողոցի հ.55/17 հասցեում գտնվող անշարժ գույքերի հասցեների տրամադրման դիմաց վճար սահմանելու մասին։
9. Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարանն անհատույց օտարելու մասին։
10. Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարանն անհատույց օտարելու մասին։
11. Սուրեն Սաֆարյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին։
12. Վազրիկ Սեկոյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին։
13. Ալեքսանդր Հարությունյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին։
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի երեկվա երդմնակալությունը` իշխանության վերնախավի հերթական հաղթանակի դրսևորումն էր: Հաղթվողը` հասարակությունն է, որը գրեթե անմասն էր անցկացված ընտրական գործընթացից, երեկվա երդմնակալությունից, որովհետև դրա կայացման գործում գրեթե դերակատարում չունի:
Երդմնակալության երեկվա արարողության հերոսը Սերժ Սարգսյանն էր` այն մարդը, ով որոշում է, թե ով լինի Երևանի քաղաքապետ կամ կզբաղեցնի այս կամ այն պաշտոնը:
Տարոնը կամ մեկ այլ պաշտոնյա երդվում են ոչ թե ժողովրդի առաջ, այլ նախագահի, ով նրանց աթոռների, պաշտոնների, ըստ էության, միակ երաշխավորն է:
Երեկ շատ խոսվեց ժողովրդի վստահության մասին, որով իբրև թե օժտված է քաղաքային նոր իշխանությունը:
Եթե ժողովուրդ ասելով` նախագահն ի նկատի ուներ քաղաքապետարանում հավաքված «ընտրյալների» մասին, նա ճիշտ է:
Իսկ եթե դուրս գանք իշխանության դղյակների պատերից, կտեսնենք մեկ այլ ժողովուրդ, որը վաղուց գիտի, որի քվեն, կարծիքը գրոշի արժեք չունեն:
Իշխանության բովանդակությունը շատ քիչ է փոխվել. ուղղակի նրա ավտորիտարիզմն եվրոռեմոնտի է ենթարկվել:
Ընդդիմության առանցքի անունը փոխվում է, բայց բովանդակությունն անփոփոխ է:
Նախագահական վերջին ընտրություններից հետո` թվում էր, թե Րաֆֆի Հովհաննիսյանը քաղաքական նոր մշակույթի հիմքերը կդնի:
Սակայն նա նույնիսկ քաղաքական օրակարգ չձևավորեց` կրկնելով իր նախորդների գրեթե բոլոր սխալները:
Ասենք, մարդիկ չէին հասկանում, թե Երևանի ավագանու քարոզարշավի օրերին` ի՞նչ էր անում Րաֆֆին Զանգեզուրի կամ Տավուշի լեռներում:
Միանգամայն արդարցված է «Բարև, Երևան» դաշինքի որոշումը` վերցնել մանդատներն ու ակտիվ աշխատել Երևանի ավագանիում:
Բայց, օրինակ, անհասկանալի է, թե ինչո՞ւ էին այս խմբակցության անդամներն երեկ բոյկոտում քաղաքապետի երդմնակալությունը:
Նրանք ասում են, թե այսկերպ վերաբերմունք են դրսևորում մայիսի 5-ի ընտրությունների հանդեպ:
Ոչ ոք չի վիճարկում, որ ընտրությունները լավը չէին, բայց գնացքը գնացել է, և Րաֆֆու կողմանակիցների երեկվա արածն ավելի շատ նման է նեղացած երեխայի լացուկոծի:
Այդ վեց մարդիկ, որոնց, ի դեպ, հարգում եմ` պետք է լիենին դահլիճում, իրենց կեցվածքով, գուցե ձեռքներին պաստառներ պահելով` Սերժ Սարգսյանին ու մյուսներին հիշեցնեին, որ խրախճանքի ժամանակը չէ:
Սուրեն Սուրենյանց
Թերթի տեղեկություններով, վարչապետ Տիգրան Սարգսյանի շրջապատը նրա անվան հետ կապված օֆշորային կազմակերպության պատմությունը որոշել է «ջրել» նմանօրինակ կազմակերպություններ գրանցելու եղանակով:
«Երեկ մենք տեղեկացանք, որ այդպիսի կազմակերպություններ են գրանցում Լևոն Զուրաբյանի, Նաիրա Զոհրաբյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի և այլ անձանց անուններով: Այսկերպ ուզում են ապացուցել, որ ցանկացած մարդ ցանկացած մարդու անունով օֆշորային գոտում կարող է կազմակերպություն գրանցել՝ առանց նրա համաձայնության, անգամ առանց նրա անձնագիրն ունենալու: Ընդամենը 40-50 եվրո պետտուրք է պետք վճարել և ինտերնետով անձի կոորդինատները մուտքագրել:
Հրապարակ
Այսօր Երևանի քաղաքապետարանում Տարոն Մարգարյանի երդմնակալությանը մասնակցել է նաև ՀՀԿ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը, որը հերքել է իր առողջական խնդիրներ ունենալու մասին լուրերն՝ ասելով, թե «Ով որ իմ առողջության մասին վատ բան մտածի, ուրեմն թուրքի լամուկ ա»:
Անդրադառնալով Տարոն Մարգարյանի ունեցվածքին, գեներալը նշել է, թե տարօրինակ ոչինչ չկա, որ երիտասարդ քաղաքապետ Տարոն Մարգարյանը միլիոններ ունի:
«Տարօրինակ չի, ինչի՞ էն միլիոններ ունեցողներինը տարօրինակ չի, իսկ Տարոնինը տարօրինակ ա: Հետո վերջնականապես մարդիկ պետք է սովորեն, որ փող ունենալը դա գռեհկություն չի, եթե մարդը կարողանում ա փող արտադրի: Կարող ա կողքից բիզնես են ունեցել, աշխատել են»,- ասել է նա:
Իսկ ինչ վերաբերում է Ազատության հրապարակում նստադույլ անող ազատամարտիկներին, Մանվել Գրիգորյանի տեղեկացմամբ, նախագիծ կա արդեն, ըստ որի միայն 35 հազար երկրապահների խնդիրները լուծվում են. «Ես ինչքան կարողանում եմ, այնքան եմ անում, որ հեր կա, իրա էրեխու համար էտքան բան չի անում»,-ընդգծել է գեներալը:
Ո՞վ պետք է լինի Սյունիքի հերթական մարզպետը, ի՞նչ հատկանիշների ու արժանիքների կրող պիտի լինի նա, — այս օրերին Սյունիքում ամենաշատ քննարկվող հարցն է դա: Եվ, բնականաբար, հնչում են ամենատարբեր կարծիքներ, ապագա մարզպետից ակնկալվում տարաբնույթ որակներ:
Բազմաթիվ մարդիկ, ում հետ շփվում ենք Մեղրիում և Կապանում, Գորիսում և Սիսիանում, այնուամենայնիվ, յուրօրինակ պատկերացում ունեն խնդրի վերաբերյալ՝ նկատի ունենալով հատկապես հայաստանյան նոր իրողությունները և Սյունիքում ստեղծված նոր իրավիճակը: Ընդ որում՝ նախ կարևորվում են չափանիշները՝ ապագա մարզպետին ներկայացվող, որից հետո, ըստ էության, կոնկրետ թեկնածուի փնտրտուքն ավելի դյուրին կդառնա:
Մեր պատկերացումներն ու մոտեցումները ներկայացնելուց առաջ՝ մի նկատառում: Երևանաբնակ մի քանի սյունեցի այս օրերին տարբեր ձևերով հիշել են տալիս իրենց գոյության մասին, հայտարարություններ տարածում, թե իբր իրենք չեն կամենում (հրաժարվում են) զբաղեցնել Սյունիքի մարզպետի աթոռը: Ի գիտություն այդ մարդկանց՝ պետք չէ այդքան անհամեստ ու անպարկեշտ գտնվել, մարզպետ դառնալուց հրաժարվել կարելի է միայն այն դեպքում, երբ պաշտոնական առաջարկ են ստացած լինում: Թե չէ՝ ստիպում եք մեզ հիշել աղվեսի դնչի ու խաղողի մասին հայտնի առածը:
Այնուհետև, Սյունիքի մարզպետարանի ներկայիս պատասխանատուներից որևէ մեկին մարզպետ նշանակելու հարցում վերապահումներ անելու հիմնավոր պատճառներ կան, ինչը պետք է նկատի ունենալ: Ավելին, նոր մարզպետի նշանակումից հետո պետք է քննարկել մարզպետարանի պատասխանատուների (մարզպետի տեղակալներ, աշխատակազմի, վարչությունների, բաժինների ղեկավարներ) հետագա պաշտոնավարման նպատակահարմարությունը, եթե մինչ այդ նրանք հրաժարականի դիմում ներկայացրած չլինեն սեփական հայեցողությամբ: Նախ՝ իրավիճակի համար նաև նրանք են պատասխանատու, երկրորդ՝ չենք հիշում գոնե մեկ դեպք, որ մարզպետարանի պատասխանատուները երբևէ ու որևէ սկզբունքային հարցում սեփական կարծիք հայտնած լինեն: Եվ նրանցից ոմանք, ոչ պատահաբար, տարիներ շարունակ մեզանում ընկալվել և ընկալվում են իբրև անդիմության դասական օրինակ:
Առհասարակ մարզպետարանի ներկայիս կառուցվածքն ու աշխատակազմն օպտիմալացման ստույգ մարտահրավերի առաջ են կանգնած: Կավե ոտքերով այդ հսկան, ինչպիսին մարզպետարանն է, ներկա կերպով շատ վաղուց այլևս պետք չէ Սյունիքին: Իսկ տարիներով մարզպետարանի կաբինետներում թաքնված և իրենց գետնաքարշ կյանքն անցկացնող շատ չինովնիկներ անձեռնահասության և նեխության յուրօրինակ մոնումենտ են դարձել մեզանում:
Խնդրո առարկայի շուրջ Սյունիքում կեղծ հարցախույզների հարսանիք է սկսվել: Որոշ մարդիկ փորձում են այդկերպ հիշեցնել իրենց մասին: Հարցախույզները գուցե և շուլուխի տպավորություն չթողնեին, եթե նրանք` նաև Մեղրու ու Սիսիանի բնակչության անունից հանդես եկող, խոսելուց առաջ գոնե մեկ անգամ բարեհաճեին այցելել այդ շրջաններ ու հանդիպեին մարդկանց:
Զոմբիների աշխուժացումն էլ բնական պիտի համարել, մանավանդ որ դա անհրաժեշտ է մարզպետի աթոռի համար ծավալված իրական ու կատաղի պայքարը կոծկելու համար: Զոմբիներին կարելի է նույնիսկ լրատվամիջոցներով հանդես գալու լայն հնարավորություն տալ, ինչպես և արվում է, բայց լուրջ վերաբերվել՝ ոչ մի դեպքում:
Մարզպետի հրաժարականից հետո նոր մարզպետի փնտրտուքը ցույց է տալիս, որ մարզպետարանի գոյության 17-18 տարում փոքր-ինչ անգամ չեն մեղմվել Սյունիքի շրջանների միջև գոյություն ունեցող սոցիալ-տնտեսական, սոցիալ-կենցաղային, բարոյահոգեբանական ու հոգեկերտվածքային տարբերությունները. չի ձևավորվել (գուցե և պետք էլ չէ) սյունեցու ընդհանրական կերպար, չեն նահանջել տեղային մտածելակերպն ու տեղային հայրենասիրությունը (որն իրականում, այնքան էլ վատ չէ): Եվ ստացվում է այնպես, որ շրջաններից յուրաքանչյուրն ապագա մարզպետին ուզում է տեսնել իր շահերի պատուհանից, իր պատկերացումների պրիզմայով:
Չգիտենք, թե ում թաքուն կամքով և ուղղորդմամբ մեզանում ստեղծվել է մի կեղծ տպավորություն, թե իբր մարզի վերջին տարիների բոլոր դժբախտությունների ու պրոբլեմների պատճառը Սուրեն Խաչատրյան մարզպետն է: Հիմա նա այլևս մարզի ղեկին չէ: Հետևաբար՝ կկարողանա՞ նոր մարզպետն առերեսվել մարզի հիմնախնդիրների հետ, կկարողանա՞ նոր մարզպետն առանց սեթևեթանքի, առանց վախենալու և կռանալու, հարկ եղած դեպքում՝ հակադրվել, ընդդիմանալ երկրի նախագահին ու վարչապետին, եթե նրանք փորձեն մարզին առնչվող որևէ հարցում սխալ, վնասակար որոշում ընդունել կամ քայլ ձեռնարկել: Օրինակ, նոր մարզպետը կկարողանա՞ ասել՝ պարոն նախագահ, եթե Մեղրու տարածքում ևս 14 հանքավայր շահագործվի, ապա այնտեղ ապրելն այլևս անիմաստ կդառնա: Եվ նման բազում օրինակներ: Մեր ասելն այն է, որ Սյունիքի նոր մարզպետը չպետք է կաշկանդված լինի կուսակցական, իշխանական, թայֆայական կապանքներով, որ նոր մարզպետը պետք է սեփական աշխարհայացք ունենա, սեփական դիրքորոշում ունենա մարզին առնչվող սկզբունքային բոլոր հարցերում ու առաջնորդվի ոչ թե վերևներին հաճոյանալու սկզբունքով, այլ մարզի ու պետության շահերով: Ու նաև չվախենա աթոռը կորցնելուց:
Մի հարց ևս՝ պետք է օրենսդրորեն հստակեցնել տարածքային կառավարման համակարգը. 1995 թվականից՝ մարզպետարանը ստեղծելուց մինչև հիմա չկարողացանք ընդունել տարածքային կառավարման մասին օրենք, ինչի օգնությամբ շատ հարցեր կարելի էր կարգավորել: Օրինակ, մարզպետի պաշտոնավարման ժամկետ կսահմանվեր: Ինչպե՞ս կարելի է թույլ տալ, որ մարզպետի պաշտոնավարումը երկարաձգվի անվերջ, չէ՞ որ 4-5 տարի միևնույն պաշտոնում մնալով՝ մարզպետը, նաև նախարարը, քաղաքապետը, գյուղապետը լճանում են, նորի և առաջավորի հանդեպ դառնում անընկալունակ, սեփական բացթողումների ու թերությունների հանդեպ՝ կույր: Կամ՝ մարզպետարանի ու մարզպետի աշխատանքի գնահատման չափանիշները, որ առայսօր չունենք հստակեցված տեսքով, ինչի արդյունքում մայրաքաղաքային մի լրատվամիջոց կամ հասարակական կազմակերպություն կարող է մի քանի արծաթով հռչակել, թե ով է այս տարվա լավագույն մարզպետը (նաև այս տարվա մարդը, նախարարը….), որն է այս տարվա լավագույն մարզպետարանը: Կամ՝ ինչո՞ւ, ի վերջո, չորդեգրել մարզպետի պաշտոնի ուղղակի ընտրովիության սկզբունքը:
Իսկապես, կյանքը ցույց տվեց, որ մարզպետի կարգավիճակի օրենսդրական հստակեցումն օրվա հրամայականներից է: Հիմա մարզպետներն իրենց ձեռքն են վերցնում այնքան իշխանություն, այնքան լծակներ, որքան հաջողում են, որքան նվիրաբերվում է վերևից: Օրինակ, այդպես էլ հասկանալի չէ՝ ի՞նչ կարող է անել Սյունիքի մարզպետը հանքարդյունաբերության ոլորտում, երբ հանքարդյունաբերությունը մարզի արդյունաբերության մոտ 90%-ն է: Օրենքով՝ ոչինչ: Իրականում մինչդեռ դա կախված է վերևի բարեհաճությունից ու կամեցողությունից:
Նոր մարզպետի նշանակման շեմին Սյունիքի վերաբերյալ երկու՝ ինչ-որ տեղ իրարամերժ պատկերացում է այսօր պարտադրվում հանրությանը՝ ա) Սյունիքն «ուժեղ ձեռքի» կարիք ունի, բ) Սյունիքում իշխում է վախի ու սարսափի մթնոլորտ: Երկու պատկերացումն էլ չի արտացոլում սյունիքյան իրականությունը, և դա չպետք է ելակետ ընդունել նոր մարզպետ նշանակելիս: «Ուժեղ ձեռքի» մասին ասել ենք մեր նախորդ խմբագրականում՝ «…Դա մեծագույն մոլորություն է և վիրավորանք այստեղ ապրողներիս համար: Սյունիքում խորշում են «ուժեղ ձեռք» ասվածից»: Ինչ վերաբերում է Սյունիքում իշխող վախի ու անտարբերության մթնոլորտի մասին առասպելական պատումներին, ապա դա առաջիկայում կդարձնենք խոսակցության առանձին նյութ: Առայժմ միայն ասենք, որ վախը, մեծն անտարբերությունը ոչ թե գորիսյան ու սյունիքյան սինդրոմ են, այլ՝ համահայկական՝ սկիզբ առած Երևանում, որտեղից էլ պետք է սկսվի դրանք արմատախիլ անելու համազգային գործընթացը:
Սյունիքի ապագա մարզպետի ձեռքերը պետք է մաքուր լինեն, նա չպետք է մասնակցած լինի երկրի ասպատակությանը, մեր պետական ու քաղաքական համակարգի դեգրադացմանը:
Սյունիքի մարզպետը պետք է լինի բարեկիրթ, բարձր կուլտուրայի տեր, մեր ազգային արժեհամակարգին քաջատեղյակ, վերկուսակցական ու վերկլանային պահվածքով (եթե անգամ կուսակցական է), դավադրություններին և խարդավանքներին անխառն անձնավորություն: Իր համեստ կենցաղով ու վարքուբարքով մարզպետը պետք է ընդօրինակման արժանի քաղաքացի լինի:
Սյունիքին հարկավոր է տարածքի հիմնախնդիրները լավագույնս իմացող ու տարածքի մարդկանց ճանաչող գործունյա մարզպետ:
Սյունիքին, ի վերջո, անհրաժեշտ է մտավորական (բառի իսկական և լրիվ իմաստով) մարզպետ, քանզի, ինչպես նշել ենք օրեր առաջ, «Սյունիքը Հայաստանի ամենամտավորական, ամենաաշխատասեր, ամենաօրինապահ, ամենապետականամետ, քրիստոնեական ու ազգային արժեքներով առավելագույնս առաջնորդվող տարածքներից է»:
… Վերը շարադրվածը (պատկերացումների շրջանակի ուրվագծումը կարելի է շարունակել), իհարկե, վերին ճշմարտություն լինելու հավակնություն չունի: Դրանք ընդամենն այն պատվանդանի էսքիզն են, որի վրա պետք է կանգնած լինի նոր մարզպետը: Դրանք պատկերացումներ են, որոնք պարզապես ցանկալի են, որոնք, հավատացեք, միայն օգուտ կբերեն ե՛ւ տարածքային կառավարմանը, ե՛ւ մարզպետի ինստիտուտի կայացմանն առհասարակ: Փորձենք այդ չափանիշների ու արժեքների պատուհանից փնտրել մեր նոր մարզպետին, եթե նույնիսկ ներքևի կարծիքը վերևում ընդունելու հավանականությունը զրոյական լինի: Փորձենք, բայց և հիշենք, որ բոլոր այդ արժեքները կրելու դեպքում անգամ նոր մարզպետը չի կարող լավ և ուժեղ մարզպետ լինել, մարզի իրավիճակին լիակատար տիրապետող կառավարիչ լինել, քանզի ամեն ինչից առաջ կան համակարգային խնդիրներ, որոնցից սկիզբ է առնում մերօրյա Հայաստանը, ուրեմն և Սյունիքը…
syuniacyerkir.am
Երևանի նոր ավագանու հունիսի 8-ին նշանակված անդրանիկ նիստի շուրջ որևէ ինտրիգ չկար, քանի որ ՀՀԿ-ն ստացել է ավագանու տեղերի 50 %-ից ավելին, ուստի համապատասխան օրենքի՝ ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանն օրենքի ուժով համարվում է ընտրված՝ Երևանի քաղաքապետի պաշտոնում։
Այդպես էլ եղավ, սակայն Երևանի ավագանու նիստն որոշ հետաքրքիր ներքաղաքական դիտարկումների առիթ տվեց:
Ի տարբերություն առաջին ավագանու` անցողիկության շեմը հաղթահարած բոլոր խմբակցությունները վերցրել են մանդատները:
Սա, իհարկե, ողջունելի է, որովհետև քաղաքական պայքարի մասնակցային ձևը շատ ավելի խրախուսելի է: Տեղին է նշել, որ, օրինակ, նախորդ ավագանիում ՀԱԿ խմբակցության չմասնակցությունն` ոչինչ չտվեց այդ քաղաքական ուժին, ավելին` ընտրողները նույնիսկ հիասթափվեցին Լևոն Տեր-Պետրոսյանի թիմից, ինչի դրսևորումը եղավ այն, որ այս ավագանիում ՀԱԿ-ն առհասարակ ներկայացված չէ:
Բոյկոտի մարտավարության անարդյունավետությունն, ի դեպ, խոստովանել են նաև ՀԱԿ գործիչներն, իհարկե` անուղղակի: Մասնավորապես, Վահագն Խաչատրյանն ընտրարշավի ժամանակ ասում էր, որ անկախ ստացած ձայներից` իրենք մասնակցելու են քաղաքային ավագանու նիստերին:
Այս համատեքստում` «Բարև Երևան» դաշինքը ճիշտ որոշում կայացրեց` վերցնել մանդատները և ակտիվ գործունեություն ծավալել մայրաքաղաքի ներկայացուցչական մարմնում:
Հենց առաջին, ըստ էության` արարողակարգային նիստը բացահայտեց, որ ավագանիում «Բարև Երևանի» բավականին փորձված գործիչները հանդես են գալու ընդդիմադիր դիրքերից:
Հունիսի 8-ին արդեն տեղի ունեցավ առաջին լոկալ բախումը մեծամասնության և ժառանգականների միջև, երբ Տարոն Մարգարյանն որոշեց անցնել հարցերի քննարկմանն` առանց օրակարգի հաստատման:
«Բարև Երևանի» ավագանու անդամները չմասնակցեցին նաև հանձնաժողովների նախագահների և տեղակալների ընտրություններին` այսպիսով արտահայտելով իրենց վերաբերմունքը մայիսի 5-ի ընտրությունների, ավագանու ղեկավար մարմնի ձևավորման իմիտացիոն գործընթացի հանդեպ:
Ի տարբերություն ժառանգականների` ԲՀԿ խմբակցության անդամները բավական համերաշխ էին մեծամասնության հետ` չնայած այն հանգամանքին, որ նախընտրական արշավի ժամանակ խոստանում էին հեղափոխություն իրականացնել մայրաքաղաքում:
Չնայած ԲՀԿ-ն ասում է, որ քաղաքային ավագանիում նույնպես այլընտրանքային ուժ է լինելու, սակայն նրա վարքագիծը լրիվ տեղավորվելու է այն գծի մեջ, որը բացահայտվեց Գագիկ Ծառուկյանի հայտնի հարցազրույցում` Աբովյանի եկեղեցու բացման օրը:
Որ Ծառուկյանի Աբովյանի հայտարարությունը պահի ազդեցությամբ չէր արվել` ապացուցվեց ընդամենն օրեր անց, երբ Սարդարապատի տոնակատարության ժամանակ` ԲՀԿ առաջնորդն ընդգծված ձևով կանգնած էր իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչների կողքին:
Ընդ որում, ԲՀԿ Երևանի ավագանու անդամները շատ ավելի ապաքաղաքական են, քան նույնիսկ` կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամները:
Եվ սա բնական է:
Ըստ այդմ, Երևանի ավագանու 65 անդամից ընդդիմադիր են ընդամենը 6-ը:
Սուրեն Սուրենյանց
«Մենք կարող ենք գազ մատակարարել Հայաստանին: Ադրբեջանը մարդասիրական երկիր է և գիտակցում է տարածաշրջանային առաջնորդի իր դերը, եթե Հայաստանը գազի հետ կապված խնդիրը լուծելու խնդրանքով մեզ դիմի, մենք անկասկած կօգնենք»,-ադրբեջանական ANS ТВ հեռուստաալիքի հետ զրույցում ասել է Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) նախագահ Ռովնագ Աբդուլաևն ՝ անդրադառնալով գազի գնի բարձրացման շուրջ Հայաստանում առաջացած աղմուկին:
Սա առաջին դեպքն է, երբ ադրբեջանցի պաշտոնյան չի բացառում գազի մատակարարումը Հայաստանին և այդ մասին խոսում է ուղիղ տեքստով:
Իհարկե, ժամեր անց մեկ այլ ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյա էապես սրբագրել է Աբդուլաևի հայտարարությունն` այն կապելով Ղարաբաղի խնդրի, հայկական կողմի ենթադրյալ զիջումների հետ:
«Իր ագրեսիվ քաղաքականության պատճառով Հայաստանը դժվար կացության մեջ է հայտնվել: Եթե նրանք, հաշվի առնելով իրենց աղետալի վիճակը, դիմեն ադրբեջանական կողմին, ապա մենք մեր պահանջներն ու պայմանները կներկայացնենք: Աբդուլաևի հայտարարությունը յուրատեսակ առաջարկ էր՝ ճիշտ և կառուցողական երկխոսության մեջ մտնելու»,-ասել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովը:
Ադրբեջանցի պաշտոնյաների հայտարություններն որակապես ոչինչ չեն փոխում կարգավորման գործընթացում. այն առաջվա պես փակուղում է, շարունակվում են փոխադարձ մեղադրանքները, ընդ որում` նախագահների մակարդակով, համանախագահները չեն կարողանում համաձայնեցնել անգամ Սարգսյան-Ալիև նոր հանդիպման հետ կապված հարցերը:
Նույնիսկ տպավորությունն այնպիսինն է, որ Ռովնագ Աբդուլաևի հայտարությունն առնչություն չունի ոչ գազի և ոչ էլ` Ղարաբաղի խնդրի հետ:
Աշնանն Ադրբեջանում նախագահական ընտրություններ են, Իլհամ Ալիևը խնդիր ունի` ապահովել Արևմուտքի լոյալությունը, մանավանդ որ` Վաշինգտոնում և եվրոպական մայրաքաղաքներում տագնապով են հետևում Ադրբեջանում արձանագրվող ժողովրդավարության էական հետընթացին:
Եվ ահա այս հայտարարությամբ` Ադրբեջանի իշխանությունը փորձում է նույն այդ մտահոգված մայրաքաղաքներում կառուցողականության իմիջ ձևավորել` առաջիկա ընտրություններում Արևմուտքի համար գերակա համարելով ոչ թե ժողովրդավարության, այլ` աշխարհաղաքական բաղադրիչը:
Հետևաբար, այնքան էլ ադեկվատ չեմ համարում այս հարցազրույցի հեռուն գնացող հետևությունները, որ արվում են Հայաստանում` ԼՂ խնդրի կարգավորման համատեքստում:
Սուրեն Սուրենյանց
«Մարիոթ» հյուրանոցի սրճարանում նախօրեին Սյունիքի մարզպետին իր զորակցությունը հայտնելու շտապած Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանից մեր լրագրողը հետաքրքրվել է, թե ինչ են խոսել, և ինչ հոգեվիճակում էր Սուրիկ Խաչատրյանը։ «Քո ի՞նչ գործ ինչ ենք խոսացել»,– բորբոքվել է Կոտայքի մարզպետը, ապա, հանդարտվելով, ասել է. «Ոչինչ էլ չենք խոսել, լուռ նստել ու նայել ենք իրար»։ Չե՞ք վախենում, որ շուտով կդառնաք նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի բախտակիցը, քանզի խոսվում է, որ նախագահական ընտրությունների արդյունքների պատճառով սկսված պաշտոնանկությունների երկրորդ էտապն է սկսվում։ «Եթե ուզում ես՝ ես երկուշաբթի դիմում կգրեմ, դուրս կգամ, եթե մարդ ունես, որի աչքն իմ տեղին է»,– հերոսաբար հոխորտացել է Կովալենկո Շահգալդյանը:
Հրապարակ
Գորիսում հնչած կրակոցների և Սյունիքում տիրող մթնոլորտի մասին «Հրապարակ»-ը զրուցել է Սիսիանի ԲՀԿ-ական քաղաքապետ Աղասի Հակոբջանյանի հետ:
-Պարոն Հակոբջանյան, այս օրերին հանրության ուշադրությունը սևեռված է Ձեր մարզի վրա, ողբերգական դեպքերից հետո խոսվում է, որ վրեժխնդրությունն անխուսափելի է: Նախօրեին էլ բողոքի ցույցեր են եղել Կապան և Գորիս քաղաքներում: Ի՞նչ է կատարվում այդտեղ, արդյո՞ք իրավիճակն իսկապես պայթյունավտանգ է:
— Ես զբաղված եմ աշխատանքով և կարծում եմ՝ նորմալ, աշխատանքային մթնոլորտ է Սիսիանում:
— Ճանաչո՞ւմ եք Բուդաղյաններին, ինչպիսի՞ մարդիկ են:
— Իրենց չեմ ճանաչում, աշխատել եմ նրանց հոր հետ համատեղ:
— Վրեժխնդրությունը որքանո՞վ է հավանական:
— Ես ասում եմ, որ չեմ ճանաչում:
— Ի՞նչ եք կարծում, Սուրեն Խաչատրյանին պաշտոնանկ անելով խնդիրը լուծվե՞ց, փաստը կարո՞ղ է փոքր-ինչ հանդարտեցնել մթնոլորտը: Այսինքն, սա որոշակիորեն կառողջացնի՞ Սյունիքում տիրող մթնոլորտը:
— Բայց ինչ էր եղե՞լ որ, ի՞նչ մթնոլորտ էր, յուրաքանչյուրն իր գործն էր անում, սովորական մթնոլորտ էր:
— Այսինքն, երբ մարզպետի տան դիմաց փոխհրաձգություն է տեղի ունենում և ողբերգական ավարտ ունենում, մարզպետի տղային կալանավորում են կրակելու կասկածանքով, դա սովորակա՞ն մթնոլորտ է:
— Բայց դա դեռ ապացուցված չէ, ո՞վ ասաց, թե ով է կրակել:
— Ձեզ մանրամասնե՞ր են հայտնի դեպքից:
— Ոչ, տեղյակ եմ մամուլից, այն, ինչը հրապարակված է:
— Սուրեն Խաչատրյանին ազատել են պաշտոնից, իսկ եթե կա քաղաքական պատասխանատվություն, կնշանակի, ինչպես ասում են՝ առանց կրակ ծուխ չկա:
— Դե Դուք այդպես եք մտածում, այդպես էլ գրեք, ես չեմ խորանում այլ հարցերի մեջ, որովհետև դրանք մեր քննարկումներից արդեն դուրս են, և իրավապահները պետք է զբաղվեն այդ հարցերով:
— Չե՞ք կարծում, որ ի սկզբանե պետք չէր նրա արածները կոծկել, եթե Խաչատրյանին պաշտոնանկ անեին Սիլվա Համբարձումյանին ծեծի ենթարկելուց հետո, գուցե այսօրվա ողբերգությունը տեղի չունենար:
— Իսկ Դուք գիտե՞ք այդ միջադեպում ով է մեղավոր:
— Համենայնդեպս, տեսանյութում ոչ թե Սիլվա Համբարձումյանն է հարվածում Խաչատրյանին, այլ՝ Խաչատրյանը:
— Ենթադրենք, Ձեր տան փոքրիկը չարություն է անում, Դուք ապտակում եք, չէ՞, կամ ջղայնանում: Եթե չարություն չի անում՝ չեք ապտակում:
— Ինչի Սիլվա Համբարձումյանը Խաչատրյանենց տան «փոքրի՞կն» է:
— Ես գալիս եմ Ձեր ասածին, որ ծուխն առանց կրակ չի լինում:
Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում:
ԲՀԿ անդամ Վարդան Բոստանջյանը մի առիթով նշել Էր, թե եկել Է մի պահ, երբ ինքը հասկացել Է, որ այլևս պետք չէ ԲՀԿ-ին: «Առավոտ» օրաթերթը հետաքրքրվել է՝ ինչի՞ց սկսվել այդ ամենը: Վ. Բոստանջյանը պատասխանել է. «2012-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ համամասնական ցուցակում ես չկայի ու ենթադրեցի, որ, ամենայն հավանականությամբ, կուսակցությունն իմ կարիքը չունի: Բազմիցս մեր կուսակցության նախագահի հետ հանդիպել եմ, նրա հետ լավ հարաբերությունները պահպանվում են, բայց ես ինձ այնքան բարձր եմ համարում, որ թույլ չեմ տա հարցնել, թե ինչից սկսվեց այդ»:
Առավոտ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.