15.01.2021 | 15:10

15.01.2021 | 14:10

15.01.2021 | 13:10

15.01.2021 | 12:10

15.01.2021 | 11:10

14.01.2021 | 15:10

14.01.2021 | 14:10

14.01.2021 | 13:10

14.01.2021 | 12:10

14.01.2021 | 11:10

13.01.2021 | 15:10

13.01.2021 | 14:10

13.01.2021 | 13:10

13.01.2021 | 12:10

13.01.2021 | 11:10

12.01.2021 | 15:10

12.01.2021 | 14:10

12.01.2021 | 13:10

12.01.2021 | 12:10

12.01.2021 | 11:10

11.01.2021 | 15:10

11.01.2021 | 14:10

11.01.2021 | 12:10

11.01.2021 | 11:10

09.01.2021 | 15:10

09.01.2021 | 14:10

09.01.2021 | 13:10

09.01.2021 | 12:10

09.01.2021 | 11:10

08.01.2021 | 15:10

08.01.2021 | 13:10

08.01.2021 | 12:31

08.01.2021 | 12:10

08.01.2021 | 11:10

07.01.2021 | 15:10

07.01.2021 | 14:10

07.01.2021 | 13:10

07.01.2021 | 12:10

07.01.2021 | 11:10

Ադրբեջանում ԱՄՆ դեսպան և ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Մեթյու Բրայզան հայտարարել է, որ դժվար է կանխատեսել հունիսի 25-ին Կազանում կայանալիք եռակողմ հանդիպման արդյունքները: «Հայաստանի և Ադրբեջանի նախագահները այս փաստն ավելի լավ են հասկանում, սակայն մենք կարող են ենթադրել, որ Մինսկի խմբի համանախագահները որոշակի տեղեկություններ ունեն: Մի բան ակնհայտ է, որ բանակցություններում խորամանկություններ չկան, քննարկումները շատ լուրջ են և վերջին շրջանում զգալի առաջընթաց է արձանագրվել»,- ասել է Մեթյու Բրայզան:
Նա, ըստ ադրբեջանակա լրատվամիջոցների, նշել է, որ բանակցությունների օրակարգային հարցերից է հակամարտության գոտում խաղաղապահ զորքերի տեղակայումը:
CNN հեռուստաընկերությունը հունիսի 15-ի երեկոյան հեռարձակել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հարցազրույցը հայտնի տնտեսական մեկնաբան, լրագրող Ջոն Դեֆթերիոսի հետ: ՀՀ վարչապետի հարցազրույցը ներկայացնում ենք ամբողջությամբ.
Համաշխարհային տնտեսական ճգնաժամի՝ Հայաստանի տնտեսության վրա ունեցած ազդեցությանն ու ձեռնարկված քայլերին վերաբերող հարցին ՀՀ վարչապետը պատասխանում է.
-Առաջինը, ինչ մենք զգացինք տնտեսական ճգնաժամից հետո, այն էր, որ դա տեղի ունեցավ մեր տնտեսության բավարար չափով դիվերսիֆիկացված չլինելու պատճառով: Ճգնաժամին մեր պատասխանը կենտրոնացավ երեք հիմնական ուղղությունների վրա` տնտեսության հետագա դիվերսիֆիկացիա, ենթակառուցվածքների և բիզնես միջավայրի բարելավում: Հուսով ենք` շարունակական բարեփոխումների ջանքեր գործադրելով` մենք ի վիճակի կլինենք բարելավել բիզնես միջավայրը և հաղթահարել ճգնաժամի հետևանքները:
— 2000թ. ձեր արտահանումը կազմում էր ՀՆԱ—ի 20 տոկոսը, իսկ այսօր այն ընդամենը 12 տոկոսն է: Այս պարագայում ինչպե՞ս եք պատրաստվում բարձրացնել արդյունաբերական հիմքը:
-Դժբախտաբար, մեր առևտրային հաշվեկշիռը դեռևս նշանակալիորեն բացասական է: Արտահանման խթանումը դեռևս առաջնային նպատակ է մեզ համար, իսկ մեր արտահանումը հիմնականում երեք ուղղություններով է` հանքարդյունաբերություն, տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների արդյունաբերություն և զբոսաշրջություն:
—Ձեր տնտեսության ո՞ր տոկոսն են կազմում սփյուռքից կատարված ներդրումները: Չէ՞ որ ձեր երկրից դուրս մոտավորապես այնքան մարդ ունեք, որքան ձեր երկրում:
-Իհարկե, մեր տնտեսության մեջ ներդրումների առաջնային աղբյուրը հայկական սփյուռքն է: Ներկայումս ՀՆԱ-ում նրա մասնաբաժինը կազմում է 60-70 տոկոս: Իհարկե, սփյուռքից ներդրումները գալիս են ոչ միայն օտարերկրյա ուղղակի ներդրումների տեսքով, այլ նաև մասնավոր դրամական փոխանցումների միջոցով, ինչն օգնեց Հայաստանին հաղթահարելու տնտեսական ճգնաժամի հետևանքները:
—Հայաստանի վրա միշտ կախված է մնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության ամպը, ինչի առումով սպասումներ կան նաև Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների առաջիկա հանդիպումից այս ամսվա վերջին: Արդյոք այսքան տարիներից հետո կա՞ մի իրատեսական շրջանակ այս հարցում առաջ շարժվելու համար:
-Հայկական ղեկավարությունն ունի քաղաքական կամք հաշտության գալու համար, և մենք գիտակցում ենք, որ դա հեշտ չի լինելու, սակայն հուսով ենք նաև, որ մեր ադրբեջանցի գործընկերները կցուցաբերեն նույն քաղաքական կամքը:
—Կարո՞ղ եք ասել նույնը նաև Թուրքիայի մասին: Հարաբերությունների կարգավորման ճանապարհն առկա չէ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին տեղի ունեցած վայրագությունների պատճառով:
-Վերջին 20 տարիների ընթացքում Հայաստանն ունեցել է հստակ քաղաքական դիրքորոշում այս հարցի առնչությամբ: Մենք պատրաստ ենք բարելավել հարաբերությունները մեր հարևան Թուրքիայի հետ առանց որևէ նախապայմանի: Վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ Թուրքիան պատրաստ չէ անել նույնը:
—Թուրքիան 80 մլն սպառող և մեծ շուկա ունեցող երկիր է: Դուք զգու՞մ էիք արդյոք, որ Հայաստանի համար դժվար է բանակցել այս հարցում` հաշվի առնելով ինչպես Թուրքիայի դերը տարածաշրջանում, այնպես էլ այն, որ նա «Մեծ Քսանյակի» անդամ է:
-Դա միայն Հայաստանի հարցը չէ: Թուրքիայի քաղաքական ազդեցությունն ու կշիռը միայն կաճի, եթե Թուրքիան հետևի խաղի միջազգային կանոններին: Նրա ազդեցությունը խարխլվում է այն խնդիրներով, որոնք Թուրքիան շարունակում է ունենալ իր հարևանների հետ: Թուրքիան պետք է շարունակի իրականացնել ժողովրդավարական բարեփոխումներ ԵՄ-ին անդամակցության ճանապարհին, և այս դեպքում մենք առավել հեշտությամբ կկարողանանք կառուցել կայուն հարաբերություններ մեր հարևան երկրի հետ:
Թարգմանությունն անգլերենից` ոչ պաշտոնական
Այսօր Ազգային ժողովում կայացավ Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովում «Եվրանեսթ»-ի, ՀՀ ԱԺ պատվիրակության և Հայաստանի Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի խորհրդի անդամների հերթական համատեղ աշխատանքային քննարկումը: Ֆորումի անդամները ներկայացրեցին իրենց առաջարկները չորս հիմնական ուղղություններով` ժողովրդավարություն և մարդու իրավունքների արդյունավետ կառավարում, Եվրամիության հետ տնտեսական ինտեգրացիա և մերձեցում, շրջակա միջավայր, կլիմայական փոփոխություններ և էներգետիկ անվտանգություն, մարդկանց միջև հարաբերություններ: Սրանք եվրոպական խորհրդարանական այս նոր կառույցում ձևավորված չորս թեմատիկ հանձնաժողովների գործունեության հիմնական ոլորտներն են:
Հայկական պատվիրակության ղեկավար Վահան Հովհաննիսյանը, որը «Եվրանեսթ»-ի մեկ ամիս առաջ կայացած հիմնադիր նիստում ընտրվել է այդ կառույցի փոխնախագահ, նշեց, որ այս ձևաչափով աշխատանքային քննարկումները չափազանց կարևոր են նաև այն առումով, որ հունիսի 21-ին կայանալու է Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի նիստը, որտեղ նախանշվելու է այդ կառույցում քննարկվելիք հարցերի օրակարգը: Ըստ նրա, ԱԺ պատվիրակությունը կկարողանա նախապես իր համար հստակեցնել առաջնահերթ հարցերի շրջանակը, իսկ հետագայում դրանց հիման վրա նաև մշակել բանաձևերի, զեկույցների նախագծեր: Վ.Հովհաննիսյանը նաև ընդգծեց, որ հայկական պատվիրակությունը մտադիր է ակտիվ գործունեություն ծավալել այդ կառույցում և հատկապես` բոլոր չորս հանձնաժողովներում: Ի դեպ, հայկական պատվիրակության հանրապետական անդամ Արտակ Զաքարյանն ընտրվել է կրթական խնդիրներով զբաղվող հանձնաժողովի նախագահ, իսկ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը և «Ժառանգության» ներկայացուցիչ Ստյոպա Սաֆարյանը, համապատասխանաբար, քաղաքական և էներգետիկ անվտանգության հարցերի հանձնաժողովների փոխնախագահներ:
«Ես իսկապես միանում եմ բոլորի այն կարծիքին, որ առաջարկությունները պետք է լինեն կոնկրետ և հստակ: Երկրորդ. որպեսզի ձեր առաջարկությունները հաջողություն ունենան, դրանք պետք է լինեն ոչ միայն Հայաստանի շահերի շրջանակներում, այլև բխեն Արևելյան գործընկերության անդամ մյուս երկրների շահերից, նաև լինեն այնպիսի խնդիրներ և առաջարկներ, որոնց շուրջ ԵՄ-ն կարող է ուղղակի օժանդակություն տրամադրել»,- ասաց Ժողովրդավարական կառույցների և ԵՄ-ի ինտեգրման հարցերով ԵՄ խորհրդատվական խմբի խորհրդատու Էդուարդո Լորենցոն: Որպես օրինակ՝ նա նշեց, որ քննարկման մասնակիցներից մեկի կողմից կարևորվեց կոռուպցիայի խնդիրը. «ԵՄ-ն չի կարող պարտադրել որևէ երկրի՝ վերջ դնել կոռուպցիային, բայց եթե դուք, օրինակ, ԵՄ-ից օժանդակություն խնդրեք կոռուպցիոն ռիսկեր պարունակող սահմանների կառավարման ոլորտում, միանշանակ ԵՄ-ն կտրամադրի այդ օժանդակությունը»: ԵՄ փորձագետը հատուկ շնորհակալություն հայտնեց «Եվրանեսթ»-ում հայկական պատվիրակությանը՝ «կառուցողական մոտեցման համար, նաև այն կապակցությամբ, որ իրականացրել է առանձնահատուկ այնպիսի նախաձեռնություն, որ Եվրոպական խորհրդարանն ինքը չունի»: «Խոսքը առաջարկությունների մշակման գործընթացում քաղաքացիական հասարակության ներգրավման մասին է»,-հստակեցրեց նա:
Հայաստանի Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի շրջանակներում գործող Ազգային պլատֆորմի համակարգող խորհրդի նախագահ Վաչե Քալաշյանն էլ այն կարծիքին էր, որ հասարակության հետ հետադարձ կապի առումով հայկական այս նախաձեռնությունը կարող է դառնալ մոդելային և որպես օրինակելի համագործակցություն ներկայացվել «Եվրանեսթ»-ում:
Եթե Հայաստանում առկա սոցիալ-տնտեսական իրավիճակից, բարձր գնաճից սկսել են բողոքել անգամ պաշտոնատար անձինք, եթե անգամ իշխանություններն ու կառավարությունն են սկսել խոստովանել իրավիճակի բարդությունը, ապա սա նշանակում է, որ վիճակն իրոք լուրջ է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը։
Ըստ նրա՝ սա ուղիղ գնահատականն է այն բանի, թե ինչպես ենք աշխատել, առաջնորդվե՞լ ենք արդյոք երկրի երկարաժամկետ զարգացման ռազմավարությամբ, թե զուտ իրավիճակային լուծումներ ենք տվել առկա խնդիրներին: «Իմ տպավորությամբ, մենք առաջնորդվել ենք օր գլորելու տրամաբանությամբ, մինչդեռ Հայաստանում կյանքը սեզոնից սեզոն ավելի բարդ հաղթահարելի է դառնում։ Ակնհայտ է դառնում, որ երկրում արմատական փոփոխությունների իրականացման անհրաժեշտություն կա»,- ասաց Սաֆարյանը։
Անդրադառնալով իշխանություն-ընդդիմություն երկխոսության թեմային՝ Ստյոպա Սաֆարյանը նշեց, որ կողմերի միջև փոխվստահություն չկա, և ավելացրեց. «Երկխոսելու գործընթացին պետք է մասնակցեն ոչ միայն բացառապես ՀԱԿ-ն ու իշխանությունը, այլ նաև խորհրդարանական ընդդիմությունը։ Երկխոսության հարթակը միայն պատվիրակությունները չեն, երկխոսության հարթակը նաև Ազգային ժողովն է, ինչպես որ՝ ՀԱԿ-ը չէ միակ ընդդիմությունը»։
«Ես պատերազմի բոլոր խոշոր մարտերին եմ մասնակցել։ Բնականաբար, ես մի թիզ հող տալուն դեմ եմ, և ոչ մի կռվող տղա էլ դրան կողմ չի լինի: Ես այսօր ոչ մի դրական բան չեմ տեսնում Ղարաբաղի հարցում, ոչ մի փոխզիջումային տարբերակ չկա»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նախկին ԱԺ պատգամավոր և նախկին քաղբանտարկյալ, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը:
Նրա խոսքով, եթե ազատագրված տարածքներն էլ հանձնեն, Ղարաբաղին կարգավիճակ չեն տալու. «Դրա համար ես էս հարցում ոչ մի հեռանկար չեմ տեսնում»:
Նախկին ազատամարտիկի խոսքով՝ ինքը ղարաբաղյան կարգավորման հանգուցալուծային տարբերակ չի տեսնում, որովհետև կողմերի միջև համաձայնություն չկա: Նա համոզված է, որ Կազանում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը որևէ փաստաթուղթ չի ստորագրվի, չնայած չբացառեց, որ կուլիսային համաձայնություն լինի:
Հարցին՝ իշխանությունները ռեսուրս ունե՞ն ազատագրված տարածքները չհանձնելու, Սասուն Միքայելյանը ապատասխանեց. «Եթե յոթ հազար տղա գլուխ են դրել զոհասեղանին, այստեղ իշխանությունների ռեսուրսի հարց չի կարող լինել»: Նա չբացառեց պատերազմի հավանականությունը՝ միաժամանակ նշելով, որ չնայած հայտարարվում է, թե մենք խնդիրներ չենք ունենա, սակայն այնքան էլ այդպես չէ: «Այդտեղ էլ մենք լուրջ խնդիրներ ունենք… Եթե մենք ուզում ենք պատերազմի վերսկսումից խուսափել, պետք է ներքաղաքական խնդիրները կարգավորենք»,- ասաց Միքայելյանը:
Հարցին, թե տարածքներ հանձնելուն դեմ Միքայելյանի տեսակետները չե՞ն հակասում Լևոն Տեր-Պետրոսյանի տեսակետներին, Սասուն Միքայելյանը պատասխանեց. «Ղեկավարի հետ հակասություն չկա, նա ասել է՝ պետք է գնալ փոխզիջման, բայց ես այսօր չեմ տեսնում այդ հնարավորությունը, որ փոխզիջմամբ հնարավոր կլինի լուծել խնդիրը, Ղարաբաղի կարգավիճակի խնդրի լուծումը չեմ տեսնում»: Եվ ավելացրեց, որ Արցախյան պատերազմում հայկական կողմը հաղթել է, որովհետև միասնական էր, դրանից բացի՝ Ադրբեջանում վատ էր ներքաղաքական վիճակն այնպես, ինչպես հիմա մեզ մոտ է:
Այսօր «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Տիգրան Խզմալյանը լրագրողներին ներկայացրեց ԱՄՆ կատարած իր այցելության արդյունքները։
Ըստ նրա, ամերիկացիներն ուզում են իմանալ Հայաստանի մասին իրական և անկեղծ ճշմարտությունը: «Նրանք խոստովանեցին, որ խիստ պակաս ունեն որակյալ երկխոսության, որակյալ տեղեկատվության և վերլուծության, քանի որ՝ ինչ ստանում են նրանք Հայաստանից՝ տարբեր աղբյուրներից, շատ հաճախ չի համապատասխանում ո՛չ իրականությանը, ո՛չ մարտահրավերների լրջությանը»,- ասաց Տիգրան Խզմալյանը:
Ադրբեջանական 1news.az կայքի փոխանցմամբ՝ այսօր առավոտյան՝ ժամը 11:35-ին, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը անցկացրել է 60-րդ կառավարության ներկայիս կազմով վերջին նիստը։ «Կառավարության ներկայիս կազմն ավարտում է իր աշխատանքը։ Այսօր ես ցանկանում եմ անկեղծ շնորհավորել նախարարներին, գերատեսչությունների ղեկավարներին, բոլորին, ովքեր մեզ հետ ջանքեր են գործադրել հանուն մեր երկրի զարգացման ու բարգավաճման։ Ակտիվ աշխատանք է տարվել, բոլորը լավ ջանացել են։ Չեմ ցանկանում որևէ մեկին ընդգծել, թե ում մոտ է լավ ստացվել, իսկ ում մոտ՝ վատ։ Սակայն շատ բան է արվել»,-ասել է Էրդողանը և շնորհակալություն հայտնել կառավարության անդամներին:
Այսօր տեղական ժամանակով ժամը 16:00-ին Էրդողանին ընդունելու է նախագահ Գյուլը, որն էլ ընդունելու է 60-րդ կառավարության հրաժարականը։ Գյուլը նրան հանձնարարելու է ձևավորել նոր կառավարություն։
Գյուլի հետ հանդիպումից հետո Էրդողանը մեկնում է արձակուրդ:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության ստեղծումը ոչ միայն ՀՀՇ-ի, այլև ՀԱԿ-ի պառակտում է նշանակում»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը:
Ըստ նրա, «Ազատ դեմոկրատներ»-ի ստեղծումը քաղաքական դաշտի նախորդ շրջանի զարգացումների հետևանք է, իսկ քաղաքական գործիչների հավաքվելը մի կուսակցության շրջանակում՝ նշանակում է, որ նրանց համար ընդունելի չի եղել այն, ինչը իրենք տեսել են ՀԱԿ-ում: «Հիմա շատ ավելի ճիշտ կլինի օբյեկտիվ նայել ՀԱԿ-ում տեղի ունեցող իրադարձություններին՝ հասկանալու համար, թե որն էր այս ամենի պատճառը: Այդ խնդիրների չլուծման պատճառով է ստեղծվել այս կուսակցությունը, և նրանք, ամենայն հավանականությամբ, իրականացնելու են այն քաղաքականությունը, որն իրենց չէր բավականացնում ՀԱԿ շրջանակում»,- ասաց պատգամավորը՝ ավելացնելով, որ նոր կուսակցությունում քաղաքական գործիչների այդ որոշակի շրջանակը կներկայացնի այն այլընտրանքային կարծիքը, ինչի հնարավորությունը չի ունեցել ՀԱԿ-ում:
Հարցին՝ արդյո՞ք «Ժառանգությունը» իրեն մրցակից է համարում «Ազատ դեմոկրատներ» կուսակցությանը, Մարտիրոսյանը ասաց, որ նման բան չկա. «Ավելին, ես ողջունելի եմ համարում այդ կուսակցության ստեղծումը, և կարծում եմ, որ իրենց հետ կարող ենք համագործակցել»:
Հիշեցնենք, որ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը ստեղծվել է ՀՀՇ վարչության նախկին փոխնախագահ Խաչատուր Քոքոբելյանի նախաձեռնությամբ: Այս կուսակցության շուրջն են հավաքվել ՀՀՇ-ից հեռացած և հեռացող մի շարք գործիչներ, նրանց թվում՝ ՀՀՇ վարչության նախկին նախագահ Արարատ Զուրաբյանը:
Հայոց Համազգային Շարժում կուսակցության վարչության նախկին նախագահ, կուսակցության վարչության անդամ Արարատ Զուրաբյանը ՀՀՇ-ից դուրս գալու դիմում է ներկայացրել:
Այդ մասին հայտնել է ՀՀՇ վարչության քարտուղար Վահագն Հայոցյանը:
Սակայն խուսափել է մանրամասնել բովանդակույունը նշելով, թե Արարատ Զուրաբյանի դիմումը իրեն չի հասել և ինքը դեռ չի տիրապետում բովանդակությանը:
Որոշ լուրերի համաձայն` Արարատ Զուրաբյանը պատրաստվում է անդամակցել ՀՀՇ վարչության նախկին փոխնախագահ Խաչատուր Քոքոբելյանի ղեկավարած «Ազատ դեմոկրատներ» նորաստեղծ կուսակցությանը։
2010թ. հունիսի 17-ի ՀՀՇ վարչության նիստի ժամանակ կուսակցությունը ընդունել էր Զուրաբյանի հրաժարականի դիմումը, սակայն նա շարունակում էր մնալ ՀՀՇ վարչության անդամ:
Հետաքրքիր մանրամասներ են ի հայտ եկել Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի անձնական պրոյեկտ «Երիտասարդ խորհրդարանի» ձևավորման ընթացքից: Պարզվում է` սկզբում այս պատգամավորացուներին տվել են այլ տեսակի պատգամավորական վկայականներ: Սակայն նորելուկ պատգամավորացուները բողոքել են՝ իրենց սրտով չեն եղել այդ վկայականները, պահանջել են նոր` ավելի «լուրջ տեսքով» վկայականներ տալ (hայտնի չէ` նախկին վկայականների հատկապես ի՞նչը դուր չի եկել երիտասարդներին` գու՞յնը, չա՞փը…): Ու քանի որ Հովիկ Աբրահամյանի հավեսը դեռ չի փախել իր այս խաղալիքից, ընդառաջ է գնացել և կարգադրել՝ կատարել երիտասարդների ցանկությունը. Արդյունքում` երիտասարդ խորհրդարանականների վկայականներն արտաքնապես նման են իրական պատգամավորների վկայականներին` նույն բորդո գույնի, նույն չափի, ներսում էլ գրված է անուն-ազգանուն և «Երիտասարդ խորհրդարանի» պատգամավոր:
Որ պատգամավորացուները ահագին լուրջ են ընդունել իրենց մասնակցությամբ բեմադրված ներկայացումը և չեն էլ կասկածում, որ ընդամենը խաղալիք են, գուցե այդքան էլ վատ չէ: Հնարավոր է, որ հենց առաջին օրից չափից ավելի մեծ եռանդով պատգամավորի դերի մեջ մտած երիտասարդների նման եռանդից ինչ-որ օգուտ լինի, հնարավոր է, որ իսկապես պետությանն օգնելու, ճշմարիտ օրենսդրական գործունեություն ծավալելու ցանկությունը մղի նրանց` հասարակության կյանքը բարելավելուն միտված օրինագծեր մշակել, առաջարկներ անել, սակայն դատելով երիտասարդ պատգամավորացուների` հենց առաջին օրից իրենց անձեռնմխելի զգալու և պատգամավորի արտաքին ատրիբուտներին տուրք տալու մղումից, դժվար թե որևէ օգուտ լինի: Կարելի է միայն պատկերացնել Ճանապարհային ոստիկանության փառապանծ ոստիկաններին պատած զարմանքն ու սարսափը, երբ ավտոմեքենա կանգնեցնելու դեպքում մի երիտասարդ հանկարծ սկսի պատիվ պահանջել` հայտարարելով, թե ինքը պատգամավոր է, և դեռ քիչ է հայտարարելը, դեռ մի բան էլ ոստիկանի աչքը մտցնի պատգամավորի վկայականից չտարբերվող վկայականը: Ճանապարհային ոստիկաններից շատերն էլ, որոնց «գիտելիքների» մասին լեգենդներ են հյուսվում, հավանաբար դրանից հետո աշխատանքից դուրս գալու դիմում գրեն` հասկանալով, որ ի վիճակի չեն այլևս այդքան թվով պաշտոնյաների մտապահել և կողմնորոշվել` ու՞մ կարելի է տուգանել, ում` ոչ:
-
-
14.01.2021 | 11:10
Ադրբեջանը կոպիտ կերպով խախտում է եռակողմ հայտարարությունը. Արցախի ԱԳՆ -
14.01.2021 | 12:10
Ստեփանակերտ. Ադրբեջանական հասարակությունը պատրաստ չէ հայերի հետ բարիդրացիական հարաբերությունների -
15.01.2021 | 02:10
Ի՞նչ առաջարկներ են եղել Միքայել Համբարձումյանին՝ Վազգեն Մանուկյանին ձերբակալելու դիմաց. Դեժավյու տելեգրամյան ալիք -
15.01.2021 | 11:10
Աննա Հակոբյանին ու դուստրերին դիմավորել են «դավաճաններ», «վիժվածքների ընտանիք» կոչերով. ժամանման սրահում հայտարարվել է էվակուացիա -
15.01.2021 | 12:10
Գունավոր հեղափոխություններն իշխանության են բերում անգրագետների, որոնք ամբոխին գայթակղում են անիրականանալի երազանքներով -
13.01.2021 | 11:10
Օրեր առաջ տեխնիկա է մտցվել, 14 պարկ դիակ է հանվել, ԴՆԹ-ով կորոշվի քանի դիակ է. Մարուքյան -
13.01.2021 | 03:10
Ադրբեջանցիներով Հադրութը բնակեցնելու մասին են խոսում. Արտյոմ Տոնոյան -
11.01.2021 | 11:10
Մոսկվայում Ղարաբաղի հարցի կամ տարածքային որեւէ հարցի լուծմանը վերաբերվող փաստաթղթի ստորագրում չի նախատեսվում -
15.01.2021 | 03:10
Պատերազմի ժամանակ Արցախից Երեւան է բերել սպառազինություն, այդ թվում 43 «Կալաշնիկով» ինքնաձիգ. ԱԱԾ բացահայտումը -
12.01.2021 | 03:10
Ուղիղ սպառնալիք է առաջացել .Ադրբեջանում ավելի է խորանում հայատյացության, կազմակերպված թշնամանքի քաղաքականությունը․ Թաթոյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.