23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Երեկ և այսօր նախարարների ասուլիսների շքերթ է. լրագրողների հետ հանդիպելու առիթը ՎՊ հաշվետվության վերաբերյալ պարզաբանումներ ներկայացնելն է, որը նրանք անում են վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարականով։ Ինչպես փոխանցում են «Ժողովուրդ»–ի աղբյուրները, Տ. Սարգսյանը, չբավարարվելով այդ հանձնարարությունը կառավարության նիստում հրապարակային հնչեցնելով հետո անձամբ է նախարարներին հանձնարարել հերքել ՎՊ ներկայացրած բոլոր մեղադրանքները, որոնք առնչվում են իրենց գերատեսչություններին։
Սակայն գործադիրի ղեկավարը հերթական անգամ անհարմար վիճակում է հայտնվել։ «Ժողովուրդ»– ի տեղեկություններով՝ ՎՊ հաշվետվությունը ոլորտ առ ոլորտ քննարկվել է համապատասխան գերատեսչություններում, նախարարների 90 տոկոսը ստորագրել է հաշվետվությունների տակ, ընդունել իր մեղքն ու կարճ ժամանակում վերացրել խախտումները՝վճարելով «հավելագրումների արդյունքում պետական բյուջեին հասցված վնասը», իսկ կտրոններն ուղարկել ՎՊ։ Հետաքրքիր է, թե ինչն են հերքում այդքանից հետո:
Ժողովուրդ
Մեր տեղեկություններով, Էջմիածնի թիվ 2 ավագ դպրոցի նախկին տնօրեն Սուսաննա Նազարյանը նշանակվել է Դաշտ գյուղի դպրոցի տնօրեն։ Այս նշանակումը ուշագրավ է նրանով, որ սույն տիկնոջ լիազորությունները իբրև տնօրենի դադարեցվել էին ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի 2011թ. ապրիլի 31-ի հրամանով։ Արմավիրի մարզի դատախազի ցուցումով ՀՀ ոստիկանության ՔԳՎ Արմավիրի մարզի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ Էջմիածին քաղաքի թիվ 2 ավագ դպրոցի տնօրենի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ։ «Սկանդալային այս տնօրենին, որը աշակերտների ու ուսուցիչների հետ մշտապես խոսել է հայհոյախառն բառապաշարով, հովանավորում է Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը:
Չորրորդ ինքնիշխանություն
Այսօր ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը խոսելով 2012 թ. ՎՊ տարեկան հաշվետվության մասին հայտարարել է. «ՎՊ բացահայտումները թեև վերաբերվում են շինարարության ոլորտին, բայց հաշվետվության մեջ նշված է՝ քաղաքաշինության ոլորտ: Ճիշտ կլիներ, եթե ՎՊ-ն նշեր, ոչ թե «քաղաքաշինություն» բառը, այլ «շինարարություն»:
Վերոհիշյալի կապակցությամբ ՀՀ ՎՊ լրատվական ծառայությունը տեղեկացնում է. «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն, քաղաքաշինությունը Հայաuտանի Հանրապետությունում կենuագործունեության համար բարենպաuտ տարածական միջավայրի uտեղծման կամ փոփոխման նպատակով պետության, ֆիզիկական, իրավաբանական անձանց և դրանց միավորումների գործողությունների համախումբ է, որն ընդգրկում է՝
ա) Հայաuտանի Հանրապետության, նրա վարչատարածքային միավորների և դրանց բաղկացուցիչ մաuերի uոցիալ-տնտեuական զարգացման համալիր ծրագրերի, տարաբնակեցման համակարգերի ձևավորման, տարածքների կայուն զարգացման և դրանց նպատակային oգտագործման ուղղությունների և գերակայությունների, արտադրական կարողությունների տեղաբաշխման, ինժեներատրանuպորտային և այլ ենթակառուցվածքների կազմակերպման, կանխատեuման, ծրագրման և նախագծման բոլոր տեuակները.
բ) շենքերի, շինությունների նախագծման և շինարարության, վերակառուցման (ներառյալ` քանդման), վերականգնման, ուժեղացման, արդիականացման, ինչպեu նաև տարածքների բարեկարգման բոլոր տեuակները.
գ) շենքերի, շինությունների շահագործումը՝ իրավական ակտերի, քաղաքաշինական և նորմատիվ-տեխնիկական փաuտաթղթերի պահանջներին համապատաuխան:
Նշենք, որ ՀՀ Վերահսկիչ պալատի 2012 թվականի ընթացիկ հաշվետվություններում արձանագրվել են ոչ միայն շինարարության, այլև’ քաղաքաշինական մյուս տարրերին վերաբերվող խախտումներ և թերություններ:
Ինչ վերաբերում է նախարարի հնչեցրած «հաշվետվությունում խորքային վերլուծություններ և եզրահանգումներ չկան շինարարության ոլորտում առկա խախտումների նախապայմանների, խախտումները ծնող հանգամանքների մասին»մտքին, ապա հարկ ենք համարում հիշեցնել, որ արդեն երկրորդ տարին է ՎՊ-ն կառավարությանն առաջարկում է վերանայել «Գործող գներով շինարարական աշխատանքների արժեքի հաշվարկման կարգը», որը հաստատվել է 23.06.2011 թ 879-Ն ՀՀ կառավարության որոշմամբ:
Ավելին, ՀՀ վարչապետի հանձնարարությամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովում այժմ քննարկվում է հենց ՎՊ մասնագետների կազմած բավականին խորքային և սկզբունքային նախագիծը:
Այսօր՝ հուլիսի 2-ին, հաշվետվություն ներկայացնելիս՝ ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը ևս չի զլացել քար նետել Իշխան Զաքարյանի ուղղությամբ: Նրա ասածից ենթադրելի է, որ Վերահսկիչ պալատի նախագահը չի տարբերում քաղաքաշինությունն ու շինարարությունը: «Հայաստանի Հանրապետության Վերահսկիչ պալատը 2012-ին ՀՀ քաղաքաշինության նախարարությունում ուսումնասիրություն չի իրականացրել, սակայն նշել է «քաղաքաշինության ոլորտ» տերմինը: Շինարարական աշխատանքներ իրականացնում են տարբեր նախարարություններ, ճիշտ կլիներ, եթե ՎՊ-ն նշեր, ոչ թե «քաղաքաշինություն» բառը, այլ «շինարարություն»,- ասել է ՕԵԿ-ական, բիզնեսմեն նախարարը:
Նա, այսպես ասած, բավարար չի գնահատել ՎՊ-ի կարողությունները և գտել է, որ խորքային վերլուծություններ են հարկավոր խախտումները ծնող պատճառների մասին. «Այո, շինարարության ոլորտում խախտումներ կան: Սակայն Վերահսկիչ պալատը նախ պետք է հստակեցներ, թե ստուգված աշխատանքներում խախտումների տեսակարար կշիռը որքա՞ն է: Չեմ կասկածում Վերահսկիչ պալատի պրոֆեսիոնալ կարողություններին, սակայն կարծում եմ, որ հաշվետվությունում խորքային վերլուծություններ և եզրահանգումներ չկան շինարարության ոլորտում առկա խախտումների նախապայմանների մասին, այսպես ասած՝ խախտումները ծնող հանգամանքների մասին»:
Ս. Թադևոսյանը խախտումները ծնող հանգամանքները համարում է նախագծող լիցենզավորված կազմակերպությունների ու տեխնիկական վերահսկություն իրականացնողների թերի աշխատանքը: Նախագիծը ներկայացնում են թերի և անորակ: Նախագծողներից շատերը միանգամից 5-10 կազմակերպության համար են աշխատում և էլի մի շարք թերություններ՝ նույն մարդը մի տեղ նախագծող է, մեկ այլ տեղ՝ այդ նույն նախագծի փորձաքննողն է: Ըստ Ս. Թադևոսյանի, դա առաջացնում է կոռուպցիոն ռիսկեր:
Նա արդարացավ, թե՝ ճիշտ է իրենք են լիցենզիա տրամադրողը, սակայն չեն կարող չտրամադրել: Այնուամենայնիվ, Թադևոսյանի խոսքով, 550 կազմակերպությունից լիցենզիան հետ են վերցրել:
Քաղաքագետները, մեկնաբանները, վերլուծաբանները, բնականաբար, ոչ միայն Հայաստանում միշտ հակված են ցույց տալու, որ գիտեն ավելին, բան մենք՝ հասարակ մահկանացուներս։ Նրանք ամեն մի թփի տակ փնտրում են կլանային պայքար, խարդավանքներ, Բաղրամյան 26 և այլն։ Այդ ամենը, իհարկե, կա և միշտ կլինի։ Ցանկության դեպքում նույնիսկ Արմավիրի մարզում տեղացած կարկուտը կարելի է կապել 2018 թվականի նախագահական ընտրությունների հետ։ Բայց դրանք քաղաքագիտական մտքի թռիչքներ են։ Իսկ մեզ հետաքրքիր է իրադարձությունների, այսպես ասած, «փաստագրական» կողմը։
Կասկածելի համբավ ունեցող գործարար Աշոտ Սուքիասյանը և «կոռուպցիոն ռիսկերով լի» Հայաստան երկրի վարչապետ Տիգրան Սարգսյանը պնդում են, որ առաջինը երկրորդի կամքից անկախ գրանցել է վարչապետին որպես Կիպրոսում օֆշորային ընկերության բաժնետեր։ Հենց սկզբից դա շատերին, այդ թվում՝ ինձ, անտրամաբանական էր թվում, սակայն այս հարցերում պետք է շարժվել ոչ թե տրամաբանությամբ, այլ գիտելիքներով, տեղեկատվությամբ։ Ո՞վ կարող է այս հարցում պարզություն մտցնել՝ դա հնարավո՞ր է, թե՞ հնարավոր չէ։ Դա պետք է լինի մի մարդ, որը ծանոթ է Կիպրոսի օրենսդրությանը։ Ենթադրում եմ, որ հենց այդպիսի մարդ է Կիպրոսի գլխավոր դատախազ Պետրոս Կլերիդեսը։ Հենց նրան էլ դիմել է «Ազատության» ռադիոկայանը։
Հնարավո՞ր է արդյոք որևէ մեկին Կիպրոսում օֆշորային ընկերության բաժնետեր գրանցել առանց տվյալ անձի թույլտվության։ Լրագրողի հարցը դրված է պարզ և հստակ։ Ճիշտ նույնպիսին է Կիպրոսի գլխավոր դատախազի պատասխանը՝ ոչ, հնարավոր չէ։ Հիմա ես չեմ՝ դուք եք։ Ենթադրենք, շատ եք սիրում ներկայիս վարչապետին, ենթադրենք, հասկանում եք, որ «քյարթու» օլիգարխիան նրա հետ խնդիրներ ունի, դուք ո՞ւմ կհավատաք՝ Տիգրան Սարգսյանին և Աշոտ Սուքիասյանի՞ն, թե՞ Պետրոս Կլերիդեսին։
Սա սովորական բանականություն է՝ 10 հատ Բաղրամյան 26, Սպիտակ տուն և Կրեմլ, աշխարհի բոլոր քաղաքագետները չեն կարողանա որևէ բանական մարդու համոզել, թե վարչապետն ու գործարարը ճիշտ են ասում, իսկ կիպրոսյան դատախազը ստում է»։
Խմբագրականն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։
Առավոտ
Երբ 1989 թվականին ԽՍՀՄ պատգամավորների համագումարի ժամանակ ամբիոնին էր մոտենում Անդրեյ Սախարովը, դահլիճում նստած կոմունիստական նոմենկլատուրայի ներկայացուցիչները սկսում էին սուլել, բղավել, ոտքերով դոփել, որպեսզի նրա ձայնը լսելի չլինի։ Ակադեմիկոսի կեցվածքը բոլորովին խրոխտ չէր՝ նա խոսում էր կմկմալով, ձայնը դողում էր, մտքերը գեղեցիկ չէին «փաթեթավորվում»։
Հիշում եմ, մի անգամ նա իր ելույթը սկսեց այսպես. «Այսօր ինձ մոտեցավ մի աղջիկ, նա լաց էր լինում» (ոստիկանները չէին թույլատրել ինչ-որ ցույց)։ Լսելով դա՝ «ագրեսիվ-հնազանդ մեծամասնության» ներկայացուցիչները սկսեցին անկեղծորեն հռհռալ՝ ինչի՞ մասին է այս մարդը խոսում բարձրագույն պետական ատյանում, ի՞նչ աղջիկ, ի՞նչ լաց։ Բայց Սախարովը այն մարդկանցից էր, որին բացարձակապես չէր հետւաքրքրում, թե ինչպիսի տպավորություն է նա թողնում, նա ասում էր իր մտածածը, և այսօր, ի դեպ, նրա ասած շատ բաներ իրականություն են դառնում։ Մասնավորապես, նա դեռևս 1974 թվականին կանխատեսել էր, թե ինչ ազդեցություն է ունենալու համացանցը մարդկության կյանքում, իսկ նույն 1989 թվականին՝ կյանքի վերջին ամիսներին, առաջ էր քաշել Եվրասիական միության գաղափարը։
Բայց գլխավորը այս կերպարի մոտ ոչ թե գիտական մարգարեություններն էին, այլ չարության բացակայությունը։ Նա ուզում էր խաղաղ բարեփոխել այն երկիրը, որում ապրում էր, բայց ոչ մեկին չէր ցանկանում ցավ պատճառել։ Դրանում էր նրա ուժը և հեղինակության աղբյուրը։
Այսօր, երբ նույն համացանցի միջոցով հորդում են չարությունն ու խեղված, անառողջ հոգեբանության դրսևորումները, Սախարովի օրինակը շատ արդիական է դառնում։ Մեզ մոտ այսօր կարծես թե արիության և սկզբունքայնության բարձրագույն դրսևորում է համարվում որևէ «հակահերոսի»՝ վառելու, մորթելու, խեղդելու կոչեր անելը։ «Ագրեսիվ-հնազանդ մեծամասնության» ճնշումը թույլ չի տալիս մեկ սանտիմետրով շեղվել այս հարձակողական դիրքից։
Ես ինքս էլ ամենևին բացառություն չեմ։ Ես էլ ինչ-որ անձնական նեղվածություն ունեմ ինչ-ինչ մարդկանցից, ես էլ ինքս ինձ «բռնացնում եմ» չար, փրփրոտ, անընդունելի տոնայնության մեջ։ Ես էլ եմ երբեմն ներքաշվում ինչ-որ մանր, ճղճիմ «ռազբորկաների» մեջ։ Այնպես որ՝ «սկսիր քեզնից» կարգախոսը, անշուշտ, այստեղ ավելի քան կիրառելի է։ Ամեն մեկս իր միջից պետք է հանի այդ չարությունը։
Բոլոր հանցագործները կստանան իրենց պատիժը։ Ամեն մի պարկեշտ մարդու պարտքն է՝ նպաստել, որ պետական արդարադատությունը կայանա։ Բայց երբ մարդիկ սեղմում են բռունցքներն ու ատամները և ատելության խոսքեր են արտասանում այդ չարագործների հասցեին, ես, ճիշտն ասած, սկսում եմ կասկածել՝ արդյո՞ք այդ ատողների նպատակը արդարությունն է:
Առավոտ
Երեկ «ՉԻ» խմբագրություն էին զանգահարել Վեդի քաղաքի մի խումբ բնակիչներ, ովքեր դժգոհում էին, որ չեն ստացել կառավարության 2013 թվականի ծրագրով նախատեսված իրենց հասանելիք պարարտանյութը։ Վերջիններս նշում էին, որ Վեդիի քաղաքապետ Վարուժան Բարսեղյանը անձամբ է տնօրինել իրենց տրամադրված ողջ սելիտրան։
Պարզվում է՝ Վեդիի քաղաքապետը պարարտանյութը տնօրինելով լուրջ բիզնես է սկսել։ Նա պարարտանյութի քանակության հիմնական մասը տեղափոխել է իր հոր տուն, իսկ մնսւցածը տեղավորել է բարեկամների մոտ և այն սկսել է վաճառել գյուղատնտեսական նշանակության հողատարածքներ ունեցող վեդիցիներին»,– գրում է թերթը։
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։
Հայ գործարարներին չեն բավարարում հայրենի երկրում աշխատած գումարները. նրանց «աչքը դրսում է», և զարմանալի կլիներ, որ հանգստի այս սեզոնին բաց թողնեին գումար վաստակելու հնարավարությունը:
«Հայկական Վարկած»-ին հասած տեղեկությունների համաձայն, Աժ նախկին պատգամավորներ Հակոբ Հակոբյանը և «Մաքս գրուպի» սեփականատեր Խաչիկ Մանուկյանը որոշել են միասին մինի հյուրանոց կառուցել Բաթումիի նավահանգստի մոտ:
Երկու գործարարներն էլ Վրաստանում շատ ընկերներ ունեն, որոնց օժանդակությամբ բանակցություններ են վարում տեղի իշխանությունների հետ և չի բացառվում, որ շուտով իրականացնեն իրենց ծրագիրը:
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հունիսի 28-ին Աթենքում հանդիպում է ունեցել Հունաստանի խորհրդարանի փոխխոսնակ Իոաննիս Տրագակիսի հետ:
Կողմերը քննարկել են Հայաստանի եվրաինտեգրմանն առնչվող հարցեր: Իոաննիս Տրագակիսը նշել է, որ 2014-ի հունվարի 1-ից Հունաստանը կստանձնի ԵՄ նախագահությունը: Նա վերահաստատել է, որ Հունաստանը պատրաստակամ է սատարել Հայաստանի՝ Եվրամիության հետ հարաբերությունների ամրապնդմանն ու խորացմանն ուղղված ջանքերին:
Հույն գործընկերոջ հետ զրույցում Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգության խնդիրներին՝ հավաստիացնելով, որ Հայաստանը կողմ է բոլոր ժողովուրդների հետ խաղաղ գոյակցությանը:
ԱԺ փոխնախագահն Իոաննիս Տրագակիսին ներկայացրել է ԼՂ հակամարտության շուրջ բանակցությունների ներկայիս փուլը: Նա ընդգծել է, որ առանց Արցախի՝ բանակցային գործընթացում լիարժեք մասնակցության անհնար է հասնել խնդրի հանգուցալուծմանը:
Էդուարդ Շարմազանովը վերահաստատել է, որ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կողմնակից են խնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը, ինչը համահունչ է ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների մոտեցումներին: ԱԺ փոխնախագահն իր մտահոգությունն է հայտնել Ադրբեջանում սաստկացող ռազմատենչ հռետորաբանության առնչությամբ’ նշելով, որ այն լուրջ վնաս է հասցնում ԼՂ բանակցային գործընթացին:
Իր հերթին, Հունաստանի խորհրդարանի փոխխոսնակը վերահաստատել է, որ Հունաստանը կողմ է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը:
Հանդիպման ժամանակ քննարկվել են տարբեր ոլորտներում երկու երկրների փոխհարաբերությունների և միջխորհրդարանական կապերի զարգացմանն առնչվող հարցեր:
Կողմերն անդրադարձել են նաև առևտրաարդյունաբերական երկկողմ կապերի զարգացմանն առնչվող հարցերի: ԱԺ փոխնախագահն Իոաննիս Տրագակիսին տեղեկացրել է, որ 2013-ի սեպտեմբերին Երևանում կկայանա հայ-հունական գործարար համաժողով:
Ավարտվեց քաղաքական ցիկլը (շրջափուլը), ավարտվում է նաև այս տարվա քաղաքական սեզոնը, և շատ հավանական է, որ մինչև սեպտեմբեր որևէ լուրջ իրադարձություն տեղի չի ունենա: Արդյունքներն ամփոփելու ժամանակն է, ու առայժմ փորձենք պարզապես թվարկել քաղաքական հիմնական խաղացողներին: Իշխանության կուսակցության մասին երկար խոսելու անհրաժեշտություն չկա՝ 20 տարուց ավելի է՝ Հայաստանում իշխում է կոռումպացված չինովնիկների խումբը, որը պարբերաբար փոխում է իր անունը: Ընդդիմադիր դաշտում գործող սուբյեկտներից առաջին հերթին նշենք ՀԱԿ-ը՝ որպես համախոհների թիմ, որն անվերապահորեն ընդունում է Լևոն Տեր-Պետրոսյանի հեղինակությունը և անքննարկելի ճշմարտություն է համարում թե հիմա և թե անցյալում նրա բոլոր ասածները: Միասնական թիմ լինելուց բացի՝ ՀԱԿ-ն ունի նաև այն առավելությունը, որ համագործակցում է ԲՀԿ-ի հետ և օգտվում է այդ կուսակցության նյութական և տեղեկատվական ռեսուրսներից:
Նույն ընդդիմադիր դաշտում են նաև ՀԱԿ-ից տարբեր պատճառներով դուրս եկած գործիչները, որոնք որպես անհատականություններ հաճախ ավելի հետաքրքիր են, քան ՀԱԿ կուսակցականները, բայց բոլոր դեպքերում դրսևորվում են որպես անհատներ՝ առայժմ չի երևում որևէ պլատֆորմ, որի վրա նրանք կարող են միավորվել: Դժվար է պատկերացնել, որ, օրինակ, Հրանտ Բագրատյանը, Նիկոլ Փաշինյանը և Դավիթ Շահնազարյանը կրկին կարող են հայտնվել մեկ քաղաքական կառույցի մեջ. յուրաքանչյուրը կգերադասի իր՝ առաջինը լինելու ամեն ինչը, իր՝ վերջինը լինելու որևէ բանից: Գումարած դրան՝ թեև ՀԱԿ կուսակցությունը պաշտոնապես հայտարարում է, որ իր միակ թիրախը իշխանությունն է, այնուամենայնիվ՝ այդ կուսակցության (և ԲՀԿ-ի) քարոզչամիջոցները ջանք ու եռանդ չեն խնայում նախկին ՀԱԿ-ականներին «փչացնելու» համար: Անկախ ամեն ինչից՝ միասնական, թեկուզ ոչ այնքան վառ թիմով, հանդես գալը քաղաքականության մեջ ավելի գերադասելի է ու հեռանկարային, քան անհատական, նույնիսկ փայլուն խաղով և «խաբսերով» ելույթ ունենալը:
Դաշնակցությունը՝ շնորհիվ մեկ դարից ավելի մշակված գաղափարախոսության ունի և, հուսով եմ, միշտ կունենա իր ուրույն տեղը մեր քաղաքական կյանքում և մեր հասարակական գիտակցության մեջ: Սակայն իներցիայի ուժով, թե դաշնակցականների ոչ բավարար ջանքերի պատճառով այդ կուսկցության օրակարգը ընկալվում է որպես զուտ ազգային-ազատագրական պայքար և չի կապվում ժամանակակից հայաստանյան մարտահրավերների հետ: Հրաժարվել այդ կուսակցության «բրենդ» հանդիսացող արժեքներից՝ հիմարություն կլիներ: Ավելացնել դրանց նոր «բրենդներ»՝ շատ դժվար է: «Ժառանգության» համար քաղաքական այս շրջափուլը աստեղային ժամն էր: Չեմ կարծում, որ մոտ ապագայում այս կուսակցության համար «մոլորակների բարենպաստ շքերթը» կրկնվելու է»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտի» այսօրվա համարում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.