02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...«Խոսափողներն են մեղավոր, որ ձեզ տանում են պատերազմի»,- այսօր Ազգային ժողովի նիստում՝ «Շահութահարկի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրինագծի բավականին բուռն քննարկման ավարտին, կարծիք հայտնեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
«Դրա համար պատահական չէր, որ այնպես ստացվեց կամ այնպես մտածվեց, որ քվեարկությունը կհետաձգվի մի ավելի պատեհ ժամանակ»,- հավելեց ԱԺ նախագահը՝ հորդորելով Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանին հաջորդ շաբաթվա ընթացքում նախագծի հետ կապված լրացուցիչ մի քանի քննարկումներ կազմակերպել՝ շահագրգիռ բոլոր կողմերի մասնակությամբ:
ԱԺ նախագահը նշեց նաև, թե հաշվի առնելով, որ «տարբեր բևեռացումներ են առաջացել», հորդորում է համատեղ քննարկել օրինագիծը, որը, իր կարծիքով, վատը չէ: Ըստ Գ.Սահակյանի, եթե համաձայնություններ լինեն, ապա կան նաև մի շարք այլ օրինագծեր, որոնց քննարկման նպատակով հնարավոր է մարտի սկզբին արտահերթ նիստ հրավիրել:
«Ամբողջ շաբաթվա ընթացքում կռվեք առանց խոսափողների, և կարծում եմ՝ համաձայնության կգաք»,-ասաց Գալուստ Սահակյանը:
Նշենք, որ օրինագծով առաջարկվում է արտոնություններ սահմանել Հայաստանի կառավարության հավանությանն արժանացած արտահանման ծրագիր իրականացնող այն սուբյեկտների համար, որոնք կարտահանեն Հայաստանում արտադրված՝ առնվազն 50 մլրդ դրամի մաքսային արժեքով ապրանքներ: Այս արտահանողները կվճարեն շահութահարկ 2 տոկոս դրույքաչափով՝ ներկայիս 20 տոկոսի փոխարեն:
Ընդդիմադիր պատգամավորների հիմնական դժգոհությունը պայմանավորված էր այն հանգամանքով, որ այս վիճահարույց օրինագիծը կառավարությունը առաջարկել էր քննարկել հատուկ կարգով, այն է՝ երկրորդ ընթերցումը կազմակերպել առաջին ընթերցումից հետո 48 ժամվա ընթացքում: Եվ ինչպես նշեց «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, կառավարությունը 48 ժամում երեք տարբեր նախագծեր է ներկայացրել, մինչդեռ խոշոր արտահողներին արտոնություն տալը բավականին տարակուսելի է և մանրակրկիտ քննարկման կարիք ունի:
«Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն էլ՝ ակնարկելով Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանին, ով հանդես էր եկել նախագծի օգտին, ասաց, թե նա «առաջին հայացքից ստանդարտ, սիրուն, ազդեցիկ» ելույթ է ունենում. «Բայց երբ սկսում ենք ուշադիր հետևել Ձեր մտքի թելին, դա իրար հետ անկապակցված մտքեր են»:
ԱԺ նախագահը հորդորեց Բագրատյանին «այսուհետ խորությամբ չլսել ամեն ինչ»:
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը 100 հազար ԱՄՆ դոլար էր խոստացել այն անձին կամ անձանց, ովքեր արժեքավոր տեղեկություն կհաղորդեն և կօգնեն բացահայտել «Կասեցում» շարժման ակտիվիստ, ԲՀԿ քաղխորհրդի անդամ Արտակ Խաչատրյանի առևանգումը և ծեծը կատարողներին և կազմակերպիչներին: Մեր տեղեկություններով՝ Ծառուկյանը այժմ հրաժարվում է նաև այս խոստումից: Այս կապակցությամբ մեր հարցին Ա. Խաչատրյանն ասաց, թե չի կարող ասել Գ. Ծառուկյանի խոստումը ուժի մե՞ջ է, թե՞ ոչ. «Խոստում տվողը ես չեմ եղել որ ասեմ»:
Այս հարցին չկարողացավ պատասխանել նաև Գ. Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը՝ ասելով. «Այս պահին այդ հարցի վերաբերյալ որևէ տեղեկատվության չեմ տիրապետում»:
Ժամանակ
Հայաստանի ներքաղաքական վերջին իրադարձություններն ու Գագիկ Ծառուկյանի կապիտուլյացիան ակտուալացրել են ընդդիմության խնդրի քննարկումները: Դաշտում առկա ընդդիմադիր ուժերը թեժ պայքար են մղում այդ տեղի համար, որը դրսևորվեց անցած երկու օրերին խորհրդարանի դահլիճում, երբ ընդդիմադիր ՀԱԿ-ի ներկայացրած՝ երկրում առկա կառավարման ճգնաժամի վերաբերյալ օրենքի քննարկումը վերածվեց ընդդիմության ճգնաժամի քննարկմանը, և ոչ իշխանական մի շարք պատգամավորներ ՀԱԿ-ին մեղադրեցին նման ճգնաժամ ապրելու մեջ՝ կոչ անելով մաքրվել դաշտից: Ընդդիմադիր ասպարեզից ԲՀԿ-ի վտարումից հատկապես ոգևորվել են ՕԵԿ-ականները, որոնք հույս ունեն մեկ անգամ ևս «գործուղվել» ընդդիմադիր դաշտ և իրենց ակտիվ կեցվածքով ու խորհրդարանական բուռն գործունեությամբ ցույց են տալիս, որ միշտ պատրաստ դիրքերում են: Երեկ զրուցեցինք ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանի հետ:
– Պարոն Մարգարյան, ընդդիմադիր դաշտի լոկոմոտիվը՝ ԲՀԿ-ն, փաստորեն, լքեց ասպարեզը, Ձեր կարծիքով, ո՞ր ուժերն ունեն ռեալ հնարավորություն՝ զբաղեցնելու ԲՀԿ-ի տեղը:
– Գիտեք ինչ, ընդդիմությունը փակ կաբինետ չի, այսինքն՝ յուրաքանչյուր քաղաքական ուժ, ով հռչակում է իր ընդդիմադիր գործունեության մասին, ընդդիմադիր դաշտում գործունեություն է ծավալում, շարունակելու է ծավալել: Ուղղակի այդ եռյակը, որն առաջ նաև քառյակ էր, դա ընդամենը ընդդիմադիր ուժերի համագործակցության ֆորմատ էր:
— Նկատի ունեմ՝ դառնալ հասարակության համար ընդունելի ընդդիմություն, որը կարող է այդ դաշտի թելադրողը լինել:
– Ես չգիտեմ ով է այդպես ասել՝ թելադրող կամ չգիտեմ ինչ, բայց ես մեր մասով կարող եմ ասել, որ մենք միշտ գործել ենք մեր սեփական ծրագրերն առաջ մղելու սկզբունքով, որի ականատեսն է եղել ժողովուրդը, այնպես որ, խնդիր չեմ տեսնում:
— Պարոն Մարգարյան, ուզում եք ասել, որ այս ամեն ինչից հետո ՕԵԿ-ը նույնպե՞ս ռեալ շանսեր ունի տիտղոսակիր ընդդիմություն դառնալու:
– Իմ պատկերացումներով, ընդդիմությունը ոչ թե տեղեր զբաղեցնելով է, այլ էսօր յուրաքանչյուր մարդ, ուժ ունի իր քաղաքականությունը, իր ռազմավարությունը, իր օրակարգը: Մենք ունենք մեր օրակարգը և շարունակելու ենք մեր օրակարգը:
– Պարոն Մարգարյան, իսկ ի՞նչ ամբիցիաներ ունի ՕԵԿ-ը, այսինքն՝ հնարավո՞ր է, որ դուք էլ ԲՀԿ-ի պես շատ առաջ գնալու պլաններ ունեք, իշխանափոխության ծրագրեր:
– Գիտեք, ես չեմ ուզում համեմատականներ անցկացնել: 2006 թվականին, երբ ՕԵԿ-ը դուրս եկավ ընդդիմություն, և Արթուր Բաղդասարյանը լքեց երկրի երկրորդ պաշտոնը, և երկար տարիներ ընդդիմադիր գործունեություն ծավալելուց հետո մենք 2008-ի նախագահական ընտրություններին անդրադարձանք, մենք չմասնակցեցինք անցած ընտրություններին, բայց բազմիցս ասել ենք, որ մասնակցելու ենք 2018թ. ընտրություններին՝ ի դեմս Արթուր Բաղդասարյանի:
— 2008-ին ձեր մասնակցությունն իրականում այլ մեկնաբանություն ստացավ, բայց, հետ չգնալով, միայն արձանագրենք, որ այսօր իրավիճակ է փոխվել, ընդամենը օրեր առաջ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ֆեոդալիզմի ներկայացուցիչները պետք է քաղաքականության մեջ մեծ հայտեր չներկայացնեն, իսկ Հայաստանում շատերը գիտեն, որ Արթուր Բաղդասարյանն էլ ոչ պակաս բիզնեսմեն է, այսինքն՝ ինչո՞ւ պիտի Ծառուկյանին թույլ չտան, իսկ Արթուր Բաղդասարյանին թույլատրեն:
– Ուրեմն ես հիմա սա ասում եմ հպարտորեն՝ նայելով Ձեր աչքերի մեջ: Ես ուզում եմ, որ դուք ձեր խղճի ու համոզմունքների հետ չկռվեք, դուք գիտեք, որ Արթուր Բաղդասարյանը… էդ բիզնեսնեեեր, բաան, Արթուր Բաղդասարյանը բիզնեսներ չունի, ես սա ասում եմ շիտակ՝ Ձեր աչքերի մեջ նայելով, որ Արթուր Բաղդասարյանը կայացած, գրագետ, քաղաքական ճանապարհ անցած մեր երկրի ու ժողովրդի մեջ, մեր երկրում չկա մեկը, որ չգիտենա այդ մասին: Կներեք, ակամայից հիշում եմ Նիկոլ Փաշինյանի հոդվածը, որ ամիսներ առաջ տվեց, որ Արթուր Բաղդասարյանը չորրորդ դասարանից քաղաքականության մեջ է եղել, քաղաքական գործիչ: Հիմա փորձում եք եզը վերցնել, տակը հորթ ման գալ՝ անվանելով, թե Արթուր Բաղդասարյանը բիզնեսմեն է: Դուք լավ հիշում եք, թե երեք տարի շարունակ ինչ քարքարոտ ճանապարհ է անցել ՕԵԿ-ը, մեկն էլ ես եմ եղել ճնշվողներից:
— Բայց վերջում տեսանք՝ ձեր չարչարանքը հատուցվեց, և ձեր ասած այդ քարքարոտ ճանապարհն «ամոթալի» որակվեց:
– Գիտեք ինչ, այդ էժանագին, գրոշներով իրենց սկզբունքները վաճառողներին բոլորը գիտեն էս երկրում, լավ է, որ Հայաստանը մեծ երկիր չէ, և էդ կողմից մարդիկ իրար լավ գիտեն,մեկը մեկին լավ են ճանաչում:
– Բոլորը ձեզ են մեղադրում սկզբունքները վաճառելու համար, ձեր ակնարկն ո՞ւմ է ուղղված:
– Ես ասում եմ էդ մոլորվածների և էժանագին դեմագոգների պատվիրակատար, որոնք իրենց ազդեցիկ «պապաների» գրոշներով պատվեր են կատարում ու նման բաներ… Հիմա ինձ էլ են մոտեցել ասել են՝ պարոն Մարգարյան, եթե Դուք կարողանաք էս հարցը լուծել, ես էդպիսի վերլուծություն չեմ անի, էդպիսի բան չեմ գրի: Մեր ազգը հավատի ճգնաժամի մեջ է:
– ՕԵԿ-ը կարո՞ղ է այդ հավատի ճգնաժամը վերացնել:
– Մենք պայքարել ենք ու պայքարելու ենք միշտ, որ ունենանք լուսավոր Հայաստան և պայքարում ենք հանուն արդար Հայաստանի, դա բազմիցս ենք ասել ու կատարել, մեր քաղաքական դաշտում ռեֆորմները, որ կատարվել են, ամենաակտիվը մենք ենք եղել, հետևությունը թողնելու ենք ժողովրդին:
— Անկեղծորեն հավատո՞ւմ եք, որ ժողովուրդը կմոռանա ձեր անցած ուղին:
– Մենք ժողովրդի մեջ ենք մտնում, էն, որ մտնում ենք Աստծո տունը մոմ վառելու, շիտակ ենք մտնում, շիտակ ենք վառում և մեր ժողովրդի հետ կապված արդար ասում ենք՝ ոչ խուժան ենք, ոչ գող ենք, ոչ հանցագործ ենք, ոչ էլ մեր երկիրն ենք թալանել:
Հրապարակ
https://www.youtube.com/watch?v=izqVfc__Oe0
Բրիտանիայի նախկին արտգործնախարար, Համայնքների պալատի լեյբորիստ պատգամավոր Ջեք Սթրոն մայիսին, երբ ավարտվի նրա պատգամավորական ժամկետը, ամենայն հավանականությամբ, աշխատանքի կանցնի «Սենատոր ինթերնեյշնլ» կահույքի խոշոր Ֆիրմայում՝ որպես խորհրդական: Դե, պարզ է՝ մարդը չի ուզում երիտասարդ թոշակառու դառնալ: Բայց ամեն ինչ չէ, որ այդքան պարզ է. վերջերս «Սենատորը» պետությունից պատվեր է ստացել 75 միլիոն Ֆունտի, և ըստ բրիտանական մամուլի՝ այդ պատվերը ստանալու հարցում որոշիչ դեր է խաղացել այդ պատգամավորը, ինչպես նաև կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Ֆրենսիս Մոդը:
Ծանոթ պատկեր է, չէ՞: Եթե Հայաստանի մարզում որևէ տենդեր է հայտարարվում, ապա կա շատ մեծ հավանականություն, որ այն կշահի մարզպետի բարեկամը: Կամ հիշենք. որ Գերմանիայի նախկին նախագահ Գերհարդ Շրյոդերը դարձել է ռուսաստանյան «Գազպրոմի» նախագահ, իսկ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը աշխատանքի է անցել նույն երկրի «Սիստեմա» ընկերության մեջ:
Պահպանողական և լեյբորիստական կուսակցությունները սառեցրել են այդ պատգամավորների աշխատանքը խմբակցություններում ՝ մինչև քննության ավարտը: Բրիտանիայի պետական համակարգն ունի հստակ գործող մեխանիզմներ, որոնք կարող են հակազդել ամենուր հանդիպող մարդկային թուլություններին: Մեզանում նման մեխանիզմներ չկան: Այդ առումով արժե ևս մեկ անգամ անդրադառնալ կառավարման համակարգի խնդրին՝ ոչ թե «վերարտադրվելու-չվերարտադրվելու» տեսանկյունից [ցանկացած համակարգի դեպքում ՀՀԿ–ն «կվերարտադրվի»], այլ արդյունավետությունը հաշվի առնելով: Պատկերացրեք, վարչապետի և կառավարության աշխատանքը ամբողջությամբ կախված լինի 131 Շմայսից:
Առավոտ
Խմբագրական
ԲՀԿ արմատականներն սպասում են ՀԱԿ-ի առաջիկա հանրահավաքին, որպեսզի կողմնորոշվեն իրենց անելիքներում: Իսկ այն ԲՀԿ-ականները, ովքեր միաժամանակ ընդգրկված էին Ազատամարտիկների դաշինքի մեջ, դուրս կգան կուսակցությունից ու կմնան միայն դաշինքում: Սրանց թվում է ԲՀԿ-ական պատգամավոր Ռուստամ Գասպարյանը, ով իշխանության անողոք քննադատներից է: Կուսակցության նկատմամբ ճնշումների շրջանակում Ռուստամ Գասպարյանի որդուն անցած աշնանը, կասկածելով մարդու առևանգման մեջ, կալանավորեցին: Երկու ամիս անց նրա խափանման միջոցը փոխեցին, իսկ վերջին դեպքերի ընթացքում նորից հիշեցին այդ գործը՝ այցելելով նրանց տուն:
Երեկ մենք փորձեցինք տեղեկություններ ստանալ՝ արդյոք Գասպարյանի որդին ներկայացե՞լ է հարցաքննության, սակայն պատգամավորն անհասանելի էր: Այսօր Ազատամարտիկների դաշինքի հերթական նիստն է, որի ժամանակ կքննարկվի նաև դաշինքին միացած ԲՀԿ-ականների քաղաքական ճակատագիրը:
Հրապարակ
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը որոշել է սրբագրել իր նախորդին՝ Տիգրան Սարգսյանին, և ոչ աշխատանքային դարձած մեռելոցները հանել: Բանն այն է, որ ամբողջ տարվա համար մեռելոցների հետ կապված որոշումն ընդունվում է դեկտեմբերին, կառավարության նիստում, սակայն 2014թ. դեկտեմբերին այդ որոշումը չընդունվեց: Ենթադրվում է, որ այս տարի մեռելոցները ոչ աշխատանքային չեն լինի: Ապրիլի 5-ին հայ հասարակությունը կնշի Սուրբ Հարության տոնը՝ Սուրբ Զատիկը, որին հաջորդած երկուշաբթի օրը մեռելոց է, թերևս՝ աշխատանքայի:
Հրապարակ
Ընդդիմությանը չհաջողվեց (համենայնդեպս այս փուլում) իրականացնել իշխանափոխություն: Իշխանությունն օգտագործեց իր վարչական և ուժային լծակները՝ դա թույլ չտալու համար: Ճիշտ այդպես և նույնիսկ առավել «ուժային» եղանակով նախկինում վարվել են Լևոն Տեր-Պետրոսյանի և Ռոբերտ Քոչարյանի իշխանությունները: Այնպես որ՝ առաջին և երկրորդ նախագահների կողմնակիցների բոլոր տեսակի բողոքներն անկեղծ չեն: Եթե ես ճաղատ եմ, ես չեմ կարող ուրիշներին մեղադրել ճաղատության մեջ՝ դա կողքից նույնիսկ փոքր-ինչ զվարճալի կթվա:
Բոլոր թիմերում, սակայն, կան հրաշալի, պարկեշտ, համակրելի մարդիկ, որոնք, ըստ ամենայնի, պետք է շարունակեն զբաղվել քաղաքականությամբ՝ հո չենք կարող այդ նպատակով այլմոլորակայիններին հրավիրել: Նրանք, ովքեր հեռանում են, չպիտի ստվեր գցեն մնացողների վրա և մարդկանց մեջ կասկածներ սերմանեն, թե ովքեր էին անկեղծ գաղափարական մարտիկները, իսկ ովքեր՝ խառնակիչ-պառակտիչները, որոնք «բոլորովին այլ» նպատակներ էին հետապնդում:
Առավոտ
Խմբագրական
«Այսօր ընդդիմությունը մի քիչ թոփալ է, և ձեզանից շատերը ոգևորվել են այդ հարցով` մտածելով, թե ձեր սասանվող իշխանությունը մի քիչ ամրապնդվել է»,- Ազգային ժողովի նիստում ասաց «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, ով ոտքի հետ կապված խնդրով պայմանավորված` կաղալով մոտեցավ ամբիոնին` ներկայացնելու ընդդիմության կողմից հրատապ ճանաչված «Հայաստանի Հանրապետությունում առաջացած կառավարման ճգնաժամի մասին» ԱԺ հայտարարության նախագիծը:
Միևնույն ժամանակ Լ.Զուրաբյանը նշեց, թե գիտի, որ քաղաքական մեծամասնության «մեջի ամենախելացի մարդիկ շատ լավ էլ հասկանում են, որ ընդդիմության ապաքինումն ընդամենը կարճ ժամանակի հարց է, մինչդեռ երկիրը շարունակում է իր գահավիժումը դեպի անդունդ, քանի որ հիվանդ է մեր ամբողջ քաղաքական համակարգը»:
Ընդդիմադիր պատգամավորը, դիմելով քաղաքական մեծամասնությանը, հայտարարեց նաև, որ վերջինի ներկայացուցիչները «հրճվում են, որ կարողացան ահաբեկչական հարվածներով խաղից դուրս հանել ԲՀԿ-ին և նրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանն` չհասկանալով, որ հենց այդ պետական ահաբեկչությունը երկրի առաջատար ուժերից մեկի դեմ և նրանց այսօրվա բացակայությունը ԱԺ դահլիճում ամենալավն է վկայում, թե ինչ խորը ճգնաժամի մեջ է մեր քաղաքական համակարգը և պետական կառավարումը»:
-
-
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել -
01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության -
02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ընթացքը․ Վազգեն Մանուկյան -
01.05.2024 | 01:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման համակարգերի դուռը, ու նաև բոլոր նրանց, ովքեր սխալմամբ իրենց ապահով են զգում
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.