23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Մինչ քաղաքական ուժերը խորհրդարանում իրար հակահարված տալով քննարկում են կառավարության ներկայացրած ծրագիրը, «Ժամանակի» աղբյուրները տեղեկացնում են, որ կառավարության ներկայացրած ծրագրի հաստատումից հետո պաշտոնանկություններ են սպասվում որոշ բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում։
Իսկ ՀՀԿ-ականները համոզված են, որ կառավարության ծրագիրը ընդունվելու է, չնայած, ինչպես արդեն տեղեկացրել ենք, ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, «Ժառանգությունն» ու ՀՅԴ-ն դեմ են քվեարկելու կառավարության ծրագրին։
Ընդ որում՝ պաշտոնանկությունների մասով խոսքը միայն մարզպետերին չի վերաբերում, նաև այլ բարձրաստիճան պաշտոնյաների, ովքեր համապատասխան ցուցանիշներ չեն ապահովել կամ իշխանության պատկերացմամբ՝ չեն կարող իրականացնել կառավարության նոր ծրագիրը;
Ժամանակ
41 կողմ, 66 դեմ և 1 ձեռնպահ քվեարկությամբ Ազգային ժողովն այսօր մերժել է ԱԺ « «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որն առաջարկել էին «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները:
Նախագծին դեմ են քվեարկել միայն ԱԺ «Հանրապետական» ու «Օրինաց երկիր» խմբակցությունները:
Նշենք, որ առաջարկվող նախագծով պետք է ընտրություններից հետո հրապարակվեն ընտրություններին մասնակցածների ցուցակները:
Հասարակական, քաղաքական շրջանակներում ակտիվորեն լուրեր են պտտվում, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ արդեն պայմանավորվածություն են ձեռք բերել ԼՂ խնդրի շուրջ համընդհանուր հռչակագրի ստորագրման մասին: «Ժողովուրդ»-ի դիվանագիտական աղբյուրների պնդմամբ` 6-կետանոց փաստաթղթի ստորագրումից հետո պետք է առաջիկայում փոխվի ԼՂ ստատուս քվոն: Ի դեպ, դրա անհրաժեշտության մասին խոսել էր նաև ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: «Ժողովուրդ»-ը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանից հետաքրքրվեց, թե ինչ է մտածում Արցախի նախագահ Բակո Աահակյանը այս մասին և ինչ է պատասխանելու այսօր տարածաշրջանային այցով ԼՂ ժամանող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, որոնք մեկնելու են նաև Արցախ: «Այդպիսի բան չկա, չեմ կարծում, որ նման բան կա, ընդհանրապես դրանք սպեկուլյացիաներ են իսկ սպեկուլյացիաներին ես որևէ մեկնաբանություն չեմ տալիս»,-«ժողովուրդ»-ին փոխանցեց Արցախի նախագահի խոսնակը:
Ժողովուրդ
Չնայած ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ընդդիմադիր չլինելու մասին հայտարարությանը, անհանգստությունը ԲՀԿ գործարարների շարքում չի մարում: Բանն այն է, որ երկուշաբթի օրը խորհրդարան եկած Ծառուկյանը ԲՀԿ ֆրակցիայի նիստ է հրավիրել ու ասել, որ դեմ են քվեարկելու կառավարության ծրագրին: Գործարարներն այդ որոշումից դժգոհ են մնացել, այդուհանդերձ, բառ չեն ասել, բայց պատերի տակ ՀՀԿ իրենց ընկերներին բողոքել են. «Ո՞նց կարանք դեմ քվեարկենք, հերներս կանիծեն, պրոստո չենք մասնակցի քվեարկությանը, կթռնենք»: ԲՀԿ ֆրակցիայի նիստում Գագիկ Ծառուկյանն ասել է. մենք «ոնց եղել ենք, ըտենց էլ մնալու ենք` այլընտրանք», կոշտ ընդդիմություն չենք լինելու, ես հարցազրույց եմ տվել` «ընդեղ ամեն ինչ ասել եմ»: Ընդդիմադիր չլինելու այս մտքին ընդդիմացել է Գուրգեն Արսենյանը, ասելով` ես ունեմ իմ դիրքորոշումը, ես ընդդիմություն եմ: Վարդան Օսկանյանը ձայն չի հանել: Ծառուկյանին այս մոտեցումը դուր չի եկել, հասկացրել է` անցանք առաջ: Քվեարկությունների ժամանակ ԲՀԿ-ականները նկատել են, որ Արսենյանը խմբակցությունից տարբեր քվեարկություն է իրականացնում. ի տարբերություն իրենց, հիմնականում քվեարկում է դեմ կամ ձեռնպահ:
Հրապարակ
ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Եթե կառավարության ներկայացրած ծրագիրը փորձենք դիտարկել «աճ, թե խնայողություն» բանավեճի համատեքստում, այն միանշանակորեն խնայողության ծրագիր է: Բավական է վերցնել ծրագրից երկու էլեմենտ, և այս եզրակացությունը կլինի համոզիչ.
1. Կառավարությունը նախատեսում է պետական եկամուտների հավաքագրման մակարդակի աճի ապահովում՝ ՀՆԱ-ի նկատմամբ տարեկան 0.3-0.4 տոկոսային կետի չափով: Սա նշանակում է, որ կառավարությունը տնտեսության իրական աճի (ոչ ներկայացվելիք թվերի) լուրջ ակնկալիք չունի: Սա նաև նշանակում է, որ կառավարությունը որևէ ցանկություն և պատրաստակամություն չունի իրականացնելու խորքային փոփոխություններ, հատկապես՝ հարկային ոլորտում:
2. Ծրագրում հաջորդ չորս տարում (բացառությամբ «Հյուսիս-հարավ» ճանապարհային նախագծի, որն սկսվել է բավական ուշացումով և շատ դանդաղ է ընթանում) ենթակառուցվածքային մասշտաբային ծրագիր չկա, որը կարող է տնտեսական աճի խթան լինել: Ծրագրից հանված է անգամ նոր ատոմակայանի կառուցման հարցը: Աճին միտված միակ միջոցառումը հուլիսից նախատեսվող նվազագույն աշխատավարձի բարձրացումն է մինչև 45 հազար դրամ, ինչը չի կարող էական խթան լինել տնտեսական աճի համար:
Իսկ երբ այս ծրագիրը դիտարկում ենք կառավարության արդեն 2013թ. բյուջեի հետ համատեղ, որտեղ նախատեսվում է ընդամենը բյուջեի դեֆիցիտ ՀՆԱ-ի 2,6 տոկոսի չափով, ապա ծրագրի խնայողական և զսպողական լինելու հանգամանքը որևէ կասկած չի թողնում:
Դժբախտաբար, Հայաստանի կառավարությունը շատ ավելի պահպանողական է դարձել, քան նույնիսկ ԱՄՀ-ն է, որի ներկայացուցիչները իրենց վերջին հոդվածում բառացիորեն ասում էին. «Եթե փոփոխությունները չլինեն արագ և խորը, ապա այն դրական արդյունքները, որ հայերը ցանկանում են տեսնել, նույնպես կլինեն աստիճանական, եթե դրական արդյունքներ ընդհանրապես լինեն»:
Հայաստանի կառավարությունն իր գործունեության գլխավոր թիրախ է վերցրել ֆիսկալ և ֆինանսական կայունությունը, երբ Հայաստանի առաջ ծառացած մարտահրավերներն այնպիսին են, որ տնտեսական աճի ապահովումը, աշխատատեղերի ստեղծումը և աղքատության նվազեցումը օրվա հրամայականներն են:
Խնդիրն այն է, որ կառավարությունը այդ կայունությանը ուզում է հասնել և այն պահպանել տնտեսության լճացման ճանապարհով, երբ այդ նույնը կարելի է անել տնտեսական աճի միջոցով:
Հաշվի առնելով Հայաստանում առկա արտագաղթի միտումները, աղքատության բարձր մակարդակը և սոցիալական դժգոհությունները` ես կարծում եմ, որ Հայաստանի տնտեսական զարգացման ծրագիրը բոլորովին այլ ուղղությամբ պետք է լինի.
Հարկաբյուջետային քաղաքականության մասով. պետք է էականորեն ավելացնել կենսաթոշակներն ու աշխատավարձերը, թեթևացնել փոքր ու միջին բիզնեսի հարկային բեռը և տարեկան առնվազն մեկ-երկու մեծ ենթակառուցվածքային ծրագիր իրականացնել: Սրանց ֆինանսավորումը պետք է իրականացնել հիմնականում բյուջեի ավելի մեծ դեֆիցիտի միջոցով՝ ներքին պարտքի ավելացման և պետպարտատոմսերի թողարկման հաշվին՝ այնտեղ ներգրավելով քաղաքացիների խնայողությունները, Կենտրոնական բանկի միջոցները, ԱՊՊԱ-ից կուտակված գումարները և Կենսաթոշակային կուտակային հիմնադրամից հավաքվելիք միջոցները:
Դրամավարկային քաղաքականության մասով. ավելացնել դրամի ծավալները տնտեսության մեջ, նպաստել վարկերի էժանացմանը, թողնել, որ ազգային արժույթի փոխարժեքը ձևավորվի առանց միջամտությունների:
Ահավասիկ, այսպիսի հավակնոտ ծրագիր ներկայացնելու դեպքում մենք միայն կկարողանանք միաժամանակ երկու նպատակ իրականացնել՝ ա) տնտեսական աճի միջոցով նպաստել աշխատատեղերի ստեղծմանը, որը կբերի արտագաղթի էական կրճատմանը, բ) այս հավակնոտ ծրագիրը հաջողությամբ պսակելու համար կառավարությանն այլընտրանք չթողնել, քան իրականացնել խորքային կառուցվածքային փոփոխություններ բոլոր ոլորտներում»:
Գազի թանկացման թեման հուզում է հասարակության բոլոր խավերին:
Այսօր «Վարկած» ակումբում հյուրընկալվեց Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:
Նա բացասաբար գնահատեց գազի գինը սուբսիդավորելու կառավարության որոշումը, քանի որ՝ մեր բյուջեն այդ հնարավորությունները չունի:
Ակումբի բանախոսն ասաց, որ գազի սակագնի թանկացումը ծանր հետևանքներ կարող է ունենալ ցածր շահույթի մակարդակում գտնվող մանր և միջին բիզնեսի համար:
Պարոն Մակարյանը նշեց, թե չի հասկանում՝ ովքե՞ր և ինչի՞ շուրջ են անընդհատ բանակցում Ռուսաստանի հետ, եթե գազի գինն, ի վերջո, թանկանում է:
«Անընդհատ լսում ենք, որ մեր հանրապետությունը գտնվում է բանակցությունների փուլում Ռուսաստանի հետ, բայց ոչ ոք չի ասում, թե ինչ որոշեցին այդ բանակցությունների արդյունքում։ Եթե Ռուսաստանը համարյա թե առավելագույն գինն է սահմանել, ապա որտե՞ղ ենք մենք վրիպել, որ Ռուսաստանը առավելագույն սանդղակներն է սահմանել»,– հարցրեց նա։
Գագիկ Մակարյանը կարևորեց էներգիայի այլընտրանքային աղբյուրների ստեղծումը՝ խոսելով իրանական գազամուղի մասին:
Ի դեպ, «Վարկած» ակումբի հյուրին զարմացնում է, թե ինչո՞ւ է Հայաստանի իշխանությունը իր վրա վերցնում գազի սակագնի բարձրացման բեռը, եթե համառորեն շարունակում է լռել դրա հիմնական պատասխանատուն՝ «Հայռուսգազարդը»:
Ռուսական գազի գների թանկացման ֆոնին՝ քննադատությունը հիմնականում հասցեագրվում է Հայաստանի իշխանությանը:
Այդ քննադատությունն արդարացի է, որովհետև, ի վերջո, կառավարությունն է պատասխանատու ռուսական կողմի հետ բանակցությունների ձախողման, մեր տնտեսությունը ռուսական կախվածության մեջ դնելու, էներգետիկայի այլընտրանքային աղբյուրներ չգտնելու ու առհասարակ՝ անարդյունավետ կառավարման համար:
Սակայն գազի թանկացման համար պատասխանատու է նաև, գուցե՝ առաջին հերթին, Մոսկվան, մանավանդ՝ տեսակետ կա, որ Հայաստանի իշխանությունները պատժվում են եվրոինտեգրացիայի քաղաքականությանը հետամուտ լինելու համար:
Հայաստանում կան քաղաքական ուժեր, որոնք նույնիսկ սրա համար են մեղադրում Հայաստանի իշխանությանը՝ փորձելով արդարացնել Կրեմլի կայսերապաշտական քաղաքականությունը:
Բարեբախտաբար, նման տեսակետ հայտնողներն աստիճանաբար հայտնվում են քաղաքական փոքրամասնության մեջ: Ցավալին այն է, որ քաղաքական հիմնական ուժերը չեն ցանկանում հստակ դիրքորոշումներ արտահայտել հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ վայելելով բացառապես Տիգրան Սարգսյանին և նրա կաբինետին հասցեագրված քննադատության «հաճույքը»:
Այս գորշության մեջ հաճելիորեն առանձնացավ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նա նախօրեին փորձել է կապակցել ռուսական գազի թանկացման և Հայաստանում գտնվող ռուսական ռազմաբազաների խնդիրները:
Տրամաբանությունը շատ հստակ է. եթե մեր ռազմավարական գործընկերը մեզ հետ խոսում է շուկայական լեզվով, ապա նույն լեզուն բնորոշ պետք է լինի նաև հայկական կողմին:
Հիմա ռուսական բազաների համար՝ Մոսկվան ոչ մի կոպեկ մեզ չի վճարում, ավելին՝ բազայի հետ կապված մի շարք ծախսեր հոգում է հայկական կողմը:
Հայաստանի իշխանությունից պահանջվում է մի բան՝ ռուսական կողմից պահանջել, որպեսզի նա հայկական կողմին վճարի իր բազաների տեղակայման համար:
Թե մեր ինքնիշխանության հարցը կլուծենք և թե՝ կմեղմենք գազի թանկացման հետևանքով առաջացած սոցիալական լարվածությունը:
Ի դեպ, նման քաղաքական արիություն արդեն դրսևորել են ադրբեջանական իշխանությունները՝ Գաբալայի հարցով, նույնիսկ՝ Կենտրոնական Ասիայի մի քանի ռեժիմներ:
Կգնա՞ Հայաստանի իշխանությունը նման քայլի: Կասկածում եմ:
Սեփական նախաձեռնությամբ՝ հաստատ չի գնա:
Հասարակության և քաղաքական ուժերի խնդիրն է՝ գազի թանկացման առիթն օգտագործել՝ քաղաքական օրակարգը նաև նման գլոբալ հարցադրումներով համալրելու համար:
Ի վերջո, մենք պետք է ապացուցենք, որ՝ ոչ թե ռուսական ֆորպոստի զինվորիկներ ենք, այլ՝ ազատ երկրի հպարտ քաղաքացիներ:
Սուրեն Սուրենյանց
Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակի խոստացած պարզաբանումը տեղի ունեցավ:
Սակայն Գագիկ Ծառուկյանը խոսել է՝ ոչ թե ասուլիսում, Ազգային ժողովում, որի նիստից առաջ նա ժամանել է խորհրդարան, այլ՝ zham.am կայքին տված հարցազրույցում:
Սա առաջին դեպք չէ, որ Ծառուկյանը էքսկլյուզիվ հարցազրույց է տալիս այս լրատվամիջոցին: Այս առումով՝ նա ընդօրինակում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որը սիրում է բացառիկ հարցազրույցներ տալ «Մեդիամաքսին»:
Նմանատիպ բացառիկ հարցազրույցների առանձնահատկությունը՝ դրանց խնամվածությունն է, խիստ գրագետ շարադրվածքը, ավելորդ բառերի և նախադասությունների բացակայությունը:
Համաձայնեք, որ նման ոճը Քոչարյանին, օրինակ, չի սազում: Նա էր, որ մեր քաղաքական բառապաշարը հարստացրեց «կլիզմա», «վատ պարողին ի՞նչն է խանգարում» և նմանատիպ այլ արտահայտություններով ու բառերով:
Խիստ ձևված ոճը բնութագրական չէ նաև Գագիկ Ծառուկյանին, ում հասարակության մի ստվար զանգված համակրում է՝ հենց անմիջականության, ժողովրդական լեզվով խոսելու համար:
Սա PR-ի աքսիոմատիկ ճշմարտություններ են, որոնք, փաստորեն, անտեսվում են մեր քաղաքական առաջնորդների թիմերում:
Ինչևէ, Ծառուկյանն այս պարզաբանող հարցազրույցում դարձյալ հրաժարվել է նշել, որ իր կուսակցությունն ընդդիմություն է:
«Այսպիսով, մենք փաստում ենք, որ մաս չենք իշխանության և հետևաբար պատասխանատվություն չենք կրում այս կառավարության գործունեության համար: Մյուս կողմից՝ ես ուզում եմ նշել, որ անվստահության և թշնամանքի այս մթնոլորտը պետք է փոխել, երկրում պետք է հաստատել հանդուրժողականության և փոխվստահության մթնոլորտ: Եվ այս հարցում ԲՀԿ—ն պատրաստ է ստանձնել որոշակի դերակատարում: Հավատացե՛ք, սա բարդ և ինչ—որ տեղ նաև անշնորհակալ գործ է, քանի որ այսպիսի մթնոլորտում նման կեցվածքը շատերը չեն հասկանա, կամ չեն ցանկանա հասկանալ։ Հայաստանյան իրավիճակը հաշվի առնելով է, որ ԲՀԿ–ն մնում է որպես այլընտրանք՝ իշխանությունների վարած քաղաքականությանը։ Եթե ամեն ինչ իրապես խաղ լիներ, ինչպես այսօր հայտարարում են ոմանք, ապա այդ ի՞նչ մի դժվար բան էր ընդդիմություն լինելու մասին հայտարարություն անելը»,- ասել է ԲՀԿ նախագահը։
Փաստորեն, ԲՀԿ-ն, նրա առաջնորդը, նրա փիարշչիկները համառորեն և հետևողականորեն քաղաքագիտության մեջ մի նոր կարգավիճակ են ներմուծում: Բանից պարզվում է, որ կուսակցությունը կարող է մաս չկազմել կառավարությանը, պատասխանատվություն չկրել նրա գործունեության համար, սակայն նաև՝ ընդդիմություն չլինել: Այս ամենին կարելի է, իհարկե, շատ գեղեցիկ փաթեթավորում տալ, ինչ էլ արվել է վերոհիշյալ հարցազրույցում, սակայն դրանից խորհրդարանական՝ թվաքանակով երկրորդ, խմբակցության քաղաքական կարգավիճակը չի որոշակիացվում, ըստ այդմ՝ չի վերանում քաղաքական դաշտի լղոզվածությունը:
Ի հեճուկս որոշ ընդդիմադիրների տենդագին սպասումների՝ Ծառուկյանը նաև բաց տեքստով հասկացնում է, որ իշխանության ճամբարում անձնական թշնամիներ չունի: «Մեր թշնամին երկրում տիրող վիճակն է: Մեր թշնամին կոռուպցիան է, անարդարությունն է, աղքատությունը, արտագաղթն ու հուսալքությունն է»,- ասել է նա:
Այս համատեքստում՝ խիստ բնական է դիտվում, որ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու օծման օրը՝ Գագիկ Ծառուկյանը ողջագուրվում էր վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ՝ հասկացնելով, որ կառավարության ղեկավարն էլ կարող է յուրային դիտվել:
Ինչքան էլ պարոն Ծառուկյանի հարցազրույցը մշակված լինի՝ դրանում առկա է անկեղծության չափաբաժինը:
Այս հարցազրույցի հիմնական մեխը ԲՀԿ նախագահի խոստովանությունն է. «Մի քանի առիթներով ասել եմ, որ ես դասական պատկերացումներով քաղաքական գործիչ չեմ: Դա այդպես է, և ես չեմ էլ հավակնում այդպիսին դառնալու»:
Սա էլ ուշ հասկացողների և Ծառուկյանից հեղափոխականի կերպար կերտողների համար. մարդը համարյա բաց տեքստով ակնարկում է, որ քաղաքական ամբիցիաներ, համենայն դեպս՝ այնպիսիք, որոնք վտանգեն իշխանության կայունությունը՝ ԲՀԿ առաջնորդը չունի:
Մի խոսքով՝ հերթական անկեղծ հարցազրույցը, որը յուրաքանչյուրը մեկնաբանելու է յուրովի:
Սուրեն Սուրենյանց
Հ.Գ. Ընդհանուր համատեքստից դուրս՝ Գագիկ Ծառուկյանն անդրադարձել է նաև իր և սպորտի նորանշանակ նախարար Յուրի Վարդանյանի բարդ հարաբերություններին: Նա մասնավորապես ասել է. «Իսկ եթե հարցին ավելի լայն նայենք, ապա ասեմ, որ Սպորտի նախարարություն Հայաստանին երևի այնքան էլ պետք չէ: Պետական միջոցների խնայողություն կլիներ, և սուղ միջոցները կարելի կլիներ առավել արդյունավետ տնօրինել»:
Ի դեպ, այս հարցում ես միանգամայն համակարծիք եմ պարոն Ծառուկյանի հետ:
Երեկ «Անի» հյուրանոցում Րաֆֆի Հովհաննիսյանի նախաձեռնած հավաքն ամենադժգույնն էր՝ բովանդակության և համեստը՝ ներկայացուցչական առումով:
«Բարև Երևան» դաշինքին մաս կազմող փոքր կուսակցությունների ղեկավարներից զատ՝ հավաքին մասնակցել են նաև նախագահի հացուդալավոր թեկնածու Անդրիաս Ղուկասյանն ու անվճարունակության պատճառով նախագահի թեկնածուի կարգավիճակին այդպես էլ չհասած թոշակառու Պավլիկ Սարգսյանը:
Ընդ որում, երկուսն էլ Րաֆֆու «գծի մեջ» չեն տեղավորվել:
Անդրիասն սահմանադրական անհապաղ հեղափոխության կոչ է արել՝ Րաֆֆու վճռական գործողություններն աշնանն անելու խոստումների համատեքստում: Ընդ որում, Հովհաննիսյանի կողմնակիցները Ղուկասյանին ավելի երկար են ծափահարել, քան՝ իրենց առաջնորդին:
Իսկ չկայացած թեկնածու Պավլիկ Սարգսյանն երեկվա հավաքը վերածել է շոուի՝ փորձելով պարզել, թե ինչո՞ւ է «Ժառանգության» խորհրդարանական խմբակցության նախագահ Ռուբեն Հակոբյանը մայիսի 9-ին, Արցախում սեղմել նախագահ Սերժ Սարգսյանի ձեռքը:
Ելույթ ունեցողներն էլ, այդ թվում՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, կարևորել են միասնությունը՝ չհստակեցնելով, սակայն, թե ովքե՞ր և ո՞ւմ դեմ պետք է միավորվեն:
«Ժառանգության» ղեկավարը մի լավ քննադատել է իշխանություններին, սակայն մեծահոգաբար թույլ է տվել, որ նրանք մի քանի ամիս էլ վայելեն պաշտոնների քաղցրությունը:
Երեկվա հավաքից պարզ է դարձել, որ Րաֆֆին մեկնում է ԱՄՆ՝ համայնքային և պաշտոնական հանդիպումների:
Սա է երեկվա հավաքի հիմնական նորությունը, ինչպես նաև այն, որ կուսակցությունը հունիսի 15-ին արտահերթ համագումար է անելու:
Սակայն Րաֆֆի Հովհաննիսյանն երեկ կարևոր մի բացահայտում է արել՝ ժողովից հետո լրագրողների հարցերին պատասխանելիս:
Պարզվում է՝ Րաֆֆին վաղուց է իմացել, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն այս իշխանության դեմ դուրս եկողը չէ:
«Ոչ, որովհետև պարոն Ծառուկյանը, երկու անգամ հանդիպել ենք իրար հետ, և ինքն այն եզակի մարդկանցից է, որ միշտ ինձ հետ եղել է անկեղծ և այդ անկեղծությունը դեմ դիմաց, իմ աչքերի մեջ նայելով՝ բացատրել է, որ ինքը երբեք չի պատրաստվում դեմ դուրս գալ իշխանությանը»,- երեկ լրագրողներին լուսավորել է «Ժառանգության» ժպտերես ղեկավարը:
Ինչո՞ւ է այս մասին Րաֆֆին խոսում այսօր՝ ընտրություններից հետո, երբ դրանց ընթացքում ԲՀԿ-ն կարողացել է, ընդդիմություն ձևանալով, իր կողմը քաշել բողոքական էլեկտորատի, այդ թվում՝ «Ժառանգության» ձայները:
Եթե Հովհաննիսյանը գիտեր, որ ԲՀԿ-ն ընդդիմադիր չէ, ինչո՞ւ էր նրա առաջնորդին համախմբման կոչ անում վերջին հանրահավաքին:
Արդյո՞ք «Ժառանգության» ղեկավարն էլ իր հաշիվներն ունի և ժողովրդի հետ անկեղծ չէ, թե՞ այս պրիմիտիվ հարցերի պատասխաններն էլ չունի:
Ժամանակը ցույց կտա, սակայն ամեն անցնող օր ավելի է ամրապնդում այն տեսակետը, որ Հովհաննիսյանի թիմում հստակ պատկերացում չկա առաջիկա անելիքների մասին:
Սուրեն Սուրենյանց
Ըստ ԶԼՄ-ների, Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանին է պատկանում ՀԴՄ կտրոնների թուղթ մատակարարող «Ալեքսերվ» ընկերությունը, որը, հաղթելով այդ ապրանքի մատակարարման մրցույթում, այս տարվա ապրիլ ամսին «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ կնքել է շրջանակային պայմանագիր:
Բացի այդ, ըստ նույն աղբյուրների, ՊԵԿ նախագահի անվան հետ են կապվում նաև այլ ընկերություններ, ինչպես օրինակ, ««Ապեյրոն» ՍՊԸ-ն (սննդամթերքի ներկրում), «Մեգաֆուդ» ՍՊԸ-ն (սննդամթերքի ներկրում և արտադրություն), «Գալաքսի» սուպերմարկետը, «Մեգա մոթորս» ՍՊԸ-ն («Միցուբիշիի» ներկայացուցիչը ՀՀ-ում), «Սանտա ֆե» սրճարանը, «Գալաքսի» հացի գործարանը, «Մեգա սպորտ» խանութների ցանցը, «Խրոնոգրաֆ» թանկարժեք ժամացույցների խանութ-սրահը, «Չիմեգ» ՍՊԸ-ն, «Յուքոմ» ընկերությունը (արբանյակային հեռարձակում, ֆիքսված հեռախոսակապ, ինտերնետ), «Ամասիայի» կաթի գործարանը, «Ալյանս» մաքսային տերմինալը և այլն:
Այս փաստերը հիմք են հանդիսացել, որպեսզի «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը Խաչատրյանի հարցով դիմի Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին:
Հանձնաժողովը դիմումը քննել է, հաստատել է, որ, մասնավորապես, «Ապեյրոն» և «Մեգամոթորս» ընկերությունները պատկանում են հենց ՊԵԿ-ի նախագահի որդիներին, ևս չորս ընկերությունների սեփականատերեր Խաչատրյանի ազգականներ են: Հայաստանում, ի դեպ, ընդունված է, որ բարձրաստիճան պաշտոնյաներն իրենց բիզնեսները ձևակերպում են երեխաների, հարազատների անուններով ու հաստատապես` Խաչատրյանը բացառություն լինել չի կարող: Հետևաբար` կարելի է պնդել, որ հենց ՊԵԿ-ի նախագահն է թվարկված և էլի բազմաթիվ բիզնսների իրական տերը: Վախենամ, որ նա ոչ թե սոսկ խոշոր գործարար է, այլ մարդ, որը հավակնում է օլիգարխ կոչվելուն:
Այս համատեքստում առավել քան զավեշտալի է, որ նշված փաստերի ուսումնասիրությունը հիմք չի տվել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին եզրակացնելու, որ Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը «Ապեյրոն» և «Մեգամոթորս» ընկերությունների առնչությամբ գտնվել է շահերի բախման իրավիճակում: Հանձնաժողովը փաստել է, որ «ինչպես հանձնաժողովին ներկայացված դիմումներում, այնպես էլ հանձնաժողովի ուսումնասիրությունների արդյունքում ի հայտ չեն եկել փաստեր, որ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը իր լիազորությունների շրջանակում կատարել է այնպիսի գործողություն կամ ընդունել է այնպիսի որոշում, որը ինքնին օրինական լինելով հանգեցրել է կամ նպաստել «Ապեյրոն» և «Մեգամոթորս» ընկերությունների գույքային կամ իրավական դրության բարելավմանը»:
Մի կողմից` հանձնաժողովը, կարծես թե, ընդունում է, որ Խաչատրյանի ընտանիքը տիրապետում է լուրջ բիզնեսների, մյուս կողմից` փաստվում է, որ նրա այսօրվա պաշտոնական դիրքը չի նպաստել այդ բիզնեսների համար արտոնյալ պայմանների ստեղծմանը:
Համաձայնեք` զավեշտալի իրավիճակ է, զարմանալի որոշում, որը, հավանաբար, օրենքի խախտմամբ, սահմանված ժամկետներում չի հրապարակվել` հենց այս պատճառով:
Երբ Երևանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանը պաշտոնակ արվեց` պետական ծառայության և բիզնեսի անհամատեղելիության հիմքով, շատերը, այդ թվում` ես, հույս հայտնեցինք, որ Հայաստանում սկսվել է իշխանությունն օլիգարխիայից տարանջատելու գործընթաց:
Փաստորեն, մեր ոգևորությունն ադեկվատ չէր, շտապել ենք:
Ստացվում է` բիզնեսի և պաշտոնի անհամատեղելիության մասին հիշում են, երբ խնդիր է դրված ազատվել կոնկրետ մարդուց:
Խաչատրյանի պարագայում` բիզնեսի և պաշտոնի անհամատեղելիության մասին հիշող չեղավ, այն էլ` այն դեպքում, որ հենց ՊԵԿ-ի նախագահն է այս կամ այն բիզնեսի համար արտոնություններ ստեղծողը, խոչընդոտներ հարուցողը:
Դե արի ու հավատա արդարությանը…
Սուրեն Սուրենյանց
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.