23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Վաղը Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում նախատեսված է ՀԱՊԿ անդամ երկրների նախագահների ոչ պաշտոնական գագաթնաժողովը:
Այսօր պարզ դարձավ, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այդ հանդիպմանը չի մասնակցելու:
ՀԱՊԿ բիշքեկյան նախատեսված մյուս հանդիպումներին Հայաստանը ներկայացնում են ԱԳ և ՊՆ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը, Սեյրան Օհանյանը ու ԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը:
Ընդ որում, ուշագրավ է, որ նախագահի մամուլի քարտուղարը նախագահի Բիշքեկ չմեկնելը հիմնավորել է՝ ոչ թե նրա ծանրաբեռնվածությամբ կամ Առաջին հանրապետության տարեդարձի տոնով, այլ պարզապես ասել է, որ նման հանդիպում Սարգսյանի օրակարգում չկա:
Ակնհայտորեն՝ սա Ռուսաստանին ուղղված դեմարշ է. Սարգսյանը չի ուզում հանդիպել Պուտինին:
Ըստ ամենայնի՝ հայ-ռուսական հարաբերություններում առկա է ճգնաժամ, որը դրսևորվեց թե՛ Մոսկվայի գազային քաղաքականության մեջ, և թե՛ ռուս-ադրբեջանական վերջին մերձեցման միտումներում:
Կարծես թե՝ հիմնազուրկ չեն այն պնդումները, թե Կրեմլին չեն գոհացնում եվրաինտեգրման ուղղությամբ Հայսատանի իշխանության կատարած քայլերը:
Ըստ ամենայնի՝ Հայաստանը չի ուզում առևտրի մեջ մտնել, հետևաբար՝ նոր զիջումներ անել Մոսկվային:
Համենայն դեպս՝ սա է Սարգսյանի դեմարշի տրամաբանական բացատրությունը:
Դժվարանում եմ պնդել, թե արդյո՞ք եվրաինտեգրացիան Սերժ Սարգսյանի պարագայում արժեհամակարգի դրսևորում է, կամ հետևողական քաղաքականություն:
Ենթադրվում է, որ դա նույնպես թելադրվում է իշխանության կայունությունը պահպանելու հրամայականով:
Բայց փաստ է, որ այս պահին, գոնե այս հարցում, Սարգսյանի և պետության շահերը համընկնում են:
Այլ խոսքով՝ արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիան և Ռուսաստանից կախվածության թուլացումը՝ միակ երաշխիքն է, որով հնարավոր է Հայաստանի ինքնիշխանությունը զերծ պահել կայսերապաշտական նոր ոտնձգություններից:
Սուրեն Սուրենյանց
Օրը մի քանի անգամ, մենք մեր համակարգիչները ռեստարտ ենք անում՝ դրանց գործունեության բնականոնությունը վերականգնելու համար:
ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանն ասում է, որ մեր քաղաքական համակարգն ևս ռեստարտի անհրաժեշտություն ունի:
Անշուշտ, դրական է, որ դաշնակցական գործիչն ինքնաքննադատաբար խոստովանում է, որ քաղաքական համակարգը «կախված» վիճակում է ու դեղատոմս է առաջարկում:
Խնդիրն այն է, սակայն, որ համակարգիչները տարեկան մեկ-երկու անգամ ֆորմատ ենք անում՝ դրանց բացարձակ անաշխատունակության վտանգը կանխելու համար:
Ես կարծում եմ, որ մեր քաղաքական համակարգն այնպիսի վիճակում է, որ նրան ռեստարտը չի փրկի՝ ֆորմատ է պետք:
Ֆորմատի արդյունքում, իհարկե, որոշ բաներ կջնջվեն, նոր ծրագրեր ու հակավիրուսային համակարգեր են պետք:
Բայց հենց այդ էլ պետք է մեր քաղաքական համակարգին, որովհետև այն իսկապես ենթարկվել է անբուժելի վիրուսների հարձակման:
Ֆորմատն, օրինակ, իշխանությանը կարող է ձերբազատել օլիգարխիկ բաղկացուցիչից և նրան տալ դեմք, որն ավելի մարդկային է:
Ֆորմատը ՀԱԿ-ին կարող է ձերբազատել ԲՀԿ-ի քսակին տիրանալու գայթակղությունից ու նրան վերադարձնել իրական քաղաքականություն:
Ֆորմատը ԲՀԿ-ին կհամոզի, որ ներկա ձևաչափով ինքը քաղաքական դաշտում անելիք չունի:
Ֆորմատը կօգնի, որպեսզի Րաֆֆի Հովհաննիսյանը կարողանա զանազանել իրականն առասպելականից, ծիսականը՝ քաղաքականից:
Ֆորմատի օգնությամբ՝ ՀՅԴ-ն միգուցե դառնա սոցիալիստական կուսակցություն՝ վերադառնալով իր կուսական արմատներին:
Ֆորմատը պետք է նաև Արթուր Բաղդասարյանին և ՕԵԿ-ին՝ հասկանալու համար, որ իրենց համար՝ իշխանության մեծահոգության ժամանակներն անցել են:
Մի խոսքով՝ պատրաստվենք համազգային ֆորմատի:
Սուրեն Սուրենյանց
Ասա` ով է ընկերդ, ասեմ` ով ես դու:
Ժողովրդական այս ասացվածքը վերաբերում է ոչ միայն մարդկային, կենցաղային հարաբերություններին, այլ, թերևս, նաև` պետություններին:
90-ականների կեսերին, նորանկախ Հայասատանի և դեմոկրատացվող Ռուսաստանի նպատակները շատ դեպքերում նույնն էին: Թերևս դա էր պատճառներից մեկը, որ այդ փուլի հայ-ռուսական հարաբերությունները մեծապես նպաստեցին այն բարենպաստ միջավայրի ստեղծմանը, որն օժանդակեց հայկական կողմի հաղթանակին ղարաբաղյան պատերազմում:
Ժամանակի ընթացքում Ռուսաստանը փոխվեց, փոխվեց նաև Հայաստանը:
2000թ-ից` նեոկայսերականությունն աստիճանաբար դարձավ Ռուսաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություն, այդ երկրի ներսում հետևողականորեն ոչնչացվեցին դեմոկրատական և ընտրական ինստիտուտները:
Ռուսական մոդելը ներմուծվեց նաև Հայաստան` քաղաքական, տնտեսական, հանրային հարաբերություններում «վերածնելով» սովետական մոդելը, իսկ հայ-ռուսական հարաբերությունները տեղավորելով ֆորպոստային տրամաբանության մեջ:
Ըստ այդմ` մեր քաղաքական համակարգը շարունակում է փրկություն փնտրել մոսկվաներում, հասարակության մի ստվար զանգված էլ պատգամի պես «օրհնում է էն սհաթը», որը կապված է ռուսական սապոգի հետ:
Այսօրվա Ռուսաստանի բովանդակությունը հասկանալու համար` բավական է ուսումնասիրել սոցիոլոգիական մի հարցում, որն օրերս հրապարակել է Լևադա կենտրոնը:
Ըստ այդմ, Ռուսաստանի հասարակության կողմից` 20-րդ դարի ամենաընդունելի գործիչներ են համարվել Լեոնիդ Բրեժնևը, Լենինը և Իոսիֆ Ստալինը:
Այս երեք գործիչներն ինչպիսի բացասական ազդեցություն են ունեցել մեր ազգային հարցերում` ակնհայտ է: Դրա մասին շատ է խոսվել և, կարծում եմ` թեման լրացուցիչ անդրադարձի կարիք չունի:
Այս հարցումն ավելի էական է` ռուսական էլիտայի և հասարակության արժեհամակարգը բացահայտելու տեսանկյունից:
Նշված երեք կոմունիստական գործիչներն ասոցացվում են տոտալիտարիզմի, քաղաքական այլատացության, ռեպրեսիաների հետ:
Արդ, ժամանակակից Ռուսաստանում հենց այս արժեքներն են գնահատվում հասարակության կողմից:
Հայաստանը նման դաշնակից ունենալ չի կարող, որովհետև արժեքային նման համակարգի լոկալացումը մեզանում` կբերի մեր երկրի իզգոյցամանը, վերջնականապես ճանապարհ կհարթի Հայաստանի` ռուսական գուբերնիայի վերածվելու կործանարար ընթացքի համար:
Էլ չասած այն մասին, որ տոտալիտար Ռուսաստանը բազմաթիվ անգամներ իր հարցերը միջազգային հարաբերություններում լուծել է մեր հաշվին: Սա էլ արձանագրում է պատմությունը:
Սուրեն Սուրենյանց
Հայաստանում ձևավորվել է քաղաքական գործիչների մի դաս, որը ձևակերպում և պաշտպանում է Կրեմլի շահերը շատ ավելի ջերմեռանդորեն, քան իրենք` ռուսները:
Մերոնց ջերմեռանդությունը հատկապես դրսևորվում է ֆորսմաժորային իրավիճակներում:
Այդպիսի գործիչների շարքում իր ուրույն տեղն ունի «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանը:
Գազի թանկացման հարցում Հայաստանի իշխանությունն ունի ահռելի պատասխանատվություն և որևէ բանական մարդ դա չի հերքում: Բայց երբ լսում ես Աշոտ Մանուչարյանին, ակամայից ուզում ես հանդես գալ Սերժ Սարգսյանի և մյուսների պաշտպանությամբ:
Նա ասում է, որ ռուսները Սերժի իշխանությանը պատժում են, որովհետև պաշտոնական Երևանը որդեգրել է եվրոինտեգրացիայի քաղաքականությունը:
Դա նույնն է, որ Մանուչարյանը Հայաստանի իշխանությանը մեղադրի` ռուսական մարտահրավերներից Հայաստանի անկախությունը պաշտպանելու համար:
Իր ռուսասիրական դատողությունները ներկայացնելիս` 88-ի շարժման ղեկավարներից մեկը կարևոր մի բացահայտում է արել. «Ռուսաստանը շատ դժգոհ էր Սերժ Սարգսյանից և խրախուսում էր, որ ՀՅԴ—ն, ԲՀԿ—ն և ՀԱԿ—ը միասնական ճակատով հանդես գան, բայց վերջին պահին ինչ—որ բան կատարվեց: Սերժ Սարգսյանը եղավ Ռուսաստանում ու դրանից հետո բոլոր կուսակցությունները հանվեցին ընտրապայքարից: Ինչ—որ բան պայմանավորվել էին, ինչ—որ բան խոսվել է: Լիակատար վստահություն Սերժ Սարգսյանին, ինչ—որ բան խոսվել, կատարվել է: ՀԱՊԿ—ի գործառույթների շրջանակներում մի շարք պայմանավորվածություններ կատարվեցին: Հայաստանը մի բան անում է, որ արդեն 20 օր է՝ շատ ուժեղ հակահայկական քայլեր են կատարվում Ռուսաստանի կողմից, ինչ—որ բան փոխվել է»:
Մանուչարյանի տեղեկատվությունը միանգամայն ճշմարիտ է, այդ ինֆորմացիային տիրապետում եմ նաև ես, ինչի մասին մի քանի անգամ ակնարկել եմ ասուլիսներում և հարցազրույցներում:
Ստացվում է` Հայաստանում հասարակ ժողովրդին խաբում է` ոչ միայն իշխանությունը, այլ նաև` ընդդիմությունը:
Վաղուց էր հայտնի, որ նախագահական ընտրություններին ընդառաջ` ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի ու ԲՀԿ-ի քաղաքական վարքագծերի ներդաշնակությունը բնական հիմքեր չունի ու թելադրվում է մոսկովյան կենտրոնից:
Կարճ ասած` Կրեմլը խնդիր ուներ Սարգսյանի հետ և ընդդիմադիր եռյակին օգտագործում էր նրա դեմ` որպես մահակ:
Հետո` ռուսական և հայկական իշխանություններին հաջողվեց ընդհանուր հայտարարի գալ, և եռյակը դուրս բերվեց խաղից:
Տեր-Պետրոսյանն անկեղծ չէր, որ նախագահական ընտրություններին իր չմասնակցությունը հիմնավորում էր տարիքային գործոնով: Նույն կերպ անկեղծ չէին նաև ՀՅԴ և ԲՀԿ գործիչները, ովքեր հազար պատճառ էին բերում` քողարկելով իրականությունը:
Այսպիսի ընդդիմությանը հասարակությունը պետք է պատժեր, ինչին ականատես եղանք Երևանի ավագանու ընտրություններում:
Հայաստանյան ընդդիմության ակտիվությունը կամ պասիվությունը արդյունք է` ոչ թե հասարակության պահանջների, դարդ ու ցավի, այլ` մոսկովյան ցուցումների:
Մեր ողջ քաղաքական համակարգն ողորմելի վիճակում է` Կրեմլի անցակետի մոտ հայտնված մուրացիկի կարգավիճակում:
Սուրեն Սուրենյանց
ԲՀԿականները տեղեկացնում են, որ ավագանու ընտրությունների նախընտրական շրջանում տեղի ունեցած ԲՀԿ միտինգից առ ժամանակ առաջ լուրջ խոսակցություն է տեղի ունեցել Գագիկ Ծառուկյանի և Ոոբերտ Քոչարյանի միջև` ԲՀԿ-ի կարգավիճակի, ընդդիմադիր լինել-չլինելու շուրջ: Ծառուկյանը հասկացրել է, որ ինքն առանձին խաղացող է, կարող է դուրս գալ նույնիսկ Պուտինի վրա: Այդ խոսակցությունից հետո տեղի ունեցած միտինգում Ծառուկյանն ասել է, որ ինքը որևէ պարտավորվածություն չունի որևէ մեկի առջև` նկատի ունենալով նաև Ոոբերտ Քոչարյանին:
Հրապարակ
Երեկ կառավարության ծրագրի քվեարկությունից հետո ՀՀԿ-ական պատգամավորներից շատերը դուրս եկան նիստերի դահլիճից: Նրանց թվում Էր Առաքել Մովսիսյանը (Շմայս): Aravot.am-ի հարցին, թե ինչո՞ւ նա կողմ քվեարկեց կառավարության ծրագրին՝ նա պատասխանել է. «Հավանություն եմ տվել՝ կողմ եմ քվեարկել»: Թղթակցի հարցին, թե ո՞ր մասն Է հատկապես հավանել, նա վստահեցրել է. «Բոլորը»:
Հաջորդ հարցին՝ ընդդիմությունը բուռն քննադատել է այդ ծրագիրը, այդ քննադատություններին որևէ նշանակություն չի տվե՞լ՝ նա պատասխանել է. «Ընդդիմությանը չեմ լսում, իրանք ազգի մասին չեն մտածում»: Բա ո՞ւմ մասին են մտածում, ի պատասխան՝ պատգամավորը արագ մտել է իր աշխատասենյակ ու դուռը շրխկացրել:
Առավոտ
ԲՀԿ խմբակցության ներսում լուրջ կրքեր են հասունանում: Թեև ԲՀԿ-ն որոշել էր դեմ քվեարկել «նոր» կառավարության ծրագրին, սակայն խմբակցության ոչ բոլոր պատգամավորները ենթարկվեցին այդ որոշմանը: Գրիգորի Մարգարյանն (Բելաջիոյի Գրիշ) ու Հարություն Ղարագյոզյանը (Կարամելի Հարութ), օրինակ, չեն մասնակցել քվեարկությանը: Ավելին, նրանք, իմանալով խմբակցության որոշման մասին, քվեարկությունից առաջ դուրս են եկել դահլիճից, որպեսզի կառավարության ծրագրին «դեմ» չքվեարկեն: Այս իրողությունն առաջացրել է ԲՀԿ-ականներից շատերի զայրույթը:
«Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ այդ պատգամավորների վարքագիծն առաջիկայում կքննարկվի կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի մոտ: Ի դեպ, թերթը նշում է, որ նախորդ գումարման խորհրդարանում Ղարագյոզյանը եղել է ՀՀԿ խմբակցության անդամ, իսկ Մարգարյանը՝ ՕԵԿ: Հիմա նրանք ԲՀԿ-ում են:
«Ժողովուրդ»-ը փորձել է Մարգարյանից պարզել, թե ինչու չի մասնակցել քվեարկությանը: Պարզվել է՝ նա շտապ գործով է դուրս եկել ԱԺ դահլիճից ու երբ վերադարձել է, քվեարկությունն արդեն ավարտված է եղել: Այսպիսով՝ Գագիկ Ծառուկյանի «այլընտրանքային» դիրքորոշումն անհասկանալի է անգամ հարազատ կուսակիցների մեծ մասի համար: Նրանք որևէ կերպ չեն հարմարվում իշխանությանը դեմ գնալու` որոշ ԲՀԿ-ականների մտադրության հետ: Եվ, ըստ ամենայնի, ԲՀԿ-ի ներսում երկատվածության նոր դրսևորումներն իրենց երկար սպասել չեն տա:
Ժողովուրդ
ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը «Հժ»-ի գլխավոր խմբագիր Ա. Հակոբյանի հարցազրույցում հայտարարել է, որ «ազատագրված տարածքների վերադարձ Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման դիմաց» տարբերակն ընդունելի չէ: Արայիկ Հարությունյանը նաև հայտնել է, որ ներկայումս Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններում քննարկման ենթակա փաստաթուղթ չկա: Նա ընդհանրապես կասկածի տակ է դրել ընթացող բանակցությունները և հայտարարել, որ Լեռնային Ղարաբաղի ղեկավարության մասնակցությունը բանակցություններին` անիմաստ է: Հարցազրույցում խոսվել է նաև Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկման խնդրի, ինչպես նաև ԼՂՀ ընդդիմադիր պատգամավոր Վահան Բադասյանի հանդեպ տեղի ունեցած ճնշումների մասին: Հարցազրույցին ծանոթացեք թերթի այսօրվա համարում:
Հայկական ժամանակ
Երևանի ավագանու ընտրություններից հետո՝ մեր ընթերցողին առաջարկել էինք գնահատել դրանց որակը:
Գուցե մեր կայքի ընթերցողները հոռետես են ու չեն ապրում այն երջանիկ Հայաստանում, որի մասին այդքան խոսում են մեր իշխանավորները:
Համենայն դեպս, փաստ է, որ մեր ընթերցողների մոտ 80%-ը համարում է, որ Երևանի ավագանու ընտրություններն օրինական չեն եղել:
Համոզված եմ, որ գրեթե նույն պատկերն էինք ստանալու, եթե մարդկանց խնդրեինք գնահատել խորհրդարանական կամ նախագահական վերջին ընտրությունները:
Այսինքն, մարդիկ համարում են, որ այս երկրում ընտրություններն ոչինչ չեն փոխում, իրենց քվեն անտեսված է:
Ընտրական գործընթացի նկատմամբ հանրային անվստահության փաստը խոստովանում են նաև իշխանությունները, սակայն, նրանց պարագայում՝ խոստովանելը քիչ է: Վիճակն արմատական լուծումներ է պահանջում, մինչդեռ՝ իշխանությունը հապաղում է կամ իր վերարտադրության խնդիրն ավելի կարևոր է համարում, քան՝ ընտրությունների որակը:
Վատ ընտրությունը հանգեցնում է հուսահատության, հուսահատությունը՝ արտագաղթի: Պատահական չէ, որ արտագաղթի մեծ ալիք լինում է հատկապես ընտրություններից հետո:
Գնում են հիմնականում մարդիկ, ովքեր համարում են, որ երկրի ներսում ինքնադրսևորման հնարավորությունից զրկված են:
Օրինակ, առաջիկա մեկ-երկու ամսվա ընթացքում՝ երկիրը լքելու է իմ մերձավոր ազգականն՝ ընտանիքի հետ միասին:
Նա ծրագրավորող է, այստեղ էլ վատ չի վաստակում, ընտանիքը պահում է տասից վատ, հարյուրից՝ լավ, բայց համարում է, որ այս երկրում ապագա, իր հնարավորությունները ռեալիզացնելու դաշտ չկա:
Փորձեց պայքարել, հսակացավ, որ իշխանությունն ու ընդդիմությունը՝ նույն սանրի երկու կտորն են: Հոգնեց՝ երկրից հեռանալը համարելով ամենաարդյունավետ միջոցը:
Երկրից գնում են մասնագիտություն, սեփական քաղաքացիական «ես»-ն ունեցող մարդիկ:
Հայաստանը դառնում է անզորների, սոցիալական խոցելի խմբերի երկիր: Հաջորդ ընտրություններում, թող ինձ ներվի, սակայն ավելի մեծ է լինելու լյումպենի դերակատարությունը, որոնց գնելը կամ ահաբեկելը՝ իշխանության համար խնդիր չի հարուցելու:
Ըստ այդմ՝ մենք ունենալու ենք ավելի վատ ընտրություն, եթե այս խոտոր ընթացքը չկասեցվի իշխանության կողմից իրականցվելիք հետևողական բարեփոխումների կամ՝ հեղափոխության միջոցով:
Սուրեն Սուրենյանց
Նախկին ՀԺԿ-ական Գրիշա Վիրաբյանը, որն այժմ քաղաքական ապաստան է ստացել Բելգիայում, երեկ «Ժողովուրդ»-ին տված հարցազրույցում ՀԺԿ նախագահ, Աժ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Դեմիրճյանի հասցեին մեղադրանք է հնչեցրել, թե վերջինս ժամանակին համաձայնության է եկել գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հետ և Աժ ընտրություններում չի պաշտպանել իր թեկնածությունը: «Ամբողջ ընդդիմությունը հետ կանգնեց, բոլորը խոստացել էին ինձ չօգնել, բացի Արամ Սարգսյանից: Հենց նա ինձ տեղյակ պահեց ու ասաց, որ վերջին փամփուշտն էլ լինի, ես քեզ համար կկրակեմ»,-ասել է Վիրաբյանը: ՀԺԿ քարտուղար Ստեփան Մինասյանը, սակայն, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում կտրականապես հերքել է այս լուրը` ասելով. «Դա պարզապես սուտ է, զրպարտություն»:
Մանրամասները` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.