03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...Ընդդիմությանը չհաջողվեց (համենայնդեպս այս փուլում) իրականացնել իշխանափոխություն: Իշխանությունն օգտագործեց իր վարչական և ուժային լծակները՝ դա թույլ չտալու համար: Ճիշտ այդպես և նույնիսկ առավել «ուժային» եղանակով նախկինում վարվել են Լևոն Տեր-Պետրոսյանի և Ռոբերտ Քոչարյանի իշխանությունները: Այնպես որ՝ առաջին և երկրորդ նախագահների կողմնակիցների բոլոր տեսակի բողոքներն անկեղծ չեն: Եթե ես ճաղատ եմ, ես չեմ կարող ուրիշներին մեղադրել ճաղատության մեջ՝ դա կողքից նույնիսկ փոքր-ինչ զվարճալի կթվա:
Բոլոր թիմերում, սակայն, կան հրաշալի, պարկեշտ, համակրելի մարդիկ, որոնք, ըստ ամենայնի, պետք է շարունակեն զբաղվել քաղաքականությամբ՝ հո չենք կարող այդ նպատակով այլմոլորակայիններին հրավիրել: Նրանք, ովքեր հեռանում են, չպիտի ստվեր գցեն մնացողների վրա և մարդկանց մեջ կասկածներ սերմանեն, թե ովքեր էին անկեղծ գաղափարական մարտիկները, իսկ ովքեր՝ խառնակիչ-պառակտիչները, որոնք «բոլորովին այլ» նպատակներ էին հետապնդում:
Առավոտ
Խմբագրական
«Այսօր ընդդիմությունը մի քիչ թոփալ է, և ձեզանից շատերը ոգևորվել են այդ հարցով` մտածելով, թե ձեր սասանվող իշխանությունը մի քիչ ամրապնդվել է»,- Ազգային ժողովի նիստում ասաց «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, ով ոտքի հետ կապված խնդրով պայմանավորված` կաղալով մոտեցավ ամբիոնին` ներկայացնելու ընդդիմության կողմից հրատապ ճանաչված «Հայաստանի Հանրապետությունում առաջացած կառավարման ճգնաժամի մասին» ԱԺ հայտարարության նախագիծը:
Միևնույն ժամանակ Լ.Զուրաբյանը նշեց, թե գիտի, որ քաղաքական մեծամասնության «մեջի ամենախելացի մարդիկ շատ լավ էլ հասկանում են, որ ընդդիմության ապաքինումն ընդամենը կարճ ժամանակի հարց է, մինչդեռ երկիրը շարունակում է իր գահավիժումը դեպի անդունդ, քանի որ հիվանդ է մեր ամբողջ քաղաքական համակարգը»:
Ընդդիմադիր պատգամավորը, դիմելով քաղաքական մեծամասնությանը, հայտարարեց նաև, որ վերջինի ներկայացուցիչները «հրճվում են, որ կարողացան ահաբեկչական հարվածներով խաղից դուրս հանել ԲՀԿ-ին և նրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանն` չհասկանալով, որ հենց այդ պետական ահաբեկչությունը երկրի առաջատար ուժերից մեկի դեմ և նրանց այսօրվա բացակայությունը ԱԺ դահլիճում ամենալավն է վկայում, թե ինչ խորը ճգնաժամի մեջ է մեր քաղաքական համակարգը և պետական կառավարումը»:
https://www.youtube.com/watch?v=zDctrgHpJXA
Համաժողովրդական շարժմանը միացած Ազատամարտիկների դաշինքի ներկայացուցիչները մշտապես հայտարարում էին, որ իրենք որևէ կուսակցության կցորդը չեն, ժողովրդի կողմից են: Այն ժողովրդի, ում քառյակ-եռյակը գոնե վերջին երկու տարին խոստացավ ու սնեց հույսերով, թե ուր որ է՝ գարնանն ազատագրվելու են Սերժ Սարգսյանի ռեժիմից, բայց երբ ռեժիմը գործի դրեց վարչական ճնշիչ լծակները, մի գիշերվա մեջ շարժումը հօդս ցնդեց: Քառյակը վաղուց չկա, իսկ եռյակը լուծարման պրոցեսում է: Ի՞նչ ճանապարհ է ընտրել դրա վճռական հատվածը՝ Ազատամարտիկների դաշինքը: Այն թերևս ընտրել է ՀԱԿ-ի ճամբարը: ԱԴ անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը մեզ հետ զրույցում վերստին պնդեց՝ մենք մեր կուրսից չենք շեղվել:
– Պարոն Մելքոնյան, ազատամարտիկներն ամենից շատ էին խոսում օր առաջ այս իշխանություններից ազատվելու մասին: Գործընթացն առաջնորդող Գագիկ Ծառուկյանը հաշտվեց Սերժ Սարգսյանի հետ, հիմա Ազատամարտիկների դաշինքը որտե՞ղ է հայտնվելու, ի՞նչ է անելու:
– Ինչի Գագիկ Ծառուկյանի անձո՞վ է, որ իշխանափոխություն այս երկրում պիտի լինի կամ չլինի: Ես կարդացել եմ իր հայտարարությունը, նա փետրվարի 20-ի հանրահավաքը չեղյալ է հայտարարել, քանի որ արտոնված չէ: Չի ասում՝ շարժումից դուրս ենք եկել, ասում է՝ ամսի 20-ին չեղյալ է հայտարարում: Ես համոզված եմ, որ գալու են մարտի 1-ին ու Ազատության հրապարակում իրենց խոսքն ասելու են:
Հրապարակ
Սերժ Սարգսյանի փետրվարի 12-ի հայտնի ելույթից հետո Ազգային ժողովում ԲՀԿ խմբակցության պատգամավորների լուրջ դեֆիցիտ է նկատվում: ԱԺ-ում ԲՀԿ-ականների աշխատասենյակները կամ փակ էին, կամ միայն օգնականներն էին: Սա պայմանավորված է ԲՀԿ-ում ստեղծված լարված իրավիճակով, նրանք առավելապես զբաղված են ԱԺ-ից դուրս իրենց կուսակցության հարցերով:
Նրանց դժվար է գտնել նաև հեռախոսով, քանզի զանգերին չեն պատասխանում: լուրեր են շրջում, որ ԲՀԿ-ականները չեն մասնակցելու փետրվարի 23-ին մեկնարկող ԱԺ հերթական քառօրյայի նիստերին:
Պարզ չէ նաև, թե ինչ ճակատագիր է սպասվում Գագիկ Ծառուկյանին՝ որպես պատգամավորի, քանզի նրան մանդատից զրկելու գործընթացից լուր չկա:
ԲՀԿ-ից միակ պատգամավորը, ում հետ հաջողվեց մի քանի վայրկյանով կապ հաստատել, Միքայել Մելքումյանն էր, ով նշեց, որ դեռ պարզ չէ՝ կգան նիստերին, թե ոչ: Ծառուկյանին մանդատից զրկելու վերաբերյալ էլ ասաց, որ տեղյակ չէ:
Երեկ նաև տեղեկացանք, որ ԲՀԿ «քաղաքական» թևը հավաքվել է Ծառուկյանի մոտ, ապա խումբն այցելել է կառավարություն: Հավանաբար այժմ «կոնտակտային անձը» վարչապետ Հովիկ Աբրահամյանն է:
Հրապարակ
Լավատեղյակ աղբյուրների պնդմամբ` ՀԱԿ նախագահ Լ. Տեր-Պետրոսյանի և ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի միջև եղել է պայմանավորվածություն, որ «իշխանափոխությունից հետո» Ծառուկյանը պետք է դառնա նախագահ, Տեր-Պետրոսյանը՝ Աժ նախագահ: Երեկ մենք տեղեկացանք նաև, թե ո՞ւմ նկատի ունի Տեր-Պետրոսյանը իր «Սրտիս պարտքը» վերնագրված հողվածում գրելով «ԲՀԿ-ի ներսում գործող խառնակիչների փոքրիկ խմբակ»:
Մեր աղբյուրների պնդմամբ, «խմբակի» անդամները ԱԺ պատգամավորներ Վահե Հովհաննիսյանն ու Ստեփան Մարգարյանն են, ինչպես նաև «7օր» կայքի խմբագիր Անդրանիկ Թևանյանը և «zham.am» կայքի խմբագիր Երվանդ Բոզոյանը:
Հայկական Ժամանակ
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է ՀՀ նախկին Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բաց նամակին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:
Պատասխանի մեջ մասնավորապես ասված է.
«Շնորհակալ եմ սույն թվականի փետրվարի 17-ին ինձ հասցեագրված բաց նամակում արտահայտած Ձեր մտահոգության համար: Միանգամից ասեմ, որ կտրականապես մերժում եմ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի վերաբերյալ Ձեր որակումները:
Մերժում եմ ոչ միայն այն պատճառով, որ այն անկախությունից ի վեր ընդունված առաջին փաստաթուղթն է, որը հեղինակվել է հայությունը ներկայացնող գրեթե բոլոր կառույցների և համայնքների ներկայացուցիչների կողմից՝ իսկապես դառնալով ազգային միասնականության յուրօրինակ խորհրդանիշ, այլև որ դրա մշակման գործընթացի մասնակիցների թվում բազմաթիվ են փաստաթղթում խաչվող ոլորտների լրջագույն մասնագետներ աշխարհի բոլոր ծայրերից, մարդիկ, որոնց պրոֆեսիոնալիզմին ես վստահում եմ:
Ուստի ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության կամ միջազգային իրավական փաստաթղթերի հետ հռչակագրի՝ հնարավոր հակասությունների և նման այլ հարցերի վերաբերյալ Ձեր ակնարկները հիմնավորված համարել չեմ կարող:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը ստեղծման պահից գործել է բոլորին միավորելու, բոլոր կարծիքները հաշվի առնելու առաջնային սկզբունքով: Թե՛ մինչև ապրիլի 24-ն ընկած ժամանակահատվածում, թե՛ դրանից հետո դեռ հնչելու են բազմաթիվ ուղերձներ, մշակվելու են բազմաթիվ հայտարարություններ, գրվելու են բազմաթիվ նամակներ և իրականացվելու են ամենատարբեր նախաձեռնություններ:
Եթե դեռևս կան կարծիքներ ու առաջարկներ, որոնք այս կամ այն պատճառով ժամանակին չեն դրվել միասնական քննարկումների սեղանին, ապա, միևնույն է, չպետք է դուրս թողնվեն միասնականության այդ հարթակից և պետք է հաշվի առնվեն: Այս առումով համարում եմ, որ Ձեր առաջարկները ևս պետք է քննարկվեն:
Դուք նշում եք, որ դրա համար դեմ առ դեմ հանդիպման կարիք կա: Խնդիր չեմ տեսնում:
Ավելին, կարծում եմ, որ իբրև նման հանդիպման անհնարինության փաստարկ Ձեր կողմից բերված պատճառաբանություններն ամենևին տեղին չեն: Երբ համարեք, որ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շուրջ առանձազրույցի կարիք և ցանկություն այնուամենայնիվ ունեք, պատրաստ եմ համապատասխան հրավեր ուղարկել»:
Հայաստանի քաղաքական դաշտում քաղաքական եռյակ գոյություն չունի («Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն» եւ ՀԱԿ խորհրդարանական ուժերի եռյակը)։ Այս մասին փետրվարի 20-ին Ազատություն հրապարակում հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը։
Քաղաքական գործչի խոսքով՝ անցյալ կիրակի իր ուրախությունը սահման չուներ, քանի որ քաղաքական եռյակը փոխհամաձայնության էր եկել եւ Արցախի համար այդքան կարեւոր օր՝ փետրվարի 20-ին, համատեղ հանրահավաքի որոշում էր կայացրել։ «Դա հրաշքի էր նման։ Սակայն պատահեց այն, ինչ պատահեց։ Եւ ես չեմ ցանկանում դա մեկնաբանել։ Առաջին անգամ ՀՀ առաջին նախագահը, Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկն ու Սփյուռքի ներկայացուցիչը միավորվել էին՝ Հայաստանում ազատ եւ արդար ընտրությունների հասնելու համար։ Սակայն ցավոք, պետք է նշեմ, որ դրված նպատակին չհասանք»,- հայտարարել է Րաֆֆի Հովհաննիսյանը։
news.am
«Որոշման նախագիծը իրավաբանորեն անգրագիտություն է, ուստի` ես չեմ կարող «Կողմ» քվեարկել այս նախագծին»,- ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացնելով «Նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու մասին» Նիկոլ Փաշինյանի ներկայացրած նախագծի վերաբերյալ իր տեսակետը` քիչ առաջ հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը:
Պատգամավորը հավաքվածներին հիշեցրեց, որ ներկա պահին քննարկվում է ոչ թե նախագահին պաշտոնանկ անելու հարցը, այլ՝ միայն նախագիծը: «Ես իրավաբան եմ»,- հայտարարեց նա` հավելելով, որ հարցին առաջին հերթին որպես իրավաբան է մոտենում:
«Պարոն Ջհանգիրյան, ես հասկանում եմ` գլխավոր դատախազ դառնալու ձեր երազանքը մեկ օր առաջ փլուզվել է, և այդ երազանքին հասնելու նոր սցենարներ մշակելու, նոր ուղիներ փնտրելու անհրաժեշտություն ունեք, և այսօր այդ ուղղությամբ առաջին քայլն արեցիք, ինչի համար ձեզ շնորհավորում եմ»,- պատասխանելով Գագիկ Ջհանգիրյանին՝ ասաց Նիկոլ Փաշինյանը:
Այսքանով նախագծի քննարկումն ավարտվեց, իսկ նախագծի հեղինակը հայտարարեց, որ քննարկման մասնակիցներից որևէ մեկը որևէ հակափաստարկ չհնչեցրեց:
Հանձնաժողովի անդամները 1 «կողմ», 5 «ձեռնպահ» ձայներով մերժեցին «Նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու մասին» Նիկոլ Փաշինյանի ներկայացրած նախագիծը Աժ հերթական օրակարգում ընդգրկելու առաջարկը:
Նիստի ավարտին պատասխանելով լրագրողների հարցերին, մասնավորապես` սպասո՞ւմ էր արդյոք նման արձագանք ՀԱԿ պատգամավորից, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Հայտնի իրադարձություններից հետո ես ՀԱԿ ղեկավար կազմից ամեն ինչ սպաում եմ»:
Պատասխանելով դիտարկմանը, թե իշխանափոխության կոչեր անող քաղաքական ուժերը չմիացան իր նախաձեռնությանը՝ Նիկոլ Փաշինյանն ասաց. «ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր- Պետրոսյանը դեռ երկու տարի առաջ պիտի քաջություն ունենար հայտարարելու, որ իր հայտարարած բուրժուադեմոկրատական հեղափոխությունն ավարտվելու է Սերժ Սարգսյանին ուղղված նամակով»:
Նիկոլ Փաշինյանը լրագրողներին վստահեցրեց, որ հետ չի կանգնելու իր նախաձեռնությունից, բայց դրա համար նախ անհրաժեշտ է, որ Հայաստանում ձևավորվի ինստիտուցիոնալ ընդդիմություն, ինչպիսին այսօր չկա:
-
-
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան -
01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել -
03.05.2024 | 01:10
Հայաստանի հետ բարեկամությունը լավ, բայց դատարկ երազանք է․ Թուրք վերլուծաբան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.