«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը երեկ «ՀԺ»-ի համար մեկնաբանել է Լևոն Տեր-Պետրոսյանի Մարտի 1-ի ելույթի այն հատվածը, որտեղ վերջինս ընդդիմադիր գործիչների մասին կոդերով «հումոր է անում»:
«Ես ուշադիր հետևել եմ «հրաշալի քառյակի», հետո եռյակի ու հիմա էլ ՀԱԿ-ի ծավալած քաղաքական գործընթացներին, բայց «Հանրապետություն» կուսակցությունը և ես ունենք մեր մոտեցումներն ու ծրագրերը, որոնցում որևէ կերպ ՀԱԿ-ը, որպես քաղաքական միավոր, հետաքրքրություն չի ներկայացնում ու ներգրավված չէ»,- հայտարարել է «Հանրապետություն» կուսակցության նախագահը: Ինչ վերաբերում է Դավալուին, նա ասել է, որ 88-89-ին սահմանների պաշտպանությունը և իրական ազատագրական շարժումը, Երասխավանի դեպքերով պայմանավորված, սկսվեց հենց Դավալուից ու հնարավոր է նաև, որ հիմա էլ որոշակի գործընթացներ սկսվեն հենց այդ, իր կարծիքով՝ հրաշալի գյուղից:
«Որ Դավալուի հետ կապված թշնամանք ու ներքին վախեր ունի Ռոբերտ Քոչարյանը, ինչ-որ տեղ հասկանալի և ընկալելի է, թե Տեր-Պետրոսյանի՞ն ինչն է մտահոգում, անկեղծ ասած՝ չեմ հասկանում, բայց ես վստահաբար և միանշանակ կարող եմ ասել, որ իրեն Դավալուից որևիցե վտանգ չի սպառնում»,- ասել է Սարգսյանը:
Հայկական Ժամանակ
- 11:00Հայ-ադրբեջանական հակամարտությունը Նախիջեւանի ուղղությամբ լայն մասշտաբի վտանգ է պարունակում
- 11:25Սեռական այլասերվածությունը թուլացնում է բանակը. ԿԳՆ պաշտոնյա
- 11:00Ապրիլյան պատերազմը բացահայտեց հայկական կողմի զինված ուժերում առկա խնդիրները
- 11:22Աֆրինի պաշտպանության գիծը կազմակերպված էր Արցախի մոդելով. Հասանովը խիստ հետաքրքրված է
- 11:23«Զվարթնոց»-ում թմրանյութերի վաճառքով զբաղվող խումբ կա, այդ թվում կին. ինչու է լռում ԱԱԾ-ն
- 12:30Հայկական զինուժը վերահսկում է Նախիջևանի միջազգային օդանավակայանը. Միհրան Հակոբյան
- 11:27Ինքնաձիգով հարվածել են, ուսադիրներս պոկել են. Օսիպյանն առաջին անգամ մանրամասներ է պատմում
- 12:10Ընդդիմադիրները մեքենայի հետևից կրակում են, տեսագրությունը կա. սենսացիոն հայտարարություն
- 11:20Ինչպես է Հ1-ի նկարահանող խմբին հաջողվել մուտք գործել կանանց գաղութ և ծաղրել կանանց
- 10:55Կիպրոսում գրանցված օֆշորային ընկերությունը ՀՀ սահմաններում ոսկի, արծաթ ու պղինձ է փնտրում
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
18.05.2024 | 15:10
18.05.2024 | 14:10
18.05.2024 | 13:10
18.05.2024 | 12:10
18.05.2024 | 11:10
17.05.2024 | 15:10
17.05.2024 | 14:10
17.05.2024 | 13:10
17.05.2024 | 12:10
17.05.2024 | 11:10
16.05.2024 | 15:10
16.05.2024 | 14:10
16.05.2024 | 12:10
16.05.2024 | 11:10
15.05.2024 | 15:10
15.05.2024 | 14:10
15.05.2024 | 13:10
15.05.2024 | 12:10
15.05.2024 | 11:10
14.05.2024 | 15:10
14.05.2024 | 14:10
14.05.2024 | 13:10
14.05.2024 | 12:10
14.05.2024 | 11:10
13.05.2024 | 14:10
13.05.2024 | 13:10
13.05.2024 | 12:40
13.05.2024 | 12:10
13.05.2024 | 11:06
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.