04.05.2024 | 15:10
Եթե իշխանությունը շարունակի ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավե...04.05.2024 | 14:10
Ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար իջեցնում են նաև քաղաքական մշակույ...04.05.2024 | 13:10
Կրեմլը «վտանգավոր» է որակել Մակրոնի և Քեմերոնի հայտարարությունները...04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան...04.05.2024 | 11:10
ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով...03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարայի համբերությունը Ռուսաստանի նկատմամբ «սահմաններ ունի» այն «չափազանցություններից» հետո, որը, նրա խոսքով, տեղի է ունեցել այս հանգստյան օրերին երկու երկրների նավերի միջև տեղի ունեցած դեպքից հետո: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով իտալական մամուլին: «Դա ընդամենը մեր ձկնորսական նավ էր, ինձ թվում է, որ ռուսական ռազմանավի ռեակցիան չափազանցված էր: Անկասկած, Ռուսաստանն ու Թուրքիան նորից պետք է կառուցեն վստահելի հարաբերություններ, որոնք մեզ մոտ միշտ եղել են, սակայն մեր համբերությունը սահմաններ ունի»,- ասել է Չավուշօղլուն իտալական Corriere della Sera ամսագրին տված հարցազրույցում: Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը հավելել է, որ Ռուսաստանն արդեն «իրեն դրել է անհեթեթ վիճակի մեջ», երբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիային մեղադրել է այն բանում, որ վերջինս խոցել է ինքնաթիռը, որպեսզի պաշտպանի նավթի մատակարարումները ԴԱԻՇ-ից: Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը նաև քննադատել է Սիրիայում ռուսական օպերացիան՝ հայտարարելով, որ այն ուղղված է նախագահ Բաշար Ասադի ռեժիմի դեմ, այլ ոչ թե ԴԱԻՇ-ի:
«Ցավոք, Ռուսաստանը Սիրիայում այն բանի համար չէ, որ պայքարի ահաբեկիչների դեմ»,- ասել է նա: Նա նաև ասել է, որ օդային հարվածները բավարար չեն ԴԱԻՇ-ին հաղթելու համար ու դրա համար հարկավոր են ցամաքային գործողություններ: Հիշեցնենք, որ այսօր երկու երկրների նավերի միջև տեղի է ունեցել նոր պատահար, երբ Սև ծովում թուրքական դրոշով նավը խոչընդոտել է «Չեռնոմորնեֆտեգազին» պատկանող հորտաման սարքավորումներ տեղափոխող նավերի աշխատանքին:
Դեպքը հարթել օգնել են ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության սահմանային ծառայություն իրականացնող մոտորանավակն ու Սևծովյան հրթիռային մոտորանավակը: Նրանց միջամտությունից հետո թուրքական դրոշով նավը փոխել է ուղղությունը:
Անկարան չի ձգտում Մոսկվայի հետ հարաբերություններում ճնշում գործադրելուն, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Էգեյան ծովում նախօրեին տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ռուս ծովայինները հրաձգային զինատեսակներից նախազգուշական կրակ են արձակել, երբ թուրքական նավը հայտնվել է ռազմանավից անթույլատրելի հեռավորության` մոտ 600 մետրի վրա: Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը նաև հայտնել է, թե կրակոցներից հետո նավը փոխել է ուղղությունը: «Թուրքական նավը չէր պատասխանում ռուսաստանյան անձնակազմի՝ ռադիոեթերում հնչեցրած բոլոր նախազգուշացումներին», — պնդում է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը:
Մինչդեռ թուրքական նավի նավապետը պնդել է, թե չի լսել կրակոցներ:
Ռուսական կողմը պաշտոնապես տեղեկացրել է, որ միջադեպի կապակցությամբ Մոսկվայում Թուրքիայի ռազմական կցորդը հրավիրվել է պաշտպանության նախարարություն:
Թուրք-սիրիական սահմանին ռուսական օդուժի Սու-24 օդանավը վայր գցելուն հաջորդած միջադեպի ֆոնին ուշագրավ է, որ Չավուշօղլուն ընդգծել է, թե Անկարան եղել է երկխոսության և ոչ թե հակամարտության միջոցով տարաձայնությունները հաղթահարելու կողմնակիցը:
Ռուսական կողմը, իր հերթին, չի թաքցնում կիրակնօրյա միջադեպից հետո Թուրքիայի հետ շփումները սահմանափակելու միտումը:
Ռուս-թուրքական գագաթաժողովը, որը նախատեսված էր դեկտեմբերի կեսերին, չի կայանա, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հայտնում է meduza.io-ն։
«Ոչ, այն չի կայանա, նախատեսված չէ»,-ասել է Պեսկովը:
Անթալիայում կայացած G20-ի գագաթաժողովի ընթացքում Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահները պայմանավորվել էին դեկտեմբերի կեսերին անցկացնել ռուս-թուրքական գագաթաժողովը։ Այն պետք է տեղի ունենար Սանկտ Պետերբուրգում:
Սակայն նոյեմբերի 24-ին թուրքական օդուժի կողմից ռուսական Սու-24 ռմբակոծիչը կործանելու միջադեպից հետո Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները սրվել են:
Բաքուն կախվել է փրփուրներից: Անտեսելով մարդու իրավունքների ոտնահարման մասին միջազգային կառույցների զեկույցները, հիմա էլ անցել է նոր մեթոդների: Փողոցներից լրագրողներ են անհետանում: Ադրբեջանի տնտեսությանը նույնպես չես նախանձի: Գրանցվել է տնտեսական աճի ամենացածր ցուցանիշը վերջին տասնամյակների ընթացքում: Պատերազմող երկրի համար սակայն չկա ավելի վատ լուր քան պարտվողի հոգեբանության հաստատումը, այն էլ Մոսկվայից:
https://www.youtube.com/watch?v=ZJ1aJpcrckw
ՌԴ ուժերի միջուկային կայանների ավելի քան 95 %-ը մշտական պատրաստվածության են բերվել:Interfax-ի փոխանցմամբ` այս մասին հայտարարել է ՌԴ ՊՆ նախարար Սերգեյ Շոյգուն` ՌԴ ՊՆ կոլեգիայի ընդլայնված նիստում:
«Ռազմավարական միջուկային ուժերը բերված են բարձր մակարդակի, որը թույլ է տալիս լուծել միջուկային զսպման խնդիրներ: Ռազմավարական նշանակության Հրթիռային զորքերի արձակման կայանների ավելի քան 95 %-ը մարտական պատրաստվածության է բերվել», — ասել է ՊՆ ղեկավարը:
«Ռազմավարական ցամաքային միջուկային ուժերի ժամանակակից զինանոցը կազմել է 51 %», — ընդգծել է նախարարը:
Ավիացիոն ռազմավարական միջուկային ուժերը 2015 թվականին համալրվել են 10 արդիականացված ինքնաթիռներով, երկու «Tу-160», երեք «Ту-95М» և հինգ «Ту-22М3»:
Նախարարը նաև հաղորդել է, որ «ավելացել է ծովային ռազմավարական միջուկային ուժերի մարտունակությունը»: Նա նաև հայտնել է, որ մշտական ռազմական պատրաստականության է բերվել երկու հածանավ՝ «Ալեքսանդր Նևսկին» և «Վլադիմիր Մոնոմախը»:
Եթե զենք ես բաժանում աջ ու ձախ, ապա պատրաստ եղիր, որ մի օր այն կսկսի կրակել քո ուղղությամբ։ «vesti.ru»–ն ռեպորտաժ է պատրաստել «խալիֆաթի» զինապահեստի ստեղծման մասին։
«Amnesty International»–ի վերջին ուսումնասիրությունները պարզել են՝ «Իսլամական պետության» զինապահեստի մեծ մասը ստեղծվել է ԱՄՆ միջոցների հաշվին։ ԻՊ սպառազինությունն այնքան շատ է, որ դրանք վաճառում են նաև դաշնակից խմբավորումներին։
Սպառազինության հոսքը սկսվել է 2003–ին ԱՄՆ–ի՝ Իրաք ներխուժելով։ Հենց այդ ժամանակ էլ մի քանի 100 հազար միավոր զենք էր անհետացել։
Մերձավոր Արևելքի ինստիտուտի տնօրեն Եվգենի Սատանովսկու խոսքերով՝ ահաբեկիչների Մոսուլի ու Ռամադիի զինապահեստներում տասնյակ միլիարդավոր դոլարների ժամանակակից զենք կա։ Հայտնի է, որ միայն սիրիական Դեյր–էզ–Զորում օգտագործվող փամփուշտների համար ահաբեկիչներն ամսական 1 մլն դոլար էին ծախսում։
ԻԼԻՊ–ի տեսանյութերում ոչ միայն Մերձավոր Արևելքում սովորական Կալաշնիկով տեսակի հրացաններ են նկատվում, այլև M4, որն իրաքյան բանակը ստացել է անմիջապես ԱՄՆ–ից, ինչպես շարժական սթինգերները։ Իսկ հակատանկային «TOW» համալիրները մատակարարվել էին, Սիրիայի, այսպես կոչված, չափավոր ընդդիմությանը։ Նման մի համալիրով էլ խոցվել էր Սու–24–ի շտուրմանին որոնող ուղղաթիռը։
7or.am
Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանն օրերս հարցազրույց է տվել ադրբեջանական haqqin.az կայքին, ինչը բավական լայն քննարկում է առաջացրել համացանցում: Սա Խզմալյանի ` թվով երկրորդ հարցազրույցն է ադրբեջանական մեդիային, որտեղ կինոռեժիսորը խոսել է Հայաստանում անցկացված սահմանադրական հանրաքվեի մասին: ԵԼՔ-ն այս առնչությամբ զրուցեց Տիգրան Խզմալյանի հետ:
– Ձեզ քննադատում են ադրբեջանական լրատվամիջոցին հարցազրույց տալու համար: Ի՞նչն է պատճառը, որ haqqin.az-ին հարցազրույց եք տվել, երբ հայկական ԶԼՄ-ներում տեղեկատվական որևէ բլոկադա չկա և Դուք կարող եք ազատ արտահայտվել հայաստանյան բոլոր լրատվամիջոցներում:
– Ինձ համար բավական զարմանալի են այս քննարկումները, որովհետև խոսքի ազատությունը չի սահմանափակվում: Ես տալիս եմ հարցազրույց նրանց, ով ինձ հարց է տալիս՝ պայմանով, որ իմ ասածները չպետք է խեղաթյուրվեն: Ամոթ է ոչ թե հարցազրույց տալ, այլ կեղեքել սեփական ժողովրդին, կեղծել ընտրությունները, մարդկանց ձայները գողանալ: Ճշմարտությունն ասել անգամ հակառակորդին բոլորովին էլ ամոթ չէ: Ճիշտ հակառակը: Ես ճշմարտությունն եմ ասում ադրբեջանցիներին, որպեսզի մենք Ադրբեջան չդառնանք: Ադբեջանում հալածվում են լրագրողները, Իսմայլովայի պես քաջ մարդիկ ձերբակալվում են, բանտարկվում, որովհետև ճշմարտությունն են ասել: Երեկ կիսամեռ վիճակում բաց թողեցին Լեյլա Յունուսին: Ու բավական տարօրինակ է մեղադրել ինձ, որ ես ասում եմ, որ Հայաստանում տիրում է վտանգավոր մթնոլորտ, ինչը մեզ նմանեցնում է Ադրբեջանին: Ես հասկանում եմ ՝ ովքեր են ինձ քննադատում. դա մարդիկ են, ովքեր վաճառում են մեր պետականությունը ռուսական ԿԳԲ-ին, ովքեր 5-10 հազար դրամով վաճառում են իրենց ձայնը, իրենց հայրենասեր են համարում ու ինձ էլ հայրենասիրության դասեր են տալիս:
– Ո՞ւմ եք դուք հայրենասեր համարում: – Հայրենասիրությունը ոչ թե ատելություն է, այլ ՝ պահանջատիրություն, սեփական երկրում ստի, կեղծիքի դեմ պայքար: Ահա թե ինչու եմ ես խոսում հայկական, ռուսական, ուկրաինական, ադրբեջանական մամուլում և արտահայտում եմ իմ կարծիքը: Դա նույնն է, երբ ուկրաինացիները հարցազրույց են վերցնում ռուս քաղաքական-հասարակական գործիչներից, թեև իրենք պատերազմում են միմյանց դեմ: Նրանց համարում են ազգի թշնամի, բայց ես կարծում եմ, որ հենց իրենք են իրական հայրենասերները:
– Ադրբեջանցի այն լրագրողները, ովքեր հարցազրույց են վերցրել կամ որևէ կերպ առնչություն են ունեցել հայերի հետ առանց Բաքվի թույլտվության ՝ բանտարկվել են: Քաղաքագետ Լևոն Համբարյանն այս առնչությամբ նկատել էր, որ Ձեզնից հարցազրույց վերցնողը ազատության մեջ է, ինչը նշանակում է, որ Ձեր հարցազրույցները լիովին համապատասխանում են Բաքվի շահերին: Ինչպե՞ս կբացատրեք այս հանգամանքը:
– Բաքվի շահերին համապատասխանում է Հայաստանում ստեղծված իրավիճակը ՝ կեղծիքների, ստի, բռնության վրա հիմնված, որն այդ պարոնի նման, այսպես կոչված «քաղաքագետները», արդարացնում են իրենց փուչ մեկնաբանություններով: Եթե Հայաստանում այս օրերի հիմնական խնդիրը մի կինոռեժիսորի հարցազրույցն է մի ադրբեջանցի լրագրողին, նշանակում է, որ մարդիկ, ովքեր այդպես են կարծում ՝ ապուշ են կամ գիտակցորեն խեղաթյուրում են իրավիճակը: Եթե այդ պարոնի չափանիշներն ազատության մասին այն են, որ ինձնից պետք է հարցազրույց վերցնեն մարդիկ, ովքեր բանտարկված են, կարող եմ հիշեցնել, որ վերջին երեք տարիներին ոստիկանությունն իմ դեմ երեք գործ էր հարուցել ՝ տարբեր մեղադրանքներով և գոնե ինձ թող ազատամտություն չսովորեցնեն Բաղրամյան 26-ը սպասարկող քաղաքագետները:
– Մեր հանրության մեջ բավական ցավոտ է ընդունվում ադրբեջանցիների հետ կոնտակտի գնալը ՝ հատկապես այս փուլում, երբ սահմանային լարվածություն կա:
– Դա գավառական մտածելակերպ է: Հայկական հասարակության մեջ առանց ցավի ընդունվում է թուրքական շորեր կրելը, թուրքական երգեր լսելը, թուրքական պատուհաններ ու դռներ դնելը ու այդ կապակցությամբ որևէ մեկը գլուխը պատով չի տալիս: Քաղքենիություն է… Ի՞նչ է, Ռուսաստանում կամ Ամերիկայում ադրբեջանցու հանդիպելով չպե՞տք է նրանց հետ խոսենք, շփվենք, դա ծիծաղելի է: Պատերազմը հավերժ չի լինելու: Իրական մտավորականները պետք է մտահոգվեն ՝ ինչպես ենք մենք հարաբերվելու նրանց հետ, երբ մեկ գեղեցիկ օր պատերազմը վերջանա: Դրա համար պետք է սկսել խոսել հիմա: Իսկ կամուրջներ կառուցելու միակ հիմքը ճշմարտությունն է: Եթե իմ հարցազրույցում ես կեղծել եմ կամ ստել եմ, ես պատասխանատու կլինեմ: Բայց ես ասել եմ այն, ինչ ասում եմ Երևանում, այնպես որ մտահոգվելու խնդիր չունեմ:
– Պարոն Խզմալյան, քննադատվում է ոչ թե բովանդակությունը, այլ այն, որ Դուք այդ մասին խոսել եք ադրբեջանական մամուլի հետ, երբ կարող էիք հարցազրույց տալ հայկական լրատվամիջոցին: Ձեր քայլը որակվում է ընդհուպ մինչև դավաճանություն:
– Գտնում եմ, որ դավաճանության մասին իմ և այդ քննադատների չափանիշները խիստ տարբեր են: Մարդիկ, ովքեր ինձ դավաճանության մեջ են մեղադրում, երկու օր առաջ կեղծում էին հանրաքվեն, լռում էին կեղծիքների մասին, երբ ժողովուրդը փորձում էր կամարտահայտվել:
Նյութի աղբյուր Elq.am
ԿՀՎ նախկին վերլուծաբան Ջեյմս Ժաթրասը Սպիտակ տան պաշտոնական կայքէջում ստորագրահավաք է սկսել՝ «նախագահ Էրդողանի ղեկավարած Թուրքիան ահաբեկչությանն աջակցող երկիր հայտարարելու» համար:
Թուրքական Abcgazetesi.com-ի թղթակից Յըլմազ Փոլաթը տեղեկացնում է, որ Սպիտակ տան կայքի «ստորագրահավաք» բաժնում տեղ գտած այս նախաձեռնության վերաբերյալ հաղորդագրության մեջ գրված է. «Անհերքելի փաստ է, որ Սիրիայում ԻՊ թիրախները ռմբակոծող ռուսական ինքնաթիռ խոցելուց հետո նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից ղեկավարվող Թուրքիան աջակցում է Սիրիայում ահաբեկչական խմբավորմանը: ԻՊ-ն Թուրքիայի տարածքով նավթ է վաճառում և «Ալ Քաիդա»-ի ահաբեկիչների հետ սահմանից սահման անցնում:
Թուրքիան մինչ այդ էլ Բոսնիայում, Չեչնիայում, Պաղեստինում, Կոսովոյում, Վրաստանում, Եգիպտոսում և Չինաստանում աջակցել է ահաբեկչական խմբավորումներին, իր հարևանների նկատմամբ ագրեսիվ դիրքորոշում ցուցաբերել (Կիպրոս զորք մտցրել, Հունաստանի օդային տարածքը խախտել և շրջափակել Հայաստանը), Ցեղասպանություն իրագագործել հայերի, հուների և ասորիների նկատմամբ:
Այդ իսկ պատճառով Թուրքիան պետք է համարվի ահաբեկչությանն աջակցող երկիր և պետք է վերջ տրվի Ամերիկայի եւ Թուրքիայի՝ ՆԱՏՕ-ում դաշնային հարաբերություններին»:
Ներկա դրությամբ պարտադիր 100 հազար ստորագրությունից դեռևս հավաքվել է 636-ը:
Ստորագրահավաքն՝ այստեղ:
Եվրոպայում սովորական սպառազինության մասին պայմանագիրը ստորագրվել է 1990 թ. նոյեմբերի 19-ին Փարիզում ՆԱՏՕ-ի անդամ 16 երկրների (ԱՄՆ, Կանադա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ֆրանսիա, Իտալիա, Թուրքիա, Նորվեգիա, Դանիա, Իսլանդիա, Իսպանիա, Պորտուգալիա, Հունաստան, Բելգիա, Լյուքսեմբուրգ, Նիդերլանդներ,) և Վարշավյան պայմանագրի կազմակերպության անդամ 6 երկրների (ԽՍՀՄ, Չեխոսլովակիա, Ռումինիա, Լեհաստան, Հունգարիա, Բուլղարիա) միջև. ուժի մեջ է մտել 1992 է. նոյեմբերի 9-ին:
Պայմանագիրը հաստատում էր երկու ռազմա-քաղաքական դաշինքների երկրների սովորական (ոչ միջուկային) զինված ուժերի հավասարակշռությունը: Այս պայմանագիրը փաստացիորեն խորհրդանշում էր սառը պատերազմի ավարտը:
Սակայն այսօր Վարշավյան պայմանագրի նախկին անդամ երկրները արդեն ՆԱՏՕ-ին են անդամակցում, ուստի այս պայմանագրի հիմնական հրամայականը՝ ռազմական հավասարակշռության պահպանումը սպառվել էր:
Նախկին խորհրդրային երկրները 1992 թ. մայիսի 15-ին Տաշքենդում ստորագրել են Եվրոպայում սովորական սպառազինության մասին պայմանագրի սկբունքների և իրագործման կարգի մասին համաձայնագիրը, ինչը նախատեսում է առանձին երկրների համար սովորական (ոչ միջուկային) սպառազինության քվոտաներ (առավելագույն սահմանաքանակ): Այսպես հարավկովկասյան երեք հանրապետությունները կարող են ունենալ ոչ ավելին քան 220 տանկ, 220 զրահամեքենա և 285 միավոր հրետանի:
Ադրբեջանը թեև ստորագրել է այս համաձայնագիրը, սակայն այն չի վավերացրել, որը և նրան հնարավորություն է տալիս թույլատրելիից ավելի մեծ քանակի սպառազինություն կուտակել: Հայաստանը չի գերազանցում իր կողմից վավերացրած պայմանագրի առավելագույն սահմանաչափ: Մինչդեռ Արցախը, որպես անկախ պետություն, որևէ միջազգային պարտավորություն չունի. նա այդ համաձայնագիրը չի ստորագրել:
Ներկայացնում ենք Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ցամաքային ռազմական տեխնիկայի հարաբերակցությունը, թվերը ներկայացված են հրապարակայորեն հասանելի աղբյուրներից, Արցախի սպառազինության քանակի վերաբերյալ տվյալները տարբեր են:
Թույլատրելի | ԼՂՀ | Հայաստան | Ադրբեջան | |
Ռազմական տանկեր | 220 | 316-371 | 110 | 750 |
Ռազմական զրահամեքենաներ | 220 | 256-324 | 140 | 1100 |
Հրետանի | 285 | 291-322 | 239 | 469 |
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկի հետ: ՀՀ ՊՆ լրատվական ծառայության փոխանցմամբ՝ զրույցի ընթացքում քննարկվել է վերջին օրերին հայ-ադրբեջանական պետական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում տիրող իրավիճակը: ՀՀ պաշտպանության նախարարը դեսպանին տեղեկացրել է ՀՀ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի և դրան հաջորդող օրերի ընթացքում ադրբեջանական կողմից հրահրվող սադրանքների և հայկական կողմի պատասխան գործողությունների մասին:
Մասնավորապես, Սեյրան Օհանյանն իր մտահոգությունն է հայտնել հակառակորդի կողմից իրավիճակը հետևողականորեն ապակայունացնելու վերաբերյալ՝ նշելով, որ նախորդ օրը ադրբեջանական կողմը ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ առաջին անգամ կիրառել է տանկային կրակ՝ 125 մմ հրանոթներից, ինչը լարվածությունը նոր մակարդակի բարձրացնելու վտանգ է պարունակում:
Ադրբեջանական կողմին բանակցային գործընթացի տրամաբանության մեջ պահելու համար, հայկական կողմի ուժային զսպման գործողություններին զուգահեռ՝ ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հասցեական արձագանքի անհրաժեշտությունը:
Դեսպան Ա. Կասպշիկն իր հերթին մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակի վերաբերյալ և խոստացել համապատասխան քայլեր ձեռնարկել:
Անցյալ ամիս իմ խմբագրականում տեղեկացրել էի «Զոգբի» հետազոտական կենտրոնի իրականացրած հարցախույզի արդյունքների մասին, ըստ որի՝ ամերիկյան հասարակության միայն 35 տոկոսն է տեղյակ Հայոց ցեղասպանության մասին: Ես կարծում էի, որ դա ցածր ցուցանիշ է՝ ակնկալելով, որ ավելի մեծ թվով ամերիկացիներ պետք է իրազեկված լինեին Հայոց ցեղասպանության մասին:
Որոշ ընթերցողներ իրավացիորեն մատնանշեցին, որ 35 տոկոսը ամենևին էլ ցածր ցուցանիշ չէ, քանի որ.
1. ԱՄՆ-ի ավելի քան 300 միլիոնանոց բնակչության մեկ երրորդը նշանակում է, որ առնվազն 100 մլն ամերիկացի տեղյակ է Հայոց ցեղասպանության մասին:
2. Ամերիկացիների մեծ մասը տեղյակ չէ նույնիսկ այժմ կատարվող իրադարձությունների մասին, ուր մնաց թե մի ցեղասպանության, որ տեղի է ունեցել մի հեռավոր երկրում մեկ դար առաջ:
Այս շաբաթ կցանկանայի ներկայացնել մեկ այլ կարևոր հարցախույզի արդյունքները, որն իրականացվել է երկու ֆրանսիական խմբերի՝ «Ֆոնդափոլի» (Քաղաքական նորարարական հիմնադրամ) և Շոայի հիշատակի հիմնադրամի կողմից աշխարհի 31 երկրներում: Այս միջազգային հարցման ժամանակ 33 հարց է ուղղվել 24 լեզվով 16-29 տարեկան 31172 երիտասարդների՝ տարբեր միջազգային կարևոր իրադարձությունների, այդ թվում Հայոց ցեղասպանության մասին նրանց գիտելիքների և բնութագրման վերաբերյալ:
Ստորև ներկայացված են կարևոր հատվածներ 164-էջանոց միջազգային հարցումից, որը հրապարակվել էր ֆրանսերեն.
— Միջին հաշվով, 31 երկրներում հարցվածների 90 տոկոսը ընդունել է, որ հրեական Հոլոքոստը ցեղասպանություն էր, իսկ 77 տոկոսը համարել է, որ 1.5 միլիոն հայերի կոտորածը թուրքական կառավարության կողմից ևս ցեղասպանություն էր: Սա բավականին բարձր ցուցանիշ է, քանի որ 100 տարի անց այդ բարբարոսական ոճրագործությունների մասին հիշողությունները շարունակում են վառ մնալ աշխարհի երիտասարդ սերնդի գիտակցության մեջ:
— Հայոց ցեղասպանության մասին տեղյակ անձանց տոկոսն ավելի բարձր է եվրոպացիների մոտ (86%). առաջին հորիզոնականը զբաղեցնում է Ֆրանսիան (93%), նրան հետևում են Հունաստանը (90%), Մեծ Բրիտանիան (68%) և ԱՄՆ-ը (64%): Զարմանալի չէ, որ ամենացածր ցուցանիշը գրանցվել է Թուրքիայում (33%): Սակայն այս ցուցանիշը այնքան էլ հուսահատեցնող չէ, ինչպես թվում է առաջին հայացքից: Չնայած թուրքական կառավարության կողմից ցեղասպանության դարավոր ժխտման հորինվածքին՝ ահռելի պետական ռեսուրսների օգտագործմամբ, հրաշք կարելի է համարել, որ թուրք երիտասարդների մեկ երրորդը, տասնյակ միլիոնավոր թուրքեր մերժում են իրենց կառավարության քարոզչությունը՝ առանց վարանելու կամ վախի ճիշտ պատասխան տալով հարցումը անցկացնողներին: 33 տոկոսը նաև ցույց է տալիս, որ Հայոց ցեղասպանության փաստերը Թուրքիայում ճանաչված են թուրք լիբերալների և մտավորականության փոքր շրջանակից դուրս:
— Հայոց ցեղասպանությունը ճանաչած երիտասարդների տոկոսային հարաբերությունը մյուս 26 երկրներում հետևյալն է. Ավստրալիա (67%), Ավստրիա (85%), Բելգիա (81%), Գերմանիա (83%), Դանիա (81%), Էստոնիա (81%), Իսպանիա (86%), Իսրայել (88%), Իտալիա (87%), Լատվիա (84%), Լեհաստան (87%), Լիտվա (70%), Խորվաթիա (87%), Կանադա (71%), Հնդկաստան (51%), Հոլանդիա (76%), Հոնդուրաս (87%), Ճապոնիա (68%), Շվեյցարիա (87%), Չեխիա (74%), Չինաստան (80%), Ռումինիա (72%), Ռուսաստան (84%), Սերբիա (86%), Ուկրաինա (65%) և Ֆինլանդիա (83%):
— Ռուանդայի տուտսիների ցեղասպանությունը հուտուների կողմից երրորդ ամենաբարձր (76%) հանրային իրազեկվածությունը ունի 31 երկրներում, ավելի քիչ քան հրեական Հոլոքոստը և Հայոց ցեղասպանությունը՝ չնայած դրա ավելի վաղ՝ 21 տարի առաջ տեղի ունենալուն…
— Հարցվածները տարբեր տոկոսային հարաբերությամբ են դասակարգել հետևյալ իրադարձությունները որպես ցեղասպանություն, թեև անտեսելով Կամբոջայի ցեղասպանության գոյությունը.
1. ԱՄՆ-ի կողմից ատոմային ռումբեր գցելը Ճապոնիայի Հերոսիմա և Նագասակի քաղաքների վրա 1945 թ. — 70%:
2. 1937 թ. Նանկինի ջարդերը Չինաստանում Ճապոնիայի կայսերական բանակի կողմից — 66%:
3. Աֆրիկյան և ասիական երկրների գաղութացումը Եվրոպայի և Միացյալ Նահանգների կողմից — 55%:
4. 1932-33 թթ. սովը Ուկրաինայում — 41%:
5. 1943 թ. սովը Հնդկաստանում — 37%:
Վերոնշյալ թվերը ցույց են տալիս, որ 31 երկրներում երիտասարդների շրջանում Հայոց ցեղասպանության մասին տեղեկացվածության մակարդակն ավելի բարձր է, քան այս հինգ պատմական արհավիրքների:
Այս միջազգային հարցախույզի ամենակարևոր հայտնությունը՝ Թուրքիայի կառավարության ակնհայտ պարտությունն է ցեղասպանության ժխտման տևական պայքարում, ոչ միայն միջազգայնորեն, քանի որ վերջերս աճել է Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների թիվը, այլ նաև երկրի ներսում, քանի որ թուրք երիտասարդների մեկ երրորդը նույնպես ճանաչում է այն…
Վերջապես, եթե ենթադրենք, որ ուսումնասիրված երկրների ամբողջ բնակչությունը ունի երիտասարդների գիտելիքների նույն 77%-ը՝ կարող ենք հաշվարկել, որ այդ 31 երկրներում ապրող չորս միլիարդ մարդկանցից երեք միլիարդը տեղեկացված է Հայոց ցեղասպանության մասին: Մենք կարող ենք նույն կերպ այդ 77 տոկոսը տարածել ամբողջ աշխարհի 7.25 մլրդ բնակչության վրա, այսինքն՝ ավելի քան 5 մլրդ մարդ ճանաչում է Հայոց ցեղասպանությունը…
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
-
-
04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան -
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
03.05.2024 | 02:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան -
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.