23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Ինչպես և սպասվում էր, կառավարություն-Վերահսկիչ պալատ առճակատումն աստիճանաբար ավելի ու ավելի կատաղի տեսք է ստանում։ Տիգրան Սարգսյանի թիմն անցել է լայնամասշտաբ հակագրոհի։ Ընդ որում՝ եթե մեկ-երկու շաբաթ առաջ ընդամենը զգուշավոր կարծիքներ էին հնչում, թե Վերահսկիչ պալատը մի թեթև խտացրել է գույները, հիմա տոնայնությունը փոխվել Է։
Հանրապետական պատգամավոր Արտակ Դավթյանն, օրինակ, բացահայտորեն հայտարարում է, թե ՎՊ-ն միտումնավոր խեղաթյուրել է փաստերը, Էկոնոմիկայի փոխնախարար Կարիեե Մինասյանը ՎՊ-ին մեղադրում է սկսնակ գործարարների մեջ պետության հանդեպ վախ և անվստահության սերմանելա մեջ, նաև սպառնալիքներ են հնչում, թե այս թեման շարունակություն կունենա դատախազության ձեռնարկած քայլերից հետո (այսինքն՝ եթե դատախազությունն այդ փաստերը չհաստատի, ՎՊ նախագահը պիտի պատժվի) և այլն։
Այս ամենը հասկանալի է, բայց Տիգրան Սարգսյանի թևն այլ ուղղությամբ էլ է հակագրոհում։ Նրա նկատմամբ կասկածելիորեն լոյալ լրատվամիջոցներն, օրինակ, ակտիվորեն շրջանառության մեջ են դնում այն թեզը, թե այս ամենը դրսից է կազմակերպված։ Գաղափարը հետևյալն է. Ռուսաստանն ուզում է Հայաստանին զոռով քարշ տալ Եվրասիակսւն միություն, «արևմտամետ» Տիգրան Սարգսյանը դիմադրում է, դրա համար էլ «ռուսամնտ» ուժերն օֆշորային սկանդալ են բացահայտում, Վերահսկիչ պալատի միջոցով աննախադեպ բացահայտումներ են կազմակերպում և այլն։
Այդպես է դա, թե ոչ՝ մեզ, ճիշտն ասած, առանձնապես չի հետաքրքրում։ Ինչ նշանակություն ունի, թե ով է հրահրել այդ բացահայտումները։ Շատ ավելի կարևոր է՝ համապատասխանո՞ւմ են դրանք իրականությանը, թե ոչ։ Իսկ այս հարցում երկու կարծիք լինել չի կարող։ Ո՞վ չգիտի, որ այս իշխանությունները թալանում են:
Չորրորդ ինքնիշխանություն
Չնայած իշխանական թևի ներկայացուցիչները Սուրիկ Խաչատրյանի պաշտոնանկությունից հետո հաճախ են հայտարարում, որ Ս. Խաչատրյանը դժվար թե վերանշանակվի Սյունիքի մարզպետի պաշտոնում, սակայն ԳԱԼԱ-ի ունեցած տեղեկություններով՝ ՀՀԿ վերնախավը այս հարցի առնչությամբ դեռ վերջնական որոշում չի կայացրել: Դա է վկայում նաև այն հանգամանքը, որ ՀՀ կառավարությունը չի շտապում Սյունիքի նոր մարզպետ նշանակելու հարցում:
Ունի՞ արդյոք հնարավորություն Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը վերադառնալու իր պաշտոնին, ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում Գորիսի քաղաքապետ Նելսոն Ոսկանյանը պատասխանել է. «Ես չգիտեմ, դա կառավարությունն է որոշելու, պարզապես ես կուզեմ, որ ինքը վերադառնա»:
Ս. Խաչատրյանին դարձյալ մարզպետի պաշտոնում տեսնելու ցանկությունը Գորիսի քաղաքապետը մեկնաբանում է այսպես. «Որովհետև ինքը բոլոր տնտեսական ցուցանիշները, կազմակերպչական գործողությունները նորմալ են իրա մոտ»: Նելսոն Ոսկանյանը չի թաքցրել նաև այն հանգամանքը, որ Խաչատրյանը ընտրություններին բավականին լավ է աշխատել ՀՀԿ-ի համար, և մասնավորապես փետրվարին կայացած նախագահական ընտրություններում ապահովել Սյունիքի մարզում Սերժ Սարգսյանի հաղթանակը: «Դա էլ է հավատի աղբյուր»,- ասել է Նելսոն Ոսկանյանը:
Գորիսի քաղաքապետը հայտնել է, որ երեք օր առաջ է հանդիպել Սուրիկ Խաչատրյանին: Վերջինիս տրամադրությունը նորմալ է եղել: «Գորիսեցիները հարգանքով են վերաբերվում նրա նկատմամբ, ինքը մեծ ավանդ ունի: Ես չէի ուզենա, որ այս դեպքը պատահած լիներ, դե պատահել է, և ինձ թվում է, որ ամեն ինչը իրա տեղը կդրվի»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասել է Գորիսի քաղաքապետը:
Հիշեցնենք, որ հունիսի երկուսի կեսգիշերին Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան բակում հնչել էին կրակոցներ, ինչի արդյունքում ապանվել էր Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանը, իսկ վերջինիս հարազատ եղբայրը շարունակում է բուժում ստանալ հիվանդանոցում:
Հարուցվել է քրեական գործ: Ձերբակալվել են Սուրեն Խաչատրյանի որդին և թիկնապահը:
Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ, ինչպես խոստացել է, նախագահական ընտրություններից հետո լքելու է իր պաշտոնը և հեռանալու է քաղաքականությունից, բայց՝ ոչ երկրից։ Անկախ նրանից՝ դա բարի կամքի դրսևորում էր, թե հաշվարկ (ինչպես, բնականաբար, պնդում է Սաակաշվիլին), հասարակության կողմից դա դրական է ընկալվում ՝ մարդը եկավ իշխանության, փորձեց ինչ-որ բան շտկել, հետո, իր առաքելությունը ավարտված համարելով, աթոռից չկառչեց և հեռացավ։
Մեր մյուս հարևանների մոտ իրավիճակը այլ է. նախագահի պաշտոնին հավակնում է Իլհամ Ալիևի կինը ՝ Մեհրիբանը։ Եթե այդ քաղաքական «օպերացիան» իրականացվի, ապա դա կնշանակի, որ ալիևյան կլանի «իլհամական» և «մեհրիբանական» թևերի պայքարն ավարտվեց վերջինիս հաղթանակով և, ինչպես և Իլհամի մնալու դեպքում, կնշանակի համակարգի կոնսերվացիա առնվազն ևս 10 տարով։ Ադրբեջանում, ի տարբերություն Հայաստանի և Վրաստանի, հասարակական կարծիքի հետ հաշվի նստելու խնդիր ընդհանրապես չկա (թեև մեզանում էլ այդ առումով առանձնապես երանելի վիճակ չէ)՝ չնայած վստահ եմ, որ մեր հարևան երկրում մտածող մարդիկ շատ լավ հասկանում են, որ Իլհամ-Մեհրիբան փոխատեղումից ոչինչ չի փոխվում։
Ինչպե՞ս էր հետնորդի հարցը լուծվում Հայաստանում։ Լևոն Տեր-Պետրոսյանը «որոշ ուժերի» ճնշման տակ իշխանությունը փոխանցեց վարչապետ Ռոբերտ Քոչարյանին, ինչը, ենթադրում եմ, նրա մանկության երազանքը չէր։ Բայց առաջին նախագահը երբեք ոչ նեղ, ոչ լայն շրջանակներում չէր ասել, թե ում է տեսնում Հայաստանի հաջորդ նախագահ։ Ռոբերտ Քոչարյանը, առանց տեսանելի արտահայտած տհաճության, իշխանությունը փոխանցեց վարչապետ Սերժ Սարգսյանին։ Վարչապետի պաշտոնը, այդպիսով, առանցքային է հետնորդի հարցում։ Նա, ով 2015-16 թվականներին նշանակվի ՀՀ վարչապետ, նա էլ, հավանաբար, 2018 թվականին կլինի նախագահի իշխանության թեկնածուն։ Եթե մինչ այդ որևէ արտառոց բան տեղի չունենա։ Այդպես եղավ, ի դեպ, նաև Ռուսաստանում ՝ Ելցին-Պուտին և Պուտին–Մեդվեդև–Պուտին փոխատեղումների ժամանակ։
Հետնորդի խնդիրը կա նաև ընդդիմադիր դաշտում։ Նույն Լևոն Տեր-Պետրոսյանը հետևողականորեն բացառեց ՀԱԿ շարժման մեջ որևէ հետնորդ ունենալու հնարավորությունը։ Հենց այդ պատճառով էլ ՀԱԿ նորաստեղծ կուսակցության մեջ չմտան բոլոր վառ, հավակնոտ անհատականությունները։ Առավել հավակնոտ էր, հավանաբար, Նիկոլ Փաշինյանը, և դրանով է, իմ կարծիքով, բացատրվում նրա դեմ ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի շարունակվող քարոզչական կամպանիան։ Իհարկե, պարոն Փաշինյանը ունի բազմաթիվ թերություններ, բայց նա երբեք Գեղամյան չի դառնա։ Դրա համար ոչ մի նախադրյալ, ինձ թվում է, չկա։
Առավոտ
Այսօր ՎԱՐԿԱԾ ակումբում «Քաղաքական սերնդափոխություն» շարժման ղեկավար Անի Հովհաննիսյանը խոսեց իրենց շարժման նպատակների, նախաձեռնությունների մասին:
Նրա խոսքով, մոտ երկու ամիս առաջ ծնունդ առած շարժումն իրենից ենթադրում է քաղաքականության թարմացում, մրցունակ կադրերի ներգրավում պետական կադրերի կառավարման ոլորտ:
««Քաղաքական սերնդափոխություն»-ը պետականամետ և միասնություն քարոզող շարժում է, և մենք որևէ քաղաքական խմբի շահերին չենք ծառայում, որևէ մեկին արատավորելու խնդիր չունենք, մեր միակ նպատակն է ստեղծել միասնական երիտասարդական ճակատ»,-նշեց նա:
Ըստ Անի Հովհաննիսյանի, պետք է հաշվի առնել նաև երիտասարդների կարծիքը, և երիտասարդներին ներգրավել կառավարման ոլորտ, լսել նաև իրենց կարծիքը: Նրա կարծիքով, ընդդիմությունը չի լուծում հարցեր, այլ ձևական բնույթ է կրում, այսինքն ստեղծվել է քաղաքական մի համակարգ, որը չունի հակակշիռներ:
«Շարժումն ունի 18 ոլորտ, յուրաքանչյուր ոլորտային խումբ ունի ղեկավար և կորիզ, և կան անդամներ, որոնք այս կամ այն չափով օգնում են շարժմանը: Մենք հիմա ուսումնասիրում ենք, թե ինչ միջոցներով պետությունը կարող է սուբսիդավորել ուսումնական վարկը, պետք է մտածել որևէ համակարգ, որով ապագա գործատուն ֆինանսավորում է իր ապագա աշխատողին, ապա աշխատողը մարում է ընթացքում: Այսօր ամենալուրջ խնդիրը Հայաստանում՝ աշխատատեղերի բացակայությունն է: Մենք ունենք նաև իրավաբաններ, որոնք օգնում են այն երիտասարդներին, որոնք ընդունվում են աշխատանքի, փորձաշրջան են անցնում և մնում են առանց գործ»,-ընդգծեց Հովհաննիսյանը:
Նախորդ օրը ԵԺԿ գագաթնաժողովից վերադարձած, այնտեղ մի շարք կարևոր հանդիպումներ ունեցած Սերժ Սարգսյանը, մեր տեղեկություններով, հունիսի 24-26-ը պաշտոնական այցով կմեկնի Վարշավա:
Ի դեպ, ԵԺԿ հաջորդ համաժողովը տեղի կունենա «Ուլիսեսով» ներծծված Ջոյսի հայրենիքում՝ Դուբլինում։ 2014թ. մարտի 6-ին։ Սամիթի «հմայքը» ոչ միայն այն է, որ դրան արդեն մասնակցելու է նաև «Ժառանգությունը», այլև, որ ԵԺԿ-ն պատրաստվում է Եվրապառլամենտի ընտրություններին, արդեն իսկ աշխատում է իր նախընտրական ծրագրի վրա, ու, որպես մեծ սփյուռք ունեցող երկիր, այս դեպքում արդեն ՀՀԿ-ն կարող է նրա համար անփոխարինելի գործընկեր դառնալ։ Ինչ վերաբերում էր Սերժ Սարգսյանի Լեհաստան կատարելիք այցին, ինչպես մեր թերթի հետ զրույցում ասել էր ՀՀ-ում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին, իրենք վաղուց են այն նախապատրաստում և կարևորում են. «Լեհաստանը, որպես Արևելյան գործընկերության ջատագով երկիր, հետաքրքրված է Հայաստան-ԵՄ մերձեցմամբ՝ հաշվի առնելով նաև հանգամանքը, որ նոյեմբեր ամսին տեղի է ունենալու Արևելյան գործընկերության համաձայնագրի նախաստորագրումը»։
Հիշեցնենք, որ Լեհաստանն օրինաչափորեն համարվում է ԱՊՀ երկրների եվրոպական «կուրատորը» և, որպես ինքնուրույն գործելաոճ ունեցող երկիր, միշտ էլ աչքի է ընկել ասելիքի համարձակությամբ, ինչն էլ իրաքյան դեպքերի ժամանակ առիթ տվեց ժակ Շիրակին բացականչել. «Լեհաստանը կորցրեց լռելու պահը»։ Դատելով հայաստանյան վերջին օրերի՝ ԵԺԿ-Վիեննա-Վարշավա այցերից, կարելի է ասել, որ լեհական համարձակությունը, Ադրբեջանին Ռուսաստանի կողմից մեկ միլիարդի զենք մատակարարելու ֆոնին, շահեկան է մեզ:
Հրապարակ
«Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ»–ին հայտնի դարձավ որ Ռոբերտ Քոչարյանի՝ Արցախում գտնվելու օրերին ԼՂՀ ներկա ու նախկին նախագահների՝ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի հետ հանդիպման ժամանակ քննարկումներ են եղել նաև Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ։ Տեսակետ է հնչել, որ ՀՀ-ում դրությունը գնալով վատթարանում է, և որ Սերժ Սարգսյանն այլևս չի կարող իրավիճակին տիրապետել, ուստի հարկավոր են շրջադարձային քայլեր։
Այս համատեքստում նույնիսկ խոսք է եղել Ռ. Քոչարյանին ՀՀ վարչապետ նշանակելու մասին։ Մեր աղբյուրները չեն բացառում, որ ղարաբաղյան կլանը, որն իրականում ՀՀ-ում ձևավորում է իշխանությունը, այս հարցը դնի Ս. Սարգսյանի առաջ։ Ռ. Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը, սակայն, «Ժողովուրդ»–ի հետ զրույցում ասաց, թե ինքն առաջին անգամ է լսում այդ մասին։ Ինչ վերաբերում է Քոչարյանի՝ ԼՂՀ այցելությանը, ըստ նրա՝ դա սովորական այց է, և Քոչարյանը հաճախ է մեկնում այնտեղ»,- գրում է թերթը։
Հայաստանի քաղաքական էլիտան երբեք էլ չի փայլել վարքագծի ադեկվատությամբ: Հաճախ այնպիսի տպավորություն է, որ Հայաստանի իշխանությունն ինքն իրեն մեկուսացրել է Հայաստանի շուրջ տեղի ունեցող զարգացումներից ու զբաղված է բացառապես սեփական վերարտադրության խնդիր լուծելով:
Հայ-ռուսական հարաբերությունները վաղուց հեռու են բավարար լինելուց:
Ռուսաստանի իշխանությունը վաղուց պաշտոնական Երևանի հետ խոսում է վերջնագրի լեզվով, մերոնք էլ գերադասում են չզայրացնել «մեծ եղբորը», ինչից, սակայն, վերջինիս ախորժակն ավելի է բացվում:
Ռուսաստանը բարձրացնում է Հայաստան մատակարարվող գազի գինը, հստակ հասկացնում է, որ մեր երկրի հետ աշխատելու է շուկայական օրենքներով:
Քաղաքական պատասխան տալու փոխարեն՝ Հայաստանի իշխանությունը պատրաստվում է ռուսներին օտարել «Հայռուսգազարդում» իրեն պատկանող 20% բաժնեմասը:
Լավ, ենթադրենք այս քայլով կլուծվի գազի սակագնի 30% սուբսիդավորման հարցը՝ մի քանի ամսվա կտրվածքով: Սակայն նույն «Հայռուսգազարդն» ամբողջությամբ կդառնա ռուսական, Հայաստանի կառավարությունը կկորցնի սակագանային գործընթացի վրա ազդելու վերջին ռեսուրսները:
Էլ չեմ ասում, որ Հայաստանի կառավարությունը չի մտածում անգամ այլընտրանքային էներգակիրների մասին:
Կամ՝ մյուս խնդիրը, որը կապված է անվտանգության հետ:
Հայաստանի որևէ պաշտոնյա չի կարողացել հիմնավորել, թե ինչու է Հայաստանը մաս կազմում ՀԱՊԿ-ին, որի անդամ որևէ երկիր մեզ հետ ընդհանուր սահման չունի:
Ավելի շուտ, պաշտոնական մակարդակով՝ մեր ղեկավարներն անընդհատ ասում են, թե այդ կառույցը երաշխավորում է մեր անվտանգությունը՝ հայ-ադրբեջանական հնարավոր պատերազմի վերսկսման դեպքում:
Կատարյալ անհեթեթություն է, որովհետև ՀԱՊԿ լոկոմոտիվ Ռուսաստանը Բաքվին պատրաստվում է մեկ միլիարդ դոլարի զինամթերք հատկացնել: Եվ սա այն դեպքում, որ Ադրբեջանը ՀԱՊԿ անդամ չէ, վարում է ռուսականից անկախ, երբեմն՝ տարբերվող ու հակադրվող քաղաքականություն, գնված զենքով էլ պատրաստվում է պատերազմել Ռուսաստանի իբրև թե դաշնակից Հայաստանի դեմ:
Օրինակներ կարող եմ էլի բերել՝ տասնյակներով, սակայն սրանից խնդրի էությունը չի փոխվում. ռուսական իշխանությունները պարբերաբար թքում են մերոնց երեսին, մերոնք ձև են անում, թե անձրև է գալիս:
Արտաքին քաղաքականության մեջ՝ անիմաստ հակադրվելն արկածախնդրություն է, սակայն հանդուրժելի չէ նաև երկրի ինքնիշխանությունը զիջելու այսօրվա կուրսը:
Գազի սակագնի պատմությունը, ռուս-ադրբեջանական ռազմական խորացող համագործակցությունը բավարար էին, որ Հայաստանի իշխանությունը լրջորեն քննարկեր ՀԱՊԿ-ում մեր երկրի մնալու նպատակահարմարությունը, օրակարգային դարձներ Հայաստանի տարածքում ռուսական ռազմաբազների կարգավիճակի հարցը:
Այս ամենը, սակայն, չի արվում՝ ստեղծելով տպավորություն, որ երկրի գործող իշխանությանը հետաքրքրում է բացառապես իր երկարակեցության հարցը՝ թեկուզ երկրի անկախության կորստի գնով:
Սուրեն Սուրենյանց
«Թաղեմ բոյդ, Հակոբ»,- երեկ ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը (Բառադի Համո) զայրացած տոնով նետել է իր կուսակից Հակոբ Հակոբյանի (Թունելի Հակոբ) հասցեին։
ՀՀԿ-ական պատգամավորները երեկ ջանք չեն խնայել, որպեսզի արտահերթ նիստի օրակարգն արագ սպառվի, նրանք խուսափել են օրինագծերի քննարկման ժամանակ հարցեր ուղղել զեկուցողներին, նիստը վարող ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն էլ արագ-արագ, իրար հետևից ընթերցել է նախագծերի անունները, հայտարարել՝ հարցեր չկան և առաջ անցել։ Օրինագծերից մեկի ներկայացման ժամանակ, սակայն, պարզվել է՝ Հակոբ Հակոբյանը հարց ունի և ահա այդտեղ էլ Համլետ Հարությունյանի նյարդերը տեղի են տվել։ Այդուհանդերձ, նիստն արագ ավարտվել է։ Այդպիսով ավարտվել է նաև պատգամավորների աշխատանքը և մինչև աշուն նրանց հիմնական մասն այլևս չի երևա ԱԺ-ում։ Արտահերթ նստաշրջանի վերջում տեղի ունեցած քվեարկություններից հետո պատգամավորներն այնքան արագ են լքել խորհրդարանի շենքը, որ րոպեներ անց որևէ մեկին հնարավոր չէր այնտեղ գտնել:
Հայկական ժամանակ
Գեներալների հեղինակած օրինագծի պատճառով երկու ամբողջական օր խորհրդարանում անցկացրած, հալումաշ եղած Սամվել Ալեքսանյանը նախորդ օրը հուշիկ եկավ-նստեց լրագրողների կողքին՝ բազմոցի ծայրին ու համեստորեն լռեց։ Դեմքի այնպիսի արտահայտություն ուներ, իբր ինքն ինքը չէ, լրագրողներից մեկն է, մենակ թողնեն հանգիստ նստի։ Քիչ հետո որտեղից-որտեղ մի նեթբուք գտավ, դրեց գիրկը, իբր ինքն էլ է աշխատում, ու նույն անհաղորդ-աղաչական դեմքով՝ մենակ հարց չտաք, դահլիճում շոգ– անհետաքրքիր է, թողեք ձեր կողքը նստեմ։ Խիստ օպերատիվ հարցերին անցանք, ինքը լուռ՝ մնաց տխուր նստած»,– գրում է թերթը և ներկայացնում պատգամավորի հետ ծավալված հարցուպատասխանը։ Ներկայացնում ենք ամբողջությամբ.
«Փակ շուկան ապամոնտաժելու առիթո՞վ եք այդպես թախծոտ դարձել։ Էլի պաս պահո՞ւմ եք։ Արտակ Ալեքսանյանին ե՞րբ են նշանակելու թաղապետ,
Ապարանից որ ընտրվեք, էլ ապարանցիները չե՞ն գալու Բանգլադեշում քվեարկեն։ Ոչ մի հարցի չի պատասխանում։ Քանի՞ երեխա ունեք։ Էս հարցի վրա աշխուժացավ. «Յոթը, երեքն էլ ունենալու եմ»։ Բա պահելը դժվար չէ՞, հազիվ էիք յոթին պահում, հետո էլ էդքան պաշտոն Բանգլադեշում չկա, որ ձեր տասին, քրոջ, եղբոր երեխաներին տեղավորեք։ Էն Խաչիկ Մանուկյանն էլ ձու չի՞ ուղարկում էրեխեքի համար, մի ժամանակ օգնում էր, կարողանում էիք յոլա գնալ։ «Հիմա մեկն ըլնի՝ Խաչիկին ձու ուղարկի»,– հրճվանքով ասաց։ Մի ուրախացեք, ինքն էլ երևի ուրախացել է Ձեր՝ շուկայի ապամոնտաժման վրա, բիզնեսի կանոնն է այդպիսին։ Քիչ-քիչ ավելի աշխուժացավ, բացվեց, սկսեց բողոքել Շողերինայից՝ կնոջից. «Փող չի տալիս, լավ չի նայում ինձ»։
Ասում են՝ շատ խիստ «բիզնես– վումըն» է. աշխատողները վախենում են աչքերին նայեն, դողում են։ «Ես էլ եմ դողում»։
Բա ո՞նց եք էլի երեք երեխա ունենալու։ «Վախենալով»։ Անցած տարի խոստացաք ժողովրդին Քոբուլեթի տանեք՝ չտարաք, Շողերի՞ց վախեցաք. էս տարի՞ ինչ եք անելու։ «Վախեցա, բայց տարա. Սևան տարա, էս տարի էլ եմ Սևան տանելու»։ Ճի՞շտ է, որ Արտակը դեռ քսանհինգ տարեկան չկա, բայց թաղապետ եք ուզում դարձնեք։ «Ես կապ չունեմ էդ գործի հետ, Գրիշին գնա հարցրու, իր փեսան է»։ Իսկ ճի՞շտ է, որ Դուք եք Արտակին ու հարսնացուին համոզել, որ համաձայնեն՝ Գրիշը գա հարսանիքի. հարսնացուն՝ Գրիշի դուստրը, այնքան էլ չի ցանկացել, որ գա՝ հոր հետ էն չեն։ «Սաղ գիտես, խի՞ չես զագսում աշխատում»։ Բայց դե Արտակը շատ փոքր է թաղապետ դառնալու համար, թաղում էլ հոգսերը շատ–շատ են։ «Ինչի՞ ա փոքր, ես տասնհինգ տարեկանում պահեստապետ եմ աշխատել, ո՞նց էր, որ փոքր չէի»։ Ինչպիսի՞ դաժան մանկություն. հիմա էլ եք պահեստապետ, բայց արդեն Հայաստանի ու Երևանի, էն Օհանյան Դավիթին էլ լավ տեղավորեցիք առևտրի, սպասարկման, առողջապահության, զորակոչի՝ «լյավիկ» ոլորտներ է համակարգելու քաղաքապետարանում։ «Ես ոչ մեկի հետ ոչ մի կապ չունեմ, ես ոչ մեկին չեմ համակարգում. էսօր կարևոր, երկրապահի հարցով եմ եկել»,– ասաց ու իր հետևից եկած գեներալ Մանվելի օգնական Մեսրոպի հետ գնաց քվեարկության. գեներալները տեսել էին դահլիճում չէ, մարդ էին ուղարկել հետևից:
Հրապարակ
Սյունիքի մարզպետարանի գյուղվարչության պետ Սամվել Թանգյանը հասարակության մեջ հայտնի է երկու կարևորագույն գործոններով.
Առաջինը, որ նա Սիսիանի քաղաքապետի բոլոր ընտրություններում փորձում է քաղաքապետ դառնալ, ինչը նրան չի հաջողվում:
Երկրորդ՝ նա բոլոր ժամանակներում համարվել է Սուրիկ Խաչատրյանի հավատարիմ կամակատարը և կատարել է նրա բոլոր ցանկություններն ու որոշումները:
Սակայն լինելով գործունյա և հաշվենկատ մարդ՝ այդ ընթացքում չի մոռացել նաև իր գրպանի շահերի մասին, և որպեսզի լցնի այն, չի խորշել յուրացնել պետական միջոցները: Եվ որպես արդյունք՝ վերջին 5 տարիներին, Սյունիքում պետական իշխանությունները հեղինակազրկվել են նաև նրա անփառունակ գործունեության շնորհիվ, որի արդյունքում առաջին անգամ Սյունիքում իշխանությունը երկու համապետական ընտրությունների ժամանակ աննախադեպ ցածր ձայներ է հավաքել:
Երբ երկրի վարչապետն ու գյուղնախարարը՝ խրորտ ու հրճվալից տեսքով, հեռուստատեսությամբ հայտարարում էին գյուղացիներին օգնելու ծրագրերի մասին, Սյունիքում գյուղացիները գիտեին, որ դա նպաստելու է Սամվել Թանգյանի և նրա շրջապատի մարդկանց հարստացմանը, իսկ իրենք այդ օգնությունը ստանալու են՝ շուկայականից ավելի թանկ:
Բայց չորս մարզերում ստուգումներից հետո անգամ, Սյունիքում ստուգումներ չեն անցկացվում, և դա այն դեպքում, որ սյունեցիներն առաջինն են նամակով դիմել ՀՀ վարչապետին՝ խնդրելով պատժել իրավախախտներին և օգնել իրենց ձեռք բերել ազոտական պարարատանյութ և դիզվառելիք՝ պետական ծրագրերի շրջանակներում:
Այս նամակն իհարկե իր նպատակին չի հասել. «Մեծարգո պարոն Սարգսյան Մենք հեռուստատեսությամբ շատ անգամ ենք լսել, որ ՀՀ կառավարության կողմից գյուղական համայնքներին օգնելու նպատակով, մարզերին շուկայական գներից էժան գներով ազոտական պարարտանյութ և դիզելային վառելանյութ եք հատկացրել, բայց նախորոք ասենք, որ այն ՀՀ Սյունիքի մարզի համայնքներում մենք` գյուղացիներս, չենք ստացել, որովհետև Սյունիքի մարզի գյուղատնտեսության վարչության պետ Ս. Թանգյանը շատ անօրինականությունների հետ միասին նաև կամայականություն է արել ազոտական պարարտանյութի և հատկապես հողօգտագործողներիս (ՀՀ կառավարության 2012թ.-ի փետրվարի 2-ի թիվ 75-Ն որոշմամբ) մատչելի գներով դիզելային վառելանյութ տրամադրելու գործընթացում: Նա ազոտական պարարտանյութը տվել է իր եղբորը, մտերիմներին և հարազատներին, վերջիններիս շնորհիվ բարձր գներով վաճառել են մեզ և մյուսներին: Օրինակ` Գորիսում`ալրաղացի սեպականատիրոջը՝ Սպարտակ Հակոբյանին, Խնձորեսկի համայնքի ղեկավար` Սերյոժա Հայրապետյանին, Սիսիանում տվել է իր եղբորը` Արայիկ Թանգյանին և այլոց որոնց հետ մտերիմ հարաբերությունների մեջ է: Իսկ դիզելային վառելանյութը տվել է ոչ միայն նշված անձանց, այլ նաև Սիսիան, Գորիս, Կապան քաղաքների վառելանյութ վաճառող լցակայաններին` թանկ գներով:
Վերը նշված մարդկանցից գումարը վերցրել է, տվել մի շարք համայնքի ղեկավարների, հանձնարարել, որ տվյալ համայնքի անունից վճարումներ կատարեն բանկում համապատասխան հաշվին, որի արդյունքում ազոտական պարարտանյութ և դիզելային վառելանյութը գյուղացիների մեծ մասին չի հասել, այլ իրականում Ս. Թանգյանի կողմից տրվել է վերը նշված անձանց, որից և խոշոր եկամուտ է ունեցել, մեր` գյուղացիներիս, հաշվին:
Խնդրում ենք Ձեր միջամտությունը, որպեսզի կանխվի Սյունիքի մարզի գյուղատնտեսության վարչության պետ Ս. Թանգյանի կողմից բացահայտ կատարած չարաշահումները և մեզ հասանելի լինի ՀՀ կառավարության կողմից մատչելի գներով դիզելային վառելանյութ տրամադրումը»:
Սյունիքի մարզի հողօգտագործողները քաղաքական հայտարարություն և եզրահանգում չեն կատարել, այլ փաստել են աղաղակող թալանի մասին, որի հեղինակն է Սամվել Թանգյանը, իսկ Թանգյանները ամենուր են:
Դավիթ Սահակյան
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.