«Որոշման նախագիծը իրավաբանորեն անգրագիտություն է, ուստի` ես չեմ կարող «Կողմ» քվեարկել այս նախագծին»,- ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացնելով «Նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու մասին» Նիկոլ Փաշինյանի ներկայացրած նախագծի վերաբերյալ իր տեսակետը` քիչ առաջ հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը:
Պատգամավորը հավաքվածներին հիշեցրեց, որ ներկա պահին քննարկվում է ոչ թե նախագահին պաշտոնանկ անելու հարցը, այլ՝ միայն նախագիծը: «Ես իրավաբան եմ»,- հայտարարեց նա` հավելելով, որ հարցին առաջին հերթին որպես իրավաբան է մոտենում:
«Պարոն Ջհանգիրյան, ես հասկանում եմ` գլխավոր դատախազ դառնալու ձեր երազանքը մեկ օր առաջ փլուզվել է, և այդ երազանքին հասնելու նոր սցենարներ մշակելու, նոր ուղիներ փնտրելու անհրաժեշտություն ունեք, և այսօր այդ ուղղությամբ առաջին քայլն արեցիք, ինչի համար ձեզ շնորհավորում եմ»,- պատասխանելով Գագիկ Ջհանգիրյանին՝ ասաց Նիկոլ Փաշինյանը:
Այսքանով նախագծի քննարկումն ավարտվեց, իսկ նախագծի հեղինակը հայտարարեց, որ քննարկման մասնակիցներից որևէ մեկը որևէ հակափաստարկ չհնչեցրեց:
Հանձնաժողովի անդամները 1 «կողմ», 5 «ձեռնպահ» ձայներով մերժեցին «Նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու մասին» Նիկոլ Փաշինյանի ներկայացրած նախագիծը Աժ հերթական օրակարգում ընդգրկելու առաջարկը:
Նիստի ավարտին պատասխանելով լրագրողների հարցերին, մասնավորապես` սպասո՞ւմ էր արդյոք նման արձագանք ՀԱԿ պատգամավորից, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Հայտնի իրադարձություններից հետո ես ՀԱԿ ղեկավար կազմից ամեն ինչ սպաում եմ»:
Պատասխանելով դիտարկմանը, թե իշխանափոխության կոչեր անող քաղաքական ուժերը չմիացան իր նախաձեռնությանը՝ Նիկոլ Փաշինյանն ասաց. «ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր- Պետրոսյանը դեռ երկու տարի առաջ պիտի քաջություն ունենար հայտարարելու, որ իր հայտարարած բուրժուադեմոկրատական հեղափոխությունն ավարտվելու է Սերժ Սարգսյանին ուղղված նամակով»:
Նիկոլ Փաշինյանը լրագրողներին վստահեցրեց, որ հետ չի կանգնելու իր նախաձեռնությունից, բայց դրա համար նախ անհրաժեշտ է, որ Հայաստանում ձևավորվի ինստիտուցիոնալ ընդդիմություն, ինչպիսին այսօր չկա:
- 14:10Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան
- 12:10ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
- 12:10Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը
- 11:10Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ընթացքը․ Վազգեն Մանուկյան
- 15:10Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա
- 13:10Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման համակարգերի դուռը, ու նաև բոլոր նրանց, ովքեր սխալմամբ իրենց ապահով են զգում
- 13:57Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կարեն Վրթանեսյանը՝ ԱԱԾ կողմից հայ զինվորների նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին
- 12:59Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներում պատերազմի մեջ ներքաշելու համար
- 2:20Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն», մյուս կողմից զինվորին մեղադրում են «սահմանը խախտելու» համար. Վրթանեսյան
- 12:10Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հարցը լուծել ռազմական ճանապարհով. Փաշինյան
03.05.2024 | 14:10
03.05.2024 | 13:10
03.05.2024 | 12:10
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.