03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...Ինչո՞ւ այդքան երկար տևեց ՀՀԿ ԳՄ արտահերթ նիստը՝ հարցրինք ԳՄ ծերակույտին: «Շատ կարևոր հարցեր էին քննարկվում, բոլորը հատ-հատ խոսեցին, անգամ Տարոն Մարգարյանը, որ սովորաբար չի խոսում»: Ի՞նչ թեմայով: «ՀՀԿ նախագահն ասաց, որ գնում ենք սահմանադրական բարեփոխումների, որ մենք այլոց հետ գործ չունենք, մենք ունենք մեր անելիքը, հետ չենք կանգնելու մեր ծրագրերից` որոշների պահանջներից ելնելով»:
Ըստ մեր զրուցակցի` ԳՄ-ն բուռն է անցել. երիտթևի ներկայացուցիչները` Աշոտյան, Շարմազանով, Կարեն Ավագյան, խոսել են կոշտ դիրքերից, պահանջել «քաղաքական ցանկացած գործընթաց աղավաղող, կեղտոտող քաղաքական ուժի կամ ուժերի նկատմամբ ադեկվատ դրսևորում հանդես բերել, տեղափոխվել ռացիոնալ դաշտ, էլ չասել` դե լավ, ի՞նչ է եղել` ԲՀԿ-ն է, էլի, մյուսն է, էն մեկն է»:
Առաջարկել են քաշել գիծ ու հասկանալ, թե «ով ում հետ է»: Վերջնական եզրահանգման չեն եկել, վճռականը կլինի հինգշաբթի՝ ՀՀԿ խորհրդինը:
Սերժ Սարգսյանը, ըստ մեր աղբյուրի, եղել է մտահոգ, անգամ զայրացած: Խոսել է նաև Հովիկ Աբրահամյանը, ով շատ վատ տրամադրություն է ունեցել, ժամանակ է ուզել «Գագոյի հետ մի անգամ էլ խոսալու համար» և ուղիղ հայտարարել է, որ այդ ամենի հետևում Քոչարյանն է կանգնած:
Հրապարակ
Գագիկ Ծառուկյանը Մոսկվա է մեկնել նախորդ օրը և հանգրվանել է այն նույն հյուրանոցում, ուր մշտապես` Մոսկվայում գտնվելիս, իջևանում է Քոչարյանը, և որտեղ տեղի էր ունեցել Հովիկ Աբրահամյան-Ռ. Քոչարյան հանդիպումը` «Արարատ-հայաթում»:
Որոշ տեղեկություններով, հենց Հովիկ Աբրահամյանն է Քոչարյանին տեղեկացրել, որ սահմանադրական փոփոխությունները կայանալու են: Մոսկվա մեկնած Ծառուկյանը նախորդ օրը, մեր տեղեկություններով, այցելել է Քոչարյանին: Մոսկվայում էլ հանդիպումներ պետք է ունենար Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի, ինչպես նաև ռուսական որոշ էլիտար շրջանակների հետ: Նարիշկինը, որը «լավ» է նաև Հովիկ Աբրահամյանի հետ, սակայն հատկապես ջերմ հարաբերություններ ունի «Տաշիրի» սեփականատեր Սամվել Կարապետյանի հետ:
Ի դեպ, ինչպես տեղեկացրեց ԲՀԿ մեր աղբյուրը, «Կոլյայիչը սիրում է մեծ իրադարձություններից առաջ մեկնել աշխարհաքաղաքական կենտրոններ», ու հիշեցրեց Ծառուկյանի` 2013-ի նախագահական ընտրություններից առաջ Բրյուսել կատարած այցը, ուր Հայաստանի եվրոպական չինովնիկին բողոքել էր Հայաստանի կոռումպացվածությունից: Նարիշկինի հետ հանդիպումը նաև միջկուսակցական բնույթի է, քանզի «Եդինայա Ռոսիան» և ԲՀԿ-ն գործընկերության մասին համաձայնագիր ունեն, և հանդիպումը պլանավորված է եղել վաղուց: Սակայն ԲՀԿ-ական շրջանակներն ամեն ինչ անում են, որ Ծառուկյանը հանդիպումներ ունենա մի քանի բարձրաստիճան չինովնիկների հետ ևս: Այդ հանդիպումները PR լուրջ արժեք ունեն և հիմա օդ ու ջրի նման անհրաժեշտ են ոչ իշխանական ուժերին:
Հրապարակ
Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը պայքար է սկսել կուսակից վարչապետի եւ նրա ԲՀԿ-ական խնամու՝ Գագիկ Ծառուկյանի դեմ: Պատճառն Աղաբաբյանին պատկանող «Հրազդան» տոնավաճառի աշխատողներին Ծառուկյանի՝ Աբովյանում գտնվող շուկա գայթակղելու փորձերն են: ՀՀԿ-ական պատգամավորն այնքան է տրամադրվել խնամիների դեմ, որ դա արտահայտում է նույնիսկ սոցիալական ցանցերում:
Բուռնաշն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է «Ծառուկյանը քնել էր իր հրավիրած համաժողովին» վերնագրով տեսանյութ, ավելի վաղ տեղադրել էր Ծառուկյանի խնամու՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանի մասին «Հովիկ Աբրահամյանի բիզնեսը սահման չունի» նյութը:
Հրապարակ
«Չորրորդ Իշխանություն» թերթը հրապարակել է ՀՀ Առաջին նախագահ, Հայ ազգային Կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի հեղինակած հոդվածը, որը ներկայացնում ենք ստորև
Վերջին շրջանում տեղի ունեցած բուռն իրադարձությունների` Գյումրու ողբերգության, Բերձորի բարբարոսության և փոքր ձեռնարկատիրության ներկայացուցիչների տպավորիչ ընդվզման պատճառով «Ցեղասպանության 100-րդ տարելիցի հռչակագիրը», կարելի է ասել, լիակատար անուշադրության մատնվեց, մինչ այլ հանգամանքներում այն, անտարակույս, հասարակական լայն արձագանքի կարժանանար: Լրացնելու համար այդ բացը, կցանկանայի որոշ դիտողություններ ու մտահոգություններ արտահայտել հռչակագրի բովանդակության վերաբերյալ` ոչ ամենևին որևէ մեկին մեղադրելու կամ խնդիրը ներքաղաքական շահարկումների առարկա դարձնելու մտադրությամբ, այլ բացառապես այդ կարևոր փաստաթղթի բնագիրը բարելավելու նպատակով:
1. Հռչակագրի առաջին իսկ պարբերության մեջ արձանագրվում է, որ «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը, համախորհուրդ սփյուռքում գործող տարածաշրջանային հանձնաժողովների հետ», արտահայտում է «հայ ժողովրդի միասնական կամքը» (նույն միտքը կրկնվում է նաև հռչակագրի 6-րդ կետում): Ես չեմ պատկերացնում, թե ինչպես «Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող» զուտ կազմակերպական բնույթի մի հանձնաժողով, որքան էլ ներկայացուցչական, կարող է արտահայտել հայ ժողովրդի միասնական կամքը: Եվ ընդհանրապես, գոյություն ունի՞, արդյոք, մի մարմին, որն այդ կամքը կարող է արտահայտել: Դժբախտաբար թե բարեբախտաբար, որևէ մարմին կամ կառույց համայն հայության անունից չի կարող խոսել: Հայաստանի և Ղարաբաղի նախագահներն իրավունք ունեն խոսել միայն իրենց երկրների կառավարությունների, եկեղեցու առաջնորդները` սեփական իրավազորության ենթակա համայնքների, իսկ քաղաքական և հասարակական կազմակերպությունները՝ իրենց համագումարների անունից: Ողջ հայ ժողովրդի` իրավական ուժ ունեցող միասնական կամքը կամ կարծիքը կարող է արտահայտել միայն համահայկական հանրաքվեն, որի կազմակերպումը, հասկանալի պատճառներով, անհնար է: Հռչակագիրը ոչ թե հրապարակախոսական կամ քաղաքական մանիֆեստ է, այլ իրավական փաստաթուղթ, ուստի պետք է միանգամայն համարժեք լինի իր բնույթին:
Քանի որ այն առաջին հերթին ուղղված է միջազգային հանրությանը, ապա բացառված չէ, որ այդ հանրությունից որևէ մեկը կարող է հարցնել. «Իսկ որտեղի՞ց գիտեք, թե դուք արտահայտում եք հայ ժողովրդի միասնական կամքը»: «Մի՞թե պարզ չէ» կամ «ինքնըստինքյան հասկանալի է» տիպի պատասխանները միայն քմծիծաղ կառաջացնեն: Հետևաբար, հռչակագիրը շատ ավելի ծանրակշիռ նշանակություն ձեռք կբերեր և լրջագույն իրավական-քաղաքական փաստաթղթի արժեք կունենար, եթե համայն հայության անունից խոսելու հավակնություն ունեցող մի անդեմ հանձնաժողովի փոխարեն, հրապարակվեր Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նախագահների, Ամենայն Հայոց կաթողիկոսի, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի, ինչպես նաև` Հայ Կաթողիկե և Հայ Ավետարանական եկեղեցիների առաջնորդների ստորագրությամբ:
2. Հռչակագրի 3-րդ կետում համակարգող հանձնաժողովի կողմից շնորհակալություն է հայտնվում «այն պետություններին, միջազգային, կրոնական և հասարակական կազմակերպություններին, որոնք քաղաքական խիզախություն ունեցան ճանաչելու և դատապարտելու Հայոց ցեղասպանությունը` որպես մարդկության դեմ ուղղված սոսկալի ոճրագործություն, և այսօր էլ շարունակում են այդ ուղղությամբ իրավական քայլեր ձեռնարկել, նաև կանխել ժխտողականության վտանգավոր դրսևորումները»: Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ հայ ժողովրդին նվաստացուցիչ վիճակի մեջ դնող գավառամտության արտահայտություն: Ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը որևէ պետությունից կամ միջազգային կազմակերպությունից խիզախություն չի պահանջում, քանի որ մարդկության դեմ ուղղված այդպիսի ոճրագործությունների ճանաչումն ու դատապարտումը միջազգային կոնվենցիաներով ամրագրված նրանց պարտավորությունն է, որի կատարման համար շնորհակալության արժանանալը նույնիսկ վիրավորական պետք է լինի նրանց համար: Նման կարգի շնորհակալական զեղումները որքան բնական են սփյուռքահայ համայնքների լոբբիստական ուղերձների պարագայում, նույնքան խոտելի են պետության անունից արվող հայտարարությունների համար:
Մի այլ նկատառումով անհարկի պետք է համարել նաև հռչակագրում ընդգրկված այն դրույթը (8-րդ կետ), որով Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումները համակարգող հանձնաժողովի կողմից զորակցություն է արտահայտվում «Թուրքիայի քաղաքացիական հասարակության այն հատվածին, որի ներկայացուցիչներն այսօր արդեն համարձակություն են դրսևորում այս հարցում` ի հակադրություն իշխանությունների պաշտոնական դիրքորոշման»: Թուրքիայի այդ քաղաքացիները, քրեական պատասխանատվության ենթարկվելու վտանգի տակ, իրոք մեծ համարձակություն են դրսևորում` Հայոց ցեղասպանության փաստն ընդունելով, բայց հայկական կողմի զորակցությունն, իմ կարծիքով, ոչ թե կօգնի, այլ հակառակը, կվնասի նրանց` երկրի իշխանություններին ու հետադիմական ուժերին պատրվակ տրամադրելով նրանց ներկայացնելու որպես օտար շահերի ծառայող տարրեր:
3. Իսկ արդեն բոլորովին արտառոց ու անլուրջ է հռչակագրի նույն կետի մյուս դրույթը, որը Թուրքիայի հանրապետությանը կոչ է անում «ճանաչել և դատապարտել Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը և մարդկության դեմ իրագործված այդ սոսկալի ոճրի զոհերի հիշատակը ոգեկոչելու միջոցով առերեսվել սեփական պատմության ու հիշողության հետ` հրաժարվելով կեղծարարության, անհերքելի իրողության ժխտման և հարաբերականացման քաղաքականությունից»: Ի՞նչ է սա, եթե ոչ Թուրքիային ուղղված վերջնագիր, այն էլ` կաղ-վերջնագիր, քանի որ նրանում բացակայում է վերջնագիր հասկացության մյուս պարտադիր բաղադրիչը, այսինքն` թե ինչ է սպասվում հասցեատիրոջը` վերջնագրի պահանջը չկատարելու դեպքում: Զարմանալ կարելի է, թե այս անհեթեթությունն ինչպես է տեղ գտել մի այնպիսի կարևոր փաստաթղթում, որպիսին իրականում պետք է լիներ «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը»:
Քանի՞ անգամ պետք է ասել, որ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը ոչ թե մեր` հայերիս, այլ իրենց` թուրքերի գործն է: Այս առթիվ ավելորդ չեմ համարում հիշեցնել իմ ելույթներից մեկի հետևյալ հատվածը. «Ժամանակն է վերջապես հասկանալ, որ վերջնագրեր ներկայացնելով կամ անկյուն սեղմելով, ոչ ոք չի կարող Թուրքիային պարտադրել` ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Բոլորովին չեմ կասկածում, որ Թուրքիան վաղ թե ուշ անելու է այդ բանը: Բայց դա տեղի է ունենալու ոչ թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումից առաջ, այլ մեր երկրների միջև բարիդրացիության և վստահության մթնոլորտի ձևավորումից հետո: Հետևաբար, զգացմունքները մի կողմ թողնելով, այդ հարաբերությունները պետք է կառուցել մեկնելով այն իրողությունից, որ 1915 թվականի իրադարձությունները Հայաստանը համարում է Ցեղասպանություն, իսկ Թուրքիան` ոչ» (08.12.2007թ. «Վերադարձ», էջ 115): Թուրքիային սեփական պատմությանն առերեսվելու կոչ կարող են անել և անում են աշխարհի մյուս պետությունները, բայց Հայաստանը որևէ պարագայում իրավունք չունի նույն բանն անելու, որովհետև դա նախ` հարվածում է իր արժանապատվությանը և երկրորդ` ամենևին չի նպաստում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը:
4. Իսկ այժմ հռչակագրի հարուցած ամենամտահոգիչ խնդրի մասին: Գնահատելի է, որ փաստաթղթի հեղինակները խուսափել են հայկական հրապարակախոսության մեջ չափազանց տարածված «պատմական իրավունք» եզրույթի գործածությունից, քանի որ նախ՝ դրանից ավելի առաձգական հասկացություն գոյություն չունի, որովհետև յուրաքանչյուր ազգ պատմական իրավունքը յուրովի է ընկալում, և երկրորդ, որ ավելի կարևոր է, այդպիսի հասկացություն գոյություն չունի նաև միջազգային իրավունքի մեջ: Դրա հետ մեկտեղ, սակայն, զարմանալիորեն «պատմական իրավունք» եզրույթը հռչակագրում փոխարինվել է «պատմական արդարություն» նույնքան առաձգական և ավելի վերացական հասկացությամբ, որը վերջինիս բնագրում օգտագործված է երկու անգամ: Թե ինչ նկատի ունեն հեղինակները այդ հասկացության տակ, լիովին պարզվում է հռչակագրի հետևյալ խտացված ձևակերպումների միջոցով. «1920թ. օգոստոսի 10-ի` Սևրի հաշտության պայմանագրի և 1920թ. նոյեմբերի 22-ի` ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռի դերը և նշանակությունը Հայոց ցեղասպանության հետևանքների հաղթահարման հարցում» և «անհատական, համայնքային և համազգային իրավունքների և օրինական շահերի վերականգնման գործընթացի մեկնարկ»: Այլ կերպ ասած, հռչակագրում ընդգրկված է Հայ Դատի ներկայիս հասկացողության ողջ ռեպերտուարը`Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչում և դատապարտում, Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրության մնացյալ վայրերում 1915 թվականին բնակված հայերի հետնորդներին հասանելիք նյութական և բարոյական վնասների հատուցում, անհատական և համայնքային (եկեղեցական) սեփականությունների վերականգնում, հայերի զանգվածային վերաբնակեցում իրենց նախնիների հայրենի օջախներում և վերջապես` Հայաստանի տարածքի ընդարձակում Սևրի դաշնագրի և ԱՄՆ նախագահ Վիլսոնի գծած սահմաններով:
Մի կողմ դրած այն հարցը, թե անհատական և համայնքային իրավունքների վերականգնումից բացի, որքանով է իրականանալի այս «բաղձալի» ծրագիրը, ցանկանում եմ արձանագրել միայն հետևյալը: Եթե 1998 թվականից ի վեր Հայաստանի արտաքին քաղաքականության հիմքում դրված էր Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման խնդիրը, որի դիմաց մեր երկիրն ստացավ հայ և թուրք պատմաբանների հանձնաժողով ստեղծելու պարտադրանքը, ապա «Ցեղասպանության 100-րդ տարելիցի հռչակագրի» ուժով Հայաստանի արտաքին քաղաքականության հիմքում արդեն դրվում է պահանջատիրության հարցը: Թե ինչպիսի հետևանքների կարող է հանգեցնել այս կտրուկ շրջադարձը, միայն Աստված գիտե, իսկ ներկա պահին ընդամենն ակնհայտ է, որ դա չափազանց կբարդացնի ու երկար ժամանակով կսառեցնի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման՝ Հայաստանի ապագայի համար խիստ անհրաժեշտ գործընթացը:
5. Մի խոսքով` հրապարակ է հանվել քաղաքական առումով եթե ոչ անպայման վտանգավոր, բայց առնվազն անպտուղ մի փաստաթուղթ, որն ամենևին պատշաճ չէ 100-ամյակի առթիվ Հայոց ցեղասպանության հարցը միջազգային ասպարեզում ըստ էության արծարծելու խիստ անհրաժեշտ նպատակադրությանը: Մինչդեռ եթե Ցեղասպանության խնդիրը դիտվեր բացառապես մարդու իրավունքների, մարդկության դեմ գործված հանցագործության և հայ-թուրքական հաշտեցման անհրաժեշտության համատեքստում, ապա հռչակագիրը կարող էր ոչ միայն համաշխարհային լայն արձագանքի արժանանալ, այլև դրական քաղաքական հետևանքներ ունենալ թե´ Հայաստանի, թե´ Լեռնային Ղարաբաղի համար:
Չորրորդ ինքնիշխանություն
Մինչ բոլորը, մանավանդ ԲՀԿ-ն և նրա հետևում կանգնած «շահագրգիռները», շունչները պահած սպասում են, թե ինչ է ասելու Սերժ Սարգսյանն առաջիկայում սահմանադրական փոփոխությունների առնչությամբ և արդյոք «ասելու» է, թե ոչ, իշխանություններն «ուշի ուշով» ուսումնասիրում են ՀՅԴ ներկայացրած սահմանադրական փոփոխությունները:
Մեզ հայտնի դարձավ, որ հնարավոր է արդյունքում բավականին ինքնատիպ մոտեցում ձևավորվի մեծամասնական ընտրակարգի նկատմամբ:
Նոր փոփոխություններով մեծամասնականի դեպքում, ըստ նախնական քննարկումների, կիրառվելու է, այսպես ասած` ռեյտինգային մոդելը. 41 մեծամասնական ընտրատարածքները «բաշխվելու» են համամասնական եղանակով. լինելու է առանձին ցուցակ` մեծամասնական պատգամավորների, որոնք քվեարկվելու են ըստ տարածաշրջանների, և ամենաշատ ձայներ ստացած թեկնածուներն անցնելու են խորհրդարան:
Հրապարակ
ՀՀԿ-ն առայժմ չի պատրաստվում արձագանքել ԲՀԿ-ի քայլերին՝ սկսած խորհրդաժողովից մինչև վերջին զարգացումներ: Սերժ Սարգսյանն ասել է՝ «ստոպ»:
Ավելին՝ նախորդ շաբաթվա ԳՄ նիստը հրավիրել է չորեքշաբթի, որպեսզի հինգշաբթի օրը տեղի ունենալիք ԲՀԿ խորհրդաժողովին ստիպված չլինեն արձագանքել: Սերժ Սարգսյանը գլուխները տմբտմբացնող ծերուկներին հասկացրել է՝ «Ծառուկյանի նկատմամբ համեմատական լռությունը շարունակվում է, ոչինչ չխոսել՝ առանց լուրջ հրահանգի ինքնագործունեություն չծավալել՝ «կասվի»:
ՀՀԿ-ականները բոլորի հետ համահունչ հետևում են և սպասում վերևից հրահանգներին, որ հասկանան՝ «իրենց քո՞ւնն է տանում, թե՞ սոված են»:
«Դե, Գրիգորիչով «խուրդեցինք» խորհրդաժողովն ու Գագոյի ելույթը, մնացածը գործադիր մարմնի նիստում կերևա. Եթե ուշադիր էիք, Գալուստ Գրիգորիչն իր խոսքում ասել է՝ ոչ թե առաջիկա ԳՄ նիստում, այլ՝ նիստերից մեկում»,-տեղեկացրեց ԳՄ անդամներից մեկը:
Ասել է թե՝հնարավոր է անդրադառնալու «կարիք» էլ չլինի՝ վաղեմության ժամկետի պատճառով, քանզի սահմանադրական բարեփոխումների հայտարարության «ժամն» է մոտենում, «փաթեթով» ամեն ինչ կասեն:
Հրապարակ
«Գագիկ Ծառուկյանն անձամբ պետք է հետևի իր քաղաքական կառույցից դուրս եկող հայտարարություններին, կամ դրանցում տեղ գտած էմոցիոնալ անհեթեթությունները մենք ստիպված պետք է ընկալենք որպես իր անձնական կարծիք». Լրատվամիջոցների հարցմանն ի պատասխան` այսպիսի հայտարարություն է արել վարչապետ Հովիկ Աբրահամյանը` անդրադառնալով «Կասեցում» շարժման ակտիվիստ, ԲՀԿ քաղխորհրդի անդամ Արտակ Խաչատրյանի նկատմամբ փետրվարի 7-ին կիրառված բռնությունից հետո ԲՀԿ-ի հայտարարությանը:
Դատապարտելով Խաչատրյանի նկատմամբ բռնությունը՝ Աբրահամյանն ասել է․ «ԲՀԿ-ի կողմից տարածված հայտարարությունը ես համարում եմ շտապողական և կոպիտ սխալ, որն ուղղակի անընդունելի է: Ես ակնկալում եմ, որ Գագիկ Ծառուկյանն անձամբ պետք է հետևի իր քաղաքական կառույցից դուրս եկող հայտարարություններին, կամ դրանցում տեղ գտած էմոցիոնալ անհեթեթությունները մենք ստիպված պետք է ընկալենք որպես իր անձնական կարծիք: Այդ դեպքում, նման անպատասխանատու հայտարարություններից բխող հնարավոր զարգացումների ու սրացումների ողջ քաղաքական պատասխանատվությունը մնալու է անձամբ Գագիկ Ծառուկյանի վրա»,- ասված է Հովիկ Աբրահամյանի պատասխանում:
***
Փետրվարի 7-ին դիմակավորված զինված անձինք անհայտ ուղղությամբ էին տարել «Կասեցում» նախաձեռնության անդամ, «Շրջանառության հարկի մասին» օերնքի փոփոխությունների դեմ ակտիվ պայքարող Արտակ Խաչատրյանին:
Երեկոյան նրան անգիտակից վիճակում նետել էին իր տան մոտ։ Խաչատրյանը ներկայում «Մալաթիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում է։ Ներկայում նրա վիճակը կայուն ծանր է:
Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` Արտակ Խաչատրյանին առևանգելու դեպքի առթիվ:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհուրդը Խաչատրյանի նկատմամբ կիրառված բռնության կապակցությամբ փետրվարի 8-ին հանդես է եկել հայտարարությամբ` դրա համար մեղադրելով երկրի բարձրագույն իշխանություններին:
civilnet.am
Եթե սեղմ ժամկետներում Արտակ Խաչատրյանին ծեծի ենթարկողները չբացահայտվեն և չպատժվեն, ԲՀԿ-ն բարձրացնելու է բազմաթիվ հրաժարականների պահանջ: Այս մասին այսօր՝ փետրվարի 9-ին, ոստիկանության առջև եռյակի պատգամավորների և հարյուրավոր առևտրականների մասնակցությամբ ակցիայի ժամանակ հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
«Եթե այս գործը սեղմ ժամկետներում չբացահայտվի, դա կնշանակի, որ իշխանություններն ի վիճակի չեն ապահովել իրենց երկրի քաղաքացիների անվտանգությունը: Այս գործի բացահայտումը նաև ոստիկանության և իրավապահ համակարգի պատվի խնդիրը պետք է լինի: Մենք պահանջում ենք շատ կարճ ժամանակահատվածում բացահայտել և կատարողներին, և պատվիրողներին»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը՝ վստահություն հայտնելով, որ կատարվածը որևէ անձնական շարժառիթ չի ունեցել, այլ պատվեր է եղել, որը կապված է Արտակ Խաչատրյանի հասարակական գործունեության հետ:
Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ վերջին շրջանի հաշվեհարդարները խոսում են այն մասին, որ մենք ապրում ենք ոչ թե ապահով, այլ գանգստերական Հայաստանում, և որ կատարվածի պատասխանատուն իշխանություններն են:
«Սա սիցիլիական բանդիտիզմի երկիր չէ, սա ապահով Հայաստանն է: Ամբողջ տարածքը զինված է եղել տեսախցիկներով, և եթե այս խայտառակ հանցանքը հաշված օրերի ընթացքում չբացահայտվի, ուրեմն հնչելու են բազմաթիվ հրաժարականների պահանջներ»,- նշեց ԲՀԿ խմբակցության քարտուղարը:
Հավաքվածները մի քանի օր ժամանակ տվեցին ոստիկանությանը՝ դեպքը բացահայտելու համար, հայտարարեցին, որ կսպասեն բացահայտմանը և ցրվեցին:
Հիշեցնենք, որ փետրվարի 7-ի առավոտյան տեղեկություն էր տարածվել, որ Արտակ Խաչատրյանին անհայտ դիմակավորված և զինված անձինք առևանգել են և նույն օրը երեկոյան Արտակը տուն էր հասել ծեծված վիճակում, այնուհետև տեղափոխվել հիվանդանոց, որտեղ բժիշկները նրա մոտ ախտորոշել էին թոքերի սալջարդ, թոքերի դրենաժավորում արել, վիրահատել քիթը։ Արտակն այժմ Վերակենդանացման բաժնում է։
ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Բաբայանը, որը զրուցել էր Արտակի հետ, պատմել է, որ նրան մի քանի ժամ շարունակ դաժանաբար ծեծել են՝ գլխին պարկ և ձեռքերին շղթաներ հագցրած, այնուհետև ավտոմեքենայով տարել և քաղաքի ծայրամասերից մեկում թողել: Արտակ Խաչատրյանը պատահական մեքենայով հասել է տուն:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, Արտակ Խաչատրյանը ճանաչվել է տուժող։
news.am
ՀՀ կառավարությունը վերջերս առաջարկել էր փոփոխություններ կատարել «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում, որով հսկայական արտոնություններ են սահմանվում տարեկան 100 միլիոն դոլարի արտահանում ապահովող տնտեսվարողներին: Ըստ այդմ՝ նման ընկերությունները պետք է վճարեն 2 տոկոս շահութահարկ այն դեուքում, երբ Հայաստանում այդ հարկատեսակի դրույքաչափը 20 տոկոս է: Ուշագրավն այն է, որ կառավարությունը նման փոփոխությունը հրատապ է համարում և հույժ գաղտնի է պահում, թե կոնկրետ որ ընկերության «հագով է կարում» այդ արտոնությունը:
Մեր ունեցած տեղեկություններով, այս կերպ կառավարությունը փորձում է ներդրող գտնել «Նաիրիտի» վերագործարկման համար, իսկ փոփոխության հրատապությունը պայմանավորված էր նրանով, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը մեկնում էր Ռուսաստան: ՀՀ կառավարությունը դեռ հույսը չի կորցրել, որ ռուսական որևէ խոշոր ընկերություն, այդուհանդերձ, կստանձնի «Նաիրիտի» վերագործարկումը: Բայց այդ հույսերը այնքան չնչին են, որ կառավարությունը գերադասում է այդ ծրագիրը առայժմ գաղտնի պահել տապալման դեպքում կրկին չխայտառակվելու նկատառումներից ելնելով:
Հայկական Ժամանակ
Իմ խորին համոզմամբ՝ մեր երկրում չի կարող լինել և չպետք է լինի ներքին թշնամանք և ներքին ատելություն: Ինչպես այս դահլիճում, այնպես էլ իշխանության մեջ կան գրագետ, պարկեշտ մարդիկ և շրջանակներ, որոնք, անշուշտ, պետք է ունենան իրենց դերակատարումը Հայաստանի զարգացման գործում: Եվ ես վստահ եմ, որ մեր խորհրդաժողովում, իսկապես, տեղ չի ունենա թշնամանքի և անձնական վիրավորանքների բառապաշարը»: Այդ միտքն է արտահայտել իր բացման խոսքում ԲՀԿ-ական պատգամավոր Վահե Հովհաննիսյանը՝ իր կուսակցության կողմից կազմակերպված խորհրդաժողովում:
Անձամբ ես դա պատկերացնում եմ այսպես. 1/ հասարակական ճնշմամբ հասնել նրան, որ սահմանադրական փոփոխությունների գործընթացը կասեցվի, 2/ նույն ճնշմամբ նպաստել 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների քիչ թե շատ նորմալ անցկացմանը և ստանալ հարաբերական, ոչ բացարձակ մեծամասնություն: Ոչ բացարձակ, որովհետև հակառակ դեպքում կլինի նույն մենաշնորհը։
Միակ ցանկալի և իրատեսական սցենարը դա է: Ցանկալի՝ ոչ այն պատճառով, որ ԲՀԿ-ն ավելի լավն է, քան ՀՀԿ-ն՝ էական տարբերություն չկա: Բայց այստեղ ոչ թե լավի և վատի խնդիրն է, այլ իշխանության փոփոխելիության, ընտրությունների միջոցով չվերարտադրվելու, պետական համակարգի՝ լճացումից դուրս գալու խնդիրը: Ընդ որում, դա պետք է արվի առանց ներքին թշնամանքի, առանց վհուկների որսի, առանց վրեժխնդրության և կադրային ջարդի: Եթե այդքանը հաջողվի անել, ապա դրանից հետո՝ 2018 թվականին այնքան էլ կարևոր չի լինի, թե ով կզբաղեցնի ՀՀ նախագահի աթոռը: Իհարկե, նույն «հակամենաշնորհային» նկատառումներով ցանկալի է, որ նա չլինի ԲՀԿ-ից կամ Քոչարյանը:
Սա եղած հնարավորներից ամենալավ տարբերակն է: Կա ավելի վատ տարբերակ՝ ՀՀԿ-ն կշարունակի վերարտադրվել: Բայց կա դրանից էլ վատը՝ խժդժություններ և քաոս, որի կազմակերպիչը կուսակցությունները չեն լինի:
Առավոտ
Խմբագրական
-
-
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել -
03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան -
03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին -
02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ընթացքը․ Վազգեն Մանուկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.