03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանն օրերս այցելել է նախագահական նստավայր, որտեղ նա մնացել է բավական երկար: Սերժ Սարգսյանից ճշտել է նրա վերաբերմունքն իր և ՄԱԿ-ի նկատմամբ: Գաղտնիք չէ, որ թանկարժեք ժամացույցների սիրահար Գուրգեն Արսենյանը, չլինելով իշխանության մեջ, միշտ առանձնահատուկ վերաբերմունք է դրսևորել գործողնախագահի նկատմամբ, և նա միակն էր ԲՀԿ խմբակցությունից, ով ոչ միայն չէր բոյկոտում վերջին նախագահական ընտրությունները, այլև ընտրությունների հաջորդ օրն իսկ շտապեց շնորհավորել Սերժ Սարգսյանին:
Ի դեպ, մեր աղբյուրները պատմում են, որ Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ վերջին նիստին Գուրգեն Արսենյանը դեմ է արտահայտվել Նաիրա Զոհրաբյանի նախագահ դառնալուն, սակայն, երբ Ծառուկյանն առաջարկել է դուրս գալ ՄԱԿ-ից, մտնել ԲՀԿ և գլխավորել կուսակցությունը, հրաժարվել է: Իսկ հաջորդ օրը Արսենյանն ինքն է Ծառուկյանին առաջարկել իրեն Աժ ԲՀԿ խմբակցության ղեկավար նշանակել, ինչին արդեն չի համաձայնել Ծառուկյանը, քանի որ Զոհրաբյանի հետ կապված որոշումն արդեն կայացված է եղել։
Հրապարակ
Այսօր տեղի ունենալիք ՀՀԿ ԳՄ-ն ոչ պակաս սենսացիոն կլինի. Սերժ Սարգսյանը նույն ԳՄ-ում «կարդացած» հայտնի ելույթից ուղիղ մեկ ամիս անց կհայտարարի սահմանադրական փոփոխությունների մեկնարկի մասին, ասելով, որ սկսվում է սահմանադրական բարեփոխումների առաջին փուլը, արձանագրելով, որ մասնագիտական խումբն սկսում է աշխատանքը բարեփոխումների նախագծի վրա` ըստ ընդունված հայեցակարգի:
Ի դեպ, որոշ փորձագետներ չեն բացառում նաեւ, որ բարեփոխումների նախագիծը շատ ավելի վաղ կդրվի հանրաքվեի, քան հայտարարվել է, այն է` ուշ աշնանը կամ ձմեռնամուտին:
Հրապարակ
ԲՀԿ աշխատակազմի ղեկավար Ռուբեն Մանուկյանին նախորդ օրը թույլ չեն տվել մուտք գործել ԲՀԿ նախկին գրասենյակ՝ «կանյաչնի»: «Կանյաչնիի» անվտանգության աշխատակիցը հենց նրա քթի տակ փակել է դուռը, ասելով՝ «չի թույլատրվում ներս մտնել»: Մանուկյանն ասել է, որ եկել է կուսակցության փաստաթղթերը, թղթապանակները վերցնելու: Նրան հրահանգել են «դրսում սպասել», երբ իրենց հարմար կլինի, կիջեցնեն թղթերը, կթողնեն անվտանգության աշխատակցի մոտ, թող գա, տանի: Այդ «օպերացիան» ղեկավարել է Աբրահամ Մանուկյանը՝ Գ. Ծառուկյանի անունից:
Հրապարակ
ԲՀԿ-ին մոտ կանգնած մեր աղբյուրները տեղեկացնում են, որ ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանն աշխատում է, որ ԲՀԿ-ից դուրս գալու մասին հայտարարեն Հրանտ Դավթյանը և Մերուժան Սիմոնյանը: Նրանց վրա ազդելու ամենալուրջ լծակն այն է, որ Դավթյանը՝ Էջմիածնում, իսկ Սիմոնյանը՝ Կապանում զբաղվում են Ծառուկյանին պատկանող «Արարատի ցեմենտ» գործարանի արտադրանքի իրացմամբ:
Ծառուկյանի ներկայացուցիչներն այս պատգամավորներին սպառնում են, որ կուսակցությունից դուրս չգալու դեպքում նրանք կզրկվեն ցեմենտն իրացնելու հնարավորությունից: Ամենայն հավանականությամբ, նրանք չեն դիմանա ճնշմանը և կհայտարարեն, որ որտեղ Գ. Ծառուկյանն է, այնտեղ էլ իրենք են, ու եթե նա ԲՀԿ-ական չէ, իրենք էլ չեն կարող ԲՀԿ-ական լինել:
+amanak
Երեկ քաղաքական շրջանակներում սկսեցին լուրեր շրջել թե ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանը Սերժ Սարգսյանին երդվել է, որ փակելու է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Ըստ այդ լուրերի՝ շատերը նրա հրահանգով են լքում ԲՀԿ-ն:
Երեկ ԲՀԿ–ից դուրս եկավ հերթական պատգամավորը՝ Արայիկ Աղաբաբյանը: ԲՀԿ նորընտիր նախագահ Նաիրա Զոհրաբյանը մեր թղթակցին երեկ հայտնել է, որ առավոտյան, ժամը 8.30-ին խոսել է Արայիկ Աղաբաբյանի հետ, ով վստահեցրել է, որ չի լքելու կուսակցությունը:
«Նա ինձ տղամարդավարի վստահեցրեց, որ մնալու է կուսակցությունում, և նրա վստահեցումից մեկ ժամ անց ես կայքերում կարդում եմ, որ նա դուրս է գալու կուսակցությունից: Տղամարդկության մասին մեկնաբանությունները թողնում եմ ձեզ»,- ասել է Նաիրա Զոհրաբյանը: Երեկ ԲՀԿ–ից դուրս գալու դիմում են գրել նաև Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության երկու անդամներ Արմեն Սահակյանը և Գրիգորի Գրիգորյանը:
Մեր տեղեկություններով, առաջիկայում էլի ավագանիներ կլքեն ԲՀԿ-ն: ԲՀԿ-ն լքողները դա անում են Գագիկ Ծառուկյանի հրահանգով, ով շարունակում է նաև կուսակցության կառույցներից հետ պահանջել գրասենյակային գույքը ։
Հայկական Ժամանակ
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը Քուվեյթի վարչապետի հրավերով մարտի 11-ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Քուվեյթի Պետություն:
ՀՀ կառավարության ղեկավարը հանդիպումներ կունենա Քուվեյթի Պետության էմիր Սաբահ Ալ-Ահմադ Ալ-Ջաբեր Ալ Սաբահի, խորհրդարանի նախագահ Մարզուք Ալ-Ղանիմի, վարչապետ Ջաբեր Ալ-Մուբարաք Ալ-Համադ Ալ Սաբահի հետ:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպումներ կունենա նաև Քուվեյթի ներդրումային գործակալության, Առևտրաարդյունաբերական պալատի և Քուվեյթի հիմնադրամի ղեկավարության հետ: Այցի շրջանակում կառավարության ղեկավարը կհանդիպի Քուվեյթի հայ համայնքի ներկայացուցիչներին:
Թերևս մինչև հաջորդ քառօրյա գլուխ կբերվի ԲՀԿ-ից դուրս եկած անկախ պատգամավորի խմբի ձևավորումը: Արդեն իսկ ճշգրտվում են ֆորմատն ու անելիքները, որպեսզի նոր խումբը հանդես գա իբրև ինքնուրույն միավոր, բայց իրականում խմբում ընդգրկվածները հարկ եղած դեպքում խորհրդարանի քվեարկությունների ժամանակ կաջակցեն իշխող ՀՀԿ-ին:
Համաձայն Աժ կանոնակարգ-օրենքի 15-րդ հոդվածի, առնվազն 10 պատգամավոր կարող է ստեղծել պատգամավորական խումբ՝ Աժ նախագահին ներկայացնելով խմբի ստեղծման մասին իրենց հայտարարությունը: Մինչև վերջին օրերն ԱԺ-ում համապատասխան թվով անկախ պատգամավորներ չկային, բայց Մելիք Մանուկյանի, Աբրահամ Մանուկյանի և Մուրադ Գուլոյանի դիմումներից հետո թիվն ապահովվեց:
Հրապարակ
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հրաժարվել է խմբակցության քարտուղարի պաշտոնից: Այս տեղեկությունը կայքիի թղթակցի հետ զրույցում հաստատեց Տիգրան Ուրիխանյանը:
Իսկ թե ինչն է նման որոշման պատճառը, ԲՀԿ նախկին մամուլի քարտուղարը այդ հարցը թողեց առանց մեկնաբանության:
Թե ով կլինի ԲՀԿ խմբակցության քարտուղար, պարզ կլինի առաջիկայում: Այս հարցով դիմեցինք ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանին, ով նշեց, որ առաջիկայում այդ հարցը կքննարկեն և կոլեգիալ որոշում կկայացնի:Անդրադառնալով Տիգրան Ուրիխանյանի՝ ԲՀԿ խմբակցության քարտուղարի պաշտոնից հրաժարվելուն, Նաիրա Զոհրաբյանը նշեց հետևյալը. «Ես ասել էի, որ նախնական քննարկումների արդյուքնում չենք բացառել Տիգրան Ուրիխանյանի թեկնածությունը, իրեն պաշտոնապես որևէ առաջարկ չի եղել»,-ասաց նա:
Ի դեպ, ավելի վաղ Նաիրա Զոհրաբյանը մեզ հետ զրույցում ասել էր, թե նախնական քննարկում է եղել խմբակցության քարտուղարի հարցով, նպատակահարմար է համարվել Տիգրան Ուրիխանյանի թեկնածությունը: «Որպես պատրաստված կադր, օրենսդիր՝ մենք դիտարկում ենք Տիգրան Ուրիխանյանի թեկնածությունը, բայց քանի որ որոշել ենք այսուհետ ամեն ինչ որոշել կոլեգիալ, ուստի՝ խմբակցությունում կքննարկվի և կորոշվի թե ղեկավարի, թե քարտուղարի հարցը»,-ասել էր Նաիրա Զոհրաբյանը:
news.am
Այն պահից, երբ հայտնի դարձավ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքական դաշտը լքելու մասին և կուսակցությունն էլ իրեն ընդդիմություն հռչակեց, կուսակցության քվեով պաշտոններ ստացածներից շատերը գերադասեցին հետևել Ծառուկյանի օրինակին՝ լքել կուսակցոթյունը, բայց ոչ պաշտոնը:
ԲՀԿ-ից հեռանալու մասին արդեն հայտարարել են Նոր Հաճնի, Բյուրեղավանի, Աբովյանի, Գյումրիի քաղաքապետերը, Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտորը:
Կուսակցությունից հեռացան նաև ԱԺ պատգամավորներ Վարդան Օսկանյանը, Արագած Ախոյանը, Կարո Կարապետյանը, Մելիք Մանուկյանը, Գրիգորի Մարգարյանը, Ռուստամ Գասպարյանը, Հարություն Ղարագյոզյանը, Բազմասեր Առաքելյանը, Աբրահամ Մանուկյանը, Մարտուն Գրիգորյանը: Կուսակցությունից հեռանալու որոշում է կայացրել նաև Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը, ով շարունակելու է աշխատել այդ պաշտոնում, բայց արդեն անկուսակցական կարգավիճակում:
Այսօր հայտնի է դարձել, որ կուսակցությունից դուրս է գալիս նաև դերասան Գուժ Մանուկյանը:
ԲՀԿ մամլո խոսնակ Վահան Բաբայանը, պատասխանելով «Փաստինֆո»-ի հարցին, ասաց, որ մոտավոր հաշվարկներով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից դուրս է եկել 20-ից ավելի մարդ: Այս տվյալները, սակայն, նրա խոսքով, դեռևս պաշտոնական չեն: «Պաշտոնական թիվ չենք կարող ասել, գործընթացը շարունակվում է: Մի քանի օրից գործընթացը կավարտվի ու կունենանք պաշտոնական տվյալներ»,- ասաց նա:
Թե քանի շարքային անդամ է հեռացել ԲՀԿ-ից այս գործընթացների արդյունքում, ԲՀԿ-ն առայժմ չի բացահայտում, իսկ հրապարակված թիվը հիմնականում վերաբերում է ԲՀԿ-ն լքած պաշտոնյաներին ու պատգամավորներին:
Չի հրապարակվում նաև կուսակցության անդամների թիվը մինչ հայտնի գործընթացների սկիզբը:
Սակայն, հիշեցնենք, 2004թ. հիմնադրված ԲՀԿ-ն ավելի ուշ հայտարարեց, թե 400.000 անդամ ունի: իսկ 2012թ-ի խորհրդարանական ընտրություններում ԲՀԿ-ն ստացավ ավելի քան 450 000 ձայն, և ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարել էր. «Դա ցույց է տալիս, որ մեր կուսակցությունը Հայաստանի ամենահզոր քաղաքական ուժերից մեկն է»:
«Փաստինֆո»
Բարգավաճ Հայաստանը հայտնվել է ազատ անկման մեջ: Վթարային կուսակցությունում փլուզումը չի դադարում: Երեկ լրահոսը հեղեղված էր կարկառուն ԲՀԿ-ականների՝ կուսակցությունից արտագաղթելու արդարացում-հայտարարություններով: Երեկվա դրությամբ կուսակցությունը լքեցին Նոր Հաճընի, Բյուրեղավանի, Իջևանի, Սիսիանի քաղաքապետերը, Մանկավարժական համալսարանի Գյումրու մասնաճյուղի ռեկտոր Վարդևան Գրիգորյանը, Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի ռեկտոր Վահրամ Առաքելյանը, վերջինիս եղբորորդի, պատգամավոր Բազմասեր Առաքելյանը, պատգամավոր Մարտուն Գրիգորյանը: Գրիգորյանը ԲՀԿ-ի առանցքային ներկայացուցիչն էր երկրորդ մայրաքաղաքում: Եղեգնաձորի քաղաքապետը, ինչպես և հայտարարել էր նախօրեին մեզ հետ զրույցում, ԲՀԿ-ում է, երեկվա դրությամբ դեռ դուրս չէր եկել: Այս արտագաղթի մեջ բարոյականության տեսանկյունից ուշագրավ է քաղաքապետերի հանգամանքը, ովքեր այդ պաշտոնին արժանացել են հենց ԲՀԿ-ականների քրտնաջան աշխատանքի շնորհիվ:
ԲՀԿ նորընտիր ղեկավարի մարտերն ընտրատեղամասերում դեռ չեն մոռացվել: Սակայն քաղաքապետերը ԲՀԿ-ում քաղաքականության բարոյականությունն այլ տեսանկյունից են դիտարկում: Կարծում են, որ Ծառուկյանի «խաթր» են եղել կուսակցությունում, և իրենց հաղթանակն էլ Ծառուկյանի ներդրումներով է պայմանավորված եղել, իրենք Ծառուկյանի հետևորդներն են, չկա Ծառուկյանը՝ չկա և կուսակցական տոմսը:
Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը, ում մի ամբողջ օր էր հարկավոր վերջնականապես կողմնորոշվելու համար, երեկ մեզ հետ զրույցում հայտնելով դուրս գալու մասին՝ հավելեց. «Ես սկսել եմ պարոն Ծառուկյանի հետ միասին կուսակցական աշխատանքները, այսպես ասած, և եթե ինքը դուրս ա եկել, ուրեմն անելիք չկա»: Այսինքն, իր կուսակցությունում լինելը գաղափարի՞ վրա չէր հիմնված, զուտ անձո՞վ էր պայմանավորված: «Հարցեր մի տվեք, էլի, ես արդեն ասեցի պատճառը»: Այլ կուսակցության շարքերն անդամագրվելը, ընդհուպ ՀՀԿ, քաղաքապետը բացառեց: Հարցին՝ չէ՞ որ այդ կուսակցության շնորհիվ է քաղաքապետ դարձել, որքանո՞վ է ճիշտ այն լքել հենց ամենածանր պահին, ասաց. «Արի սահմանափակենք, ես չեմ պատասխանում Ձեր հարցերին… այսուհետ հարցերին կպատասխանեմ միայն գրավոր, ցտեսություն»:
Ֆիզկուլտինստիտուտի ռեկտորը ԲՀԿ-ն լքելու հայտարարությունը տարածելուց հետո բավականին կայտառ ձայնով պատասխանեց մեր հեռախոսազանգին. «Ոչ մի խոչընդոտ չկար կուսակցությունում մնալու համար, ուղղակի ես հիմա ավելի հոգեհարազատ գործով եմ զբաղվում»: Ի՞նչն էր խանգարում կուսակցությունում մնալը համատեղել հոգեհարազատ զբաղմունքով: «Ժամանակը քիչ է, չի հերիքում, ես էլ չէի կարա էդքան բացակայեի, բան…»: Արդյոք Ծառուկյանի անձով չէ՞ր պայմանավորված, եթե չի մնում, Դուք էլ անելիք չունեք: «Չէ, ես շատ շնորհակալ եմ Ծառուկյանին, որ կար, Զոհրաբյանն էլ լավ է, որ եղավ ղեկավար: Կինը շատ լավ է, կնոջից գոնե կքաշվեն, իմ մոտ կանայք շատ եմ ընդունում, որ տղամարդիկ իրանց լուրջ պահեն, կոկիկ լինեն… գրագետ կին ա, ի՞նչ ա եղել նրան»:
Ռեկտորը կամաց-կամաց փակագծերը բացեց. հիշեցրեց, որ ինքը նաև Օլիմպիական կոմիտեի նախագահի տեղակալն է, և հիմա արդեն դժվար կլինի ամեն ինչով զբաղվել, քանի որ Ծառուկյանն էլ է ակտիվ զբաղվելու իր սիրած գործով: «Քաղաքականությունն ինձ հոգեհարազատ չի… ես Օլիմպիական կոմիտեի նախագահի տեղակալ եմ, դե հիմա դժվար կլիներ՝ էնտեղ էլ, էնտեղ էլ, ավելի ծանրաբեռնված կլինի… Ծառուկյանն արդեն ազատ ժամանակ շատ կունենա, լուրջ կզբաղվի Օլիմպիական կոմիտեով, մեզ էլ պտի աշխատացնի… համատեղ երեք ֆրոնտում ես չեմ կարող, դա է նպատակահարմար:
Հրապարակ
-
-
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել -
03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան -
01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության -
03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.