03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...Եթե մինչ օրս գնում էր ԲՀԿ-ն «քանդելու» պրոցես, ապա հիմա եկել է «շինելու» ժամանակը: Նոր, կառավարելի ԲՀԿ-ն պետք է ուժեղ լինի, և ցանկալի չէ, որ նրա շարքերը լքեն, ուստի ձգտում են ետ բերել ում հնարավոր է և պահել նրան, ով մտադիր էր հեռանալ: Հաջորդ «հեռացողը» կարող էր լինել ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը, ով, մեզ հասած լուրերով, մնալու համար պայմաններ է առաջադրել. մարտի 5-ից հետո կուսակցությունում որոշումները պետք է կայացվեն ոչ թե միանձնյա, այլ հատկապես պատգամավորների մասնակցությամբ և կոնսենսուսի միջոցով:
Չի բացառվում, որ բանակցությունների արդյունքում նա զբաղեցնի խմբակցության քարտուղարի պաշտոնը: Ի դեպ, երեկ հայտնի դարձավ, որ Մելիք Մանուկյանը հետ է վերցրել մանդատից հրաժարվելու դիմումը: Արշակ Մխիթարյանն էլ է փոշմանել, նա կմնա ԲՀԿ-ում, իր իսկ խոսքով, եթե նույնիսկ ԲՀԿ-ն ամենաթունդ ընդդիմությունը դառնա: Իսկ Ռուստամ Գասպարյանը դուրս եկավ ԲՀԿ-ից, նա կարծում է, որ ոչ Ծառուկյանը և ոչ էլ Լևոն Տեր-Պետրոսյանն այլևս ոչինչ չեն կարող անել:
Հրապարակ
Նախօրեին ԲՀԿ խմբակցությունը նիստ է արել, որն անցել է լարված մթնոլորտում: Խմբակցության պատգամավորների մի մասը կտրականապես դեմ է արտահայտվել, որպեսզի կուսակցության նախագահը դառնա Նաիրա Զոհրաբյանը, մի մասն էլ պաշտպանել է Զոհրաբյանի թեկնածությունը: Լարված մթնոլորտը ԲՀԿ-ականների շրջանում դեռ պահպանվում է:
Սպասվում է, որ առաջիկա մի քանի օրերի ընթացքում էլի մի քանի պատգամավորներ կհայտարարեն ԲՀԿ-ն լքելու մասին: Անգամ խոսակցություններ կան, որ Վահե Հովհաննիսյանը կարող է ընդհանրապես վայր դնել պատգամավորական մանդատը:
Մինչ այժմ տեղեկություններ կային միայն Վարդան Օսկանյանի մանդատը վայր դնելու մասին:
Մեր տեղեկություններով՝ ԲՀԿ-ում երեկ Օսկանյանին փորձել են համոզել, որպեսզի նա չհրաժարվի մանդատից: Թե ինչով են ավարտվել այդ բանակցությունները՝ դեռ հայտնի չէ: Ակնհայտ է միայն, որ ԲՀԿ-ի քայքայումը դեռ շարունակվելու է:
Հայկական Ժամանակ
Մարզերում, ՏԻՄ ընտրություններին ընդառաջ, ՀՀԿ-ԲՀԿ ճամբարներում նոր զարգացումներ են ընթանում: Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը որոշել է իր ղեկավարծ մարզը բացառապես ՀՀԿ-ացնել ու այս օրերին թեժ պայքար է մղում նույնիսկ նախկին ԲՀԿ-ականների դեմ:
Երեկ տեղեկացանք, որ ԲՀԿ անդամությունից հրաժարվել է Արագածոտնի մարզի Օհանավանի գյուղապետ Ալեքսան Ալեքսանյանը, որի ղեկավարած համայնքում մարտի 15-ին ևս ընտրություններ են սպասվում: Ալեքսանյանը, ով կրկին առաջադրվել և պայքարում է 2 անկուսակցական թեկնածուների հետ, կուսակցությունից դուրս գալով՝ թերևս փորձել է զերծ մնալ «անախորժություններից», բայց մարզպետ Սահակյանը բոլորին խոստացել է, որ ընտրվելու է իր հովանավորյալ անկուսակցական Էդգար Հայրապետյանը:
Հրապարակ
Հայ ազգային կոնգրես կուսակցության ներկայացուցիչները նախօրեին մի «սենսացիոն» բացահայտում են արել ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի մասին: Նրանք հրապարակել են մի լուսանկար, որտեղ երևում են ԱԺ ՀՀԿ խմբակցության նախագահ Վահրամ Բաղդասարյանը, պետաիրավական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանը և ինքը՝ Նիկոլ Փաշինյանը: Նրանց ձեռքում բաժակներ կան:
Հայ ազգային կոնգրեսը կարծում է, որ եթե որևէ ընդդիմադիրի հանրապետական է մոտենում, ընդդիմադիրը պետք է առանց մտածելու գլխապատառ փախչի. «օգնեցե՜ք, օգնեցե՜ք» ճիչերով: Իսկական ընդդիմադիրն իրավունք չունի ավելի քան երկու մետր մոտ լինել հանրապետական պատգամավորներին: Իսկ եթե փախչելու տարբերակ չունի, պետք է հարձակվի, թքի նրանց վրա, կծի ականջը, քաշի մազերը և գոռա՝ «Սեր-ժիկ, հեռացիր», «Լե-վոն նախագահ» և այսպես շարունակ:
Երևի այսպես են վարվում Հայ ազգային կոնգրես կուսակցության պատգամավորներն ԱԺ-ում: Նրանք երևի հանրապետականներին չեն բարևում, չեն խոսում նրանց հետ ընդհանրապես, որովհետև խռով են՝ իսկական ընդդիմադիրի նման: Իսկ Լևոն Զուրաբյանը Հայաստանի պատվիրակության կազմում ԵԽԽՎ մեկնելիս ինքնաթիռի մեջ անժամկետ նստացույց է անում՝ Հերմինե Նաղդալյանի մոտակայքում, անընդհատ վանկարկում «Սեր-ժիկ, հեռացիր», «Լե-վոն, նախագահ»:
Հայկական Ժամանակ
«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը երեկ «ՀԺ»-ի համար մեկնաբանել է Լևոն Տեր-Պետրոսյանի Մարտի 1-ի ելույթի այն հատվածը, որտեղ վերջինս ընդդիմադիր գործիչների մասին կոդերով «հումոր է անում»:
«Ես ուշադիր հետևել եմ «հրաշալի քառյակի», հետո եռյակի ու հիմա էլ ՀԱԿ-ի ծավալած քաղաքական գործընթացներին, բայց «Հանրապետություն» կուսակցությունը և ես ունենք մեր մոտեցումներն ու ծրագրերը, որոնցում որևէ կերպ ՀԱԿ-ը, որպես քաղաքական միավոր, հետաքրքրություն չի ներկայացնում ու ներգրավված չէ»,- հայտարարել է «Հանրապետություն» կուսակցության նախագահը: Ինչ վերաբերում է Դավալուին, նա ասել է, որ 88-89-ին սահմանների պաշտպանությունը և իրական ազատագրական շարժումը, Երասխավանի դեպքերով պայմանավորված, սկսվեց հենց Դավալուից ու հնարավոր է նաև, որ հիմա էլ որոշակի գործընթացներ սկսվեն հենց այդ, իր կարծիքով՝ հրաշալի գյուղից:
«Որ Դավալուի հետ կապված թշնամանք ու ներքին վախեր ունի Ռոբերտ Քոչարյանը, ինչ-որ տեղ հասկանալի և ընկալելի է, թե Տեր-Պետրոսյանի՞ն ինչն է մտահոգում, անկեղծ ասած՝ չեմ հասկանում, բայց ես վստահաբար և միանշանակ կարող եմ ասել, որ իրեն Դավալուից որևիցե վտանգ չի սպառնում»,- ասել է Սարգսյանը:
Հայկական Ժամանակ
NEWS.am-ը բացառիկ հարցազրույց է ունեցել Հայաստանում Իսրայելի արտակարգ և լիազոր դեսպան Շմուել Մեյրոմի հետ։
-Այս տարվա ապրիլի 24-ին պլանավորվում է Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումներ կազմակերպել։ Իսրայելի պատվիրակությունը կմասնակցի՞ այդ միջոցառումներին, թե՞ ոչ։
-Այս տարի Իսրայելի անկախության միջոցառումները սկսվում են ապրիլի 22-ին եւ շարունակվում են ողջ հաջորդ օրվա ընթացքում։ Ապրիլի 24—ը ուրբաթ է, իսկ ուրբաթ երեկոյան հրեաների մոտ սկսվում է Շաբաթը։ Այդ պատճառով Իսրայելի պաշտոնական դեմքերի համար հեշտ չէ մասնակցել այդ օրը պլանավորված միջոցառումներին։ Մեր կարծիքով՝ ապրիլի 24-ը խնդրահարույց օր է պաշտոնական այցելությունների համար։ Հուսամ, Իսրայելի պաշտոնական պատվիրակությունը տարվա ընթացքում կայցելի Երևան։
-Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ապրիլի 24-ը հայտարարել է Չանաքալեի ճակատամարտի 100-ամյակի օր։ Վերջին շրջանում Թուրքիան և Իսրայելը սուր հայտարարություններ հնչեցրեցին միմյանց հասցեին։ Իսրայելի պաշտոնական ներկայացուցիչները հրավիրվե՞լ են այդ միջոցառումներին՝ հաշվի առնելով կողմերի սուր ելույթները։
-Իսրայելի պաշտոնական ներկայացուցիչը ապրիլի 24-ին չի մեկնի Թուրքիա, ոչ միայն վերոնշյալ պատճառներով, այլ նաև այն պատճառով, որ նման հրավեր չի ստացել։
-Իսրայելը Ադրբեջանին զենք մատակարարող երկրներից մեկն է։ Տարվա սկզբից ղարաբաղյան հակամարտության գոտում բազմաթիվ միջադեպեր են գրանցվել։ Ձեր կարծիքով, ի՞նչ է անհրաժեշտ իրավիճակի հետագա լարումից խուսափելու համար։
-Ինչպես ղարաբաղյան հակամարտության այնպես էլ Իսրայելա-պաղեստինյան խնդրի դեպքում մենք կարծում ենք, որ միայն կողմերի միջեւ ուղիղ բանակցություններն են կարող հանգեցնել խնդրի լուծմանը։ Այդ պատճառով մենք աջակցում են ԵԱՀԿ Մինսկի խմբին։
-2000-ական թթ. Իսրայելը Հայաստանում ադամանդագործության ոլորտի խոշորագույն ներդրողներից էր։ Կարո՞ղ ենք հույս ունենալ, որ հանրապետությունը նորից կգրավի Իսրայելի ներդողներին։ Իսրայելցի ոսկերիչները հետաքրքրվա՞ծ են հայկական ազատ տնտեսական գոտով։
-Կարծում եմ, որ հենց որ ազատ տնտեսական գոտին սկսի աշխատել, նա կհրավիրի իսրայելցի գործարարների ուշադրությունը։
-2014թ. դեկտեմբերին Հայաստանն ու Իսրայելը մաքսային ոլորտում համագործակցության ամրապնդման շուրջ միջպետական համաձայնագիր էին ստորագրել։ Ինչպե՞ս դա կնպաստի փոխադարձ առեւտրի զարգացմանը։
-Մաքսային ոլորտում համաձայնագրի ստորագրումը նպատակ ունի գործարարների համար ճանապարհ բացել, որպեսզի նրանք կարողանան առավել արդյունավետ աշխատել ձեռնարկությունների հետ։ Մենք հույս ունենք, որ այդ համաձայնագրերի՝ ուժի մեջ մտնելուն պես Իսրայելի եւ Հայաստանի միջեւ առեւտրի ծավալները կմեծանան։
Ցանկացած վեճ, որի ժամանակ կողմերը խախտում են բարեկրթության կանոնները, տհաճ է ու մասնակիցներին վարկաբեկող: Անգամ ամուսինների վեճի մեջ մի սահման պիտի լինի, որն անցնելը պետք է համարվի անթույլատրելի: Մարդիկ միշտ պետք է թողնեն մի փոքրիկ կամուրջ՝ հարաբերությունները վերականգնելու համար: Եվ դա առաջին հերթին վերաբերում է քաղաքական գործիչներին, նախկին զինակիցներին: Այս առումով Նիկոլ Փաշինյան-ՀԱԿ վեճը, անշուշտ, անցել է թույլատրելիի սահմանը:
Եվ այսօր կարեւոր էլ չէ, թե ով է առաջինը հատել այդ սահմանն ու այրել կամուրջները: Միշտ պետք է մեղադրել ավելի իմաստունին, ավելի շրջահայացին, տարիների ու կյանքի ավելի մեծ փորձ ունեցողին: Մանավանդ «իմաստունի» դեմ ելել է ոչ միայն տարիքով ու փորձով նրան մեծապես զիջող Նիկոլ Փաշինյանը, այլեւ ՀԱԿ-ի նախկին անդամներ, որոնք այս ուժի հետ ճանապարհ են անցել, զրկանքներ կրել, ծրագրեր կազմել, հավատացել ու սպասել նրա հաղթանակին:
Հրապարակ
Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ ՀՀ նախկին ԱԳ նախարար, ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանը պատրաստվում է առաջիկա օրերին պատգամավորական մանդատը վայր դնելև ու ԲՀԿ-ից դուրս գալու մասին հայտարարություն անել:
Չնայած Օսկանյանը ԲՀԿ համամասնական ցուցակում երկրորդ համարն է եղել և, ուրեմն, կարող է խմբակցությունից դուրս գալ առանց մանդատը վայր դնելու, նախընտրում է դուրս գալ և կուսակցությունից, և խորհրդարանից:
Մեր աղբյուրները պնդում են, որ Օսկանյանը դուրս է գալու նաև քաղաքականությունից և առաջիկա տարիներին զբաղվելու է հետազոտական աշխատանքներով: Չի բացառվում նաև Հայաստանից արտագաղթելու տարբերակը:
Հայկական Ժամանակ
Ընդդիմադիր շարժումների անդավաճան աջակից, Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետիչը, անկախ ներքաղաքական գործընթացների ընթացքից, կիրակի օրը մասնակցելու է Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքին: Երեկ մեր թղթակցի հետ զրույցում նա ասել է, որ գնալու է որպես քաղաքացի:
«Ինձ շատ հետաքրքրում է, թե այնտեղ ինչ է ասվելու, այդ պատճառով գնալու եմ և հետևելու եմ հանրահավաքին ժողովրդի շարքերից»,-ասել է Կարապետիչը: Նա նույն եռանդով մասնակցում էր նաև ԲՀԿ-ի հրավիրած խորհրդաժողովին և պատրաստ էր աջակցել Ծառուկյանին մինչև վերջ:
Հրապարակ
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, ով պատրաստվում է մարտի 5-ին ԲՀԿ արտահերթ համագումարում հայտարարել կուսակցությունն ու ԱԺ համանուն խմբակցությունը լքելու մասին, որոշել է կազմաքանդել ԲՀԿ Շիրակի մարզային կառույցը, որի ղեկավարն ինքն է:
Տեղեկություններ կան, որ այս օրերին Գրիգորյանի հրահանգով ոչ միայն բազմաթիվ ԲՀԿ-ականներ լքում են Շիրակի կառույցը, այլ նաեւ պատգամավորը բանակցություններ է վարում ԲՀԿ-ական պատգամավորների հետ և համոզում նրանց դուրս գալ ԲՀԿ-ից:
Այս օրերին, ի դեպ, ԲՀԿ-ական բազմաթիվ պատգամավորներ իրար հետ շփում չունեն, և մեծ հաշվով, դեռ հայտնի չէ, թե ի վերջո, ով է պատրաստվում մնալ կուսակցությունում, ով՝ ոչ: Երեկ ԲՀԿ խմբակցությունը լքելու մասին դիմում է գրել նաև պատգամավոր Մուշեղ Պետոյանը: Այսպիսով, ԲՀԿ 36 հոգանոց խմբակցությունից այժմ 29 պատգամավոր մնաց:
Հայկական Ժամանակ
-
-
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին -
01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել -
03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան -
01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.